Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Հարգանքո՛վ վերաբերվենք լրագրողներին»

Այսօր էլի կխոսեմ քաղաքակիրթ պետությանը հարիր արժեքների ու կանոնների մասին, որովհետև ես հավատում եմ, որ բացի օրենքներ գրելու մենք նաև ժամանակի պահանջներին հարիր վարքականոններին պետք է տիրապետենք, եթե ուզում ենք նորմալ երկիր ու հասարակական հարաբերություններ ունենալ: Իմ հորդորը առաջին հայացքից պարզ է, բայց մենք լավ գիտենք, թե ինչ խնդիրներ ունենք այդ պարզության ընկալման հարցում: Իսկ

Կարեն Ավագյան. «Եթե ուզում ես ընկեր ունենալ, առաջնահերթ պետք է ընկեր լինես»

Ցավոք, մեր երկիրը անփառունակ վախճաններ տեսել է։ Սա՝ ի պատասխան ՀԱԿ-ի հայտնի պարոնին։ Իսկ հիմա՝ բուն թեմայի մասին։ Ինչպես ասում են՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը և իշխանությունը առավելագույնս օգտագործում են հնարավորությունները ավելի արդյունավետ կառավարելու, քաղաքական ուժերին պետական կառավարման համակարգում ներառելու, նրանց կարողությունները ի շահ երկրի ու ժողովրդի ծառայեցնելու համար։ Հանրապետական կուսակցությունը երբեք

Ալվարդ Պետրոսյան. «Մեր երկրին անհրաժեշտ են նոր դեմքեր»

 Այսօրվա տագնապների և վաղվա հույսի շուրջ մեր զրույցը գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի հետ սկսվեց անհանգիստ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների և այդ համատեքստում՝ մեր տեղի ու պահվածքի մասին հարցից: -Մեր ժամանակներում, երբ հաղորդակցությունը այսքան հեշտացել է, չես կարող չինական պատ կառուցել և ետևում պատսպարված՝ մեկուսի ապրել: Հատկապես երբ աշխարհաքաղաքական քարտեզը մեր աչքի առաջ գլխապտույտ արագությամբ փոխվում

Ռուսաստանը կարող է կորցնել էներգակիրների իր երկրորդ խոշոր գնորդին՝ Թուրքիային. Eurasia.net

Նախորդ տարվա նոյեմբերին Թուրքիայի կողմից Ռուսաստանի ռազմական ինքնաթիռի խոցումից հետո, ռուս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին, Անկարան քայլեր է ձեռնարկում նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից: Բայց այն օգնությունը, որ նա ակնկալում է հետխորհրդային գազ արտադրող երկրներից, հնարավոր է, երկար սպասել տա, Eurasia.net պարբերականում գրում են վերլուծաբաններ Դորիան Ջոնսը և Դուրնա Սաֆարովան: Նոյեմբերի 24-ին ռուսական օդանավի հետ կապված

Ֆելիքս Ցոլակյանը չի՞ պատրաստվում իր աթոռը զիջել դաշնակցականներին

Նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հանդիպումից առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ Շիրակի մարզպետին կփոխարինեն դաշնակցական կադրով, իսկ գեներալ Ֆելիքս Ցոլակյանին կվերադարձնեն Ազգային անվտանգության ծառայություն, այս անգամ, սակայն, ոչ թե որպես տեղակալ, այլ ղեկավար: Նրան կնշանակեն ԱԱԾ-ի թոշակի գնացող պետ Գորիկ Հակոբյանի փոխարեն: Այս տեղեկությունը բավական սթրեսային իրավիճակ է ստեղծել Շիրակի

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը և կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը տարածել են խնդրագիր՝ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով

Մեկ ամսից լրանում է նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության ամոթալի եւ ողբերգական իրադարձության՝ Մարտիմեկյան ջարդի ութերորդ տարելիցը: Այդ օրը իշխանությունները առաջին անգամ կրակեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, որի հետևանքով սպանվեցին տասը քաղաքացիներ և հարյուրավորները ստացան տարբեր աստիճանի ֆիզիկական վնասվածքներ և տասնյակ քաղաքացիներ ազատազրկվեցին իրենց քաղաքական հայացքների համար։ Դա անթույլատրելի հարված էր Հայաստանի Հանրապետության՝ որպես Եվրոպայի Խորհրդի

Եվրոպական զարգացման բանկի ներդրումային նոր ծրագիրը` քննարկման փուլում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Եվրոպական զարգացման բանկի պատվիրակությանը: Բանկի տեխնիկական անձնակազմը Հայաստանում է` ուսումնասիրելու և գնահատելու մեր երկրի կրթության ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունը: Եվրոպական զարգացման բանկի պատվիրակների խոսքով` բանկը մտադիր է սկսել նոր ծրագիր` միանալով Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի` դպրոցների սեյսմակայունության ամրապնդման ծրագրին, որն իրենից ենթադրում է

Լեւոն Զուրաբյան. «Հանրաքվեն կամ ընտրությունները կեղծելը հնարավոր է, բայց հնարավոր չէ կառավարել մի հանրություն, որի կամքը ոտնահարել եք»

Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն եւս մեկ անգամ ցույց տվեց այն անջրպետը, որ ձեւավորվել է Հայաստանի գործող իշխանության եւ ժողովրդի միջեւ։ Նորից ապացուցվեց, որ Հայաստանում ստեղծված ընտրական համակարգը ոչ թե նպաստում է ժողովրդի ազատ կամարտահայտությանը, այլ հակառակը՝ օգտագործվում է իշխանությունների կողմից ժողովրդի կամքը ոտնահարելու, նրա կամքին հակառակ վերարտադրվելու եւ անխնա կեղեքումը շարունակելու նպատակով։ Դեկտեմբերի 6-ին ժողովուրդը

Լյուդմիլա Սարգսյան. «Դիտարկելով Կարեն Անդրեասյանի և նրա նախորդների գործունեությունը՝ կարելի է փաստել, որ ՄԻՊ ինստիտուտը լիարժեքորեն չի կայացել»

Թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ տարեսկզբի ներքաղաքական ամենաաղմկահարույց իրադարձությունը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականն է: Խնդիրը ոչ այնքան բուն հրաժարականն է, որքան դրա պատճառների և հիմքերի ոչ հրապարակային բնույթը և հետևաբար հասարակության անտեղյակությունը, թե ի վերջո ինչու հրաժարական տվեց պետության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Ընդ որում, նախկին օմբուդսմենները ևս վաղաժամկետ վայր են դրել

Ձյուն է տեղում. ոստիկանության հորդորը վարորդներին

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին, ժամը 15-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում: Տեղացած առատ ձյան, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը՝ մինչև Տաթևի խաչմերուկ: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով

«100-ն անց». լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը

Փետրվարի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի պատմության թանգարանում բացվեց «100-ն անց» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, մտավորականներ, արվեստագետներ, հյուրեր: Ողջունելով ներկաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նախ շնորհակալություն հայտնեց «Հայերն այսօր», «Եռագույն» էլեկտրոնային թերթերին և Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթին՝ ցուցահանդեսի կազմակերպմանը մասնակցելու համար և

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն

Փետրվարի 2-ին` Ս. Ղևոնդյանց քահանաների տոնին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան տասներկու սարկավագներ: Ս. Պատարագի ընթացքում Մկրտիչ Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին`

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը միակողմանի բացվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Գյումրիում, Աշոցքում, Ջաջուռի, Քեթիի և Սարավանի լեռնանցքներում, Ապարանում, Վանաձորում, Աբովյանում, Եղվարդում, Սևանում, Ջերմուկում և Մեղրիում տեղում է ձյուն: Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը միակողմանի բացվել է, սակայն խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում խուսափել նշված հատվածով երթևեկելուց: Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով

«Իրական Նավասարդ Կճոյան» ֆիլմը հասանելի է Համացանցում (Տեսանյութ)

Նախօրեին Համացանցում է տարածվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի մասին «Իրական Նավասարդ Կճոյան» ֆիլմը` թողարկված Aratta Cinema պրոդյուսերական կենտրոնի կողմից դեռևս 2012 թվականին: Ժապավենում Նավասարդ սրբազանի մասին հուշերով են կիսվում նրա ընկերն ու հարևանները, Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ: Ֆիլմի գաղափարը պատկանել է արքեպիսկոպոսի ընկերներին, ովքեր պատրաստվում էին նվիրել այն Նավասարդ Սրբազանի

«Քաղաքացիական պայմանագիր»-ը 6000 վստահված անձով 2017-ին կապահովի արդար ընտրություններ

Կուսակցությունը ընտրատեղամասերում կունենա 3-ական վստահված անձ

Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն

Փետրվարի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնը: Օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռի կառույցներում ու Հայոց Եկեղեցու թեմերում սպասավորող քահանաների պարգևաբաշխման արարողություն, որին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և

Փակ են Բերդ-Ճամբարակ, Ալագյազից Մելիքգյուղ տանող ավտոճանապարհները

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Բերդ-Ճամբարակ, Ալագյազից Մելիքգյուղ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Լոռու մարզի Կաթնաղբյուր-Ուրասար, Տաշիր-Պրիվոլնոյե, Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհները և Հարթագյուղ-Խնկոյան-Լուսաղբյուր միջհամայնքային ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի մարզերում

Գալուստ Սահակյանը՝ Թինաթին Խիդաշելիին. ցավոք, համագործակցությունը միջազգային հարթակներում դեռեւս չի հաջողվում

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 2-ին ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը, ողջունելով նախարարի այցը խորհրդարան, հույս է հայտնել, որ նման փոխայցելությունները մեծապես կնպաստեն հայ-վրացական բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը: Գալուստ Սահակյանն իր խոսքում փաստել է, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են հայ-վրացական խորհրդարանական կապերը: Գալուստ Սահակյանի

Նախագահ Բակո Սահակյանը հետաքրքրվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերով

Փետրվարի 2-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության՝ 2016թ. անդրանիկ նիստը, որը վարում էր նախագահ Բակո Սահակյանը: Նիստում հաստատվել են ԼՂՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները, որոնք բխում են հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման իրավիճակից, հեռանկարներից, առանձին տարածքների զարգացման անհրաժեշտությունից, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների առաջադրած պահանջներից: Տարվա կտրվածքով նախատեսված է իրականացնել տարբեր ոլորտներին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը 2015թ․ամփոփիչ մամլո ասուլիսին

2015 թվականի ընթացքում արտաքին գործերի նախարարությունը Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և նրա կողմից տրված հանձնարարականների հիման վրա շարունակել է աշխատանքներն՝ ուղղված երկրի արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, պետության զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների և երաշխիքների ապահովմանը, արտերկրում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության զարգացմանը, միջազգային

Կամո Արեյանն ու Ուրիխանյանը վիճեցին. «Հեռուստատեսությամբ ասել են՝ մեղր չի կաթալու, ձյուն է գալու» (Տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկայացրեց «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2»-ը ֆինանսավորելու համար վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է 112 մլն դոլար վարկ վերցնել Ասիական զարգացման բանկից: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Կամո Արեյանին հարցրեց՝ դուք տեղյա՞կ եք, որ հիմա ձյուն է գալիս՝ շատ անսպասելիորեն. «Ձյունը կուտակվում է մայթերում, փողոցներում, մարդիկ վնասվածքներ են ստանում,

Փորձաքննվածներից հաշմանդամ չճանաչվածների թվաքանակը նախորդ տարվա նկատմամբ աճել է

Հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված է 200.177 (այդ թվում կանայք 96.616) հաշմանդամություն ունեցող անձ` ընդհանուր բնակչության 6,6%, որոնցից 7801` 3.9% (այդ թվում աղջիկ 2426) հաշմանդամ երեխա` 1,1%: ՌԴ-ում` համապատասխանաբար 10,25% և 1,97%: Ընդհանուր թվից 137.813-ին հաշմանդամությունը սահմանված է անժամկետ: 18-ից մինչև 40 տարեկան` 26.122 (13,0%), 40-ից մինչև կենսաթոշակային տարիքի` 100.922 (50,4%), կենսաթոշակային տարիքի և բարձր`

Արմեն Ռուստամյանը մեղադրում է լրագրողներին (Տեսանյութ)

Բայց պնդում է իշխանության հեղինակազրկված լինելու մասին իր կարծիքը

Աշոտյանը՝ ընդդիմադիրներին. «Եթե ձեզ համար «դոշ տվող» երկրպագուները քիչ են, ոչինչ, դուք էլ կունենաք հավատարիմ մարդիկ» (Տեսանյութ)

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում քննադատել էր ՀՀԿ-ին, որ ուսուցիչներին կուսակցականացրել են, որ թաղի խուժանի հետ նրանք կեղծում են ընտրությունները: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանեց նրան. «Խախտում արած ուսանողները պատժվել են, ավելին՝ ոչ ասող ճակատը ուսումնական հաստատություններում ավելի շատ է խախտել օրենքը, քան այո ասողները՝ թռուցիկներ բաժանելու, պատերի վրա գրառումների բազմաթիվ փորձեր»: Նա

ՀՔԾ պետ. «Դիմումատուները խնդրում են, որ հենց մեր ծառայության վարույթում քննվեն իրենց կամ իրենց հարազատի վերաբերյալ քրեական գործերը»

«Այսօր իրավապահ քիչ կառույցներ կարող են հպարտանալ, որ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը վերջին տարիներին այնքան արդյունավետ է եղել իրենց համակարգում, որքան Հատուկ քննչական ծառայությունում»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 3-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, 4-5-ին կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում` Փետրվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին հնարավոր է թույլ ձյուն:   ՏԿԱԻՆ հաղորդագրություն

Լեւոն Զուրաբյանը՝ Էդուարդ Շարմազանովին (Տեսանյութ)

«Չեն կարող իմ աշխատանքը որեւէ կերպ քննադատել, շատ լավ տեղյակ են, թե ես ի՞նչ եմ տարել`ամառային նստաշրջանին էլ, հիմա էլ: Մի արգումենտ գտան միայն, թե Լիբերալ-դեմոկրատների խմբի ներկայացուցիչը կոչ է արել «կողմ» քվեարկել այս բանաձեւերին»,- այսօր լրագրողների հետ զրույցում իր վրդովմունքն արտահայտեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Հիշեցնենք, երեկ, նիստերի դահլիճում, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը

Աշոտյանը՝ պատգամավորներին. «Դուք Հիսուս Քրիստոսը չեք, ես էլ Ղուկասը չեմ, որ ձեր հետեւից ման գամ ու գրեմ» (Տեսանյութ)

«Ինձ եք կարոտել, թե՞ ոլորտն եք կարեւորում»,- ԱԺ-ում ներկայացված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի բուռն քննարկումը սրանով պայմանավորեց Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, հազվադեպ է, որ երկրորդ ընթերցման ժամանակ այսպիսի շահագրգիռ քննարկում է ծավալվում: Արմեն Աշոտյանը դիմելով պատգամավորներին՝ ասաց. «Մի՛ նեղացեք, եթե առաջին ընթերցման ժամանակ հնչել են արժեքավոր առաջարկություններ, որոնք մենք հաշվի

«Ֆիզկուլտուրայի ուսուցիչը, որն անգլերենից գիտի 4 տառ, կամ hello բառը, կարող է զուգահեռ դասավանդել անգլերեն». Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Որ վերջին նախադասությունը չլսեի՝ ինձ թվաց երկու ձեռքով դեմ եք քվեարկում»:

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930