Օրվա լրահոսը

Խաղաղությունը կառուցում են, ու մենք կառուցում ենք խաղաղություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը: Խաղաղությունը կառուցում են, ու մենք կառուցում ենք խաղաղություն:

Այսօր հսկայական անելիքներ կան, որոնց էլ միտված պետք է լինեն դատական համակարգում իրականացվող բարեփոխումները․ Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ընթացքում նախագահը հանդես է եկել ելույթով: «Այսօր պատիվ ունեմ ձեզ ողջունելու Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Խոսքս ցանկանում եմ սկսել երկու հղումով, որոնցով մեկնարկում է ձեզանից յուրաքանչյուրի պարտականությունների կատարումը: Խոսքը վերաբերում է դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների երդման տեքստերին: «Ստանձնելով

Սա ոչ թե քաղաքացի Արշավիր Խալափյանի քմահաճույքն է, այլ պետական անվտանգության խնդիր. փաստաբան

Տեղեկատվությունը չտրամադրելը, այդ ամենը թափանցիկ չանելն իր մեջ վտանգ է պարունակում

Երևանի քաղաքապետարանը փորձում է կրկին անհարմարություն պատճառել ուղևորներին. գնված ուղետոմսերը սպառվում են ոչ գնման պահին, այլ գիշերը. «Ազգային ճակատ»

«Ազգային ճակատ»–  Կրկին անհասկանալի փոփոխություն։ Քաղաքացիները հայտնում են, որ թե՛ էլեկտրոնային եղանակով, թե՛ տերմինալով գնված ուղետոմսերի ժամկետները կրճատվելուն զուգահեռ սպառվում են գիշերը։ Օրինակներում երևում է, որ կեսօրին գնված ուղետոմսերը սպառվում են օրացույցային 4-րդ օրը, սակայն ոչ գնման պահին, այլ գիշերը։ Ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը այս կերպ փորձում է կրկին անգամ անհարմարություն պատճառել ուղևորներին և,

Ֆրանչիսկոս Պապի պատգամը՝ յոյս եւ ուրախութիւն բերել բոլոր անոնց, որոնք կորսնցուցած են իրենց հաւատքը եւ բաց պահել եկեղեցւոյ դռները բոլոր անոնց առջեւ, որոնք հեռացած են․ Vatican News

Vatican News – 2025 թուականին կը նշուի, Սպանիոյ մէջ գնչուներու ներկայութեան 600 ամեակը։ Այս կապակցութեամբ Ֆրանչիսկոս Պապ պատգամ մը ուղղեց, որուն մէջ բարձր գնահատեց գնչուներու հասարակութեան արժէքները, քաջալերելով զանոնք յոյսով դիմագրաւելու ապագան։ Ակնարկելով գնչուներու պատմութեան, Ֆրանչիսկոս Պապ նշեց, որ անոնց պատմութիւնը յատկանշուած է անհասկացողութիւններով եւ մերժումներով սակայն նաեւ մօտիկութեան պահերով Աստուծոյ հանդէպ զոր քալեց անոնց

Ոչ մեկի մտքով չի անցնում գնալ դատավորների, դատական համակարգի մոտ, այդ հարցերը տալ և պատասխանները ստանալ․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը: Վերջինիս մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, օրենսդիր, գործադիր և դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ վարչապետն արձանագրել է, որ մեր երկրում կան բազմաթիվ դիլեմաներ և հասկանալի է, որ այդ դիլեմաների մի որոշակի

Տակնուվրա են արել նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. Shamshyan.com

Երեկ՝ հունվարի 11-ին, սրբապղծության ու գողության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձը կամ անձինք կեսօրին մտել են Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակը կամ ստահակները տակնուվրա են արել տունը, հափշտակել ոսկյա զարդեր, գումար ու անգամ գողացել են հերոսի տան անկյունում եղած

Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում․ հասնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն, չունենանք խաղաղություն, չունենանք բարեկեցություն. ա) Հասնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան… բ) Իմ որդուն բանակ մի տարեք, որովհետեւ… գ) Իմ ամուսնուն բանակ մի տարեք, որովհետեւ… դ) Ինձ բանակ մի տարեք, որովհետեւ… ե) Այս բաժակով հոտնկայս խմենք այս պահին սահմանին

Սա դեղահաբ է հիշողության կորստի դեմ. կայացավ «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան

ֆիլմը ստեղծվել է 9 ամսում՝ արխիվային նյութերի հիման վրա, հեղինակային տեքստն ընդամենը 3 տոկոս է կազմում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Հունվարի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` Հունվարի 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։ Հունվարի 15-17-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Ծառերի «գիտահեն» էտ և շինարարական փոշուց պաշտպանող ցանցերի լաթեր․ Ժամանակակից բնապահպանությունը երևանյան «տեխնոկրատ» իշխանությունից․ Քրիստինա Վարդանյան

Ավագանու անդամ, Բժշկական համալսարանի դոցենտ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Ժամանակակից բնապահպանությունը երևանյան «տեխնոկրատ» իշխանությունից՝ ծառերի «գիտահեն» էտ և շինարարական փոշուց պաշտպանող ցանցերի լաթեր։ «Երևանում խորը էտ չկա», մշտապես նշում է Երևանի քաղաքապետարանը։ Միգուցե երևանցիները ա՞յլ քաղաքներից են «չար ու նախանձ» ընդդիմությանը նման նկարներ ուղղարկում։ Թեպետ, ձեզ ասես-չասես 0 օգուտ է, ստորագրող «գիտնականները» ինչ ուզեք կստորագրեն

«Ապագայում ձգտում եմ աշխարհի ոսկե մեդալին». բռնցքամարտիկ Արման Արզումանյան

Բռնցքամարտիկ Արման Արզումանյանը մեզ հետ զրույցում  խոսեց նաև Հայաստանում բռնցքամարտի զարգացման հեռանկարներից․ «Հայաստանում բռնցքամարտի ապագան մի փոքր ծանր է, որովհետև կան շատ անարդարություններ․ դեռ գործում  է ծանոթ-բարեկամ կարգը, իսկ Հայաստանի սահմաններից դուրս որևէ անարդարություն և նմանատիպ այլ բաներ չեմ նկատել»։

Անկախությունը արտաքին միջավայրը կառավարելու հմտություն է․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Անկախությունը արտաքին միջավայրը կառավարելու հմտություն է, ինքնիշխանությունը՝ ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն:

Հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստային հատվածում

  Հունվարի 12-ին, ժամը 08:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստային հատվածումը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:00-ին, մարվել՝ 09:28-ին: Սուպերմարկետի պահեստային հատվածում (մոտ 10

Աննախադեպ քայլեր պետք է արվեն, ինչ անում է հիմա Ալիեւը․ «Հայացք Երևանից»

Հիմա հարց է ծագում՝ ի՞նչ պետք է անի Հայաստանի իշխանությունը, որ ժամանակին թույլ տված սխալները չկրկնի։ Նախեւառաջ պետք է հասկանա, թե ինչպես են այսպիսի իրավիճակներում պետություններն իրենց պաշտպանում, իսկ դրանք դաշինքներն են: Եթե կարողանում ես ստեղծել զուտ ազգային շահերի հիման վրա պետությունների դաշինքներ, ապա շանս ունես փրկվելու, մի բան էլ՝ քո գործերը բարելավելու։ Եթե չես

Կալիֆոռնիայի բնակիչ. «Հեշտ չէ այստեղ տուն ստեղծելը։ Մարդկանց տարիների քրտինքը րոպեների ընթացքում կորում է»

«Ապոկոլիպտիկ տեսարաններ»․ այսպես են բնութագրում հայաշատ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում շաբաթասկզբին սկիզբ առած և մինչ այժմ մոլեգնող անտառային հրդեհները։  Հաղորդվում է առնվազն 11 զոհի, վնասված ավելի քան 10 հազար շինությունների մասին։ Հազարավոր ընտանիքներ տեղահանվել են։  Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ քամու ուժգնության նվազեցմամբ պայմանավորված հրդեհների տարածման արագությունը որոշ չափով նվազել է։ «22 տարի է այստեղ եմ,

Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի գիտակցել, որ չկա ոչ թե կոնֆլիկտը, այլ Ղարաբաղը․ «Չորրորդ իշխանութուն»

ՀՀ վարչապետի խոսնակը հայտարարել է, թե Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը, և մեջբերել է Նիկոլ Փաշինյանի խոսքերը․ «Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ի՞նչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը»։ Ըստ երևույթին Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի գիտակցել, որ չկա ոչ թե կոնֆլիկտը, այլ Ղարաբաղը, իսկ

Բազմաթիվ հրեաներ կնախանձեին խուցպայի այն դրսեւորումներին, որոնք հեղինակել ու իրագործել է «հայկական հեղափոխության» առաջնորդը. «Հայացք Երևանից»

Խուցպան կամ շուցպան հիմնականում հրեաների ազգային խառնվածքին բնորոշ երեւույթ է: Տվյալ բառեզրի ոչ մի թարգմանություն չի կարող արտահայտել երեւույթի իմաստային ողջ ներկապնակը, որին վերաբերելի են ե՛ւ դրական, ե՛ւ բացասական գծեր: Իրավունքի հարվարդյան դպրոցի պրոֆեսոր, անվանի փաստաբան եւ իրավագետ Ալան Դերշովիցի պնդմամբ՝ այդ հատկության շնորհիվ է, որ հրեաները «գրավել են» Ամերիկան։ Խուցպան, ըստ էության, անհնարինին հասնելու

Աշոտ Վարդապետյան. «Ես իմ ամբողջ կյանքը նվիրել եմ շախմատին, հայկական շախմատի զարգացմանը, համաշխարհային ճանաչում բերելուն եւ երջանիկ եմ դրա համար»

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում կայացավ հայկական շախմատի բացառիկ երախտավորներից մեկի՝ միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանի 70-ամյակին նվիրված արագ շախմատի մրցաշար: Հոբելյարը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ես իմ ամբողջ կյանքը նվիրել եմ շախմատին, հայկական շախմատի զարգացմանը եւ  համաշխարհային ճանաչում բերելուն: Երջանիկ եմ դրա համար, երախտապարտ՝ գործընկերներիս, իմ ընտանիքին, որն  ամեն ինչով սատարել ու աջակցել

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Շիրակի մարզում, Թալինի, Արագածի, Ալագյազի տարածաշրջաններում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ, Վարդենիս քաղաքներում և Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ

Նիկոլ Փաշինյանն իրավասու չէ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգայնորեն ամրագրած Մինսկի գործընթացը չեղարկելու նախաձեռնությամբ հանդես գալ․ Մենուա Սողոմոնյան

«Հայաքվեի» նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը գրում է, որ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը։ Նիկոլ Փաշինյանը նախկինում քանիցս հայտարարել է, որ ինքը Արցախի ժողովրդին ներկայացնելու իրավասություն չունի, քանի որ Արցախի ժողովրդի կողմից չի ընտրված։ Նա իրավասու չէ Արցախի ժողովրդի՝ 150․000 մարդու ինքնորոշման

Գլենդելից կրակը շատ հեռու է․ քաղաքապետ

Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի ինստագրամյան գրառումը Այն կրակը, որը երևում է Գլենդելից, շատ հեռու է: Դա Խաղաղօվկիանոսյան Պալիսադեսի կրակն է: Եթե բնակվում եք Գլենդել քաղաքում, ապա որևէ պատճառ չկա մտահոգվելու ձեր ապահովության համար: Մենք այսօր իջեցրել ենք մեր արտակարգ իրավիճակների գործունեությունը 2-րդ մակարդակից 3-րդ մակարդակի: Եթե որևէ բան փոխվի, դուք անմիջապես կտեղեկացվեք:

Հազար տեսակ անմտությունների վրա միլիոնավոր դոլարներ վատնող կառավարությունը ոչ միայն փող չունի զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար, այլեւ՝ եղած աննշան հատկացումներն էլ նախատեսում է կրճատել․ Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը 2025 թ.-ի բյուջեի աստղաբաշխական թվերով խոսող ու հպարտացող կառավարությունը փորձում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը պաշտպանող Զինված ուժերի զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում։ Կառավարությունը նախագիծ է ներկայացրել, որով հազարավոր զինծառայողներ զրկվելու են իրենց բնակության վայրից տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվելու ընթացքում բնակարան վարձելու հնարավորությունից։ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է

Մենք, խոսելով Հայաստանի Հանրապետության պետական շահի մասին, պետք է առանցքում ունենանք Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման շահը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին: Խորհրդակցությանը մասնակցել են գործադիր, օրենսդիր անդամներն ու ինքնավար մարմինների ղեկավարները: Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է, որ այսօր քննարկելու են Հայաստանի տնտեսական զարգացման հետ առնչվող ռազմավարական բնույթի հարցեր, որոնք վերաբերում են տնտեսության զարգացման ուղղությունների առաջնահերթություններին, և իհարկե,

«Հույս ունեմ՝ մեկ-երկու ամսում կշտկեն». Վուչիչը հայտնել է, որ Ադրբեջանը դադարեցրել է օրական 1,7 մլն խմ գազի մատակարարումը Սերբիային

Սերբիայի նախագահի խոսքով՝ շատերն իրեն խելագար են անվանել, սակայն այժմ պարզվում է, որ գազի պաշարները համալրելու համար գումար ծախսելը ճիշտ որոշում էր։

Օլաֆ Շոլցը Գերմանիայի կանցլերի թեկնածու՝ Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունից

Bild-ը նաև նշում է, որ Շոլցը դժվար թե գոհ լինի Zahlen der Forschungsgruppe Wahlen հետազոտական ​​խմբի հարցման արդյունքներից, ըստ որոնց, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը Բունդեսթագի ամենափոքր խորհրդարանական խումբը կլինի 2025 թվականի դաշնային ընտրություններում:

Երևան-Գյումրի ճանապարհին օրվա ընթացքում շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել. ընդհանուր առմամբ, բախվել է մոտ 27 ավտոմեքենա. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ հունվարի 11-ին, առավոտյան ժամը 09:20-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածից մինչև 86 կմ հատված շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ առաջացել էին խցանումներ, իսկ վթարների պատճառը եղել է մառախուղը, մերկասառույցը, որոշ վարորդների կողմից ավտոմեքենաները ոչ ձմեռային անվադողերով վարելը: Բոլոր վթարների մասնակից վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել

Պանամայի նախագահը սպառնացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմել, եթե Թրամփը շարունակի ճնշում գործադրել երկրի վրա

Թրամփը կարծում է, որ Պանամայի իշխանությունները թալանում են Միացյալ Նահանգներին՝ ջրանցքն օգտագործելու համար մեծ վճարներ գանձելով, մինչդեռ ամերիկացիները շարունակում են միլիարդավոր դոլարներ ներդնել դրա շահագործման և վերանորոգման համար:

Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է Ֆրանսիային

Եկեք տեսնենք արդյոք ​​նրանք կկարողանան գործողություններ իրականացնել կամ ռազմական ուժեր տեղակայել տարածաշրջաններում՝ առանց ԱՄՆ աջակցության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031