Օրվա լրահոսը

Ըստ ամերիկյան վերլուծական ընկերության՝ Թուրքիան 9-րդն է աշխարհի ամենաուժեղ բանակ ունեցող երկրների թվում

Ermenihaber. Ամերիկյան «Global Firepower» վերլուծական ընկերությունը հրապարակել է զեկույց, որում արտացոլված են 2025-ին աշխարհում ամենաուժեղ բանակ ունեցող երկրների անունները: Զեկույցում հաշվի են առնվել երկրների ռազմական ներուժը հետևյալ չափանիշներով. ռազմական ուժերը, զինվորների քանակը, ռազմական բյուջեն, ռազմաօդային և ռազմածովային ուժը, լոգիստիկ հնարավորությունները, տեխնոլոգիական առաջադիմությունը և շուրջ 6 տասնյակ այլ չափանիշներ: Արդյունքում ԱՄՆ-ն զբաղեցրել է ամենաուժեղ բանակ ունեցող

Արտաշավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ վարույթի նյութերը հանձնվել են դատարան

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի նախկին ղեկավարի կողմից (այսուհետ՝ Համայնքի նախկին ղեկավար) պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ վարույթի նյութերը: Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 16-ին Համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով

Մեր նպատակն այն չէ, որ որեւէ թոշակառու ավել վճարի. Տիգրան Ավինյան

«Կարեւորը արտոնությունների արդար բաշխումն է»:

Հրաժարվում է արդարադատություն իրականացնող միջազգային դատարաններից, Արցախում էթնիկ զտումից, բայց խոսում է արդարությունից ու արդարադատությունից. Ժաննա Ալեքսանյան

Փաշինյանն ուզում է, որ մեր հանրությունը անբարոյականությունը ճանաչի որպես բարոյականություն, դավաճանությունը որպես հայրենասիրություն և այդպես շարունակ։

Սպառազինության ծախսերը ոչ թե պետք է համեմատել նախորդ տարիների հետ և աճից ուրախանալ, այլ միակ համեմատությունը պետք է լինի հարևան երկրի ծախսերի հետ. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Սպառազինության ծախսերը ոչ թե պետք է համեմատել նախորդ տարիների հետ և աճից ուրախանալ, այլ միակ համեմատությունը պետք է լինի հարևան երկրի ծախսերի հետ՝ նպատակ դնելով նվազեցնել տարբերությունը, որից հետո անցնել։ Սա նույնն է, որ ծանրամարտի առաջնությունում շատ քաշ բարձրացնես ոչ թե գործող մրցակիցներից, այլ քո նախորդ տարիների

Հայցի հիմնական պահանջի մասով Արմեն Մելիքբեկյանը պարտվել է. Արթուր Սողոմոնյան

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հերթական անգամ «աչքի ընկավ» կեղծ տեղեկություն տարածելով՝ իբրև ինձ հետ կապված դատական գործ է շահել և ուրախացել է, որ կարող է որոշակի դրամական փոխհատուցում ստանալ: Իրականում իրավիճակը բոլորովին այլ է. անցած շաբաթ առաջին ատյանի դատարանը հրապարակեց վճիռ կապված ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի կողմից իմ՝ որպես «Փյունիկ» ակումբի սեփականատիրոջ, դեմ ներկայացված դատական

«Ուղղակի չի կարող հարցաքննությունը վերածվել պարզապես քննության»․ Ռուբեն Մելիքյանը՝ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի մասին

Ռուբեն Մելիքյանը նշեց․ «Եթե մարդուն հարցեր են տալիս կապված օրենքի դրույթների առկայության, բացակայության դրա մեկնաբանման հետ, դա եղավ փորձաքննություն»։

Համաձայնագրով նախատեսվում է վերակառուցել, արդիականացնել Շահումյան 2, Մարաշ եւ Եղեգնաձորի 220 կվ ենթակայանները

«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր»» վարկային համաձայնագրով բանկը համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 40.000.000 դոլար վարկ՝ Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիրն իրականացնելու նպատակով: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ին հրավիրած

Առաջարկում են համեմատել 2018 թ.-ից ի վեր Փաշինյանի եւ Ալիեւի ասածները և որոշել, թե էդ երկուսից ո՝վ է ավելի ոչ ադեկվատ. Լևոն Զուրաբյան

Չգիտես ինչու, սակայն՝ ինչքան շատ ենք «կառուցում» այդ խաղաղությունը, այնքան ավելի ու ավելի շատ կորուստներ ենք ունենում եւ այնքան ավելի ագրեսիվ է դառնում Ալիեւը։

«Թող ժողովրդին չփորձեն մոլորեցնել, որ վաղը չէ մյուս օրը Հայաստանը դառնալու է Եվրամիության անդամ»․ Արթուր Խաչատրյան

Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա օրակարգում, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Վաղուց այսքան չէի ծիծաղել, բա ի՞նչ են անում, ի՞նչ օրակարգ ունեն ընդհանրապես»։

Ֆրանսիայի դեսպանը՝ Փաշինյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հայտարարության մասին

Ֆրանսիան աջակցում է Հայաստանին, Հայաստանը ներկայացնում է իր կառավարությունը: Եվ այն աջակցությունը, որ Ֆրանսիան տալիս է Հայաստանին՝ շատ ավելի հստակ ներկայացվել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Մակրոնի կողմից՝ այն ամբողջական է եւ հաստատուն:

Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից

Մասնագիտությամբ աշխարհագրագետ-մանկավարժ Հայարփի Հակոբյանը, շարունակելով իր ընտանիքի ավելի քան 35 տարվա մեղվապահական ավանդույթները, հիմնել է մեղրի սեփական արտադրությունը, որը շուկայում ներկայացված է AUREA անվամբ։ Ընկերության արտադրանքը պատրաստվում է Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում, փեթակներ կան նաև Գեղարքունիքի Մարտունի գյուղում։ AUREA-ն Ակբա Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբի ֆելոուշիփ ծրագրի մասնակիցներից է. տարբեր դասընթացների մասնակցելու ընթացքում ստեղծվեց ընկերության նոր

Մաքսային ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացման նոր փուլում են. Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է դեսպան Քվինին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Հանդիպման ընթացքում, ամփոփելով նախորդ տարվա աշխատանքները, կողմերն արձանագրել են, որ չնայած առկա մարտահրավերներին, հայ-ամերիկյան հարաբերությունները զգալի հաջողությունների և առաջընթացի են հասել մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է

Զոհվածների ընտանիքների համար Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները միրգ ու բանջարեղեն են հավաքել

Բաբաջանյան հասցեում գործող բանջարեղենի խանութից քաղաքապետարանի աշխատակիցները մի քանի անանաս են տարել

Նոր Գեղիում վիճաբանության ընթացքում 36-ամյա տղամարդը դանակահարել է հարևանին, ինչի հետևանքով նա մահացել է

Մեկնել են Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները և մարզի պարեկները։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 36-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղի Բանավան թաղամասի հասցեներից մեկում վիճաբանել է Երևանում հաշվառված 55-ամյա Արմեն Վ.-ի հետ։ Տղամարդիկ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, և այդ ընթացքում 36-ամյա տղամարդը խոհանոցային դանակով հարվածել է Արմեն Վ.-ին,

Ֆիդան-Լավրով հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ այն տեղի է ունեցել հունվարի 12-ին: Օրակարգում եղել են Սիրիայի շուրջ զարգացումները, ինչպես նաև էներգետիկ անվտանգությանն ու Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցեր:

«Հարկային եկամուտների հավաքագրման կանխատեսումը դեպի ներքեւ փոխվելու է, բայց բյուջեի կատարման հետ կապված ռիսկեր չունենք»․ նախարար

Նա ասաց, որ շրջանառության հարկ վճարողներին բացատրել են՝ պարտաճանաչ ծախսագրումներ իրականացնելու դեպքում նրանց հարկային բեռը չի ավելանալու։

«ԵԱՏՄ-ից դուրս գալը կունենա իր ռիսկերը, եթե դա տեղի ունենա այսօր»․ Վահե Հովհաննիսյան

«Մենք շատ տարբեր հաշվարկներ ունենք, որոշ հաշվարկներ ունենք նաեւ այդ հարցերի հետ կապված, բոլոր ռիսկերը գնահատում ենք եւ հաշվում»։

«Հավատացած ենք, որ «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչման հարցում Իրանը նույնպես պետք է ունենա իր առանցքային դերակատարությունը». ԱԺ-ում հյուրընկալվել է ԻԻՀ մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը

Հայաստանը մեծապես կարեւորում է բարեկամ Իրանի հետ բազմադարյա պատմություն ունեցող կապերը եւ համապարփակ համագործակցության խորացումը: Այս համատեքստում կարեւոր է բարեկամական խմբերի դերակատարությունը՝ որպես փոխըմբռնման եւ փոխվստահության յուրօրինակ կամուրջ: ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը հունվարի 13-ին խորհրդարանում հյուրընկալելիս այս մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը: Բարեկամական խմբի ղեկավարը մանրամասն խոսել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանն հունվարի 15-16-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 5-7 աստիճանով։

«Նիկոլը լավ գիտի թուրք-ադրբեջանական տերերի ցանկություններն ու պահանջներն իր հանդեպ, իր աթոռից»․ Աննա Մկրտչյան

Ըստ Աննա Մկրտչյանի՝ Ադրբեջանի պահանջները հայ ժողովրդից են, և Նիկոլ Փաշինյանը կատարում է դրանք իր աթոռը պահելու համար․ «Ինքը գիտեր՝ 2018-ին ինչու են իրեն բերում իշխանության, ինչու են իր տերերը թույլատրում, որ ՀՀ-ում պետական հեղաշրջում անի և դրա անունը դնում իբր ժողովրդավարություն»։

«Զգալի աճ ունենք նաեւ ծախսերի հետ կապված». ԱԺ հանձնաժողովում քննարկվել է 2024 թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը

Հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է տնտեսական ակտիվության 8,7 տոկոս աճ` պայմանավորված հիմնական ծառայությունների` առեւտրի եւ արդյունաբերության աճերով: Անվանական աշխատավարձն աճել է 6,6 տոկոս` կազմելով 280 հազար 256 դրամ: Պետական հատվածի աշխատավարձերը շարունակել են մնալ ավելի ցածր, քան մասնավոր հատվածինը: Աշխատողների թիվն ինն ամիսների ընթացքում աճել է 5 տոկոսով` կազմելով 752 հազար 288 մարդ` պայմանավորված առեւտրի, կրթության

Մեր մտքերը Կալիֆորնիայի բնակիչների հետ են. Փաշինյան

«Մեր մտքերը Կալիֆորնիայի բնակիչների հետ են», – «X»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանը բոլոր տուժածների, նաև Լոս Անջելեսի և ամբողջ Կալիֆորնիայի հայ համայնքի կողքին է: Մենք հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին»,- նշել է վարչապետ Փաշինյանը։

Ինքը նման հարցերի չի պատասխանում, ավելի հեշտ հարցերի է պատասխանում. քաղաքացին դեկտեմբերին Փաշինյանին նամակ է գրել ու պատասխան չի ստացել

Ապրանք կա, որ հինգ տարի սեղանին մնացել է, չի ծախվում: Հիմա ուզում եմ լոմեմ, դա ո՞նց եմ անելու. Ոսկու շուկայի աշխատակից

Մեր Հայրենիքը կարիք ունի վերջակետ դնելու մեր պատմության այս ամոթալի ընթացքին. Արա Այվազյան

Իրավիճակ և անելիք Տարեսկզբին Ալիևի արած հայտարարությունները վերջակետ դրեցին նախորդ տարիների պատրանքներին, որ հնարավոր է կայուն, արժանապատիվ և փոխշահավետ խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, ինչպես նաև ստիպեցին Հայաստանի գործող իշխանությանը խոստովանել, որ Բաքուն հող է նախապատրաստում նոր ագրեսիայի համար: Հարևան երկրի ղեկավարի տարեմուտի ասուլիսը կրկին խաթարեց մեր թվացյալ անդորրը, խորացնելով վերահաս արհավիրքի տագնապը: Մինչդեռ տեղի ունեցածը

Ամենաորակյալ կաթնամթերքից մինչև հեղինակային յոգուրտ և առողջ ապրելակերպ․ Երեմյան կաթնամթերքն ամփոփում է 2024-ի ձեռքբերումները

Անարատ ու առողջարար կաթ, Ա կարգի կաթ, մեկ աղբյուրից ստացվող կաթ․․․ Կաթնամթերք ընտրելիս այս բառերն ակնթարթորեն հիշեցնում են Երեմյան կաթնամթերքի մասին։ Սպառողների կողմից մեծ վստահություն վայելող Երեմյան կաթնամթերքը ամփոփում է 2024 թվականը՝ ներկայացնելով ձեռքբերումները փաստերի լեզվով։ Ինչո՞ւ է Երեմյան կաթնամթերքը լավագույնը Երեմյան կաթնամթերքն ընտրելիս սպառողը գնում է մաքուր, անարատ, բնական, առանց մեկ գրամ հավելումի կաթ։

«Ջեյրանս դու ես». երգի հեղինակից էլ ավելի առաջ՝ մեր աչքի առաջ գալիս է այն կատարող երգիչը

Հատկանշական է նաև, որ Համլետ Գևորգյանը գրեթե ամեն տարի մասնակցում է Հայկական բանակի տարբեր կարգի արարողություններին և առավել հատկանշական է, որ նա ամեն տարի հանդես է գալիս հայրենիքի սիրո կամ ռազմահայրենասիրական նոր ստեղծված երգով:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031