Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ է ցանկությունը, որ վարչապետի հայտարարությունները լինեն կոնկրետ ու արմատական քայլերի սկիզբ. «Հայկական ժամանակ»

Մայիս 13,2016 11:42

ՀՀ կառավարության երեկվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտնի ելույթը պետք է գնահատել որպես պատմական, և այստեղ ոչ մի չափազանցություն չկա։ Իհարկե, վարչապետը ասում էր պարզ ճշմարտություններ, թե պետք է պայքարել մոնոպոլիաների ու կոռուպցիայի դեմ, պետական միջոցները ավելի արդյունավետ ծախսեք, պաշտպանել փոքր բիզնեսը…։ Բայց միայն այն փաստը, որ մինչ օրս բարձրաստիճան որեւէ պաշտոնյա չի խոսել այս մասին, ընդ որում՝ այսպիսի խիստ տոնով, վարչապետի երեկվա ելույթը դարձնում է պատմական։

Անշուշտ, բոլոր հիմքերը կան պնդելու, որ վարչապետի այս հայտարարությունները այդպես էլ գործի չեն վերածվի։ Ուղիղ երկու տարի առաջ՝ 2014թ. մայիսի 14-ին, այն ժամանակ դեռ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավաքեց խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին եւ հայտարարեց «գիծ քաշելու» մասին։ Ասաց, թե ինչ եղել է նախկինում, մոռանում ենք ու վերացնում ենք ստվերային տնտեսությունը։ Այն ժամանակ էլ որոշակի ոգևորություն կար, շատերը պնդում էին, որ մեր երկրի պատմության մեջ նոր էջ կբացվի։ Սակայն ընդամենը մի քանի ամիս անց պարզ դարձավ, որ ոչինչ չի փոխվել:

Դե, իսկ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթների մասին՝ «Մենք պետք է խոշորների գլխից բռնենք» խորագրով, հիշեցնելու կարիք թերևս չկա։

Սակայն հիմա կա մի հանգամանք, որը հաշվի չառնել չենք կարող։ Ապրիլյան հայտնի դեպքերից հետո իրավիճակ է փոխվել։ Բոլորը հասկացան, որ մեր տնտեսությունը չի կարողանում համարժեք արձագանքել ռազմաճակատի կարիքներին։ Հասկացան, որ ուժեղ սահման ունենալու համար պետք է ուժեղ տնտեսություն։ Եվ այս ընկալումը հասարակական սուր պահանջարկ ստեղծեց երկրի կառավարման արդյունավետության շեշտակի բարձրացման նկատմամբ։

Իսկ դա ենթադրում է այն ամենը, ինչի մասին երեկ խոսում էր վարչապետը՝ պայքար մոնոպոլիաների ու կոռուպցիայի դեմ, պետական ապարատի ծախսերի նվազեցում, փոքր բիզնեսի պաշտպանություն և այլն։

Մեծ է ցանկությունը, որ վարչապետի հայտարարությունները լինեն կոնկրետ ու արմատական քայլերի սկիզբ։ Իշխանությունը կարող է շատ կարճ ժամանակահատվածում ապացուցել, որ սա հերթական «քամի տատանելը» չէ։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031