Օրվա լրահոսը

Լևոն Քոչարյանի պնդումները միգրացիայի վերաբերյալ չեն համապատասխանում պաշտոնական վիճակագրությանը. CivilNet

Վիճկոմիտեի տվյալների համաձայն՝ Լևոն Քոչարյանի նշած տարիներին միգրացիայի մնացորդը եղել է խորապես բացասական՝ 2004-ին՝ -29,600, 2005-ին՝ -30,300, 2006-ին՝ -29,800, 2007-ին՝ -33,400։ Այսինքն՝ այդ չորս տարում Հայաստանից հեռացել է 123,100 մարդ։ Ամենամեծ արտահոսքը գրանցվել է անկախության առաջին տարիներին։

Հիմնական գործոնը Սիրիայի բանակն էր, որը չի դիմադրել: Եթե բանակը կռվեր, անգամ Հալեպը չէին կորցնի. Իրանի արտգործնախարար

«Իրանն այսօր». Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Սիրիայի զարգացումների գլխավոր պատասխանատու է համարել այդ երկրի բանակին: Իրանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում Արաղչին հայտարարել է, որ հետախուզական և այլ տվյալներով ի սկզբանե հայտնի է եղել, որ նման գործողություն է լինելու, և Սիրիայի բանակն ու կառավարությունը ևս տեղեկացված են եղել (Դեռ հոկտեմբերի սկզբին ԻՀՊԿ-ին հարող ԶԼՄ-ներում գրում էին,

Բոլորս էլ ամեն ինչ գիտենք, էլ ձեւեր թափելը ո՞րն է

Նորանկախ Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, բոլորս որոշակիորեն՝ համարյա ամեն ինչ գիտենք, էլ ինչո՞ւ ենք էս կողմ, էն կողմ ընկած ձեւեր թափում, դերասանություն ենք անում, մշտապես փորձում հեծանիվներ հնարել, իբր տվյալ պահին առաջացած իրավիճակից ելքեր գտնելու համար: Ո՞ւմ ենք ուզում զարմացնել, նոր գյուտեր անել, քանզի բոլորիս համար էլ համարյա ամեն ինչ պարզ է: Բայց այս ամեն

Բռնապետություններում ժողովուրդը ոչ միշտ է ուզում պաշտպանել կարգը կամ իշխանություններին. կարևոր դաս, որ տեսանք Սիրիայում և ՌԴ-ում Պրիգոժինի ապստամբության ժամանակ. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Մի կարևոր դաս, որ տեսանք այս օրերին Սիրիայում և Պրիգոժինի ապստամբության ժամանակ. բռնապետություններում ժողովուրդը (ու բանակը), մեղմ ասած, ոչ միշտ են ուզում պաշտպանել կարգը կամ իշխանություններին։ Ժողովրդավարական երկրում նման սցենարը պարզապես անհնար է, քանի որ ժողովուրդը պաշտպանելու է իր իսկ ընտրած իշխանությանը։ Նման դրսևորում տեսանք

Ֆրանսիայի դեսպանն այցելել է հայ-ադրբեջանական սահման

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է հայ-ադրբեջանական սահման։ «Մեզ համար մեծ պատիվ է կենտրոնակայանում ընդունել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին»,- տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգից։ Դեսպանը տեղեկացվել է առաքելության աշխատանքների մասին․ «Նա նաև միացել է Խաչիկ գյուղի պարեկին, տեղում հետևելու մեր գործողություններին»,- հայտնում են առաքելությունից։

Փեզեշքիանը կարևորել է Սիրիայի հասարակության տարբեր շերտերի միջև երկխոսության անհրաժեշտությունը

Region monitor. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն, անդրադառնալով Սիրիայի զարգացումներին, ընդգծել է Սիրիայի միասնականության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը և նշել, որ Սիրիայի ժողովրդի վրա է դրված երկրի ապագայի, ինչպես նաև քաղաքական և կառավարման համակարգի որոշման պատասխանատվությունը։ ▪️Փեզեշքիանը կարևորել է Սիրիայի հասարակության տարբեր շերտերի միջև երկխոսության անհրաժեշտությունը՝ փոխըմբռնման հասնելու համար՝ հույս հայտնելով, որ ռազմական բախումներն

Ադրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրը

Ադրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրը. տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուսանկարներից։

Ասադի իշխանության անկումը ցույց է տալիս նրա կողմնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի թուլությունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ո՞րն է Ռուսաստանի փրկությունը։ Պետք է դադարեցնել ազգային շահերի առևտուրը

Դատավոր Գառնիկ Ստեփանյանին հայտարարվել է նկատողություն

ԲԴԽ-ն Արդարադատության բավարարեց նախարարության միջնորդությունը

Թուրքիան նախատեսում է զգալիորեն մեծացնել պաշտպանական ծախսերը

Կառավարությունը կարգադրել է ոլորտի ընկերություններին կենտրոնանալ «պողպատյա գմբեթի» համակարգի կառուցման վրա:

Ասադի անկումն «արդարության հաղթանակ» է, բայց նաև «ռիսկեր կան».Բայդեն

Տեղեկություններ կան, որ Ասադը Մոսկվայում է

Անհատները ի վերջո հեռանում են, միակ հարցը նրանց մնալու ընթացքում թողած ցավի չափերն են՝ նրանց մնալու գինը. Վահե Հովհաննիսյան

Եթե 2021-ին հեռանար Նիկոլը, այսօր կլիներ հայկական Արցախ և արտաքին սպառնալիքներն էապես թուլացած կլինեին։ Մենք կունենայինք ուրիշ իրականություն։

Մի խումբ անձանց կազմում խոշտանգել էր մեղադրյալին. 7 տարի ազատազրկում` «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության բաժնի առաջատար մասնագետին

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ և բավարարել դատախազի` պատժի նշանակման վերաբերյալ միջնորդությունը՝ մեղադրյալ Ա.Մ.-ին դատապարտելով 7 տարի ժամկետով ազատազրկման: Դատախազը միջնորդել էր Դատարանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը զբաղեցրած Ա.Մ.-ին մեղավոր ճանաչել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի

Ֆիդանը և Պակիստանի արտգործնախարարը քննարկել են Սիրիայի շուրջ տիրող իրավիճակը

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել պակիստանցի գործընկերոջ՝ Մուհամմեդ Իսհակ Դարի հետ։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության համաձայն՝ օրակարգում է եղել Սիրիայի շուրջ տիրող իրավիճակը։ Ընդգծվել է «Կայուն և բարեկեցիկ Սիրիայի համար ահաբեկչության դեմ պայքարի շարունակականության կարևորությունը»։

Աշոցք-Բավրա ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, Ստեփանծմինդա-Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Աշոցք-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր

Ասադների ընտանիքը Մոսկվայում է. Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումները Ասադների ընտանիքը Մոսկվայում է: Առաջիկա օրերին, թերևս, հնարավոր է նաև մամուլի ասուլիս: Նրանց կառավարումը, որ սկսվել էր Բաշարի հայր` Հաֆեզ ալ Ասադից, տևեց ավելի քան կես դար (շուրջ 54 տարի): Ահա և վերջ: Թեև Արևելք է, ինչ իմանաս… Զուտ ի հավելումն. ընդամենը մի քանի օր առաջ (նոյեմբերի 29-ին) էր

Ալեքսանդրա Գրիգորյանը դրամատիկ պայքարում աշխարհի առաջնության բրոնզե մեդալ նվաճեց

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտավ Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը: Մեր աղջնակը պոկում վարժությունում հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը՝ 85 կգ, սակայն հաջորդ երկուսում՝ 90 եւ 91 կգ, ձախողեց՝ ցույց տալով այս վարժության ընդամենը 12-րդ արդյունքը:   Ալեքսանդրան, որ իրեն ավելի վստահ է զգում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Մանամայի երկխոսություն» ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և բանակցային հարցերով տեղակալ Աբդուլազիզ Ալ-Ուվայշեկի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԾՀԽ համագործակցության սերտացմանն ուղղված համատեղ քայլերն, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցեր։ Երկուստեք ընդգծվել է կողմերի հետաքրքրությունը խորացնել կազմակերպության և Հայաստանի միջև հարաբերությունները: Կողմերը պայմանավորվածություն

Գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությունը

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությունը։

Հայաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բահրեյնի միջև կոնկրետ նախաձեռնությունների միջոցով զբոսաշրջության ու տնտեսության ոլորտներում, ինչպես նաև ներդրումների խրախուսման միջոցով գործարար կապերի խթանման ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Հայաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։

Հայաստանի և Օմանի փոխնախարարները դիտարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Մանամայի երկխոսություն» ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարարի դիվանագիտական հարցերով տեղակալ շեյխ Խալիֆա Ալ-Հարսիի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր։ Հայաստանի և Օմանի փոխնախարարները դիտարկել են ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։ Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։

Արտաշատի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20։20-ի դրությամբ, Արտաշատի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Սիրիայի ճակատագիրը պետք է որոշի այդ երկրի ժողովուրդը՝ առանց արտաքին միջամտության․ Իրանի ԱԳՆ

«Իրանն այսօր» – Իրանի ԱԳՆ-ն Սիրիայի զարգացումների առնչությամբ հայտարարություն է տարածել՝ ընդգծելով Սիրիայի միասնությունը, ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը հարգելու Իրանի դիրքորոշումը։ Շեշտվել է, որ Սիրիայի ճակատագիրը պետք է որոշի այդ երկրի ժողովուրդը՝ առանց արտաքին միջամտության։ Այդ համատեքստում շեշտադրվել է ռազմական գործողությունների դադարեցման, Սիրիայի բոլոր խմբերի միջև համազգային երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է Սիրիայի և այլ

Սա Թուրքիայի դերի, հեղինակության աճն է և դրան հակառակ Ռուսաստանի, Իրանի իմիջի անկումն է, ազդեցության թուլացումը. Ռուբեն Մելքոնյան

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրիայում Ասադի իշխանության տապալումից և թուրքամետ զինված խմբավորումների սրընթաց հաղթանակից հետո կարելի է փաստել և կանխատեսել հետևյալը. 1. Սա Մեծ Մերձավոր Արևելքի վերաձևման և վերափոխման փուլերից մեկն է, սակայն ոչ վերջինը։ 2. Սա համաշխարհային ու տարածաշրջանային իրողությունների և ուժերի հարաբերակցության փոփոխության ամրագրումն է գործնական հարթությունում և

«Գյումրեցու թասիբի հարցն է, որ գոնե 1-2 տարի հետո իր քաղաքը լինի զարգացող ու զարգացած, այլ ոչ թե ամենաաղքատը»․ Սարիկ Մինասյան

Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու, Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի ղեկավար Սարիկ Մինասյանի կարծիքով՝ համայնքապետ պիտի ընտրվի այն անձը, որն իր  փորձով, գիտելիքներով, անձնական կապերով ու մարդկային որակով կարողանա տարբեր տեսակի ներդրումներ բերել Գյումրի, որպեսզի  այն այլևս պաշտոնապես չլինի Հայաստանի Հանրապետության ամենաաղքատ տեղանքը։ Նա նշում է, որ Գյումրու բյուջեն աղքատիկ է, չի բավարարում հիմնահարցերը լուծելու։

Սիրիայի անկումը. մարտահրավերներ եւ հնարավորություններ Հայաստանի համար

Aravot.am-ի զրուցակիցն է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը -15 տարի դիմադրելուց հետո Սիրիան ընկավ. Սիրիայում եւ Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակն ի՞նչ նոր իրողություններ է բերում մեր տարածաշրջան, եւ Հայաստանում մենք ինչի՞ պետք է պատրաստ լինենք: -Իրականության մեջ, ոչ միայն այլեւս չկա նախկին Սիրիան, այլեւ չկա նախկին Մերձավոր Արեւելքը: Այսինքն, Մերձավոր Արեւելքում տեղի են ունեցել

Արմավիր քաղաքի շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ շենքից տարհանել են բնակիչներին

Դեկտեմբերի 8-ին, ժամը 14։43-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 8ա շենքի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկի ննջարանում: Փրկարարները բնակարանից

Բեռնատարի հրդեհը մարվել է․ հեղուկ գազի արտահոսք չի եղել

Դեկտեմբերի 8-ին, ժամը 12:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու և Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ և

Հայաստանի համար խիստ ճակատագրական այս հանգրվանում ՀՀ իշխանություններն ի վիճակի՞ են իրողությունները սթափ կշռել և ռազմավարական որոշումներ ընդունել. Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրիական վերջին դեպքերն, ինչպես նաև առաջիկայում սպասվող, անխուսափելիորեն ցավալի, ավելի ճիշտ՝ բեկումնային զարգացումները թերևս վերջին ահազանգն են Հայաստանին։ Այս իրողություններին, բնականաբար, պետք է նայել և գնահատել տարածաշրջանային և գլոբալ տեկտոնիկ ցնցումների և դրանց արդյունքում ձևավորվելիք աշխահաքաղաքական նոր ճարտարապետության համատեքստում։ Սցենարն ավելի քան ակնհայտ է, գործողությունները՝ սրընթաց։ Սիրիա պետության

Բաշար Ասադը, հնարավոր է, զոհվել է ավիավթարի հետևանքով. Reuters

Այլ աղբյուրներն այս տեղեկատվությունը ո՛չ հաստատում են, ո՛չ էլ հերքում։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031