Օրվա լրահոսը
Հերթական ողբերգական դեպքը՝ Լոռու մարզի «Դրախտ» ռեստորանահյուրանոցային համալիրում. կա 4 զոհ
Երեկ՝ փետրվարի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ըստ shamshyan.com– ի ժամը 10:00-ի սահմաններում Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող «Դրախտ» ռեստորանահյուրանոցային համալիրից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ հյուրանոցի սենյակներից մեկում մահացած անձինք կան: Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ խումբը, մարզի ոստիկանապետ Անուբախ
Օմբուդսմենը Ոստիկանապետին է փոխանցել ընտրակաշառքի, կրկնաքվեարկության և լցոնման առերևույթ հիմնավոր 10 հաղորդումներ
Օմբուդսմենի 116 թեժ գծի և արագ արձագանքման ծառայությունը ստացել էր 255 ահազանգեր (համանման ծառայություններ մատուցող պետական և հասարակական թեժ գծերից առավելագույն քանակն է), որոնցից 25 ահազանգերը պարունակել են ընտրակաշառքների,կրկնաքվեարկության, լցոնման և այլ ընտրահանցագործությունների մասին տվյալներ: Երեկ Պաշտպանի աշխատակազմը ողջ օրվա ընթացքում կապվել է այդ 25 քաղաքացիների հետ և լրացուցիչ ճշտումներ է կատարել, որպեսզի ստանա նրանց
Վանաձորի քաղաքապետին. Հրապարակային ներողություն հայցեք
Հարգելի Պրն. Դարբինյան, Փետրվարի 21, «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրողի հետ ունեցած ձեր հարցազրույցում, պարզաբանելով հանրապետության երրորդ քաղաքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը, նշել եք, որ՝ մեջբերում. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում` ինչ է անում»: Մասնակցելով, 2013-ի, փետրվարի 18-ին կայացած Նախագահական ընտրություններին, իմ եւ Ձեր
Որոշակի անորոշություն
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացնելու է Սերժ Սարգսյանի հետ նախօրեին ունեցած հանդիպման մանրամասները, որ կայացել էր նախագահական նստավայրում: Այդ հանդիպումից անմիջապես հետո, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: Այս հանդիպման մանրամասները ևս հայտնի չեն, թեև հասարակությանը, իհարկե, դրանք պակաս են հետաքրքրում, քան Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը:
Ծուղակ Րաֆֆի համար. «Իշխանությունը փորձում է ամեն ինչ անել ժամանակ շահելու եւ հետընտրական գործընթացը մաշելու համար»
Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հանդիպումը վերջ դրեց Հայաստանում հետընտրական գործընթացներին: Այս կարծիքին է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Այսօր տեղի ունեցած իրադարձություններով Հայաստանում ավարտվեցին այսպես ասած հետընտրական գործընթացները, եւ եթե վաղը կամ մյուս օրը ինչ-որ հանրահավաքներ անցկացվեն, դրանք իրականում որեւէ քաղաքական լուրջ հետեւանքներ չեն կարող ունենալ»,-Հայաստանի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին անդրադառնալով` «Մեդիալաբին» ասաց Մինասյանը:
Սպասվում է փոփոխական եղանակ
ՀՀ տարածքում` Փետրվարի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին արևմտյան շրջաններում, 24-26-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 22-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 23-ին նույնքանով կբարձրանա, արևելյան շրջաններում փետրվարի 24-ին ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով: Երևանում` Փետրվարի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-ին սպասվում են թույլ տեղումներ, 24-26-ին սպասվում
Կարեն Գրիգորյանը զիջել է առաջատարի դիրքը
Այսօր Ռոշֆորում ավարտվում է շախմատի ներկայացուցչական միջազգային փառատոնը: Ամբողջ մրցաշարի ընթացքում մրցաշարային աղյուսակը գլխավորած հայաստանցի միջազգային վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը նախավերջին տուրում ոչ-ոքի արեց եւ 6,0 միավորով առաջատարի դիրքը զիջեց նախորդ օրը իրեն հավասարված վրացի գրոսմայստեր Դավիթ Ժոժուային, որն իր հերթին կարեւոր մեկ միավոր վաստակեց: Իրենց անվան դիմաց 6,0-ական միավոր գրանցել են նաեւ գրոսմայստերներ Սամվել
Որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են
Փետրվարի 22-ին, ժամը 09.00-ին վերսկսվել են Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտակայքում Հրազդան գետն ընկած Ա. Բալայանի որոնողական աշխատանքները: Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին, ժամը 15.30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ` 2000 թ. ծնված Արսեն Բալայանը ընկել էր Հրազդան գետը: Մինչև ժամը 00.25-ը իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ: Դեպքի վայրում է գտնվել նաև ՀՀ
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ԱՄՆ-ի արտգործնախարարությունը՝ Խոջալուի ողբերգության ու Հայաստանում անցկացված ընտրությունների մասին
Նուլանդ. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով» ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը արտգործնախարարությունում անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Խոջալուի ողբերգությանը և Հայաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ հարցերին: Մամուլի ասուլիսին ներկա «ԱՆՍ» ադրբեջանական հեռուստաընկերության լրագրողն ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակին հարցրել է, թե Խոջալուի ողբերգության հերթական տարելիցը մոտենալուն պես արդյոք կան Խոջալուի ողբերգության զոհերի հիշատակը հարգելու
Burlington Patch. «Հայազգի աղջիկը՝ Մասաչուսեթսի տաղանդ»
Քրիստինա Այանյանը հաղթել է 2013թ. Մասաչուսեթսի «Միսս տաղանդ» մրցույթում: Գրում է «Բարլինգթոն փեթչ» պարբերականը: Քրիստինան 15 տարեկան է, ապրում է Բարլինգթոնում: Այս հաղթանակը նրան հնարավորություն է տալիս մասնակցելու Ամերիկայի «Միսս տաղանդ» մրցույթին, որն անցկացվելու է Օգոստոսին, Ֆլորիդայում: Նա 10-րդ դասարանի աշակերտ է և վարժ խոսում է և՛ հայերեն, և՛ անգլերեն: Նա նաև ընտրվել է որպես
Ekklesia. Գարեգին Ա-ի և Բենեդիկտ XVI-ի ընդհանրությունը
Անդրադառնալով Հռոմի Պապ Բենեդիկտ XVI-ին ՝ «Էկկլեսիա» պարբերականի հրապարակման հեղինակը գրում է, որ Բենեդիկտ XVI-ը հիշեցնում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ին՝ նշելով, որ նա նաև Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի ընկերն էր: «Ես ծանոթացել եմ Գարեգին Ա-ի հետ, երբ Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդի քարտուղարի գլխավոր օգնականն էի, իսկ նա չորս համանախագահներից մեկն էր: Բենեդիկտ
Hurriyet. «Բուլղարիայի վարչապետը թուրք գործչին մեղադրում է մահափորձի մեջ»
Բուլղարիայի հրաժարական ներկայացրած վարչապետը մեղադրել է թուրք-բուլղարական կուսակցության նախկին առաջնորդին իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Գրում է «Հյուրիեթ» թերթը: Խորհրդարանի մեծամասնության կողմից իր հրաժարականը ընդունելուց անմիջապես հետո, խորհրդարանի ամբիոնից խոսելով, Բոյկո Բորիսովը, վկայակոչելով օտարերկրյա հետախուզության գործակալության փաստաթուղթ, ասել է, որ աջերի և ազատության համար շարժման նախկին առաջնորդ Ահմեդ Դողանը նրա մահն էր ուզում: «Գործընկեր
Զինծառայող է մահացել
Այսօր՝ ժամը 09:30-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել արտակարգ միջադեպ, որի արդյունքում մահացել է ժամկետային զինծառայող Կարեն Արծվիկի Հակոբյանը (ծնված 1994թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն
Մուկուչյանը՝ հանձնաժողովի առջեւ դրված ծաղկեպսակի մասին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը օրեր առաջ հանձնաժողովի շենքի առջեւ մի խումբ քաղաքացիների կողմից բերված ծաղկեպսակի մասին չի ցանկանում խոսել, որովհետեւ, ինչպես ինքն է ասում, իր բարոյական նկարագիրը թույլ չի տալիս: «Չեմ ցանկանա անդրադառնալ, որ որեւէ գնահատականի չարժանացնեմ: Ձեւը, եղանակը, մոտեցումները եւ այլնի վերաբերյալ ունեմ ե՛ւ իմ բարոյական նկարագիրը ե՛ւ իմ ընդհանուր պատկերացումները նման
Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոն չի ուզել (Տեսանյութ)
ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ, Սերժ Սարգսյանի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը եւս չի մանրամասնել` տեղյա՞կ է ինքը Սերժ Սարգսյանն-Րաֆֆի Հովհաննիսյան այսօրվա հանդիպման մանրամասներին: Հովիկ Աբրահամյանը հավանական չի համարել 2008թվականի հետընտրական դեպքերի կրկնությունը` համոզմունք հայտնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նման ցանկություն չունի: «Ընտրություններն անցել են շատ լավ, այս ընտրությունները խորհրդարանական ընտրություններից
«Աստված երկնքից ուղարկեց Հիսուս բարուրած մի նոր մանուկ՝ Րաֆֆի Հովհաննիսյան» (Տեսանյութ)
Եռաբլուրի կինը Րաֆֆի Հովհաննիսյանին սրբի տեղ է դրել Այսօր Ազատության հրապարակից Րաֆֆի Հովհաննիսյանին Բաղրամյան 26 ուղեկցելուց հետո հանրահավաքի մասնակիցները լարված սպասում էին ՍԵրժ Սարգսյանի հետ հանդիպման ավարտին: Այդ թեժ պահին սրբապատկերը ձեռքին մի կին՝ տիկին Անահիտը, սկսեց գետնին պառկած Վարդգես Գասպարիի մոտ բարձրաձայն աղոթել ու գոռալ՝ «Ես ցավում եմ իմ նախագահի համար, իմ ազգի
Երեւանի քաղաքապետարանը մերժեց «Ժառանգությանը»
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը ս.թ. փետրվարի 20-ին իրազեկումներ է ներկայացրել Երևանի քաղաքապետարան` ս.թ. փետրվարի 23-ին, 24-ին և 25-ին ժ.15.00-19.00 Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ։ Ս.թ. փետրվարի 21-ին, ժ.11.00-ին Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի կողմից իրազեկման հեղինակը հրավիրվել է քաղաքապետարան և, առաջնորդվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի
Շնորհավորում է երկուսին էլ
Ի սրտե շնորհավորում եմ հաղթանակած վերընտրված հարգարժան Սերժ Սարգսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին` փայլուն, տպավորիչ ու հուսադրող ընտրարշավի և զգալի ձայներ հավաքելու առթիվ։ Ժողովուրդը և ես համոզված ենք, որ դուք երկուսով ու ժողովրդի հայրենասեր հատվածի հետ միասին կկառուցեք ապահով, արդար, օրենքի երկիր։ Հուսով եմ, առաջին քայլերը կկատարեք Մայր բուհում` հաստատելով կարգուկանոն։ Կարող եմ օգտակար լինել։ ԵՊՀ տպագրատուն
Մերժեցին «Ժառանգության» շտաբի համակարգողին
Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց տեղամասերում սկսված քվեաթերթիկների վերահաշվարկը դադարեցնելու պահանջով ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի համակարգողի դիմումը: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ թիվ 2 եւ 3 ընտրատարածքի մի քանի տեղամասերում երեկ կազմակերպված վերահաշվարկին «Ժառանգության» ներկայացուցիչները մասնակցել են ու հերքեց «Ժառանգության» տարածած տեղեկատվությունը, որ վերահաշվարկ է անցկացվում առանց իրենց: Պարոն Մուկուչյանը նաեւ
Հանդիպման մանրամասները չեն գաղտնազերծվում
Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Այն տեւեց մոտ մեկուկես ժամ: Սա առաջին նիստն էր նախագահական ընտրություններից հետո: Նիստի մանրամասները, սակայն, չեն հրապարակվում: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ԳՄ նիստում քննարկվել են ներկուսակցական, կազմակերպչական հարցեր: «Նախագահի գրասենյակը արդեն հայտարարություն տարածել է, ես ավելացնելու բան չունեմ» ,-ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը` չգաղտնազերծելով Սերժ Սարգսյան-Րաֆֆի
Կապանցի ընտրող. «Ուզում եմ, որ վաղվա օրը լավ լինի»
Կապանում նախագահական ընտրություններին ակտիվորեն մասնակցում էին նաեւ թոշակառուները, ովքեր մեծ կարեւորություն էին տալիս ընտրելու իրենց իրավունքին եւ պարտադիր համարում իրենց մասնակցությունը: Զարի տատն արմատներով Գորսից է, բայց տարիներ շարունակ Կապանում է ապրում, ասում է պարտադիր մասնակցում է երկրում անցկացվող բոլոր ընտրություններին եւ այս անգամ էլ բացառություն չէր: «Ես որպես էս երկրի տար տիրական ըմ քյացած
Խռոված ՀՀԿ-ականներն էլ իրենց կուսակցության առաջնորդին պարտության մատնեցին
Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարը պարզաբանում է Սերժ Սարգսյանի` Շիրակի մարզում պարտություն կրելու պատճառները: Այսօր Aravot.am-ը ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանից հետաքրքրվեց, թե ո՞ րն էր իրենց թեկնածուի Շիրակի մարզում ու հատկապես Գյումրիում կրած պարտության պատճառը. իշխանությունների` 5 տարի շարունակ մարզում վարած սոցիալ-տնտեսական ոչ ճիշտ քաղաքականությո՞ ւնը, որի պատճառով ազգաբնակչությունը հայտնվել է գործազրկության
Դանակահարություն Եղեգնաձորում՝ խոհանոցային դանակով
Փետրվարի 20-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի և ձախ ձեռքի մասում սուր կտրող ծակող գործիքից ստացված վնասվածքներով բուժկետ է տեղափոխվել Ա. Բ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին Ա. Բ.-ի հայրը հաղորդում է տվել, որ ժամը 13.30-ի սահմաններում, որդուն դանակահարել է Գ. Պ.-ն: Հանցագործության գործիք խոհանոցային դանակն առգրավված է: Փաստի առթիվ ոստիկանության Վայոց
Ո՞վ կմտնի ԱԺ՝ քննությունից հետո (տեսանյութ)
Խորհրդարանում այսօր հնչող հայերենը վիրավորում է լեզվաբան Լավրենտի Միրզոյանին: Այսօր մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով նա առաջարկում է, որ յուրաքանչյուր պետական այր պաշտոն ստանձնելուց առաջ մայրենի լեզվի քննություն հանձնի։ Լեզվաբանը կարծում է,որ այդ դեպքում կունենանք կիրթ խոսելաձևի տիրապետող պաշտոնյաներ.« Լեզվի մասին օրենքում հստակ ամրագրված է ՀՀ պաշտոնական լեզուն գրական հայերենն է, ուրեմն ԱԺ կլինի ,հանդիսություններ
Աշխարի 5 ամենատարօրինակ հանցագործությունները
Անգլիացի մի տղամարդ գնելով 24 սիգար ապահովագրում է դրանք 15000 դոլարով: Եվ քանի որ սիգարները ապահովագրված էին նաև հրդեհի կամ կրակի հետևանքով վնասվելուց, նա հանգիստ ծխում է իր սիգարները և դիմում է ապահովագրական ընկերություն` պահանջելով իր 15000 դոլար փոխհատուցումը: Տղամարդու պահանջի հիմքում ընկած էր այն, որ «սիգարները ոչնչացել էին 24 փոքրիկ հրդեհների արդյունքում»: Բացասական պատասխան
Այլ տեսանյութ՝ հանդիպման մասին
Րաֆֆի Հովհաննիսյանի Ֆեյսբուքյան էջում տեղադրված է «Ժառանգություն» կուսակցության նկարահանած տեսանյութը՝ հետեւյալ մեկնաբանությամբ. «Ներկայացնում ենք մեր տրամադրության տակ գտնվող կադրերը: Ցավոք մեր օպերատորի կողմից նկարահանումը ընդհատվել է անհարմար պահի: Սակայն հատուկ ցանկանում ենք շեշտել, որ թե հանդիպումից առաջ եւ թե հանդիպման ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, որ կողմնակից է հրապարակային հանդիպման: Սերժ Սարգսյանի հարցին ի պատասխան,
«Ավելի լավ ա, ինձ մի խոսացրեք, պիտի շան լափը լցնեմ դրանց գլխին»
Հանրահավաքի գալով` մարդիկ արդարություն են փնտրում: Ազատության հրապարակ դուրս եկած բազմաթիվ մարդիկ Հայաստանում արդարություն է ցանկանում հաստատել: Այսօր կեսօրին հրապարակում հավաքված մարդիկ միմյանց հետ զրուցում էին ու վերլուծում երկրում ստեղծված իրավիճակը: Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից մեկը, ով ինը տարի անտուն է մնացել, անհույս հայացքով ցույց է տալիս Ազատության հրապարակից քիչ հեռու գտնվող Հյուսիսային պողոտան ու
«Ռետրո ոճի համար նախընտրելի են «հնացած զարդերը». Զարդերի մասին
Նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել ենք այն թեմային, թե ինչ են զարդերն հուշում մեր բնավորության մասին: Այժմ կխոսենք զարդերի ընտրության և նորաձևության մասին: «Առաջին նախապայմանը ոճային համադրությունն է»,-ասում է երևանյան բիժուտերիաների խանութ-սրահներից մեկի վաճառողուհի Աստղիկ Հովսեփյանը, ով ևս պատրաստում ու վաճառում է զարդեր: «Ռետրո ոճի համար նախընտրելի են «հնացած զարդերը», որոնք իմիջիայլոց, այսօր մեծ պահանջարկ են
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ
Ինչպես տեղեկացնում է Yerkir.am-ը, Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ։ Հանդիպումը տևել է մեկուկես ժամ։


















































