Օրվա լրահոսը
Արմեն Ռուստամյան. «Տրամաբանական չի, որ ընդդիմությունը 17% հազիվ ձայն է հավաքում»
Այս պահին ԱԺ-ում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՀՅԴ-ի օրինագիծը՝ 100% համամասնական ընտրակարգին անցնելու համար Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին: ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանի դիտարկմամբ՝ արհեստական մեծամասնություն ենք ձեւավորում՝ մեծամասնական ընտրակարգը թողնելով. «ՀՀԿ-ն ասել է՝ մենք սկզբունքորեն դեմ չենք 100% համամասնական ընտրակարգին անցնելու, պարզապես դա պետք է անել փուլ-փուլ: Ինչքա՞ն է պետք ձեզ
Հեռացումներ՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում
Հղում անելով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տարածած հայտարարությանը՝ «Regnum»-ը տեղեկացնում է, որ Կապանից վերադարձի ճանապարհին մարզական կարգապահությունը եւ սահմանված նորմերը խախտելու համար ակումբի ղեկավարությունը հեռացրել է գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանին: Ֆուտբոլիստ Ղուկաս Պողոսյանին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու, այնուհետեւ, ոչ սթափ վիճակում մարզական կարգապահությունը խախտելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվել է թիմի բժիշկ Վարդան Հովասափյանը: Ոչ սթափ վիճակում
Աղվան Հովսեփյանը կարող է Տիգրան Սարգսյանի դեմ փողերի լվացման փաստով գործընթաց սկսել
Բայց կարո՞ղ է «ՉԻ»-ն անդրադարձել էր ՀՀ ԱԺ- Կաոավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցադրմանը՝ ուղղված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Մասնավորապես պատգամավորը հարցրել էր, թե «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով ինչպե՞ս է հնարավոր 16.6 միլիոն ԱՄՆ դոլարի լեկցիա կարդալ գյուղական բնակավայրերում։ Այդքան գումար ծախսվել է 87 հազար 901 գյուղացու համար լեկցիա կարդալիս։ Ըստ
Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնում է Ֆրանսիա
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 11-ին եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, վարչապետ Ժան-Մարկ Էրոյի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ: Նախատեսվում է նաև հանդիպում Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի անդամների հետ: Պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի
Ուղիղ միացում. Արսեն Համբարձումյանը եւ Տիգրան Ուրիխանյանը` «Դեմ առ դեմ»
Դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 55-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Քննարկման թեման` կառավարման խորհրդարանական համակարգի եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու ԲՀԿ եւ ՀՅԴ առաջարկությունները: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց
ՀՅԴ պատգամավորը՝ Շարմազանովի հայտարարության մասին. «Շարմազանովին ավելի բարձր էի կարծում»
Երեկ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կայացած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ՀՅԴ հայտարությանը նշել է. «Վերջին շրջանում առաջին անգամ Դաշնակցությունը գիտակցում է, որ ինքն իր մեջ մրցունակ նախագահի թեկնածու չունի: Կարծում եմ, որ դա ՀՅԴ-ի ոչ լավ կյանքից է, որովհետև ոչ հեռու անցյալում ՀՅԴ-ն 3-րդ քաղաքական ուժն էր, իսկ այսօր պառլամենտում
Սարգսյանն ու Տեր-Սահակյանը՝ Իսպանիայի ակումբային առաջնությունում
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Գաբրիել Սարգսյանը եւ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանն այս օրերին Լեոն քաղաքում «Linex-Magic Extremadur»-ի կազմում հանդես են Իսպանիայի ակումբային առաջնությունում: Հայաստանցի շախմատիստների ակումբը չորս տուրում վաստակել է 6,0 թիմային միավոր եւ ընթանում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: Իսպանիայի ակումբային առաջնությանը մասնակցում է ութ թիմ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ադրբեջանի նավթադոլարները ծառայում են միայն պաշտոնյաների շահերին»
Մի քանի օր առաջ Բաքվում արձանագրվեց աննախադեպ զարգացում՝ առաջին անգամ Ադրբեջանի Նավթային հիմնադրամի պատմության մեջ կառավարությունը հայտարարեց, թե այդ կառույցի բյուջեն 2013 թվականին պակասորդ է ունենալու՝ ծախսելու են եկամուտներից ավելի շատ։ Հայտարարությունը հնչեց հաջորդ տարվա բյուջեի քննարկումներում, սակայն այդպես էլ լայն արձագանք չստացավ հանրության շրջանում։ Ադրբեջանցի բլոգեր Ջավիդան Թեբրիզլիի համոզմամբ, պատճառը հստակ է՝ Ադրբեջանում քաղաքացիները
Բոլորն իրենց օրակարգն են առաջարկում
Նախագահական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական դաշտը կարծես թե կրկին բաժանվում է երկու մասի, մի կողմում ՀՀԿ-ն է՝ իր արբանյակ կուսակցություններով, մյուս կողմում՝ ոչ կոալիցիոն ուժերը՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն»։ Ընդ որում, դատելով վերջին օրերին տեղի ունեցող գործընթացներից՝ ոչ կոալիցիոն ուժերի մոտ համախմբումը առայժմ տեսանելի է թվում։ Երեկ իրենց քաղաքական պլատֆորմն են ներկայացրել ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը՝
Երջանիկ Աբգարյան.«Վստահ եմ՝ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի»
-ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը, Ձեր դիտարկմամբ, ինչաիսի՞ն պիտի լինի։ – Եթե վստահելու հիմքեր կան, պետք է համագործակցել ապօրինի իշխանությունը տապալելու համար։ – Ժամանակին այդ «ապօրինի» իշխանության մի մասն էլ ԲՀԿ-ն էր։ Տարօրինակ համագործակցություն չի՞ ստացվում։ – Ոչ, քաղաքականության մեջ այդպես չէ։ Միայն Հայաստանում կարող է դա տարօրինակ համարվել։ Սա չի նշանակում նույն քաղաքականության հետևորդ դառնալ։ Սա ընդամենը
Իրեն մեղավոր համարո՞ւմ է
Հատուկ քննչական ծառայությունը քննում է ոստիկանության Արաբկիրի բաժնում հանցագործությունները չգրանցելու փաստեր։ Այն ժամանակ, երբ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունը արձանագրել է այդ խախտումները, Արաբկիրի ոստիկանապետը Արթուր Մեհրաբյանն էր, որն այժմ ղեկավարում է ոստիկանության Նոր Նորքի բաժինը։ Խախտումների վերաբերյալ որոշ հանգամանքներ եւ մանրամասներ պարզելու նպատակով երեկ դիմեցինք հատուկ քննչական ծառայություն, բայց երեկ այդպես էլ պատասխան չստացանք։ ՀՔԾ
VITAMIN Ա
– Մեր ինտերնետն էնքան վատն ա, որ ոչ մի կերպ չենք կարում ճշտենք՝ Օբաման քանի ձայնով հաղթեց: – Մեր ինտերնետն էնքան վատն ա, որ ոչ մի կերպ չենք կարում ճշտենք՝ ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն ա, թե՝ չէ:
Վարչապետն ընդունել է կորեական «Core Cross» ընկերության ներկայացուցիչներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է կորեական «Core Cross» ընկերության նախագահ Խուան Ջին Սուին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պարոն Սուին տեղեկացրել է, որ իր ղեկավարած ընկերությունն զբաղվում է տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների արտադրությամբ, ունի հաջող փորձ աշխարհի տարբեր երկրներում և շահագրգռված է նաև մեր երկրում գործունեություն ծավալել: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՏՏ ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության
«Հարսնաքարի» գործով» դիմում դեռ չի ստացվել
Aravot.am-ի տեղեկություններով՝ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ՀՀ գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից, ինչպես նաեւ այդ վարչության նախկին պետի տեղակալ, «Հարսնաքարի» գործով» մեղադրանքը պաշտպանող դատախազ Արթուր Դավթյանից դիմում չի ստացվել: Ինչպես հայտնի է` Ա. Դավթյանը նշանակվել է Շենգավիթ համայնքի դատախազ եւ դա տեղիք էր տվել այն խոսակցություններին, թե
Հայաստանի պատանի շախմատիստները մեկնարկեցին զանգվածային հաղթանակով
Սլովենիայի Մարիբոր քաղաքում շախմատի 8-18 տարեկան աղջիկների եւ տղաների աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի 16 ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ հաջող են մեկնարկել: Նրանցից 12-ն իրենց առաջին պարտիաներն ավարտել են հաղթանակով, մեկը ոչ-ոքի է արել, պարտվել են երեքը: Մարիբորում այլ երկրների դրոշի ներքո եւս հայ շախմատիստներ են հանդես գալիս: Մասնավորապես, Սամուել Սեւյանը եւ Աննա-Մայա Ղազարյանը պաշտպանում են, համապատասխանաբար,
Երկու մահ՝ Կենդանաբանական այգու մոտի վթարի արդյունքում
Նոյեմբերի 8-ին, ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 03 ՏՏ 802 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրական սյանը: Մինչ փրկարարների ժամանումը՝
Մեկ օրում երկու արծաթե մեդալ
Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող ծանրամարտի համաշխարհային ուսանողական 3-րդ առաջնության հերթական օրը մրցահարթակ մտած հայաստանցի երեք մարզիկներից երկուսը բարձրացան պատվո պատվանդանի երկրորդ աստիճան: Նախ 77 կգ քաշային սամաղարցի Սամվել Գրիգորյանը երկամարտի 333 (149+184)կիլոգրամով դարձավ արծաթե մեդալակիր, իսկ ավելի ուշ թիմակցի արդյունքը կրկնեց Աղասի Աղասյանը, որի 155+195=350 կիլոգրամը նույնպես երկրորդ ցուցանիշը դարձավ, բայց 85 կգ քաշայինների պայքարում:
Թունավորում բոտուլիզմից
Նոյեմբերի 8-ին, ժամը 13.00-ին բոտուլիզմից թունավորումով Շիրակի մարզի Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել Հայկավան գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Տիգրան Քալաշյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: ՀՀ ԱԻՆ
Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության կողմից հանցագործությունները թաքցնելու դեպքի առթիվ
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում նոյեմբերի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի առանձին ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի առանձին ծառայողներ, 2011-2012թթ.ընթացքում ահազանգեր ստանալով մի քանի քաղաքացիներից՝ կողոպուտի, գողության, ավազակության դեպքերի
Սարգսյանը կընտրվի պատվիրակ
ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարգելի պատճառներով է բացակայել։ Այս մասին նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա լրագրողներին տեղեկացրեց, թե ինչ հարցեր են քննարկվել նիստին։ Ըստ նրա՝ ներքաղաքական հարցերի քննարկմանը զուգահեռ հստակեցվել է դեկտեմբերի 15-ի համագումարի օրակարգը։ Քվեարկությանը դրվելիք հարցը մեկն է լինելու՝ Սերժ Սարգսյանի առաջադրումը։ Մոտ օրերս Սերժ
Սարգսյանն ընդհատեց.«Ապօրինի չի»
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Սերժ Սարգսյանը մոտեցավ Բուզանդի 1/3 շենքի մոտ՝ ՀՀԿ գրասենյակի մոտ բողոքող արմավիրցներին։ Ինչո՞ւ եք աղմկում,- այս բառերով դիմեց ներկաներին Սարգսյանը՝ շարունակելով, թե ասել էր,ո ր նիստից հետո լսելու է նրանց։ Նա ընդհատեց կնոջ խոսքը,ով, նրան բողոքի նամակի հանձնելիս, խոսքում արդարություն պահանջեց Արմավիրի նախկին քաղաքապետ Սեւակ Մինասյանի «ապօրինի ձերբակալության» առիթով։ «Ձերբակալությունն
Էդմոն Մարուքյանը գտնում է, որ «այնքան էլ այդպես չէ», որ գիտաշխատողները շատ ցածր են վարձատրվում
Անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունն իր դիրքորոշումը գիտության ֆինանսավորման մասին անգիր գիտի, եւ որ ինքը ամբողջ օրը ԱԺ-ում նրանց լոբբինգն է անում: Հիշեցնենք, որ պատգամավորը 2013-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, այնուամենայնիվ, հայտարարել էր, որ կողմ է գիտության ոլորտում օպտիմալացմանը, ինչին ընդդիմացավ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Արմեն Աշոտյանը գիտաշխատողների աշխատավարձի մասին. «Ո՜ւր էր լիներ 450 մլն դրամի խնդիր, վաղուց լուծած կլինեի»
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Aravot.am-ի հետ զրույցում վերահաստատեց տարիներ առաջ գիտության ոլորտի ֆինանսավորման մասին իր պնդումը՝ առ այն, որ զավեշտալի եւ նոնսենս է, որ գիտաշխատողները այդքան ցածր են վարձատրվում՝ 2 անգամ ավելի քիչ, քան ուսուցիչները: Նա ասաց. «Իհարկե, գիտաշխատողները պետք է ստանան շատ ավելի մեծ աշխատավարձ, քան այսօր ստանում են: Խնդիրը հետեւյալն է՝ չկա այդ
Փորձագետ. «Կառավարության որոշմամբ` գյուղերում մենաշնորհների հիմքեր են առաջանում»
«Հայաստանի տնտեսությունը այս 4-5 տարիներին ունեցավ բավականին կորուստներ, որոնք ճգնաժամի հետեւանքներն են: Իմ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Հայաստանի ոչ դիվերսիֆիկացված տնտեսության պատճառով ճգնաժամը մեծ բացասական ազդեցություն թողեց: Իհարկե, երեկարաժամկետ հակաճգնաժամային միջոցառումենրը կարողացան բացասական զարգացումները կանխել: Բայց այն հանգամանքը, որ 2009 թվականին մենք ունեցանք 14,1% համախառն ներքին արդյունքի անկում, փաստում է այն մասին, որ մենք աշխարհի
Պատմության մեջ երբևէ եղած ամենածիծաղելի դատավճիռները
ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի բնակիչ Թերենս Դիքսոնը փակված է մնացել այն տան ավտոտնակում, որը կողոպտել էր: Դիքսոնին չէր հաջողվել դուրս գալ այնտեղից, քանի որ ավտոտնակն ու տունը կապող դուռն այնպես էր փակել, որ այն կողպվել էր: Տան տերերն այդ ընթացքում գտնվում էին արձակուրդի մեջ, հետևաբար կողոպտիչը, չգտնելով ոչ մի ուտելիք, 8 օր շարունակ սնվել էր շների համար
«Դեմ առ դեմ». Տիգրան Ուրիխանյան եւ Արսեն Համբարձումյան
Նոյեմբերի 9-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 55-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Քննարկման թեման` կառավարման խորհրդարանական համակարգի եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու ԲՀԿ եւ ՀՅԴ առաջարկությունները: Հաղորդման հյուրերին
Սոցիալական ծանր վիճակը` մարմնավաճառության ծաղկման հիմնական պատճառ
Լոռու մարզի մարմնավաճառները հիմնականում սոցիալապես անապահով կանայք են: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասում է «Հույս եւ օգնություն» հասարակական կազմակերպության Լոռու մասնաճյուղի տնօրեն Հայարփի Էդիլյանը: Կազմակեպությունը արդեն 8-րդ տարին է, ինչ Վանաձորում, մեկ տարի առաջ էլ Սպիտակում սեռավարակների վերաբերյալ իրազեկում է իրականացնում վճարովի սեռական ծառայություններ մատուցող կանանց շրջանում: «Մարմնավաճառները հիմնականում սոցիալապես անապահով մարդիկ են, նրանք
Հետևողական պայքար ապօրինի ծառահատումների դեմ
Կա հանցատեսակ, որ մեծ հաշվով և գողություն է, և սպանություն, նույնիսկ ինքնասպանություն: Ապօրինի ծառահատումն է: Ծառահատում չէ, անտառահատում է: Եվ դրա դեմ պայքարում ոստիկանությունը որդեգրել է առավելագույնս հետևողական լինելու սկզբունքը: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով նոյեմբերի 6-ից 7-ը Տավուշի մարզում ծավալուն գործողություններ են իրականացվել ապօրինի անտառահատման դեպքերի բացահայտման ուղղությամբ: Ընդամենը մեկ գիշերվա ընթացքում կանգնեցվել ու
The Telegraph. «Ինչո՞ւ է ինտերնետի ազատության անչափ կարևոր համաժողովն անցկացվում բռնապետական երկրում»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար ինտերնետ կառավարման ֆորումը Բաքվում անցկացնելը ևս մեկ քարոզչական հաջող քայլ է, ինչպես Եվրատեսիլն ու Բաքվում 2020թ. օլիմպիական խաղերն անցկացնելու առաջարկն էր: Ադրբեջանի իշխանությունը 500 միլիոն դոլար էր ծախսել Եվրատեսիլի վրա, վարձում է գործակալներ, որոնք լրագրողներին ամեն ինչ ներկայացնում են Ադրբեջանի իշխանության ուզած տեսակետով, հոգում է բրիտանացի պաշտոնյաների ուղևորության ծախսերը, որպեսզի
Անձրեւից երբեմն ռոմանտիզմի հոտ չի գալիս
«Մետրո» թատրոնում անձրեւներին ահ ու սարսափով են սպասում։ «Մետրո» թատրոնի տնօրեն Կարեն Միրաքյանն ասում է, որ ամենաանմխիթար վիճակում Է թատրոնի տանիքն եւ հատկապես բեմը, որի վրա խաղալը նույնիսկ վտանգավոր է: Թատրոնը ստեղծվել է 1991 թ-ին Գեղագիտության ազգային կենտրոնի աջակցությամբ: 22 տարիների ընթացքում երբեւէ հիմնովին չի վերանորգվել։ Մանրամասները եւ տեսանյութը` այստեղ:


















































