Օրվա լրահոսը

Մայիսի 19-25-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արրդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են և հայ դիրքապահները

«Ես ու Հովիկ Աբրահամյանը հո թեւ թեւի բռնած շուրջպար չե՞նք բռնելու»

Էդուարդ Շարմազանովը պնդում է, որ իրեն ճնշելը գործնականում անհնար է «Նիստի ժամանակ ես ու Հովիկ Աբրահամյանը հո թեւ թեւի բռնած շուրջպար չե՞նք բռնելու, որ բոլորը տեսնեն, որ երկուսիս տրամադրությունն էլ շատ բարձր է: Մի մտահոգվեք, ամեն ինչ նորմալ է, եւ իմ տրամադրությունն է շատ բարձր, եւ մեր քաղաքական թիմի, եւ այսօր մենք լծված ենք այն

Բազալտի հանքի՞, թե՞ նախագիծ չլինելու պատճառով չեն կառուցում

Ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանի խոսքերով՝ Երիտասարդական պալատի տակի հանքն էլ վերջացավ, բայց տեղում նոր շենք կառուցելու նախագիծը չեղավ: Մոտ 10 տարի առաջ, երբ իրացվեց Երիտասարդական պալատի շենքը (Կուկուռուզնիկ)՝ իր տարածքով, կառուցապատողները՝ «Ավանգարդ մոթորսը», խոստանում էին տեղում ավելի հզոր ու գեղեցիկ համալիր կառուցել, սակայն մինչ օրս նոր շենքի անգամ նշույլը չի երեւում. ճարտարապետները պնդում են, որ նույնիսկ

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը դիմում է գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին

«Դուք` պարոնայք գլխավոր դատախազ եւ ՀՔԾ պետ, չեք կարող օբյեկտիվ քննություն ապահովել, որովհետեւ տարածքները պատկանում են այնպիսի մարդկանց, որոնց վրա Դուք չեք կարող ազդել»: ՀՀ ՊԵԿ-ի քննիչ Տիգրան Հարությունյանի պահանջով 2012թ. ժամանել եմ Հայաստան եւ մայիսի 4-ին մասնակցել 83159711 քրեական գործով հարցաքննությանը, առերեսումների: Խնդրել եմ հանդիպում դատախազությունում, եւ մեր հանդիպման ընթացքում ես, իմ փաստաբաններ Լեռնիկ

«Չիկագոյից» վերադարձել է, «փնտրտուքի» մեջ է Երեւանում

Վերջին շրջանում մեզանում ակտիվություն է նկատվում մշակութային եւ գեղարվեստական իրողությունների նկատմամբ՝ ֆինանսավորման ասպարեզում եւ հաճելի է այն հանգամանքը, որ այս «գործընթացում» ներգրավվում են մեծահարուստներ: Սակայն ոչ միշտ է, որ ներդրված գումարներն ուղղորդվում են դեպի բարձր մշակույթ: Գուցե Արեւմուտքի օրինակով մեր մեծահարուստներն էլ իրենց «մշակութային» բարեգործություններն իրականացնելիս լսեն ոլորտի մասնագետների խոսքը: Այս «նախերգանքը» բնավ էլ նպատակ

«Ոսկե ծիրանը»՝ սոցիալական խնդիրներից փախչելու տեղ

«Առավոտը» 10-ամյա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ են անելու, որ հուլիսյան մեկ շաբաթն իսկական տոն դառնա: Մեր զրուցակիցն ասաց, որ կինոփառատոնի կազմակերպիչները նախեւառաջ այնպես կանեն, որ ցուցադրվող բոլոր ֆիլմերը մատչելի լինեն հասարակության լայն խավերի համար: «Ես, օրինակ, երեք-չորս հոգու գիտեմ, որոնք ահավոր ծանր սոցիալական վիճակում են, բայց ամեն տարի գալիս

Ֆին պատվիրակները՝ Մանկավարժականում

Աշխատանքային այցով Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին Ֆինլանդիայի համալսարանների դասախոսների միության ներկայացուցիչները՝  տարբեր մասնագիտությունների գծով 12 դասախոս:Նրանք համալսարան էին  այցելել մանկավարժական կրթություն իրականացնող առաջատար բուհի գործունեությանը ծանոթանալու, ինչպես նաեւ փորձի փոխանակման համար: Կրթության որակի եւ հեռակա ուսուցման գծով ՀՊՄՀ պրոռեկտոր Տիգրան Այվազյանը դասախոսների եւ ուսանողների մասնակցությամբ ընդլայնված նիստի ընթացքում ներկայացրեց Մանկավարժականի կառուցվածքը, մասնագիտությունները, բակալավրիական եւ մագիստրոսական

Ողբերգական ավտովթար՝ Ախթամար հուշարձանի մոտ

Մայիսի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 76 RԼ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան Իջևան ավտոճանապարհի 70.5 կմ հատվածում՝ Ախթամար հուշարձանի մոտ, դեպի Իջևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշներին, և գլորվելով կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող

Սպասենք ապաշխարանքի գալուստին

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը իր գործընկեր, պատգամավոր Զարուհի Փոստանջյանին համեմատել է մայրուղում կանգնած կնոջ հետ: Հայաստանում մեծացած ցանկացած մարդու համար, որը քիչ թե շատ ծանոթ է մեր լեզվական իրողություններին, նման արտահայտությունը վատ քողարկված սեռական հայհոյանք է: Ես, ճիշտն ասած, այդպես էլ մինչեւ վերջ չեմ հասկացել, թե ինչ է նշանակում «նժդեհականություն», բայց հանրապետականներն ասում են,

«Զինվորի մայր» ՀԿ-ն հերքում է․ Լյուքս Ստեփանյանի դին Երևան տեղափոխելու հարցում ծնողներին չեն դրդել

Մեր կազմակերպության 22-ամյա գործունեության ընթացքում՝ Արցախյան պատերազմի տարիներից մինչ օրս, մենք մշտապես գործել ենք ի շահ բանակում ծառայողների իրավունքների պաշտպանության և կարգուկանոնի հաստատման: Սակայն վերջին օրերին մամուլում և լրատվական տարբեր կայքերում տարածում է գտել իրականության հետ ոչ մի առնչություն չունեցող «ինֆորմացիա»՝ իբրև թե Տավուշի մարզի զորամասերից մեկում սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հուղարկավորման հետաձգման ու նրա

Բելաջիոյի Գրիշը ի՞նչ է արել, որ պատասխան տա

Մի շարք ԲՀԿ-ականներ այդպես էլ դեմ չքվեարկեցին կառավարության ծրագրին՝ չնայած խմբակցության որոշմանը։ «Մասնավորապես, ԲՀԿ գործարարները կամ բացակա էին կամ ներկա լինելով նիստին՝ չմասնակցեցին քվեարկությանը։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը, այս անգամ եւս դեմ չքվեարկեց, թեեւ գրանցվել էր։ Երեկ զրուցեցինք ԲՀԿ-ական պատգամավորի հետ. Պարոն Մարգարյան, ԲՀԿ

Պատգամավոր Նովոն լրագրողներին․ «Էս լակոտները գալիս են ստեղ, չեն թողնում լսենք»

Երեկ ԱԺ-ում տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ «ելույթ» ունեցավ նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը՝ Նովոն,  գրում է այսօր «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը: «Պատգամավորի ելույթն ամենեւին կապ չուներ հանրապետությունում տեղի ունեցած կարկտահարության հետեւանքները վերացնելու մասին քննարկվող թեմայի հետ։ Վերջինս «կռիվը», ինչպես միշտ, լրագրողների հետ էր։ «Տղա ջան, քամակդ էն կողմ տար, չե՞ս տեսնում՝ խանգարում ես». Դիմեց նա

Քավորությունը կզիջեն Ռուսաստանին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ ավարտել են հերթական այցը տարածաշրջան, որում այս անգամ ուշագրավ է այն, որ խոսք է գնացել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու մասին՝ մինչև տարեվերջ: Սա, ըստ էության, հայ-ադրբեջանական բանակցությունը ինչ-որ կերպ վերականգնելու փորձ է, որ Մինսկի խումբը երևի թե ավելի շատ անում է իր հեղինակության, քան բանակցային գործընթացում ինչ-որ բեկում

Առաջին ուղերձը միշտ կուտ է գնում

Թե՛ նոր ատոմակայանը, թե՛ Իրանի հետ երկաթուղային կապը խնդիրներ են, որոնք ունեն ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև համաշխարհային քաղաքական նշանակություն: Հայաստանն անցած հինգ տարիների ընթացքում որևէ բան չի արել այդ նշանակությունը սպասարկելու համար: Խոսքը քաղաքական սպասարկման մասին է: Հայաստանն անցած հինգ տարիներին արտաքին քաղաքականության առումով ընդամենը շարունակաբար հղումներ է արել մեկ գործընթացի՝ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությանը,

Սամվել Ալեքսանյան.«Երևի նախանձում են, որ իրենց հետ ընկերություն չեմ անում»

Արդեն երկու օր է՝ համացանցը ողողված է տեղեկությամբ, թե ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մտադիր է ինտերնետային կայք բացել՝ իր մասին վատ բան գրողներին «տոպկելու համա», գրել է այսօր «Ժողովուրդ» թերթը, որը զրուցել է պատգամավորի հետ: Հարցին, թե այդ ինչ լրատվամիջոց է ուզում բացել, ինչ գաղափարներ պիտի քարոզի, Ս. Ալեքսանյանը պատասխանել է. «Որևէ մեկը լսե՞լ է,

Բունտի ուրվակա՞նն է բախում երկրի դարպասները

Կարեւորն այն է, որ ցանկացած պարագայում բողոքի դրսեւորումները, հանրության տարբեր շերտերի պահանջները անարձագանք չեն մնում։ Հասարակության դիմաց խուլ պատ չէ, արձագանք ու ընդառաջ քայլեր, ամեն դեպքում, լինում են։ Գուցե ցանկալի էր, որ ավելի ընդգրկուն ու ծավալուն լինեին այդ արձագանքները, բայց դա հարցի մյուս կողմն է, որն առնչվում է նաեւ երկրի ու կառավարության հնարավորություններին։ Արժե ուշադրություն

«Արմավիա»-ն խաբել է Հայաստանի Հանրապետությանը

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն են դիմել «Արմավիա» ավիաընկերության նախկին օդաչուները, բորտուղեկցորդները և ավիաինժեներները՝ պատմելով, որ ընկերությունն իրենց 7 ամսվա աշխատավարձը չի վճարել: Այս պատմության մեջ, սակայն, ուշագրավը ոչ թե այն է, որ ավիաընկերության համար ամենակարևոր մասնագետները չեն գնահատվել, այլ որ այդ ընկերությունը խաբել է Հայաստանի Հանրապետությանը: «2011 թվականից սոցվճարներ չեն արվել մեր անունով: Իհարկե, պահումներն արվել

Ծառուկյանը պարտավորվածություն չունի Քոչարյանի առջև

ԲՀԿ-ականները տեղեկացնում են, որ ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում տեղի ունեցած ԲՀԿ միտինգից առ ժամանակ առաջ լուրջ խոսակցություն է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ` ԲՀԿ-ի կարգավիճակի, ընդդիմադիր լինել-չլինելու շուրջ: Ծառուկյանը հասկացրել է, որ ինքն առանձին խաղացող է, կարող է դուրս գալ նույնիսկ Պուտինի վրա: Այդ խոսակցությունից հետո տեղի ունեցած միտինգում Ծառուկյանն ասել է,

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց Էրեկ գիշեր նաչնոյ բարում, Նա կիսաձայն ինձ շշնջաց. «Րաֆֆին արդեն յուղ ա վառում»:

Ցինիզմ ու սարկազմ

Ամենասոսկալին այն է, որ ցինիզմը, սարկազմը, նիհիլիզմը դարձել են մեր կյանքի ամենապահանջված, ամենատարածված որակներն ու դրսեւորումները: Երբ Ազգային ժողովի պատգամավորի քաղաքական խոհեմ ու խորքային վերլուծությունը, մասնագիտական օգտակար դիտարկումներն աննկատ են մնում, իսկ մի քանի «շշպռոցը», կիսագողական հումորը դառնում համընդհանուր քննարկման ու հիացմունքի առարկա, հասկանում ես, որ մեր հասարակությունը չափից դուրս մակերեսային մոտեցում ու պահանջներ ունի

Հաղորդում խմբակային հանցագործության մասին

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում հոդված կա՝ «իմանալ- չհայտնելու» հատկանիշներով: Այդ հոդվածով մեղադրվում են այն հանցագործները, ովքեր տեղյակ լինելով ապօրինության մասին, միտումնավոր՝ շահադիտական կամ այլ նպատակներով, այդ մասին չեն հայտնում իրավապահ մարմիններին: Երեկ հայտնի դարձավ, որ գրեթե նույն կերպ են վարվել նաև ՀՀ իշխանությունները՝ քաղաքացիների նկատմամբ: Պարզվում է, գազի սակագինը թանկացել է այս տարվա ապրիլի 1-ից,

«300 սպարտացիների կամ 500 մահապարտների միջոցով պատերազմի ելքը վճռելու ժամանակներն անցել են»

Ի՞նչ պետք է անել բանակի թվի կրիտիկական նվազում թույլ չտալու և երկրի պաշտպանունակությունը պահպանելու համար համապատասխան թվով զինվորականություն ունենալու համար: Միակ լուծումը կարող է լինել ռազմական ռեֆորմը: Իշխանությունը չի կարող երկարացնել ծառայության ժամկետը` դարձնելով 3 կամ նույնիսկ 2,5 տարի, քանի որ դա կառաջացնի լուրջ հասարակական դժգոհության ալիք, և արտագաղթի համար նոր լիցք կդառնա: Միակ ճանապարհը

ՈՒԵՖԱ-ն վաճառել է Մարադոնայի համար նախատեսված ՉԼ եզրափակչի տոմսերը

Լեգենդար ֆուտբոլիստը հիասթափված է:

Սահմանամերձ Կողբում բացվեց մարզադպրոց

Այն կառուցվել է բարեգործական հիմունքներով

Աշոտ Մանուչարյանի տեղեկություններով, ԱԺ-ն LGBT ընկերակցությանը վերաբերող 6 օրենք է արդեն ընդունել

«Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանի տեղեկություններով, Հայաստանում եվրաինտեգրացիայի բազան արդեն պատրաստվում է: «Բազային հիմնական փաստաթղթերն ու օրենքները, որ մեզնից պահանջում են LGBT ընկերակցության վերաբերող օրենքներ են: Վեց օրենք արդեն մեր խորհրդարանն ընդունել է, վերջինը ընդունել է այս երկուշաբթի օրը: Ըստ այդ օրենքի մարդու սեռը ոչ թե բնական, այլ սոցիալական երեւույթ է: Մարդը ինքն է որոշում

Տարոն Մարգարյանն ու Արմեն Աշոտյանը այցելել են Ազատության հրապարակ

Դպրոցական վերջին զանգի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ օրվա խորհրդին համահունչ, Ազատության հրապարակում կազմակերպվել էր տոնական համերգային ծրագիր: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նույնպես այցելել են Ազատության հրապարակ՝ շրջանավարտներին դեպի մեծ կյանքի ճանապարհ բարի երթ մաղթելու: Քաղաքապետը և նախարարը իրենց որդիների հետ շրջել

Սյունիքում շրջանավարտների թիվը նվազել է 266-ով

Այս տարի Սյունիքում դպրոցին հրաժեշտ տվեց 1475 աշակերտ:  Շրջանավարտների թիվն այս տարի նախորդ տարվա համեմատ 266-ով ավելի քիչ է: Կապանի տարածաշրջանում այս տարի դպրոցն ավարտեց 389 աշակերտ, Գորիսում՝ 460, Մեղրիում՝ 126, Սիսիանում 384, իսկ Քաջարանում՝ 116 շրջանավարտ: Մարզի շրջանավարտներից 17-ը մեդալի հավակնորդ է, ակնկալվում է, որ այս տարի էլ սյունեցի շրջանավարտները կցուցաբերեն լավագույն հաջողությունները հանրապետությունում,

Մրցեցին դատապարտված կանայք եւ անչափահասները

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հետ համատեղ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում երեկ եւ այսօր անցկացրեց մարզական-մասսայական միջոցառում՝ դատապարտյալ կանանց եւ անչափահաս տղաների մասնակցությամբ: Ավանդական միջոցառման մասնակիցները մրցեցին վոլեյբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս,  բազկամարտ, 30 մետր վազք եւ հեռացատկ մարզաձեւերից: Հաղթողները, մրցանակակիրները եւ մասնակիցները պարգեւատրվեցին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրերով, ինչպես

Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է Արմավիրի մարզի գյուղապետերին և մարզային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարներին

Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենատ Վլադիմիր Գասպարյանը հանդիպեց Արմավիրի մարզի՝ ավերիչ կարկուտից տուժած համայնքների գյուղապետերի և մարզային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների հետ: Հիշեցնելով գյուղացու հոգսը թեթևացնելուն ուղղված ոստիկանության ձեռնարկումները՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ այս անգամ էլ ոստիկանությունն անմասն չի մնա բնական աղետից տուժած հողագործների խնդիրների լուծմանն աջակցելուց և այդ ուղղությամբ արդեն իսկ գործնական քայլեր են

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930