Օրվա լրահոսը

36 տարվա վավերագրություն, տխուր հիշողություններ, բայց նորից վեր հառնելու հույս կա այս քաղաքում․ Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը Աղետալի երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում վերքերը չեն սպիանում: Հիշատակի խորհրդանշական օրը վերաօծվում է Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: 36 տարվա վավերագրություն, տխուր հիշողություններ, բայց նորից վեր հառնելու հույս կա այս քաղաքում: Մշակութային, արհեստագործական ավանդույթներով, մարզական բացառիկ հաղթանակներով հարուստ այս քաղաքը գիտի, թե ինչպես ուղղել մեջքն

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա: Վարչապետը տիկնոջ հետ ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման հանդիսավոր արարողությանը: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Ամեն ձևով փորձում ենք գնալ գյումրեցու մոտ, հարցնել՝ դուք ասեք, 7 մարդ ենք բերել, 7-ից ո՞ւմ ես ուզում»․ Ալեն Սիմոնյան

Այսօր Գյումրի այցելած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն,  անդրադառնալով վաղվանից անցկացվելիք «փրայմերիզմին»՝ նախնական ընտրություններին, ասաց․ «Նոր քաղաքական մշակույթ է, ևս մեկ անգամ բնակչին հարցնել և հենց բնակչի խորհրդով, բնակչի քվեարկությամբ կուսակցության ներսում թեկնածու ընտրելը և ձևավորվելը դա մենք չենք հորինել, դա ժողովրդավար երկրների փորձ է, որը մենք հիմա փորձում ենք բերել Հայաստանի Հանրապետություն։ Եթե մյուս

Գյումրին փակեց սգո էջը․Կաթողիկոսը շքանշանով պարգևատրեց Վարդան Ղուկասյանին

Այսօր  Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը փլուզվել էր 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Այն 150 տարի առաջ էր կառուցվել Անիի մայր տաճարի կրկնօրինակով։ Եկեղեցում ասեղ գցելու տեղ չկար․ մեծ թվով հավատացյալներ, որոնցից շատերը հետերկրաշարժյան շրջանում ականատես էին եկեղեցու վերանորոգման աշխատանքներին,  սրտի թրթիռով էին սպասում այս հրաշալի պահին։ Հավատացյալների երկրպագության համար Մայր

Գառնիկ Չոլակյանը ծանրամարտի ԱԱ «B» խմբում գրավեց 1-ին տեղը

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում նախօրեին մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանից առաջինը պայքարի մեջ մտավ 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը, որը հանդես եկավ «B» խմբում: Հայ ծանրորդը ցույց տվեց լավագույն արդյունքները՝ 130+150=280 կգ, եւ պայքարն ավարտեց «B» խմբում առաջին տեղով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Քաղաքական դաշտի թարմացման և դարի ընձեռած հնարավորությունների մասին

Պետք է որակապես փոխվի մեր քաղաքական դաշտի պատկերը: Պետք է ազատվել այդ թափթփուկներից: Եվ առաջիկա ընտրություններում գոնե պետք է ձևավորվի դարի ոգին, ժողովրդավարական արժեքների կարևորությունը գիտակցող, աշխարհընկալման հստակ պատկերացումներ ունեցող, մտածող, հասկացող,նվիրյալ մարդկանցից կազմված մի այնպիսի նախընտրական դաշինք, որը իշխանության գալով, աշխարհով մեկ մեր ուժերի համախմբմանը կնպաստի, ելքի, զարգացման ուղիները կհարթի:

«Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար․ Թուրքիայի նախկին փոխնախագահ

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք – Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, երկրի նախկին փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար։ Նա նաև նշել է, որ ադրբեջանական կողմում ավարտվել են անհրաժեշտ աշխատանքները, իսկ Հայաստանի սահմաններում կա մի հատված, որը պետք է ավարտվի։

Ինքնիշխանությունը ոչ թե կուրծք ծեծելն է, այլ ուրիշներին այդ «կրծքին» դիպչելն արգելելն է․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է ընթերցողների 5 հարցերին Հարց առաջին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիեւի վերջին հայտարարությունները՝ կապված ադրբեջանցիների՝ Հայաստան գալու հետ։ Պատասխան։ Ալիեւի լեզուն երկարացրել եւ երկարացնում է Փաշինյանը։ Գործում է նաեւ բումերանգի կանոնը. Նիկոլը ՔՊ-ականներին ստորացնում եւ ենթարկեցնում է կոմպրոմատների տրցակով, նույնը Ալիեւն անում է Նիկոլի հանդեպ։ Այդ իմաստով Նիկոլն էլ Ալիեւի «Աղազարյանն» է։

Թեև օրենսդրական մակարդակում արտաքին աշխարհի հետ կապի պահպանման համար բավականին լայն հնարավորություններ են նախատեսվել, գործնականում դատապարտյալները չեն օգտվում դրանցից

2022 թվականի հուլիսի 22-ին ուժի մեջ մտած Քրեակատարողական օրենսգրքով արտաքին աշխարհի հետ ազատազրկված անձանց կապը պահպանելու և ամրապնդելու նպատակով մի շարք կարգավորումներ են նախատեսվել։ Իրավական նախաձեռնությունների կենտրոնը հարցում է կատարել Քրեակատարողական ծառայությանը՝ վիճակագրական տվյալների համադրմամբ պարզելու համար, թե քրեակատարողական հիմնարկների սահմաններից դուրս մեկնումներ կատարելու միջոցով արտաքին աշխարհի հետ կապը պահպանելու նպատակով նախատեսված կարգավորումները գործնականում որքանով

Երկրաշարժի զոհերի հիշատակ Գյումրիում՝ վարչապետի վայրկենական այցով ու «փրայմերիզին» մասնակցող թեկնածուներով

Այսօր  1988 թվականի դաժան երկրաշարժի 36-րդ տարելիցն է։ Գյումրիում էր ինչպես Ամենայն հայոց կաթողիկոսը, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ իր տիկնոջ հետ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Մի մեծ շքախմբով Գյումրիում էր նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց Սուրբ Ամենափրկիչ

Յուրահատուկ ներդաշնակություն էր ստեղծվել՝ արցախցի այաներ և մարտունեցի պատանիներ

Աղե, արկանք, մաղե, արկանք, Քիզանըմ կա էլա հարգանք: Ժողովրդական երգից Արցախյան 2020թ․ 44-օրյա պատերազմից, այնուհետև Արցախի ամբողջական հայազրկումից հետո շատ արցախցիներ հաստատվեցին նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում։ Բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ջերմորեն ընդունեցին մարտունեցիները։ Այսօր Տուն-Արցախ վերադառնալու հավատը սրտերում՝ Մարտունու տարածաշրջանում արցախցիներն արդեն դարձել են համայնքի անդամ։ Դեկտեմբերի 6-ին Հայաստանի պետական պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում

Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՆԳՆ կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ

Դեկտեմբերի 6-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՆԳՆ կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Արփինե Սարգսյանն իր խոսքում կարևորել է միասնական կառավարում ունեցող ուսումնական հաստատության գաղափարը՝ նշելով, որ կրթական միջավայրի բարելավումը և ոլորտային բարեփոխումները նախարարության և պետության համար ռազմավարական գերակա ուղղություններից են, քանի որ այն հանրության անվտանգության ապահովման

Թուրքիայի հովանավորչությամբ ու մասնակցությամբ ահաբեկչական շքերթը Սիրիայում հատուկ հիշեցում է ՀՀ իշխանության համար. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Թուրքիայի հովանավորչությամբ ու մասնակցությամբ ահաբեկչական շքերթը Սիրիայում հատուկ հիշեցում է Թուրքիային ցեղասպան պետությունից ռեգիոնալ միջնորդի վերածող ՀՀ իշխանության համար և զգուշացում հասարակական այն խմբերի համար, որոնք նույնիսկ հոգու խորքում հավատում են Թուրքիայի հետ բարեկամանալուն, խաղաղ առևտուր անելուն և 0 խնդիրներ ունենալուն:

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Վարչապետը տիկնոջ հետ ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Անահիտ Մանասյանը հարցազրույց է տվել Սլովենիայի ազգային հեռուստաընկերությանը․ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանմանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարին: Անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանմանը, դրան նախորդող իրադարձություններին, որոնց հետևանքով հայերը ստիպված էին լքել Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին, Ադրբեջանում նրանց նկատմամբ իրականացվող գործընթացների` միջազգային չափանիշների տեսանկյունից խնդրահարույց լինելուն, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը, այդ ոլորտում

Նիկոլ Փաշինյանն այցելել է Վանաձոր, Սպիտակ և Գյումրի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 36-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է աղետից տուժած Վանաձոր, Սպիտակ  և Գյումրի։ Երկրի ղեկավարը Վանաձոր և Սպիտակ քաղաքներում ծաղկեպսակներ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին։ Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի: Վարչապետը ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով

«Մեքենաներ կան, որ ռուսական կողմում 10 օրից ավելի կանգնած են»․ Ամանորին Վերին Լարսում դարձյալ կուտակումներ են

«Կանգնած մեքենան արդեն վնաս է, ցանկացած մեկ օր ուշ տեղ հասնելը թանկ է արժենում բեռնափոխադրողի համար»։

Կանայք՝ խաղաղաշինության գործում կարևոր դերակատարներ

Խաղաղաշինության գործընթացներում կանանց դերն ամրապնդելու նպատակով դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ «Կանանց խաղաղության համաժողով» միջոցառումը։   «Հաբ Արցախի» նախաձեռնած համաժողովը միավորել էր կանանց Արցախից, Հայաստանից և տարածաշրջանից՝ խաղաղության թեմայով համագործակցային քննարկման համար։ Համաժողովը մեկ միասնական հարթակ դարձավ շուրջ 100 մասնակիցների համար, ովքեր եկել էին քննարկելու խաղաղաշինության վերաբերյալ իրենց գաղափարները, տեսակետները, փորձն ու կենսափորձը։ «Հաբ Արցախը» հիմնադրվել է

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին և 9-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում ձյան տեսքով։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-ի և 12-ի ցերեկը, 9-ի գիշերն առանձին շրջաններում

Կարմիր չթե տոնածառը

Շատերն են գրել Գյումրու 1988 թվականի երկրաշարժի մասին։ Անհավանական, ցավոտ պատմությունները շատ են։ Կարդալիս՝ նորից սիրտս ու հոգիս ցավում է։ Կարծես այդքան տարի չի անցել։ Նորից վերապրում եմ այդ ցավն այնպիսի ուժգնությամբ, որ հիվանդանում եմ։ Եվ թող ժամանակը գլուխ չգովի, թե ամեն ինչ մոռացության է տալիս, վերքերը բուժում, սպիացնում է։ Չէ՛, ժամանակը, պարզապես վիշտն ու

Ներկայացվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումները, հիմնական ցուցանիշները և օրենսդրական բարեփոխումները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 6-ին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառմանը, որտեղ ներկայացվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումները, հիմնական ցուցանիշները և օրենսդրական բարեփոխումները։ Իր ելույթում նախարարը նշել է․ «Զբոսաշրջությունը կարևոր ոլորտ է ոչ միայն այն պատճառով, որ նպաստում է տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և նոր ներդրումների ներգրավմանը, այլև

Եթե այս ամենը ճիշտ է, ապա մի քանի օրից աշխարհի քարտեզի վրա փաստացի կդադարի գոյություն ունենալ Սիրիա անունով հայտնի պետությունը. Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Ըստ ամերիկյան New York Times պարբերականի անանուն աղբյուրների՝ Իրանը սկսել է Սիրիայից դուրս բերել իր հրամանատարներին և զինվորական անձնակազմը, քանի որ այլևս հնարավոր չի համարում պահպանել նախագահ Ասադի իշխանությունը։ Միաժամանակ, ըստ առկա տեղեկությունների, երեկ Իրաքում հանդիպել են Իրանի, Իրաքի և Սիրիայի ներկայացուցիչները՝ քննարկելու պրոթուրքական ուժերին Սիրիայում դիմադրելու հնարավորությունները։ Որոշ

36 տարի անց, հետադարձ հայացք նետելով, մենք գիտակցում ենք, որ այն միայն աղետ չէր. այն հուժկու ազդակ էր փոփոխությունների և վերափոխման

1988 թվականի դեկտեմբերի 7-ը պատմության մեջ արձանագրված ողբերգություններից մեկն է՝ Սպիտակի երկրաշարժի ձևով։ Այն չորս տասնամյակ անց էլ անհիշելի ցավի, հույսի և ողբերգության խորհրդանիշ է դարձել Հայաստանի բնակչության համար։ Երկրաշարժն ուրվագծեց ոչ միայն մարդկային կորուստներ ու նյութական ավերածություններ, այլև հասկացրեց, որ յուրաքանչյուր աղետ կրում է բացասական և անսպասելի հետևանքներ՝ տեղային, ազգային և միջազգային մակարդակներում։ Ավերիչ

«Ո՞ւմ յանից ըլնենք». «Ուղղական հոլով»

«Առավոտը» շարունակում է հրապարակել Աղասի Հունանյանի հոդվածների շարքը «Ուղղական հոլով» խորագրով: Հոդվածները «Առավոտ» օրաթերթում լույս են տեսնում ամեն  ուրբաթ, իսկ aravot.am կայքում տեղադրվում են շաբաթ օրերին: Շարքի նախորդ հոդվածը՝ այստեղ: Տարիներ առաջ, մի անգամ ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը Երոպական Խորհրդարանում, հավանաբար, չտիրապետելով կանոնակարգի նրբություններին, մի ժեստ էր արել, ինչը գործող ընթացակարգերով նշանակում էր «կողմ» քվեարկություն,

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ինտեր»-«Պարմա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Իտալիայի «A» սերիայի 15-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ՝ «Սան-սիրո» (Ջուզեպպե Մեացցա) մարզադաշտում հյուրընկալելով «Պարմային»՝ պարտության մատնեց 3:1 հաշվով: Թիմի հաղթանակում անձնական շոշափելի ներդրում ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որի երկու ճշգրիտ գոլային փոխանցումների շնորհիվ նախ Ֆեդերիկո Դիմաչկոն, ապա Նիկոլո Բարելլան գրավեցին հյուրերի դարպասը եւ ակումբը կարեւոր 3 միավոր վաստակեց, իսկ

«Պարտված մարդը չի կարող խոսել ազգ-նահատակ լինելու մասին, այլ պարզապես փորձում է իր պարտված լինելը տարածել ողջ ժողովրդի վրա»․ Բագրատ սրբազան

«Իրենք այլ ծրագրեր ունեն իրականացնելու՝ դա ուղղակիորեն մեր պետության կազմաքանդումն ու չգոյության գաղափարն է»։

Սպիտակի երկրաշարժից քաղված կարևոր դասը

36 տարի առաջ այսօրը՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը։ Բնական աղետի զոհ դարձավ 25 հազար մարդ, ավելի քան 500 հազար մարդ դարձավ անօթևան, հաշմանդամ դարձավ 50 հազար մարդ: Հայաստանի Հանրապետության տնտեսությունը հսկայական վնասներ կրեց, ավերվեց շուրջ 157 արդյունաբերական ձեռնարկություն և հարյուրավոր այլ նշանակության օբյեկտներ։ Երկրաշարժի պատճառով վնասվեց Հայաստանի Հանրապետության բնակֆոնդի 17

Անահիտ Մանասյանը մասնակցել է Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սլովենիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեկտեմբերի 6-ին մասնակցել է Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի անունից նախագահական պալատում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը՝ Սլովենիայի օմբուդսմանական հաստատության 30-ամյակի կապակցությամբ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

«Խորհրդային ժամանակներին բնորոշ անանուն նամակ գրող դասական «կլաուզնիկի» պահվածք»

«Աստված մի արասցե, արտաքին ագրեսիայի դեպքում Հայաստանն արդեն ոչ թե կարող է աջակցություն պահանջել` ելնելով փոխադարձ ստանձնած պարտավորություններից, այլ ընդամենը աղերսել օգնություն։ Նիկոլ Փաշինյանը կարող է իրեն երեւակայել ջայլամ, սակայն անթույլատրելի է այդ երեւակայությունը հանրության վրա տարածելու փորձերը»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը։ -«Ես կարծում եմ՝ ՀԱՊԿ վերադառնալու անդառնալիության կետը մենք անցել ենք», «Անձամբ ես նպատակահարմար չեմ համարել ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացումը

Սամուել Սեւյանը եւ Արամ Հակոբյանը Սենթ Լուիսում առաջատարների մեջ են

Այսօր 2024 Saint Louis Masters-ի մասնակից շախմատիստներն ավարտում են պայքարը: Եզրափակիչ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 6.5 միավորով միանձնյա գլխավորում է Ֆաբիանո Կարուանան: ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակի երկրորդ համարից մեկ միավոր պակաս են վաստակել միանգամից վեց գրոսմայստերներ, որոնց շարքում են ամերիկացի մեր հայրենակից Սամուել Սեւյանը (2-րդ տեղ) եւ Հայաստանը ներկայացնող Արամ Հակոբյանը (4-րդ հորիզոնական): Մրցաշարում հանդես

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031