Օրվա լրահոսը

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները՝ հյուսիսային հատվածից

2025թ. հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասնմեկերորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման ընթացքում Կողմերը

Լճացած սառը օդի շերտը քայքայվել է, դիտվել է ամպամածության էական նոսրացում

Առաջիկա օրերին սառը օդի լճացում չի կանխատեսվում

Քննարկվել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ–ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը  «Թումո»  ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել են ԵՄ Թումո  ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման աշխատանքային հանդիպմանը: Համալիրը կառուցվում է պետության աջակցությամբ և Եվրամիության դրամաշնորհային ծրագրով: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «Թումո» կենտրոնի հիմնադիր տնօրեն Բեկոր

«Ինձ երևի լավ չեք ճանաչում․ շոուների սիրահար չեմ»․ Արփինե Սարգսյանը՝ Նահապետ Գևորգյանի որդուն առնչվող հարցի առիթով

Եթե ՆԳ նախարարի՝ եթե կան այնպիսի մարդիկ, որոնք ավտոշարասյունով են պտտվում, նրանց պետք է վերաբերմունք ցուցաբերվի։

«Շկոդա»-ի վաճառքի գծով փոխնախագահին Սեդրակյանը ներկայացրել է մետրոպոլիտենի զարգացման առաջնահերթությունները՝ ներառյալ նոր վագոնների ձեռքբերումը

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը և «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Անետա Բաբայանը հանդիպել են Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի և «Շկոդա» տրանսպորտային ընկերության՝ Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում վաճառքի գծով փոխնախագահ Ռոման Սորկինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և ընդլայնման ծրագրերը, որոնց

«Նախկինում մեր ֆոկուսը թմրամիջոց օգտագործողների վրա էր, հիմա ավելի շատ կենտրոնացել ենք մեծ խմբաքանակների հայտնաբերման վրա»․ Արփինե Սարգսյան

Ըստ ՆԳ նախարարի՝ թմրամիջոցների փոքր խմբաքանակները, որոնք ավելի մեծ խմբաքանակի մաս էին, այլևս դուրս չեն գալիս շրջանառության, քանի որ պետությունն ավելի մեծ խմբաքանակները կարողանում է սահմանին, սահմանից այն կողմ, չեզոք գոտում առգրավել։

Պապոյանը և Վեհրմանը քննարկվել են զբոսաշրջության ոլորտում Գերմանիայի հետ համագործակցության նոր հնարավորությունները

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվողՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր՝ հունվարի 16-ին, հանդիպել է ԳԴՀ Զբոսաշրջության դաշնային ասոցիացիայի ղեկավար Ախիմ Վեհրմանի հետ։Հանդիպմանը ներկա է եղել նաև ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները և այս ուղղությամբ Գերմանիայի հետ համագործակցության նոր հնարավորությունները։ Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ

Պապիկյանը բրիգադի գեներալ Նավին Նիջհավանին պարգևատրել է «Ռազմական համագործակցության համար» մեդալով

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, Հայաստանում նորանշանակ ռազմական կցորդ, ՌՕՈՒ գնդապետ Մանիշ Տոլանիին և առաքելությունն ավարտող ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանին: Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Հայաստանում առաքելությունն ստանձնող ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ իր առաքելության ընթացքում՝ կարևորելով առաջին անգամ Երևանում նստավայրով Հնդկաստանի

Արդեն մոտ 59000 քաղաքացիներ հայտարարագրել են եկամուտները. ՊԵԿ նախագահ

 «Փորձելու եմ ամփոփել մի տարի, որի մեծ մասում չեմ եղել ՊԵԿ-ում»,- 2024 թվականի ամփոփիչ ասուլիսն այսօր ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսպես սկսեց:

Ֆիդան. Գազայում հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությունը արժեքավոր քայլ է արդարության և մարդկության համար

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան. «Գազայում հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությունը արժեքավոր քայլ է արդարության և մարդկության համար։ Գովելի են Կատարի և Եգիպտոսի ջանքերը, որոնք հնարավոր դարձրին այս գործընթացը։ Հետագա գործընթացում մենք պետք է աշխատենք կայուն խաղաղության համար և ապահովենք Պաղեստինի անկախ պետության ստեղծումը։ Որպես Թուրքիա՝ մենք վճռական ենք շարունակելու աջակցել մեր պաղեստինցի եղբայրների և քույրերի

«Եթե ոստիկանը Ձեզ կամ Նիկոլ Փաշինյանին ասի՝ աչքերդ չկլորացնես, դա կընդունե՞ք որպես ոստիկանի օրինական պահանջ»․ Արփինե Սարգսյանի արձագանքը հարցին

ՆԳ նախարարն ասաց՝ այս պահին կոնկրետ անձի կողմից օգտագործած ձևակերպման մասով, և ոչ միայն՝ կա ծառայողական քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի այդ վարքագծին։

Կարեն Խաչանովը շարունակում է պայքարը Մելբուռնում

Երրորդ շրջանում Խաչանովը հանդիպելու է աշխարհի 41-րդ ռակետ, ամերիկացի Ալեքս Միքելսենի հետ:

Գալյանն ընդգծել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դերը ժողովրդի ընկալումների ձևավորման հարցում. հենց այս ծառայությունն է գտնվում արդարադատության իրականացման վերջին օղակում

Նախարարը ներկայացրել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր պետին Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Սիրո Ամիրխանյանին: Շնորհավորելով Ծառայության նոր ղեկավարին՝ նախարարը խոսել է նրա մասնագիտական բարձր որակների մասին: Նախարարը շեշտել է իրավական ոլորտում Սիրո Ամիրխանյանի մեծ փորձը՝ համոզմունք

Սուրեն Գրիգորյանն այն մասին, որ Երևան համայնքը պատրաստվում է արգելել միջմարզային ուղևորափոխադրողներին մտնել Երևան քաղաք

Գուցե ավելորդ է, բայց նշեմ, որ այս զեկույցը պատրաստվել է շատ ավելի վաղ, քան ես որևէ պաշտոն եմ ստանձնել քաղաքապետարանում, և ես չէի, որ բոլորովին վերջերս, հեռուստաբանավեճի ժամանակ, այդ զեկույցին անդադար հղում էի անում՝ որպես ճշմարտության անքննելի աղբյուր։

Տեղափոխվել ենք գործնական փուլ․ Արփինե Սարգսյանը՝ ԵՄ վիզաների ազատականացման մասին

ՆԳ նախարարն ասաց, որ գարնանը եվրոպական կողմն այս մասով կփոխանցի գործողությունների ծրագիրը։

«Հորովելն Արցախում ուրիշ էր հնչում». Վարդան Բադալյան. «ԱրցախԹիՎի»

ԱրցախԹիՎի. «Հայացքն Արցախին». Վարդան Բադալյանը ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում։ Մանկությունն ու պատանեկությունը հայրենի գյուղում է անցել, ամենավառ հիշողություններն էլ ծննդավայրից են։ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում էր, համագյուղացի տղաների հետ ջոկատ են կազմել ու հայրենի գյուղը պաշտպանել։ Ափսոսում է, որ Արցախի ոչ բոլոր տեսարժան վայրերում է եղել։ Հավատում է, որ նորից տուն ենք

Առաջիկա ամիսներին Հայաստանը Հնդկաստանից Trajan քարշակային հաուբիցներ կգնի. The Economic Times

Պաշտոնական Երևանն ու Դելին նման գործարքի մասին պաշտոնապես չեն հաղորդել:

«Բացահայտ կոչ է, որ Հայաստանը անվերապահորեն հրաժարվի իր ներկայիս գործընկերներից՝ դրանից բխող կանխատեսելի հետևանքներով հանդերձ». Գեւորգ Դանիելյան

Ըստ այդ փաստաթղթի՝ Հայաստանը իր անվտանգությունը պետք է ապահովի ինքնուրույն, ըստ այդմ էլ իբրև գործընկերության սկզբունք է դիտվում. «Ուժեղ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որն ի զորու է պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը՝ առանցքային է տարածաշրջանային տևական անվտանգության և բարգավաճման համար»։ Ի դեպ, սա ողջունելի հիմնադրույթ է, ուղղակի այն զուրկ է որևէ ԵՐԱՇԽԻՔԻՑ:

Աշտարակի բաժնի պետի ազատումը որևէ կապ չունի թմրամիջոցի օգտագործման, իրացման տվյալ դրվագի հետ․ Արփինե Սարգսյան

Արփինե Սարգսյանն ասաց՝ փրկարար ծառայությունում ունենք վարչության պետ, որը ստանում է շուրջ մեկ միլիոն աշխատավարձ՝ հարկերը ներառյալ։

Նշված կետերի ներքո կա ամփոփված հսկայական աշխատանք, մեծ թիմի կողմից ներդրված ահռելի ջանք, որը շատ հաճախ տեսանելի չէ

ԵԼՈՒՅԹ-ԱՍՈՒԼԻՍ ՆԳՆ ձևավորմամբ մեկնարկած բարեփոխումների գործընթացը շարունակվել է 2024թ-ին և մտել է անկասելի ընթացքի փուլ։ 2025թ-ին ևս մեծ ջանքեր ենք ներդնելու նախարարության մանդատի ներքո դիմակայուն ինստիտուտների ձևավորման ուղղությամբ։ Այս ինստիտուտները պետք է գործեն բարձր պրոֆեսինալիզմի ստանդարտներով՝ նպատակ ունենալով լավագույն ծառայությունները մատուցելու մեր քաղաքացիներին և ապահովել ներքին անվտանգային միջավայրը։ Ի դեպ, ասուլիսի վայրի՝ Պարեկային ծառայության և

ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունն էական է բարդ աշխարհաքաղաքական լանդշաֆտում նավարկելու համար․ Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գրառումը «X» միկրոբլոգում ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները հասունացել են այն աստիճանի, որ դրանց վերափոխումը դեպի ռազմավարական գործընկերություն ոչ միայն տեղին է, այլև էական՝ բարդ աշխարհաքաղաքական լանդշաֆտում նավարկելու համար: Թող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը մենք ստորագրել ենք պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ծառայի որպես Հայաստանի և ԱՄՆ-ի միջև խորացող հարաբերությունների մասին վկայություն

ԶՊՄԿ-ն հաղթել է Հայկական բնապահպանական ճակատին զրպարտության գործով

Վերջին դատական որոշումներում հստակ նշվում է, որ հրապարակումները պարունակում են զրպարտանք

Նաիրա Զոհրաբյան. «Նիկոլ ընտրած ու Մեքսիկայով փախած հպարտ հայրենակիցներ, ճամպրուկները հավաքեք, որովհետեւ Թրամփի թիվ մեկ քաղաքականությունը լինելու է անօրինական միգրանտներին վռնդելը ԱՄՆ-ից»

Հիմա մտածում եք, որ Ամերիկան չեղավ, կգնաք Եվրոպական Միություն: Չեք գնա: Կյանքում, առաջիկա 100 տարում, հիշեք, Հայաստանը որեւէ պարագայում, որեւէ իրավիճակում չի դառնալու ԵՄ անդամ: Բացատրեմ ինչու: Որովհետեւ վերջին շրջանում ԵՄ-ում լրջագույն քննարկումներ են շատ թույլ, ջնջխված, վատ տնտեսական վիճակում գտնվող ԵՄ անդամ երկրների, օրինակ, Բուլղարիայի, Մերձբալթյան երկրների հարցով: Ու եվրոպական լոկոմոտիվ երկրներն ասում են՝ ռադ արեք այդ բալաստը: Եթե նրանք ուզում են լուծել այդ բալաստի խնդիրը, որոնք դարձել են ԵՄ անդամ, կարծում եք պիտի մտածեն նո՞ր բալաստ բերեն:

««Միասնական հայրենիք» խմբակցությունն իր անունից հանդես գալու իրավասություն չի վերապահել որևէ մեկին»

Ս.թ. հունվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից հրապարակվել է «16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսվող ապօրինի ու կեղծ դատավարության կապակցությամբ» հայտարարություն: Ազգային ժողովի անունից հրապարակվող հայտարարությունները սովորաբար համաձայնեցվում են բոլոր խմբակցությունների հետ: «Միասնական հայրենիք» խմբակցությունը չի տվել իր համաձայնությունը տեքստի սույն խմբագրությանը և իր անունից հանդես գալու իրավասություն չի վերապահել որևէ մեկին: «Միասնական

Երևանի արձագանքը տարակուսանք է առաջացնում, քանի որ խոսքը լրագրողի արտահայտության մասին է. Զախարովա

Արձագանքը տարակուսանք է առաջացնում, քանի որ խոսքը լրագրողի արտահայտության մասին է. Զախարովան՝ «Շաբաթվա լուրերի» թողարկմանը Երևանի արձագանքի մասին Մենք միշտ Երևանից լսել ենք, որ Հայաստանը հավատարիմ է խոսքի ազատությանը, առավել ևս Հայաստանի ներկայիս ղեկավարությունը դա դարձրել է իր հրամայականը, ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նաև հիշեցրել է, որ Մոսկվայի

Դատավորի փոփոխության դեպքում գործերի քննությունը սկզբից սկսելու գործող կանոնը այլևս չի գործի

Քաղաքացիական և վարչական դատավարական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթի ընդունմամբ ներդրվել են իրավունքի չարաշահման դեմ պայքարի և գործերի ողջամիտ ժամկետներում քննությունն ապահովող նոր մեխանիզմներ: Այսպես, դատավորի փոփոխության դեպքում գործերի քննությունը սկզբից սկսելու գործող կանոնը այլևս չի գործի, այլ ընդհակառակը, նման դեպքերում գործերի քննությունը հնարավոր կլինի շարունակել ընդհատման պահից: ՀՀ արդարադատության նախարարություն

«Մենք մեր տղաների 60 տոկոսին կյանքի մեկնարկում դնում ենք ոչ լեգիտիմ իրավիճակի մեջ ու դեգրադացնում նրանց ամբողջ հետագա կյանքը». Փաշինյան

Կընդլայնվի զինկոմիսարիատում հաշվառելու նպատակով 16 տարին լրացող անձանց բժշկական հետազոտությունների ծավալը. կառավարությունը որոշում է ընդունել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031