Օրվա լրահոսը

Քրեակատարողական վարչության կաշառք շորթած աշխատակիցները կալանավորվել են

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանը և նույն բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանը կալանավորվել են: Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ Սահակ Հարությունյանի և Ալեքսանդր Խաչատրյանի կողմից նախնական համաձայնությամբ և շորթմամբ`

Կեղծ ազատամարտիկը դատապարտվեց

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սամվել Ուզունյանի նախագահությամբ ավարտվեց Լենդրուշ Գեղամյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Լենդրուշ Գեղամյանը դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:Նրա խափանման միջոցը թողնվեց անփոփոխ` ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Դատարանը ապացուցված համարեց այն, որ Լ.Գեղամյանը չի մասնակցել ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը:Սակայն նա որպես հաշմանդամ ազատամարտիկ

Միջադեպ գիշերային ակումբում

Հոկտեմբերի 17-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ավանի բաժանմունքի ծառայողները ոստիկանության Նոր Նորքի բաժին են հրավիրել Երևանի գիշերային ակումբներից մեկի պարուհիներ` 1992 թ. ծնված Սուսաննա Հ.-ին, 1993 թ. ծնված Անժելա Ժ.-ին, 1993 թ. ծնված Իրինա Կ.-ին և 1987 թ. ծնված Օլգա Ֆ.-ին: Պարզվել է, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 03.30-ին, գիշերային ակումբում, 1975 թ.

Նոյեմբերյանի մարզադաշտը վերաբացվեց, մնաց տրիբունան

Մարզադաշտը վերակառուցվեց 5 տարում

Ազատամարտիկները հաջորդ կլոր-սեղան քննարկմանը ելքեր են առաջարկելու

Ազատամարտիկների կազմակերպած այսօրվա կլոր-սեղան քննարկման ձևաչափը կուսակցությունների ներկայացուցիչների մեծ մասի համար հասկանալի չէր: Նրանք սկսում էին ելույթները, ազատամարտիկները ընդհատում, դժգոհում, որ շեղվում են հավաքի նպատակից: ՀԱԿ անդամ Սամվել Աբրահամյանն էլ զարմացած հարցրեց. «Ախր պարզ չէ, սա սեմինա՞ր է, թե՞ ինչ է»: Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի բացատրությունից հետո, պարոն Աբրահամյանը շարունակեց. «Հայաստանում ոչնչացված է ընտրական համակարգը, ոչնչացված

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միջազգային գիտաժողովի մասնակիցներին

Հոկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում անցկացվող ՙԵկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայակններ և մարտահրավերներ՚ թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին: Հանդիպմանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց գիտաժողովի մասնակիցներին, կարևորեց նման գիտաժողովի անցկացումը Մայր Աթոռ Ս.

Զարուհի Փոստանջյան. «Նրանք պահ որսացող չեն»

Նիստից հետո տիկին Փոստանջյանը մեր հարցին, թե սպասո՞ւմ էր նման արդյունքի, ասաց, որ ավելի լավ էր տրամադրված, կարծում էր, որ վերջիվերջո, հանկարծ իրենց մեջ խիղճը կարթնանար, բայց, ցավոք սրտի, առայժմ «խիղճը սատանայի մոտ է, իրենց չի պատկանում»:

Դավիթ Շահնազարյան. «Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն»

«Համաձայնություն» կենտրոնի եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի՝ այսօր կազմակերպած`«Վրաստան․ նախագահական ընտրություններ եւ եվրոպական հեռանկարներ» թեմայով քննարկմանը հիմնական զեկույցով հանդես եկած՝ Հայաստանում Վրաստանի դեսպան, Արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին նշել էր, թե չի կարծում, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու հեռանկարը կարող է ստվեր գցել հայ-վրացական հարաբերությունների վրա: «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, սակայն, կարծիք հայտնեց,

Հովակիմ սրբազան. «Հայ առաքելական եկեղեցին բողոքի ձայն բարձրացնելով գենդերի օրենքի դեմ՝ աջակցում է պետությանը»

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքը սկսեց «Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողովը: Առաջին նիստին զեկույցներով հանդես եկան պրոֆ. Մարկո Վենտուրան (Լյուվենի Կաթոլիկ համալսարանի Եկեղեցական իրավունքի ֆակուլտետ) և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական և Պաշտոնական մամուլի բաժնի տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը: Վերջինս ներկայացրեց «Եկեղեցի –պետություն հարաբերությունները Հայաստանում եւ եկեղեցու

Հայտնի են սնանկ ճանաչված «Սթարի» 129 պարտատերերը

Սնանկացած «Սթարը» միլիարդի հասնող պարտքեր ունի

Եվգենի Կասպերսկի. «Ուրախ եմ, որ Հայաստանում ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում կիբերանվտանգության թեմայի հանդեպ»

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը հատուկ հյուր ուներ. «Կասպերսկի լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին էր այցելել: Համակարգչային անվտանգության ապահովման լավագույն մասնագետը ստացավ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) պատվավոր դոկտորի կոչում: Եվգենի Կասպերսկին և ընկերության տեղեկատվական անվտանգության ոլորտի առաջատար փորձագետները հանդիպեցին ուսանողների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: «Կիբեռսպառնալիքների քանակը անընդհատ աճում է, ուստի առավել կարևոր է

«Հարսնաքարի գործով» կհարցաքննեն տուժողներին

Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր վերսկսվել էր «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հունիսին Վահե Ավետյանի եւ նրա ընկերների նկատմամբ բռնությունների գործը, հայտարարվել է ընդմիջում: Մեղադրող Արմեն Մարուխյանը որեւէ միջնորդություն չուներ, իսկ դատավոր Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, թե քանի որ դատաքննությունը վերսկսվել է, ամբաստանյալները լրացուցիչ ցուցմունքներ են տվել նախորդ դատական նիստին,

«Կավե մարդը» արժանացել է ոսկե մեդալի

Երիտասարդ ռեժիսոր Արեն Վաթյանի «Կավե մարդը» 20 րոպեանոց ֆիլմը վերջերս «Նո Ֆի» միջազգային կինոփառատոնին մասնակցած հայկական թիմին ոսկե մեդալ է բերել: Սա ֆիլմի միակ հոջողությունը չի. հայկական թիմը հայտնվել է երրորդ տեղում, ստացել պատվոգրեր: Այս ֆիլմը երիտասարդ ռեժիսոր Արեն Վաթյանի առաջին ֆիլմն է ու առաջին հաղթանակը: Ֆիլմը նկարվել է Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Համահայկական Ոչ կոմերցիոն Կինոյի

Զինծառայողին ինքնասպանությա՞ն են հասցրել

ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 18.10.2013թ., ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտավարական դաշտում ժամկետային զինծառայող, շարքային Ռուբեն Էդուարդի Դավթյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է հրազենային վիրավորում: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է: Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) ՀՀ ՊՆ քննչական

406.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հոկտեմբերի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 620,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.5 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Իվանիշվիլի. «Ես չեմ զանգահարելու Հայաստանի նախագահին»

«Ազատություն» ռադիոկայան. Հաղթանակ առաջին փուլում կամ ոչինչ. այսպես կարելի է բնութագրել այն հիմնական ուղերձը, որ երեկ մոտ չորս ժամ տևած մամուլի ասուլիսի ժամանակ վրացի ընտրողներին հղեց երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Նրա համոզմամբ՝ եթե «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններում չհաղթի հենց առաջին փուլում, ապա նա պետք է ընդհանրապես դուրս գա ընտրապայքարից: «Վերջին

Մի շարք հյուրանոցներ մերժել են ազատամարտիկներին

Նրա խոսքով, իրենք դիմել են նաև Արմենիա Մարիոթ և Կոնգրես հյուրանոցներին. «Երկու տեղերում էլ ասել են, որ տեղ չունեն: Չգիտեմ ով է հրահանգել, հրահանգողի մորքուրին բարևներ»:

Ջհանգիրյանը չգիտի՝ «թուրքի տակ պառկող», «մայրուղում կանգնող» արտահայտությունները էթիկայից դո՞ւրս են, թե՞ ոչ

«Պատգամավորի էթիկայի կանոնները միշտ վերանայելու կարիք կա, որովհետեւ այն էթիկայի կանոնները, որոնք այսօր սահմանված են ԱԺ կանոնակարգ օրենքով, բավականին ժամանակ առաջ են ընդունվել, իսկ կյանքն առաջ է գնում»,- ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց մեր հարցին, թե ի՞նչ են տալու մեր խորհրդարանին «Պատգամավորի վարքագծի նոր կանոնները», որոնք մշակվում են: Գագիկ Ջհանգիրյանի

Ասոցացման համաձայնագիրը մնում է ԵՄ-Հայաստան բանակցությունների օրակարգում

«Ազատություն» ռադիոկայան. Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի փոխանցմամբ` Ասոցացման համաձայնագիրը շարունակում է մնալ ԵՄ-Հայաստան բանակցությունների օրակարգում: Եվրամիության հետ Հայաստանի գլխավոր բանագնացը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ պաշտոնական Երևանը այժմ աշխատում է փաստաթուղթը «իրավական առումով նորոգելու ուղղությամբ»: «Սա մի գործընթաց է, որին պետք է ժամանակ տալ: Որովհետեւ կանք մենք, կա Եվրամիությունը, և մենք միասին պետք է աշխատենք:

ՀՀԿ-ական պատգամավորը լքեց հանձնաժողովի նիստը՝ որպես բողոքի նշան Զարուհի Փոստանջյանի դեմ (Տեսանյութ)

Այսօր ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրինագիծը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին: Այն բանից հետո, երբ տիկին Փոստանջյանը ներկայացրեց նախագիծը, հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը ասաց, որ ապշած է, որ ԼՂ հարցը ներկայացնում է Զարուհի Փոստանջյանը. «Ձեր սկանդալային, ես կասեի՝ հակապետական պահվածքը ԵԽԽՎ-ում, որը բոլորովին

Խոսքի ազատության ոլորտում հետազոտությունների արդյունքներն ու իշխանության ներկայացրած իրավիճակը համընկնո՞ւմ են (Տեսանյութ)

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցի համաձայն` համացանցի ազատության առումով ամենաազատ երկրների շարքում  Հայաստանը`17-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 38-րդ, Ադրբեջանը` 39-րդ:  Ռուսաստանը 41-րդն է, իսկ Իրանը 60-րդ տեղն է զբաղեցնում` եզրափակելով վարկանիշային աղյուսակը։ Aravot.am-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվեց` համացանցի ազատության ցուցանիշն արդյոք բավարա՞ր է խոսելու մեզանում խոսքի ազատության առումով առաջընթացի մասին: Պարոն Մելիքյանը

Դավիթ Սարգսյանը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը

Այսօր ՀԳՄ նախագահի թեկնածու, Հանրային գրադարանի նախկին տնօրեն, «Հայաստան» հրատարակչության նախկին տնօրեն, գրող, հրապարակախոս Դավիթ Սարգսյանը «Նոյյան տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում հանդիպեց լրագրողների հետ: Խոսելով ՀԳՄ-ի` որպես կարևորագույն կառույցի մասին` նա ասաց. «Ես համաձայն եմ տարածված այն կարծիքին, որ Գրողների միությունը, ինչպես նաև գրող հասկացությունը, մեր հասարակության մեջ կորցրել է իր վարկանիշը խորհրդային տարիների

Ուրիխանյանին քննարկման ժամանակ դիտողություն արեցին՝ ինքնահաստատվելու փորձ չանել

Ազատամարտիկների հրավիրած կլոր սեղան քննարկմանն այսօր ԲՀԿ-ից մասնակցում էր ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա քննարկման սկզբում խոսեց իրավահավասարության, սոցիալական խնդիրներից ու դրանց հետեւանքներից. «Խնդիրներ, որոնք վերաբերում են նաեւ ազատամարտի բոլոր մասնակիցներին՝ ակնհայտ մեծամասնությանը: Բոլորս գլուխ ենք խոնարհում երկրի, ազգի առջեւ ձեռք բերած իրենց ավանդին: Վառ հիշատակ նրանց, որոնք էլ չկան: Բոլորիս պարտքն է նպաստել բոլոր

Բուհերի եվրոպական ասոցիացիայի հերթական նիստը՝ Երևանում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Բուհերի եվրոպական ասոցիացիայի /EURASHE/ փոխնախագահ Անդրեաս Օրֆանիդեսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողական կառույցների ներգրավվածության խնդիրը Բուհերի եվրոպական ասոցիացիային ու այդ շրջանակում իրականացվող ծրագրերին: Անդրեաս

Նախագահն ընդունել է ԵՄ Արևելյան գործընկերության և ՍԾՏՀԿ երկրների կրթության նախարարների համաժողովի մասնակիցներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի մասնակիցներին: Համաժողովը, որը նվիրված է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրներին, անցկացվում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի նախագահության շրջանում: Նախագահը ողջունել է համաժողովի մասնակիցներին մեր երկրում և կարևորել նման միջոցառումների

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը կարեւորեց Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը եւ Հայաստանի մասնակցությունը Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին: Անդրադառնալով ՀՀ-ՆԱՏՕ փոխհարաբերություններին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները եվրոպական ինտեգրման  քաղաքականության անհրաժեշտ տարրերից է եւ  եվրաինտեգրման քաղաքական բաղադրիչը շարունակում է

Երջանիկ Սալվարդյան. «Դանակով, կացնով կամ հրացանով, բայց միշտ դավադիր»

«Ադրբեջանում սովորություն է դարձել չմտածված, արագ, չկշռադատված հայտարարություններ անելը: Նրանք կարծես խոսում են, որպեսզի մարդիկ հասկանան, որ իրենք մեռած չեն»,- այս մասին մեզ հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղար Էլդար Սաբիօղլուի, վերջերս արած հայտարարությանը, ասել է ազատամարտիկ Երջանիկ Սալվարդյանը: Հիշեցնենք, որ Սաբիօղլուն, անդրադառնալով Սերժ Սարգսյանի` ԵԽԽՎ լիագումար նիստում արված հայտարարություններին և պատգամավորների հարցերի պատասխաններին,

Նուբարաշենի աղբավայրը 10-15 տարի կդիմանա (Տեսանյութ)

Եթե Նուբարաշենի աղբավայրը շարունակվի օգտագործվել այնպես, ինչպես ներկայումս է, ապա այն ընդամենը 10-15 տարի կարող է ծառայել: Նման կարծիք հայտնեց այսօր «Էկոլուր» ակումբում Երեւանի քաղաքապետարանի կոմունալ սանիտարական բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը: Պարոն Ահարոնյանի ներկայացմամբ`1 օրվա ընթացքում մայրաքաղաքում գոյանում է 1300-1400 տոննա կոշտ կենցաղային թափոն, որի հիմնական մասը տեղափոխվում է Նուբարաշենի աղբավայր, որը Երեւանի կենտրոնից մոտ

Մարտի 1-ի դեպքերի բացահայտմանն ուղղված քայլերի առաջարկություններն ուղարկվել են նաև ՀՀ գլխավոր դատախազին

2008 թ. մարտի 1-ի դեպքերի մեղավորներին գտնելու և համարժեք պատասխանատվության ենթարկելու  փորձերը չդադարելով` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ մարտի 1-ի դեպքերի մեղավորներին գտնելուն և հանգամանքները պարզելուն ուղղված առաջարկները ուղարկվել են նաև ՀՀ գլխավոր դատախազին:  ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031