Լրահոս
Օրվա լրահոսը

Կգտնվի՞ այսօր աշխարհում մեկ հայ, որ կողջունի Սերժ Սարգսյանի որեւէ շփում Իլհամ Ալիեւի հետ. «Հրապարակ»

Մայիս 13,2016 11:29

Մինսկի խմբի համանախագահների էնտուզիազմին, իրոք, կարելի է նախանձել։ Բայց նաեւ վատ չէր լինի հասկանալ, թե իրենք ինչպես են պատկերացնում ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների՝ իրենց ասելով, Վիեննայում կայանալիք հանդիպումը։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը պետք է գնա Վիեննա, սեղմի Ալիեւի ձեռքը եւ նրա հետ նկարվի՞։ Իսկ իրենք՝ համանախագահներն էլ նրանց շուրջը կանգնած ժպտա՞ն։ Լինելո՞ւ բան է։

Ես չգիտեմ՝ կգտնվի՞ այսօր աշխարհում մեկ հայ, որ կողջունի Սերժ Սարգսյանի որեւէ շփում Իլհամ Ալիեւի հետ։ Բացառվում է։ Թուրքիան ընդամենը մեկ ռուսական ինքնաթիռ է խփել, իսկ Պուտինը ոչ միայն Էրդողանի մռութը չի ուզում տեսնել, այլեւ զանգերին չի պատասխանում։ Արհամարհանք՝ դա է հասնում պատերազմի հանցագործներին։ Կգտնվի՞ գոնե մեկ ռուս աշխարհում, որ Պուտինին քննադատի դրա համար։ Բացառվում է։

Ինչպե՞ս պետք է Սերժ Սարգսյանն իր կողքին հանդուրժի Ալիեւի ներկայությունը, որ մեր հարյուրավոր զինվորների կյանք խլեց, հայ երեխա սպանեց, ծեր մարդկանց մորթեց… Չգիտեմ, ես այդպիսի հանդիպում, այն էլ առաջիկա օրերին, չեմ պատկերացնում։ Ես չգիտեմ, թե անվտանգության այդ ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկեն ՄԽ համանախագահները, որ Սերժ Սարգսյանը չթքի Ալիեւի երեսին։

Նման հանդիպում կազմակերպելու փոխարեն ԵԱՀԿ ՄԽ-ն եւ համանախագահները շատ ավելի լուրջ գործ արած կլինեին, եթե մեկ հատիկ հայտարարությամբ դատապարտեին Ադրբեջանի գործողությունները։ Ոչ թե սղալեին, լղոզեին, կողմերին կոչ անեին, այլ ուղղակի տղամարդկություն ունենային ու քաղաքական գնահատական տային տեղի ունեցածին:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031