Օրվա լրահոսը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հունվարի 17-ի ցերեկը, 18-ին, 20-ի ցերեկը, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։ Հանրապետության տարածքում` Հունվարի 17-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի
Փաշինյանը և Պուտինը քննարկել են անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, նաև ՀՀ-ՌԴ երկկողմ օրակարգի հարցեր
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից եւս մեկ անգամ հաստատեց կամ բացահայտեց այն մեծ ճշմարտությունը, որի մասին իրավապաշտպան համայնքը խոսում էր»․ Գեղամ Ստեփանյան
ՄԱԿ-ից ու միջազգային կառույցներից պահանջում են առավելագույն ճնշում գործադրել ալիեւյան ռեժիմի վրա՝ անհապաղ ազատ արձակելու ադրբեջանական բանտերում խոշտանգվող ու նվաստացող հայ պատանդներին։
«Վրաստանն անհրաժեշտության դեպքում կօգտագործի իր ներուժը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համար»․ Մակա Բոչորիշվիլի
«Ազատություն». «Վրաստանը, անհրաժեշտության դեպքում, լիովին կօգտագործի իր ներուժը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար», – Բաքվում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին՝ Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Վրաստանը միշտ հավատարիմ է եղել և կշարունակի լինել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Այն միշտ պատրաստ է նպաստելու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը»,
Ոստիկանությունն իրավունք ունի՞ զննել քո մեքենան
Բոլոր վարորդներն էլ, հավանաբար, տրանսպորտային միջոց շահագործելիս հանդիպել են ժամանակավորապես տեղադրված ոստիկանական անցակետի, որտեղ ոստիկանության ծառայողները կանգնեցնում են տրանսպորտային միջոցները, ստուգում վարորդի եւ տրանսպորտային միջոցի փաստաթղթերը, վարորդի ներկայությամբ զննում տրանսպորտային միջոցի սրահը, բեռնախցիկը եւ այլն։ «Ոստիկանության մասին» օրենքը՝ հակադրության մեջ մարդու մասնավոր եւ ընտանեկան կյանքի իրավունքի հետ. փաստաբան «Տրանսպորտային միջոցի եւ դրանում առկա պահոցների, պայուսակների,
Իսրայելը ձգտում է երկար ժամանակ պահպանել իր ներկայությունը Գազայի հատվածում` կարծում են վերլուծաբանները
«Համասի» ներկայացուցիչների խոսքով՝ իրենք են հաղթել ռազմական գործողությունների արդյունքում
Նախիջևանը դառնում է ռազմական բռնակ Ադրբեջանի ձեռքին. «Զանգեզուրի միջանցք»-ի բացման հնարավոր ազդեցությունները
ԽՍՀՄ կազմի մեջ մտնող ինքնավար միավորներից միայն Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն ու ԼՂԻՄ–ն են անվանվել աշխարհագրական և ոչ թե էթնիկ անվանումներով, այլապես պետք է անվակոչվեին Հայկական Ինքնավար Հանրապետություն, և Հայկական Ինքնավար Մարզ։
Սամվել Կարապետյանը հայտնել է իր աջակցությունը հայ քաղաքական բանտարկյալներին և կոչ է արել համախմբել ջանքերը նրանց պաշտպանելու համար
Համարյա 500 օր մեր հայրենակիցները գտնվում են Բաքվի բանտերում՝ զրկված պաշտպանվելու իրավունքից, ազատ հաղորդակցությունից և տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։ Նրանց նկատմամբ կիրառվում են մեթոդներ, որոնք խախտում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքները։
Իրանը և Ռուսաստանը համապարփակ ռազմավարական համագործակցության մասին 20-ամյա պայմանագիր կստորագրեն
«Իրանն այսօր». Իրանն ու ՌԴ-ն այսօր «Համապարփակ ռազմավարական համագործակցության մասին 20-ամյա պայմանագիր» են ստորագրելու: Ի՞նչ է սա ենթադրում: ➡️Թեհրանն ու Մոսկվան դեռ 2001թ. 10 տարի ժամկետով «ՌԴ և ԻԻՀ միջև հարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների մասին պայմանագիր» էին ստորագրել: Հետագայում այն ավտոմատ երկարաձգվել է: ➡️2021 թվականին՝ դեռ Հասան Ռոհանիի կառավարության օրոք, ռուսական կողմին առաջարկվել է
Խնդրո առարկա հանցագործությունների կատարմանը նպաստում են իրավապահ մարմինների տեխնիկական սուղ հնարավորությունները
«Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի տարեվերջյան (հուլիս-սեպտեմբեր 2024 7-9) համարում ընդգրկվել էին. ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, ի.գ.թ. Հայարփի Զարգարյանի՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթում ամուսինների գույքային իրավահարաբերությունների որոշ առանձնահատկությունները», ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի օգնական, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Արման Բաբախանյանի՝ «Քրեական ենթամշակույթի տարածման միտումները Հայաստանի Հանրապետությունում», ի.գ.թ., դոցենտ, ՀՀ
Տիգրան Աբրահամյան. Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո ՀՀ իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը
Մեկ այլ լուրջ խնդիր է դառնալու Իջևանից դեպի Բերդ գնացող ճանապարհը, որի մի հատվածը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ:
«Ոչ պետական դպրոցները կարող են ատեստավորել ուսուցիչներին պետության ներդրած ծրագրով կամ մշակել կարողությունների զարգացման գործիքակազմ և նախարարության հաստատումից հետո այն գործարկել»
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ոչ պետական հանրակրթական հաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և կարևորել կրթական բարեփոխումների արդյունավետության համատեքստում պետության համագործակցությունը մասնավոր հաստատությունների հետ: Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ոչ պետական հանրակրթական հաստատություններում հանրակրթական պետական և առարկայական չափորոշիչների պատշաճ
Մասնակցիլ Լոս Անճելըսի աղէտահար շրջաններուն բնակիչ հայորդիներուն օժանդակութեան ճիգերուն. Հայ օգնութեան միութեան կոչը
Քալիֆորնիոյ հրդեհներուն պատճառած վնասներուն դարմանումը համահայկական ճիգերու կը կարօտի։ Այդ մէկը իւրաքանչիւրիս պարտաւորութիւնն է, որպէսզի հրդեհներէն մեծ վնասներ կրած մեր հայրենակիցները կարենան իրենց կորուստին ցաւը եւ ժխտական հետեւանքները յաղթահարել ու լծուիլ վերաշինութեան աշխատանքին։ Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը ամբողջական զօրակոչ կը յայտարարէ իր բոլոր միաւորներուն եւ անդամներուն՝ կոչ ուղղելով, որ բոլորը մասնակցին Լոս Անճելըսի մեր
Ինյարիտու. Պատասխանատվության ենթարկվելու բացակայությունը քաջալերել է Ալիևի վարչակարգին՝ ամրապնդելով նրա համոզմունքը, թե կարող է գործել անպատիժ. «Արմենպրես»
Վերջին տարիներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողություններն ու հռետորաբանությունը բացահայտում են Բաքվի վարքագիծը, որը հաճախ զինված հակամարտությունների նախադրյալ է հանդիսանում․ կարևոր է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ արտահայտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ունենալու մասին մտահոգությունը։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն՝ խոսելով Հայաստանի հասցեին Ադրբեջանից
Գերմանիայի էմիգրանտները
Հիշողություններ Գերմանիայի ու գերմանացիների մասին իմ անտիպ գրքից Սպիտակի երկրաշարժից հետո ես ավելի հաճախ էի մեկնում Գերմանիա, հիմնականում՝ գերմանացի ընկերներիս հրավերով։ Երկրաշարժի արհավիրքները որոշ ժամանակով մոռացության տալու նպատակով, ընկերներս ինձ անընդհատ շրջագայության էին տանում։ Գերմանական երկու պետությունների վերամիավորումից հետո ես, սովորաբար, Բեռլինից գնում էի նախկին ԳԴՀ-ի Բիթթերֆելդ քաղաքի մոտակայքում գտնվող Ֆրիդերսդորֆ գյուղում բնակվող Մանֆրեդ Բարչի
Մենք մեզ դուրս ենք դրել այդտեղից՝ այնպես, ինչպես ՀԱՊԿ-ից։ Ցանկացած առողջ քննարկում այս թեմայով տապալվում է. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը Հիշու՞մ եք, երբ տարբեր քաղաքական գործիչներ և փորձագետներ շատ վստահ հայտարարում էին, որ Ղարաբաղի հարցը լուծված է կամ գոյություն չունի, կամ այդ հարցով մենք մեր ասելիքն ասել ենք, և գնդակը Ադրբեջանի ու միջազգային հանրության դաշտում է։ Դրանով մերժվում էր ցանկացած քննարկում խաղաղության
Օկամպո. Ադրբեջանի խորհրդարանը հստակ արտահայտել է իր մտադրությունները՝ ջատագովելով հայերին որպես ազգ ջնջելու և հռչակելով նրա տարածքը որպես «Արևմտյան Ադրբեջան»
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից կազմակերպված ցուցադրական դատավարություններին՝ համեմատելով դրանք Ստալինի 1930-ականների մարտավարության հետ։ Իր պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում Օկամպոն ընդգծել է, որ հունվարի 17-ին Բաքվում սկսվող քրեական դատավարությունները ընդդեմ Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների արդեն իսկ կանխորոշված են։ Դրանք Ալիևի վարչակարգի կողմից
Աննախադեպ եւ համակ ուշադրություն` Հայաստանի քայլերի նկատմամբ
«Հայաստանը չի կարող միաժամանակ ԵՄ եւ ԵԱՏՄ անդամ լինել», հիշեցնում են Կրեմլից Տնտեսական եւ սոցիալական խնդիրների բախվող ԵՄ-ին անդամակցելը նման է «Տիտանիկի» տոմս գնելուն Անցած մի քանի օրերը Հայաստանի արտաքին քաղաքականության համար կարեւոր իրադարձություններով հարուստ էին եւ այդ իրադարձությունները լայն արձագանք ստացան Հայաստանի ռազմավարական գործընկերների կողմից: Հայաստանի համար վճռորոշ այս փուլում` հունվարի 9-ին, Հայաստանի կառավարությունը
Հայտարարությունները, որոնք կվերաբերեն ՀՀ ինքնիշխանությունը զիջելուն, դավաճանական են, և այդ հարցով պետք է զբաղվեն ազգային անվտանգության ծառայությունները. Արթուր Հովհաննիսյան. «Հայկական ժամանակ»
Ինչ վերաբերում է ռուսական ալիքները Հայաստանում ցուցադրելն ամբողջապես արգելելու մասին պնդումներին, պատգամավորն ասում է, որ Հայաստանը տեսականորեն բոլոր գործիքակազմերն ունի նման որոշում կայացնելու համար։
Ահազանգ իրավապահներին. մետրոպոլիտենին խոշոր վնաս է պատճառվել
Ապրանքների արժեքները շուկայական արժեքից էականորեն տարբերվել են, դրանք մատակարարվել են ավելի բարձր արժեքներով, որի արդյունքում մետրոպոլիտենին պատճառվել է խոշոր չափերի՝ 16951060 դրամի վնաս:
«35 տարի անց հայերի վիճակը տարածաշրջանում ավելի քան մտահոգիչ է». գերմանական ԶԼՄ-ները պարբերաբար շրջանառում են փաստը, որ Ստալինի կամայական որոշման պատճառով է Ղարաբաղը տրվել Ադրբեջանին. «Ազգ»
Գերմանական ԶԼՄ- ները երեկ Մյունխենում դատարանի դահլիճից սկսեցին լուսաբանել երկրի պատմության մեջ «աննախադեպ» մի դատավարություն, երբ Բունդեսթագի նախկին պատգամավորներ Ադրբեջանից կաշառք ստանալով, ծառայել են այդ երկրի շահերին: Այսպես էին մեկնաբանում մեր գործընկերները դատարանում դատախազության մեղադրանքները հերքող Աքսել Ֆիշերի, Էդուարդ Լինթների եւ նրանց օժանդակող 2 անձանց գործունեությունը՝ քննադատելով նաեւ բռնապետ Ալիեւի հանդեպ իրենց երկրի, աշխարհի հանդուրժողականությունը:
«Մսյո Ազնավուր» ֆիլմը մի տեսակ կարծես թե Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի ակամա շարունակությունը լինի»
«Մսյո Ազնավուր» ֆիլմում ցեղասպանությունից մի կերպ փրկված, Ֆրանսիայում հայտնված հայ մարդն է, որ գերագույն աշխատասիրության և մեծագույն ճիգերի շնորհիվ ոչ միայն գոյատևում է այս աշխարհում, այլև հասնում է մարդկային գործունեության հնարավոր ամենաբարձր գագաթին, այդով պատիվ է բերում ոչ միայն իրեն ու իր ազգին, այլև ամենաբարձր պատիվ է բերում այն երկրին, որտեղ ինքը ապաստանել է »:
Մյասնիկյան պողոտայում բախվել են 7 մեքենաներ. կան վիրավորներ
Հունվարի 17-ին, ժամը 01:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Փորձում ենք հասկանալ, թե այդ կրճատման կամ ֆինանսի իջեցման պատճառը որն է. ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն. «Հրապարակ»
Այսօրվա Ադրբեջանի ռազմական հռետորաբանության պարագայում ակնկալել խաղաղության պայմանագիր նշանակում է լինել միամիտ։
Սվանտե Լունդգրեն. Թե՛ Շվեդիայում, թե՛ Ֆինլանդիայում տեսել ենք, որ ադրբեջանական նախաձեռնությունները հանգեցնում են Բաքվի ռեժիմի բռնապետական բնույթի բացահայտմանը ավելի լայն հանրության համար. «Ազգ»
Հիացած եմ Երուսաղեմի հայ երիտասարդների խիզախությամբ եւ նվիրումով, որոնք պայքարում են, եւ հույս ունեմ եւ աղոթում եմ, որ նրանք հաղթեն:
Ինչի՞ց են վախենում, ինչո՞ւ են նրանց անվտանգության աշխատակիցները անգամ շենքերի ներսում մասնակցում ասուլիսներին. «Ժողովուրդ»
ՍՄՍ-ից հետո ԲԴԽ նախագահի թունավոր պաշտոնից ազատված Կարեն Անդրեասյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցները այսօր ապահովում են ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի անվտանգությունը
Էժան «հնարք» ընդդեմ Հայաստանի. «Ազգ»
Կցանկանայինք իշխանությունների ուշադրությունը հրավիրել ռուսական լրատվամիջոցի՝ ՀՀ-ին վերաբերող բաժնի վրա, որտեղ տեսանք թշնամական ու վայրահաչ վերնագրեր մեր երկրի, նրա ապագայի մասին
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
«Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին», – Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ինստագրամյան էջում կոչով դիմել է միջազգային կազմակերպություններին: Հիշեցնենք, այսօր՝ հունվարի 17-ին, ժամը 15:00-ին Բաքվի դատարանում տեղի կունենա Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը:
ԵԱՀԿ ՄԽ-ն չպետք է լուծարվի. դա ՀՀ իշխանությունների լիազորությունների մեջ չի մտնում. «Ժողովուրդ»
ԵԱՀԿ ՄԽ-ն չպետք է լուծարվի. դա ՀՀ իշխանությունների լիազորությունների մեջ չի մտնում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության վտարանդի խորհրդարանի պատգամավորը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի ԱԺ խմբակցությունները ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում հանդիպում-քննարկում են նախաձեռնել։ Արցախի խորհրդարանը նոր հայտարարություն է մշակում, որով անընդունելի են համարելու ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու Փաշինյանի մտադրությունը։ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության
Ոչ մի լեգենդ չի կարող անել ավելին, քան իրենք են արել իրենց քայլերով ու գործողություններով. «Հրապարակ»
Ինչքա՜ն պետք է քինախնդիր ու քննադատությունը չհանդուրժող լինի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակը չշնորհավորի, իսկ մի քանի օր անց շնորհավորի Նիկոլ Ծատուրյանի 80-ամյակը, որովհետեւ վերջինս իր «էլեկտորատն» է:


















































