Օրվա լրահոսը
Նաիրիտցիների պարտքը ամբողջությամբ կմարվի մինչեւ հուլիսի 15-ը (Տեսանյութ)
Այսօր կառավարության շենքի դիմաց նաիրիտցիների հերթական ցույցն էր: Ցուցարարներին մոտեցավ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, որը հայտարարեց, թե նաիրիտցիների պարտքը ամբողջությամբ կմարվի մինչեւ սույն թվականի հուլիսի 15-ը: Չնայած հավաքվածները պահանջեցին, որպեսզի Ե. Զախարյանը գրավոր ներկայացնի խոստումը, քանի որ նման հայտարարություններ մի քանի անգամ եղել են ու մնացել անկատար, բայց էներգետիկայի նախարարը ոչինչ չպատասխանեց
Վահան Արծրունի. Այս տարիներին չհղկվեց որևէ բանաձև, որը կաշխատեցներ այդ ներքին ռեսուրսը. «168 ժամ»
Ու երբ նրանք զգում են, որ տասնամյակներով իրենց կյանքում ոչինչ չի փոխվում, այդ խնդիրը լուծում են ճամպրուկներ հավաքելով:
Աշոտյանը չմեկնաբանեց Ծառուկյան-նախագահ հարաբերությունների լավացումը. «Մի հատ նայեք՝ նմա՞ն ե՞մ փուռը տվածի»
Լրագրողները ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին՝ չի զղջում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին արած հայտարարությունների, քանի որ հետագայում այլ զարգացումներ եղան եւ ՀՀ նախագան Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հաշտվեցին ու նույնիսկ համատեղ միջոցառման մասնակցեցին՝ լուսանկարվելով իրար հետ: « Ես քանիցս ոսկեղենիկ հայերենով ասել եմ եւ կրկնում եմ՝ ես այդ թեմայով մեկնաբանություն
Պաշտպանության նախարարի կնոջ դատական հետապնդումից «Հրապարակ» օրաթերթին կպաշտպանի «AM» իրավաբանական ընկերությունը
Այսօր «Հրապարակ» օրաթերթի դատական պաշտպանությունը ստանձնել է «AM» իրավաբանական ընկերությունը: Ընկերության փաստաբանների թիմը կղեկավարի իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Մինասյանը: Փաստաբանական թիմում է ներառվել նաև տեղեկատվական իրավունքի ոլորտում մասնագիտացած «AM»-ի գլխավոր իրավախորհրդատու Վանիկ Մարգարյանը: 2015 թվականի մայիսի 5-ին և մայիսի 23-ին «Հրապարակ» օրաթերթում ու կայքում հրապարակվել են «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածները, որտեղ անդրադարձ է կատարվել
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Թուրքիայի քաղաքական համակարգը չի փոխվելու. «168 ժամ»
Հարցազրույց պատմաբան, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս և ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանի հետ – Փաստորեն, փոխվելու է Թուրքիայի կառավարման համակարգը, որտեղ, ըստ Ձեզ, Հայկական հարցն ինչպիսի՞ ուրվագիծ կունենա։ – Թուրքիայի քաղաքական համակարգը չի փոխվելու, Թուրքիայի քաղաքական համակարգը ցանկանում էր փոխել Էրդողանը, բայց կարծես այս ընտրություններով հստակ ուղերձ ստացավ, որ պետք չէ շտապել։ Այն հարցում, որ Թուրքիայի
ԿԳ նախարարը դիմորդին. «Ֆեյսբուքով նամակ կուղարկես, նկարներդ կուղարկեմ» (Տեսանյութ)
Արմեն Աշոտյանն այցելեց ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոն
Ապօրինի ծառահատման համար կայացվել է 100.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում
ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում հաշվարկվել է 6.94.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս
Արդար ընտրությունների մասին խոսք լինել չի կարող. «Ժողովուրդ»
Ստացվում է՝ ծերացող քաղաքներ են, որտեղ չկան երեխաներ եւ պատանիներ։
Թուրքիան Բրազիլիայից հետ է կանչել իր դեսպանին. Սիվիլնեթ
Հունիսի 8-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչել Բրազիլիայում իր դեսպանին այն բանից հետո, երբ Բրազիլիայի Դաշնային սենատը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Թուրքիայի արտգործնախարարությունն իր հայտարարությունում դատապարտել է բանաձևը՝ այն համարելով անպատասխանատվության օրինակ և նշելով, որ բանաձևը «աղավաղում է պատմական ճշմարտությունը և արհամարհում օրենքը»: «Նման բնույթի քաղաքական որոշումները, որոնք ընդունվում են
Համաշխարհային բանկն աջակցում է Հայաստանում երկրաջերմային պաշարների հետախուզման աշխատանքների իրականացմանը
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 8 հունիսի 2015թ. – Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց Հայաստանում «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի» (ԵՀՀԾ) համար 8,55 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի հատկացումը։ Այս նոր ծրագրի նպատակն է` պարզել, թե Կարկառ տեղամասի երկրաջերմային աղբյուրը պիտանի է արդյո՞ք էլեկտրաէներգիայի արտադրության համար և եթե այո, ապա մասնավոր հատվածին ներգրավել երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման գործում։ Կառավարությունը նպատակադրվել
Մանվել Բադեյան. Բիբինն անպայման պետք է պատժվի «Ժողովուրդ»
ՀՀԿ-ական պատգամավորները խմբակցության քննարկումների ժամանակ շատ կոշտ են արտահայտվում ինչպես ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի պահվածքի, այնպես էլ նրա ներկայացրած հիմնավորումների վերաբերյալ։ ՀՀԿ-ականներից շատերը հայտարարել են, որ սակագնի թանկացման հարցով հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական լսումների ժամանակ իրենք չեն կարող պաշտպանել ՀԷՑ-ի ներկայացրած փաստաթուղթը: Երեկ «Ժողովուրդը» զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի հետ, որը եւս
Քրիստոնյաների կյանքում երբեմն տեղ գտնող տարաձայնությունները ստվերում են այն տեսլականը, որի համար Եկեղեցին աղոթում է
Հունիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի հերթական նիստը: ԵՀԽ Գործադիր կոմիտեի հնգօրյա ժողովն այս տարի որոշվել է անցկացնել Հայաստանում` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի` ԵՀԽ-ում համանախագահության առիթով: Նիստը բացվեց միասնական աղոթքով: Ընթերցվեց Ս. Գրիգոր Նարեկացու
Ավարտվել է ոստիկանի մասնակցությամբ խոշոր չափերով գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացիներ Գեղամ Ներսիսյանը և Արսեն Բաբայանը 2015թ. մարտի 4-ին` ժամը 21:00-ի սահմաններում, իրենց ընկերոջ` ՀՀ ոստիկանության աշխատակից Գուրգեն Մկրտչյանի տանը հյուրընկալվելուց հետո, Գ. Ներսիսյանի առաջարկով որոշել են ավտոմեքենա վարձակալել և մեկնել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաք: Վարձակալած ավտոմեքենայով վերջիններս ուղևորվել են Գեղարքունիքի մարզ. ճանապարհին ծխախոտ
Բակո Սահակյան. «Բացառվում է, որ մենք չհարգենք Սահմանադրության պահանջները». «Հայկական ժամանակ»
Այսինքն՝ բացառում եք, որ երրորդ անգամ կառաջադրվեք որպես թեկնածու, իսկ թե ինչո՞վ կզբաղվեք՝ դեռ չեք կարող ասել։
Խոշոր գործարք, մեծ պատասխանատվություն. «Ժամանակ»
Երեկ Երևանում ստորագրվել է Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադի վաճառքի մասին պայմանագիրը: Երկար ձգձգված այս գործընթացը ենթադրվում է, որ հասել է տրամաբանական ավարտին, համենայնդեպս՝ ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության: Այսպիսով, ամերիկյան «Գլոբալ կոնտուր» ընկերությունը դառնում է Որոտանի կասկադի սեփականատեր՝ իր դուստ ձեռնարկության միջոցով: Նախատեսվում է, որ կատարվելու է մոտ 200 միլիոն դոլարի ներդրում: Սա հայ-ամերիկյան խոշորագույն տնտեսական գործարքն
Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ է անցել 13 մասնակից
Հունիսի 7-ի երեկոյան ավարտվել է Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը: Ժյուրիի որոշմամբ 25 մասնակցից հաջորդ փուլ է անցել 13 ջութակահար 10 երկրից՝ Կիմ Յոկյունգ (Կորեայի Հանրապետություն), Կամիշիկիրյո Այկո (Ճապոնիա), Արդուխանյան Դավիթ (Ռուսաստան), Ֆրապիեր Պիեռ (Ֆրանսիա), Փարսադանյան Անի (Հայաստան), Լուկաս Կայա (Էստոնիա), Վարդանյան Մարիամ (Հայաստան), Կարմենովա Մերուերտ (Ղազախստան), Օբիսո Անդրեա (Իտալիա), Տարոսյան Ելենա
Ռուբեն Ռուբինյան. «Բոլոր նախորդ ընդդիմությունները գործել են հին, փտած համակարգի մեջ». «Հայկական ժամանակ»
Երեկ մի քանի հարց ուղղեցինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանին։ Վերջինս հայտնի քաղաքական գործիչ, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի որդին է, միջազգային հարաբերությունների մասնագետ, սովորել է Անգլիայի ու Լեհաստանի համալսարաններում։ Նա նաեւ 2008 թվականին ձեւավորված Համաժողովրդական շարժման աջակիցներից է եղել, չնայած, ինչպես խոստովանեց՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցել է, քանի որ այլ թեկնածու չկար: –
Վարդան Բոստանջյան. Հայաստանում 80 տոկոսն է աղքատ «Հրապարակ»
Երեւանում կատաստրոֆ շքեղության շենքեր կան, որտեղ մարդիկ չկան։
Նոր թատերաբեմը Թուրքիոյ մէջ. asbarez.com
Թուրքիոյ խորհրդարանական ընտրութիւններու վերջնական արդիւնքները տակաւին չեն յայտարարուած. այնուամենայնիւ քաղաքական թատերաբեմի ուրուագիծը յստակ կը թուի ըլլալ այս կէտին վրայ։ Էրտողան չէ յաջողած Ազգային Մեծ Ժողովէն դուրս պահել Սելահետտին Տեմիրթաշի նոր կուսակցութիւնը՝ HDP-ն։ Քուէներու երկու երրորդի հաշուառումը ցոյց կու տայ, որ Տեմիրթաշ արդէն ճեղքած է 10%-ի պայմանական շեմը և կը պատրաստուի տեղ գրաւել նոր խորհրդարանէն ներս։
Եթե պակասի 5000 դրամը…
Ցավոք սրտի, սոցիոլոգիան, որպես գիտություն, Հայաստանում դեռեւս չի կայացել: Տնտեսագիտությունը` նույնպես: Մեզանում ամեն ինչ քաղաքականացված է` «չոր» մասնագիտական խոսք ոչ ոք չի ցանկանում լսել` ոչ ժողովուրդը, ոչ քաղաքական ուժերը, ոչ, առավել եւս, իշխանությունը: Երբ դրա պահանջարկը չկա, այդ խոսքը չի ծնվում: Օրինակ՝ մասնագետները չեն բացատրել, թե ինչ սոցիալական եւ տնտեսական հետեւանքների կբերի, օրինակ, էլեկտրաէներգիայի թանկացումը:
«Ես նետում եմ այդ քարերը որովհետեւ մեղք չունեմ՝ օրենքի առաջ». Լեւոն Զուրաբյան
Լեւոն Զուրաբյանի պատասխանը՝ ՀՀԿ-ականների աստվածաշնչյան բառապաշարին
«Կգա օրը, երբ ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի ու Հայաստանի միջեւ ճանապարհ կբացի». Լյուիս Այալա
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի համոզմամբ, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցի վերաբերյալ խորհրդարանական բաց քննարկում կլինի, որին ներկա կլինեն նաեւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ: Նա բաց քննարկման մասին լսել է նաեւ ԱԺ նախագահից: «Եթե որեւէ բան է փոխվել տեղյակ չեմ, իսկ եթե փոխվել է, վատ է: Այդտեղ որեւէ շոուի խնդիր չկա, կարծում եմ ՝ հասարակությունը պետք
Աշնանը հնարավոր են նոր հարաբերություններ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ
Ստամբուլի Քադըր Հաս համալսարանի ռեկտոր Մուստաֆա Այդինի համոզմամբ` Էրդողանը հաշվի է նստում հասարակական կարծիքի հետ, եւ եթե նա ասում է մի բան, ուրեմն դա թուրքական հասարակության մեծ մասի կարծիքն է
«Զոռով մեկին բերեր ասեր՝ եկեք իմ հետ, հա՞, մրցեք». Ա1+ (Տեսանյութ)
Հանրապետականներից ոչ ոք չի ամաչում, որ բարձրաստիճան պաշտոնյաները քաղաքապետ եւ պատգամավոր են դարձնում իրենց որդիներին, փեսաներին կամ եղբայրներին. «Հանրապետականը չի ամաչում, որովհետեւ ընտրովի պաշտոններում ժողովուրդը քվեարկում է հանրապետականների թեկնածուների օգտին»,-ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։ Ռուբեն Հովսեփյանը նախկին գլխավոր դատախազ եւ Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եղբայրն է։ Զարմանում է՝ իսկ ի՞նչ
Դատարանը բավարարեց ոստիկանության հայցն ընդդեմ Արեն Մանուկյանի
Վճռի հրապարակման ընթացքում կողմերից որեւէ մեկը ներկա չէր
«Հայերը և Հայաստանը» լուսանկարների ցուցահանդես Իտալիայի Ասիզի քաղաքում
Հունիսի 6-ին Իտալիայի ամենակարևոր սրբավայր հանդիսացող և Իտալիայի պահապան սուրբ Ֆրանցիսկոսի անունը կրող Ասիզի քաղաքի «Սուրբ Ֆրանցիսկոս» քահանայապետական բազիլիկ եկեղեցում բացվեց ծագումով պոլսահայ, ներկայումս Թուրինում բնակվող Կարեն Կոքչյանի «Հայերը և Հայաստանը» լուսանկարների ցուցահանդեսը: Այն կազմակերպել էին Իտալիայում ՀՀ դեսպանությունը և «Սուրբ Ֆրանցիսկոս» եկեղեցին՝ Իտալիայի հայերի միության հետ համագործակցությամբ: Ցուցահանդեսում ներկայացված են Կարեն Կոքչյանի` Հայաստանում արված
Մշակութային միջոցառում Բաթումի պետական համալսարանում
Հունիսի 7-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը մասնակցեց Բաթումի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանի ռեկտորատի նախաձեռնությամբ համալսարանում սովորող արտասահմանցի ուսանողների կողմից կազմակերպված ազգային ուտեստների և համապատասխան երկրների ներկայացման շնորհանդեսին: Միջոցառումը, որը կազմակերպվել էր առաջին անգամ, կրում էր «Միասնությունը՝ բազմազանության մեջ է» խորագիրը: Միջոցառմանը մասնակցում էին համալսարանի արտասահմանցի ուսանողները` ներկայացնելով իրենց երկրների ազգային ուտեստներն ու


















































