Օրվա լրահոսը
Ոստիկանախեղդ ընտրություններ Ախուրիկում. դարձյալ հաղթել է ՀՀԿ-ական կին գյուղապետը
Ոստիկանները շարք են կանգնել ու այնպես են շրջափակել դպրոցի շենքը, որտեղ տեղի էին ունենում ընտրությունները, որ թվացել է , թե ընդդիմության միտինգ է ներսում, զգուշանում են:
ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունն անդրադառնում է նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը
Մայիսի 27-ին Ղրղզստանի մայրաքաղաքում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում քննարկվեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքականության համադրման սերտացման և այդ բնագավառում մեխանիզմների կատարելագործման հարցերը։ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան և հավանության արժանացրեցին արդի միջազգային հարցերի
Պետական մարմինները չեն կարող նվազեցնել անտառի համար ռիսկերը գազի գնի բարձրացման պատճառով
Գազի գնի բարձրացման պատճառով Հայաստանը կարող է հայտնվել 90-ականների իրավիճակում, երբ ամենուր հատվում էր անտառը: Եւ պետական պատասխանատու մարմինները չունեն միջոցներ, որպեսզի նվազեցնեն ռիսկերը: Արդեն հիմա որպես վառելիք անտառի սպառումը Հայաստանում անվերահսկելի ոլորտ է: Եթե ուշադրություն դարձնենք պետական մարմինների հետեւողական հայտարարություններին, ապա ապօրինի անտառահատումները կրճատվել են խիստ հսկողության արդյունքում: «Անտառային մոնիտորինգի պետական կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ
«ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացը հնարավոր է գերակտիվացման փուլ մտնի». Արմեն Մարտիրոսյան
«Ակնհայտ էր դեռեւս նախագահական ընտրություններից հետո, որ ղարաբաղյան թեմայի շուրջ ակտիվացում է լինելու: Այդպիսի ընտրություններից հետո, որտեղ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը գնահատական էր տվել, որ սա կուսակցապետություն է, եւ այսպիսի երկրում բնականաբար չեն կարող լինել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ, որքան էլ բառեր մոգոնեն, պարզ է, որ այդպիսի ընտրություններից հետո եթե գերտությունները շնորհավորում են եւ շնորհավորանքից հետո ԼՂՀ
Սևան Նշանյանը միայնակ չէ
Սևան Նշանյանը մեղադրվելով Իսլամական առասպելաբանությունը մահմեդականների նման չմեկնաբանելու մեջ դատապարտվել է 13,5 ամիս ազատազրկման: «Օմեր Խայամ» բանաստեղծության պատճառով Ֆազըլ Սայի ազատազրկումից հետո, այս անգամ էլ գրող, լեզվաբան, հետազոտող Նշանյանի ձերբակալությունը ցույց է տալիս, որ Թուրքիայում սունի իսլամական անհանդուրժողականությունը ոչ միայն տարածված է այլև պետական մակարդակով վերածվել է պաշտոնական դիրքորոշման: Շվեցարիայում սիրիացիների հետ հանդիպման ընթացքում, Շվեցարիայի խորհրդարանի
Կարինե Հակոբյանը՝ Վաչե Գաբրիելյանին ի պատասխան. «Ոչ թե նպաստն է բարձր, այլ աշխատավարձն է ցածր»
«Եթե մենք տալիս ենք նպաստ, ապա դա լավ է, քանի որ իջեցնում է աղքատության մակարդակը: Սակայն եթե նպաստի մակարդակը մոտենում է նվազագույն աշխատավարձին, ապա հարց է ծագում, ինչի՞ պիտի ես աշխատեմ, եթե նույն գումարը կստանամ՝ որպես նպաստ»,-ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանն «Արմնյուզ»-ի «Բանաձև» հաղորդման ընթացքում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել՝ հավելելով, որ ծրագիրը թիրախային
Երկնագույն վառելիքը եւ «երկնագույնները»
Առավել նուրբ եւ խորաթափանց վերլուծաբանները գազի գնի թանկացումը հակված են բացատրել աշխարհաքաղաքական պատճառներով: Ռուսաստանը, իբր, մեզ ինչ-որ բանի համար պատժում է: Այ, եթե Հայաստանի իշխանությունը բոլոր հարցերում Ռուսաստանի սրտով գնար, ապա «Գազպրոմը» գազի գինը չէր բարձրացնի: Ես այստեղ նախեւառաջ տեսնում եմ սեփական աչքի գերանը չտեսնելու եւ ամեն ինչ ռուսների վրա բարդելու միտում: Ստացվում է, որ
«Ճանաչիր Երևանը» խորագրով մրցույթ-հեծանվավազքում հաղթեցին վանաձորցիները
Մայիսի 26-ի երեկոյան պարզ դարձան «Ճանաչիր Երևանը» խորագրով մրցույթ-հեծանվավազքի հաղթող թիմերը։ Ամենաարագը Վանաձորը ներկայացնող ՙՎանաձորը՝ համահայկական երիտասարդական մայրաքաղաք՚ թիմն էր, երկրորդ հորիզոնականում ՙ3+2՚ թիմն էր, իսկ երրորդ տեղը գրավեց ՙԱմբա՚-ն։ Թիմերի ղեկավարների անհատական մրցույթում նույնպես հաղթող ճանաչվեց առաջին տեղը զբաղեցրած ՙՎանաձորը՝ համահայկական երիտասարդական մայրաքաղաք՚ խմբի ավագ Սերգեյ Պետրոսյանը։ Սերգեյն այս տարի ավարտում է ֆիզիկական կուլտուրայի պետական
Երիտասարդական նվագախումբը կատարեց կոնսերվատորիայի կոմպոզիտոր շրջանավարտների գործերը
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի շրջանավարտներն իրենց ավարտական աշխատանքները ներկայացնում են երիտասարդական նվագախմբի հետ։ Մայիսի 25-ին 5 շրջանավարտներ մասնագիտական հանձնաժողովին ներկայացրին իրենց ստեղծագործությունները: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ առաջարկը կոնսերվատորիայի ղեկավարությանն էր, իսկ երիտասարդական նվագախումբը սիրով համաձայնել է։
Քարաթափում
Մայիսի 27-ին, ժամը 07.52-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, որը խոչնդոտում է երթևեկությունը: ԱԻՆ
BMW-ի վարորդը, ով Toyota Land Cruiser-ը Օրբելի փողոցում օդ էր հանել, ոստիկանության քննիչ է
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից երեկ՝ մայիսի 26-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվելու են հատուկ քննչական ծառայություն: Ինչպես հայտնում է shamshyan.com-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:20-ի սահմաններում Օրբելու փողոցի 35 շենքի դիմաց բախվել էին Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ 23-ամյա Ռաֆայել
ՃՏՊ՝ Օրբելի եղբայրներ փողոցում
Մայիսի 27-ին, ժամը 00.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Օրբելի եղբայրներ փողոցի թիվ 65 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 31 ՍD 382 պետհամարանիշի և «Պրադո լենդ կռուզեր» մակնիշի 33 ՍՍ 338 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Պրադո լենդ կռուզեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1995 թ. ծնված Է. Թորոսյանը տեղափոխվել է Արմենիա ՀԲԿ, որտեղ
Բան Կի-մունը «Հըզբոլա»-ին կոչ է անում չխառնվել Սիրիայի հակամարտությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Լիբանանին եւ մասնավորապես լիբանանյան «Հըզբոլա» շարժմանը կոչ է անում չխառնվել Սիրիայի հակամարտությանը: Անցած շաբաթ «Հըզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալան հրապարակայնորեն ընդունել էր, որ իր կողմնակիցները հակամարտում են Սիրիայում: Նա խոստացել էր հաղթել ապստամբներին, ովքեր դուրս են եկել այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ: Նաիրա Բուլղադարյան «Ազատություն» ռադիոկայան
Ավտոմեքենան արգելափակվել էր ցեխակույտի մեջ
Մայիսի 27-ին, ժամը 01.47-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում: Հրշեջ-փրկարարները «ՈՒԱԶ» մակնիշի 35 ԼԼ 511 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից երթևեկելի գոտի, որը
Հայ հրաձիգները՝ աշխարհի գավաթի խաղարկությունում
Մայիսի 23-ին Մյունխենում մեկնարկել է հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են աշխարհի 78 երկրների շուրջ 700 մարզիկներ: Հայաստանն այս մրցումներում ներկայացնում են Իրինա Աղաջանյանը, Սվետլանա Տիգրանյանը, Հրաչ Բաբայանը եւ Քրիստիան Լաուերը: Վերջինը գերմանացի է եւ առաջին անգամ է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կազմում: Նա վերջերս է ամուսնացել Իրինա Աղաջանյանի հետ եւ տեղափոխվել Հայաստան: Մեր
Սամվել Նիկոյանը` մարտիմեկյան նոր հանձնաժողով չստեղծելու մասին. «Մեր գործընկերները բաց են թողել ժամանակը»
Այսօր լրագրողները մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի պաշտոնը ղեկավարած Սամվել Նիկոյանից հետաքրքվեցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին ու մերժեցին ԱԺ-ում Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նոր հանձնաժողով ստեղծելու Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հեղինակած օրինագիծը:
Կաննի լավագույն ֆիլմը` «Ադելի կյանքը»
Ֆրանսիայի Կանն քաղաքում ավարտվել է 66-րդ կինոփառատոնը: Փառատոնի ժյուրիի նախագահ, ամերիկացի ռեժիսոր Ստիվեմ Սպիլբերգը հայտարարել է որ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին է արժանացել թունիսյան ծագմամբ ֆրանսիացի ռեժիսոր Աբդուլթիֆա Քեշիշի «Ադելի կյանքը» ֆիմլը:
Այսօր աշխատանքային օր չի, ինձ մի անհանգստացրեք
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Մինասյանը անհանգստանալ չի ուզում:
Երկրպագուն հարձակվել է բեյսբոլիստի վրա եւ փորձել գողանալ նրա ձեռնոցը
ԱՄՆ-ում «Կանզաս-Սիթի Ռոյալս» եւ «Լոս-Անջելես Էնջելս» բեյսբոլային թիմերի հանդիպման ժամանակ մի երկրպագու դուրս է պրծել խաղադաշտ, հարձակվել Լոս-Անջելեսի պիտչերի (գնդակը նետողի) վրա եւ փորձել գողանալ նրա պարկաձեռնոցը: Այդ արարքի համար ֆանատին սպասվում է $ 300-500 տուգանք: Նրան նաեւ կարգելվի երեք տարի հաճախել բեեյսբոլի հանդիպումներ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սամվել Նիկոյանի «շենացող» ծննդավայրում կանայք տղամարդկանց կարոտով են ապրում (տեսանյութ)
Էնքան շենացող է, որ 2000 ընտրողից 1000-ը հավերժ գյուղում չէ, տղամարդկանց երեսը կանայք չեն տեսնում
Ազատամարտիկ. Առանց ռուսի երկու օր չենք դիմանա, ազնիվ խոսք
Ազատամարտիկ Մուշեղ Նավոյան. «Վառոդի հոտը շնչած մարդը ` անկախ կուշտ կամ սոված լինելուց, Աստված պիտի կանչի, որ խաղաղություն լինի»
Աշխարհի ամենամեծ ամսագիրը
«Visionaire» ամսագրի անցած տարվա նոյեմբեր ամսի համարը գրանցեց ռեկորդ և հայտնվեց Գինեսի գրքում: 92/124 չափերով հրատարակված համարի կազմում պատկերված էր Լեդի Գագան: Աշխարհի ամենակեղտոտ գետն է համարվում Ինդոնեզիայի Յավա կղզում գտնվող Ցիտարիում (Citarum) գետը: Դեռ տարիներ առաջ այս գետը համարվում էր երկրի տեսարժան վայրերից մեկը, բայց այսօր արդեն այն լցված է հարյուրավոր տոննաների հասնող աղբով,
Հենրիխ Մխիթարյանը 25-րդ գոլը խփեց «Շախտյորի» կազմում
Այս պահին Դոնեցկի «Դոնբաս Արենայում» ընթացող ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության եզրափակիչ՝ 30-րդ, տուրում «Շախտյոր» հյուրընկալել է «Մետալուրգին» եւ հաղթում է 3-0 հաշվով: Հանքափորների կազմում երկրորդ գոլը խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Սա Ուկրաինայի լավագույն ռմբարկուի 25-րդ գոլն է այդ երկրի ընթացիկ առաջնությունում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արաս Օզբիլիսը «Կուբանում» իրեն երջանիկ է զգում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Р-Спорт»-ին հայտարարել է, թե ամառային տրանսֆերի ժամանակ մտադիր չէ փոխել ակումբը: «Ես մեկ այլ ակումբում իմ ապագայի մասին չեմ մտածում, քանի որ «Կուբանում» ինձ երջանիկ եմ զգում», – ասել է Օզբիլիսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 17-ամյա աղջիկը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն
Մնացած տուժածները տեղափոխվել են Գյումրի
Սառնաղբյուրցիները աղն ու հացը թողել են թուրքերի կոկորդին (ֆոտոշարք)
Սառնաղբյուրի ինքնապաշտպանական գործողությունները օգտակար են եղել Բաշ Ապարանի եւ Սարդարապատի հաղթանակների համար:
Հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների ցանկի չափանիշները հստակ չեն
Հայաստանի Հանրապետությունում պետական առողջապահական ծախսերի մակարդակը միջազգային չափանիշներով անբավարար է:
Կոտայքի մարզում դի է հայտնաբերվել
Մայիսի 25-ին, ժամը 12:31-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի թիվ 8 շենքի 13-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան ե հեռախոսի զանգերին, անհրաժեշտ է օգնություն: Այս աթիռով ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ոստիկանների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը, ննջասենյակի անկողնում հայտնաբերել 1962 թ.
Նոր կարկտահարություն Արմավիրի մարզում
Մայիսի 25-ին, ժամը 19:59-ին Արմավիրի մարզի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Արմավիրի մարզի Ամասիա գյուղում կարկուտ է տեղում: ՀՀ ԱԻ նախարարության տեղեկացմամբ, Ամասիայի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ գյուղում տեղացած կարկուտի պատճառած վնասների չափերը ճշտվում են:


















































