Օրվա լրահոսը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Նոյեմբերի 16-ին Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, պաշտոնատար այլ անձինք: Նիստին, որը վարում
Ալվարդ Պետրոսյան. Մեզ պետք է մարդ, որը վառոդի հոտից չի փախչելու
Հարցազրույց Ալվարդ Պետրոսյանի հետ – Տևական ժամանակ հայտնի պատճառով ձեր ձայնը լսելի չէր, ԶԼՄ–ների բազմաթիվ հրավերները չէիք ընդունում, հարցազրույցներից հրաժարվում էիք: Միով բանիվ, վստահ եմ` նաև այս ընթացքում հետևել եք երկրում կատարվող իրադարձություններին, քանզի անտարբեր չէիք կարող լինել ընթացող գործընթացների հանդեպ: Դարձյալ նախագահական ընտրությունների շեմին ենք, և դարձյալ ամենատարբեր սոցհարցումներ են անցկացվում: Ահավասիկ դրանցից մեկի
Լրացավ ՀՀ զինված ուժերի բուժծառայության կազմավորման 20-րդ տարեդարձը
Հոբելյանական տոնի առթիվ ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, բարձրաստիճան զինվորականներ, ռազմական բժիշկներ և այլք: Հանդիսության շրջանակում տեղի է ունեցել նաև Երևանի պետական
Indian Express. «Իսրայելամետ հաղորդագրության պատճառով Քիմ Քարդաշյանը մահվան սպառնալիքներ է ստացել»
Քիմ Քարդաշյանը Թվիթերում արած իր հաղորդագրությունը, որով իր աջակցությունն էր հայտնել Իսրայելին, ստիպված է եղել ջնջել, երբ հակասեմիտական և մահվան սպառնալիքի բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել: Գրում է «Ինդիան էքսպերս» թերթը: Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի հրամանատարի սպանությունից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները հրթիռ են նետել Յերուսաղեմի վրա, որի հետ կապված Քիմ Քարդաշյանն իր էջում գրել էր. «Աղոթում եմ բոլորի
Վարչական դատարանը բավարարել է նախկին քաղաքապետի որդու հայցը
Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը 2007թ. հունիսի 22-ին թիվ 133 որոշումով հաստատել է քաղաքաշինական նպատակներով հողամասերի տրամադրման մրցույթի եզրափակիչ արձանագրությունները եւ քաղաքապետարանի գլխավոր մասնագետ Ա. Հակոբյանին, մասնագետ Է. Քամալյանին հանձնարարել է կազմել հողահատկացման փաստաթղթեր, մրցույթի հաղթողների հետ կապել հողամասերի կառուցապատման իրավունքով օգտագործման պայմանագրեր: Այդ որոշումով Իջեւանի Անկախության փողոցի 1/41 հասցեում գտնվող 1500 քառակուսի մետր տարածքը
Արեգակին պետք է հեռվից նայել…
«Հիմա արեւը ակտիվ է` գոյություն ունեն ցիկլեր, որի ընթացքում արեւը հանգած վիճակից դառնում է ակտիվ եւ նորից հանգում է, մենք գտնվում ենք 24-րդ ցիկլի մեջ: Կան արեւային բծեր, որոնք վիզուալ սեւ կետիկներ են, ունեն ցածր ջերմաստիճան, իսկ մագնիսկական դաշտը շատ ուժեղ է»,-այսօր «Ինչպիսի ազդեցություն ունի երկրի վրա արեւային հզոր բռնկումների գոտին եւ հետեւանքները» թեմայի շուրջ
Ամերիկացու անհավատալի պատմությունները Հայաստանում (Տեսանյութ)
Թուրքական ծովափին բոլորն ուրախ են` բացի ամերիկացի սենատորի որդուց: Նա տառապում է դժբախտ սիրո պատճառով: Ոչ մի բան չի կարող վերադարդնել քաղցր կյանքի համը` ո’չ ծովը, ո’չ ընկերները, ոչ էլ գեղեցիկ աղջիկները: Սակայն անսապասելի դեպքերը փոխում են նրա կյանքը: Նա հարեւան երկրից հայտնվում է Հայաստանի մի փոքրիկ գյուղում: Խոսելով տեղացիների համար անհասկանալի լեզվով` ընդունվում է
Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահ. «ԼՂՀ հարցը չպետք է լուծվի արյուն թափելու ճանապարհով»
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոն հանդիպեց ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Ողջույնի խոսքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, որ ուրախ է հյուրերին ողջունել ԵՊՀ-ում, որը ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի առաջատար կրթական-գիտական հաստատություններից է. «Չնայած դիվանագիտական հարաբերություններին, որոնք Ուրուգվայի հետ հաստատվել են դեռեւս 1992թ-ից, մենք խորն ենք գնահատում
ԿԳ նախարար. «Լավ սովորելը կարելի է համատեղել ուսանողական կյանքի հաճելի պահերը վայելելու հետ»
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ: Շնորհավորելով նրանց տոնի առթիվ` նախարարն ասաց, որ հայ ուսանողության սրբազան պարտքը լավ սովորելն է. «Վերջիվերջո, ձեր ուսանողական կարգավիճակը հետեւանք է այն հանգամանքի, որ բուհում եք սովորում եւ պարտավոր եք պատվով անցնել այդ ճանապարհը
Համաքաղաքային աշնանային ծառատունկի շրջանակում մայրաքաղաքում տնկվել է ավելի քան 15 հազար ծառ և 5 հազար տուփ
Համաքաղաքային ծառատունկին ակտիվորեն մասնակցելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին արձագանքելով` վաղ առավոտից վարչական բոլոր շրջաններում կազմակերպվել են ծառատունկի աշխատանքներ, որին մասնակցել են ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ մայրաքաղաքում գործող բոլոր պետական կառույցներ և հասարակական կազմակերպություններ, մասնավոր ընկերություններ, համատիրություններ, ինչպես նաև հազարավոր բնակիչներ: Հաշվի առնելով մայրաքաղաքի բնակլիմայական պայմանները` քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի հետ համատեղ
Այսօր լրանում է աստղագետ Վաղարշակ Սանամյանի 95-ամյակը
Այսօր` նոյեմբերի 17-ին լրանում է հայ ռադիոաստղագիտության հիմնադիր Վաղարշակ Սանամյանի 95-ամյակը: Նա եղել է համարյա բոլոր հայ ռադիոաստղագետների ուսուցիչը` Հրանտ Թովմասյան, Վիգեն Մալումյան, Վազգեն Փանաջյան, Ռաֆիկ Կանդալյան և այլոք: Ծնվել է 1917թ., 1950-ից աշխատել է Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) և մասնակցել ԲԱ կառուցման գործին: Նույն թվականից ղեկավարել է ԲԱ ռադիոաստղագիտության նորաստեղծ լաբորատորիան (1955-ից` ռադիոաստղագիտության բաժին) և
Մեկ երեկոյում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը հավաքել է 70 հազար դոլար
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի` COAF, երեկվա նվիրատվությունների երեկոյին հավաքվել է 70 հազար դոլար, որը գրեթե կրկնակի ավել է նախորդ տարվա համանման հավաքից: Սա Հայաստանում նվիրատվությունների արդեն երրորդ երեկոն է: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը գործում է 2004 թվականից եւ Արմավիրի եւ Արագածոտնի 11 գյուղում 15 միլիոն դոլարի ծրագիր է իրականացրել: Հիմնադրամի հիմնադիր, ամերիկահայ Գարո Արմենի խոսքով հիմնադրամի դրսի
Այս գիշեր Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլն է
Ինչպես արդեն տեղեկացվել է, նոյեմբերի 8-22-ին դիտվում է Լեոնիդների ասուպային հոսքը: Այս` նոյեմբերի 17-18, գիշերն այն կհասնի իր առավելագույն փուլին, երբ մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ: Լեոոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անվանումը: Լեոնիդներն ունեն
Ռաիսա Մկրտչյանը դեմ էր դստեր կարիերային
Որքան էլ «Արամ Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 18-ին կայանալիք երեկոն հոբելյանական է՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին, կարծում ենք՝ երեկոյի «մեխերից» մեկը կհանդիսանա առաջին անգամ հայ հանդիսատեսին ներկայացող մոսկվաբնակ ջազային երգչուհի Արմինե Սարգսյանի բեմելը։ Նա տիկին Մկրտչյանի դուստրն է, ով 1997 թվականից Օլեգ Լունդստրեմի ղեկավարած պետական կամերային ջազ նվագախմբի մեներգչուհին է։ «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ
«Չեմ հասկանում ֆիլմեր նկարել ու պահելը»
Անցյալ տարի առաջին անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ Webtv.am հեռուստատեսության նախաձեռնությամբ կազմակերպվեց համահայկական առաջին առցանց «WebԾիրան» կինոփառատոնը: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Webtv-ի տնօրեն Արայիկ Մանուկյանը, «WebԾիրան-2012»-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին եւ կավարտվի դեկտեմբերի 20-ին: Կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես Webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ: Պարոն Մանուկյանն ասում է, որ նման փառատոնի անհրաժեշտություն ծագել է, երբ
Հայաստան-Ադրբեջան-2012. Ադրբեջանի միգրացիոն գործընթացների առանձնահատկությունները
Հարցազրույց Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի Կոնֆլիկտաբանության եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովի հետ: – Ինչպիսի՞ն է այսօր Ադրբեջանում միգրացիոն իրավիճակը: Փոխվե՞լ են, արդյոք, միգրացիայի պատճառներն անցած տարիների համեմատ: – Հետխորհրդային Ադրբեջանում միգրացիոն գործընթացները մի քանի փուլով են զարգացել, որոնք տարբեր ազդեցություն են գործել հասարակության սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կյանքի վրա: Առաջին փուլը (1988-1994 թթ.) սկսվեց դեռեւս
Հայաստան-Ադրբեջան-2012. «Կարծում են, որ ով մեկնել է, լավ է ապրում»
Որո՞նք են հայերի եւ ադրբեջանցիների միգրացիայի այսօրվա պատճառները, ի՞նչ խնդիրների հետ են բախվում միգրանտներն իրենց բնակության երկրներում, արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը քայլեր են անում միգրացիան կրճատելու ուղղությամբ: Այս եւ հարակից այլ հարցեր են բարձրացվում ստորեւ ներկայացված ցույգ հարցազրույցներում: Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող զուգահեռ հարցազրույցները «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության
Կալանավորը էլեկտրալարերով փորձել էր ինքնախեղման դիմել
4 օր առաջ՝ երեկոյան ահազանգ ստացանք, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր քննության է դրված եղել ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Զավեն Մակարյանի կալանավորման վերաբերյալ գործը, կալանավորը սպառնացել է դիմել ինքնասպանության: ՔԿՀ ահազանգից հետո մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հայտնեց մեզ, թե ճշտվել է, որ կալանավորը բողոքում է քննիչից ու դատարանից, եւ որ
«Հայկական պանիրը» հարցականի տակ է
Ծրագրի ղեկավարի կարծիքով՝ անորակ պանրով խայտառակ չլինելու համար տարիներ են պետք, մինչեւ որակ ստանանք ու նորից արտահանենք Երկու-երեք տարի առաջ, երբ կառավարությունը ոգեւորեց պանիր արտադրողներին, թե՝ «Հայկական պանիր» բրենդ ենք ստեղծում, եկեք համախմբվեք, ներդրում կատարեք, եւ սկսենք պանիր արտահանել, այդ ոլորտի գործարարներին թվաց, թե ուր որ է՝ նրանց արտադրանքը «կզարդարի» միջազգային տաղավարները: Սակայն պանրագործների ուրախությունը
ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուն կպառակտի ՀԱԿ-ը
«Չեմ կարծում, որ ընթացող քաղաքական կոնսուլտացիաները կբերեն այնպիսի իրավիճակի, որ երեք-չորս կուսակցություններ ունենան մեկ թեկնածու: Սա համարյա անհնար եմ համարում: Տրամաբանական չէ ենթադրել, որ ի վերջո՝ ԲՀԿ-ն համակարգը քանդելու ուղղությամբ արմատական քայլերի է գնալու: Թերեւս նման հեռանկարի հավատում է միայն Լեւոն Զուրաբյանը»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի նախաձեռնությամբ ընթացող փակ-գաղտնի
«Արհեստական» լիդերի սպասելիս
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռանում է քաղաքականությունից «Բոլոր նախորդ նախագահական ընտրությունները, բացառությամբ 1991 թվականի ընտրությունների, որոնք 1988-ի շարժման հետեւանք էին, ունեցել են ակնհայտ ֆավորիտ ընդդիմադիր թեկնածու: 1996, 2003, 2008… այս ընտրություններում այնպիսի տպավորություն է, որ այդպիսի թեկնածու չկա: Համենայնդեպս, եթե նույնիսկ նշմարվի այդպիսի թեկնածու, նա ի հայտ է գալու շատ մեծ դժվարությամբ»,- «Առավոտի»
Առավել բանական տարբերակը
Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք չի անի այնքան ժամանակ, մինչեւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չորոշի՝ առաջադրվում է, թե ոչ: Իսկ առաջին նախագահը դա չի ասի այնքան ժամանակ, մինչեւ Գագիկ Ծառուկյանը չասի՝ նա ինքնուրո՞ւյն է առաջադրվում, թե՞ պաշտպանում է որեւէ այլ թեկնածուի: Ինքնին այն փաստը, որ ՀԱԿ-ի գործողություններն ամբողջությամբ պայմանավորված են ԲՀԿ-ի գործողություններով, իսկ առաջին նախագահի հետագա
ՕԵԿ փոխնախագահ. ՕԵԿ-ին ժողովուրդը ճանաչում է, որքան էլ որոշ լավը չուզողներ փորձում են խոսել
«Մենք հայտարարել ենք մեր մոտեցումը ու հավատարիմ ենք մեր մոտեցմանը, հայտարարությանը, որ առաջիկա նախագահական ընտրություններին սատարելու ենք գործող նախագահին: Սա մեր հստակ մոտեցումն է, եւ դրանով գնում ենք առաջ»,- այսօր «Հենարան» ակումբում վերահաստատեց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր դեպքում ՕԵԿ-ը չի սատարի ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Անդրադառնալով երեկ ՕԵԿ քաղխորհրդի նիստում
Հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում
Նոյեմբերի 17-ին, 18-ին գիշերը Արարատյան դաշտում, Տավուշի հովիտներում հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում` մինչև 2 աստիճան ցուրտ: Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-21-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին` արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-ին գիշերը կբարձրանա 2-3, 19-20-ին ցերեկը կնվազի 4-5, արևելյան շրջաններում 8-10 աստիճանով: Երևան
Իշխող համակարգի երկրորդ շնչառությունը
Այն, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը Հայաստանի պայմաններում առավել նախընտրելի է, քան մեծամասնականը, որը ապաքաղաքական տարրերին առավել մեծ հնարավորություններ է ստեղծում ներթափանցելու խորհրդարան` անվիճելի է: Այստեղ, սակայն, մեղմ ասած` հարաբերական է համամասնականի անխոցելիության խնդիրը` նույն այդ ապաքաղաքական տարրերի կողմից: Հայաստանում կուսակցական համակարգերը կայացած չեն, և համամասնական ընտրացուցակներում հայտնվում են անուններ, որոնք, մեղմ ասած, ոչնչով չեն
Կրիշտիանու Ռոնալդուն 2012 թվականի ամենասեքսուալ մարզիկն է
Ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գլխավորել է ամերիկյան «People» հանդեսի վարկածով աշխարհի ամենասեքսուալ տղամարդ մարզիկների վարկանիշային ցուցակը: Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը 50 միլիոն երկրպագու ունի Facebook-ում եւ 3 միլիոն բաժանորդ՝ Twitter-ում: Նա Իսպանիայի առաջնությունում դարձել է 46 գոլի հեղինակ եւ այդ արդյունքով զիջում է միայն Լիոնել Մեսսիին (50 գոլ): Երկրորդ
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի շնորհավորական խոսքն ուսանողների միջազգային օրվա առթիվ
Սիրելի’ ուսանողներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Նոյեմբերի 17-ը ողջ աշխարհում առանձնակի ջերմությամբ է նշվում` որպես ուսանողների համաշխարհային օր: Տասնամյակներ շարունակ աշխարհի ուսանողներն ակտիվ և միասնական ներգրավված են ինչպես իրենց երկրների ամենօրյա խնդիրների, այնպես էլ համաշխարհային հիմնախնդիրների լուծմանը միտված գործընթացներում: Ուսանողությունը համարվում է յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի կարևորագույն երաշխիքը:
Անցած տարի կաղամբի ավելցուկ կար, իսկ այս տարի` պահանջարկ
Սյունիքի մարզում գյուղմթերքների իրացման խնդիրը գյուղատնտեսության ոլորտի ցավոտ կողմերից մեկն է, համարում Սյունիքի մարզպետարանի գյուղվարչության պետը: Անցած տարի նման խնդիր էր առաջացել կաղամբի իրացման հետ կապված: Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի խոսքով` միայն Սիսիանի տարածաշրջանում 200 տոննա կաղամբի ավելցուկ էր եղել եւ գյուղացիները չեն կարողացել իրացնել եղած կաղամբի քանակը: «Իսկ այս
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորում է Ուսանողության միջազգային օրվա առթիվ
Նոյեմբերի 17-ն Ուսանողության միջազգային օրն է։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորում է հանրապետության բոլոր ուսանողներին տոնի առթիվ։ Ուսանողությունն ու երիտասարդությունը նորանկախ Հայաստանի պետականության կայացման ոչ միայն մասնակիցն են, այլև կրողը։ Անհերքելի է նրանց դերը երկրում ընթացող գործընթացներում։ Այսօր առավել քան երբևէ ուսանողների համար որակյալ կրթություն ստանալու, առաջընթացի ավելի լավ պայմաններ են։ Ուսանողության շրջանում իրականացվող կրթական բազմաթիվ
Էդգար Մանուչարյանը երկու շաբաթ պետք է բուժվի
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը վնասվածքի պատճառով երկու շաբաթ չի կարողանա ֆուտբոլ խաղալ: Այդ մասին գրել է ինքը՝ ֆուտբոլիստը, Facebook-ի իր էջում: Հիշեցնենք, որ Մանուչարյանը վնասվածքը ստացել է նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայացած Հայաստան-Լիտվա ազգային հավաքականների միջեւ ընկերական հանդիպման ժամանակ եւ խաղադաշտը թողել արդեն 16-րդ րոպեին: Բայց


















































