Օրվա լրահոսը
«Վարչապետի հողատարածքներն առանձին խողովակաշարերով ոռոգվում էին, իսկ Նարեկում եւ Քաղցրաշենում գյուղացիները ջուր չունեն»
Առցանց «Առավոտի» եթերում «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի վերաբերյալ բանավիճում են Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը եւ Ջրային տնտեսության ԾԻԳ-ի բնապահպանության մասնագետ Մարտիրոս Նալբանդյանը: Ծրագրով նախատեսված է Ազատ գետի ջրով ինքնահոս համակարգի միջոցով լուծել Արտաշատի տարածաշրջանի 12 համայնքների 1232 հա հողերի ոռոգման խնդիրը: Այս ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի
Մեղադրանք է առաջադրվել` 33-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Կապանի բնակիչ Ս.Դավթյանին՝ 33-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու համար: 2016 թվականի մայիսի 29-ին «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում էր ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ Ե.Հովհաննիսյանը: Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական
AIBA-ն թույլատրեց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մասնակցել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին
Այսօր Լոզանում կայացած կազմակերպության արտահերթ ժողովում որոշմանը կողմ քվեարկել են ներկա գտնվող 88 պատվիրակներից 84-ը: Նոր կանոններով, որ ընդունվել է 2013 թվականին, պրոֆեսիոնալներն օլիմպիական խաղերին մասնակցելու թույլտվություն ստանում են այն դեպքում, եթե հոնորարով մարտերի մասնակցել են ոչ ավելի, քան 15 անգամ եւ կարճաժամկետ համաձայնագիր են ստորագրել ԱԻԲԱ-ի՝ պրոֆեսիոնալներով զբաղվող բաժնի հետ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն օլիմպիական խաղերին
Սամվել Մարտիրոսյան. «Երեխաները հիմնականում ժամանակն անցկացնում են կա՛մ սոցցանցերում, կա՛մ մեծահասակների համար նախատեսված կայքերում»
«Երեխաները ժամանակից շուտ են հայտնվում համացանցում»
«Միսս Հայք 2016»․ երբ լսողության բացակայությունը երազելու և երջանիկ լինելու խոչընդոտ չէ
Սեփական հաղթանակի մասին ոչինչ չլսեց, փոխարենը հաղորդավարի շուրթերի շարժումով հասկացավ, որ դահլիճում, որպես «Միսս Հայք 2016» հաշմանդամություն ունեցող կանանց համահայկական գեղեցկության մրցույթի հաղթող, հենց իր անունն է հնչում: Լսողության խանգարում ունեցող 21-ամյա Էլեն Խաչատրյանն արդեն 3-րդ անգամ է մասնակցում 2004-ից «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող գեղեցկության մրցույթին և 3 անգամ էլ անցել է եզրափակիչ փուլ:
«Ծառի վրա 10 ծիտիկ կա, եթե մեկին սպանես, քանի՞ ծիտ կմնա». Վահրամ Բաղդասարյանը փոքրուց երազել է մաթեմատիկոս լինել
Վահրամ Բաղդասարյանը պատմում է, թե քանի ժամ է հերթ կանգնել՝ 5 րոպե հեծանիվ վարելու համար ու ինչպես է տպավորվել իր առաջին հեծանիվը:
Ադրբեջանցիները խոսեցին կառուցողականության մասին`սպառնալիքներով
Հայ-ադրբեջանական երկխոսության ձախողված փորձ
Թե ինչպես տուժողը ոստիկանների գործով դարձավ ամբաստանյալ
Գլխավոր դատախազի որոշումը Հատուկ քննչական ծառայության կայացրածի հակապատկերն է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 6-ին կշարունակվի ճանապարհային ոստիկանության աշխատակից Արտակ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Տուժող է ճանաչվել 20-ամյա Էդգար Դավթյանը: Նրա ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը: Քրեական գործի վարույթն իրականացրել էր Հատուկ քննչական ծառայությունը: Անցյալ տարվա ապրիլի
Զինվորին Գերմանիա տեղափոխելու համար սպասում են Ս. Օհանյանին. «Ա1+»
Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Ռուբեն Առաքելյանին ամենայն հավանականությամբ շուտով կտեղափոխեն Գերմանիա՝ հետագա բուժումն այնտեղ շարունակելու համար։ Նա այս ընթացքում գտնվում էր Էրեբունի բժշկական կենտրոնում, որտեղ մի քանի վիրահատություն է կատարվել։ Արտերկրում բուժման համար անհրաժեշտ է 90.000 եվրո գումար։ «Հիմա 43.000 եվրոն է պակասում, մնացածը կա հաշվեհամարին։ Դա էլ խոստացել է փոխանցել Պաշտպանության նախարար
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է սատարել Արցախի առողջապահական ոլորտին
Երեւան, 1 հունիսի, 2016թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է իր աջակցությունը բերել Արցախի առողջապահական ոլորտի խնդիրների լուծմանը. ապրիլյան պատերազմից հետո Ֆրանսահայ համայնքի միջոցներով շտապօգնության 2 մեքենա, իսկ Ֆրանսիայի եւ Բրազիլիայի մեր հայրենակիցների համատեղ ջանքերով շուրջ 13 տոննա դեղորայք է տրամադրվել ԼՂՀ առողջապահության նախարարությանը: Լոս Անջելեսում կայացած «Օգնություն Արցախին» հեռուստամարաթոնի ավելի քան 1.1 մլն ԱՄՆ դոլար
Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն. «Մեր շքեղ ելույթով ադրբեջանցիներին «ոչնչացրինք»
Հայաստանի պետական կամերային նվագախումբը, ի թիվս այլ ստեղծագործությունների, Գորիում կատարել է «Սուլիկոն»՝ ջազային մոտեցմամբ:
Վթարային և պլանային ջրանջատումներ Արաբկիրում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին Արաբկիր վարչական շրջանում առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման ընդհատումների մասին: 1. Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հունիսի 2-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կոմիտասի պող. 56, 58, Ն. Տիգրանյան փող. 7 համարների ջրամատակարարումը: 2. Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հունիսի 3-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Ա. Ավետիսյան փող. 1, Հր. Քոչարի
Սահմանամերձ Այգեհովտում «Վերջին զանգը» ավարտվել է ոստիկանի հետ թունդ վեճով
Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում
Կիրգիզիայի միջազգային բալետային փառատոնում հայ արտիստները փայլել են
Բալետային ավանդույթներ ունեցող Հայաստանը փառատոն չունի Վերջերս Բիշքեկում կայացած բալետային արվեստի 4-րդ միջազգային փառատոնին, որը նվիրված էր կիրգիզ պրիմա պարուհի Բիբիսար Բեյշենալիեւայի 90- ամյակին, հրավիրված էին նաեւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարողներ Մերի Հովհաննիսյանն ու Ռուբեն Մուրադյանը: «Առավոտի» հետ զրույցում արտիստները հայտնեցին, որ իրենք Ժիզելի եւ Ալբերտի գլխավոր դերապարերով Կիրգիզիայի
Գեւորգ Սաֆարյան. «Սա ընդամենը քաղաքական գործ է եւ իրականության հետ կապ չունի» (Տեսանյութ)
Տիգրան Հայրապետյանի խոսքերով՝ մեղադրանքը արհեստածին եւ անհիմն է եւ նպատակ ունի սահմանափակել Գեւորգ Սաֆարյանի քաղաքական գործունեությունը
Էդուարդ Շարմազանով. Ցանկալի է, որ Արգենտինայի խորհրդարանը պատկերացում կազմի, որ Հարավային Կովկասում Ադրբեջանը լուրջ սպառնալիք է
Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Էդուարդ Շարմազանովը՝ որպես Հայաստան-Արգենտինա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար, կարեւորել է երկու երկրների խորհրդարանների, ինչպես նաեւ բարեկամական խմբերի աշխատանքը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է փոխայցերի կարեւորությունը՝ նշելով, որ Արգենտինան Լատինական
Ուորլիք․ «Ակնկալում ենք նախագահների հանդիպում հունիսին»
«Կարևոր բանակցություններ Ադրբեջանի արտգործնախարարի հետ՝ ղարաբաղյան խաղաղ գործընթացի և համապարփակ կարգավորման բանակցությունների վերաբերյալ: Ակնկալում ենք նախագահների հանդիպում հունիսին», – գրել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերում:
«Ես բացվեցի քո առաջ, եւ դու պետք է դա տեսնես»
Լույս է տեսել Միքայել Աբազյանի բանաստեղծությունների ու պատվածքների գրքույկը: Առաջաբանում հեղինակը գրում է, որ գիրք տպագրելու մտադրություն չի ունեցել: Ու ամեն ինչ սկսվել է որոշ հետաքրքիր մտքերի, երեւակայության մեջ ծնունդ առած էսքիզների ու բանաստեղծությունների մեկտեղումից: Միքայել Աբազյանի թվային ձեւաչափով պահվող ստեղծագործությունների մեծ մասը համակարգչի վնասվելու պատճառով հնարավոր չի եղել վերականգնել, գրքույկում հրատարակված սակավաթիվ բանաստեղծություններից, սակայն,
Խոսրով Հարությունյան. «ԼՂ խնդիրը Ադրբեջանի համար տարածքներ նվաճելու հարց է»
Երեւան–Մոսկվա–Բաքու տեսակամուրջ
2016թ. մայիսին բյուջեի հարկային եկամուտները 5.2 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա մայիսի ցուցանիշը
Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2016թ. մայիս ամսվա բյուջեի հարկային եկամուտների կատարողականը, ըստ որի՝ հարկային և մաքսային մարմիններն ապահովել են ավելի քան 91.7 մլրդ դրամ եկամուտ, ինչը 2015թ. մայիսի նույն ցուցանիշը գերազանցում է 5.2 մլրդ դրամով: Աճն ապահովվել է ԵՏՄ անդամ երկրներում ներմուծումների անկումներով պայմանավորված մաքսային մուտքերի 2.8 մլրդ դրամ պակասի պայմաններում: Միաժամանակ շուրջ 4.8
Մթերքներ, որոնց օգտագործումը նվազեցնում է քաղցկեղի առաջացումը
Բժշկությանը տարիներ ի վեր հայտնի է, որ քաղցկեղը միայն ժառանգաբար փոխանցվող հիվանդություն չէ, այլ նաեւ կախված է արտաքին միջավայրից՝ սթրեսներից կամ ոչ օգտակար սնունդ ընդունելուց: Մասնագետները ներկայացնում են մթերքների որոշակի տեսականի, որոնց պարբերաբար օգտագործումը կանխում է տարբեր տեսակի քաղցկեղի առաջացումը: Օրինակ` նարինջ, կիտրոն, թուրինջ սպառող մարդիկ շատ ավելի պաշտպանված են քաղցկեղից, հատկապես ստամոքսի, քանի որ
Եվրոպական ներդրումային բանկը կաջակցի դպրոցների սեյսմակայունության ամրապնդմանը
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը` Հենզ Օլբերսի գլխավորությամբ: Ողջունելով պատվիրակներին` նախարարը կարևորել է Հայաստանում իրականացվող դպրոցների սեյսմակայունության ամրապնդմանն ու բարձրացմանն ուղղված բանկի ծրագիրը, որը փոխլրացնում է Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի համանման ծրագրերին: «Հուսով եմ Եվրոպական ներդրումային բանկի հետ մեր համագործակցությունը երկարատև կլինի և դպրոցների
Սպորտային համազգեստ հագած քաղաքացիներին Գյումրու հարկայինի շենք չեն թողնում
Տնտեսական գիտությունների թեկնածու Կարեն Պետրոսյանը օրերս գործով մտնելով Գյումրու հարկային տեսչություն, մուտքի մոտ տեսել է ցուցանակ՝ համաձայն որի սպորտային համազգեստով քաղաքացիների մուտքը խստիվ արգելվում է: Նրան տեղում պարզաբանել են, որ սա Գյումրու տարածքային հարկային տեսչության պետ Դավիթ Ղալումյանի հրամանն է: Կարեն Պետրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում պնդում է, որ խստիվ արգելելը մարդու ազատ տեղաշարժի խոչընդոտում է:
Հայտնի են ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհ ստացող ՀԿ-ները
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող դրամաշնորհների մրցույթի հանձնաժողովի հունիսի 1-ի նիստում որոշվել են այն հասարակական կազմակերպությունները, որոնց հետ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կկնքի դրամաշնորհների տրամադրման պայմանագրեր։ Ստորև ներկայացնում ենք այն հասարակական կազմակերպությունները, որոնք դրամաշնորհ կստանան նշված անվանակարգերում։ «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում» անվանակարգ` 1. «Արցախի տիկնիկային
Ոտքերի լայնացած երակներին կպցրեք լոլիկի կլոր շերտեր
Արյան մակարդուկով խցանվելիս երակներում առաջանում է անոթային պատի բորբոքում` թրոմբոֆլեբիտ, որից առավել հաճախ ախտահարվում են ստորին վերջույթների երակները։ Մինչ բուժման անցնելը, անպայման դիմեք բժշկի, չի թույլատրվում օգտագործել քսուքներ, կատարել մերսում, որովհետեւ արյան մակարդուկը կարող է պոկվել եւ մանրէների հետ թափանցել ներքին օրգաններ։ Մասնագետի հետ խորհրդակցելուց հետո կարելի է բնական միջոցներով եւս պայքարել թրոմբոֆլեբիտի դեմ: –
«Էյ Թի Փի»-ի նոր ֆիլմը երիտասարդներին կոչ է անում ամրացնել արմատները Հայաստանում
«Էյ Թի Փի»-ն ապրիլի 26-ին ՀԲԸՄ-ի «Վաչե և Թամար Մանուկյան» ավագ դպրոցում կայացած միջոցառման ընթացքում մեկնարկեց իր նոր ֆիլմի ցուցադրումը: «Ամրացրու արմատներդ» ֆիլմը ստեղծվել է «Էյ Թի Փի»-ի «Կառուցում ենք կամուրջներ» ծրագրի շրջանակում: Այն մեկնարկել է 2010 թ.-ին և նպատակ ունի սփյուռքահայ ուսանողներին ծանոթացնել Հիմնադրամի բնապահպանական կրթական ծրագրերին՝ միաժամանակ նրանց կապելով նախնիների հայրենի հողի և
Գոշի դիմաքանդակի հեղինակը Չարենցի դատապաշտպանի որդին է
Վաղ միջնադարի օրենսդիր Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանին» իրավաբանական գիտությունների դոկտոր Գառնիկ Սաֆարյանի գնահատմամբ՝ կարելի է անվանել «Մարդու իրավունքների պաշտպանության դատաստանագիրք»: «Կրկնակի վարդապետի» «Դատաստանագիրքը», ըստ գոշագետ իրավաբանի, իրավական եզակի հուշարձաններից է, որը գործել է 800 տարի շարունակ, հայկական գաղթօջախներում էլ դեռ շարունակում է գործել: Երեկ ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքի մոտ տեղի ունեցած օրենսդիր, հասարակական գործիչ
Օլանդը խոստացել է օգնել Վրաստանին. Sputnik
Ֆրանսիայի Բորդո քաղաքում այդ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ բացվել է «Գինու քաղաքակրթությունների քաղաք Բորդո» անունով թանգարանը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության վրացական ծառայությունը։ Բորդոյում կայացել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի միջև հանդիպումը, որի ընթացքում Օլանդը վարչապետ Կվիրիկաշվիլիին
Ռոբերտ Քոչարյան. Այսօր ոչ թե ճառեր են պետք, այլ նպատակաուղղված և գրագետ քայլեր. 2rd.am
Մենք էլ չվերականգնեցինք կորցրածը, ինչը նույնպես լավատեսություն չի ավելացնում` անկախ կորստի չափերից, իսկ ռազմական գործողությունների 4 օրվա ընթացքում մեր մարդկային կորուստները մեզ համար անսովոր և անընդունելի մեծ են: Այնպես որ, բարոյական հաղթանակի մասին էլ չարժե խոսել:
Քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության պատճառով Ուկրաինայում դատապարտված ՀՀ քաղաքացին չի արտահանձնվի
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած քաղաքացին հայտնել է, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող իր եղբայրը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ուկրաինայում, ապա՝ դատապարտվել ցմահ ազատազրկման: Միաժամանակ քաղաքացին հայտնել է, որ նախաքննության ընթացքում իր և ծնողների կողմից ՀՀ պետական իրավասու մարմիններին ուղղված դիմումները՝ եղբոր իրավունքների պաշտպանությունը և Հայաստանի Հանրապետություն տեղափոխումը կազմակերպելու ուղղությամբ, անհետևանք են մնացել: Նշված
















































