Օրվա լրահոսը
Ջուջեւանի գյուղապետը խորհուրդ է տալիս Հայաստանին խելոք գառան պես 2 մոր կաթ ուտել՝ ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի
ԵՄ-ն Հայաստանին հատկացրեց 10 մլն եվրո՝ սեռով պայմանավորված աբորտների, գյուղտեխնիկայի, էներգախնայողության համար
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Կարապետ Ռուբինյան եւ Մանվել Բադեյան
«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանի եւ ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանի միջեւ: Թեման՝ անցած շաբաթվա բռնություններն ու դրանց հետեւանքները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Սնվելու եւ առողջ ապրելու հակասությունը
Միակ բանը, որ առայժմ սփոփում է բոլորիս, համեմատաբար տաք եղանակն է: Մայր բնությունը դեռ բարեհամբույր է, հակառակ դեպքում կոմունալ վարձերը վերջնականապես կխեղդեին ժողովրդին: Սակայն Երեւանում հատկապես երիտասարդների մի հատված կա, որն անհամբերությամբ է սպասում զրոյից ցածր ջերմաստիճանին, որպեսզի «Կարապի լճի» ջուրը սառչի, ու իրենք չմուշկների վրա կանգնեն: Ո՞րն է ավելի «արդար»` սնվե՞լը, թե՞ առողջ ապրելը:
ԵՄ և Վրաստանի միջև ասոցացման պայմանագիրը մտավ ուժի մեջ. Росбалт
Եվրախորհրդարանն այսօր վավերացրել է Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման պայմանագիրը, հայտնում է «Ռոսբալտ»-ը՝ նշելով, որ որոշմանը կողմ են քվեարկել 490 եվրոպատգամավորներ, դեմ՝ 76, իսկ 56 հոգի ձեռնպահ է մնացել: Փաստաթղթի վավերացմանը ներկա էին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին, Վրաստանի խորհրդարանի երկու պատգամավորներ՝ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Թեդո Ջափարիձեն և Եվրոինտեգրման հարցերով հանձնաժողովի
Դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան կդիտվի մառախուղ: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-22-ին էապես չի փոխվի, 23-ին կնվազի 1-2 աստիճանով: Երևանում՝ Դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան կդիտվի մառախուղ: Երևանի դեկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ. · • Օդի առավելագույն ջերմաստիճան`
Գյումրիում նկատելի է դրամի դեֆիցիտ (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել էինք, երեկ 50 կիլոգրամանոց ալյուրի գինը Գյումրիում հասել էր 20 հազար դրամի: Այսօր դոլարի փոխարժեքի նվազման հետ կապված այդ նույն քաշի պարկը շուկայում վաճառվում էր 17 հազար դրամով: Շաքարավազի գինը նույնպես նվազել էր՝ հասնելով 17 հազար դրամի՝ երեկվա 22 հազար դրամի փոխարեն: Հացի գինը ևս երեկվա համեմատ 170 դրամից իջել էր 150-ի: Շաքարավազ
«Բաշնեֆտ»-ի դատը կապ չունի սեփականաշնորհման վերանայման հետ. Պուտինը՝ Լևոն Հայրապետյանին վերաբերող գործից
«Բաշնեֆտ» նավթային ընկերության գործը ոչ մի կապ չունի Ռուսաստանում սեփականաշնորհման վերանայման հետ, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ: «Բաշնեֆտի» գործը որևէ կապ չունի սեփականաշնորհման վերանայման արդյունքների հետ, որովհետև դատարանը կասկածի տակ չի դրել մասնավորեցման օրինականությունը: Դատարանը կասկածի տակ է առել Ռուսաստանի Դաշնության սեփականությունից ռեգիոնալ սեփականության հանձնելու փաստը», – ասել է Պուտինը:
Դեկտեմբերի 2-ից 16-ը «Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի կողմից հայտնաբերվել է խախտման 7 դեպք
Դեկտեմբերի 2-16-ն ընկած ժամանակահատվածում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 7 արձանագրություն՝ 29 ծառ և 2 խ/մ վառելափայտ անտառից ապօրինի դուրս բերման համար: 02.12.2014թ. անտառխախտման մեկ արձանագրություն կազմվել է «Դիլիջան» տեղամասի 8-րդ պահաբաժնում Ա. Վարդանյանի նկատմամբ /7 կանգուն ծառի ապօրինի հատում/, անտառխախտման ևս մեկ արձանագրություն կազմվել է 04.12.2014թ.
Լավ կլիներ, որ մեր վետերանները չներքաշվեին քաղաքականության մեջ
Այլ պետական հոգածության ներքո վայելեին իրենց վաստակած փառքն ու հանգիստը Օտոլարինգոլոգի եւ կինոլոգի դափնիներին հավակնող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանին ծանոթ չեմ, ուստի չեմ կարող դատել նրա` շան ձագերի նմանությամբ մարդու ականջները կտրելու ունակությունների մասին: Մեր մեջ ասած՝ Սերժ Սարգսյանի եւ ոստիկանության պետի բարեկամական նկատողությանն արժանացած սույն «ազգային գեներալի»՝ մամուլում հրապարակված հոխորտանքն էլ, ավելի
ԱՄՆ դոլարի վաճառքի աճուրդի արդյունքների վերաբերյալ
ՀՀ կենտրոնական բանկի կողմից այսօր՝ դեկտեմբերի 18-ին, հայտարարվել է հերթական 4 (չորս) մլն ԱՄՆ դոլարի վաճառքի աճուրդ: ՀՀ առևտրային բանկերի կողմից ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկ չի ներկայացվել: ՀՀ կենտրոնական բանկ
Հայաստանում կիրականացվեն ԵՄ համագործակցության 10 մլն. եվրո բյուջե կազմող նոր ծրագրեր
Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ԵՄ պատվիրակության կազմակերպած ստորագրման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ստորագրվեցին ԵՄ համագործակցության տասնհինգ պայմանագրեր: Ընդհանուր 10 մլն. եվրո բյուջեյով նոր գործողությունները միտված են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և տեղական մարմինների, ինչպես նաև Հայաստանի կառավարության բարեփոխումների աջակցությանը: Տասնհինգ պայմանագրեր կիրականացվեն երկկողմ և տարածաշրջանային համագործակցության տարբեր ուղղություններով՝ ներառյալ գյուղատնտեսությունն ու գյուղական համայնքների կառավարումը, մարդու իրավունքներն
Թբիլիսին լավ ժեստ արեց. Պուտինը՝ Վրաստանի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանը պատրաստ է ընդունել Վրաստանի նախագահին կամ վարչապետին, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ: «Եթե վրաց իշխանությունները հնարավոր համարեն, մենք ուրախ կլինենք վրաց ղեկավարության ցանկացած ներկայացուցչի՝ և՛ նախագահին, և՛ վարչապետին տեսնել Մոսկվայում», – ասել է նա՝ գոհունակություն հայտնելով, որ Վրաստանը չի խոչընդոտել, որ Ռուսաստանը միանա Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ինչին ի պատասխան
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Դեկտեմբերի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia
Արեւմուտքը կոչ է անում պատժել Ալիեւին, իսկ ՌԴ-ն շարունակում է «սիրաշահել» նրան
Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների խորացման ֆոնին վերջին շրջանում բավական խստացել է Արեւմուտքի կողմից քննադատությունը՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին: Հաշվի առնելով վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանում իրավապաշտպանների, լրագրողների եւ առհասարակ ընդդիմադիր հայացքներ ունեցողների ձերբակալություններն Ադրբեջանում՝ կարելի է եզրակացնել, որ Ալիեւը մտադիր չէ «նահանջել»: Ֆրանսիական Le Point շաբաթաթերթը հրատարակել է ծավալուն հոդված Ադրբեջանում Ալիեւի ընտանիքի 25-ամյա իշխանության մասին։ Հոդվածում հեղինակն
Էրդողանը պինդ տղամարդ է. Պուտինը՝ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին Թուրքիայի չմիանալու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր գործընկերոջը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է Ռուսաստանի հետ որոշ ծրագրեր չհրապարակայնացնել: «Ինչ վերաբերում է պատժամիջոցներին Թուրքիայի միանալու հարցին, ես չէի էլ կասկածում: Ես այն ժամանակ ( դեկտեմբերի սկզբին Անկարա կատարած պետական այցին) պարոն Էրդողանին ասացի՝ գուցե չարժե խոսել որոշ բաներից, պետք չէ գրգռել սագերին, թե չէ վաղը կթռչեն այստեղ:
«Իրավիճակն այսօր անհամեմատ ավելի մեծ վտանգներ է պարունակում մեզ համար, քան ընդամենը մեկ տարի առաջ»
2014 թվականի Հայաստանի արտաքին քաղաքականությունն է ամփոփում Արման Մելիքյանը 2014 թվականը Հայաստանի արտաքին հարաբերություններում նշանավորվեց մի շարք ուշագրավ իրադարձություններով եւ մարտահրավերներով. մի կողմից՝ Հայաստանի ընտրությունը՝ միանալ Եվրասիական տնտեսական միությանը, մյուս կողմից՝ հարեւաններ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերությունները մեր երկրի արտաքին քաղականության հիմնական խնդիրներն էին: Ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք արտաքին քաղաքականության մեջ, որո՞նք էին մեր բացթողումները
Պուտինին սիրող կա. անձնական ճակատում ամեն ինչ կարգին է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ իր անձնական կյանքում ամեն ինչ կարգին է: Նա պատմել է, որ իր եվրոպացի ընկերը հետաքրքրվել է, թե կա՞ արդյոք սեր Պուտինի կյանքում. «Նա հարցնում է՝ քո կյանքում սեր կա՞: Ես հարցնում եմ՝ ի՞նչ իմաստով: Դե սիրո՞ւմ ես ինչ-որ մեկին: Ասում եմ՝ դե, հա: Իսկ քեզ ինչ-որ մեկը սիրո՞ւմ
Դիլիջանում նախատեսվում է ստեղծել կանանց ռեսուրս կենտրոն. քաղաքում մեկնարկեցին նաեւ փոքրիկների համար ամանորյա միջոցառումները
Դիլիջանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Դիլիջանում այսօր կազմակերպվեց տեղաբնակ շնորհալի կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես- վաճառք: Ներկայացված էին ասեղնագործական, գոբելենագործական, գորգագործական, նկարչական աշխատանքներ, արհեստական եւ բնական քարերից պատրաստված զարդեր: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից իրականացվող Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակում նախատեսվում է քաղաքում ստեղծել կանանց ռեսուրս կենտրոն, եւ կազմակերպված ցուցահանդեսի նպատակը ապագա կենտրոնի հետագա զարգացման ուղղությունների բացահայտումն
Ռուսաստանը չի հարձակվում, այլ ավելի ու ավելի կոշտ է պաշտպանում իր շահերը. Պուտին
Ռուսաստանն իր ներդրումն ունի աշխարհում ստեղծված լարված իրավիճակում, բայց այնքանով, որ ավելի ու ավելի կոշտ է պաշտպանում իր ազգային շահերը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով «Բի Բի Սի»-ի լրագրողի հարցին: «Քաղաքական իմաստով մենք ոչ ոքի վրա չենք հարձակվում: Մենք միայն պաշտպանում ենք մեր շահերը, – ասել է նա,
Ստեղծվել է Հայաստանի զարգացման հիմնադրամ
ՀՀ կառավարությունը որոշել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Հայաստանի զարգացման հիմնադրամ: Վերջինիս հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, որի լիազորված մարմինն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Հաստատվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի կանոնադրությունը, նշանակվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Որոշման ընդունումը թույլ կտա առավել համակարգված իրականացնել երկրի տնտեսության զարգացմանն
Հայաստանի հավաքականը 79-րդն է ՖԻՖԱ դասակարգման աղյուսակում. ՀՖՖ
Դեկտեմբերի 18-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 2 տեղով և զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, երկրորդ տեղում է Արգենտինան, երրորդը Կոլումբիան է: 1. Գերմանիա – 1725 միավոր 2. Արգենտինա – 1538 3. Կոլումբիա – 1450 4. Բելգիա – 1417 5. Հոլանդիա – 1374
Կկազմակերպվի տարեցների պատշաճ խնամքը
Նկատի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև Քուվեյթի կառավարության կողմից Երևանի N 1 տուն-ինտերնատի տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի շինարարական աշխատանքի կատարման պայմանագրով նախատեսված է ամբողջ ծրագիրը բարեգործական ճանաչելու պայմանը, ՀՀ կառավարությունը շուրջ 50 մլն դրամով ավելացրել է նշված փաստաթղթի գինը: Տարեցների համար առանձնացված բաժանմունքի
«ԱԺ նախագահը ճիշտ ժամանակին եւ ճիշտ պահին իր հայտարարությունն արել է»
Գալուստ Սահակյանը չի ընդունում, որ վրիպել է եւ ուշացել հայտարարություն անելու հարցում Ոչ իշխանական ուժերը ԱԺ-ում կառավարության արտահերթ նիստը բոյկոտելու իրենց քայլը բացատրում էին նաեւ նրանով, որ ակնկալում եւ սպասում էին, որ երկուշաբթի ԱԺ նիստի հենց սկզբում առաջինը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարություն կաներ եւ կդատապարտեր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակումը: «Առավոտի» հետ
«Ի՞նչ է, հրաժարվե՞նք Թուրքիայի հետ համագործակցությունից». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ անդրադառնալով Թուրքիայի հետ համագործակցությանը՝ նշել է, որ Թուրքիայի տնտեսությունը աճում է և նրանք դիվանագիտական ռեսուրսների կարիք ունեն: «Թուրքիայի մեր գործընկերները հիմա հարց են բարձրացնում, որպեսզի առաջին հերթին մեծացնենք Թուրքիայի ներքին շուկային մատակարարումները: Ի՞նչ է, պետք է հրաժարվե՞նք դրանից: Գնային բանաձևի, առաքման ժամանակացույցի հետ կապված մենք ունենք նրանց
Նոր զարգացումներ. «Վանոյի ճուտը» Հայաստանում է, ասել է «Ֆինբուրգի գործով» դատախազը
Վանո Սիրադեղյանի կինը՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը news.am-ին ասել էր որ ֆինանսական բուրգի գործում իր ամուսնու անունը շահարկելը հերյուրանք է: «Չեմ ցանկանում անդրադառնալ հիմարություններին»,-ասաց Ռուզան Տոնոյանը՝ հավելելով, որ Վանո Սիրադեղյանի անունը տալով՝ ուզում են իրենց արժեւորել:
Սահմանվել են մաքսային հայտարարագրերի պարզեցված ձևեր
ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ մաքսային սահմանով փոստային կապի ազգային (նշանակված) օպերատորի միջոցով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումով Համաշխարհային փոստային միության իրավական ակտերով սահմանված առաքողի մաքսային հայտարարագրի պարզեցված ձևերը: Դրանց մշակումը պայմանավորված է «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ս.թ. մայիսի 30-ի օրենքի ընդունմամբ: Նիստում հավանություն է տրվել
2015թ. հունվարի 1-ից կսկսվի սահմանամերձ համայնքների աջակցության ծրագիրը
ՀՀ կառավարությունը հաստատել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 32 համայնքների ցանկը, նշված համայնքներին տրվող սոցիալական աջակցության տրամադրման կարգը: Առաջարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին 2015թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում աջակցություն ստացող համայնքների բնական գազ սպառող բնակիչ-բաժանորդներից մինչև 360 խոր. մետր բնական գազի քանակության վճարումը գանձել հաստատված սակագնից նվազեցված գնով՝ 50 տոկոսի
Խոդորկովսկին կարող է մասնակցել նախագահի ընտրություններին. Պուտին
Հարցը լսելուց հետո Պուտինը կատակել է, թե կոնկրետ որտե՞ղ է Խոդորկովսկին ցանկանում մասնակցել նախագահի ընտրություններին:
ՀՀ վարչապետ. «Կառավարությունն անհիմն թանկացում չի հանդուրժելու»
Երեկ օրվա երկրորդ կեսից և այսօր ֆինանսական շուկայում նկատվում է կայունացման միտում, որը վստահ եմ՝ շարունակվելու է:


















































