Օրվա լրահոսը
Գուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ
ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի հետ: Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։ Աշխատանքային և կառուցողական մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
«Եթե այդ որոշումը մնա, ապա բոլոր այն մարդիկ, որոնք ունեն թանկարժեք մեքենա եւ լավ եկամուտ, երբ ուզեն, կարող են իրենց երեխաների, ընտանիքի հետ գալ կենտրոն եւ ժամանակ անցկացնեն». Սամվել Հակոբյան
Վահե Գրիգորյանը անդրադարձավ նաեւ «կարմիր գծերի» թանկացման՝ պատասխանող կողմի ներկայացուցչի այն հիմնավորմանը, որ տեսախցիկներով արձանագրված խախտումները որպես համագործակցություն քաղաքապետարանը տրամադրում է նաեւ ոստիկանությանը: Բայց դա փաստաբանի հիմնավորմամբ քաղաքապետարանի պարտականությունն է, որը սահմանված է համապատասխան օրենքով: «Այն ժամանակ, երբ «կարմիր գծերի» արժեքը 12 հազար դրամ էր, տեսախցիկների պարունակությունը չէի՞ն տալիս»,-հարցրեց նա: Նաեւ արձանագրեց, որ այն ժամանակ էլ տալիս էին, հետեւաբար, դա նոր ծառայություն չէ, որը որեւէ կերպ թանկացումը հիմնավորի:
ԵԽ-ի կողմից հաստատվել է ՆԳՆ-ի հետ իրականացվող ծրագրերի շարունակական ֆինանսավորումը և դիտարկվել որպես առաջնահերթություն
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Շնորհավորելով ՆԳ նախարարին և մաղթելով աշխատանքային հաջողություններ՝ Մաքսիմ Լոնգանգեն վստահություն է հայտնել, որ առկա համագործակցությունը կամրապնդվի ու կընդլայնվի: Նա հայտնել է, որ Եվրոպայի Խորհրդի կողմից հաստատվել է ՆԳ նախարարության հետ իրականացվող ծրագրերի շարունակական ֆինանսավորումը և դիտարկվել որպես առաջնահերթություն։ Անդրադառնալով ՆԳ նախարարության
Արսեն Առաքելյանը նշանակվել է Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արսեն Առաքելյանը նշանակվել է Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Արսեն Առաքելյանին նշանակել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ)»,- ասվում է հրամանագրում։
Ի՞նչ ընթացք ունի Գյումրիում անցկացվող «փրայմերիզը»․ գրանցվել են նաև խուլիգանական միջադեպեր
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ու Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր Գյումրու ՔՊ-ի գրասենյակում մանրամասնել են, թե ինչպես է անցկացվում Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի «փրայմերիզը»՝ նախնական ընտրությունները։ Հիշեցնենք, որ այս կուսակցությունը 7 թեկնածուների ցանկ է ներկայացրել, որոնց մեջ են ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Դավիթ Առուշանյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ, Աննա Հակոբյանի ազգական
«Մեր առջև դրված է կոռուպցիայի դեմ համակարգված պայքար մղելու բարդ, բայց կարևոր հրամայական». Էդգար Արսենյան
Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներով Դատախազությունը որդեգրել է պատժողական խիստ քաղաքականություն. ամփոփվել է «Համախմբենք ուժերը, կանխենք կոռուպցիան» խորագիրը կրող մեկամսյա արշավը
«Մենք ականատես ենք լինում ուժի մտահոգիչ նորմալացմանը, ժողովրդավարական հաստատությունների նահանջին, ծայրահեղ ազգայնականության և պոպուլիզմի աճին». Արթուր Մարտիրոսյան
Արթուր Մարտիրոսյանը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ «Պատմությունը ճգնաժամում» խորագրով համաժողովին
Երկու հոգի մահացել են․ երկուսը՝ ծանր վիճակում են․ ի՞նչ է կատարվել Գյումրի-Հայկավան ավտոճանապարհին
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ մահացողը 1986 թվականին ծնված, Բյուրակն գյուղի բնակիչ է։ Նրան հիվանդանոց են տեղափոխել փայծաղի պատռվածքով, կողերի կոտրվածքով։
Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու։ Գլխավոր դատախազություն
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Բազումի Մարշալ Բաղրամյանի անվան հիմնական դպրոցի աշակերտներին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Բազումի Մարշալ Բաղրամյանի անվան հիմնական դպրոցի աշակերտներին։ Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. աշակերտները բարձրացրել են մի շարք հարցեր, այդ թվում՝ «Հասարակագիտություն» առարկայի շրջանակներում ուսումնասիրած թեմաների վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային
Viva. հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականությունը՝ թվային ընկերության մրցակցային առավելություն
Viva-ն հասել է մեծ հաջողությունների՝ դառնալով Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) շուկայի առաջատարը։ Այսօր ընկերության պորտֆոլիոն ներառում է շատ ոլորտներ՝ ավանդական կապի ծառայություններից մինչև թվային նորարարական ծառայությունների և նախագծերի լայն շրջանակ: Viva-ի երկարաժամկետ հաջողության հիմքում թափանցիկությունն ու ազնիվ գործընկերային հարաբերություններն են։ Մեզ վստահում է ավելի քան երկու միլիոն հաճախորդ, մեր գործընկերները, բաժնետերերը, աշխատակիցներն ու
«Վարժական հավաքներ. «օրենքով նախատեսված» խտրականություն». զեկույց
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է զեկույց՝ Հայաստանում պահեստազորի «վարժական հավաքների» օրենսդրական կարգավորումների բացերին և դրա հետևանքով խտրականության և հայեցողության չարաշահման մեծ հնարավորությունների մասին։ Վարժական հավաքների խնդիրը Հայաստանում մարդու իրավունքների այլ խախտումներից տարբերվում է նրանով, որ այն կապված է ոչ միայն գործելաոճի կամ իրավիճակը բարելավելու քաղաքական կամքի բացակայության, այլև օրենսդրական կարգավորումների հետ։ Օրենքի բացերը և
«Հարկավոր է, որ մեր ղեկավարներից գերագույնները թավջութակ նվագեն». Սեդրակ Երկանյան
Որպես իր ասածի գեղարվեստական ապացույց՝ մաեստրոն ընդգծում է. «Ինչո՞ւ Անգլիայում զարգացավ դրամատիկական թատրոնը եւ առհասարակ թատրոնները, որովհետեւ այն ժամանակվա թագուհին՝ Ելիզավետան, բացօթյա անվճար համերգներ էր տալիս, որպեսզի բարձրանա Անգլիայի ժողովրդի ճաշակը, գիտակցությունը: Դրա համար էլ ծնվեցին շեքսպիրներ
«Ցանկանում ենք ավելի մոտենալ Ֆինլանդիային և մյուս ժողովրդավար երկրներին». ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը ֆիննական լրատվամիջոցներին
Ֆինլանդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական «Lännen Media» լրատվական գործակալությանը, որի արդյունքում նախարարի հարցազրույցը ներառող՝ «Մենք ցանկանում ենք ավելի մոտենալ Ֆինլանդիային և մյուս ժողովրդավար երկրներին» վերտառությամբ հոդվածը հրապարակվել է ֆիննական չորս օրաթերթերում։ Հոդվածի սկզբում լրագրողը նշում է, որ Եվրոպան այսօր շատերին է գրավում։ Ժողովրդավարական երկրների համայնքը աննախադեպ հետաքրքրություն է
Սիրիայում տեղի ունեցածից հետո չի բացառվում, որ Ադրբեջանն էլ փորձի հարձակվել ՀՀ վրա․ Արմեն Պետրոսյան. «Ա1+»
«Ա1+». «Սիրիայում տեղի ունեցածից հետո Թուրքիան առավելություն ստացավ Իրանի և Ռուսաստանի նկատմամբ։ Դա տեղափոխվելու է այլ տարածաշրջան, նաև՝ Հարավային Կովկաս»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանի հարցերի փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանը։ Անցած շաբաթվա վերջին Սիրիայում ընդդիմադիր խմբավորումները գրավեցին մայրաքաղաք Դամասկոսը, իսկ երկիրը 24 տարի ղեկավարած Բաշար ալ-Ասադը փախավ և ապաստան գտավ Մոսկվայում։ Այսօր Սիրիան վերահսկվում է
Սևանա լճի մակարդակը մնացել է անփոփոխ` 1900.42 մ, անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 2-8-ը. (2024թ․) Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.42 մ (08.12.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 25 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն.մ3,
Ադրբեջանին սահմանակից մարզերում բնակչության թիվը շեշտակի նվազել է. հրապարակվել է ՀՀ մշտական բնակչության վիճակագրությունը
Ագային ճակատ. Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ մշտական բնակչության վիճակագրությունը 01.10.2024-ի դրությամբ: Ադրբեջանին սահմանակից մարզերում բնակչության թիվը շեշտակի նվազել է՝ ընդհանուր շուրջ 9%-ով (մյուս մարզերում բնակչության աճ կա)։
«Հայ համայնքը ոչ միայն սիրված է Իրանի ժողովրդի կողմից, այլև ունի գիտնականներ, որոնց ներկայությունը հարգանքի առիթ է ստեղծում»
Սույն թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին ԻԻՀ «Սաադի» հիմնադրամի նախագահ, Պարսից լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, «Սաադի» հիմնադրամի միջազգային կապերի հարցերով փոխնախագահ Սեյեդ Ալի Մուսավի Զադեն, ԻԻՀ Արտաքին գործերի
Գարեգին Երկրորդը գնահատանքով անդրադարձավ Օկամպոյի ջանքերին՝ ի խնդիր արցախահայության իրավունքների պաշտպանության
Դեկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին։ Հանդիպմանը Լուիս Մորենո Օկամպոն Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց Ադրբեջանում կազմակերպված COP29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովի կապակցությամբ Արցախում իրագործված էթնիկ զտումների բարձրաձայնման, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ ծավալած գործունեության և
Դավիթ Խուդաթյանը բարձր է գնահատել ջանքերը, որոնք ՎԶԵԲ-ի հետ ուղղվում են երկրում դրական փոփոխություններ ապահովելուն
Անդրադարձ է կատարվել նաև «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրին
Բալասանյանների ծաղկեպսակն ու Գյումրիում սկսված նախընտրական թեժ կրքերը
«Առավոտի» թղթակից Արփինե Սիմոնյանը փորձել է պարզաբանում ստանալ Վարդան Ղուկասյանից: Նա Բալասանյանների կողմից դրված ծաղկեպսակը ոտքով գցելու մասին տեղեկությանն արձագանքել է մեծ վրդովմունքով: Նա անվայելուչ արտահայտություններով է որակել նման տեղեկություն տարածողներին ու անջատել հեռախոսը:
Դրամի դրաման և ռուբլու ռումբը. Աղասի Թավադյան
Վերջին շաբաթվա ընթացքում դրամի արժևորումը որոշակի անհանգստություն է առաջացրել շուկայում։ Այս վերլուծությունը կուսումնասիրի դրամի փոխարժեքի փոփոխության պատմությունը, կբացատրի, թե ինչով է պայմանավորված դրամի արժևորումը։ Նախ հասկանանք, ինչով էր պայմանավորված հայկական դրամի կտրուկ արժեզրկումը և հետագա վերականգնումը։ Հայաստանի տնտեսությունը զգալի կախում ունի ռուսական տնտեսությունից։ Ինչպես քննարկել ենք մեր վերլուծություններում, 2022 թվականի տնտեսական աճը պայմանավորված էր Ռուսաստանից
Հայաստանի եւ Ադրբեջանի կոնֆլիկտներն ունեն շահառուներ. Հովհաննես Իշխանյան
Հովհաննես Իշխանյանը նաեւ հավելեց. «Իրանի կարմիր գիծը Սյունիքի հարցով արդեն մաշվել է: Հիմա եթե հիմնավորումներ սկսեն տալ , որ Սյունիքի միջանցքը պետք է բացվի, իրենց հիմնավորումը լինելու է նոյեմբերի 9-ով կամ կգտնեն մեկ այլ հիմնավորում…Իսկ եթե հանկարծ Իրանին ներքաշեն պատերազմի մեջ, արդեն այդ տարածքի շահառուն Իրանն է լինելու, ոչ թե մենք»:
257 կգ սիգ է առգրավվել ձկնագողության դեմ պայքարի ընթացքում
Շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը 1.104.500դր է
Աշխարհը վերադասավորվում է, և Հայաստանի իշխանության ղեկավար պետք է լինի այնպիսի մարդ, որը հասկանում է երկրի ճգնաժամային կառավարման նրբությունները. Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Աշխարհը վերադասավորվում է, և այդ վերադասավորման ժամանակահատվածում Հայաստանի իշխանության ղեկավար պետք է լինի այնպիսի մարդ, որը հասկանում է երկրի ճգնաժամային կառավարման նրբությունները, որն ունի դիվանագիտական, անվտանգային, ռազմաքաղաքակրթական և աշխարհաքաղաքական դաշտում ճիշտ մանևրելու և հարցերին լուծումներ տալու մեծ փորձ, ազգային պահպանողական մոտեցումներ ու հայրենասիրություն, ինչպես նաև պատրաստակամություն՝ կռիվ
«Ալիեւին առաջարկում եմ, որ ուղիղ բանակցությունների մեջ մտնի ադրբեջանահայ համայնքի հետ՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու համար»․ Գրիգորի Այվազյան
Նա նշեց, որ ուդի ժողովրդի պատմական ճակատագիրը Ադրբեջանի տոլերանտության քաղաքականության լավագույն ցցուն օրինակներից մեկն է։
Նարեկ Մկրտչյանը Լոնդոնում մասնակցել է Care for Children-ի ամենամյա գալա ընթրիք-քննարկմանը, հուշադրամ փոխանցել կազմակերպության ներկայացուցչին
Քենթի արքայազն Մայքլի Ջորջ Չարլզ Ֆրանկլինի հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնի Հեմփթոնյան թագավորական պալատում մասնակցել է երեխաների խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված բրիտանական Care for Children միջազգային կազմակերպության ամենամյա գալա ընթրիք-քննարկմանը։ Միջոցառմանը ներկա են եղել ոլորտային պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից․ մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում
Տնօրենի պաշտոնին հավակնողներից շատ քչերին է հաջողվում հաղթահարել զարգացման ծրագրի փորձաքննության և դրան հաջորդող հարցազրույցի փուլերը. Ժաննա Անդրեասյան
«Որքանով է այս կամ այն բարեփոխումից շահում երեխան. ահա գլխավոր սկզբունքը, որով պետք է առաջնորդվենք»
«Խորհրդային տարիների սկզբին Ադրբեջանի իշխանությունները Նախիջեւանի հայ բնակչության վերջնական ոչնչացման ծրագրված գործողություններ էին իրականացնում»
Անի Մելքոնյանը հիշեցրեց, որ Նախիջեւանի հայաթափումն ընթանում էր նաեւ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմամբ։
Խուսափե՛ք կասկածելի շահավետ առաջարկներից․ ոստիկանությունը զգուշացնում է
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է․ Ինտերնետային տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ հայտարարությունները, որով քաղաքացիներին առաջարկում են կատարել ներդրում և ստանալ գերշահույթ: Այդպիսի կայքերի վերաբերյալ տեղեկությունները ակտիվորեն գովազդվում են հատկապես Ֆեյսբուք սոցիալական կայքում և տելեգրամյան հարթակում: Արդյո՞ք պետք է վստահել բոլոր այդ հայտարարություններին: Իհարկե, ո՛չ։ Այդպիսի կայքերում լրացնելով ձեր հեռախոսահամարը, ձեզ հետ բավական արագ հայկական կամ արտասահմանյան


















































