Օրվա լրահոսը
«Վայ»-երն ու «ախ»-երը օգուտ են բերում
ԵԽԽՎ-ում Ռոբերտ Ուոլթերի եւ Միլիցա Մարկովիչի հեղինակած փաստաթղթերը զեկույցներ էին, դրանիցից մեկի հիման վրա՝ Սարսանգի հարցով բանաձեւն, այո, ի վերջո ընդունվեց: Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ-ն ընդունել է նաեւ այլ բանաձեւեր: Օրինակ՝ 2005 թվականին 1416 բանաձեւը, որի առաջին կետում գրված է. «Ադրբեջանի զգալի մասն առաջվա պես օկուպացված է հայկական ուժերի կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը շարունակում են
Զլատան Իբրաիմովիչը դարձել է Ֆրանսիայի ամենաթանկ ֆուտբոլիստը եւ ուժերը փորձել բռնցքամարտում
ՊՍԺ-ի ղեկավարությունը գրեթե կրկնակի բարձրացրել է իր գլխավոր աստղ Զլատան Իբրաիմովիչ աշխատավարձը: Այժմ նա ամիսը ստանալու է 1,5 մլն. եվրո աշխատավարձ: Շվեդ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ակումբի հետ լրանալու է 2016 թ. ամռանը: Ֆրանսիական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ օրերս Իբրաիմովիչի մասնակցությամբ Les Enfoires հեռուստաալիքում բռնցքամարտի հետաքրքիր մենամարտ է եղել ռեգբիի աստղ Սեբաստյեն Շաբալի հետ: Մենամարտն անցկացվել
Արմեն Նիկողոսյանը շախմատի նվիրյալ էր, լավ լրագրող եւ լավ մարդ
Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանի 1-ին հուշամրցաշարը: Լավ մարդու եւ ընկերոջ, շախմատի նվիրյալի, սկզբունքային լրագրողի հիշատակը հարգելու լավագույն դրսեւորումը ցուցադրեցին հենց հուշամրցաշարի մասնակիցները՝ ներկայիս մեր գրեթե բոլոր ուժեղագույնները, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը, որն օրերս նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը, արագ շախմատի
Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանն ազատ է արձակվել. Sputnik
Sputnik. «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամը վստահեցնում է, որ մի շարք լրատվամիջոցներ որոշակի անճշտություններ են հրապարակել ռադիոկայանի վերաբերյալ: Խոսքը վերաբերում է Երևանի Նորք-Մարաշ համայնքում զինված հանցախմբի կալանավորված անդամների գործին։ Քրեական գործի առնչությամբ որպես մեղադրյալ էին ներգրավվել և կալանավորվել նաև «Ռադիո Մարիամ»-ի հիմնադիրներից մեկը, ով նաև ՌՄ հաղորդումների գլխավոր խմբագիրն է`Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանը, ինչպես նաև`
Որքանով են հանդուրժող ԶԼՄ-ներն ակտիվիստների եւ իրավապաշտպանների հանդեպ
Հրապարակվել է մեդիահանդուրժողականության ինդեքսը
Ադրբեջանցիները ԵԽԽՎ-ում Հայաստանին «ահաբեկիչ» են անվանում
Եվ անդրադառնում են Հայաստանի «գրաված» տարածքներին
«Հարց լուծողի» որոգայթում
2015 թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Շենգավիթի հետաքննության բաժանմունք նյութեր էին ստացվել, որ դեկտեմբերի 18-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1977 թ. ծնված Մարիամ Ս.-ն և հայտնել, որ որդուն Ջաբրաիլից Վայք զինծառայության տեղափոխելու համար իր ծանոթ Ռոմիկն իր ամուսնուց` 1968 թ. ծնված Գրիգոր Ա.-ից, վերցրել է 2.600 դոլար, սակայն խաբեությամբ
Աղջիկների արարքները՝ քննության առարկա
Հունվարի 26-ին, ժամը 16-ին, Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողներին է մոտեցել մի պատանի և մատնացույց անելով 2 աղջիկների՝ 1998 թ. ծնված Ռ. Խ.-ին և 1997 թ. ծնված Լ. Ա.-ին, հայտնել, որ նրանք վերցրել են իր բջջային հեռախոսն ու չեն վերադարձնում: Աղջիկները ներկայացվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ժամը 17.00-ին 2000 թ. ծնված Գ. Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է
Անաստասիա Գալուստյանը Եվրոպայի առաջնությունում մտավ եզրափակիչ փուլ
Այսօր Բրատիսլավայում մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որտեղ հանդես են գալիս նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Մեր մարզիկներից առաջինը սահադաշտ մտավ կանանց մենասահքի մասնակից, 16-ամյա Անաստասիա Գալուստյանը, որը կարճ ծրագրում վաստակեց 49,30 միավոր եւ 36 մասնակիցների պայքարում զբաղեցրեց 16-րդ տեղը՝ հաղթահարելով որակավորման փուլը: Անաստասիան հունվարի 29-ին եզրափակչում արդեն 24 մասնակիցների մեջ կպայքարի դիրքերը բարելավելու համար: Աշոտ
Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Փշատավան գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2016թ. հունվարի 26-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը ցանկապատը պոկելու եղանակով ապօրինի մուտք է գործել Արմավիրի մարզի Փշատավան գյուղի բնակչուհի Ս.Սարգսյանի տան բակ, հարձակվել տանտիրուհու վրա և դանակով նրա կյանքի ու առողջության
Մեղադրանք է առաջադրվել թիվ 5/21 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին՝ երեք տարբեր անձանց փոխարեն քվեարկելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործերով պարզվել են թիվ 5/21 ընտրատեղամասում երեք տարբեր անձանց փոխարեն քվեարկություն կատարելու հանգամանքները։ Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ թիվ 5/21 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Արտաշես Թարխանյանի,Վահագն Դանիելյանի և Ալբերտ Սահակյանի փոխարեն քվեարկել է նույն ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Թ.Վարդանյանը։ Հիմք
ԵԽԽՎ. «Ահաբեկչությունը չպետք է կապվի որեւէ կրոնի, որեւէ ազգության հետ»
Դիրք Վան դեր Մաելենի կարծիքով՝ ահաբեկչության խնդրին արագ լուծում չկա, բայց պետք է մեծ աշխատանք կատարել այն կանխելու համար:
Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային
ՀՀ Նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է Կազմակերպության առջև ծառացած արդիական հարցեր, ինչպես նաև նրա հաստատմանը ներկայացրել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջանների ընթացքում կայացված որոշումների ու Կազմակերպությունում նախագահության շրջանում
Հերմինե Նաղդալյանը բացատրում է, թե ինչու չկարողացան կանխել Սարսանգի ջրամբարի զեկույցի ընդունումը
«ԵԽԽՎ խորհրդարանականների մեծամասնությունը, այնուամենայնիվ, տեսավ գլխավոր խնդիրը` Ուոլթերի զեկույցը և այն համարեց այնպիսի օրակարգային, գլխավոր հարց, որ առաջին հերթին դրա լուծումը տվեցին: Սարսանգի խնդիրը դիտեցին որպես սոցիալական, ջրի, որպես հատվածային, հումանիտար խնդիր և այս իմաստով եվրոպացիները կարծես փոքր-ինչ լոյալ վերաբերվեցին»,-Aravot.am-ի հարցին` ինչու՞ հնարավոր չեղավ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում կասեցնել նաև բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի
Մատուցվել է Սուրբ Պատարագ Բանակի օրվա առիթով
Հունվարի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ Պատարագ Հայոց բանակի օրվա կապակցությամբ: Արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության սպասավորներ ու
Արդարադատության նախարարը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում, հունվարի 25–ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես, կողմերն անդրադարձել են նոր Սահմանադրության արդյունքում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումներին, ԵԽ-ի հետ նոր գործողությունների ծրագրին, ինչպես նաև ՄԻԵԴ վճիռների կատարման
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայոց բանակի հոգևոր սպասավորներին
Հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Բանակի տոնի առիթով ընդունեց ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության սպասավորներին` գլխավորությամբ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Վրթանես եպիսկոպոսի առաջնորդության ներքո այսօր ՀՀ Զինված Ուժերում իրենց ծառայությունն են բերում թվով 51 հոգևորականներ՝
Բանակի օրվա առթիվ ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն
Բանակի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պետական պարգևներով, արժանացել զինվորական բարձր կոչումների: ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, նաև շնորհավորել պարգևատրվածներին՝ հայրենիքի բարձր
Առաջարկվել է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ
ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և Երևանի շտապօգնության ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ հրավիրվեց արագ արձագանքման խմբի հերթական խորհրդակցությունը: Ներկայացնելով հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը` նախարարը նշեց, որ վերջին տասնօրյակի ընթացքում հանրապետությունում դիտվում է հիվանդացության և դիմելիության զգալի
Արծվիկ Մինասյանը՝ «ընտրակեղծարար իշխանության» հետ համագործակցելու մասին
Դուք ընտրակեղծարար էիք անվանում ՀՀԿ-ին ու հայտարարում, որ նախագահական ընտրությունները կեղծվել են, Վահան Հովհաննիսյանն ասում էր՝ կատաստրոֆիկ վիճակ եք ստեղծել երկրում, տղերք, ու հիմա ո՞նց եք ուզում համագործակցել: Բազմաթիվ քննադատություններ են հնչել իշխանության հասցեին այս տարիներին: Այդ ամենից հետո ո՞նց եք համագործակցելու այդ ընտրակեղծարար իշխանության հետ: Aravot.am-ի այս հարցին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Շատ
Նոյեմբերյանցի հրշեջ-փրկարարները 52 խոզից կարողացան փրկել հինգին եւ հավանոցը
Անասնագոմի մի մասը փրկվել է
«Գազպրոմը», Հայաստանի կառավարությունը և Իրան-Հայաստան կիսագործող գազատարը
Վերջին տասնամյակում Հայաստանում պարբերաբար տարբեր քննարկումներ և մեկնաբանություններ են եղել Իրան-Հայաստան գազամուղի հնարավորությունների վերաբերյալ: Հայաստանում հասարակության զգալի հատվածի մոտ կարծրացած է այն տեսակետը, որ Իրան-Հայաստան գազամուղը մեծ հնարավորություններ էր ընձեռելու Հայաստանի տնտեսության զարգացման համար, սակայն Ռուսաստանը խոչընդոտեց այդ գազամուղի լիարժեք գործարկմանը: Այս տեսակետի ամրացմանը նպաստում են այն հանգամանքները, որ «Գազպրոմին» է պատկանում ոչ միայն «Հայռուսգազարդի»
«Հինգ հազար դոլարը փոքր դրամաշնորհ է, բայց կարևոր է». Մարգարիտա Փիլիպոսյան
32 խմբում ընդգրկված հայաստանցի 107 գիտնականներ դրամաշնորհներ ստացան Հայ օգնության ֆոնդից (ՀՕՖ)՝ կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, կենսատեխնոլոգիայի, աստղագիտության և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար: 2000 թվականից ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) միջոցով տրվող դրամաշնորհների հանձնման արարողությունը տեղի ունեցավ այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում: 2001 թվականից իրականացվող մրցույթին այս տարի
Ուրեմն՝ ինչի՞ն էր խանգարում Արամի 30-ի շինությունը
Հենց նոր քաղաքապետից ստացա Արամի 30-ի վերաբերյալ նամակիս պատասխանը: Ուշադրություն դարձրեք այս նախադասության վրա. Քանդված շինության զբաղեցրած հողամասը ետ է վերադարձվելու Երևան համայնքին և հաշվառվելու է՝ որպես հանրային օգտագործման համայնքային հողամաս: Տեսնես ի՞նչ է սա նշանակում: Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» Խմբակցության անդամ
Մեկնարկել է շախմատի միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանի առաջին հուշամրցաշարը
Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը մեկնարկել է միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանի առաջին հուշամրցաշարը, որին մասնակից 16 շախմատիստներից 9-ը գրոսմայստերներ են: Մասնակիցների թվում են ներկայում Հայաստանում գտնվող բոլոր ուժեղագույն շախմատիստները, այդ թվում նաև մեր հավաքականի անդամներ, օլիմպիական չեմպիոններ Արտաշես Մինասյանը, Գաբրիել Սարգսյանը, ներկայում հավաքականում հանդես եկող Հրանտ Մելքումյանը, Հայաստանի չեմպիոն,
Աշոտյան. «Այն, ինչ տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում, սառցաբեկորի գագաթն է»
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր հրապարակվեցին բուհերի վարկանիշավորման արդյունքները, համաձայն որոնց՝ 2015թ. լավագույն բուհ է ճանաչվել ԵՊՀ-ն: Լրագրողների հետ զրույցում Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը խոսեց նաեւ ԵԽԽՎ-ում ավելի վաղ քվեարկության դրված հակահայկական երկու զեկույցների մասին: «Այն, ինչ տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում, սառցաբեկորի գագաթն է միայն: Ակնհայտ է, որ հայկական կողմը լավ է աշխատել:
«Ի՞նչ անենք, որ ջահել աղջիկներ են, ահաբեկչությունների մեծ մասը կատարում են հենց ջահելները». նախկին ՆԳ նախարար
Aravot.am-ը ՀԽՍՀ ներքին գործերի նախարար, Լենինականի երկար տարիների միլպետ Լևոն Գալստյանից կարծիք հարցրեց զինված խմբի գործով արդեն վեց հոգու կալանքից ազատելու, նրանց խափանման միջոցը փոխելու մասին: Հարցին ՝չէի՞ն կարող ի սկզբանե նրանց համար խափանման միջոց ընտրել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին, հատկապես նրանց մեջ կան ջահել աղջիկներ, որոնք չեն ընդունում իրենց մեղքը, փաստաբաններն էլ պնդում են,
Ռոսսելխոզնադզորի պատվիրակությունը Հայաստանում քննարկել է դաբաղի կանխարգելմանն ուղղված քայլերը
Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը՝ Ծառայության պետի տեղակալ Նիոլայ Վլասովի գլխավորությամբ, հունվարի 26-ին երկօրյա այցով ժամանել է Հայաստան: Պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հետ և քննարկել հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակը, մասնավորապես կենդանիների սուր վարակիչ հիվանդությունների՝ այդ թվում դաբաղի կանխարգելմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում կարևորվել է
Ինչպե՞ս Հիտլերի օրոք հայերը խուսափեցին ցեղասպանությունից
Հայտնի է, որ Ադոլֆ Հիտլերը ժամանակին հայերին դասել է հրեական ծագում ունեցող ժողովուրդների շարքը, հետեւաբար՝ հայերը եւս հրեաների պես ենթակա էին ոչնչացման։ Սակայն դա տեղի չունեցավ՝ շնորհիվ մի խումբ հայ եւ օտարազգի գիտնականների աշխատանքի: Aravot.am-ը պատմաբան, ցեղասպանագետ Աշոտ Հայրունուն խնդրեց մանրամասնել, թե ինչպե՞ս ժամանակին ֆաշիստական Գերմանիայի կողմից գրավված երկրներում բնակվող հայերը խուսափեցին բնաջնջվելուց: «1932 թվականից Գերմանիայում
Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մարտունիում, Գորիսում և Մեղրիում տեղում է ձյուն: Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը: Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով


















































