Օրվա լրահոսը
Մշակութային միջոցառում Ամստերդամում
Հունիսի 7-ին Նիդերլանդների Ամստերդամ քաղաքի «Մյուզիկխըբաու» և «Պոդիում Մոզաիկ» համերգասրահներում տեղի ունեցան Երևանից ժամանած Գյուրջիևի անվան ժողովրդական գործիքների անսամբլի համերգները` համապատասխանաբար «Հայաստան. Արևելք և Արևմուտք» և «Գյուրջիևի և Կոմիտասի երաժշտությունը» խորագրերով: Համերգներն անց են կացվում ս/թ. մայիսի 30-ից հունիսի 23-ն Ամստերդամում անցկացվող «Հոլանդիայի փառատոնի» շրջանակներում: Վերջինիս Գյուրջիևի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մասնակցությունն իրականացվել է ՀՀ
Գլենդելն ու Գյումրին հռչակվեցին քույր քաղաքներ
Հունիսի 2-ին ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքային խորհուրդն իր հերթական նիստում միաձայն քվեարկեց Գյումրիի հետ քույր քաղաք հարաբերություններ հաստատելու օգտին: Գլենդելի համար Գյումրին դարձավ երկրորդ հայկական քույր քաղաքը՝ Կապանից հետո: Նախաձեռնությունն իրականացավ Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և Գլենդելի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանի համատեղ ջանքերի շնորհիվ: Զարեհ Սինանյանի խոսքով` երկու քաղաքները շատ
«Ոչ բարով վայելեն այս մարզը եւ այս քաղաքը»․Կարապետ Իսրայելյան
Կարապետ Իսրայելյանը Աբովյանում հսկիչ մարմին է լինելու
Նատալյա Վուտովան` ՀՀ ոստիկանությունում
Հունիսի 8-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Վլադիմիր Գասպարյանը կարևորեց եվրոպական կառույցների հետ գործակցությունը, մասնավորապես՝ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակում, որոնք ուղղված են օրինականության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, համակարգի արդիականացման խնդիրների լուծմանը: Նատալյա Վուտովան նշեց, որ Եվրոպայի խորհուրդը շրջանառության մեջ է դնում գործողությունների նոր ծրագիր, և սերտ համագործակցություն է
Վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացվել
2015թ. հունիսի 7-ին 32 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել հունիսի 8-ին` մինչև ժամը 18.00-ն: Սահմանված ժամկետում վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել: ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն
Կարեն Կարապետյան. «Լույս իջնի շիրիմներիդ, տղերք ջան»
Անչափելի է բոլորիս վիշտը… Այսօր հուղարկավորեցինք յոթ երիտասարդ տղաների, յոթ օջախների զավակների: Ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, ինքս էլ մեծ ցավ եմ ապրում, , անհուն կսկիծ եմ ապրում յուրաքանչյուր երիտասարդի կորստի, նրանց չապրված տարիների համար… Արմանն աչքերիս առջև է մեծացել՝ բարուրից մինչ չարաբաստիկ այդ օրը, մեծացել է զավակներիս հետ: Աչքերիս առջև են մեծացել նաև մյուս երիտասարդները,
Գևորգ Կոստանյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Ուրեմն դուք մաթեմատիկան էլ կհամարեք թվերի կույտ»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քննադատական ելույթ ունեցավ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հասցեին: Գևորգ Կոստանյանն իր ամփոփիչ ելույթում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի բառապաշարին ու դիրքորոշմանը, հայտարարեց, թե չի կարծում, որ նրա հետ երբևէ կարող է մասնագիտական քննարկում ունենալ ու հիմնավորեց. «Այն հանգամանքը, որ Դուք իրավագիտությունը կարող եք բառակույտ համարել, բերում
Կառավարությունում քննարկվում են ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել է ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ քննարկումը: Մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության, ՀՀ սփյուռքի, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ՀՀ
Գնում ենք անդունդը. Ա. Աղաբաբյանը չի բացառում, որ «Հրազդան»-ը կվաճառվի. «Ա1+»
ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի բիզնես գործերը լավ չեն, սակայն չի պատրաստվում դուրս գալ Հանրապետական կուսակցությունից։ Ինքը ընդունում է՝ կատակ բան չէ, սնանկացման դուռը հասցրեցին իրեն պատկանող «Հրազդան» մարզադաշտը, բայց իրեն անձամբ չեն սնանկացրել. «Հիմնարկին սնանկացրին, ինձ չէ»։ Սակայն ինչպե՞ս է պատահում, որ չեն սնանկանում վարչապետ Հովիկ Աբրահամյանին կամ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող ընկերությունները։ Գործարար
«Սմբատը եղել է ուսուցանելի կերպար»․ Լրացել է Սմբատ Այվազյանի մահվան 1 տարին (Տեսանյութ)
Վահան Բաղդասարյանի կարծիքով՝ սերունդները բավականին երկար պետք է Սմբատ Այվազյանի կերպարը հիշեն
Արմագեդոնը խորհրդարանում և ընդդիմադիրների ՕԳԳ-ն (Տեսանյութ)
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հաղորդման մասին հնչած կարծիքներին ու քննադատություններին, ասաց. «Պետք չէ զարմանալ, թե ինչու են քննարկումներն անցնում բուռն, եթե այլ մարդ այստեղ լիներ, կարծում եմ այստեղ կարող էր Արմագեդոն տեղի ունենալ»: Տիկին Զոհրաբյանը հայտարարեց, թե մեր երկրում արդարության դեֆիցիտ կա ու շեշտեց, թե
Քաղաքապետարանի կողմից աջակցություն է ստացել սիրիահայ ավելի քան 700 ընտանիք
Երևանի քաղաքապետարանի կողմից սիրիահայ երեխաներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ ընդհանուր առմամբ համապատասխան աջակցություն է տրամադրվել սիրիահայ 700 ընտանիքի: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է անօթևանների աջակցության ծրագիրը: Տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում կացարան է տեղափոխվել 73 անօթևան: Քաղաքապետը
Տերրա Կոտայի բանակի գեներալի արձանը Գյումրիում
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Չինաստանի Սիան քաղաքի քաղաքապետ Դոն Ցզյունի գլխավորությամբ Գյումրի են ժամանել այս քաղաքի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ու գործարարներ: Քիչ հետո կսկսվի «Գյումրի-Սիան» համաժողովը՝ հայ և չինացի գործարարների մասնակցությամբ ու կստորագրվի հուշագիր, որով Սիանն ու Գյումրին կդառնան քույր քաղաքներ: Չինացիները իրենց քույր քաղաքին՝ Գյումրիին նվեր են բերել Տերրա Կոտայի բանակի գեներալներից մեկի
Հանձնարարվել է պատշաճ կահավորել շինաշխատանքների համար առանձնացված տարածքները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով ընթանում են ասֆալտապատման, փոսանորոգման, ինչպես նաև փոսալցման և ճաքալցման աշխատանքներ: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել կատարվող աշխատանքների որակը և ի հայտ եկած թերությունները կարճ ժամանակում վերացնել: Իսկ այն կազմակերպությունները, որոնք պատշաճ չեն իրականացնի իրենց պայմանագրային պարտավորությունները,
Պոլիտեխնիկի նախկին պրոռեկտորը պատասխանում է Հովհաննես Թոքմաջյանին
«Այն, ինչ արեց Թոքմաջյանը, լուրջ մարդուն ոչ հարիր կեցվածք է»,- Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում այսպես արձագանքեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանը նույն բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի՝ օրերս ցուցադրած տեսանյութին ի պատասխան։ Նրա պնդմամբ՝ այդ տեսանյութը բացարձակ ոչինչ չի նշանակում. «Մարդկանց նկարում են, ժամերի հետ խաղեր են անում, հետո տակից երաժշտություն են միացնում,
Հանձնարարել է պատրաստել Կենդանաբանական այգու վերակառուցման երկրորդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերը
Մայրաքաղաքում շարունակվող կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների մասով քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջանների ծաղկապատման համար նախատեսված տարածքներ է տեղափոխվել 1 մլն 200 հազար ծաղկասածիլ: Զուգահեռ կանաչապատման աշխատանքների շրջանակում 14 հազար ծառերի բուժման աշխատանքներ են կատարվել: Հանձնարարվել է ակտիվացնել հատկապես ոռոգման համակարգերի անցկացման և խոտհունձի կազմակերպման աշխատանքները:
Գնումների գործընթացը ապրիլից կազմակերպվում է էլեկտրոնային եղանակով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կանոնների պահպանման ուղղությամբ: Նախորդ երկու շաբաթների ընթացքում այս մասով կազմվել է 36 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ միաժամանակ խստացնելով գործընթացի նկատմամբ հսկողությունը: Աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և
4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով կառուցվող շենքերը շահագործման կհանձնվեն սահմանված ժամանակացույցի համաձայն
Բազմաբնակարան բնակելի շենքերում գործող վերելակների շահագործման ու պահպանման նպատակով համայնքային բյուջեից տրամադրվող և համատիրությունների կողմից հավաքագրվող գումարների ծախսերի, դրանց նպատակային օգտագործման և կատարված աշխատանքների հաշվետվությունների ուսումնասիրությունների վերաբերյալ զեկուցվել է, որ արդեն իսկ ուսումնասիրվել է 300 վերելակային տնտեսություն: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշվել է նաև, որ առաջին փուլով նախատեսված աշխատանքների արդյունքների ամփոփումից
Հինգերորդ անգամ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստացել տեսակցության այցելել իրենց զավակներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն հինգերորդ անգամ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստացել տեսակցության այցելել սահմանամերձ զորամասերում ժամկետային ծառայություն անցնող իրենց զավակներին: Հերթական այցի շրջանակում Տավուշի, Սյունիքի մարզերի և ՀՀ հարավարևելյան սահմանամերձ զորամասեր են մեկնել ավելի քան 1000 ժամկետային զինծառայողների ծնողներ: Ավանդույթի համաձայն ծնողներին ճանապարհել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ ՊՆ Սեյրան
ԱՄՀ երեւանյան գրասենյակի ղեկավար. «Որտեղ կանանց մասնակցությունն աճում է տնտեսությունում՝ 1 շնչին հասնող եկամուտը 27%-ով ավելանում է»
Աշխատաշուկայում գենդերային խտրականություն ամբողջ աշխարհում կա. Կին ձեռներեցների միջազգային համաժողովը մեկնարկել է
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՔԾ քննիչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեակատարողական հիմնարկում քննչական գործողություն կատարելու ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ 2015 թվականի հունիսի 02-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի քննչական գործողությունների կատարման համար նախատեսված թիվ 3 սենյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչն իրականացրել է առերես հարցաքննություն՝
Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն բերքահավաքի վերաբերյալ
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն բերքահավաքի վերաբերյալ, որին մասնակցում էին գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ և շրջվարչակազմերի ղեկավարները: Բերքահավաքի ընթացքի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Ըստ նրա՝ հանրապետությունում մեծ թափով ընթանում է գարու բերքահավաքը. կատարվել է շուրջ 1200 հա հունձ, հավաքվել է ավելի քան 3300 տոննա
Սահմանապահ զինվորները կառուցել են մատուռ անմիջապես սահմանային դիրքում
Այն պահին, երբ մեզանից յուրաքանչյուրը զբաղված է իր առօրյա գործերով, այստեղ՝ սահմանին, նրանցից յուրաքանչյուրը ամեն վայրկյան պայքարում է…պայքարում է ոչ միայն իր, այլ առաջնահերթ իմ ու քո կյանքի, իմ ու քո ազատ ապրելու իրավունքի համար: Եվ այս պայքարի մեջ, ինչպես եւ դարեր շարունակ, զինվորի հետ է իր հավատը: Տավուշի սահմանամերձ «Մեհրաբ» զորամասի զինվորները անմիջապես սահմանային
Արցախի կառավարությունը 2015-2017թթ. Գործունեության ծրագիրն ուղարկել է ԱԺ-ի քննարկման
Հունիսի 8-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նիստում կառավարության անդամների հավանությանն է արժանացել գործադիր մարմնի 2015-2017թթ. գործունեության ծրագիրը, որը պետք է ներկայացվի նորընտիր ԱԺ-ի քննարկմանը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը, ներկայացնելով նախագիծը, իր խոսքում շեշտել է, որ այն մշակվել է պետական կառավարման մարմինների՝ ոլորտային քաղաքականությունների վերաբերյալ
Ավարտվել է «Բնական միջավայրը և ես» կրթական ծրագրի հերթական փուլը
Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի համատեղ իրականացված «Բնական միջավայրը և ես» հինգ դասընթացներից բաղկացած կրթական ծրագրի հերթական շրջափուլին մասնակցել են Երևանի 6 դպրոցների 120 աշակերտներ։ Ծրագրի ավարտական դաս-առաջադրանքը անցկացվել է Երևանի կենդանաբանական այգուն կից զբոսայգում։ Բացօթյա դասին ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, հանրակրթության վարչության
475.27 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունիսի 8-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 475.27 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 475 դրամ: NASDAQ OMX Armenia
Շիրակի մարզպետի անեկդոտները՝ չինացիների մասին (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Այսօր Չինաստանի Սիան քաղաքի քաղաքապետ Դոն Ցզյունի գլխավորությամբ Գյումրիում էին այս քաղաքի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ու գործարարներ: Պատվիրակության խմբում էին Սիանի «Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ գլխավոր տնօրենը, խեցեգործության եւ լաքերի արտադրության «Դանիք ՍՊԸ» կառավարիչը, Սիանի «Սվիչգեար էլեկտրոնիքս» ՍՊԸ փոխնախագահը եւ այլք: Այսօր կնքվելու է հուշագիր Գյումրի եւ Սիան քաղաքների միջեւ, որով պաշտոնապես կվավերացվի վերջիններիս քույր
Համահայկական խաղերի ջահը հասավ Քարվաճառ
Մայիսի 8-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում վառված ջահը հունիսի 8-ին հասավ Քարավաճառ: Քարվաճառի Չոփռլու կոչվող տարածքում` «Տանկ» հուշարձանի տարածքում, հայոց Բերդաքաղաքից բերվող ջահը հաջորդ ջահակրին` ապագա զինվոր Լևոն Պողոսյանին, փոխանցեց սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը: Ջահակիրը և տարածքը պատահաբար չէր ընտրված: «Այստեղ հավաքվելով մենք ևս մեկ անգամ հաստատում ենք, որ մենք տերն ենք մեր հաղթանակների: Համահայկական
«Ամեն ինչն իր գինն ունի»․ Գալուստ Սահակյանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին
Գալուստ Սահակյանի խոսքերով՝ Բիբինի հետ հանդիպումը աշխատանքային գործընթաց է եղել
Էդմոն Մարուքյան. «ԱԺ-ում շունը տիրոջը չի ճանաչում»
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հրապարակային մտահոգություն հայտնեց, որ «ԱԺ-ում շունը տիրոջը չի ճանաչում»: Նա հիշեցրեց, ոչ բյուջեի կատարողականի քննարկումներից հետո ՀՀ ԱԺ լրատվական ծառայության պետը գրել է, թե պատգամավորն անգրագետ հարց է տալիս, որ զավեշտ է նման հարցը տալը: Այնուհետև բարձրաձայնեց. «Մեր ԱԺ-ի աշխատողը կոչված է մեր գործունեությունը լուսաբանելու՞, թե՞ վիրավորական արտահայտություններ թույլ տալու:


















































