Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանի գործով ապացույցներից մեկը Aravot.am-ի հրապարակումն էր

Գ. Գուլքանյանը հայտարարեց. «Մեղադրողը թող հեգնանքով չարտահայտվի: Իմ ցերեկվա քշածը իր գիշերվա զադնին է»:

Տարածաշրջանի ամենաերկար ասուլիսը

Երկար մտորումներից հետո Սերժ Սարգսյանը, փաստորեն, հրաժարվեց Ազատության հրապարակ այցելելու մտքից, փոխարենը ասուլիս հրավիրեց։ Ասուլիս ասվածը տվյալ պարագայում խիստ պայմանական ձեւակերպում է, քանի որ այն միջոցառումը, որ տեղի ունեցավ նախագահական նստավայրում, ամեն ինչի նման է, բացի ասուլիսից։ Խնդիրը միայն այն չէ, որ ասուլիսին հրավիրվում են բոլոր ԶԼՄ-ները, որոնք իրենք են ընտրում մասնակցել դրան, թե ոչ,

Մահացու պատահար Երևան-Երասխ ճանապարհին

Մարտի 19-ին, ժամը 22.00-ին, 1962 թ. ծնված Վարդգես Ղազարյանի վարած «ՎԱԶ-21703-118-01» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 30-րդ կմ-ին`  Շահումյան գյուղի հատվածում, շրջվել է: Պատահարի հետևանքով  Վ. Ղազարյանը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Ախտորոշվել է սիբիրյան խոց

Երկու անձի մոտ, որից մեկը` Վրաստանի քաղաքացի, ախտորոշվել է սիբիրյան խոց` մաշկային ձևը: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանք մարտի 7-ին Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղում իրականացրել են խոշոր եղջերավոր կենդանու մորթ և մարտի 15-ին վերադարձել Երևան: Հիվանդները մարտի 18-ին դիմել են բժշկական օգնության: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը: Հիվանդների

Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Եվրոպայի 10 ուժեղագույն ակումբների թվում

Ամերիկյան «Bleacher Report» ինտերնետային հրատարակությունն ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով կազմել է Եվրոպայի 20 ուժեղագույն ֆուտբոլային ակումբների ցանկը, որտեղ Դոնեցկի «Շախտյորը» եզրափակում է լավագույն տասնյակը: Ուկրաինայի չեմպիոնը, որի կազմի առանցքային ֆուտբոլիստներից է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, շրջանցել է այնպիսի գրանդ ակումբների, ինչպիսիք են «Ինտերը», «Չելսին», «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին»,  «Նապոլին», «Պորտուն»: Ահա, թե որ թիմերն են

Մարդու իրավունքների վիճակը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները. ·        Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման ոլորտում իրավասու մարմինների հայեցողական գնահատման հետևանքով բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել: ·        Նախարարությունը նույնիսկ ուժի մեջ մտնելուց հետո որոշակի ժամանակահատված չի կատարել ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ թիվ 1050 որոշման պահանջները, որոնք վերաբերում էին լիազորագրով կենսաթոշակ ստանալուն: ·         «Պետական կենսաթոշակների  մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթները կիրառել է

Փլուզվել է տան պատնեշը

Մարտի 19-ին, ժամը 12.03-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 5-րդ տան պատը փլուզվել է և տեղի է ունեցել հողաշերտի սահք: Դեպքի վայր է մեկնել Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը: Տեղում պարզվել է, որ փլուզվել է տանը կից քարե հողապաշտպան պատնեշը` 10 քմ մակերեսով: Դեպքի մասին տեղեկացվել են Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակիցները: ԱԻՆ

Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերն անլուրջ են, մանկապարտեզի մակարդակի

Հայաստանը պետք է խնդրի՝ Մաքսային միության անդամ դառնալու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ, կրեմլյան փորձագետ Սմբատ Կարախանյանն՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ասուլիսին և նրա հնչեցրած այն մտքին, թե Հայաստանին չեն պարտադրում դառնալ Մաքսային միության անդամ: Սմբատ Կարախանյանը ևս նշեց, որ ՌԴ-ն Հայաստանի առջև Մաքսային միությանն

Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները Սարի «Կարոտ»-ում (Ֆոտոշարք)

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Դավիթ Ղազարյանը խոսելով երգչի մասին ասաց. «Կոնսերվատորիայում ուսումնառության բոլոր տարիների ընթացքում Սարիբեկը եղել է շատ շնորհաշատ երիտասարդ` բոլորովին չօգտվելով այն հանգամանքից, որ ինքը Լեռնային Ղարաբաղից է»:

Հաստատվել է աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանության օրը

Ցյուրիխում կայացած ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության կազմկոմիտեի նիստը որոշել է Բրազիլիայում կայանալիք եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունը կազմակերպել այս տարվա դեկտեմբերի 6-ին՝ Կոստա-դու-Սաուիմպայում: Նիստում հաստատվել է նաեւ Ռուսաստանի առաջարկը՝ իր երկրում կայանալիք 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունն անցկացնել 2015  թվականի հուլիսի 24-ին կամ 25-ին՝ Սանկտ-Պետերբուրգում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Բաղրամյան 26-ի պատուհանից

Դատելով երկրում առկա իրավիճակին Սերժ Սարգսյանի տված գնահատականներից՝ կարելի է պնդել, որ գործող նախագահը առկա խնդիրներն ու մարտահրավերը ադեկվատ չի ընկալում և Հայաստանին նայում է միայն նախագահական նստավայրի պատուհաններից: Նախ՝ նա աներկբա պնդում է, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ գոյություն չունի և իր վերընտրությունը և ընտրությունների անցկացման որակը որևէ հարց չի առաջացնում: Սերժ Սարգսյանի խոսքերից տպավորություն

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊՈԵԶԻԱ

Անձրեւ, անձրեւ, մի արի, Միտինգը մի խանգարի:

Մագնուս Կարլսենը հավասարվեց Լեւոն Արոնյանին

Լոնդոնում ընթացող հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի արեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ, Մագնուս Կարլսենը հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին, միավորը բաժանեցին Բորիս Գելֆանդ-Վասիլի Իվանչուկ, Թեյմուր Ռաջաբով-Վլադիմիր Կրամնիկ զույգերը: Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է հաստատվել. Արոնյանն ու Կարլսենը ունեն 3,0-ական միավոր: Նրանց հաջորդում են Սվիդլերը՝ 2,5, Ռաջաբովն ու Կրամնիկը՝ 2,-ական, Գրիշչուկը՝ 1,5,  Գելֆանդը եւ

Բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Մարտի 20-ին՝ ժամը 09.15-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Կատու կլինի, թե օրանգուտան, միայն թե մարդկային վերաբերմունք ունենա. հանրության գնահատականը (տեսանյութ)

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ նա Ր. Հովհաննիսյանին թշնամի չի համարում և, եթե որեւէ մեկը կասի, որ այսօր, երբ արդեն ընտրություններից բավականին ժամանակ է անցել, կա թշնամության մթնոլորտ, ուրեմն նա իրավիճակին չի տիրապետում: «Այո, կան դժգոհներ, կան բողոքողներ: Բայց ես թշնամանք չեմ տեսնում»,-ասել էր երկրի նախագահը: Թե որքանով էր

Կարապետ Ռուբինյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է համաձայնվել Սերժ Սարգսյանի 3-րդ պայմանին»

Նա գտնում է, որ առաջին առաջարկով Սերժ Սարգսյանը սպառնում է, մյուսով «կուտ է տալիս», իսկ 3-րդ ճանապարհն ընդունելի է: Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրած ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանի համար 3 ճանապարհ էր մատնանշել:  Այդ ճանապարհների հետ կապված այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի առաջին առաջարկը, դա անթաքույց սպառնալիք որակեց:

Weston Patch. «Հայ պապի արհեստանոցից մինչև կոշիկի խանութ ԱՄՆ-ում»

Տիգրան Տոնյանը 15 տարեկան էր, երբ Հայաստանում՝ իր պապի կոշկակարական արհեստանոցում պատրաստեց իր առաջին կոշիկները: Հիմա՝ 27 տարի անց, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուեսթոն քաղաքում նա իր անձնական խանութ-արհեստանոցն ունի, որը թաքնված է քաղաքի կենտրոնում գտնվող մի համեստ շենքում: Գրում է «Ուեսթոն փեթչ» պարբերականը:   Շենքն այդքան էլ աչքի ընկնող չէ, սակայն լուսամուտից երևացող Տոնյանի կոշիկներն այլ

Правда. «Հայաստանից բերված բեռը գերազանցել է ճառագայթման նորման»

«Դոմոդեդովո» օդանավակայանի մաքսային ծառայողները բերման են ենթարկել Հայաստանից ժամանած Ռուսաստանի քաղաքացու, որն իր հետ ռադիոակտիվ բեռ էր տեղափոխում: Այս մասին հայտնել են Դաշնային մաքսային ծառայությունից: Գրում է «Պրավդա» թերթը: «Դոմոդեդովոյի մաքսային աշխատակիցները Երևան-Մոսկվա չվերթի ուղևորների մաքսային ստուգման ժամանակ կանգնեցրել են քաղաքացու, որի ուղեբեռում ռադիոակտիվ իր կար: Երբ ուղևորն անցնում էր «կանաչ» միջանցքով, համապատասխան ազդանշան է

Orange-ը ներկայացրեց Orange Blade III սմարթֆոնը

Այսօր Orange-ը ներկայացրեց Orange Blade-ը III՝ ընկերության առաջին բրենդավորված սմարթֆոնը Հայաստանում: Orange Blade III-ն աշխատում է Android օպերացիոն համակարգով, ունի 1 ԳՀց հզորությամբ պրոցեսոր, 3G ցանցում ապահովում է մինչև 7.2 Մբ/վ ներբեռնման արագություն: Սմարթֆոնն ունի 4ԳԲ հիշողություն, որը կարելի է ավելացնել մինչև 32 ԳԲ: 5 ՄՊ տեսախցիկով այս սմարթֆոնը, որը հագեցած է MP3/MP4 նվագարկչով ու

ՀՀԿ-ի պատասխանը` ԲՀԿ-ին

«Գեղեցիկ չի, Տիգրան ջան» « ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ մամուլի խոսնակի հնչեցրած հայտարարությունը տարակուսելի, զավեշտալի եւ տարօրինակ էր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը: Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը քննադատություն հնչեցրեց ՀՀԿ-ի հասցեին` Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների համատեքստում : Թիվ մեկ զավեշտը ԲՀԿ մամուլի խոսնակի հայտարարության

«Ադրբեջանում յուրաքանչյուր նախարար օլիգարխ է»․ Արիֆ Յունուսով

Ադրբեջանի առողջապահության նախարարը բյուջեից գողացել է 3 միլիարդ դոլար, Հայաստանի բյուջեի չափ:   Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը «Առավոտ»-ի հետ զրույցում, խոսելով Ադբեջանում բողոքի ակցիաների եւ հասարակական դժգոհությունների մասին, նկատեց․ «Ինչն է հետաքրքիր․ եթե Հայաստանը աղքատ երկիր է, ապա մեզ մոտ գոնե այնքա՜ն փող կա․․․ Միայն նավթից եկամուտը

Գալուստ Սահակյանն ու Շարմազանովը կարող են փոխարինել 131 պատգամավորների

Այսօր Ազատության հրապարակում բաց քաղաքացիական խորհրդի նիստին քաղաքացիները հարց ուղղեցին, թե մեր այս փոքր երկրի համար 131 պատգամավորը շատ չէ՞: Նիստը վարող Կարապետ Ռուբինյանը պատասխանեց, որ մեր խորհրդարանի համար, որի ֆունկցիան կառավարության որոշումները դակելն է, 131-ը շատ-շատ է. «Կարելի է 1 հոգով էլ բավարարվել: Ենթադրենք, Գալուստ Սահակյանը մենակ, մաքսիմում թող Շարմազանովն էլ լինի: Բայց այն

Todays Zaman. «Թուրքիան դարձել է սպառազինություն ներկրող երրորդ ամենախոշոր երկիրը»

Թուրքիան դարձել է սպառազինություն ներմուծող 3-րդ ամենախոշոր երկիրը Մերձավոր Արևելքում, չնայած հսկայական քանակությամբ պատվերներ է ստանում նավթով և գազով հարուստ Պարսից Ծոցի երկրներից: Ասվում է Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրման ինստիտուտի երկուշաբթի օրը հրապարակած զեկույցում: Գրում է «Թըդեյս զաման» պարբերկանը: Զեկույցում ասվում է, որ 2003-2007թթ. և 2008-2012թթ. Արևելյան Եվրոպայում զենքի ներմուծման ծավալը աճել է 21 տոկոսով:

«Եթե Րաֆֆին 150 հազար մարդ հավաքեր սահմանադրական դատարանի մոտ, Գագիկ Հարությունյանը կզիջեր». քաղաքագետ

Ըստ Երվանդ Բոզոյանի՝ Գագիկ Հարությունյանը կընտրեր ժողովրդին, այլ ոչ թե`Սերժ Սարգսյանին:   ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկվա ասուլիսին կարծիք է հայտնել. «Հացադուլ հայտարարելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գործընթացները դուրս դրեց քաղաքական պրոցեսից»: Այսօր Aravot.am-ը քաղաքագետներ Ստեփան Գրիգորյանից եւ Երվանդ Բոզոյանից հետաքրքրվեց՝ արդյոք կիսո՞ւմ են նախագահի կարծիքը: Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն այս առնչությամբ

Ինչո՞ւ «Էմփիրեյ» ռոք խումբը հրաժարվեց Ազատության հրապարակում համերգ տալուց

Շաբաթ օրը Ազատության հրապարակում նախատեսված «Էմփիրեյ» ռոք խմբի համերգը չի կայանալու: Այս մասին Aravot.am-ին հայտնեց խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը: Հիշեցնենք, դեռ կեսօրին Ս. Մանուկյանը մեր զրույցում հաստատել էր համերգի մասնակցության մասին: Նրա խոսքերով, այս որոշումը խմբի բոլոր անդամների միջեւ քիչ առաջ տեղի ունեցած քննարկումից հետո է հաստատվել: Ս. Մանուկյանի պատմելով՝ խմբի անդամները համերգին մասնակցելու նպատակահարմարության

Կապանի շրջակայքում հանգստյան գոտիներ ստեղծելու մտադրություն կա

Հանքարդյունաբերական քաղաք լինելուց բացի, Կապանն ունի նաեւ հրաշալի բնություն` հանգստի հարմարավետ կազմակերպման, տուրիզմի զարգացման եւ  հանգստյան գոտիների հիմնման համար: Կապանցիներն այսօր անցյալի հուշերով են պատմում, թե ինչպես էին նախկինում ընտանիքներով հանգիստը կազմակերպում  եւ ուրախ ժամանակ անցկացնում քաղաքի շրջակայքում գտնվող հանգստյան գոտիներում, որտեղ նույնիսկ հանգստանալու էին գալիս բնակիչներ Հայաստանի եւ աշխարհի տարբեր վայրերից: Սակայն այսօր  գործող

Սերժ Սարգսյանը նկատի ուներ, որ իրեն գրպանահատ են անվանել «Երկիր մեդիա՞յի» եթերում

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսի ժամանակ  «Երկիր Մեդիա»  հեռուստաընկերության քաղաքական ու լրատվական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը բարձրացրեց այն հարցը, թե, ի վերջո, մինչև ե՞րբ է շարունակվելու աշխատաձևը՝ երբ կտրուկ հանձնարարություններ են լինում, մի քիչ դրա շուրջ ակտիվացում է լինում, հետո ամեն ինչ հանդարտվում է, ամեն ինչ գնում է նույն հունով: Նա որպես օրինակ բերեց

Գյումրեցի տաքսու վարորդները` «թքած-կպցրած» ասֆալտից մինչև Սերժի ինագուրացիայի ու Րաֆֆու հացադուլի մասին

Այսօր գյումրեցի վարորդները քաղաքի քարուքանդ  փողոցների պատճառով բողոքի ակցիա էին կազմակերպել  կենտրոնական շուկայի մոտ: Բողոքավորներն  անչափ վրոդվված էին Սերժ Սարգսյանի` Գյումրին բացարձակ անտերության մատնելու, Երևանի փողոցները զուգել-զարդարելու, իսկ  գյումրեցիներին մարդատեղ  չդնելու  վերաբերմունքից:  Ըստ նրանց , այնքան չվերահսկեցին, որ ասֆալտ  անողները «կերան»  ասֆալտի միջի մազութը` փողոցներում  ընդամենը սև բիծ քաշելով ու համոզելով, թե ասֆալտ ենք արել:

Արոնյանը ոչ-ոքի արեց Սվիդլերի հետ

Լոնդոնում ընթացող հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով 31-րդ քայլում միավորը բաժանեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Վաստակելով եւս կես միավոր՝ Հայաստանի լավագույն շախմատիստը վաստակած միավորների ընդհանուր գումարը հասցրեց երեքի: Այս պահին Գելֆանդ-Իվանչուկ, Կարլսեն-Գրիշչուկ եւ Ռաջաբով-Կրամնիկ պարտիաները դեռ շարունակվում են:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Դավիթ Սաֆարյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Թբիլիսիում մեկնարկած ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը հաջող դասավորվեց Հայաստանի ազգային հավաքականի համար: 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, տանելով միայն հաղթանակներ, եզրափակիչում հանդիպեց Թուրքիայի ներկայացուցիչ Վակուպ Գոռին եւ երկու մրցափուլերում մեկական միավոր վաստակելով՝ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031