Օրվա լրահոսը
Արմեն Մարտիրոսյան. «Եթե ՀԱԿ-ի մեր գործընկերները կցանկանան միանալ այս պայքարին, որեւէ խնդիր չենք տեսնում»
«Ժառանգության» ամբիոնում այսօր էլ կան մարդիկ, որոնք որպես անձ Արմեն Մարտիրոսյանի համար անընդունելի են Այն, որ ընտրություններից առաջ Կոնգրեսը մեղադրում էր Րաֆֆի Հովհաննիսյանին Սերժ Սարգսյանի իշխանությունը լեգիտիմացնելու մեջ եւ հիմա միավորվի նրա հետ՝ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը դրա մեջ խնդիր չի տեսնում. «Իրենց դիրքորոշումն է եղել ընտրություններից առաջ: Իրենք այդպես են նպատակահարմար գտել: Յուրաքանչյուր քաղաքական
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց դեսպանների հետ
22 փետրվարի 2013թ., Երեւան: Րաֆֆի Հովհաննիսյանն առանձին հանդիպումներ ունեցավ Հայաստանում Ամերիկայի միացյալ նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի, ինչպես նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է հետընտրական Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը: Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ
408.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Փետրվարի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.5 դրամ:
Պետդեպարտամենտ. «Ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի»
«Միմիայն հարատեւ եւ խաղաղ կարգավորումը կարող է կայունություն, բարգավաճում եւ հաշտեցում բերել տարածաշրջանին», – ընդգծել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։ Միացյալ Նահանգները կրկին կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին` լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ մասին անցած գիշեր Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը` պատասխանելով ադրբեջանական ANS հեռուստաընկերության թղթակցի
Իշխանությո՞ւնը «աչոկներ հավաքեց», թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանը հավասարակշռված վարվեց
Այս գործելաոճը ավելի լավ է, քան Ղարաբաղ կոմիտեի ճղճղան անդամներինը, որոնք գալիս հիստերիա էին սարքում: Ինչ է եղել, կարելի է նստել, հանգիստ խոսել ու հարցը լուծել:
Քննիչը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր ՀՀ ոստիկանության քննչական վարչության ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչ Սամվել Մելքոնյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման: Ըստ մեղադրանքի՝ նա կաշառք տվողի և նրա ներկայացրած անձի օգտին իր պաշտոնեական լիազորությունների շրջանակում որոշակի գործողություններ չկատարելու համար ընդունել է վերջինիս` կաշառք տալու առաջարկը: «Փաստինֆո»
Գրիգոր Ամալյանի հեռուստացույցը չի տարբերվում «Ժառանգության» անդամների «սարքերից»
«Ես չեմ կարծում, որ անհավասարաչափ լուսաբանում է: Չեմ կարծում, որ իմ հեռուստացույցը կամ մեր տան ռադիոընդունիչը տարբերվում են այլ քաղաքացիների կամ «Ժառանգության» անդամների սարքերից: Ես եւ տանն՝ աշխատանքից հետո, նայում եւ տեսնում եմ, թե ի՞նչ չափով է լուսաբանվում: Եվ հանրահավաքներն են լուսաբանվում, եւ նրանց հայտարարություններն են լուսաբանվում, եւ ասուլիսները»,- Aravot.an-ի հետ զրույցում հակադարձելով «Ժառանգություն» կուսակցության
ԱԻՆ-ը` օրինակելի նախարարություն
Փետրվարի 22-ին ԱԻ նախարարությունն էր այցելել հատուկ կարիքավոր մարդկանց աջակցության «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագրի մասնակիցների 19-հոգանոց խումբը: Վերոնշյալ ծրագրով «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և «Human Dignity and Peace» հիմնադրամի աշխատակիցների համար անցկացվում է «Աշխատատեղի հարմարեցում» թեմայով դասընթաց: Այն վարում է Նիդեռլանդներից ժամանած փորձագետ Յան Հոսթինգը։ Դասընթացի
Աստղիկ Ավետիսյան. Դիմել եմ, որովհետեւ ասելիք ունեմ
Նա հավաստիացնում է, որ ձեւական չի դիմել ՀՀՌԽ անդամի թափուր պաշտոնի համար Փետրվարի 1-ին ավարտվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանի լիազորությունները, եւ հայտարարվել է մրցույթ՝ թափուր պաշտոնի համար: Մրցույթին մասնակցելու դիմում են ներկայացրել «Շարմ» հոլդինգի տնօրեն, շոու-ոլորտում հայտնի Ռուբեն Ջաղինյանը եւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու., 2008 – 2011թթ. ՀՀ
«Ս. Սարգսյանը կգնա ավելի հանգիստ ճանապարհով». Գագիկ Մակարյան
Տնտեսագետներն ու ոլորտի ներկայացուցիչները կարծում են, որ Ս. Սարգսյանի հիմնական նպատակը տնտեսությունն օլիգարխիզացիայից, մենաշնորհներից ազատելը պետք է լինի: Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով` հետընտրական զարգացումները իրենց ազդեցությունն ունեն նաեւ տնտեսության վրա: «Հանրության մեջ այդ լարվածությունը տեղափոխվում է նաեւ արտասահմանյան երկրներ: Որոշակի սպասողական վիճակ, այդուհանդերձ, կլինի, մինչեւ որ կրքերը կհանդարտվեն, եւ դրանից հետո կյանքը
Փոխոստիկանապետ. ակցիան կազմակերպվել է սոցցանցերում պայմանավորվածության հիման վրա եւ օրենքով թույլատրված չէ
Քիչ առաջ ԵԱՀԿ/ԺՄԻԳ գրասենյակի ներկայացուցիչը մոտեցել է ակտիվիստներին եւ Երեւանի փոխոստիկանապետ Օսիպյանին հայտնել, որ իրենց համար նեղություն չէ ու իրենք ուրախ կլինեն ակտիվիստներին դիմավորել գրասենյակի առջեւ: Նա ասաց, թե տեղյակ են, որ ակտիվիստներն իրենց հանձնելու ինչ-որ բան ունեն եւ առաջարկեց, եթե օրենքի շրջանակներում է, թույլ տալ ակտիվիստներին վերեւ բարձրանալ: Պարոն Օսիպյանը գրասենյակի ներկայացուցչին ասաց, որ
Միայն հաղթանակ են ակնկալում
21-ամյա Տիգրան Կիրակոսյանն 2012-ի տարեվերջին ճանաչվեց Վանաձորի լավագույն երիտասարդ մարզիկ: Անցած տարի մեծահասակների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նա զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը: Ինքը` մարզիկը, թեև ուրախ է լավագույնը ճանաչվելու համար, սակայն այնքան էլ գոհ չէ ունեցած արդյունքներից: Սամբո ըմբշամարտով սկսել է զբաղվել 12 տարեկանից. «Դասընկերս պարապում էր: Գալիս էր դպրոց, կրած մեդալները բերում-ցույց տալիս:
Ջավախյան. «Այլիսլին խայտառակությունից փրկում է «սաֆարովյան ադրբեջանցիներին» (Տեսանյութ)
Հայ մտավորականները` ադրբեջանցի գրողի հումանիզմի մասին
Միացյալ թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարարն անդրադարձել է Հայաստանի նախագահական ընտրություններին
Դեյվիդ Լիդինգթոնը նշել է. «Փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները ևս մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում»:
Գյուլը Սարգսյանին շնորհավորել է համաձայն «Թուրքիայի պետական ավանդույթների»
Պաշտոնական Անկարայի հավաստմամբ` շնորհավորանքը քաղաքավարության միջազգային կանոնների շրջանակներում է։
Դավիթ Հակոբյան. «Ընտրությունները գնահատում եմ մեկ բառով՝ իշխանագողություն»
Գլխավոր մարքսիստը ձայն է տվել Սերժ Սարգսյանին:
Պատերազմի և խաղաղության ականատեսները
Ստեփանակերտցի Խաչատրյանների ընտանիքի երեք սենյակից բաղկացած համեստ բնակարանում իրար կողքի ապրում են միանգամից 4 տարբեր սերունդների ներկայացուցիչներ. 61-ամյա Յուրա Խաչատրյանը տիկնոջ՝ 54-ամյա Սմելա Սարուխանյանի, միջնեկ որդու, հարսի, թոռան և փոքր որդու հետ միասին: «Մեծ ընտանիք ունենալն առանձնակի երջանկություն է, իհարկե, դժվար է այսքանով մեկ հարկի տակ ապրելը, բայց մենք սովորել ենք, կարևորը խաղաղություն լինի, մնացածն
«Մարդիկ եթերում ճմրթված վադալազկայով նորաոճ ու հայեցի են երեւում». Անդրանիկ Հակոբյան
«Լեզուն միշտ էլ արտակարգ իրավիճակում է եղել: Ժողովուրդն է լեզվի պատվիրատուն, այն մեր ինքնապահպանության գլխավոր գործոնն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մայրենիի միջազգային օրվա շրջանակներում, հայերենի արդի խնդիրների մասին նշեց հրապարակախոս, բանաստեղծ, հասարակագետ, Արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը: Բանաստեղծի պնդմամբ, լեզվի պահպանությունը մեր պետության խնդիրն է, փոքրաթիվ ժողովուրդների համար լեզվի պահպանումը առավել կարեւոր է:
Ո՞վ կլինի Ամալյանի իրավահաջորդը
«Որեւէ գործունեության գնահատական պիտի բխի ոլորտում զարգացումներով: Ես կարծում եմ, որ ՀՌԱՀ-ի ոլորտում, այս տարիների ընթացքում էական առաջընթաց է գրանցվել»,- այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, իր պաշտոնավարման ընթացքը գնահատեց ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը: Առաջընթացի առումով, իբրեւ «շատ տեսանելի» չափորոշիչ, պարոն Ամալյանը նշեց. «2001 թվականին, երբ Հայաստանում ընթացան վերալիցենզավորման եւ լիցենզավորման գործընթացներ, լավագույն հեռուստաընկերությունները նրանք էին, որոնք
«Ադրբեջանը ոչ միայն բարոյական, այլև քաղաքական իրավունք չունի վեր հանել ստի վրա հիմնված խնդիրներ».Լարիսա Ալավերդյան
ԱԺ-ում կդրվի՞ քննարկման Չեխիայի կողմից, այսպես կոչված, ցեղասպանության նախագիծը, որո՞նք կլինեն Հայաստանի պատասխան քայլերը և ի՞նչ վտանգների կարող է հանգեցնել ադրբեջանցիների ակտիվ ու գրեթե անսխալական քարոզչության վտանգները: «Մենք պետք է նախաձեռնող լինենք, ոչ թե միայն պաշտպանվենք: Սերժ Սարգսյանի օրոք քարոզչական մեքենան վերջապես սկսեց աշխատել, որի ապացույցը Խոջալուի դեպքերի մասին ֆիլմերի նկարահանումն էր: Բայց ինչու ենք
Ռեժիսոր .«Հայ ազգը ուղղակի ժամանակավոր պետություն է»
«Ֆիլմը նկարահանվեց 2009-2010 թթ.-ներին, այն 29 րոպե տեւողությամբ է: Գրվել է առանց սցենարի՝ կառուցման ընթացքում էր որոշվում հետագայում ինչ նկարել: Թարգմանվել է տարբեր լեզուներով, սակայն խոսքերն այնքան դեր չեն խաղում, ինչքան դրվագները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Լռություն. հայը եւ հայկականը Վրաստանում» վավերագրական ֆիլմի մասին նշեց ռեժիսոր Տիրան Կարապետյանը: Ֆիլմը պատրաստվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի
Ոստիկաններ-ակտիվիստներ վիճաբանությունը շարունակվում է (Տեսանյութ)
Այս պահին դեռ ոստիկաններ-ակտիվիստներ վիճաբանությունը շարունակվում է: Ակտիվիստները կարմիր քարտ են ցույց տալիս ոստիկաններին եւ գոռում են՝ «Դիտորդներ, եկել եք, որ ի՞նչ անեք: Դավայ, դասվիդանիյա»: Ակտիվիստները նաեւ կատակներ են անում ոստիկանների հասցեին՝ «Սիրուն չէ, ապամոնտաժեք սրանք», «Եկել եք մեր ճանապարհը փակում եք, որ ի՞նչ անեք»: Քիչ առաջ Երեւանի փոխոստիկանապետ, գնդապետ Օսիպյանը ակտիվիստներին հորդորեց իրենց ակցիան
«Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տվեցին այն մարդիկ, որոնք ուզում էին, որ Հայաստանում գեյ կլուբներ բացվեն». Հայկ Բաբուխանյան
Մարդիկ կան, որոնք ասում են, որ ես ուզում եմ, որ գեյ կլուբներ լինեն Հայաստանում, բա ուր պիտի գնա այդ մարդը, իհարկե՝ պիտի գնա Րաֆֆիին ձայն տալու, որովհետեւ հիմա այդպիսի բան հնարավոր չէ
Բախում` ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ (Տեսանյութ)
Քիչ առաջ ԵԱՀԿ/ԺՄԻԳ երեւանյան գրասենյակի առջեւ սկսված ակցիայի ընթացքում ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ բախում է տեղի ունեցել: Ոստիկանները ուժի կիրառմամբ ակտիվիստներին գրասենյակից ներքեւ են իջեցրել եւ այդ պահին շրջափակելով ակտիվիստներին, չեն թողնում բարձրանալ վերեւ: Այս պահին ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ վիճաբանություն է սկսվել: Ակտիվիստները պնդում են, որ ոստիկանները խոչընդոտում են իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Փոխգնդապետ
Ուղիղ միացում. Վահան Արծրունին եւ Մարինե Պետրոսյանը` «Դեմ առ դեմ»
«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 83-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են` բանաստեղծուհի, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը եւ երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին: Քննարկման թեման` փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահական ընտրություններից հետո ստեղծված հետընտրական իրավիճակը : Սույն հաղորդման բովանդակությունը կարող է չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տեսակետներին։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական
«Այո, ես Վեհափառի համագյուղացին եմ»
Ըստ Արթիկի թեմի առաջնորդ տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, դրանից իր պատասխանատվության չափն ավելացել է: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի կոնդակով անցյալ տարեվերջից Արթիկն ունի առանձին թեմ, թեմակալ առաջնորդն էլ գերաշնորհ տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն է: Անցել է շուրջ երկու ամիս, եւ Հովակիմ սրբազանն առաջին անգամ խոսում է թեմում կատարված եւ կատարվելիք գործողությունների մասին: – Ինչպե՞ս որոշվեց,
ՌԱԿ-ի հայտարարությունը
2013 թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրություններում ձայների զգալի առավելությամբ հաղթանակ տոնեց գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ում թեկնածությունը պաշտպանել եւ սատարել էր նաեւ աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցությունը: ՌԱԿ-ը շնորհավորում է նորընտիր նախագահին եւ մաղթում նրան հետագա աշխատանքային նոր ձեռքբերումներ ու հաջողություններ: Ռամկավար Ազատական կուսակցությունը, հավատարիմ իր որդեգրած բացառապես հայրենանպաստ դիրքորոշմանը եւ իրատեսորեն
Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
Փետրվարի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի մերձակայքում: Դիրարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/, դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ: ԼՂՀ տարածքից դիտարկման խմբի մեջ էին մտնում ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո
Խաչատրյանական տրիոն Խաչատրյան կքարոզի
Մինչդեռ ԱՄՆ-ում Խաչատրյանական փառատոնը տապալվել է Տեղեկացրել էինք, որ Արամ Խաչատրյանի հոբելյանի առիթով ամերիկյան «Competitions and Festivals»-ի գործադիր տնօրեն Սթիվեն Դայերը փետրվարի 6-ին հայաստանյան լրատվամիջոցներով SOS էր հնչեցրել, նշելով, թե 2013թ. ԱՄՆ-ում Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյա հոբելյանի կապակցությամբ կայանալիք փառատոնը վտանգված է: Գրել էր նաեւ, թե փառատոնն անցկացվում է իր տնօրինած կազմակերպության եւ ՀՀ մշակույթի նախարարության
Եղիա Քեոշկերյանը մնացել է առանց տանիքի
Եղիա Քեոշկերյանի համար տանիք է դարձել շենքերի շքամուտքերը, որտեղ էլ գիշերում է՝ կիսաքաղցած եւ ծարավ: Եղիան 1994 թվականին վերցրել է Սիրիայի քաղաքացիության անձնագիրն ու փախուստի է դիմել Հայաստան: Միակ ապահով տեղը գտնելով Հայաստանում՝ որպես փախստական որոշակի ժամանակաշրջան բնակվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Հատուկ կացարանում»: Հարկ ենք համարում նշել, որ «Հատուկ կացարանում» հանգրվանում են նրանք,


















































