Օրվա լրահոսը

«Հաճախ պատգամավորներին թույլ չեն տվել առաջնագիծ գնալ, որի իրավունքը նույնպես չունեին, բայց այս դեպքը շատ ավելի կարեւոր է՝ պատգամավորները պետք է ծանոթանան այդ փաստաթղթին»

«Այս հայցատեսակով դատարանն ընդամենը պետք է իրավունքի խախտում ճանաչի, անմիջականորեն չի պարտավորեցնելու։ Բայց այդ պարագայում արդեն այլ գործընթաց կսկսվի այդ դատական ակտի հիման վրա»։

Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելությունը՝ 50-100 մետր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ

Գլենդելում արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացել է 2-րդ մակարդակի՝ սպասվող ուժեղ քամու հետևանքով. քաղաքապետ Էլեն Ասատրյանը վստահ է՝ պատրաստ են դիմակայելու մարտահրավերներին

Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների հետևանքով քաղաքում ստեղծված իրավիճակը։ «Արտակարգ իրավիճակների մակարդակը բարձրացել է 2-րդ մակարդակի՝ սպասվող ուժեղ քամու հետևանքով. քամին մեծացնում է հոսանքի անջատումների, ծառերի տապալումների և անտառային հրդեհների վտանգը: Ի՞նչ անել. լիցքավորեք ձեր սարքերը, պատրաստեք առաջին անհրաժեշտության պայուսակ», – տեսանյութին կից գրել է

4000 տնտեսվարողներից 1100-ի մոտ խախտումներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ ղեկավար

ՍԱՏՄ ղեկավարը նաեւ անդրադարձավ սպանդանոցների թեմային. «2024թ տարեվերջին աղմուկ հանեց ոչ սպանդանոցային ծագման մսի նկատմամբ վերահսկողությունը: Այս համատեքստում տեղեկացնեմ, որ այս պահին ունենք 139 գործող սպանդանոց, սա այն դեպքում, երբ 2022թ ունեինք ընդամենը 99 սպանդանոց, որից 27-ը չէր գործում, իսկ այս պահին 139-ից միայն 12-ը չի գործում»:

«Զրպարտություն է». հերքման և փոխհատուցման պահանջով ՊՎԾ-ն հայց է ներկայացրել լրատվամիջոցի և ՊՎԾ նախկին աշխատակցի դեմ

ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը դատական հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ընդդեմ  «Հետաքննող լրագրողներ» լրատվամիջոցի՝ հրապարակված պնդումները հրապարակային հերքելուն պարտավորեցնելու, փոխհատուցման գումարի բռնագանձման և ընդդեմ նախկին աշխատակցի՝ հրապարակված պնդումները հրապարակային հերքելուն պարտավորեցնելու փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջներով: Հայցի փաստական հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին «HETQ.AM» կայքում

Փաշինյանին հայտնեցի ԵՄ հանձնառությունը՝ ամրապնդելու մեր գործընկերությունն ու խորացնելու համագործակցությունը

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան X-ի իր միկրոբլոգում գրել է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների դրական դինամիկան։ Հայտնեցի ԵՄ հանձնառությունը՝ ամրապնդելու ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր գործընկերությունը և խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ անվտանգություն, տնտեսություն, մարդկանց միջև շփումներ, ժողովրդավարական ինստիտուտներ և դիմակայունություն: Անհամբերությամբ սպասում եմ շուտով անձամբ հանդիպել ՀՀ վարչապետին»:

Արայիկ Առաքելյանը բարձր է գնահատել ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցների շուրջօրյա և պրոֆեսիոնալ աշխատանքը

Մեթոդական ձեռնարկը միտված է միասնականացնելու ահազանգերի ընդունման, գրանցման, հաշվառման և ըստ ենթակայության փոխանցման գործընթացը,

«Տղամարդու հարց չէ, մասնագետի հարց է»․ Սրբուհի Գալյան

Սրբուհի Գալյանն ասաց՝ այս կամ այն անձին այս կամ այն պաշտոնում նշանակելու դեպքում որոշիչ նշանակություն պիտի ունենան տվյալ անձի մասնագիտական կարողություններն ու մարդկային արժանիքները և բարեվարքության համակարգը, որին տվյալ անձը հետևում է։

Հանձնախումբն ամերիկյան բանկին կոչ է անում մերժել Boeing բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար ադրբեջանական Silk Way Airlines-ին 100 միլիոն դոլարի ֆինանսական երաշխիքը

Այս ֆինանսավորումը հնարավորություն կտա Ալիևի ռեժիմին ձեռք բերել երկակի նշանակության ինքնաթիռներ՝ հեշտացնելով զենքի անօրինական մատակարարումն Ադրբեջան

«Մեր տվյալներով, ԵՄ դիտորդները զբաղվում են այնպիսի հարցերով, որոնք ոչ այնքան Հայաստանին են պետք, որքան Արեւմուտքին». Սերգեյ Լավրով

Արարատ Միրզոյանը Բլինքենի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել: Սա նույնպես երկու պետությունների ինքնիշխան որոշում է: Գլխավորն այն չէ, թե ինչ ես ստորագրել եւ ինչպես է այն կոչվում, այլ այն, թե դրան ինչ է հետեւում: Մեր մոտ էլ մի ամբողջ շարք արեւմտյան երկրների հետ նշվում էր ռազմավարական գործընկերություն տերմինը, սակայն դրանք երբեք այս կամ այն մասնակցին չէին պարտադրում ելույթ ունենալ երրորդ երկրի դեմ: Մենք խաղաղ պայմաններում երբեք երրորդ երկրի նկատմամբ սանկցիաներին միանալ չենք պահանջել: Բայց, տեսեք, Սերբիայից պահանջում են: Հայաստանից նույնպես կպահանջեն:

ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի հետ հանդիպմանը Արսեն Այվազյանը կարևորել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Ջարի Բարնեթի գլխավորած պատվիրակությանը: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ողջունելով Ջարի Բարնեթին՝ շնորհավորել է ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Արսեն Այվազյանը կարևորել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը և ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը:

Խուդաթյանը և Գերմանիայի դեսպանը անդրադարձել են նաև էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցերին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել գերմանական կողմի հետ ունեցած համագործակցության կարևորությունը։ Խուդաթյանն առանձնացրել է Հայաստանում համատեղ իրականացվող մի շարք հաջող ծրագրեր, որոնց թվում է համայնքներում Քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնումը, որտեղ քաղաքացիները «մեկ պատուհան» սկզբունքով կարողանում

«Դրվագային կոռուպցիա, իհարկե, կա»․ Սրբուհի Գալյան

Սրբուհի Գալյանը վստահեցրեց․ «Բարեբախտաբար, մենք հիմա ունենք այնպիսի պետություն, որ որևէ նախարար, փոխնախարար, որևէ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձ երաշխավորված չէ, որ իր նկատմամբ քրեական հետապնդում չի սկսվի»։

2023թ.-ին տնային տնտեսությունների եկամուտներն աճել են. Աղասի Թավադյան

Մարզային անհավասարությունը և եկամուտների զգալի շերտավորումը մնում են լուրջ մարտահրավերներ

«Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է շարունակական լինեն և դրանք խաղաղության օրակարգի սպասարկմանն են միտված»․ Սրբուհի Գալյան

Սրբուհի Գալյանը նշեց՝ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է շարունակվեն․ «Կարծում եմ, երբ գործընթացն ավարտվի, միջազգային երկկողմ պայմանագրեր պետք է ունենանք, այդ թվում՝ հստակ սահմանագծման և սահմանազատման հետ կապված»։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Մարկո Ռուբիոյի թեկնածության հաստատման օգտին

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում շրջանառած փաստաթղթով իր սատարումն է հայտնել սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությանը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքականության հարցերով տնօրեն Ալեքսանդր Գալիցկու հեղինակած փաստաթուղթն ընդգծում է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող այնպիսի կարևորագույն խնդիրների լուծման հրատապությունը, ինչպիսիք են՝ Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանական էթնիկ զտումների հետևանքների վերացումը, ադրբեջանցի

Կենտրոն վարչական շրջանում սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց. վարույթի նյութերը հանձնվել են դատարան

Դատախազը 2025 թվականի հունվարի 10-ին իրավասու դատարան է հանձնել Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող տարածքում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից 666 միլիոն 765 հազար դրամի անշարժ գույք և դրամական միջոցներ հափշտակած՝ կառուցապատող ընկերության տնօրեն Ա.Կ.-ի և անշարժ գույքի գնահատում իրականացնող ընկերության տնօրեն Հ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Կ.-ն

ԻԻՀ մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Մարիամ Պողոսյանի եւ Դավիթ Դանիելյանի ուղեկցությամբ հունվարի 14-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը եւ պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ԱԺ

Ինչպես Շառլ Միշելը չարձագանքեց Արցախի հայաթափմանը

ԵՄ պաշտոնյաները հավատում էին, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են, ապա նրանք չեն կրակում միմյանց վրա։ Սակայն իրականում նրանք անում էին երկուսն էլ։ ԵՄ-ն շարունակաբար ձախողվում էր հասկանալ, թե ում հետ գործ ունի և ինչ վտանգավոր էր իրավիճակը։

Հայտնի են 2025 թ. առաջին փուլի միասնական քննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2024/2025 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 25.01.2025՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» 26.01.2025՝ «Քիմիա», «Ռուսերեն» 01.02.2025՝ «Օտար լեզուներ» 02.02.2025՝ «Ֆիզիկա», «Աշխարհագրություն» 08.02.2025՝ «Մաթեմատիկա» 09.02.2025՝ «Կենսաբանություն», «Հայոց պատմություն»  ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ

Ռուբինյան. Հայաստանը շատ է կարեւորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 14-ին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին` Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը շատ է կարեւորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ: Նա նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը եւ համագործակցությունը: ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության,

Հայաստանի 9 ներկայացուցիչ Իտալիայում մասնակցում է Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունվարի 13-23-ն Իտալիայի Թուրին քաղաքում մասնակցում է Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին: ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են 9 մարզիկներ,  որոնք հանդես կգան գեղասահք, սնոուբորդ, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք և պարադահուկավազք մարզաձևերում: Պատվիրակության ղեկավարը Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանն է: Պատվիրակության կազմում ընդգրկված են

Նիկոլ Փաշինյանի ասած՝ քանի՞ վնգստացող դատավոր է իրերը հավաքել, գնացել․ Սրբուհի Գալյանը տվյալներ չունի

Ըստ Սրբուհի Գալյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ վնգստացող դատավորների մասին հայտարարությունը պայմանավորված է եղել այդ ժամանակ եղած իրականությամբ։

Որտե՞ղ է գտնվում Ավետիսյաններին սպանած Պերմյակովը․ Սրբուհի Գալյանը տեղեկություն չունի

Սրբուհի Գալյանը հավաստիացրեց․ «Պատժի կատարման հետ կապված նորից կփորձենք թարմացնել այն քայլերը, որոնք ժամանակին ձեռնարկվել են տվյալ անձի հայտնաբերման հետ կապված»։

IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ

Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական ֆինանսավորման նախաձեռնություններին, միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ) և կանանց պատկանող ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով: Կնքված համաձայնագիրը, որը IFC-ի և Հայաստանում գործող ֆինանսական հաստատության միջև երբևէ ստորագրված ամենախոշոր գործարքն է, նշանակալի իրադարձություն է Հայաստանում կանաչ տնտեսության անցման, կլիմայի փոփոխությունների հետևանքների

Կամ խաբում են Եվրամիությանը, որ պատրաստ են ինտեգրմանը, կամ խաբում են ԵԱՏՄ-ին, որ դուրս չեն գալու. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը Ո՞ւմ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և այլ պաշտոնատար անձինք հայտարարում են, որ Հայաստանի կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա։ Սակայն հնարավոր չէ այս հայտարարություններին լուրջ վերաբերվել։ Երբ Հայաստանը Եվրոպական միությանը ինտեգրվելու գործընթաց է սկսում,

Քաղաքացիները, երբ տեսան՝ երիտասարդ կին է նստած՝ ասացին՝ հիմա ի՞նչ խոսենք Ձեր մոտ․ Սրբուհի Գալյան

Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում Ծովինար Թադևոսյանի նշանակման առիթով Սրբուհի Գալյանն ասաց․ «Ինչո՞ւ ոչ, որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պետք է լինի տղամարդ։ Սովորույթի ուժո՞վ»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031