Օրվա լրահոսը
Կորյուն Նահապետյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը մարտի 4-ին հանդիպել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) գնահատման առաքելությամբ Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի Քաղաքական հարցերի եւ անվտանգության քաղաքականության ստորաբաժանման Հայաստանի հարցերով պատասխանատու Ստեֆեն Էլգերսմայի, ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության ստորաբաժանման Հայաստանի պատասխանատու Դեսպինա
Հայ-լիտվական հարաբերությունները զարգանում են նաև ՏԿԱԻՆ-ի շրջանակներում
Մարտի 6-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպեց Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսիի և Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարարության միջազգային իրավունքի վարչության պետ Դարիուս Ժիլիսկի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա
Գյումրիի քաղաքապետն էլ լքեց ԲՀԿ-ն
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւս լքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Բալասանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալու մասին որոշումը, այլեւս ոչ մի պարտավորվածություն չեմ տեսնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ: Միաժամանակ լինելով ապաքաղաքականացված կառույցի ղեկավար՝ նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Ուզում
Ոստիկանական պատնեշ նախագահականի մոտ՝ միայն զոհվածների մայրերի համար. epress.am
Այսօր նախագահական նստավայրի մոտ ոստիկանության շխատակիցները կրկին պատնեշ էին կազմել և թույլ չէին տալիս բանակում զոհված զինվորների ծնողներին անցնել Բաղրամյան 26-ի մայթով: Միևնույն ժամանակ, այլ քաղաքացիներ ազատ տեղաշարժվում էին նշված մայթով, իսկ ոստիկաններն իրենց պահվածքը բացատրում էին նրանով, որ զոհված զինվորների ծնողները պատրաստվում են կանգնել նախագահական նստավայրի դիմաց և ակցիա անել: «Էլի են եղել դեպքեր, երբ ասել
Հովհաննես Սահակյան. «ԲՀԿ-ն ավելի ընկալելի է դառնում»
«Ես այսօր «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում եմ ընդդիմություն»,-այսօր ԲՀԿ համագումարի իր ելույթում հայտարարեց ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ համագումարի ընթացում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ակտիվ քաղաքականությունը լքելու, կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի պաշտոններից հրաժարվելու` իր որոշման մասին: Aravot.am-ը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց`ավելի վտանգավոր չէ՞ ԲՀԿ-ն և նրա հետ
Ինչու ենք Պուտինից միայն «ապտակներ» ստանում
Հայաստանում արժանի ուշադրության չարժանացավ վերջերս չափազանց ուշագրավ, եթե չասենք՝ ցնցող մի հայտարարություն Ռուսաստանից, որը ի ցույց է դնում պաշտոնական Մոսկվայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը օրերս նախ անդրադարձել էր ռուս-ադրբեջանական հարաբերություններին՝ նշելով, թե Ադրբեջանը կովկասյան տարածաշրջանում ՌԴ-ի համար կարեւորագույն առեւտրատնտեսական ու քաղաքական գործընկեր է: Ադրբեջանին
ԱՀԹ երիտասարդները կազմակերպեցին նամակագիր երեխաների հանդիպումը զինվորների հետ
Մարտի 4-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ մի խումբ զինվորների հետ այցելեցին Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ դպրոց ու Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն: Նպատակն էր սաներին հանձնել օրեր առաջ «Նամակ զինվորին» ծրագրով զինվորներին գրած քաջալերող նամակների պատասխանները: Զինվորները եկել էին ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորներ Ժորա սարկավագ Սարգսյանի և
Վահագն Մելիքյանը նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վահագն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Սեֆիլյանը չէ, ուզում է Պողոսն ու Պետրոսը լինեն, թո՛ղ օրենքով շարժվեն»
Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Ասատրյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանին» մարտի 7-ին, ժամը 16:00-ին գյումրեցիների հետ հանդիպման համար Թատերական հրապարակը քաղաքապետարանի կողմից չտրամադրելուն, ասաց . «Իրենք լրիվ անգրագետ իրազեկում են ներկայացրել քաղաքապետարան. ընդունված կարգին ՝ «Հավաքների ազատության մասին օրենքի» պահանջներին ոչ համապատասխան: «Հավաքների ազատության մասին օրենքի» 12-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ իրազեկումը
Քաղաքապետը ներկա է գտնվել պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությանը
Արդեն 7-րդ տարին անընդմեջ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը տեղի է ունենում պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությունը: Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Երևանի, Արցախի ու ՀՀ մարզերի շուրջ 10000 պատանի երկրապահների այս տարվա հանդիսավոր երդման արարողությունը կազմակերպվել է Ծիծեռնակաբերդի բարձունքում: Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության
«Փողով բերած մարդիկ երբեք հեղափոխություն չեն անում»
Ըստ Արամ Սարգսյանի՝ քաղաքական դաշտն այսպես թե այնպես պիտի մաքրվեր, եւ դրա լուծումները եկան Մոսկվայից – Հստակ կարելի է արձանագրել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած բուրժուադեմոկրատական հեղափոխությունը պարտվեց, բայց արդյունքում նաեւ ընդդիմադիր դաշտը գլխատվեց: – Ուրախ եմ, որ այդպես գնահատեցիք, որովհետեւ նման բանավեճ կար իմ ու Տեր-Պետրոսյանի միջեւ՝ ՀԱԿ-ից դուրս գալուց առաջ, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն իմ
Օդի ջերմաստիճանը 6-ի գիշերը կնվազի 7-10 աստիճանով
Հանրապետության տարածքում ` Մարտի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 6-ի գիշերը կնվազի 7-10 աստիճանով, 6-ի ցերեկը, 7-8-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, 9-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 5-7 աստիճանով: Երևանում՝ Մարտի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի մարտի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ • Օդի առավելագույն ջերմաստիճան 20.50C (2001
Բնակիչները չեն ուզում զիջել իրենց տները Սամվել Մայրապետյանին. «Ա1+»
Հանրային գերակա շահ ճանաչված Երևանի Տերյան 23 և 25 շենքերի թվով 22 բնակիչներ չեն պատրաստվում զիջել իրենց բնակարանները ոչ մի կառուցապատողի։ Նրանք այսօր երթով գնացել են Ազգային ժողով եւ նամակներ հանձնել պատգամավորներին։ «Ստեղծվում է նախադեպ, որ ինչ-որ մարդիկ կարող են փողոցով գնալ, նայել որևէ շենքի, որն իրենց ախպորը չի ու ասել՝ միգուցե դա չքանդենք և
«Երրորդմասցի Լյովիկ»-ի սպանության քաղաքական աստառը
«Եթե քաղաքականության ոլորտում ռեսուրսների վերաբաշխում է տեղի ունենում, դրանք պրոյեկտվում են նաև կրիմինալ դաշտում: Ով ում վրա ատամ ունի, սկսում է մյուսին նեղացնել»,-Aravot.am-ի հարցին` կրիմինալ աշխարհի վերջին սպանությունները կապ ունե՞ն ներքաղաքական վերջին վերադասավորումների հետ, մանավանդ, որ մեր երկրում քաղաքականությունն ու կրիմինալը սերտաճած են, այսպես պատասխանեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան
Դադարեցնում եմ քաղաքական գործունեությունս. Աբովյանի քաղաքապետ
Քիչ առաջ armtimes.com-ի հետ զրույցում Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր քաղաքական գործունեությունը, բայց մնալու է քաղաքապետի պաշտոնում: Աբովյանի քաղաքապետարանը հանդես է եկել հետեւյալ պարզաբանմամբ. «Հաշվի առնելով ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի հայտարությունը և կուսակցության վերակազմավորումը` ԲՀԿ Աբովյանի տարածքային կառույցի նախագահ Կարապետ Գուլոյանը դադարեցնում է իր կուսակցական գործունեությունը: Վերջինս կշարունակի բարեխղճորեն կատարել
Հովիկ Արսենյանը վիճարկում է բանդա ստեղծելու եւ ավազակային հարձակումներ կատարելու մեղադրանքը
«Բանդայի գործով» Արտուշ Հակոբյանի պաշտպանի բողոքը 43 էջից է
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Մարտի 5-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia
Կարինե Խոդիկյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին. «Կյանքում «ձեւեր չէր թափում», նույնը գրականության մեջ էր» (Տեսանյութ)
«Ես ուզում եմ Վազգենին այդ պատվանդաններից դուրս՝ մարդ տեսնեք»
Վարդան Օսկանյան. ԲՀԿ-ին անդամակցությունս դադարեցնում եմ՝ գիտակցելով նրա անհաջողության մեջ պատասխանատվության իմ բաժինը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունս դադարեցնելու իմ որոշման պատճառն այն է, որ կուսակցությունը չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի՝ իմ գնահատմամբ՝ բացարձակ մեծամասնության ցանկությունը՝ այս փուլում արմատական փոփոխություններ իրականացնելու և երկիրը ոչ միայն ծանր վիճակից դուրս բերելու, այլև զարգացման ճիշտ և առողջ ճանապարհի վրա դնելու: ԲՀԿ-ին անդամակցությունս դադարեցնում եմ՝ գիտակցելով նրա անհաջողության մեջ պատասխանատվության իմ բաժինը: Նրանք, ովքեր
Թե ինչպես Սամվել Ալեքսանյանը նկար նվիրեց Լյուդմիլա Սարգսյանին (Տեսանյութ)
Երեկ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խորհրդարանում բացված ցուցահանդես-վաճառքից նկար ձեռք բերեց եւ անակնկալ կերպով այն նվիրեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին՝ մարտի 8-ի առիթով: Նկարի հեղինակն Արշակ Սարգսյանն է: Լյուդմիլա Սարգսյանն ընդունեց նվերը՝ գործընկերոջն անհարմար վիճակի մեջ չդնելու համար: Նկարը ՀԱԿ պատգամավորի աշխատասենյակը կզարդարի մինչեւ նրա պատգամավորական լիազորությունների ավարտը: Հետո Լյուդմիլա Սարգսյանը մտադիր է նկարը
Այդպես էլ ի չիք դարձավ Սպանդարյանի ջրամբարի օգնությունը Սևանին
Ձեզ ենք ներկայացնում Սևանա լճին վերաբերող վերլուծական հերթական հոդվածն այն մասին, թե ինչպես այդպես էլ չիրականացան «Որոտան-Արփա-Սևան» ջրատար թունելով Սևանա լիճ վերջին 10 տարում մոտ 2մլրդ խմ-ով ավել ջուր տեղափոխելու իշխանավորների խոստումները։ Վերջին 4 տարում (2011-2014թթ․) առավել ուժգնությամբ է կասեցվում Սևանա լճի մակարդակի բարձրացումը։ Դա է վկայում այն, որ այդ տարիներին լճի մակարդակը բարձրացել է
Հետապնդում՝ լույսը դեռ չբացված
Մարտի 4-ին, ժամը 05.30-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում ծառայություն կատարելիս նկատել են խուճապահար փախչող մի խումբ տղաների: Անմիջապես հետապնդելով նրանց՝ հաջողվել է բռնել մեկին՝ 1986 ծնված Աղասի Ֆ.-ին: Այդ պահին ոստիկաններին են մոտեցել երկու քաղաքացիներ, որոնցից մեկը հայտնել է, որ իր խանութի ահազանգման համակարգը միացել է, և երբ ինքը հասել
Ցուցահանդեսի կազմակերպիչ. «Ուրիշին մեջքից դանակով չենք խփում, որ թաքուն անենք»
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը (լուսանկարում) առաջիկայում կհամալրվի հայ ժամանակակից նկարիչների աշխատանքով:Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանը, մարտի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի կոմիտասյան թեմաներով ցուցահանդես, որից հետո բոլոր գործերը կնվիրվեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտին: «Դա մեր վերաբերմունքն է այդ թանգարանին, որ ունենա ֆոնդերը, որպեսզի կարողանա ցուցադրել, ակցիայի նման մի բան է, որի նախաձեռնողը
ԲՀԿ-ն այլեւս ընդդիմություն է (Տեսանյութ)
ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարում Նաիրա Զոհրաբյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ: 180 պատվիրակներից միայն Լյովա Խաչատրյանն է ձեռնպահ քվեարկել տիկին Զոհրաբյանի թեկնածությանը: Համագումարի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տիկին Զոհրաբյանն ասաց, որ համագումարում որոշում է կայացվել, որ ԲՀԿ-ն այսուհետ գործելու է ընդդիմադիր դաշտում: Խորհրդարանի առաջիկա քառօրյայում ԱԺ կանոնակարգով սահմանված կերպով ԲՀԿ խմբակցությունն իրեն կհայտարարի ընդդիմություն:
Րաֆֆի Հովհաննիսյանը` Նուբարաշենի կրակոցների մասին. ամենաթողության հետեւանք է. «Ա1+»
Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցները երկրում տիրող ամենաթողության հետեւանք է։ «Անկախ նրանից, թե աղբյուրը որն է եւ մեղավորը ով է, կա անմեղության կանխավարկած, բայց դա արտացոլանքն է այսօրվա անարդար, ոչ լեգիտիմ իրավիճակի։ Չեմ ուզում մտածել, որ դա արտացոլում է ռուսաստանյան վերջին սպանությունը, բայց վտանգը կա։ Վտանգը կա, որ եթե լուծում չտրվի ժողովրդի պահանջներին եւ
Անահիտ Բախշյան. Ինձ ուղղված անստորագիր նամակներն անուշադրության են մատնվելու
Խնդրում եմ «մի խումբ ուսուցիչների» կամ <մի քանի ծնող խորհրդի նախագահների> անունից անստորագիր նամակներ այլևս ինձ չգրեք, որովհետև դրանց հեղինակները չեն ուզում առերեսվել մեր իրականության մեջ արմատացած զզվելի երևույթների հետ, ուրեմն չեն ուզում իրենց կյանքում ոչինչ փոխել, ավելին, բողոքում են նրանից, ինչը կամավոր են անում: Մասնավորապես ստորև հրապարակված վերջին անստորագիր նամակում, իբրև թե, տեղեկացնում
Եռաբլուրում բողոքող կնոջ ձեռքերը ոլորեցին ու բռնի ուժով տարան՝ թույլ չտալով մոտենալ նախարարին (Տեսանյութ)
ՊՆ-ի պաշտոնյաներից մեկը նետեց՝ «Էս մարդիկ քո լույսի հետ ի՞նչ կապ ունեն»:
Նաիրա Զոհրաբյան. «Ներողություն եմ խնդրում մեր այն հայրենակիցներից, ում հույսերը մենք չկարողացանք արդարացնել»
Հարգելի գործընկերներ, խորհրդակցելով ձեր բոլորի հետ, ես այսօր <> հայտարարում եմ ընդդիմություն:
«Նախագահը որ ջերմատունս տեսնի՝ լացը կգա»
«Գազպրոմ Արմենիայի» ու դատարանների պատճառով ավիրված ջերմատան տերը նախագահին ու վարչապետին հրավիրում է Գարգառ 62-ամյա ֆերմեր Սամվել Հարությունյանի 40 տարվա ջերմատունը, ֆերմերի խոսքերով ասած՝ «Գազպրոմ Արմենիայի» պատճառով վերածվել է ավերակների: Ֆերմերը 7 տարի է՝ ընկել է իրավապահ մարմինների դռները ու փորձում է ապացուցել, որ «Գազպրոմ Արմենիան» կեղծիքների է դիմել, որպեսզի խուսափի պատասխանատվությունից: «Առավոտի» հետ զրույցում
Էդվարդ Միլիտոնյան. «Պարզ թվացող մարդ էր Վազգեն Սարգսյանը, բայց նաեւ բարդ խորք ուներ» (Տեսանյութ)
Էդվարդ Միլիտոնյանի կարծիքով՝ Վազգեն Սարգսյանը հրաշալի արձակագիր էր


















































