Օրվա լրահոսը
Քաղաքային տրանսպորտը շուտով կարող է կանգնել. «Հայոց աշխարհ»
Ինչպես հայտնի է, վերջերս գազալիցքավորման կայաններում գազի գինը կտրուկ բարձրացավ՝ 1 խմ-ի դիմաց 170-180 դրամի փոխարեն դառնալով 220-230 դրամ: Ինչպե՞ս գնաճը կանդրադառնա կանոնավոր ուղեւորափոխադրումների որակի վրա, կթանկանա՞ արդյոք ուղեւորավարձը։ Երեւանի քաղաքապետարանում դեռեւս սակագնի բարձրացման մասին որեւէ խոսակցություն չկա: Այնտեղ աշխատում են իրենց խոսքի տերը մնալ՝ խոստացել էին, որ այս տարվա ընթացքում ուղեվարձը չի թանկանա, այդպես
Նոր տարին՝ տարբեր երկրներում
Քանի որ Նոր տարին յոթ սարերի հետեւում չէ, որոշեցինք այս փոքրիկ հրապարակման միջոցով պատմել, թե տարբեր երկրներում մարդիկ ինչպես են դիմավորում Նոր տարին, որի հետ կապում են իրենց ունեցած երազներն ու ցանկությունները: Ճապոնացիների մոտ ընդունված է, որ Նոր տարվա կեսգիշերին եկեղեցիների զանգերը հարյուր ութ անգամ ղողանջեն: Զանգի վերջին հարվածից հետո քնում են, որպեսզի լուսաբացին շուտ
Բոլոր բանկերի առաջարկը մի պահ նույնն էր. «Չորրորդ իշխանություն»
Ինչքան բանկ կա Հայաստանում, չգիտես ինչու, մի պահ որոշեցին, որ ազատի դրսեւորումը 442,5 դրամն է մեկ դոլարի համար։
Փոխարժեքի տատանումների հարցի շուրջ քննարկում է հրավիրվել՝ ԱՄՀ ներկայացուցչի մասնակցությամբ
«Այլընտրանք» կազմակերպության նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում մի խումբ տնտեսագետներ արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Թերեզա Սանչեսի հետ քննարկում են փոխարժեքի տատանումների հարցը: Նախքան բուն թեմային անդրադառնալուն՝ Թերեզա Սանչեսը ներկայացրեց ԱՄՀ վերլուծություններն ու կանխատեսումները համաշխարհային տնտեսությունում: «Ամեն ինչ սկսվում է բարդանալ համաշխարհային տնտեսության մեջ: Տեղեկությունները օր օրի են փոխվում: Համաշխարհային տնտեսության աճը ներուժից ցածր է»,-
Շաբաթվա վերջին իրավիճակը որոշ չափով կարող է մեղմանալ. «Հայոց աշխարհ»
Երբեմն խիստ տարօրինակ է Կենտրոնական բանկի պահվածքը։ Շուկայի մյուս մասնակիցներին մեղադրելով սպեկուլյատիվ խաղերի մեջ` իրականում ինքը եւս ներքաշվել է դրանում։ Չնայած տարադրամի հրապարակային սակարկություններով դոլարը վաճառում է, ասենք, 492 դրամով, այնուհանդերձ ամերիկյան արժույթի գինը պաշտոնապես սահմանում է 471 դրամ։ Ի՞նչ հիմքով, երբ շուկայում նման գին չկա, հայտնի չէ։ Սա ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեություն։
Ոչ իշխանականները դադարեցրե՞լ են բոյկոտը
Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ամբիոնից շնորհավորեց պարոն Հակոբյանին և կատակեց. «էրեկ ասեիր, էլի»:
Կարծրատիպերն ընդդեմ բանական հաշվարկի
Համընդհանուր «կապիտալիզմի» պայմաններում «սառը պատերազմ» հնարավոր չէ Համացանցը ու համաշխարհային մամուլը վերջին շրջանում պարբերաբար գուժում են Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ սկսվող կամ արդեն սկսված «սառը պատերազմի» մասին: Պատերազմը, նույնիսկ եթե այն կոչվում է «սառը» (իսկ աշխարհում, ցավոք, ընթանում են նաեւ «տաք» պատերազմներ), խելահեղություն է, մարդկանց ու նախեւառաջ քաղաքական գործիչների իռացիոնալ մտածելակերպի դրսեւորում: Նման մտածելակերպի տարրեր
Խնդրում ենք Առաքել Մովսիսյանին ժամանակին կերակրել. «Չորրորդ իշխանություն»
Անդրադառնալով ընդդիմադիր հայացքներ ունեցող ազատամարտիկներին՝ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) ասել է. «մի որոշ մասը մի քիչ կորմը պակասել ա, կամ իրանց սովորացնում են»։ Պրն Մովսիսյանի հայտարարությունը կարելի է զնահատել նաեւ որպես ուղերձ՝ ազդված ՀՀ իշխանություններին եւ անձամբ Սերժ Սարզսյանին։ Իսկ ուղերձի բովանդակությունը սա է. «հանկարծ կորմըս չպակասացնեք, թե չէ ես էլ կմիանամ բողոքող ազատամարտիկներին»։
Հայտարարություն. ՀԿ-ների մասին օրենքի նախագիծը պետք է լիներ լայն, բաց եւ բոլոր հետաքրքրված կողմերի մասնակցությունը երաշխավորող գործընթացի արդյունք
Հայտարարություն Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 1-ին աշխատանքային խմբի ընդլայնված նիստի կողմից «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի նախագծի» վերաբերյալ Դեկտեմբերի 12,2014 Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության դրված «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի նախագծի» որոշ առանցքային հոդվածների, դրա հետ կապված մի քանի սկզբունքային խնդիրների, ինչպես նաեւ նախագծի քննարկման
Դեսպան Ջ. Հեֆերնը Ա. Աշոտյանին մաղթել է բարեփոխումների շարունակականություն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան կրթական համագործակցությանը վերաբերող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` իր գործունեության ընթացքում ՀՀ կրթության ոլորտում ամերիկյան կողմի աջակցությամբ իրականացված մի շարք ծրագրերի համար՝ մասնավորապես
«Ապարան» ջոկատի հրամանատարին պատժում են. «Ժողովուրդ»
Երեկ «Ազատամարտի նվիրյալներ» ՀԿ անդամ, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանի դեմ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (նախկին 6-րդ) վարչություն բողոք է ներկայացվել։ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ազատամարտիկի դեմ ցուցմունք է տվել «Ռ.Վ. գազ» ՍՊԸ-ի սեփականատերերից մեկը՝ ազատամարտիկ Վահագն Մխիթարյանի որդին՝ Ռաֆայել Մխիթարյանը։ Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ դեռեւս 2013թ. փետրվարի 5-ին «Ռ.Վ. գազ» ՍՊԸ գազալցակայանում կրակոցներ
«Իրավիճակը դրամատիկ է»
Բանկային ոլորտում մեծ փորձ ունեցող Սմբատ Նասիբյանն ասում է՝ «Դոլարի թանկացումից Հայաստանի տնտեսությունում «պատերազմական» վիճակ է» Հայաստանի բնակչությունը ժամ առ ժամ գնալով աղքատանում է դրամի արժեզրկման հետեւանքով: Երեկ երեկոյան 1 դոլարն արդեն արժեր 580 դրամ: «Հայաստանի տնտեսությունը հայտնվել է «պատերազմական» վիճակում, որից դուրս գալու համար անհրաժեշտ է համախմբված լուծում գտնել»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է
Պաշտոնեական անփութություն դրսևորելու հետևանքով հոգեբուժական կենտրոնից կալանավորի փախուստի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2014 թվականի հունիսի լույս 7-ի գիշերը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ 6-րդ և 7-րդ բաժանմունքի տարածքում ծառայություն
ՀՀ նախագահի նստավայրից, Կառավարությունից, անգամ Ազգային ժողովից որեւէ մեկը չի խոսում մեր երկրին պատուհասած վտանգների մասին. «Ժողովուրդ»
Ի՞նչ է լինելու առաջիկայում։ Այս հարցի պատասխանը որքան փնտրված, այնքան էլ անհայտ է։ ՀՀ գործող իշխանության որեւէ ներկայացուցիչ հարկ չի համարում հայտարարություն անել, հանգստացնել բնակչությանը կամ գոնե բացատրել որոշ նրբություններ՝ հորդորելով մի քիչ սպասել։ Քար լռություն է։ ՀՀ նախագահի նստավայրից, Կառավարությունից, անգամ Ազգային ժողովից որեւէ մեկը չի խոսում մեր երկրին պատուհասած վտանգների մասին։ Իհարկե, փաստարկներ
Մանվել Եղիազարյանը՝ ի պատասխան Սեյրան Սարոյանի ելույթի. «Հայկական ժամանակ»
«Ազատամարտիկների դաշինքի» անդամ, վերջին միջադեպերի մասնակից Մանվել Եղիազարյանը հիմնականում խուսափեց գնահատական տալ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի՝ ազատամարտիկների հետ կապված վերջին միջադեպերի վերաբերյալ խորհրդարանական ելույթին։ Եղիազարյանը, անդրադառնալով Սարոյանի այն հայտարարությանը, որ հնարավոր է Երանոսյանն ու մյուս ազատամարտիկները «2 բաժակ կոնծել են ու խոսքերը իրար չեն բռնել», պատասխանեց. «Հայաստանում կեղծիքն այնքան է տարածված, որ բան
«Կբացահայտեն, եթե բռնության ենթարկվի հանրապետականը». «Ա1+» (տեսանյութ)
Նախախորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը ցույց է տալիս այն վայրը, որտեղ նոյեմբերի 27-ի երեկոյան անհայտ անձինք հարձակվել էին նրա վրա եւ կոշտ առարկայով հարվածել գլխին։ «Տեսախցիկներ կան, բայց ոստիկանությունը 14 օր հետո նոր միայն փորձել է վերցնել ձայնագրությունը, հիմա չգիտեմ՝ դրանք կան, չկան, բայց համոզված եմ՝ եթե կան, ոստիկանությունը կջնջի։ Այդ տեսախցիկները այնքան մեծ զում ունեն,
Այլեւս հնարավոր չէ ներկայացնել, թե որ ապրանքը որքան է թանկացել. «Հայկական ժամանակ»
Այն, ինչ այսօր կատարվում է դրամի հետ, այլ կերպ, քան ազատ անկում, որակել ուղղակի հնարավոր չէ։ ՀՀ կենտրոնական բանկը երեկ աճուրդով վաճառել է 4 միլիոն դոլար, մեկ դոլարը 526 դրամ 32 լումա գնով։ Սա մոտ 28 դրամով կամ 6.4 տոկոսով ավելին է, թան նախօրեի ցուցանիշը։ Այսինքն՝ տեսականորեն կարող ենք արձանագրել, որ դրամը մեկ օրվա ընթացքում
Երբ Հայաստանը ԵՏՄ-ին ինտեգրողները շոկի մեջ են. «Հրապարակ»
Արամ Սաֆարյանը, շոկի մեջ, հայտարարում է, որ 2015 թվականի առաջին ամիսներից իսկ տնտեսական աճ ենք ունենալու։ Նա պնդում է, թե իր ղեկավարած կազմակերպության տնտեսագետներն են այդ հաշվարկն արել, ելնելով այն «իրողությունից», որ Հայաստանի նման փոքր տնտեսությունը, հայտնվելով ԵՏՄ հսկա տարածքի մեջ, ուզի-չուզի՝ աճ կարձանագրի։ Այ, այստեղ Քաջ Նազարին է պետք հիշել՝ գնամ, շահի քարվանը կտրեմ,
Օլիգարխիկ-կոռուպցիոն մարտահրավեր արցախյան հասարակության համար
Հայկ Խանումյան «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Զարգացած օլիգարխիկ-կոռուպցիոն տնտեսական հարաբերությունները, որի հիմնական հատկանիշներն են հանրային միջոցների օգտագործումը իշխանավորների բիզնեսի սպասարկման համար, մենաշնորհների առկայությունը, փոքր ու միջին բիզնեսի թուլացումը և ռեսուրսների կենտրոնացումը քաղաքական իշխանությանը տիրացած անձանց մոտ, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգությանը սպառնացող ամենամեծ մարտահրավերն են: Այս հարաբերություններն էականորեն ազդում են երկրում առկա մթնոլորտի վրա, առաջացնում
Լիլիթ Մկրտչյանը Լեհաստանում առաջատար երկյակում է
Լեհաստանի Վրոցլավ քաղաքում մեկնարկած Հոլույ-Ռաձիկովսկայի 4-րդ հուշամրցաշարում շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը վեց տուրից հետո վաստակել է 4,0 միավոր եւ լեհուհի Կ. Շչեպկովսկա-Հորովսկայի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս օրերին Իտալիայի Պադուա քաղաքում մեկնարկել է շախմատի տղամարդկանց փառատոն, որտեղ ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող 70 շախմատիստների (14 գրոսմայստեր) թվում է հայաստանցի
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ. 2 տասնյակից ավելի «Գազելներ» փորձում են «գրոհել» Երևանի քաղաքապետարանը. shamshyan.com
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Երևանի քաղաքային տրանսպորտի մի քանի գծի վարորդներ հավաքվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եկեղեցուն հարակից տարածքում և հայտարարում են գործադուլ՝ պատճառաբանելով օրերս գազի թանկացման համար: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդները բարձրաձայնում էին՝ ասելով. «Գազը թանկացրել են ու չգիտենք՝ ինչ անենք: Պահանջում ենք, որպեսզի կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանն այս հարցին լուծում տան և
Հրանտ Բագրատյան. «Մենք այդպես էլ ԿԲ-ից չլսեցինք, թե ինչքան դոլար կա». «Հրապարակ»
Ես չեմ հասկանում, ինչ է նշանակում արտարժույթի սպեկուլյացիա։ Նման հասկացություն բնության մեջ չկա։
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Էս պետությունը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով Հանրապետության հրապարակում ավելի շքեղ տոնածառ դնի:
Չարությունից «ինքնավարակվելու» վտանգը
Կոնֆուցիոսն ասում էր՝ եթե դու ատում ես, ուրեմն քեզ հաղթել են: Սա, իհարկե, վերաբերում է բոլոր բացասական էմոցիաներին՝ թե անձնական, թե պետական մակարդակով: Օրինաչափությունը շատ լավ երեւում է մեր բարեկամ Ռուսաստանի օրինակով: Ուկրաինայում այս գարնանը տեղի էր ունեցել հեղափոխություն՝ Միացյալ Նահանգների աջակցությամբ: Ենթադրենք, այնտեղ իշխանության են եկել սարսափելի, զզվելի մարդիկ, որոնք ուզում են լավ հարաբերություններ
Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Մարգարիտ Եսայանը՝ ընդդիմադիրներին. «Շա՞տ մեծ հոգս էր ձեզ համար` միանալ այդ տեքստին». (Տեսանյութ)
«ԱԺ-ն որպես օրենսդիր մարմին իր վերաբերմունքն է արտահայտում. ինչո՞ւ պիտի սրան որևէ մեկը դեմ լինի»,-այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ անդրադառնալով Արամ Մանուկյանի և ազատամարտիկների դեմ կատարվածի վերաբերյալ՝ ՀՀԿ-ՀՅԴ համատեղ հայտարարությանը, ԱԺ ամբիոնից այսպես արտահայտվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Նա նշեց, թե այն եզրակացության է եկել, որ սրա պատճառը այն է, որ «չարության չափաբաժինը
Ըստ Սմբատ Նասիբյանի՝ դոլար-դրամ արդար փոխարժեքը 550-600 դրամն է
Բանկային համակարգում աշխատանքային մեծ փորձ ունեցող Սմբատ Նասիբյանը գտնում է, չնայած բոլորս կաղքատանանք, բայց այդ կուրսով բյուջեն կկատարվի
«50-80.000 դրամի դիմաց դաստիարակչական հարվածներ վարչախմբի անդամներին». (Տեսանյութ)
«Ոստիկանության տարածած հաղորդագրությունը, թե պատգամավոր Արամ Մանուկյանին հարվածողին ստորագրությամբ ազատ են արձակել, եւ նրա վրա դրված հոդվածը՝ 50-80.000 դրամ կամ մաքսիմում երկու ամսվա կալանք, ինձ թույլ է տալիս ենթադրել, որ կարելի է հանցավոր վարչախմբի յուրաքանչյուր անդամի հայրենասիրական դաստիարակչական հարվածներ հասցնել, դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք պատճառել 50-80.000 դրամի դիմաց, որ ռեժիմը հասկանա՝ կա դիմադրություն ու իրենց
Բերդում տարեցտարի ավելանում են ցորենի ցանքատարածությունները
Փոքր քաղաքը ձեռք է բերել գյուղատնտեսական տեխնիկա
Վահրամ Բաղդասարյան. «Երեխաներս ինձ համար պիտի չամաչեն ու չասեն հորս մայր են հայհոյել, ձեն չի հանել». (Տեսանյութ)
«Ուսուցչի, դատավորի կամ դատախազի դեր մի ստանձնեք»,-այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստում հորդորեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա կոչ արեց. «Ուզում եմ գոնե այսօր հնարավորինս կոռեկտ արտահայտվենք, չպետք է դասեր տանք: Որոշ պատգամավորների ելույթներից կարելի է ենթադրել, որ մենք 20 տարի հետ ենք գնացել և հայտնվել ենք 20-րդ դարավերջում»: Էդուարդ Շարմազանովը կոչ արեց մոռանալ այն


















































