Օրվա լրահոսը
Տաշիր քաղաքում մառախուղ է, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Տաշիր քաղաքում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց
Թափանցիկությունը հրապարակավ սալաթ կտրելը չէ
1/ Ինչո՞ւ այդ կանոնադրության մեջ չկա այն արձանագրումը, որ Հայաստանին արտաքին վտանգ է սպառնում, որը կա Ուկրաինայի եւ Վրաստանի հետ ԱՄՆ ստորագրած փաստաթղթերում (համապատասխանաբար՝ 2008 եւ 2009 թվականներին): Բացառված չէ, որ ՀՀ իշխանությունը կարծում է, որ նման վտանգ չկա՝ դրա մասին նույնպես պետք է խոսել:
2/ Որտեղի՞ց «ծլեց» Իսլամական պետության դեմ պայքարը, եւ արդյոք դա Հայաստանի առաջնահերթությո՞ւնն է:
3/ Ո՞ր սահմանն են այցելելու ամերիկացի «տեսուչները»՝ գուցե հայ-իրանակա՞ն, եւ այդ դեպքում այցը եւ ամբողջ փաստաթուղթը ձեռք է բերում որոշակիորեն այլ շեշտադրումներ:
Դավիթ Գալստյան. «Ի տարբերություն մյուս խմբակցությունների, որոնք ներկա էին տեքստի քննարկումներին՝ մեկական հոգով, «Միասնական հայրենիք»-ից ներկա էին երկուսը». «Հրապարակ»
Բաբայանի երկու կուսակիցները՝ ԱԺ նախագահի պարտականություններն իրականացնող Բաղունցն ու խմբակցության ղեկավարը մասնակցել են հայտարարության տեքստի մշակման աշխատանքներին, անգամ առաջարկներ են արել, որոնք տեղ են գտել հայտարարության մեջ
Ջո Բայդենը զգուշացրել է Միացյալ Նահանգներում իշխանության և հարստության մեկտեղման վտանգների մասին
«Իշխանության վտանգավոր կենտրոնացումը սակավաթիվ ծայրահեղ հարուստ մարդկանց ձեռքում վտանգավոր հետևանքներ կունենա, եթե չվերահսկվի նրանց կողմից իշխանության [հնարավոր] չարաշահումը։ Այսօր Ամերիկայում ձևավորվում է գերհարստության, իշխանության և ազդեցության օլիգարխիա, որը բառացիորեն սպառնում է մեր ողջ ժողովրդավարությանը, մեր հիմնական իրավունքներին և ազատությանը»,- ասել է Բայդենը:
Թուրքիայի հետ ապրանքաշրջանառության ծավալները նվազել են. Գագիկ Մակարյան
Կանոնները պետք է լինեն հավասար ու թափանցիկ և երբեք չպետք է համարվի, որ Թուրքիան սահմանը բացել է ու պիտի դա մեզ վրա թանկ վաճառի։ Այսինքն` դրա դիմաց ցանկանա զիջումներ, ինչ-որ նախապայմաններ և այլն։
Բանակ ինստիտուտի խնդիրները ճանաչելու և լրջագույն բանակային ռեֆորմ նախաձեռնելու փոխարեն դարձյալ մեղավոր է նշանակվում հանրությունը. Զառա Հովհաննիսյան
Իսկապես խնդիրը խորքային ուսումնասիրության կարիք ունի, բայց եթե կառավարությունը դույզն-ինչ մտահոգ է տղաների դեգրադացիայի խնդրով, ապա, առնվազն, խորքային բանակային ռեֆորմ պետք է իրականացնի, ոչ թե մեղադրի հասարակությանը:
ԱՄՆ Կոնգրեսում քննարկվեց նոր պետքարտուղարի թեկնածության հաստատման հարցը. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած թեկնածուն` Մարկո Ռուբիոն, սուր հարցերի արժանացավ Սենատում։ Ռուբիոն ընդգծել է` հաստատվելու դեպքում իր առաջնահերթությունն է լինելու ԱՄՆ ազգային շահը: ԱՄՆ նոր պետքարտուղարի հաստատման հարցով Սենատում կայացած լսումների ժամանակ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն խոստացավ ԱՄՆ շահերին հատկացնել առաջնային նշանակություն։ «Մեր հիմնական ազգային շահը ամեն ինչից
Ռուբեն Վարդանյանը պաշտպանել է Հայաստանը «դատավարության» ապագա հնարավոր հետևանքներից. Միքայել Նահապետյան
«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը. Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը, անտեսելով իր անձի համար բոլոր հնարավոր հետևանքները, հայտարարել է, որ իրեն վերագրվող ցուցմունքները և ստորագրությունները կեղծ են, ու դրանով պաշտպանել է Հայաստանը այդ «դատավարության» ապագա հնարավոր հետևանքներից։ Արիություն ու բարոյականություն է պետք անգամ Բաքվի բանտից Հայաստանի դեմ ցուցմունք չտալու համար,
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել գործարար հանդիպումներ Երևանում և Բեռլինում և անցնել առավել գործնական քայլերի
Աշխատանքային այցով ԳԴՀ-ում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավար Քրիստոֆ Ալհաուզի հետ։ Ասոցիացիան ընդգրկում է մի քանի տասնյակ հազար կազմակերպություններ։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, Կառավարության աջակցության ծրագրերը, Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը և մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել
Դավիթ Խուդաթյանը հանձնարարել է խստությամբ մոտենալ ճանապարհների որակին, բացառել անորակ, թերություններով ճանապարհների կառուցումը և շահագործման ընդունումը
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, տնօրենի տեղակալները ներկայացրել են ընթացիկ տարում պլանավորված աշխատանքները, դրանց կատարման ընթացքը։ Քննարկվել են նոր նախագծման աշխատանքների, մրցութային գործընթացների իրականացման, նախորդ տարիներից չընդունված օբյեկտների հետագա ընթացքի վերաբերյալ հարցեր։ Նախարարը հանձնարարել է խստությամբ մոտենալ ճանապարհների որակին, բացառել անորակ, թերություններով
Բաքուն կրկին դժգոհում է Երևանից
«Ազատություն». Չնայած բանակցություններում առաջընթացին՝ Հայաստանի քաղաքականությունը Ադրբեջանում կասկածներ է հարուցում, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Չնայած Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագրում բարձր արդյունքների են հասել և առաջընթաց գրանցել սահմանների սահմանազատման գործընթացում՝ Հայաստանում ռևանշիստական միտումների առկայությունը, այդ պետության կողմից ռազմատենչ քաղաքականության իրականացումը և Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների պահպանումը մեզ մոտ լուրջ
Ազատութիւն` եղբարց մերոց գերելոց. ՀԱՍԵ Արցախի թեմ
նկախ մեր քաղաքական հայացքներից, սուբյեկտիվ վերաբերմունքից ու համոզմունքներից, պետք է գիտակցենք, որ այսօր ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը և առհասարակ բոլոր պատանդները մեղադրվում են գլխավորապես այն բանի համար, որ գործել են ի շահ Արցախի անկախության և հայկականության, իսկ այս մտացածին ու կեղծ դատավարությունը առաջին հերթին վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը:
Դատի եմ տվել Տիգրան Ավինյանի հորը՝ «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար. Գրիգոր Իսկանդարյան
Դատի եմ տվել Տիգրան Ավինյանի հորը՝ «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար՝ պահանջելով որպես վիրավորանքի հատուցում 500.000 դրամ: Այդ գումարը շատ խորհրդանշական է: Ինչպես հայտնի է՝ Ավինյանի հայրը կարծում է, որ այդքան պետք է լինի ավտոկայանատեղիների գումարը, որպեսզի «համբալներն» իր անդորրը չխաթարեն: Ինքս «Opel» ունեմ և կոչ եմ անում «Opel»-ի վարորդներին հանդես գալ համանման հայցով: Իրավական
Բաքուն պնդում է՝ Ադրբեջանում USAID-ի գործունեության համար իրավական հիմնավորում չկա
«Ազատություն». Պաշտոնական Բաքուն պնդում է՝ Ադրբեջանում USAID-ի գործունեության համար իրավական հիմնավորում չկա, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Ադրբեջանում նրանց ներկայացուցչության համար հիմքեր չկան, և եկել է ժամանակը, որպեսզի նրանց գործունեությունն ամբողջովին դադարեցվի», – պնդել է Բայրամովը։ 1991 թվականից ի վեր USAID-ն Ադրբեջանում մոտ 431 միլիոն դոլարի ներդրում է կատարել՝ ադրբեջանցիներին աջակցելով
Մի քանի կազմակերպություններ փորձում են անընդհատ «պարտք, պարտք» բառը կրկնելով` հասնել ինչ-ինչ նպատակների. Անահիտ Ավանեսյան
Չնայած որ տարվա ամփոփիչ ասուլիսին պատասխանել եմ բժշկական կենտրոնների կողմից մատուցված ծառայությունների դիմաց ֆինանսավորման ընթացքի մասին հարցին, որոշ կայքեր և անձինք դեռ փորձում են շահարկել թեման: Եվ այսպես, 2024թ. պետական պատվերի ծառայությունների դիմաց ֆինանսավորումը կազմել է 127 մլրդ դրամ, որը 9 մլրդ դրամով ավելի է, քան 2023թ. փաստացի և 2024թ. տարվա սկզբին հաստատված բյուջեները: Այս
Ադրբեջանի հերթական կեղծ մեղադրանքն ուղղված Հայաստանին՝ Ադրբեջանում մշակում են Հայաստանի տնտեսության հիմքերին հարվածող քարտեզ
Ադրբեջանում մշակվում է շրջակա միջավայրը թունավորող Հայաստանի հանքարդյունաբերության գործունեության ազդեցությունն արտացոլող թվային քարտեզ։ «Ազգային ճակատ»
Պետք է հիշենք, որ մեր հայրենակիցներն ադրբեջանական բանտերում պատանդ են, իսկ բոլոր ցուցմունքները կորզված են` նրանց անմարդկային տանջանքների ենթարկելով. Արման Թաթոյան
Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով: Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականացնելու, Արցախում էթնիկ զտումներից մաքրվելու, Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար: Ուստի, չպետք է թույլ
Դատարանը տնային կալանքի որոշում է կայացրել Գեղարքունիքի մարզում հերոսի տնից գողություն կատարող կասկածյալի նկատմամբ. մյուս կասկածյալը, որին հայտնաբերել են, նրա ազգականն է. shamshyan.com
SHAMSHYAN.com-ը հունվարի 12-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել ՀՀ Ներքին գործերի նախարարության Գեղարքունիքի քրեական ու համայնքային ոստիկանների կողմից բացահայտված՝ Ջերմուկում հանուն Հայաստանի իր կյանքը զոհաբերած հերոսի տունը թալանողներից մեկին հայտնաբերելու մասին։ Այսօր՝ հունվարի 16-ին, SHAMSHYAN.com-ը նամակ է ստացել, որով նամակագիրը հայտնում է. «Գողությունը հերոսի տանից, որ եղավ, նկարի տակից, իմ եղբորը առանց հիմքերի նկարել ու տեղադրել
Ի՞նչ են ըստ էության պայմանավորվել Մհեր Գրիգորյանը և Շահին Մուսթաֆաևը
Տարածված կարճ հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Ադրբեջանը ստանալով իր ցանկացած տարածքները Տավուշից և կազմաքանդելով առաջնագիծը, այժմ հրաժարվում է սահմանագծման և սահմանազատման աշխատանքները շարունակել այն հատվածներով, որտեղ ադրբեջանական տիրապետության տակ են գտնվում հայկական տարածքներ։ Հարց է առաջանում, թե ե՞րբ են աշխատանքներ իրականացվելու Ջողազինի, Շորժայի, Արծվաշենի և Ջերմուկի հատվածներում։ Հաշվի առնելով միջազգային փորձը, վերոնշյալ հատվածներին գործընթաց
ՔՊ-ում քննարկվել են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից կատարվող աշխատանքը և դրա արդյունքները
Հունվարի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից կատարվող աշխատանքը և դրա արդյունքները։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման շուրջ, ներկայացվել են նախորդ տարվա ձեռքբերումները, ինչպես նաև քննարկվել են ապագա ծրագրերի իրականացման հեռանկարները։ ՀՀ նախագահի աշխատակազմ
«Միացյալ Նահանգներն այդ կարգավիճակը Վրաստանից վերցրել է և տվել է Հայաստանի Հանրապետությանը»․ ամերիկագետ
«Հաշվի առնելով, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը ստորագրվել է անցումային կառավարության կողմից, նշանակում է, որ այն համաձայնեցված է Թրամփի քաղաքական թիմի հետ։ Այստեղ որևէ խնդիր չի կարող լինել։ Թրամփը չի գալու ասի՝ այսի՞նչ փաստաթուղթ է, ես չեմ ուզում սրանով առաջնորդվել»։ Այս մասին նշել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հունաստանի և Վրաստանի, առանձնազրույցներ՝ Ֆրանսիայի ու Շվեդիայի պաշտպանության շտաբների պետերի հետ
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հունաստանի և Վրաստանի, առանձնազրույցներ՝ Ֆրանսիայի ու Շվեդիայի պաշտպանության շտաբների պետերի հետ։ Հունաստանի և Ֆրանսիայի պաշտոնակիցների հետ երկուստեք արձանագրվել է պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նաև բարձր է գնահատել Աթենքի և
Հայաստանի տղամարդկանց առաջնությունում չորս շախմատիստ վաստակել է 2,0 միավոր
Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 85-րդ առաջնության երրորդ տուրում բոլոր հինգ խաղատախտակների առջեւ գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Վաղը կայանալիք չորրորդ տուրից առաջ չորս շախմատիստներ՝ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը եւ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, ունեն 2,0-ական միավոր եւ նույն հերթականությամբ դասավորվել են մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ստվերի դեմ պայքար է մղվել, բայց կոշտի ու օբյեկտիվության ճիշտ բալանս, ճիշտ մեթոդները դեռ չենք կարողացել ամբողջությամբ գտնել. ՊԵԿ նախագահ
Ներդրվել է չգրանցված աշխատողների բացահայտման համակարգ, որը թույլ է տալիս տեղում նույնականացնել համապատասխան աշխատողներին. ՊԵԿ նախագահ
2024թ․ դեկտեմբեր ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից
Ներկայացնում ենք 2024 թվականի դեկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2024 թ-ի դեկտեմբերին Հայաստան այցելել է՝ 130,148 զբոսաշրջիկ։ Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2023թ․ դեկտեմբերին՝ 132,709։ 2024 թ․ դեկտեմբեր ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43.1%), Վրաստանից (13%) և Իրանից (8.4%): ՀՀ զբոսաշրջության կոմիտե
Ստվերի չափումների և գնահատումների էական բարելավումը ևս լինելու է 2025-ի առաջնահերթություններից
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ամփոփել է Կոմիտեի 2024 թվականի գործունեությունը և նախանշել 2025-ի առաջնահերթությունները Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հունվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2024 թվականի ընթացքում Կոմիտեի կողմից իրականացված աշխատանքները և ներկայացրել է 2025-ի հիմնական ծրագրերն ու առաջնահերթությունները, ինչպես նաև պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։ 2024 թվականին իրականացված աշխատանքներ
«Սա հայկական իրականության մեջ առաջին դեպքն է, երբ պատանի ստեղծագործողների մեկ հավաքական ժողովածու է տպագրվում». Էդմոնդ Մակարյան
Երաժշտական նոր ձեռնարկների շնորհանդես
Կողմերն աշխատելու են կանոնադրության մեջ ամրագրված նպատակների կյանքի կոչման, կանոնադրության մեջ հիշատակվող ոլորտային ուղղություններով համագործակցության հարցերի քննարկման, համակարգման նպատակով. ԱԳՆ
Ի պատասխան ԶԼՄ հարցերի՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պարզաբանումը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ. Հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը՝ կանոնադրությունը, և թե’ հայկական, թե’ ամերիկյան կողմից հրապարակվեց համատեղ աշխատանքների արդյունքում մշակված ու վերջնական համաձայնեցված բուն փաստաթղթի ամբողջական նույնական տեքստը։ Կանոնադրությամբ սահմանվում է
Քանի դեռ Ադրբեջանի բնակչության զգալի զանգվածը շարունակում է ապրել հայատյացության գաղափարներով, խաղաղություն Ադրբեջանի ու ՀՀ միջեւ հնարավոր չէ. փորձագետ
Եվ եթե այդ քաղաքականութանը հակազդելու, իրավական գնահատական տալու փոխարեն ասում ենք՝ որեւէ պահանջ չունենք, դա նշանակում է, որ այդ քաղաքականությունը շարունակվելու է. փորձագետ


















































