Օրվա լրահոսը
Խաժակյան. Անարդարացի թանկ սակագին է։ Իրականում տրանսպորտի սակագինը չպետք է անցնի 120-130 դրամից․ «Հրապարակ»
Երևանի իշխանությունները հիմնում են նոր մոնոպոլիա, մենաշնորհ, որը «Թել-Սելն» է։
Լավ ապրել՝ նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Լավ ապրել՝ նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել։ Լավ ապրելու ուրիշ տարբերակ չկա։
Ո՞ր պատգամավորներն են ամենաշատը բացակայել քվեարկություններից. «Ժողովուրդ»
Ալեն Սիմոնյանը քվեարկություններից բացակայել է 59 անգամ և հետաքրքիրն այն է, որ 59 բացակայությունն էլ հարգելի պատճառով են։
Մարտեր առանց կանոնների
Թրամփը պատրաստվում է «գրավել» Կանադան, Պանաման եւ Գրենլանդիան, Չինաստանը սպառնում է ուժային ճանապարհով «վերադարձնել» Թայվանը, Ռուսաստանը զավթել է Ուկրաինայի զգալի մասը, Թուրքիան գրավել է Սիրիայի հիմնական քաղաքները եւ Ադրբեջանի հետ միասին պատրաստվում է պատերազմի միջոցով «միջանցք բացել» Հայաստանի Սյունիքի մարզում: Իր հերթին, նույն Ադրբեջանը պատերազմի միջոցով բռնազավթել է Լեռնային Ղարաբաղը եւ այնտեղ էթնիկ զտում է
Վաշինգտոնում այսօր կստորագրվի ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը
Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժ. 22:00-ին և կլուսաբանվի ՀՀ ԱԳՆ հարթակներով: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
Հապա ինչպե՞ս է, որ նույն Փաշինյանն ու իր ՔՊ-ն բացարձակապես անտեսեցին ավելի քան 50 հազար, իսկ իրականում՝ մոտ 70 հազար մարդու կարծիքը, որ միացել էին «Հայաքվեի» ստորագրահավաքին. «Փաստ»
Բայց, որ շատ ավելի էական է, տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիները այդ օրենսդրական նախաձեռնությամբ նպատակ ունեին քրեականացնել (քրեական պատիժ սահմանել) Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը: Իսկ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած (նույնն է՝ Արցախն ուրացած) Նիկոլ Փաշինյանը, հասկանալի է, ոչ մի ցանկություն չունի դրա համար քրեական պատասխանատվության ենթարկվելու:
Խուլիգանությունն ու մեր արածը սարեր, ձորերի տարբերություն է. Նարեկ Սամսոնյան
«Մենք արդեն հոգնել ենք՝ ասելով, որ այն հանցակազմը, որ վերագրվում է խուլիգանությանը, մեզ մոտ ամբողջովին բացակայում է: Խուլիգանությունը մի հանցակազմ է, որտեղ կա անխուսափելի խուլիգանության կենտրոնում հայտնվելու ու դրա հետեւանքով տագնապի, վախի զգացողություններ ունենալու հետ… խուլիգանությունն ու մեր արածը սարեր, ձորերի տարբերություն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմնեմնիմի» հաղորդաշարի հաղորդավար Նարեկ Սամսոնյանը: Նրա խոսքով,
Լյուդվիգ Գյուլնազարյանն ընտրվել է Փարաքար համայնքի ժամանակավոր պաշտոնակատար
Լյուդվիգ Գյուլնազարյանն, ըստ նախնական արդյունքների, 594 ձայնով ընտրվել է Փարաքար համայնքի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա արտահերթ ընտրություններում կգլխավորի իշխող ՔՊ-ի ցուցակը։Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին մասնակցել են 6 թեկնածու։ Նրանք են՝ Արփինե Առաքելյանը, համայնքապետի պաշտոնից հրաժարված Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը:
Ինձ մոտեցավ մի բարձրաստիճան պաշտոնյա եւ ասաց՝ գիտեք, դուք ձերբակալված չեք. Արսեն Բաբայան
Պետք է հասկանալ՝ այդ մշտադիտարկումը խտրական ձեւո՞վ է կատարվում, թե՞ խտրական ձեւով չի կատարվում. Մելիքյան
Լևոն Զուրաբյան. Ալիեւի սպառնալիքներին Փաշինյանը որեւէ պատասխան չունի եւ հերթական անգամ զբաղված է կործանարար ինքնախաբեության ներշնչանքով
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է. «Մեր այն քննադատությանը, որ Հայաստանի վրա կախվել է կործանարար պատերազմի սպառնալիքը, որը հնչեցվում է Ալիեւի շուրթերով, ինչին Հայաստանի վարչապետը պատասխանում է սոցցանցերի պչրուհուն հարիր անբովանդակ սելֆիներով կամ փիլիսոփայական խորիմաստության հավակնող դատարկաբանություններով, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է բառացիորեն հետեւյալը. «Նրանք, ովքեր մեզ քննադատում են հրապարակային լինելու մեջ, ուզում են Հայաստանում կյանքը
Ինչո՞ւ են ռուսաստանցի օլիգարխները շարունակում գործել՝ չնայած պատժամիջոցներին. «Ամերիկայի ձայն»
Վաշինգտոնում գործող Ատլանտյան խորհուրդ վերլուծական կենտրոնը զեկույց է հրապարակել Կրեմլի դեմ ուղղված պատժամիջոցների արդյունավետության մասին՝ «Պատժամիջոցների տակ գտնվող կլեպտոկրատիան․ ինչպե՞ս Պուտինի «կրեմլագարխները» վերապրեցին պատերազմը և նույնիսկ հաջողության հասան» վերնագրով։ Զեկույցի հեղինակ, Razom We Stand կազմակերպության ներկայացուցիչ Իլյա Զասլավսկին անդրադարձել է Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների անբավարար լինելուն։ «Ըստ Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների եվրոպական կենտրոնի (The
Մհերը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր․ Ռոբերտ Քոչարյան
Մեծ ցավով տեղեկացա մեր գործընկեր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին: Մհերը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Մհերի ընտանիքին, ընկերներին և բոլոր մտերիմներին: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
ՔԿ հանցագործությունների քննության վարչության պետը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀՀ ՔԿ ՀԿԳ վարչության Խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանն ազատման դիմում է ներկայացրել։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 10-ին հրաման է ստորագրել. Հիմք ընդունելով Ցուրա Իվանյանի դիմումը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասով և 22-րդ
«Այս գործի մասով ես ոչնչով չեմ զբաղվել, քանի որ որպես վկա եմ ներգրավված։ Ոչ մի գրագրության չեմ մասնակցել»․ Արմեն Աշոտյանի գործով վկա
Ռուբեն Մելիքյանը նշեց՝ հարցաքննությունն ունի իր սահմանումը․ «Այդ սահմանման մեջ չեն դրված իրավական գիտելիքներ, այլ փաստական տվյալների մասին է խոսքը։ Թե օրենքն ինչպիսի կարգավորում ունի, ինչպիսին չունի, սա հարցաքննություն չէ։ Արդյոք իրավասո՞ւ եք նման հարցադրումներ տալ վկային, արդյոք այդ հարցն իրավաչա՞փ է»։
Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՍՄԻԿ ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հասմիկ
Ուժային կառույցների ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, որոնց ծագման աղբյուրը հետագծելի չէ. «Ինֆոքոմ»
Ուժային կառույցների ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, որոնց ծագման աղբյուրը հետագծելի չէ 2023 թվականին ուժային կառույցների՝ Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության, Հակակոռոպւցիոն կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության 85 աշխատակիցներ ստացել են 343 մլն դրամի 105 նվիրատվություն։ «Ինֆոքոմը» կարողացել է նույնականացնել 105 նվիրատուներից 55-ին և գտնել նրանց կապը պաշտոնյաների հետ։ Պաշտոնյաները նվիրատվություններ ստացել են
Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածը շահագործվել է
11 կմ ճանապարհի արժեքը մոտ 5 մլրդ դրամ է
Կառավարության շենքում Աննա Հակոբյանի լուսանկարահանումն իրականացվել է անձամբ Փաշինյանի թույլտվությամբ. «Փաստինֆո»
Կառավարության շենքում Աննա Հակոբյանի մոդելային լուսանկարահանումն իրականացվել է անձամբ վարչապետի թույլտվությամբ։ Այս մասին «Փաստինֆոյի» դեկտեմբերի 6-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կառավարությունից։ Հիշեցնենք, Աննա Հակոբյանը նոյեմբերի 30-ին կադրեր հրապարակել՝ տարբեր դիրքերով ու կոստյումներով կառավարության շենքում նկարահանված։ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն՝ պարզելու թե ով է թույլ տվել Աննա Հակոբյանին որպես մոդել նկարահանումներ իրականացնել
Սկզբունքային և անմնացորդ հայրենասերի իր կերպարով Մհեր Սահակյանը մշտապես եղել է մեր Հայրենիքի պաշտպանության առաջնագծում. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը գուժում է հավատավոր դաշնակցական, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ ընկեր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան լուրը։ Սկզբունքային և անմնացորդ հայրենասերի իր կերպարով Մհեր Սահակյանը մշտապես եղել է մեր Հայրենիքի պաշտպանության առաջնագծում, Հայաստանի պետականության կայացմանն ուղղված քաղաքական պայքարի կիզակետում։ Ցավակցում ենք Սահակյան ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու մտերիմներին անգնահատելի կորստի համար։
Խուդաթյանն առանձնակի կարևորել է հատկապես Էներգետիկ և ճանապարհաշինության ոլորտներում առկա համագործակցության խորացման անհրաժեշտությունը
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին։ Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը և անդամ Ռուստամ Բաքոյանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանը հարուստ օրակարգ ունի Իրանի
Ցավակցում եմ պարոն Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին. Նիկոլ Փաշինյան
Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին: Ցավակցում եմ պարոն Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին:
Արարատ Միրզոյանը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
Հունվարի 14-ից 15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում: Ծրագրված են հանդիպումներ ԱՄՆ գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները նախորդ՝ 2024 թվականին նշանավորվեցին ակտիվ քաղաքական երկխոսությամբ և արժեքավոր ձեռքբերումներով։ Ապրիլի 5-ին տեղի ունեցավ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպումը։ Հունիսի 11-ին Երևանում կայացավ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը և ուրվագծվեց հարաբերությունների
«ՀայաՔվեն» վշտակցում է Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին, նրա մերձավորներին և գործընկերներին
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտացած է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի և ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանի վաղաժամ և եղերական մահով: Մհերն իր հանրային և պատգամավորական գործունեության ամբողջ ընթացքում իրեն դրսևորել է որպես ազգային նկարագրի տեր, նվիրյալ և սկզբունքային հայորդի: «ՀայաՔվեն» վշտակցում է Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին, նրա մերձավորներին և գործընկերներին: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահն ասել է. «Ուրախ եմ ձեզ հյուրընկալել Հայաստանում: Հարկ է նշել, որ նախորդ տարին բավական արդյունավետ էր մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխադարձ այցելությունների ինտենսիվության առումով: Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետևողական ամրապնդումը:
Ադրբեջանում հայ լինելը մահվան դատավճիռ էր․ լրանում է Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցը
1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին և մեկ շաբաթ շարունակվեցին քաղաքի հայ բնակչության՝ նախօրոք ծրագրված ու կազմակերպված ջարդերը։ Ադրբեջանական ջարդարար ամբոխը՝ կառավարության խրախուսմամբ ու թողտվությամբ, նախապես ճշտված հասցեներով հարձակվեց հայերի վրա։ Ծեծի ենթարկվեցին, կողոպտվեցին ու սպանվեցին հարյուրավոր հայեր։ Ջարդերի ժամանակ սպանված հայերի հստակ թիվը հայտնի չէ, սակայն այն հասնում է մի քանի հարյուրի։ Բաքվում, որտեղ 1988
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ. «Հայաստանում առկա 19 հազար բազմաբնակարան շենքերի 60 տոկոսից ավելին կառուցվել է մինչեւ 1980 թվականը եւ եթե վթարային չեն, ապա արդեն հնամաշ են»
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը 2024 թվականի ամփոփիչ ասուլիսում խոսեց 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ ծրագրի ընթացիկ վիճակի մասին, նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում առկա 19 հազար բազմաբնակարան շենքերի 60 տոկոսից ավելին կառուցվել է մինչեւ 1980 թվականը՝ խորհրդային նորմերով, որոնք եթե վթարային չեն, ապա արդեն հնամաշ են եւ չեն համապատասխանում այսօրվա չափորոշիչներին: Անցած տարվա ընթացքում իր
Գրի երկրորդ շնչառությունը
Այդ դու ես միայն, որ հնարամիտ, անճառ արվեստով՝ Հյուսում ես իրար առավոտ ու մեգ: ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ Բան Կ Գ, Բ ԴԵ Քանի գրում եմ՝ ես իմ գիրը կպահեմ, էն կյանքում էլ գիրս ինձ կպահի… Լևոն Ջավախյան Ներկա օրերում տեխնոլոգիաների աննախադեպ զարգացումը հանգեցրել է արհեստածին մտածողության գերիշխանությանը՝ խախտելով բնությամբ օրհնաբանված մարդու
«Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի հետ Մինսկի խմբի ներկայացուցիչներին հանելով՝ փորձում է աշխարհաքաղաքական փոփոխությունների դեպքում հնարավոր պրոհայկական գործընթացները դիվանագիտական դաշտում չեզոքացնել»․ Հայկ Դերզյան
Ըստ Հայկ Դերձյանի՝ այս դեպքում մենք գործ ունենք կոնֆլիկտի վերջնական արդյունքը՝ ադրբեջանական կապիտուլյացիան դիվանագիտական դաշտում «պեչատելու» և ՀՀ-ի վրա տապանաքար դնելու հետ։
Սրբուհի Գալյանի հրամանով՝ Լյովա Սարգսյանը նշանակվել է նախարարի խորհրդական
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Լյովա Սարգսյանը նշանակվել է նախարարի խորհրդական։ Կենսագրական տվյալներն այստեղ:


















































