Օրվա լրահոսը

Վաճառքի հանված Գինեսի գրքի նոր ռեկորդները

Այսօրվանից վաճառքի է հանվել Գինեսի ռեկորդների նոր գիրքը, որտեղ կան ամենատարբեր բնույթի ռեկորդներ: Ռեկորդակիրների շարքում հայտնվել է Գերմանիայում բնակվող աշխարհի ամենածեր մարմնամարզուհին` ֆիզկուլտուրայի նախկին ուսուցչուհի 86-ամյա Իոհան Կասսը: Գրքում է հայտնվել գերմանացի մեկ այլ ռեկորդակիր`52-ամյա Բետտինա Դորֆմանը, ով ունի բարբի տիկինիկների ամենախոշոր հավաքածուն: Նա իր առաջին տիկնիկը գնել է 1993 թ-ին: Ներկայումս նրա հավաքածուի մեջ կան մոտ

Սեռավարակներ, արհեստական վիժումներ, չբերություն. երիտասարդները վտանգում են իրենց առողջությունը կարծրատիպերի պատճառով

Ընտանիքում ու դպրոցում սեռական կյանքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ չստանալու պատճառով սեռավարակներով հիվանդանալու և վերարտադրողական ֆունկցիայի խանգարման հավանականությունը հայ երիտասարդների շրջանում շատ բարձր է: Պետության ու միջազգային կազմակերպությունների ջանքերը չեն կարող արդյունավետ լինել, քանի որ Հայաստանում մեծ տեղ ունեն բազմաթիվ կարծրատիպերն ու դրանցից բխող հասարակության քննադատական վերաբերմունքը: 25-ամյա Ելեն Մելքոնյանի առաջին սեռական փորձը եղել է 22

«Խնդրեմ, ովքեր ուզում են, կարող են ներկայանալ գլխավոր դատախազի մոտ ընդունելության»

Երեկ կառավարության շենքի մոտ հավաքված բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը անտեսեց, երբ նրանք հարցով դիմեցին իրեն: Ցուցարարները ամեն հինգշաբթի, կառավարության նիստերի օրերին, դժգոհում են, որ նրանց երբեւէ չի հաջողվում զրույցի բռնվել դատախազի հետ ու ներկայացնել իրենց խնդիրները: Քաղաքացիների այս դժգոհությունները գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն այսկերպ բացատրեց. «Գլխավոր դատախազի

«Ոսկե կանոններ» երթուղային տաքսիներից օգտվող ուսանողների համար

Ուսանողներիս համար երթուղային տաքսիներով ուսումնական հաստատություն հասնելն իսկական փորձություն է: 13 մարդու համար նախատեսված մեքենաները հաճախ կրկնակի ավել ուղևորներ են տեղափոխում: ՈՒսանողները բողոքում են, որ մանավանդ առավոտյան ժամերին, ստիպված են երկար սպասել, մինչ դատարկ երթուղային տաքսի գա, արդյունքում՝ ուշանում են դասերից: Այսպիսի տեսարան, կարծում եմ, բոլորս ենք տեսել, նաև՝ ինքներս հայտնվել նման իրավիճակում: Բռնվել հնարավոր

«Բլոգը չի կարող եկամուտի աղբյուր լինել». Բլոգեր Արթուր Ավանեսով

Մասնագիտությամբ ծրագրավորող 25-ամյա Արթուր Ավանեսովն աշխատում է  Երևանի Ինֆորմատիկայի Պետական քոլեջում: Նա նաև նույն քոլեջի կայքի պատասխանատուն է, դրանից բացի ունի իր առանձին բլոգը՝ avanesov.net. թե ինչու է այն ստեղծվել՝ Արթուրը չկարողացավ պատասխանել, փոխարենն ասաց. «Ես շատ կայքեր ունեմ, բլոգս կարելի է ասել հերթականն էր, այդպիսի որոշում չի եղել»: Բայց այն, որ բլոգն արդեն 476

Հայտարարությամբ է հանդես եկել Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարությունը

ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունից տեղեկացնում են, որ հայտարարությամբ է հանդես եկել Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարությունը: Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարությունը հայտնում է իր ցավն եւ ցնցումը Հայաստանի եւ Հունգարիայի անակնկալ միջպետական կապերի խզման պատճառով: Չենք հասկանում եւ չենք կարող ընդունել այն բացատրությունները, որոնք չնայած հայկական կողմին բազմիցս տրված խոստումների, Հունգարիայի արդարադատական մարմինները, անտեսելով

Նկարիչ Ռոբերտ Մանուկյան. Նկարել կարող են շատերը, բայց ստեղծագործել ոչ բոլորը

Այսօր Նկարիչների միությունում կայացավ անվանի նկարիչ Ռոբերտ Մանուկյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսի բացումը: Պատկերասրահում ներկայացված էին արվեստագետի լավագույն, 60-ից ավելի աշխատանքները, որոնք հասցրել էին սիրվել և ճանաչվել: Նկարիչը ծնվել է 1929թ.-ին Երևանում, նրա գեղարվեստական աշխատանքներն իրենց տեղն են գտել Հայաստանի ազգային պատկերասրահում, Ե. Չարենցի տուն-թանգարանում, Բաղդադի, Մոսկվայի և Կաունասի Ազգային թանգարաններում, Խարկովի, Ռիգայի, Սանկտ-Պետերբուրգի, Բեռլինի, Փարիզի,

Մայրաքաղաքից կիսակառույցները չվերացնելու դեպքում դրանք կճանաչվեն գերակա շահ ու կտրվեն այլ սեփականատերերի (Տեսանյութ)

 Այսօր քաղաքապետարանի մամուլի սրահում, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին լրագրողներն ուղղակի հարցախեղդ արեցին: Գլխավոր ճարտարապետը խոսելու էր մայրաքաղաքում առկա կիսակառույցների ճակատագրի մասին, որոնք արդեն քանի տարի է՝ մայրաքաղաքի ճարտարապետական դիմագիծը խաթարում են, էկոլոգիական խնդիրներ են առաջացնում, փոշու ու կեղտի բուն են: Սակայն պարոն Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին, Համազգային թատրոնի նոր շենքի կամ թե ինչու Վենետիկի Բիենալեին

«Մի րոպե անգամ չի դադարեցվում պայքարը աղանդավորական կազմակերպությունների դեմ». Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյան

Կիրակի օրը` սեպտեմբերի 16-ին, կտոնվի հինգ տաղավար տոներից վերջինը` Խաչվերաց տոնը: Այսօր «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ Նուբարաշենի հոգևոր հովիվ` Տեր Նիկողոս Քահանա Հովհաննիսյանը  խոսեց տոնի առաջացման պատմության մասին եւ ասաց. «Խաչվերացը  քրիստոնեական տոն է, որը տոնվում է Հայ Առաքելական եկեղեցու, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից։ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացի տոնը սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը: Խաչվերացը

«Լուսակերտի», «Արզնի Տոհմային», «Աշտարակ ձու»-ի ձվերը թարմ չէին

2012թ. սեպտեմբերի 12-13-ին իրացման կետերում կատարված ձվի շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Լուսակերտ ՏԹՖ» ՍՊԸ-ի կողմից 08.09.12թ. և  13.09.12թ. օրերին արտադրված,«Արզնի Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից 10.09.12թ. արտադրված, «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի կողմից 29.08.12թ., 03.09.12թ. և 05.09.12թ. օրերին արտադրված ձվերը հանդիսանում են ոչ թարմ: Լաբորատոր փորձաքննության և փորձագիտական եզրակացության արդյունքում պարզվել է նաև, որ մակնշման և արտադրության օրերը չեն

ԵԽ-ի ընդունած բանաձևի մասին. «Դեպի մեր կողմը ռեվերանս էր, որ բավարարվածություն ապրենք և հանգստանանք»

Aravot.am-ը շարունակում է Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներման փաստը դատապարտող՝ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի կապակցությամբ կարծիքներ ստանալ հայ քաղաքագետներից: Նշենք, որ նրանց մեծամասնությունն այս փաստաթղթի հետ մեծ հույսեր չի կապում, այլ նշում է, որ այն ընդունվեց զուտ նրա համար, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տրվի, որ միջազգային ատյաններն ինչ-որ կերպ արձագանքում են կատարվածին: Այն հարցին, ի՞նչ կտա

Տեր-Պետրոսյանի անվտանգության աշխատակցի զրահապատ «Մերսեդեսի» ոդիսականը

Օգոստոսի 24-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած երիտասարդ կինը հայտնեց, որ «Օդնոկլասնիկի.ռու» ցանցում գրանցված Գեյ Պիդր և Վենդետա Սամո պայմանական անուններով հանդես եկող անհայտ անձը անձնական նամակագրության միջոցով իրենից պահանջում է 2000 ԱՄՆ դոլար` սպառնալով պահանջը չկատարելու դեպքում արատավորող տեղեկություններ տարածել նույն կայքում և իր բարեկամական շրջանակում: Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր

Զուրաբյանը հակադարձում է Գալուստ Սահակյանին. «ՀՀԿ-ականներն ունեն կեղեքիչի, թալանչու հոգեբանություն»

Նախօրեին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «քյասիբի հոգեբանություն» որակեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի առաջարկը ` ավելի էժան մեքենաներ հատկացնել Ազգային ժողովի խմբակցություններին ու մշտական հանձնաժողովներին: «Իր հայտարարությունը ցույց է տալիս, որ հանրապետականներն ունեն կեղեքիչի, թալանչու, պետական, հանրային միջոցների վատնողի, գողացողի հոգեբանություն»,- Aravot.am-ի զրույցում Գալուստ Սահակյանին հակադարձեց պարոն Զուրաբյանը: Հիշեցնենք, որ պարոն  Զուրաբյանը ԱԺ նախագահ Հովիկ

«Ես հո հայրենիքի դավաճան չե՞մ, որ պարոն Գիզիրյանն իմ հետևից ընկնի»

    ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին 10,281 ձայնով պարտված դաշնակցական թեկնածուն` Հովսեփ Սիմոնյանը, կշարունակի աշխատել Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչությունում` որպես պետի տեղակալ: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց քաղաքապետի նախկին թեկնածուն: Չնայած նա քաղծառայող է, որի իրավունքները պաշտպանված են ՀՀ քաղծառայության մասին օրենքով, այդուհանդերձ հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է այնպիսի մթնոլորտ ստեղծվի մարզպետարանում, որ այս պաշտոնյան դիմում

ՀԱԿ-ի ելույթները լսելու համար իշխանավորները դարձել են զգույշ, խաշ եւ քյաբաբ ուտելու քիչ են գնում (Տեսանյութ)

 ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը համոզված է, որ իրենց լավ ելույթները Ազգային ժողովում որակ են փոխել: «Մեր գրագետ, հիմնավորված, համարձակ, կազմակերպված, պայմանավորված, իրար հետ մշակած ելույթները, շատ լավ է… ես մեզնից գոհ եմ, կարծում եմ` դուք էլ եք մեզնից գոհ, նույն ձեւի շարունակելու ենք: Այդ ելույթները, իսկապես , շատ լավ ելույթները, որակ են փոխել պառլամենտում, բոլոր

Ադրբեջանին շախմատային առաջին կոչումները հայերն են պարգեւել

Երբ Ադրբեջանի շախմատիստները հրաժարվեցին մասնակցել 1996 թվականին Երեւանում անցկացվելիք համաշխարհային օլիմպիադային, մրցումը որակական առումով չտուժեց, որովհետեւ այն ժամանակ, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց շախմատի երախտավոր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանը, «Ադրբեջանում 1996 թվականին գրոսմայստեր էլ չկար եւ նրանց հավաքականը սովորական թիմ էր: Ստամբուլում, երբ Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովը պատմում էր,

Իմ կերտած կերպարը արդիական է բոլոր ժամանակներում. Վիգեն Ստեփանյան

ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր կայացավ ասուլիս՝ Բիշքեկի Չ.Այթմատովի անվան ռուսական դրամատիկական թատրոնում բեմադրված «Լիր արքա» ներկայացման մասին: Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, ռեժիսոր-բեմադրող Հակոբ Ղազանչյանը նշեց, որ սա թատերական միությունների միջազգային համադաշնության հայ-ռուսական թատերական նախագիծ էր, հայ-ռուս-ղրղզական համագործակցության արդյունք. «Վալերի Շադրինը գործուղեց որպեսզի մենք ընտրենք համապատասխան բեմահարթակը: Պիեսը վաղուց կար իմ մտքում, այն ինչ ուզում

Փարիզում հայերը պատրաստվում են Իլհամ Ալիևի այցին

 Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 18-ին Ֆրանսիա է ժամանելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այդ կապակցությամբ Ադրբեջանի դեսպանատան առջև կանցկացվի լայնամասշտաբ բողոքի ակցիա: Ամբողջ աշխարհում հայերը, այդ թվում և ֆրանսաբնակները, չհամակերպվելով Ադրբեջան-Հունգարիա գործարքի իրողության հետ, շարունակում են իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն արտահայտող միջոցառումները, հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունը: Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի

Հունգարիայի հայկական ինքնավարության մամլո ասուլիսը

Հունգարիայի հայկական ինքնավարությունը մամլո ասուլիս էր հրավիրել, որին ներկա էին Հունգարիայի բոլոր խոշոր և  ազդեցիկ լրատվամիջոցները : Ասուլիսի նպատակն էր հերթական անգամ միջազգային հանրության ուշադրությունը սևեռել` հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի մարդասպանի արտահանձնման, Բաքվում միջազգային իրավունքի մի շարք հիմնարար սկզբունքների ոտնահարմամբ ներում շնորհելու փաստի վրա:  ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության տեղեկացմամբ՝ ասուլիսին մասնակցում

407.24 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Սեպտեմբերի 14-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.24 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.24 դրամ:

Ռազմական փորձագետ.Ժամանակները փոխվում են, իսկ թուրքերը մնում են նույնը

«Ադրբեջանական հասարակության ներսում Ռամիլ Սաֆարովը այնքան էլ հերոս չէ, և դա մեզ համար կարևոր թիրախ կհանդիսանա»,-այսօր Times.am քաղաքական քննարկումների ակումբի անդրանիկ հանդիպման ժամանակ, հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ քաղաքական այն նոր իրողությունների, որոնք ի հայտ են եկել ադրբեջանցի հանցագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման պատճառով, թեմայի շուրջ խոսեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան: Նրա խոսքով ադրբեջանական մամուլից պատկեր չկա, միայն հասարակ

Ամերիկյան երազանքից` Փոքր Վեդի. Ամերիկացի դիվանագետը` հայկական հյուրասիրությունից մինչեւ արտաքին քաղաքականություն

  Հայերի հյուրասիրությամբ հիացած 29-ամյա դիվանագետ և միջազգային վերլուծաբան Մարկ Դիցենը, ով ազգությամբ ամերիկացի է, աշխատում է ղարաբաղյան խնդրին նվիրված իր հաջորդ հոդվածի վրա: Վերջին 2 տարվա ընթացքում հրապարակել է վերլուծական հոդվածներ ինչպես Լեռնային Ղարաբաղի, հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Նրա աշխատությունների նյութը տարածաշրջանային խնդիրներն են: Դեռևս 2006-2008 թթ. Մարկն ապրել է Արարատի մարզի

ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու պայքարին միացավ նաեւ ԲՀԿ պատգամավորը (Տեսանյութ)

Ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով կազմակերպված այսօրվա  հերթական ակցիային մասնակցեց նաեւ ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը: «Մեր խմբակցության բազմաթիվ պատգամավորներ բազմիցս հայտարարել են, որ գտնում են` պատիժը, որ նշանակվել է ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ, ակնհայտորեն համարժեք չէ կատարված արարքին: Նաեւ որպես Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, չէի կարող մտահոգությունս չհայտնել եւ չմիանալ այսօր

Հնարավոր է, որ «ԶՊՄԿ»-ն վարչական տուգանքի չենթարկվի

Օգոստոսի 20-ին «Առավոտի» հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող Գեղիի հատվածով անցնող պոչատարի խողովակաշարում տեղի ունեցած վթարի հետեւանքով թափուկատարի ջրերը լցվել են Կապանի միջով հոսող Ողջի գետը, ինչից գետը աղետալի տեսք է ընդունել, իսկ գետին մոտ ապրող բազմաբնակարան շենքերի բնակչության շրջանում թափոնաջրերի սուր հոտից գլխացավ էր առաջացել: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական

Չպատվաստվելու պատճառով մեծահասակ արմավիրցին մահացել է փայտացումից

Դիֆտերիայի բռնկում Հայաստանում վերջին անգամ եղել է 90-ական թվականներին եւ մոտ 30 մահվան դեպք է արձանագրվել ու թեեւ զանգվածային պատվաստումներ կատարվեցին, եւ արդեն 10 տարի է, ոչ մի դեպք չի արձանագրվել, սակայն վտանգը վերջնականապես «չեզոքացված չէ»: Այսօր Ծաղկաձորում «Հայաստանում ռոտավիրուսային հիվանդության եւ ռոտավիրուսային պատվաստումների ներդրման» ծրագրի իրազեկման վերաբերյալ լրագրողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ ասաց առողջապահության

Լեւոն Զուրաբյան. «Իշխանությունները վախենում են անգամ 7 պատգամավորի քննադատությունից» (Տեսանյութ)

 ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Ազգային ժողովում նախօրեին խոսել է ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստների մասին ու իշխանություններին զգուշացրել ` եթե դատարանի վճիռները մնան ուժի մեջ,  Հայաստանը կունենա 4 քաղբանտարկյալ, ինչը կսրի  ներքին քաղաքական վիճակը: Ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով այսօր գլխավոր դատախազության առաջ ՀԱԿ-ի հերթական ակցիայի ժամանակ պարոն Զուրաբյանը հավաքվածներին ասաց. «Եթե դատարանի

Նախ ադրբեջանցիները պետք է գան Երեւան

Մինչեւ 2016 թվականը դեռ չորս տարի կա, ու ոչ ոք չգիտի, թե այդ ընթացքում հայ-ադրբեջանական հարաբերություններում ինչեր կլինեն: Այնպես որ, մեր շախմատիստները Բաքվում կայանալիք համաշխարհային օլիմպիադային մասնակցելու հարցում կողմնորոշվելու բավականին ժամանակ ունեն: Սակայն դրանից առաջ ադրբեջանցիներն են կանգնած լինելու լուրջ որոշում կայացնելու առջեւ` մասնակցե՞լ 2014 թվականին Երեւանում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությանը եւ 2015 թվականի աշխարհի

«Բանակցային գործընթացը պետք է սառեցվի». Արամ Սարգսյան

«Ժամանակն է միամտությունից հրաժարվել ու հասկանալ, որ այսօրվա աշխարհը բարոյական նորմերով չի շարժվում, իր սեփական շահերն է առաջ տանում: Մեզ պետք է հասկանալ,  թե ինչ սցենարով շարժվել եւ  արդյոք Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դիմակայել այս եւ այլ մարտահրավերներին: Մենք չունենք արտաքին քաղաքականության դոկտրին: Պարզապես ամեն անգամ իրավիճակային որոշումներ ենք կայացնում, երբ տեսնում ենք ինչ որ

Պարույր Հայրիկյան. «Եթե շախմատով ապացուցում ենք մտավոր զարգացվածությունը, նույնը պետք է անենք նաեւ ժողովրդավարության հաստատման պարագայում» (տեսանյութ)

 Այսօր Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) նախագահ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը Ժողովրդավարության միջազգային օրվա՝ սեպտեմբերի 15-ի առիթով հանդիպեց լրագրողների հետ: Հայրիկյանի փոխանցմամբ՝ 2007թ.-ին  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ամրագրեց, որ սեպտեմբերի 15-ը բոլոր պետությունները պետք է նշեն որպես Ժողովրդավարության միջազգային օր՝ արձանագրելով պետություններում ժողովրդավարության հաստատման կարեւորությունը. «Հայաստանում ժողովրդավարության հաստատման խնդրին վերջին տարիների ընթացքում բավարար ուշադրություն չդարձվեց, այդ իսկ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031