Օրվա լրահոսը

Մատչելի բնակարան ամուսնացած զույգերի համար՝ առանց կանխավճարի. Ծրագիրը ներկայացվել է կառավարություն

Բյուջեի կատարողականի հետ խնդիրներ չունեն, կատարել են: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար 2016-2018» ծրագիր էր մշակվել, որը նախատեսում է մատչելի բնակարաններ ամուսնացած զույգերի համար՝ առանց տարիքային սահմանափակման: Զույգերը կարող են ընտրել ու գնել բնակարան ցածր հիփոթեքով՝ առանց կանխավճարի: Այս ծրագիրը մեծ աղմուկ էր բարձրացրել,

Անահիտ Բախշյան. Վիրավոր զինվորի հորեղբայրը տունը հանել է վաճառքի՝ բուժման ծախսերը հոգալու նպատակով

Ամեն ինչ անելու են, որ տանեն արտասահման, որպեսզի 19 տարեկան տղան կարողանա ինքնուրույն լինել:

Արա Զոհրաբյան. «Նույնն է, որ գյուղի անասունից ծնունդ ընդունողին թույլ տանք, որ մարդուց ծնունդ ընդունի»

Տիգրան Ուրիխանյանի նախագիծը`փաստաբանական «դաշտը բացելու» մասին, հետաձգվեց

Գնաճը պահպանվել է 4 ապրանքային խմբերում (տեսանյութ). a1plus.am

Առավել բարձր գնաճ նշված ժամանակահատվածում արձանագրվել է միրգ ապրանքային խմբում՝ 4,7 %, գնաճ արձանագրվել է հացամթերքի գծով՝ 0,1 %, մսամթերքի գները աճել են 0,3 %, հրուշակեղենինը՝ 0,2 %-ով:

Սոցիալական աշխատողները զոհված զինծառայողների ընտանիքներին պիտի համոզեն, որ նպաստ ստանան

Զոհված զինծառայողների ընտանիքներին պետությունը տալու է 4 մլն դրամից ավելի միանվագ նպաստ, կենսաթոշակ եւ պարգեւավճար

Սուրիկ Խաչատրյան. 18-20 տարեկան հայ զինվորը կարողացավ այնպիսի մի մեծ հարված տալ, որ այսօր էլ ավելի մեծ պետություններ զարմացած են հայ զինվորի խիզախությամբ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի և խաղաղության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Գորիսում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, կառավարության անդամների, բարձրաստիճան զինվորականների, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ մասնակցել է արցախյան հերոսամարտում զոհված հերոսների հիշատակին նվիրված նորակառույց հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը։ Ըստ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի՝ Արցախյան հերոսամարտում մարտիրոսված հայորդիների հիշատակին և

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշեց, որ հիմնահարցը ռազմական լուծում չունի

Եվրոպական միությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

Սպանություն Լոռիում. առերևույթ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել է

Նախնական տվյալներով՝ երիտասարդը կնոջն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն մերժում ստանալով՝ բռնություն է գործադրել նրա նկատմամբ և խեղդել։ Հետքերը վերացնելու համար այրել է անկողինն ու հեռացել:

Հրապարակվել է ՀՀ պետական պարգևների արժանացած զինծառայողների անվանացուցակը

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում հայրենիքի սահմանների պաշտպանության գործում դրսևորած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ պետական պարգևների արժանացած զինծառայողների անվանացուցակը:  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով` ՊԲ 19916 զորամասի հրետանու պետ-բաժնի պետ, գնդապետ Գենադի Ռենիկի Բաղդասարյան

Սպանություն Չարենցավանում

Մայիսի 7-ին, ժամը 9.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի 3 շենքի 1-ին մուտքի 3-րդ հարկում մարդ կա ընկած: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է անձը չպարզված տղամարդու դիակ` արտաքինից բռնության հետքերով: Նշանակվել է ԴԲՓ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մահացածը 1958 թ. ծնված

Դանակահարություն Վերին Կարմիրաղբյուրում

Մայիսի 5-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և խնդրել, որ Վերին Կարմիրաղբյուր ոստիկան ուղարկեն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 21.00-ի սահմաններում 1960 թ. ծնված Միսակ Օ.-ն, 1934 թ. ծնված Սուրեն Վ.-ի առանձնատանը ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 11-12-ը շրջանների մեծ մասում, 13-15-ը հյուսիսային շրջաններում առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 13-14-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում ` Մայիսի 11-12-ը առավելապես օրվա

Հնարավոր է հետաքննվի Արմենչիկի «օգնության» դեպքը. «Ա1+»

Վերջին օրերի ընթացքում համացանցում և տարբեր սոցկայքերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երգիչ, իսկ վերջերս էլ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստացած Արմենչիկը ինչ-որ օգնություն է տրամադրում զորամասերից մեկի զինվորներին: Այդ տեսանյութում ուշագրավ է հատկապես այն, որ զինվորները շարք կանգնած՝ հերթով գալիս ու վերցնում են պոլիէթիլենային տոպրակի պարունակությունը։ Իսկ երգիչ Արմենչիկը ժամանակ առ ժամանակ նայում է

«Թուրքական ապրանքների ներկրումից հրաժարվելուց Թուրքիան չի տուժի, մեր քաղաքացիներին կվնասի». Վարդան Բոստանջյան

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի գնահատմամբ, քառօրյա պատերազմն իր բացասական ազդեցությունը թողեց նաեւ տնտեսության վրա:

Հերոսների անունով փողոցներ անվանակոչելու առաջարկ

10 մայիսի 2016, Երևան: Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը խմբակցության անունից նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասվում է. «Լսելով ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողների և հարևանների ցանկությունները՝ առաջարկում ենք Երևանի Արաբկիր 45-րդ փողոցը կոչել հերոսի անունով: Նման բանավոր առաջարկ ունենք նաև հերոսաբար զոհված

Կուտակային կենսաթոշակի վճարները հետաձգում են. Նախարարը պնդում է՝ նախընտրական տարվա համար չէ (Տեսանյութ)

Արտեմ Ասատրյանն ասաց, որ այն մարդիկ, որոնք պարտադիր կուտակային վճարումներ են անում, շահած են դուրս գալիս՝ 6-8 տոկոս շահութաբերություն կա:

Բռնաբարություն և սպանություն Լոռիում. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր կեսգիշերն անց Լոռիում դաժան սպանություն է եղել: 56-ամյա կնոջ ազգականը ցանկացել է կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն մերժում ստանալով՝ դաժան բռնության ենթարկել նրան ու սպանել: Մեր տեղեկություններով՝ կինը բռնության ենթարկվելուց հետո բռնաբարվել է, իսկ հետքերը թաքցնելու համար հրկիզվել է տունը:   Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

«Համախմբում»-ը հայտարարում է «Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախագծի մեկնարկի մասին

Մեր խնդիրն է հասարակական, փորձագիտական, մասնագիտական շրջանակների հետ ակտիվ քննարկումների արդյունքում կազմել մեր երկրի զարգացման իրատեսական ծրագրերը` ոլորտ առ ոլորտ: Մենք խնդիր ենք դրել հանրությանը ներկայացնել առաջիկա հինգ տարվա կտրվածքով կոնկրետ քայլերի, կոնկրետ լուծումների փաթեթ: Մենք նպատակ ենք դրել, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, սոցիալական ցանկացած շերտի ներկայացուցիչ իմանա, որ իր խնդիրներն անտեսված չեն, տեսնի, որ

Ղարաբաղյան հակամարտության թեժացումը սպառնում է շիկացնել ողջ տարածաշրջանը. The Jamestown foundation

Աղբյուրները հաղորդում են, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցել՝ կարծելով, որ «չորսօրյա պատերազմն» իրեն զգալի բանակցային առավելություն կտա

Բերման կենթարկեն «Ազատության» լրագրողին խոչընդոտելու մեջ մեղադրվողին

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 30-ին

Ամեն հայ տղամարդ ղարաբաղյան խնդրի կարգավորման իր սեփական ծրագիրն ունի. «Չորրորդ իշխանություն»

Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հնարավորության շուրջ բարձրացած կարճատեւ աղմուկը հասարակությանը ստիպեց եւս մեկ անգամ լրջորեն մտածել ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարների մասին, եւ եւս մեկ անգամ փաստվեց, որ այդ հարցում մեր հասարակության մեջ միասնական դիրքորոշում չկա։ Ոմանք գտնում են, որ Հայաստանը պիտի ճանաչի ԼՂՀ անկախությունը, եւ վերջ (թող չուզողները գլուխները պատով տան), ուրիշները գտնում են, որ

Հյուսիսային Կորեայում ավարտվեց իշխող կուսակցության 7-րդ համագումարը. «ՌԻԱ»

Ամբողջ երթի ընթացքում մասնակիցները անդադար բղավել են «Ուռա´, ուռա´, ուռա´»։

Washington Times. Հայաստանից դեպի Իրան եւ հակառակ ուղղությամբ արգելված սպառազինություն է տեղափոխվում. «Հայկական ժամանակ»

Վերջին օրերին միջազգային մի շարք լրատվամիջոցներում Հայաստանի կողմից միջուկային զենքի ստեղծման հնարավորության մասին հրապարակումներ են լույս տեսնում։ Դրանց հեղինակները երբեմն Հայաստանը քիչ է մնում ներկայացնեն իբրեւ միջուկային զենք ստեղծող ահաբեկչական պետություն։ Օրինակ, Washington Times օրաթերթը «Մեկ այլ միջուկային սպառնալիք. Հայաստանի միջուկային նյութերը կարող են օգտագործվել կեղտոտ ռումբ ստեղծելու համար» վերնագրի ներքո օրերս ներկայացրել է Իսրայելի

Էլեկտրոնային ընտրական համակարգերը չեն նվազեցնում մարդկային գործոնը

Ինչպես հայտնի է, առաջիկայում ընդունվելիք նոր Ընտրական օրենսգրքի նախագծով կառավարությունը առաջարկում է ներմուծել ընտրական տեղամասում ընտրողների գրանցման էլեկտրոնային համակարգ: Նախագիծը ենթադրում է, որ ընտրական տեղամաս եկած ընտրողը նախ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ նույնականացման քարտ) մոտենում է էլեկտրոնային համակարգի մասնագետին, ով համակարգի միջոցով գրանցվում է ընտրողին: Համակարգը, իր հերթին, համոզվում է, որ տվյալ ընտրողը ներառված

Ադրբեջանցու ուսադիրը՝ Ռոբերտ Աբաջյանի հարազատների ոտքի տակ (Տեսանյութ). «Հայկական ժամանակ»

Ղարաբաղաադրբեջանական շփման գծում ապրիլի առաջին օրերին ծավալված թեժ մարտերից հետո Արցախի հերոսների ցանկում ավելացավ եւս մեկ անուն, մյուս բոլորից ամենաերիտասարդը, թվով 24-րդը։ Մայիսյան եռատոնի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով 19-ամյա կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչումը։ Ռոբերտի «Ոսկե արծիվ» շքանշանը Լեռնային Ղարաբաղում ստացել են նրա ծնողները։ Մեր օրերի

Թուրքիան սատարում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործընթացին

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որով ԹԱՄԺ-ն իր աջակցությունն է հայտնում Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործընթացին։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի խորհրդարանի պաշտոնական կայքը։ ՆԱՏՕ-ին անդամագրվելու համար Վրաստանին սատարող հայտարարությունը ստորագրել են Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները։ Ստորագրողների թվում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության, ընդդիմադիր

Գրչի մի զարկով պարզապես խաչ ենք քաշում համաշխարհային լրագրության հանրաճանաչ սկզբունքների վրա. «Հրապարակ»

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի եւ մեր վեճը հասավ ՀՀ վճռաբեկ դատարան։ Օրերս «Հրապարակ» օրաթերթի շահերը ներկայացնող փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը բողոք են ներկայացրել ընդդեմ վերաքննիչ դատարանի վճռի, որով անփոփոխ էր թողնվել առաջին ատյանի դատարանի վճիռը՝ հանել Սյուզան Սիմոնյանի «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը hraparak.am կայքից եւ հերքում տպագրել նախարարի կնոջ

Մեկ շաբաթվա ընթացքում առգրավվել է 149.6կգ /316 հատ/ «սիգ» տեսակի ձուկ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 02-06.05.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1,14 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել 1.7 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել

Կարծիք. Նախագիծը բացարձակապես չի լուծում ընտրական համակարգի նկատմամբ անվստահության հաղթահարման խնդիրը

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի նախագծի դրույթների՝                միջազգային ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ նախատեսվում է մինչև 2016 թվականի հունիսի 1-ն ընդունել նոր ընտրական օրենսգիրք[1]: ՀՀ նախագահի 2016թ. փետրվարի 10-ի հրամանագրով ՀՀ ընտրական օրենսգրքի մշակմանը և ներկայացմանը մասնակցող պատասխանատու մարմիններ են հանդիսանում ՀՀ արդարադատության նախարարությունը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ

Թուրքիայի ԱԳ նախարարի մամուլի խոսնակը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի մասին. «Հաբերլեր»

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում խոսել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը վերաբերվող օրակարգային մի շարք հարցերի մասին, տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Բիլգիչն իր խոսքում անդրադարձել է նաև Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քննարկումներին և քվեարկությանը, որը նախատեսված է 2016թ. հունիսի 2-ին. «Մենք ակտիվորեն հետևում ենք

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930