Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Երեւում է, որ ժուռնալիստիկան օգնում է լրագրողներին արագ շարժվել»

Այսօր «Հրազդան» մարզադաշտում ֆուտբոլային հետաքրքիր խաղ կայացավ լրագրողներ» եւ ՀՀ ԱԺ «Պատգամավորներ» հավաքական թիմերի միջեւ: Հանդիպումն ավարտվեց «Լրագրողների» հաղթանակով, որոնք երկու անպատասխան գնդակ անցկացրին «Պատգամավորների» դարպասը: Բայց այստեղ կարեւորը հաղթանակը կամ հաշիվը չէր, այլ գաղափարը՝ առողջ ապրելակերպը քարոզելը եւ այն մարդկանց, անկախ մասնագիտությունից ու զբաղմունքից, ամենօրյա կյանք մտցնելը: Եթե չորրորդ իշխանության հավաքականի անդամները գերազանցապես մարզական

Տավուշի նախկին մարզպետի հոբելյանն՝ առանց ներկայիս մարզպետի

Լրացավ Արմեն Ղուլարյանի 60-ամյակը Սեպտեմբերի 25-ին լրացավ Տավուշի նախկին մարզպետ, քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանի ծննդյան 60-ամյակը: Դրանից մի քանի օր անց Իջեւանի ռեստորաններից մեկում՝ «Արոյի օբյեկտում» կայացել է Ա. Ղուլարյանի հոբելյանի տոնակատարությունը; Դրան մասնակցել են նախկին մարզպետի հարազատներն ու ընկերները, նաեւ՝ Իջեւանից բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ: Տոնական միջոցառմանը ներկա չի եղել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նշենք,

Վահան Բաբայանը՝ հանրահավաքում. «Դուք տեսեք՝ ինչ ալիք է ստանում ժողովրդական շարժումը»

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն Արարատում եռյակի հանրահավաքին անդրադարձավ Սահմանադրական բարեփոխումներին. «Երկիր մոլորակի վրա կան պետություններ, օրինակ, Անգլիան, ովքեր Սահմանադրություն ընդհանրապես չունեն: Իրավական ակտերով, օրենքներով, քաղաքական կամքով կարգավորում են: Մեր իրականության մեջ արատավոր երեւույթները շատացել են: Ամենափոքր տարրական չինովնիկից, ով ներկայացնում է իբր թե քաղաքական մեծամասնություն, կամայականություններ իրականացնելով՝ ավելի խորը ճգնաժամ է մտցնում: Մարդիկ պայքարի

Սյունիքի մարզպետի վերանշանակման դեմ կազմակերպված ստորագրահավաքին արդեն 1300-ից ավելի մարդ է մասնակցել

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը դեմ արտահայտված Կապան քաղաքում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ հոկտեմբերի 1-ից ստորագրահավաք են նախաձեռնել` պետիցիայի տեսքով: Նախաձեռնող խմբի` Կապան քաղաքացիական շարժման մասնակիցներն այդպիսով իրենց զայրույթն ու անհամաձայնությունն են հայտնել Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելու կապակցությամբ: Կազմակերպիչների խոսքով` իրենց նախաձեռնությանն են միացել նաեւ արվեստագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, բնապահպաններ եւ տարբեր մասնագիտությունների

«Սա չասեմ անտաղանդություն, դիլետանտություն է». Ստեփան Սաֆարյանը՝ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությանը

Ըստ նրա՝ 2005-ին ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևն այսքան սարսափելի չէր, որքան այս զեկույցի անվանումը «Սա ուղղակի ամուլ, անպտուղ ու ոչ պրոֆեսիոնալ պատվիրակություն հավաքելու հետևանք է»,-Aravot.am-ի հարցին` այն, որ ԵԽԽՎ-ն ադրբեջանական բանաձևերի նախագծերի հիման վրա որոշեց ԼՂ վերաբերյալ զեկույց պատրաստել, ադրբեջանական նավթադոլարների ուժի՞, թե՞ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության թերացման արդյունք է, այսպես պատասխանեց 2007-2012-ին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ

Տիգրան Ուրիխանյանը խոստացավ, որ 7 օր հետո կյանքը փոխվելու է

«Առաջին անգամ ուս- ուսի տված՝ քաղաքական ուժերն այստեղ են: Մեր երկրում կյանքն առանց այն էլ մի բան չէր, բայց կենսակերպը հայաստանցու համար այլեւս դարձավ անտանելի: Սոցիալական, տնտեսական պրոբլեմները դարձան քաղաքական օրակարգ: Մենք տեսանք, որ այլեւս պայքարելու միջոց չկա, խորհրդարանում մեր առաջարկները չեն ընդունվում: Մենք ստիպված դուրս եկանք փողոց՝ անելու փոփոխություն: Հարցնելու եք՝ ինչ ասել է

Մրցույթ՝ առանց տարիքային ու տարածքային սահմանափակումների

Կամուրջ դեպի այլ լեզուներ, այլ մշակույթներ և կամուրջ այլ լեզուներից, այլ մշակույթներից դեպի մեր լեզուն ու մշակույթը: «Կամուրջ» թարգմանչական մրցույթի մեկնարկը տրված է: Կազմակերպիչներն են «Անտարես» հոլդինգը, «Գրանիշ» գրական ակումբը, Գրքի ինստիտուտը և Հայ գրականության մշակութային հիմնադրամը: «Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը կարևորում է այս մրցույթը, քանի որ այն նպատակ ունի խթանելու հայ թարգմանական գործի

Արմեն Աղայան. «Մենք առաջարկում ենք չկուսակցականացված ժողովրդավարության համակարգ»

«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանի ասուլիսն, ըստ էության ձախողվեց, քանի որ մեր լրատվամիջոցից բացի՝ այլ ԶԼՄ-ներ չէին ներկայացել հրավիրյալ մամուլի սրահ: «Ինչ հարցերի մասին պետք է խոսեիք այսօր» հարցից էլ սկսվեց մեր հարցազրույցը: «Հրավիրված էի խոսելու Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխության շուրջ զարգացումների մասին, մեկնաբանելու նախագահական-խորհրդարանական համակարգերի տարբերությունները և ներկայացնելու մեր` «Հայազնի» դիրքորոշումը: -Հայտնի

Լրագրողները հաղթեցին պատգամավորներին (լուսանկարչական ռեպորտաժ)

Այսօր Երեւանի «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում ՀՀ Ազգային ժողովի եւ հայաստանյան լրատվամիջոցների հավաքականների միջեւ: ՀՀ Ազգային ժողովի հավաքականը հանդես եկավ հետեւյալ կազմով. 1. Աղաբաբյան Աշոտ – ԱԺ պատգամավոր (թիմի ավագ) 2. Ավագյան Կարեն – ԱԺ պատգամավոր 3. Բաբայան Արմեն – ԱԺ պատգամավոր 4. Բադոյան Էդուարդ – ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչություն 5. Թովմասյան

Ռուբեն Հակոբյան. «Սիրելի գեղեցիկ քույրիկներ ջան, ձեզ ուղարկողների շալվարները չե՞ք բերել» (Տեսանյութ)

«Պարզվում է՝ մենք ունենք քույրիկների մի խումբ, որին առաջին անգամ հանդիպեցինք Հրազդանում, որոնք եկել եւ պահանջում են ընդդիմության հրաժարականը, որպեսզի այս իշխանությունը մնա: Հիմա այս մի սիրուն քույրիկների խումբն էլ այստեղ է եկել: Եկեք ողջունենք, ծափահարենք»,- Արարատում եռյակի հանրահավաքին աղմկող եւ ընդդիմությանը վատաբանող մասնակիցներին այսպես դիմեց Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Կանայք ձեռքով արեցին, թե

Ուսուցչի օրվան նվիրված հանդիսությանը ներկա էին հակառակորդի դիվերսիաները հետ մղած զինծառայողների ուսուցիչները

Կարևորելով զինված ուժերի և կրթօջախների միջև հաստատված անքակտելի կապը և ըստ արժանվույն գնահատելով մանկավարժների հայրենանվեր աշխատանքը` հոկտեմբերի 3-ին Ուսուցչի օրվան ընդառաջ ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որն մասնակցել է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Դպրոցը հասարակության և պետության հենարանն է, ուսուցիչը՝ հիմնասյունը: Սրանք լոկ միայն խոսքեր չեն: Ուսուցչի անտրտունջ և անխոնջ

Շանթ Հարությունյանի գործով փաստաբանը վիրավորվել է

«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատական նիստին այսօր ամբաստանյալներ Ավետիս Ավետիսյանը, Սևակ Մնացականյանը անհամաձայնություն հայտնեցին իրենց պաշտպան Կարեն Քալանթարյանի պաշտպանական ճառին: Ամբաստանյալները դժգոհում էին, որ իրենց պաշտպանը ճառում հանգամանքները ներկայացնում է միայն իրավական հարթության մեջ, մինչդեռ իրենց գործը իրենք համարում են քաղաքական: Ճառի ընթացքում Ավետիս Ավետիսյանն ու Սեւակ Խաչատրյանը ընդհատեցին պաշտպանին

Բացվել է «Կալաշնիկով» կոնցեռնի ներկայացուցչությունը

Հոկտեմբերի 3-ին «Ասպար արմս» ընկերության կենտրոնական գրասենյակում, որը ներկայումս հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության «Կալաշնիկով» կոնցեռնի տարածաշրջանային սպասարկման կենտրոնը, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում կոնցեռնի ներկայացուցչության բացման արարողությունը: Արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպաներ, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «Ռոսօբոռոնէքսպորտի» և «Կալաշնիկով»

Հայաստանի ԵՏՄ-ին միանալու հետ կապված՝ անդամ երկրները քննարկում են անդամավճարների հարցը. РИА Новости

Եվրասիական տնտեսական միությունը հոկտեմբերի 10-ին Մինսկի գագաթնաժողովի ժամանակ կքննարկի Հայաստանի անդամակցության հետ կապված միության երկրների անդամակցության վճարային մասնաբաժինների բաշխման հարցը, հայտնել է ՌԴ էկոնոմիկայի զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նա նշել է, որ 2015թ. Հայաստանը ԵՏՄ-ին միանալու դեպքում անդամակցության վճար չի տա, իսկ միության անդամ երկրների անդամավճարն այժմ տարեկան կազմում է 5,5

Գագիկ Ջհանգիրյանը՝ իրեն սուլողներին. «Ես այսօր օգտագործում եմ իմ ձայնի 30 տոկոսը» (Տեսանյութ)

«Ես համարում եմ Արարատը իմ քաղաքը, որովհետեւ ես այստեղ ծնվել եմ: Ուզում եմ քաղաքապետի գործած մանր ժուլիկություններին անդրադառնալ: Ցավ է, որ քաղաքապետերը գիտեն, թե իրենք մարզպետների ենթակա են: Չեն իմանում, որ Սահմանադրությամբ համայնքի ղեկավարն անկախ է, ինքնակառավարման մարմին է»,- այսօր Արարատում եռյակի հանրահավաքին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նրա ելույթի ժամանակ հավաքվածներից մի խումբ

Ադրբեջանցի քաղփախստականները ԵԽԽՎ-ում Մամեդյարովի ելույթի ժամանակ ակցիա են արել. Contact

Ադրբեջանցի քաղաքական փախստականները Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստի ժամանակ բողոքի ակցիա են արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի ելույթի ժամանակ: Ինչպես փոխանցում է «Կոնտակտ»-ը, հոկտեմբերի 2-ին ակտիվիստները, որոնք հագել էին Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով ազատազրկվածների նկարներով կարմիր շապիկներ, շենքի ներսում բացականչում էին՝ «ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին»: ԵԽԽՎ նախագահ Ան Բրասյորի լռություն պահպանելու հրահանգից հետո, նրանք իրենց ակցիան անձայն

Արամ Մանուկյանը՝ արարատցիներին. «Հոկտեմբերի 10-ին պիտի ասենք՝ դավայ դասվիդանիյա» (Տեսանյութ)

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր Արարատում եռյակի հանրահավաքին տեղեկացրեց, որ կառավարության հետ բանակցություններ են վարել Շրջանառության հարկի հետ կապված եւ իրենց ասել են, թե բերելու են կոմպրոմիսային տարբերակ. «Գագիկ Խաչատրյանը, որպես կոմպրոմիս, ասում է, թե ձեռնպահ կմնան ՓՄՁ-ներում անհարկի ստուգումներից: Սա ՓՄՁ- ի մասին օրենքի խախտում է: Նշանակում է, որ մինչեւ այդ ստուգումներ են

«Լիսկայի սցենարները գյումրեցիների համար նույնիսկ 15 տարի առաջ էին հնացած» (Տեսանյութ)

Այսօր Գյումրու ՀԱԿ գրասենյակում ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները մամուլի ասուլիս էին հրավիրել` որոշակի մանրամասներ ներկայացնելու հոկտեմբերի 8-ին Գյումրիում այս երեք քաղաքական ուժերի կազմակերպած հանրահավաքի մասին: Aravot.am-ը, հիշեցնելով Կապանում եռյակի հանրահավաքի ժամանակ ստեղծված խոչընդոտները, մասնավորապես «իշխանությունից անչափ գոհ» որոշ երիտասարդների ներկայանալու ու հանրահավաքին վերջ դնելու պահանջները, հետաքրքրվեց, թե նման սցենարներ կանխատեսո՞ւմ են Գյումրիում: ԲՀԿ ներկայացուցիչ

«Քաղցած չէին սպասումը» չի գա դատարան.տուժող կողմը ասաց՝կդիմի նախագահին, գլխավոր դատախազին

Դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով դատարանը մերժեց տուժող Արթուր Հակոբյանի պաշտպան Ռուբեն Բալոյանի միջնորդությունը: Տուժողի ներկայացուցիչը միջնորդել էր, որ դատարան գան «Քաղցած չէին սպասում» հաղորդման հեղինակ Սուրեն Շահվերդյանն ու նկարահանող Դավիթ Վարդանյանը: Ըստ ներկայացուցչի, հակասություններ կային նրանց տված ցուցմունքների եւ դատարանում ձեռք բերված ապացույցների միջեւ. մասնավորապես, ասվել էր, թե օղի են խմել, մինչդեռ Վարդան Պետրոսյանը,

Արմեն Մարտիրոսյանը արարատցիներին բացատրում է, թե ինչու Հովիկ Աբրահամյանի հրաժարականը չեն պահանջում

Արարատում եռյակի հանրահավաքին Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ամոթանք տվեց Արարատի քաղաքապետին, որը չէր արտոնել իրենց հանրահավաքը ասելով, թե երեխաները միջոցառում ունեն: Ըստ Արմեն Մարտիրոսյանի, քաղաքապետը թաքնվում է երեխաների ետեւում: Նա հայտարարեց, որ իրենց համար չկա այլ գործընթաց, քան ամբողջական իշխանափոխությունն է: Նրա խոսքերով՝ իշխանության բարեփոխումների ծրագիրը սկսում է Շանթ Հարությունյանին ու նրա որդուն դատապարտելով, վերջանում

Արարատի հանրահավաքում գոռում են՝ «Ծա-ռուկ-յա՛ն»

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը արարատցիների աչքերում անկեղծ սպասում էր տեսել: Նա Արարատում եռյակի հանրահավաքում ասաց. «Ի՞նչ է, մենք դատապարտվա՞ծ ենք, որ 32 տոկոս աղքատություն ունենք Հայաստանում, ինչի՞ պետք է ունենանք 1 մլն աղքատ մարդիկ, Ադրբեջանում՝ 6 տոկոս: Ինչո՞ւ պետք է Հայաստանում ներդրումներ չանեն: «Նաիրիտում» ոչ մեկը ներդրում չի անում, զարմացած են: Որովհետեւ վախենում են այս

Եվրոպաներում էլ ամեն ինչ կատարյալ չէ

Լուսանկարների աղբը հայաստանյան քաղաքներինը չէ: Դրանցից մեկը Գերմանիայի մայրաքաղաք  Բեռլինի կենտրոնական փողոցներից մեկի (Ալեքսանդերպլաթս մետրոյի հարեւանությամբ) աղբամանն է եւ դրանից թափված աղբը, մյուս լուսանկարներում էլ աղբը քաղաքի կենտրոնական եւ «զբոսաշրջիկաշատ» վայրերում է:   Մենք՝ հայերս, սովոր ենք աղբամանից թափված աղբ, կեղտոտ փողոցներ տեսնել Հայաստանի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաքում: Թեեւ դժվար է համեմատել, բայց եվրոպաներում

Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզի Ռինդ համայնք

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ՝ մասնակցելու Ռինդ համայնքի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ավանդույթի համաձայն՝ հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում այս մարզում տեղի է ունենում գինու, բերք ու բարիքի փառատոն, որի շրջանակում այսօր նշվել է նաև Ռինդ գյուղի օրը: Երկրի վարչապետը նախ շրջայց է կատարել համայնքում տեղակայված «Զորահ» գինեգործական ընկերության տարածքում,

Միջադեպ՝ Արարատի հանրահավաքում (Տեսանյութ)

Այսօր Արարատում եռյակի հանրահավաքն անցնում է շատ թեժ մթնոլորտում: Ինչպես հայտնի է, Արարատի քաղաքապետը չէր ուզում արտոնել այդ հանրահավաքը՝ ասելով, թե միջոցառում ունեն հրապարակում: Եռյակի հանրահավաքում Արամ Մանուկյանի ելույթի ժամանակ բնակիչները սկսեցին աղմուկ բարձրացնել՝ թե «չենք ուզում իշխանափոխություն, դուք եք մեղավոր, գնացեք ձեր տները, փոշի մի արեք»: Մի խումբ կանայք սկսեցին այնպես խանգարել հանրահավաքը, որ

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մանկավարժներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ուսուցչի օրվան ընդառաջ քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և մշակութային կրթօջախների մանկավարժներին: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ներկաներին ուղղված իր խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, շնորհակալություն է հայտնել մանկավարժներին՝ հայրենասեր ու հայրենանվեր սերունդ դաստիարակելու ու կրթելու գործում դրսևորած

Սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Մյանմարի Միություն

Ծայրագույն Արևելք հովվապետական այցի շրջանակներում սեպտեմբերի 30-ի կեսօրին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ Սինգապուրից ժամանեց Մյանմարի Միության Հանրապետություն: Սա Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջին հովվապետական այցելությունն է Մյանմար, որը կազմակերպվել էր Հեռավոր Արևելքի հայկական համայնքների ներկայացուցիչների, բարերար հայորդիների և ՀՀ Արտաքին գործերի նախարարության ջանքերով: Օդանավակայանում պաշտոնական ընդունելությունից հետո ոստիկանական հատուկ

Այցելություններ են կազմակերպվել վաստակաշատ մանկավարժների ընտանիքներ

Ուսուցչի օրվան ընդառաջ «Երևան՝ իմ տուն» սոցիալական աջակցության ծրագրով այցելություններ են կազմակերպվել նաև վաստակաշատ մանկավարժների ընտանիքներ: Փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքներն ուսուցչի օրվա, ինչպես նաև քաղաքի գալիք տոնի կապակցությամբ՝ քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուները մանկավարժներին են հանձնել նվերները՝ էլեկտրատեխնիկական սարքավորումներ: «Էրեբունի-Երևան 2796» տոնական միջոցառումների շարքում առաջին անգամ ծրագիրը ներառում է սոցիալական և հասարակական մի շարք

«Այսօրվա դպրոցում վաղվա քաղաքացին է ծնվում». ուսուցչուհի

Ուսուցչի տոնին ընդառաջ՝ ՀՀ կրթության և գիտության (ԿԳ) նախարար Արմեն Աշոտյանն այսօր պարգևներ հանձնեց հանրապետության լավագույն մանկավարժներին: «Ուզում եմ ի դեմս ձեզ տեսնել ու հպարտանալ ուսուցչական այն մեծաթիվ բանակով, որն աշխատում է մեր հանրակրթական, հատուկ և բազմաթիվ այլ ուսումնական հաստատություններում: Ծանր է ուսուցչի աշխատանքը: Ձեզնից շատերն իրենց գործն սկսել են անկախության տարիներից առաջ և այսօր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը` Ուսուցչի տոնի կապակցությամբ

Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Մեր ժողովուրդը մշտապես բարձր է գնահատել ուսուցչի դերը, և նրա հանդեպ այժմ տածած ակնածանքն ու ջերմ վերաբերմունքը ձևավորվել է դարերով: Սիրելի´ մանկավարժներ, ձեր ուսերին կրում եք անչափ պատասխանատու և բարդ առաքելություն, այն է՝ կրթել ու դաստիարակել մեր երկրի ապագա քաղաքացուն: Այս բարդ ու դժվարին գործը կատարում եք

Ինչպե՞ս ԵՏՄ անդամ Հայաստանը կհամագործակցի ԵՄ-ի հետ

Հարցի պատասխանը հստակ կլինի 2015-ի մայիսին Անցյալ տարի սեպտեմբերի երեքին կայացրած Սերժ Սարգսյանի որոշումից հետո, որ Հայաստանը փոխում է իր արտաքին քաղաքական կուրսը` անդամագրվելով Եվրասիական տնտեսական, ապա նաեւ Մաքսային միությանը, Եվրոպական միությունը հրաժարվեց Հայաստանի հետ նախաստորագրել Ասոցացման համաձայնագրի անգամ քաղաքական մասը: Միաժամանակ հավաստիացումներ հնչեցին, որ Հայաստան-Եվրոպա հարաբերությունները շարունակվելու են: Չնայած հայ եւ եվրոպացի տարբեր պաշտոնյաների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031