Օրվա լրահոսը
4 մլն դոլար՝ արտասահմանցիներից խորհուրդ հարցնելու համար. ԱԺ-ում քննադատում են նոր վարկը
ԱԺ-ում քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած 2014-ի մայիսի 23-ին ՀՀ-ի եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված Կրթության բարելավման ծրագիրի ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: 24.8 մլն դոլար վարկային միջոցներն ուղղվելու են նախադպրոցական, դպրոցական, բուհական խնդիրների լուծմանը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատգամավորներին ներկայացրեց, թե կոնկրետ ինչ են անելու այդ վարկով. «Շինարարական աշխատանքների համար նախատեսված է 17
Առաջարկվում է փակել այն հատուկ կրթական հաստատությունները, որոնք գործում են երեխայի խնամքի անընդունելի չափանիշներով
«Կոնգրես» հյուրանոցում այսօր ներկայացվեց ՀՀ կրթության և գիտության (ԿԳ) և ՀՀ տարածքային կառավարման (ՏԿ) նախարարությունների ենթակայության տակ գտնվող 22 հատուկ կրթական հաստատությունների մոնիթորինգի երրորդ հաշվետվությունը, որը ներառում է 2013 թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին հանրային դիտորդական խմբի կողմից (31դիտորդ 13 հասարակական կազմակերպություններից) կատարված մոնիթորինգի արդյունքները: Մոնիթորինգն իրականացվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ֆինանսական
«Գիտեք ի՞նչ հարցեր եք տալիս. ոնց որ լինում են՝ քթի մազ քննիչներ»
ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգորի Մարգարյանը սրտնեղեց Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հարցից – Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը հուլիսի 1-ից ստվերի դեմ պայքար է տանում: Արդյունքների ամփոփումներ եղեն, թվեր հրապարակվեցին, օլիգարխներին պատկանող ընկերություններ տույժ ու տուգանքների ենթարկվեցին, խոսվեց ոչ պարտաճանաչ հարկատուների ինչ-որ ցուցակի մասին, որն այդպես էլ չհրապարակվեց եւ այլն: Հետեւե՞լ եք այդ ամենի ընթացքին, ի՞նչ տպավորություններ եք ստացել:
Մովսեսի գյուղապետ. «Ջուր ենք կրում կանիստրով, կժերը վերացել են»
Տավուշի մարզում 3 ամիս անձրեւներ չեն տեղացել: Այդ պատճառով դաշտերում, անտառներում հողի մեջ խորը ճեղքեր են գոյացել: Աննախադեպ չորային եղանակի պատճառով մարզում հրդեհները շարունակվում են: Ադրբեջանին սահմանակից, 1950 բնակիչ ունեցող Մովսես գյուղում մշակելի է 650 հա հողատարածք, նույնքան հողատարածք հայ-ադրբեջանական հակամարտության հետեւանքով չի մշակվում: Մովսեսցիները մշակում են հացահատիկ, եգիպտացորեն, լոբի: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց,
Երվանդ Զախարյանը մանրամասները կասի սեպտեմբերի 15-ից հետո
Մինչև սեպտեմբերի 15-ը «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մեկ ամսվա աշխատավարձ կտանան: Այսօր խորհրդարանում իր խոստումը վերահաստատեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նախարարը խուսափեց լրագրողներին մանրամասներ ներկայացնել այն մասին, թե ի՞նչ փաթեթ է մշակում կառավարությունը, որ մինչև սեպտեմբերի 15-ը պետք է ներկայացնի գործարանի աշխատակազմին. «Ես ասել եմ, ինչի՞ եք ուզում, որ կրկնեմ: Ամսի 15-ից
ՀՀ պաշտպանության նախարարը և դեսպան Հեֆֆերնը քննարկել են ՆԱՏՕ-ի ձևաչափով պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր
Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոին: Գնդապետ Սեբոն Սեյրան Օհանյանին է հանձնել ԱՄՆ պաշտպանության քարտուղար Չակ Հեյգլի կողմից ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված երաշխավորման նամակը, որով ներկայացվում է Հայաստանում ռազմական կցորդի պաշտոնավարման լիազորությունների շրջանակը: Հանդիպման ընթացքում
Վրաստանի նախագահն ամուսնացել է. առաջին տիկինը նկարչուհի է. Грузия-Онлайн
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ամուսնացել է: Երկրի առաջին տիկին է դարձել Մակա Չիչուան: Հայտնում է «Գռուզիա-Օնլայն»-ը: Նրանք իրենց հարաբերություններն օրինականացրել են սեպտեմբերի 10-ին: Զույգը սկսել էր հանդիպել 2013թ., նախագահի ընտրություններից առաջ: Այն ժամանակ Մարգվելաշվիլին ասել էր, որ դեռ չի պատրաստվում ամուսնանալ միայն այն բանի համար, որ ընտրողների աչքին ավելի լավը երևա: Հայտնի է, որ ամուսինները
«Իսկ լրագրողն ինքը մշտապես մնո՞ւմ է իր բաժին խրամատում»
Հակադարձում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը «Այն, ինչ էր ուզում ասել ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, շատ պարզ եւ հստակ շարադրված է նրա ելույթում, որն, ի դեպ, ՀՀԿ խորհրդի նիստից անմիջապես հետո տարածվեց լրատվամիջոցներում: Վստահ եմ՝ որեւէ մեկը, եթե ըմբռնունակության հետ խնդիրներ չունի եւ կարդա ելույթը, կհասկանա, թե ինչ է ասվել»,- «Առավոտի» հարցին
Քիմիական գիտությունների դոկտորը՝ ԵՊՀ-ում փոփոխության մասին. « Չի կարելի «էստի համեցեք»-ով բաժիններ բացել»
Ըստ Մեժլում Երիցյանի` քիմիան չպետք է մոռանալ ու համարել երկրորդական գիտություն:
Արամ Մանուկյանը պատմեց «Տատը չոռը ուտի» անեկդոտը
Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված Կրթության բարելավման ծրագրի շրջանակներում մոտ 30 մլն դոլարի չափով նոր վարկային միջոց վերցնելու հարցը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ կրթության, սոցիալական ոլորտի համար վերցրած վարկերը գրավիչ են, որովհետեւ կա խնդիր. «Բայց վարկերն ունեն խոցելի հատկություն՝ հիմնականում վարկ վերցնողը չի
Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 11-13-ը աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում, որտեղ կքննարկվեն 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի վերաբերյալ մի շարք կազմակերպչական հարցեր: Այցի ընթացքում նախատեսվում են նաև քննարկումներ Հայաստանում տեղակայված Բոլոնիայի քարտուղարության աշխատանքների, Բոլոնիայի գործընթացի համատեքստում ՀՀ բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների ընթացքին Եվրահանձնաժողովի շարունակական աջակցության հետ կապված: ՀՀ կրթության և
Կայացել են հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության բանակցությունները
Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ պարոն Դավիթ Տոնոյանն ընդունել է ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության պատվիրակությանը, որը ս.թ. սեպտեմբերի 9-ից 10-ը Երևանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարությունում հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության բանակցություններին մասնակցելու նպատակով: Հանդիպումների և բանակցությունների արդյունքում ամփոփվել են 2014թ. երկկողմ համագործակցության ծրագրի արդյունքներն և ձեռքբերումները, մշակվել է 2015 հայ-գերմանական ռազմական համագործակցության ծրագրի
Սիսիանի գյուղերը «մարդկությունից» կտրված են
Այս տարածաշրջանի տասնյակ գյուղեր տրանսպորտ չունեն. հարեւան գյուղում, Սիսիանում բարեկամ է մահանում, չեն կարողանում գնալ՝ վերջին հրաժեշտը տալ: Սյունիքի մարզի մի շարք համայնքներ բառի ուղիղ իմաստով կտրված են իրարից ու մարզկենտրոնից: Այս մարզի մի քանի տասնյակ համայնքների բնակիչներ 21-րդ դարին հարիր տեղաշարժվելու հնարավորություն չունեն: Բնակիչները կատակում են՝ նախնադարյան տրանսպորտից են օգտվում. ով ձի կամ էշ
Արմեն Աշոտյանը անհանգստացրեց Էդուարդ Շարմազանովին. «Մինչեւ 2019-ը ես վստահաբար ԿԳ նախարար չեմ մնալու»
Այսօր ԱԺ-ում ՀՀ-ի եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված Կրթության բարելավման ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը դժգոհեց, որ կառավարությունը նախատեսում է այդ վարկից 4 մլն դոլարը տալ՝ արտասահմանցիների խորհրդատվության համար: Նրա այդ հարցադրմանն ի պատասխան՝ Արմեն Աշոտյանն այսպիսի կոչ արեց պատգամավորին. «Որպես նախարար՝ հասկանում եմ ձեր այն
Երևանի Գուրգեն Մահարու անվան թ.176 հիմնական դպրոցում մեկնարկել է դպրոցականների համար նախատեսված ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցման ծրագիր
Այն իրականացվում է ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան նախաձեռնությամբ։ Ծրագիրն իրականացնելու մասին հանդիպումներից մեկի ընթացքում պայմանավորվել էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը։ Ծրագրի մեկնարկային միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե
Ըստ Վարդան Այվազյանի, 100 միլիոն դոլար հարկ հավաքել մեր տնտեսության դեպքում, մի բան էլ շատ է» (Տեսանյութ)
ՀՀԿ պատգամավորն ասում է՝ 8 հազար օբյեկտ է փակվել
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը` Հունաստանի խորհրդարանի կողմից ընդունած օրենքի կապակցությամբ
Հայաստանը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9-ին օրենքի ընդունումը, որով քրեականացվում է Հունաստանի Ազգային ժողովի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը։ Այս քայլով Հունաստանը ևս մեկ անգամ ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին և կարևոր քայլ կատարեց` ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։ ՀՀ ԱԳՆ
Երկու ամիս առաջ բակում կանգնած «Նիվան» հրկիզեցին»
Օրերս էլ գազարի դաշտն են թունավորել Այս տարվա հունիսի 5-ին Արամուս գյուղի բնակիչ Արաքսյա Սարգսյանի տան բակում կայանած «Նիվա» մակնիշի ավտոմեքենան անհայտ անձինք հրկիզել են: Այս հանցագործության մասին մեկ օր հետո Ա. Սարգսյանը հայտարարություն է տվել Աբովյան քաղաքի ոստիկանության բաժանմունք՝ հայտնելով կատարվածի մասին: Դեպքից անցել է երկու ամիս, սակայն դեռեւս չի պարզվել, թե ով է
Արսեն Բաբայանը՝ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ
Արսեն Բաբայանը սեպտեմբերի 9-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնում: ՀՀ ԱԺ
Քննարկվել են ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նոր շուկաների գլխավոր մենեջեր Փիլար Թորեսին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է: «Այն զարգացման մեծ ներուժ ունի և համարվում է ՀՀ կառավարության ծրագրի առանց¬քային ուղղություններից մեկը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը վստահեցրել է, որ ՀՀ
Կառավարության կեղծ աշխատակցի գործով կդատակոչվի իրական աշխատակազմի ղեկավարը
Արթուր Սարգսյանը ներկայանալով կառավարության իրավաբանական վարչության պետ, տարբեր կազմակերպություններից վարկեր եւ գումարներ է ստացել:
Կուտակայինի կուտակած խնդիրները
Ժողովրդավարական երկրներում, իսկ ենթադրում եմ, որ Հայաստանի իշխանություններն իրենց ժողովրդավարական են համարում, ժողովուրդն իշխանություն է ընտրում ու պատվիրում իր համար ընդունել օրենքներ, կյանքի կոչել դրանք ու վերահսկել դրանց կիրառումը: Սակայն, հետեւելով հատկապես վերջին զարգացումներին՝ տպավորություն է ստեղծվում, որ մեր երկրում իշխանություններն օրենքներն ընդունում են իրենց համար, կիրառում իրենց համար ու վերահսկում միայն ուրիշներին: Դրա վառ
Վերահսկիչ պալատը միայն պատժող ձեռք չէ, այլ ձգտում է նաև աջակցել. Իշխան Զաքարյան
ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի և աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Իշխան Զաքարյանը ներկայացրեց, որ Արմեն Մուրադյանի հետ մեկ ամիս առաջ կայացած գործնական հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել ոլորտում առկա խնդիրները համատեղ քննարկել` դրանք ժամանակին վերացնելու նպատակով։ «Ես տարբեր առիթներով ասել եմ, որ Վերահսկիչ պալատը միայն պատժող ձեռք չէ,
Վարչապետն ընդունել է Չեխիայի Կարլովի Վարի երկրամասի նահանգապետին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի Կարլովի Վարի երկրամասի նահանգապետ, Չեխիայի նահանգապետների ասոցիացիայի նախագահ Յոզեֆ Նովոտնիին: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Չեխիայի համագործակցությունը տարբեր մակարդակներում հաջողությամբ զարգանում է: «Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի, այդ թվում` տարածաշրջանների միջև համագործակցությունը զարգացնելու հարցում: ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած
Քննարկվում են աշխատանքային օրենսգրքում կատարվող փոփոխություններն ու լրացումները
Պատրաստվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների մասին նախագիծը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին քննարկում էր կազմակերպել «Մեդիա» կենտրոնը: «Ներկայիս նախագիծը շուրջ հիսուն հոդված է ներառում ՝ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ»,- ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը: Նշենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքն ընդունվել է 2004 թվականի նոյեմբերի
Դեպք՝ ավտոբուսում
Օրերս մի արտառոց դեպք պատահեց 58 համարի երթուղային ավտոբուսում: Երեկոյան տուն վերադառնալիս նստած էի նախավերջին նստարանին. մի տարեց տղամարդ էր բարձրացել ու կանգնել վերջին նստարանի մոտ, մի ձեռքին վարդերի մի թոշնած փունջ (իսկն իր նման), մյուսին՝ հենափայտ, վերջինս էր պատճառը, որ ճերմակամազ տիկինը ոչ միայն տեղը զիջեց, այլեւ մի քանի անգամ ներողություն խնդրեց, որ չէր
Էդուարդ Շարմազանովի «մեսիջն» իրավապահներին
«Ես մանրամասներին տեղյակ չեմ, չեմ ուզում մասնավոր դեպքի վրա կանգ առնեմ, բայց բոլոր ոլորտներում, առաջին հերթին հենց խոսքի ազատության ոլորտում, անթույլատրելի է ցանկացած ոտնձգություն»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԺ անվտանգության ծառայության պետի կողմից Ա1+-ի լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելուն՝ նշելով, որ անկախ նրանից, թե ով է դեպքին մասնակից
Հակոբ Հակոբյանի որդու վարած մեքենայի հետ Սրբազան հայրը որևէ առնչություն չունի
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը հայտնում է, որ ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունը որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ անհիմն շահարկում են: Պաշտոնապես հայտնում ենք, որ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդու վարած մեքենայի հետ Սրբազան հայրը որևէ առնչություն չունի. տարածված լուրը հերյուրանք է և չի համապատասխանում իրականությանը: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ծրագիրն ու ամսաթիվը ճշտվում է. Մամեդյարով. АПА
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ ճշտվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ծրագիրը և ամսաթիվը, փոխանցում է «ԱՊԱ»-ն: «Հաջորդ շաբաթ համանախագահները (ԵԱՀԿ Մինսկի խմբի) հերթական այցը կկատարեն տարածաշրջան, դրանից հետո Նյու Յորքում կհանդիպեն արտաքին գործերի նախարարները», – ասել է Մամեդյարովը Բաքվում Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի
«Ինչո՞ւ է ձեզ թվում, որ միասնականությունը պետք է լինի ամեն ինչում ու մինչեւ կյանքի վերջ»
Թեւան Պողոսյանը՝ «Ժառանգության»` ԲՀԿ-ի առաջնորդին սատարելու մասին «Նորմալ գործընթաց է, առաջին անգամ չէ, որ հանդիպում են 1-ին նախագահը, կուսակցության լիդերներն իրար հետ, թող հանդիպեն, շատ լավ է, ինչքան շատ Հայաստանում տարբեր քաղաքական գործիչներ հանդիպեն ու օրակարգ ձեւավորեն, այնքան լավ»,-այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը երեկ տեղի ունեցած Լեւոն Տեր-Պետրոսյան-Ծառուկյան


















































