Օրվա լրահոսը
Հին ու նոր պատմություն
Կամ՝ երբ գիժը քար գլորեց ձորը Լինում է, չի լինում, մի հիմար, ավելի ճիշտ՝ ապուշի մեկը։ Միաժամանակ բազմաթիվ խելոքներ են լինում, այսպես կոչված՝ իմաստուններ։ Մի անգամ այս հիմարը կամ ապուշը քար է գլորում ձորը։ Մինչ ազգի խելոքները, կոչումով կամ անկոչում իմաստունների խորհուրդը հավաքված, մտածում էին, թե ձորից ոնց հանեն սրա գլորած քարը, այս խելառը երկրորդ
Անդրիաս Ղուկասյան. «Թեզը, որի շուրջ եռյակը կոչ է անում մարդկանց համախմբվել, պարզ կլինի հոկտեմբերի 10-ին»
Անդրիաս Ղուկասյանը համարում է, որ եռյակի հանրահավաքի արդյունքում սոցիալական ակտիվությունը կբարձրանա
Մինչեւ 2015թ. վերջը Գյումրիում երկրաշարժից տուժած անօթեւան ընտանիքներ չեն լինի
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը խոստանում է՝ մինչեւ 2015թ. վերջը Գյումրիում երկրաշարժից տուժած անօթեւան ընտանիքներ չեն լինի: Այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում Նարեկ Սարգսյանն ասաց, որ ներկայումս Գյումրիում երկրաշարժից տուժած 450 ընտանիք կա: Կառավարության նիստին այսօր Շիրակի մարզպետարանին պետբյուջեից հատկացվեց 1,5 մլրդ դրամ՝ աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման համար: Քաղաքաշինության նախարարի ներկայացմամբ՝ այդ գումարն
Անդրիաս Ղուկասյան. «Եվրասիական տնտեսական միությունը պարզապես Սերժ Սարգսյանի փրկության ծրագիրն է»
Անդրիաս Ղուկասյանը համարում է՝ Հայաստանը տնտեսական առումով Մաքսային միությունում օգտակար լինել չի կարող
«Պետբյուջեն չի պայթի, եթե այդ մարդկանց տրվի անվճար դեղորայք». Կարեն Անդրեասյան
«Շատ պարզ բան՝ բոլորս դժգոհում ենք առողջապահության համակարգից, որոշակի դրսեւորումներից: Մեր բժիշկները շատ պրոֆեսիոնալ են, բայց համակարգը թույլ է: Բժշկական սխալը մինչ օրս չի ձեւակերպվում: Ի՞նչն է դրա պատճառը: Արդեն երրորդ տարին է՝ գրում ենք, որ բժշկական սխալը պետք է ձեւակերպել, որ մարդը պաշտպանված լինի այդպիսի ողբերգական դեպքերից: Որեւէ մեկը չի ուզում մեզ լսի, երեւի
Դիլիջանի ԲԿ-ի ավագ բուժքույրը մեղադրվում է հոգեմետ դեղերի հափշտակության մեջ
Ո՞ւմ են տրվել հոգեկան հիվանդների համար նախատեսված դեղերը
Օմբուդսմենը՝ պատգամավորներին. «Պահանջեք գլխավոր դատախազից, որ փոխեն իրենց այդ արատավոր պրակտիկան»
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ԱԺ-ում ներկայացրեց 2013-ի տարեկան զեկույցը, որն այս անգամ կազմված է 500 էջից: ՄԻՊ-ը նշեց, որ ինքը 200-ից ավելի խնդիրներից ընտրել է կոնկրետ խնդիրներ ու ուզում է, որ պատգամավորներն իրեն աջակցեն՝ այդ խնդիրները լուծելու համար: Առաջին խնդիրը, որ նշեց օմբուդսմենը՝ վերաբերում է խոշտանգումներին՝ ոստիկանական բաժիններում. «Ոստիկանապետի հետ որոշակի աշխատանքի շնորհիվ
Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից զուգահեռներ անցկացրեց Հայոց ցեղասպանության և իսլամիստների կատարածի միջև
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստում «Իսլամական պետություն» խորագրով քննարկման ժամանակ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում հայտարարեց, թե Իսլամական պետությունն արդեն դե ֆակտո պետություն է: Հայ պատվիրակը ԵԽԽՎ ամբիոնից մասնավորապես հնչեցրեց. «Մինչ Ֆրանսիան կարծում է, որ չարիքի բանակը պետք է կոչել դրա նվաստացուցիչ արաբական հոմանիշով
Կոմիտասյան փառատոն՝ գերմանական դղյակում
Տարեցտարի Վարդապետի անվան փառատոնին մասնակցել ցանկացողների թիվն ավելանում է Շուրջ 300 տարի առաջ պրուսացի բարոկկո ուղղության քանդակագործ եւ ճարտարապետ Անդրեաս Շլյուտերնի կառուցած՝ Գերմանիայի Բրանդենբուրգի հանրահայտ Պրյոտցել դղյակում 2011 թվականից անցկացվում է Կոմիտասի անվան միջազգային մրցույթ-փառատոնը: Աշխարհում առաջինը Վարդապետի անվան այս միջոցառման հիմնադիրներն են Արամ եւ Վահրամ Եկավյանները: Դղյակը, որտեղ անցնում է միջոցառումը, նախատեսված է 500
Խաչիկյանի գործով դատաքննությունն ավարտվեց. Հրապարակվում է մեղադրական ճառը
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի, Աշոտ Աբրահամյանի, Հովհաննես Գրիգորյանի, Վիգեն Գեւորգյանի, Վահագն Խաչատրյանի, Սամվել Էլբակյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Սարգիս Սարգսյանի, Արթուր Սուքիասյանի, Համլետ Մարտիրոսյանի, Հրանուշ Դանիելյանի, Բագրատ Մուրադյանի եւ Արմեն Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունն ավարտվեց: Մեղադրանքի կողմը ժամը 12.20-ից սկսեց մեղադրական ճառը, նրանց մեղադրելով կազմակերպված խմբում
Նաիրա Զոհրաբյան. «Մենք պիտի թույլ չտանք, որպեսզի պատմությունը կրկնվի»
Այսօր ԵԽԽՎ-ն հրատապ կարգով քննարկել է «Մարդկության դեմ սպառնալիքը՝ առաջացած «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից. բռնությունը քրիստոնեաների, ինչպես նաեւ կրոնական ու էթնիկ այլ համայնքների հանդեպ» թեմայով զեկույցը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է Հյուսիսային Իրաքում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմց եզդիների հանդեպ իրականացվող ցեղասպանության մասին՝ կոչ անելով միջազգային հանրությանը կանգնեցնել 21-րդ դարի նորագույն ցեղասպանությունը.՝
ԵԽԽՎ-ում Նաիրա Կարապետյանի ելույթը. Թուրքիայի կողմից ահաբեկիչներին աջակցելու վերաբերյալ, Քեսաբի և Դեյր էզ Զորի Սուրբ նահատակաց եկեղեցու փայթեցման դեպքերը
Մենք բոլորս անհանգստացած ենք Սիրիայում և Իրաքում օրեցօր վատթարացող իրավիճակի վերաբերյալ և դատապարտում ենք խաղաղ բնակչության և այդ թվում նաև` ազգային փոքրամասնությունների դեմ ուղղված հարձակումները և ահաբեկչական գործողությունները: Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայում ապրող հայերի ճակատագրով: Սիրիայի մյուս քաղաքացիների հետ միասին նրանք այսօր պայքարում են իրենց կյանքի իրավունքի համար: Մարտ ամսին մենք ականատես եղանք Սիրիայի
Դատարանը Գասպարիին 50 հազար դրամ վարչական պատասխանատվության ենթարկեց
Սակայն ո՛չ Գասպարին, ո՛չ իր ներկայացուցիչները ներկա չէին վճռի հրապարակմանը
Այցելուների աճ եւ «չհնացող» «Հացի խնդիր»
Աշտարակ քաղաքում գործում է Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը, որը Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի մասնաճյուղն է: Պռոշյանի տուն-թանգարանը ստեղծվել է 1949 թվականին՝ գրողի հայրական տան հիմքի վրա: Թանգարանի բակում գտնվում է նրա արձանը, որի հեղինակն է Սուրեն Ստեփանյանը: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց թանգարանի վարիչ Մարինե Թումանյանը, իրենց թանգարանը կարող է գրավել այցելուներին ու
Մեկնարկել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» ծրագիրը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի համատեղ կազմակերպած «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» խորագրով ծրագրի մեկնարկին: Վերջինի նպատակն է ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի շրջանակներում աջակցել Հայաստանի իշխանություններին արդարադատության համակարգի անկախությունը, պրոֆեսիոնալիզմը և հաշվետվողականությունն ամրապնդելու հարցում: Նախարարը ողջունել է Հայաստանի դատական
Փոխվարչապետն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի` Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայուն զարգացման թիմի պատվիրակությանը: Քննարկվեցին հանրապետության հարավային մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նոր ծրագրի նախապատրաստման, ծրագրի իրականացման պատասխանատու կառույցների ընտրությանը վերաբերող հարցեր: Առաջարկվեց ծրագրի ինստիտուցիոնալ եւ գործնական բաղադրիչների համար առանձին պատասխանատուներ ընտրել: Մասնավորապես քննարկվեց ինստիտուցիոնալ բաղադրիչը ՀՀ էկոնոմիկայի նախարարության
Կանանցից մեկը հետախուզվում էր կողոպուտի, մյուսը՝ սուտ մատնության մեղադրանքով
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 23.00-ին, բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Աննա Է.-ն, որը սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: *** Հոկտեմբերի 1-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիրի Երևանյան փողոցի 18 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1979 թ. ծնված
Նախախորհրդարանը՝ «Ազգ բանակ» հասարակական կոմիտե ստեղծելու մասին
Աշխարհը թևակոխել է բազմաբևեռացման և անկայունացման փուլ: Իրադարձությունների զարգացման ընթացքը հուշում է, որ հերթական կայունացման փուլը հեռու է: Մասնավորապես՝ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը, որի մաս է կազմում նաև մեր երկիրը, վերածվել է մեծ ու փոքր շահերի արյունալի բախման հանգույցի: Մեր աչքի առաջ տեղի են ունենում այսպես կոչված «հիբրիդային» (կանոնավոր և անկանոն ուժերի, ինչպես նաև տեղեկութային
Մարմնավաճառների հայտնաբերման աշխատանքները շարունակական բնույթ են կրում (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանություն
Բիենալեի արտերկրի հյուրերին «սիրահարեցնելու» են մեր երկրին
Բրենդի, դիզայնի գծով միջազգային մասնագետները կստեղծեն Արցախի բրենդը
Ոստիկանները փակեցին ճանապարհը
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներն այս պահին իրենց դժգոհություններով Ազգային ժողովի շենքի դիմաց են: Այսօր առավոտյան Պարոնյան փողոցից նախատեսված իրենց ակցիան խոչընդոտել են ոստիկանները: Նրանք չեն կարողացել իրականացնել իրենց անհնազանդության ավտոերթը ու Ազգային ժողով են հասել ոտքով: Ոստիկանության Հասարակական կարգի պահպանման բաժնի պետ Կարեն Մովսիսյանը ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ մեքենաներով իրենց ավտոերթը խախտելու է հասարակական
«Հայաստանում խնամիությունը սրբություն է քաղաքականությունում»
Արամ Կարապետյանը՝ Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան խնամիական կապի ու եռյակի հանրահավաքների մասին «Առավոտի» հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն (լուսանկարում) անդրադարձավ տարածված այն տեսակետին, որ ընդդիմությունը համագործակցում է իշխանության հետ: Մեր հարցին՝ եռյակի հանրահավաքային քարտեզում Արտաշատ քաղաքը փոխարինվել է Արարատով, որովհետեւ գոյություն ունի Հովիկ Աբրահամյան – Գագիկ Ծառուկյան խնամիական կապը, կարծիք կա, որ վերջինը
ԵՏՄ պայմանագրում անճշտություններ հայտնաբերելու համար վարչապետը նախարարություններին 3 օր ժամանակ տվեց
Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց «Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրի նախագծին: Նիստին նախագիծը զեկուցող ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն ասաց, որ, այսպիսով` Հայաստանը միանում է Եվրասիական տնտեսական միության 2014-ի պայմանագրին, Մաքսային միության եւ միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձեւավորման շրջանակներում կնքված եւ եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս
Ռուբեն Բաբայան. «ԽՍՀՄ-ում կար մուլտերի ցանկ, որոնք Հռոմի պապը հատուկ կոնդակով հրահանգել էր դիտել» (Տեսանյութ)
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրենի համոզմամբ, մշակութային կրթության պակաս կա
Վահրամ Բաղդասարյան. «Կառավարությունը խոստացել է սկսել խոշոր տնտեսվարողներից» (Տեսանյութ)
ՀՀԿ-ն հակադարձում է ընդդիմությանը
Արարատի քաղաքապետարանը պարզաբանում է, թե ինչու ի գիտություն չեն ընդունել հանրահավաքի իրազեկումը. «Չորրորդ իշխանություն»
Արարատի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Բաբկեն Բաբայանը երեկ նշեց, թե հանրահավաք անելու իրազեկումը ի գիտություն չընդունելու մեջ որեւէ քաղաքական պատճառ չկա, որ այդ օրը քաղաքում մշակութային եւ սպորտային միջոցառում է լինելու. «Մերժելու հիմնական պատճառը այն է, որ մենք նախապես պլանավորած միջոցառումներ ունենք մինչեւ հոկտեմբերի 10-ին անցկացվող, բացի դա, այդ գործի հետ կապված դատական պրոցես է ընթացել։
«Որտեղով անցնում են հայերը, հրեաներն անելիք չունեն»
Ռոստովի համալսարանի պրոֆեսոր Տատյանա Ռուդիչենկոն՝ հայերի մասին Սեպտեմբերի 18-22-ը Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի մարզի կազակաբնակ եւ մոլոկանաբնակ Լեւոկումսկիե գյուղում տեղի ունեցավ «Некрасовский карагод-2014» մշակութային ֆորումը` նվիրված կազակ-նեկրասովցիների՝ Ռուսաստան վերադարձին: Կազակ-նեկրասովցիները էթնիկ ռուսներ են եւ ապրել են Դոնում, որոնք դավանաբանական ճնշումների բերումով 1708 թվականին գաղթել են թուրքական կայսրության տիրապետության տակ գտնվող Ղրիմի խանության Կուբան բնակավայր, ապա` Բեսարաբիա
Խոսրով Հարությունյան. «Փաստաթղթավորման հարցը կտրուկ դնելով էլ կարող ենք նպաստել գործազրկության աճին». «Հայոց աշխարհ»
Ինձ համար շատ հասկանալի է փոքր եւ միջին ձեռնարկատերերի բողոքը. մարդիկ մտավախություն ունեն, որ հարկադիր մարմինները ստուգումների անվան տակ կստանան ռեալ հնարավորություն՝ իրենց բիզնեսին միջամտելու։
Կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի նախագծին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագծին և, ինչպես սահմանում է փաստաթղթի 1-ին հոդվածը, սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Նույն պահից
ԼՂՀ իշխանությունները Ադրբեջանի ներկայացուցիչներին են հանձնել զինված դիմադրություն ցուցաբերած և ոչնչացված Հ.Հասանովի դին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և հավատարմություն Ժնևյան կոնվենցիայի դրույթներին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի ներկայացուցիչներին են հանձնել ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի երրորդ անդամի՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված և ոչնչացված Հ.Հասանովի դին: Փոխանցումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:30-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության


















































