Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովն ընդունեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին ընդունեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (Բելգիա) կազմակերպության պատվիրակությանը: Վերջինս, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հրավերով, հուլիսի 18-21-ը դիտորդական առաքելություն կիրականացնի ԼՂՀ նախագահի ընտրություններում: Պատվիրակության կազմում են Եվրոպական խորհրդարանի անդամ Էլենի Թեոխարոսը, ԵՄ արտաքին հարաբերությունների ամսագրի գլխավոր խմբագիր, Եվրոպական խորհրդարանի եւ Բունդեսթագի նախկին անդամ Հանս-Յուրգեն Զահորկան, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի գլխավոր քարտուղար

Վարդան Այվազյան. «Հիմա սա թանկացու՞մ է»

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը չի պատրաստվում գազի հնարավոր թանկացման դեպքում եւ գների աճը մեղմելու սոցիալական մեխանիզմներ մշակել: Ավելին’ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարում է, թե գազի թանկացում դեռ չկա, կլինի, հետո կխոսենք: Ներկայացնում ենք ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի հետ մեր զրույցը:  – Պարոն Այվազյան, Ձեր ղեկավարած հանձնաժողովն ի՞նչ օրենքներ

Պետրոս Ղազարյան. «Մազմանյանը թաքնված կերպով քծնում է իշխանությանը»

Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը գնահատական տվեց «Հարսնաքարի» դեպքին՝ անդրադառնալով նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի այն խոսքին, թե ինչու էր պարոն Մազմանյանը լռում դեպքի առնչությամբ:  Ղազարյանին  նա «գնդիկ-բոքոնիկ» եւ «քառադեմ» անվանեց: Aravot.am-ը մեկնաբանություն ստացավ պարոն Ղազարյանից. «Սկզբունքորեն անձնական վիրավորանքներին չեմ պատասխանում, բայց տվյալ դեպքում Մազմանյանը կրթական հիմնարկի

Մարալիկում 70-ամյա ծերունուց խլե՞լ են 18 տարվա հողակտորը

Վերջերս Aravot.am-ը բողոք էր ստացել Մարալիկի բնակիչ Սուրեն Փիլոյանից այն մասին, որ Մարալիկի քաղաքապետարանը իր ձեռքից խլել  է 18 տարվա  0,10 հեկտար տարածությամբ  հողակտորը , որ իրեն հատկացվել է   Ավանային սովետի հանձնաժողովի նախագահի կողմից և 1000 դոլարով վաճառվել է քաղաքի մեծահարուստներից մեկին` Ղարիբ Կարապետյանին: «2009 թվականի փետրվարի 19-ին, առանց ինձ տեղյակ պահելու,  քաղաքապետարանը իբր մրցույթ

Պաշտպանը հարցնում էր, թե կինոթատրոնի համակարգիչը որպես աթո՞ռ է օգտագործվել

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, շարունակում է «Մոսկվա» կինոթատրոնից 2010թ. 5 միլիոնի գողության փաստով մեղադրվող Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այսօր դատարանը տուժող ճանաչված կինոթատրոնի տնօրինությունից ստացավ փաստաթղթեր: Մասնավորապես, «տոմսերի վաճառքի վրիպումներից խուսափելու համար» նոր համակարգի ներդրման համար սերվերի կիրառման, գանձապահների մոնիտորները փոխելու,

Սեռական համատեղելիությունը եւ թվագիտությունը

Գիտության մեջ մարդուն վերծանելու համար կան տարբեր մեթոդներ: Թվագիտությունն իր հերթին փորձում է ուրույն մեթոներդով (հաշվարկներով) հասկանալ մարդու էությունը, կենսակերպը, բնավորության գծերը և այլն: Այդօրինակ հաշվարկով կարող ենք իմանալ նաև զույգերի սեռական համատեղելիությունը: Պատրաստ ե՞ք:   Պատկերացնենք` զույգից մեկը ծնվել է 25-ին, իսկ մյուսը` 8-ին: Եթե ծննդյան թիվը երկու թվից է բաղկացած (օրինակ` 25), այն

«Երբեմն այն ասոցացվում է երիտասարդության ցոփ ու շվայտ լկտիությունների հետ». Փարթիների մասին

Ժամանցային միջոցառումները կամ ինչպես անվանում ենք՝ փարթիները այսօր Հայաստանում, որպես մշակույթի մի տեսակ, նոր-նոր են ձեւավորվում: Երաժշտասեր հայ հասարակությունը, մասնավորապես երիտասարդները լիցքաթափման համար ամենահարմար տարբերակը համարում են այս կամ այն փարթիներին մասնակցություն ունենալը: Բայց այստեղ էլ առկա են մի շարք խնդիրներ, որոնք շատերին վանում են ներկա գտնվել նմանատիպ միջոցառումներին:  Մեզ հետ զրույցում նորաբաց ակումբներից մեկի

Քլինթըն. «Կկիրառենք բոլոր ջանքերը, որպեսզի Իրանը միջուկային զենք չստանա»

Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընն ասել է, որ ԱՄՆ-ը կկիրառի «Ամերիկայի հզորության բոլոր տարրերը, որպեսզի Իրանը չկարողանա միջուկային զենք ստանալ»: Այս հայտարարությամբ Քլինթըն հանդես է եկել Իսրայելի պաշտոնատար անձանց հետ ունեցած հանդիպումից հետո, որի ընթացքում միջուկային ծրագրի կողմից արված Իրանի բոլոր առաջարկությունները «որևէ հեռանկար չունեցող» է անվանել: «Մենք գերադասում ենք դիվանագիտական լուծում տալ այս խնդրին,

«Վրացական երազանք»-ի երեք անդամ ձերբակալվել է

Վրաստանում ձերբակալվել են միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կոալիցիայի երեք ներկայացուցիչներ։ «Ռեգնում» լրատվական գործակալության վկայությամբ, երեկ երեկոյան ձերբակալված գործիչներն են Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Մերաբ Կաճախիձեն եւ Ազգային համաժողովի անդամներ Տարիել Կարդավան ու Թեմուր Շեկլաշվիլին։ «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, ընդդիմադիր գործիչների ձերբակալության կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել երկրի ներքին գործերի նախարարությունը` պնդելով, որ նրանք

ՀՀՇ-ի, Ադրբեջական Մուսաֆաթի, Վրաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարների հանդիպում

Հուլիսի 13-15-ը Թբիլիսիում տեղի է ունեցել Հարավային Կովկասի երկրների լիբերալ կուսակցությունների՝ Հայաստանից՝ Հայոց Համազգային Շարժում, Ադրբեջանից՝ Մուսաֆաթ, Վրաստանից՝ Հանրապետական կուսակցության ղեկավարների հանդիպում: Քննարկվել է 2010թ. հոկտեմբերի 7-ին Պոտսդամում այդ կուսակցությունների կողմից ստորագրված Հռչակագրի դրույթների կատարման ընթացքը, Հարավային Կովկասի երեք երկրներում տիրող քաղաքական իրավիճակը, համատեղ ռեգիոնալ համագործակցությանն ուղղված խնդիրներ, ինչպես նաեւ այդ երկրների՝ եվրոպական կառույցներին ինտեգրվելու

Աշխատաշուկայում մեծ պահանջարկ կա շինարարների, խոհարարների, մատուցողների, բուժքույրերի եւ վարորդների

«Ելակետ» ակումբի այսօրվա հյուրերն էին  ՀՀ Կրթության և գիտության նախարարության մասնագիտական կրթության բաժնի պետ Կարեն Վարդանյանը և ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի գործարար ուսումնական ծրագրերի ղեկավար Վահագն Հովհաննիսյանը, ովքեր խոսեցին «Միջին մասնագիտական կրթության համապատասխանելիությունը աշխատաշուկայի պահանջներին» թեմայով: Ներկայացնելով աշխատաշուկայում պահանջարկի և առաջարկի համապատասխանելիությունը, Վահագն Հովհաննիսյանը փաստեց, որ հայաստանյան աշխատաշուկայի ձեւավորման գործում մեծ դեր ունի միջին մասնագիտական կրթության

Սիրիահայ փախստականների թիվը դեպի Հայաստան օր օրի ավելանում է

Սիրիայից Հայաստան փախստականների հոսքը շարունակվում է: Այս օրերին հազարավոր սիրիահայեր, տուն- տեղ թողնելով, արտագաղթում են Հայաստան: Ժամանակավոր կացարանները, որտեղ նրանց մի մասին տեղավորել են, ծանրաբեռնված են եւ արդեն տեղ չկա: Պատերազմական գործողությունների սկզբնական շրջանում հատուկենտ սիրիահայեր էին լքում իրենց բնակավայրը, որոնք էլ գերադասում էին արտագաղթել ԱՄՆ, Կանադա կամ Եվրոպա, սակայն միայն վերջին ամիսներին` 2012 թվականի

Գործարար. Գոնե 2 ամիս ալյուրը չի թանկանա, 2 ամսվա պաշար դեռ կա

Հայաստան ցորեն ներկրող բոլոր ընկերությունների մոտ 2 ամսվա ցորենի պաշար կա, եւ պետք չէ խուճապի մատնվել, թե միջազգային շուկայում ալյուրը թանկացել է, ուրեմն մեզ մոտ էլ շուտով թանկացում կլինի: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ալյուր ներկրող եւ շուկայի մոտ 15 %-ը զբաղեցնող «Մանչո գրուպ» ընկերության ղեկավար Իվան Մոսոյանը: Նրա խոսքերով, եթե նույնիսկ որոշակի թանկացում

Out. Հայաստանն այս անգամ էլ չի մասնակցի «Միսս Աշխարհ 2012»-ին. փող տվող չկա

«Միսս Հայաստան-2012» մրցույթի հաղթող ճանաչված 20-ամյա Աննա Առաքելյանը չի մասնակցելու օգոստոսի 18-ին Մոնղոլիայի Օրդոս քաղաքում կայանալիք «Միսս Աշխարհ 2012» մրցույթին: «Միսս Հայաստան» ազգային գործակալությունից «Մեդիալաբին» տեղեկացնում են, որ հովանավոր չգտնելու պատճառով, Հայաստանը չի կարող ներկայանալ մրցույթին: «Միսս Աշխարհ» գեղեցության մրցույթը իր հեռարձակման պայմանագիրը վաճառել է «Արմենիա» հեռուստաընկերությանը, որը նույնպես չի կարող հովանավորել մասնակցության համար մրցույթին:

Առաջարկությունների հեղինակները կհրավիրվեն աշխատանքային խմբի նիստերին

Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորումը, որի մաս է կազմում «ՈւրբանԼաբ Երևան» քաղաքաշինական ժողովրդավարացման ինստիտուտը հանդես է եկել հայտարարությամբ, որում արտահայտված են մայրաքաղաքի քաղաքաշինական մի շարք հիմնախնդիրների հետ կապված մտահոգություններ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ինստիտուտի նախագահ Ս. Պետրոսյանը գրում է. «ՀՀ կառավարության կայքից տեղեկացանք, որ 23 մայիս 2012թ. ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն Երևանի «Փոքր

ԱՄՆ-ի տարածքի գրեթե կեսում երաշտ է

ԱՄՆ-ի պաշտոնյաների համաձայն, Միացյալ Նահանգների գրեթե կեսում զգացվում են մեղմից մինչև սաստիկ երաշտի հետևանքները: Երկրի գյուղատնտեսության նախարարությունը բնական աղետի գոտի է հայտարարել մայրցամաքային Միացյալ Նահանգների 26 նահանգներում: Օդերևութաբանները հայտնել են, որ այս շաբաթ անձրև, ինչպես նաև Միացյալ Նահանգների Միջին արևմուտքում եգիպտացորենի և սոյայի հատիկի բերքին վնաս պատճառող օդի բարձր ջերմաստիճանի նվազեցում գրեթե չի սպասվում: Եղանակային

Նախարարն ընդունել է մրցույթից դուրս մնացած դիմորդների ծնողներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքում դրական միավորներ ստացած, բայց բուհ չընդունված մի շարք դիմորդների ծնողների: Վերջիններս նախարարի մոտ ընդունելություն էին խնդրել` առաջարկով` բուհերում ավելացնել լրացուցիչ տեղեր` առավել մեծ թվով դիմորդների հնարավորություն ընձեռելու վճարովի

Գետի հունը և ջրվեժներից մեկը ամբողջովին չորացել են

ՀՀ բնապահպանության նախարար պարոն Ա. Հարությունյանին. Նորից բնապահպանական ահազանգ ստացանք մեր արշավորդ ընկերներից: Այս անգամ խոսքը գնում է Արփա գետի աջակողմյան Հերհեր վտակին, որի վրա կառուցված են երկու փոքր ՀԷԿ-եր: Նկարներից պարզորոշ երևում է, թե ինչպես են գետի հունը և ջրվեժներից մեկը ամբողջովին չորացել, իսկ երկրորդ` Հերհեր ջրվեժից, որը նաև ՀՀ բնության հուշարձանների ցանկում է,

ԲՀԿ-ն չունի նախընտրելի թեկնածու

Հուլիսի 19-ին ԼՂՀ նախագահի ընտրությունները կարող են էապես նպաստել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ Ըստ ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ դա մեզ համար լրջագույն կռվան կարող է լինել բանակցային գործընթացում ասելու, որ «մենք գործ ունենք կայացած ժողովրդավարական պետության հետ, որտեղ գործում են ժողովրդավարական բոլոր ինստիտուտները, որտեղ տեղի ունեցող ընտրություններն իրենց անցկացման որակով շատ

412 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 17-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմելէ 412 դրամ:

Պարգևատրվել են կիսամյակային լավագույն արդյունքներ ցուցաբերած վարչական շրջանները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների հունիս ամսվա, ինչպես նաև 2012թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ՝ համեմատաբար ցածր ցուցանիշեր են գրանցվել սեփական եկամուտների հավաքագրման մասով։ Գնահատման և վերլուծության արդյունքում հունիս ամսին այս ուղղությամբ համեմատաբար լավագույն արդյունքներ են գրանցել Դավթաշեն , Ավան և Նոր Նորք վարչական

Որտեղի՞ց ծնվեց «ֆուտբոլային դիվանագիտությունը» (Տեսանյութ)

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կազմակերպած «Հայ-թուրքական հարաբերությունների արդի վիճակը» թեմայով քննարկման ժամանակ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը հիշեց, որ դեռ 2007 թվականին իրենք դիմել էին, այսպես կոչված, դոնոր կազմակերպություններին՝ հայ-թուրքական հարաբերությունները հասարակական մակարդակում զարգացնելու համար: Արձագանքել էր միայն ԱՄՆ դեսպանատունը: Մինչ Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականներին բախտ կվիճակվեր միմյանց դեմ պայքարելու, ինչի արդյունքում

Կարիճները հարձակվել են մաքսակետում

Իրան-Մեղրի սահամանակետում իրանահայ ուղևորները ստիպված են եղել քայլել շրջակա տափաստաններից սահմակետում հայտնված կարիճների, մորեխների ու այլ տեսակի միջատների վրայով։ Ուղևորների մեկնաբանմամբ՝ միջատները աննախադեպ շոգի պատճառով շտապել են ստվեր փնտրել կայանված ավտոմոեքենաների և ավտոբուսների տակ։ Ուղևորներից մեկը Շաքե Աբրահամյանը «Ա1 +»-ին հայտնել է, որ կարիճները, որոնցից որոշները սև գույնի են եղել առանց ուշադրություն դարձնելու մարդկանց կողմից

Երդվեցին անմնացորդ ծառայել

Շաբաթ օրը հանրապետության տարբեր քաղաքներից ու մարզերից հարյուրավոր ծնողներ էին եկել Վանաձորի Հայրենական մեծ պատերազմում նահատակված զինվորների հուշարձան կոթող, որտեղ առաջին անգամ հայրենիքին անմնացորդ ծառայելու երդում էին տալու զորամասերից մեկի նորակոչիկ իրենց զավակները: Գարնանային զորակոչի մեկ-մեկուկես ամիսն էլ բավական էր եղել, որպեսզի ծնողները «չճանաչեին» հասունացած, ամրապնդված ու լրջացած որդիներին: Նրանք հրամանատարների ու հարազատների առջեւ երդվեցին

Արմեն Մազմանյանը՝ «Հարսնաքարում» տեղի ունեցածի մասին. Հայրապետյանը մեզանից ահավոր վիճակում է

Այսօր «Սլաք» ակումբում, Պետրոս Ղազարյանին պատասխանելուց հետո, Արմեն Մազմանյանը կարծիք հայտնեց «Հարսնաքարում» պատահածի վերաբերյալ: Ռեկտորը նկատեց, որ այն չի տեղավորվում մարդկային ուղեղի եւ բարոյականության մեջ. «Սա ոչ կուսակցական խնդիր է, ոչ իշխանական, որովհետեւ նույն ընդդիմադիրներն էլ են քայլում՝ ետեւներից 5 հատ «Համեռ» եւ վեց հատ «բուլտերիեր» գցած: Այդ թատրոնի պատճառով թիկնապահների շրջանում աստիճանաբար կարծիք է

Բանդերասն ամուսնալուծվում է

Անտոնիո Բանդերասն ամուսնալուծվում է. այդ մասին գրում է արտասահմանյան մամուլը:  Բանդերասն ու իր նախկին կինը՝ Մելանի Գրիֆիթն  համատեղ ապրել են  շուրջ 15 տարի եւ մեծացրել 2 երեխաների: Բանդերասը մի քանի ամիս է, ինչ պարբերաբար հայտնվում էր լրագրողների ուշադրության կենտրոնում՝ աղջիկներով շրջապատված, գիշերային ակումբներում զվարճանալիս: Պարզվում է ամուսնալուծության պատճառը՝ խանդն է: Մելանին շատ էր խանդում ամուսնուն,

Դավիթ Սանասարյան «Հեռու չէ այն օրը, երբ Միկա Դանիելյանը կափսոսա»

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանի հասարակական շարժման մասին քննադատություններին:  Նշենք, որ Epress.am-ին տված հարցազրույցում նա մասնավորապես ասել է.«Այսպես կոչված հասարակական շարժումների գործողություններն ինձ համար անհասկանալի են: Օրինակ, ինչպե՞ս է ի հայտ եկել Ռուբեն Հայրապետյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի

Ամերիկացի օրենսդիրները մեղադրում են HSBC-ին

Ամերիկացի օրենսդիրները HSBC բանկին մեղադրում են թմրադիլերներին եւ ահաբեկիչներին Միացյալ Նահանգների բանկեր միլիարդավոր դոլարներ փոխանցելու հնարավորություն տալու մեջ։ ԱՄՆ-ի Սենատի հետաքննական կոմիտեի հրապարակած նոր զեկույցում մատնանշված է HSBC-ում տիրող «համատարած» անփութությունը խարդախության եւ փողերի լվացման փաստերի կանխման հարցում։ Ըստ զեկույցի, մասնավորապես, բանկի Մեքսիկայի մասնաճյուղը միայն մեկ տարվա ընթացքում Միացյալ Նահանգներ է տեղափոխել 7 միլիարդ դոլար

Արմեն Մազմանյանը՝ Պետրոս Ղազարյանին. Այ գնդիկ-բոքոնիկ

«Լրագրողներից իմացել եմ, որ իրենց կոլեգա Պետրոսն ինձ էպիտետներով է դիմում, քանի որ ակտիվ չեմ եղել եւ կարծիք չեմ արտահայտել «Հարսնաքարում» տեղի ունեցածի վերաբերյալ: Նախ, չէի մտածում, որ այդքան պահանջված հասարակական-քաղաքացիական այր եմ, որ Հայաստանում որտեղ ով ընկնի-մեռնի կամ ինքնաթիռ պայթի՝ պարտավոր լինեմ կարծիքս ասել: Ի դեմս Պետրոսի՝ որոշ մարդկանց գործը պարզապես խոսելն է, բայց

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930