Օրվա լրահոսը

Իրենց գաղափարները կերան մի կտոր չոր հացով, ինչ է թե հարթակներից գոռան՝ «Սերժիկ հեռացիր». «Հրապարակ»

ՀՅԴ-ն մեղք չունի, չէ՞, որ այսօր հրապարակում որեւէ լուրջ ընդդիմադիր քաղաքական կազմակերպություն չկա, իսկ այն, ինչ կար մինչեւ ՀՅԴ-ի ընդդիմություն դառնալը, սեփական ամբիցիաների պատճառով վերածվեց գյուղի մեծուփոքր կլուբների։ Ոչ մեկը չի կարող ասել, որ ՀՅԴ-ն եղել է անծրագիր ընդդիմություն։ Ոչ ոք չի կարող այնքան անամոթ գտնվել, որ հայտարարի, թե ընդդիմության դաշտում ՀՅԴ-ն չի փորձել միավորել

Մարդը պատասխանատվության է ենթարկվում իր փոքր օբյեկտը չզարդարելու համար. «Հայկական ժամանակ»

Մեջբերում քաղաքապետարանի ուղարկած ծանուցագրից. «Դուք եւ կամ ձեր լիազորված ներկայացուցիչը հրավիրվում եք «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առեւտրի, սպասարկումների եւ գովազդի բաժին, Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի եւ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի սահմանված պարտադիր բարեկարգումը չիրականացնելու՝ մասնավորապես… հասցեում գտնվող օբյեկտի Ամանորյա եւ Ծննդյան

Մինսկում հայ բռնցքամարտիկներին հաջողվեց հաղթել միայն յուրայինին

Մինսկում մեկնարկած բռնցքամարտի Վիկտոր Լիվենցեւի անվան միջազգային մրցաշարում այսօր երկրորդ օրն է: Բելառուսի մայրաքաղաքում են 16 երկրների շուրջ 100 մարզիկներ: Հայաստանի վեց ներկայացուցիչներից այսօր ռինգ մտնելու են 81 կգ քաշային Նիկոլ Հարությունովը, 91 կգ Հենրիկ Սարգսյանը եւ 69 կգ Վլադիմիր Մարգարյանը: Վերջինը պայքարն սկսել է երեկ եւ հաղթել իր թիմակից Գոռ Երիցյանին: Իսկ Կարեն Տոնականյանը՝

Հայաստանի եվրասիական անապատը. «Ժամանակ»

Հունվարի 29-ին տարածվեց մի տեղեկատվություն, որը Հայաստանի համար պետք է որ ունենար շատ կարևոր նշանակություն, եթե Հայաստանում հասարակական-քաղաքական մակարդակում արժեք ունենար ադեկվատությունը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդունելով Հայաստանի նորանշանակ դեսպանին, նրանից ընդունելով հավատարմագրերը, հայտարարել էր, որ Հայաստանում ամերիկյան ներդրումները պատմական բարձր մակարդակ են արձանագրել, սակայն դա դեռ սկիզբն է միայն: Երբ նման հայտարարություն է անում

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր 12 տարեկան Գիքորի հետ գնա Սադախլու, Հնդստանից եկող քարվանը կտրի, բերի՝ տունը լցնի: Կինը չէր համաձայնվում: – Այ շաշ, գնում ես՝ ջհանդամը գնա. էդ քորփա էրեխի՞ն ինչի ես հետդ տանում,- աղաղակում էր կինը:

Զարուհի Փոստանջյանը չի բացառում, որ կառաջադրվի Օմբուդսմենի պաշտոնում

Արմեն Աշոտյանը «էքստրավագանտ» է որակում Էդմոն Մարուքյանի առաջարկությունը Պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ նիստերի դահլիճում հայտարարեց, որ ինքը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջարկում է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, քանի որ նա իր ունեցած փորձով, խարիզմայով, մարդու իրավունքների մասին իր մոտեցումներով կլինի լավագույն Օմբուդսմենը: «Առավոտը» Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս եք վերաբերվում այդ առաջարկին, պատրաստվո՞ւմ եք առաջադրվել,

Սյունիքի մարզպետը՝ որդու մասին. «Իմ տղեն պրպտուն, աշխատող տղա էր, չկարողացավ պետական ապարատում իրեն դրսեւորել». «Հրապարակ»

Հանրահայտ Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականի պաշտոնից, որտեղ նշանակվել էր անցած տարվա նոյեմբերին։ Երեկ Սուրիկ Խաչատրյանը հորդորել է «մեծ- մեծ» պատճառներ չփնտրել որդու ազատման հարցում։ «Իմ տղեն պրպտուն, աշխատող տղա էր, չկարողացավ պետական ապարատում իրեն դրսեւորել, նստած մի տեղում, ինքը սիրում է աշխուժություն, ցանկացավ անձնական բիզնես ծավալել,

Հայաստանը մասնակցում է Սուրաջկունդի արհեստների 30-րդ միջազ­գային փառատոնին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սույն թվականի փետրվարի 1-15-ը, Հնդկաստանի Սուրաջկունդ պատմական վայրում տեղի կունենա Սուրաջկունդի արհեստների 30-րդ միջազ­գային փառատոնը, որին արդեն երկրորդ անգամ, ի թիվս այլ երկրների մասնակցում է նաև Հայաստանի Հանրապե­տությունը: Հայաստանն այս տարի կներկայացնեն ազգային երաժշտական նվագարաններ պատրաստող վարպետ-երաժիշտ Միխայել Սադոևը, «Տերյան» մշակու­թային կենտրոնի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը և գոբելենագործ Անուշ Եղիազար­յանը: Ծրագրի

Ռուսաստանում հայերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա 2 զոհ. crimerussia.ru

Ռուսաստանում հայերի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով երկու մարդ է սպանվել: Այս մասին հաղորդում է crimerussia.ru պորտալը: Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ հունվարի 31-ին՝ ժամը 20:00-ի մոտակայքում, Լենինգրադի երկրամասի Շլիսելբուրգ քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել երկու զինված խմբերի միջև: Մասնավորապես, հաղորդվում է, որ քաղաքի մասնավոր ավտոսերվիսին է մոտեցել 444 համարանիշով սև Mercedes մակնիշի ավտոմեքենա, որից

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը բքի պատճառով դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տևական սաստիկ բքի հետևանքով դժվարանցանելի է դարձել Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը: Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է (Մարտունու կողմից): Սպիտակում, Սիսիանում և Գորիսում տեղում է ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա

Մոռանալ Բերիային

Ի պատասխան մեր թերթում հրապարակված մի նամակի, որտեղ թոշակառու ընթերցողն իր տարակուսանքն է հայտնում, որ հայաստանյան օրացույցներից մեկում տեղ է գտել Լավրենտի Բերիայի նկարը, մեկ այլ ընթերցող իր զայրույթն է հայտնել, թե ինչպես կարելի է նսեմացնել Բերիայի նման պայծառ անձնավորությանը: Խնդիրն այն է, որ այդպես են մտածում նախկին խորհրդային տարածքի հարյուր հազարավոր մարդիկ: Վստահ եմ,

«ԱԱԾ-ն ռենտգեն չունի, որ տեսնի Վահան Շիրխանյանի թրոմբը շարժվել է, թե՝ ոչ». Փաստաբան

Նորք-Մարաշի զինված խմբի գործով կալանավորված  ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը պնդում է, որ սուտ են մամուլում հրապարակված տեղեկությունները, թե իր պաշտպանյալը հետազոտվել է ու առողջական խնդիրներ չունի: Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանի փաստաբանները երեկ միջնորդություն էին ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին Շիրխանյանին մասնագիտացված  բժշկական կենտրոն տեղափոխելու մասին, քանի որ նրա առողջական վիճակը վատացել

Անուշ Սեդրակյան. «Կարող էինք ունենալ ուկրաինական պատվիրակության գոնե 25 տոկոսի համակրանքը»

«Եթե ժամանակին հայկական պատվիրակությունը միասնական չքվեարկեր Ղրիմի բռնակցման օգտին, գոնե մեկը դեմ քվեարկեր, միգուցե ԵԽԽՎ-ում ունենայինք ուկրաինական պատվիրակության գոնե 25 տոկոսի համակրանքը: Այդտեղ էլ չէ՞ պետք է նախօրոք դիվանագիտություն անել: Պատվիրակությունը միաձայն չպետք է քվեարկի, նման նախադեպ չկա»,-կարծում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Մեզ հետ զրույցում տիկին Սեդրակյանը կարծիք հայտնեց, որ հայկական կողմի

Գերեզմանատներում կարգուկանոն չկա

Խնդիրը քննարկվել է մարզխորհրդի նիստում

Պուտինի նախագահությունը կարող է մոտենալ ավարտին

Հաագայի Միջազգային քրեական դատարանը սկսում է 2008թ. ռուս-վրացական պատերազմի ընթացքում արձանագրված ռազմական հանցագործությունների հետաքննությունը: 2006թ. նոյեմբերի 23-ին Լոնդոնում մահացած ՌԴ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան վերաբերյալ բրիտանական հետաքննության վերջնական զեկույցը եզրակացրել է, որ Լիտվինենկոյի մահվան հետեւում կանգնած է ՌԴ իշխանությունը, եւ որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ ամենայնի, հավանություն է տվել Լիտվինենկոյի սպանության

IFAB-ը կարող է հեղափոխություն անել ֆուտբոլում

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB), որը զբաղվում է ֆուտբոլում նոր օրենքներ մտցնելով եւ կարգավորելով, մարտի 5-ին Կարդիֆֆում կայանալիք ամենամյա ընդհանուր ժողովում քննարկելու է մրցավարներին օգնելու նպատակով հանդիպման ընթացքում տեսակրկնության գործածման թեման: Օրակարգում են նաեւ ֆուտբոլիստի եռակի պատժի (11 մետրանոց տուգանային հարված, խախտում թույլ տված ֆուտբոլիստի հեռացում եւ ավտոմատ որակազրկում) եւ որոշ տեսակի խախտումների համար ֆուտբոլիստի

Ավելի լավ պայմաններ հաշմանդամություն ունեցող սիրիահայերի համար

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նորաբաց կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Արևիկ-Հայաստան» մտավոր և ֆիզիկական հաշմանդամություն ունեցող սիրիահայ անձանց կենտրոնի հանդիսավոր բացումը: «Արևիկ-Հայաստան» կենտրոնի համալրումն անհրաժեշտ գույքով, սարքավորումներով, ինչպես նաև կենտրոնում համարժեք հարմարությունների ստեղծումը, պայմանների բարելավումը հնարավոր է դարձել Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ՝ «Ավելի լավ պայմաններ հաշմանդամություն ունեցող սիրիահայերի համար» ծրագրի շնորհիվ, որը մեկնարկել է 2015

Փակ են հանրապետության մի շարք ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Բերդ–Ճամբարակ, ինչպես նաև Լոռու մարզի Կաթնաղբյուր–Ուրասար, Տաշիր–Պրիվոլնոյե, Ստեփանավան–Արմանիս ավտոճանապարհները և Հարթագյուղ–Խնկոյան–Լուսաղբյուր միջհամայնքային ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Գորիս–Սիսիան ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք–Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի

Ռուբեն Հայրապետյան. Մենք եքա մարդիկ ենք, ի՜նչ սպառնալիք. armlur.am

2015 թվականի սեպտեմբերի 21-ին` անկախության 24-ամյակի օրը, դաժան ծեծի էր ենթարկվել «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանը: Հիշեցնենք, որ ազատամարտիկը միջադեպից րոպեներ առաջ մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների հետ մասնակցում էր Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ տեղի ունեցող ինքնիշխանության երթին։ Դեպքից հետո նա իրեն այցելած լրագրողներին ասել է, որ ծեծի ենթարկողների մեջ նկատել է Տիգրան անունով երիտասարդի, ում

Վարչապետին են ներկայացվել Կոտայքի և Արագածոտնի մարզերի ՍԾՏԳ-ներում ՎՊ-ի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ու բացահայտված խախտումները: Իշխան Զաքարյանը տեղեկացրել է, որ Կոտայքում՝ Աբովյանում, Հրազդանում, Չարենցավանում և Եղվարդում գործում է 4 ՍԾՏԳ, մարզում առկա է 9 հազար 912 նպաստառու:

Ավտոկայանատեղերում կայանելու համար անհրաժեշտ է վճարել տեղական տուրք

Հարգելի համաքաղաքացիներ, համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի՝ Երևան քաղաքում սահմանված կարգով կազմակերպված ավտոկայանատեղերում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար անհրաժեշտ է վճարել տեղական տուրք: Տեղեկացնում ենք, որ առանց տեղական տուրքի վճարման  կայանված ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը, օրենքով սահմանված կարգով, կենթարկվեն վարչական պատասխանատվության: Երևանի քաղաքապետարան

«Ասում են՝ պոպոքն էլ է մեր ձեռքը, քարն էլ, ոնց կուզենք՝ կջարդենք»

Տոմարագետ Գրիգոր Բրուտյանի գնահատմամբ՝ հայկական հոգևոր-մշակութային արժեքներն այսօր Հայաստանում շատ վատ են պահպանվում, և որ դրանց պահպանումն այսօր անհատների հույսին է. «Չկա ազգային կազմակերպված շարժում, չկա պետական վերաբերմունք այդ ամենի նկատմամբ: Օրինակ՝ եթերից այսօր մեզ մատուցվող երաժշտությունն ի՞նչ է, հայկական մի տակտ անգամ չես գտնի: Ո՞ւր է մեր պետական կառույցը, որ պետք է զբաղվի այդ

Գասպարին դիմում ներկայացրեց Հանրային պաշտպանի գրասենյակ. (Տեսանյութ)

Գասպարիին հետաքրքիր է՝ ի՞նչ նոր ի հայտ եկած հանգամանքների բերումով է Հանրային պաշտպանի գրասենյակը բեկանել իր որոշումը

Ադրբեջանի արժութային պահուստները մեկ ամսում կրճատվել են ավելի քան 12%-ով. Trend

2016թ. հունվարին Ադրբեջանի Կետրոնական բանկի տրամադրության տակ գտնվող արժութային պահուստները նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ կրճատվել են 618.2 մլն դոլարով (12.3 տոկոս)՝ հասնելով 4398.5 մլն դոլարի: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը: Ադրբեջանի Կենտրոնական բանկի վիճակագրական տվյալների համաձայն՝ նախորդ տարվա սկզբից ԿԲ արժութային պահուստները կրճատվել են 9359.8 մլն դոլարով (68 տոկոս): ԿԲ արժութային պահուստների ծավալի

Սերգեյ Մինասյան. Մենք պետք է ընդունված հակահայկական զեկույցի մասին մոռանանք. (Տեսանյութ)

Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ արցախահայության խնդիրը չի լուծվում այդ հարթակներում

Բացահայտվել է Արաբկիրի զինկոմիսարիատի հերթապահ փոխգնդապետի վրա իրականացված ավազակային հարձակումը

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Արաբկիրի զինկոմիսարիատի հերթապահ, փոխգնդապետ Մ.Միրզոյանի վրա ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը, պարզվել դեպքի մի շարք հանգամանքներ։ Նախնական քննության տվյալներով՝ 2015թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Արաբկիրի զինկոմիսարիատի մասնաշենքի երկրորդ հարկի պատուհանից ապօրինի մուտք է գործել զինկոմիսարիատ, մտել հերթապահության սենյակ

«Էսօր մեր երկիրը պլինտուսի մակարդակի է». Բագրատյանը կոչ է անում ԿԲ նախագահին պատժել ու հեռացնել

«Էսօր մեր երկիրը պլինտուսի մակարդակի է: Մենք կարող ենք հայրենասիրական խոսքեր ասել՝ պաթոսով, բայց դրանք դատարկ խոսքեր են, կա իրականություն: Կա ռեալ, դաժան իրականություն»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքերով՝ «2014-ի դեկտեմբերին ԿԲ-ն, առանց հիմնավորելու, բանկերի կանոնադրական կապիտալը բարձրացրեց 5-ից 30 մլրդ: Այսօր արդեն փակված բանկ ունենք: Ես զգուշացրել

Ուոլթերի զեկույցի տապալումը մեծ հարված էր ալիեւյան կեղծ քարոզչությանը

Ադրբեջանի փորձերը՝ ղարաբաղյան հիմնահարցին տալ կրոնական երանգ, անթույլատրելի են եւ պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից:

Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն Հայաստանի իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին և մյուս 12 քաղբանտարկյալներին

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի հայտարարությունը Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման առթիվ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն մտահոգված է Հայաստանում իշխանությունների կողմից քաղաքացիական և քաղաքական ակտիվիստների իրավունքների խախտումների դեպքերի հաճախակիացմամբ: 2016թ. սկզբից Հայաստանի իշխանությունները զգալի չափով խստացրել են բռնությունները քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, իսկ ևս մեկ ակտիվիստի կալանքի ենթարկելուց հետո քաղաքական շարժառիթներով ձերբակալվածների

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930