Օրվա լրահոսը

Հետաքրքիրն այն է, որ դատարանը կալանքից ազատել է ծանր հանցանքների մեջ մեղադրվող անձին՝ Կարեն Պողոսյանին. «Հրապարակ»

Գորիսում 2021 թվականի հուլիսի 14-ի գիշերը Սյունիքի նախկին մարզպետներ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի, եւ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ փոխհրաձգություն էր տեղի ունեցել, ինչին նախորդել էր վիճաբանությունը, որը հետո վերածվել էր ծեծկռտուքի, ապա հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Դեպքից հետո Կարեն Պողոսյանն անհետացել էր, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, եւ, ահա, նա

Հանրային քննարկման ժամանակ ՆԳՆ իրավաբանական վարչության պետը թաքցրել է արագության չափման նոր համակարգի մասին արդեն իսկ կնքված պայմանագրի փաստը․ «Փաստերի ստուգման հարթակ»

Հանրային հեռուստաընկերության եթերում ճանապարհային երթևեկության կանոնների ու արագաչափերի հարցը հանրաքվեով լուծելու հարցի շուրջ հանրային քննարկման ժամանակ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը թաքցրել է արագության չափման նոր համակարգի մասին արդեն իսկ կնքված պայմանագրի փաստը։ Քննարկման ընթացքում հաղորդման հյուրերը խոսում են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, արագաչափերի անհրաժեշտության ու այլ հարցերի շուրջ։ Երբ վարողը

Սուսաննա Մարտիրոսյան. Առիթն օգտագործեցինք՝ բարձրաձայնելու, որ ոլորտային կրթության, երկրաբանների կարիք կա. «Հրապարակ»

Վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, վերջին շրջանում գերակտիվ է։ Նա «Կրթությունը նորաձեւ է» կարգախոսի շրջանակներում, գրեթե ամեն օր հանդիպումներ է ունենում, խոսում կրթության կարեւորության մասին: Բայց այդ հանդիպումները չեն լուսաբանվում, մասնակիցներից ոմանք էլ հայերեն գրագետ գրել-կարդալ չգիտեն, եւ նրանց գրեթե ոչ ոք չի ճանաչում։ Օրերս հանդիպել էր հանքարդյունաբերության ոլորտի անձանց հետ: Մենք նկատեցինք, որ մասնակցում են

Որտեղի՞ց են բյուջեի եկամուտները գեներացվելու, եթե հնարավոր չեղավ ապահովել նախանշված աճի տեմպը․ «Փաստ»

Ցանկացած երկրի պետական բյուջեի ծավալից ու դրանում արտացոլված ուղղությունների բալանսից կարելի է որոշակի եզրակացություններ անել, թե ինչ ֆինանսատնտեսական վիճակում է գտնվում տվյալ պետությունը։ Ընդ որում, շատ կարևոր է դիտարկել ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարումը։ Նույնիսկ մեծ չափի բյուջեն երաշխիք չէ, որ խնդիրներ չեն առաջանա, բյուջեն ճեղքվածք չի ունենա, եթե այն արդյունավետ չկառավարվի ու ապագայի տեսլականն իր

«Ազգային առաջընթացը» Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթացն է պատրաստվում սկսել․ «Ժողովուրդ»

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որը ներկայացվածություն ունի նաեւ ավագանիում, քաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթացն է պատրաստվում սկսել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը ավագանու անդամների հետ քննարկումներ է անցկացնում, որպեսզի անհրաժեշտ 33 ստորագրությունները հավաքեն՝ հարցը ավագանու օրակարգ մտցնելու համար: «Ազգային առաջընթաց»-ից Պեդրո Զարոկյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, որ եթե ավագանու անդամները համաձայնության գան, ապա հնարավոր է՝

Նշված ժամկետներն անցել են, սակայն YouTube-ի մոնետիզացիան Հայաստանում չի աշխատում. «Փաստերի ստուգման հարթակ»

Հայաստանի կառավարությունը, մասնավորապես` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոստացել էր, որ այս տարվա առաջին կեսին Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան։ Ընդ որում, նման խոստումներ հնչել էին դեռ 2019-ից, իսկ անցած տարի՝ 2023-ին, վարչապետը խոստացավ, որ 2024-ի առաջին կեսին YouTube-ի մոնետիզացիան հայաստանցիների համար իրական կդառնա։ Սակայն տարին արդեն ավարտվում է, բայց Հայաստանի հասարակության համար YouTube-ի դրամայնացումն

Քաղաքացին շենքի 6-րդ հարկից ընկել է վերելակի հորանը և մահացել

Դեկտեմբերի 6-ին, ժամը 18։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջան փողոցի թիվ 6/6 կիսակառույց շենքի 12-րդ հարկից քաղաքացին ընկել է վերելակի հորանը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացի Ջ․ Թ․-ն (ծնված 1985 թ․)

Նիկոլ Փաշինյանն իրեն անպարտելի է զգում, որովհետև կարողացել է ձևավորել իր երազանքի «սեփական թիմն» ու իր երազանքի «արմատական ընդդիմությունը»․ ՉԻ

Երևի քչերը նկատեցին, որ նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հրապարակային էկզեկուցիան և Ալեն Սիմոնյանի՝ Ռոբերտ Քոչարյանի որդուն ուղղված «Լևոն ջան, կասե՞ս ինչքան փող ունեք, Արցախի՞ց էիք բերել այդ գումարները» հարցերը, մեծ հաշվով, «նույն օպերայից» էին։ Որովհետև բացահայտեցին այն մեխանիզմը, որով Նիկոլ Փաշինյանը պահպանում է իր միանձնյա իշխանությունը՝ նույն հնարքը կիրառելով և՛ սեփական թիմակիցների, և՛ խորհրդարանական

Արդյո՞ք Աղազարյանը կապ է ունեցել «Ալ-Քաիդայի» հետ

2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ Կոնգրեսն օրենք է ընդունել, որը կառավարությանը եւ ոստիկանությանը լայն իրավասություններ է տալիս` քաղաքացիներին հետեւելու համար: Այդ օրենքն ընդունված է անվանել «հայրենասիրական ակտ»:  Տրամաբանությունը պարզ էր՝ ահաբեկչության հետ առնչվող անձանց հայտնաբերելու համար անհրաժեշտ էին արտառոց միջոցներ, որոնք թույլատրված չէին մինչ այդ գործող օրենսդրությամբ: Որպես իրավական երկիր՝ ԱՄՆ-ը սկզբից անհրաժեշտ էր

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Աշոցք-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր

Հայրենիքն ու ժողովուրդը մաշեցնող յիշեալ ու նմանօրինակ նահանջերուն դիմաց, ահա՛ ձեզի «հրատապ հարց» մը՝ Քայլերգի վերախմբագրում. «Հայրենիք»

Դուրսէն դիտող անտարբերներու աչքին՝ կը թուի, թէ Հայաստանի Հանրապետութեան դիմաց կուտակուած բոլոր հարցերը լուծուած են եւ ամէն բան այնքա՜ն մը «վարդագոյն» եւ հեզասահ է, որ կառավարութիւնը, առանց երկիրն ու ժողովուրդը տագնապի մատնող իսկական հարցեր քննարկելու, առաւել՝ առանց հիմնաւորեալ առարկութիւններու ականջ տալու՝ ընդունեց Հայաստանի պետական քայլերգը «վերախմբագրումի ենթարկելու» Ազգային ժողովի նախագահին եւ «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցութեան պատգամաւորներու

Նշանակել ԵՄ համակարգող` հակաքրիստոնէական ատելութեան դէմ պայքարի համար

Եւրոպական Միութեան Եպիսկոպոսական համահաւաք դասերու Յանձնախումբի խորհրդատու Տիար Ալեսսանտրօ Քալքանիոն ելոյթ ունենալով Եւրոխորհրդարանի ծիրէ ներս կայացած «European Prayer Breakfast»ին հաստատեց թէ ժամանակը հասած է նշանակելու ԵՄ համակարգող հակաքրիստոնէական ատելութեան դէմ պայքարի համար Ռոպէր Աթթարեան – Վատիկան «Ժամանակը հասած է նշանակելու հակաքրիստոնէական ատելութեան դէմ պայքարի ԵՄ համակարգող». Առաջարկն է սա Եւրոպական Միութեան Եպիսկոպոսական համահաւաք դասերու Յանձնախումբին

ՀՀ ՊՆ զինծառայողը «Mazda»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:30 -ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Կ. Ա.-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 15 կմ հատվածում, դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,

Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր. Եթե քննությամբ պարզվի, որ մեղավոր եմ, ապա համալսարանին պատկանող և իմ կողմից շահագործվող գույքին պատճառված վնասը կփոխհատուցեմ իմ միջոցներով

Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը գրում է. «Սիրելի գործընկերներ, ուսանողներ, շրջանավարտներ, ընկերներ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել անհանգստանալու,  այս օրերին առողջությաբս պարբերաբար հետաքրքրվելու և ինձ ապրումակցող անձնական նամակագրության համար։ Արդեն իսկապես լավ եմ, կազդուրվում եմ տանը։ Վթարի մանրամասներին չեմ ուզում անդրադառնալ, քանի որ ընթանում է քննություն: Եթե քննությամբ այնուամենայնիվ պարզվի, որ մեղավոր եմ, ապա համալսարանին պատկանող

Համայնքների ղեկավարները և մարզպետներն այլևս դրամական օգնություն չեն կարող տրամադրել. «Հետք»

Տարիներ առաջ դրամական օգնություն տրամադրելու մասին համայնքների ղեկավարների ընդունած որոշումներն ուսումնասիրելիս զավեշտալի, երբեմն՝ արտառոց դեպքերի ենք հանդիպել՝ բնակիչներին «սոցիալական օգնություն» էր տրամադրվել հողի հարկը վճարելու համար, համայնքներից մեկի ղեկավարը ոստիկանության օրվա կապակցությամբ 20․000-ական դրամով խրախուսել էր ոստիկաներին, մեկ ուրիշ համայնքում փրկարարի մասնագիտական տոնի կապակցությամբ 30․000-ական դրամով պարգեւատրել էին փրկարարական ծառայության աշխատակիցներին և այլն: 2024թ. նոյեմբերի

Ազգակերտման կեղծ ծրագրեր Իրանի դպրոցներում

Իրանի դպրոցներում տեղի ժողովուրդների մայրենի լեզուների ուսուցման թույլտվությունն օգտագործվում է որոշ ազգայնական շրջանակների կողմից՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործուն մասնակցությամբ և հովանավորությամբ։ Այս մասին բարձրաձայնել են Թեհրանի Խարազմի, Ալամե Թաբաթաբայի համալսարանների հետազոտողներն ու փորձագետ-վերլուծաբանները։ Ըստ իրանցի մտավորականների՝ երկրում տպագրվում են գրքեր և հոդվածներ, որոնք հիմնված են պատմական, մշակութային, կրոնական կեղծ և մտացածին «փաստերի» վրա՝ Իրանում ստեղծելով

ԱՄՆ դեսպանը Մատենադարանում ծանոթացել է միջնադարյան Հայաստանի արհեստագործությանը

Դեսպան Քվինը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ եղավ «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արվեստ և արհեստ» նորաբաց լաբորատորիա-ցուցասրահում, որտեղ մեծ հետաքրքրությամբ ծանոթացավ միջնադարյան Հայաստանի արհեստագործությանը և նշեց, որ սիրով կվերադառնա ցուցասրահ՝ իր հյուրերի ու ընտանիքի հետ։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Հայ շախմատիստները կմասնակցեն եվրոպայի ու աշխարհի առաջնություններին

Վաղը Սկոպյեում (Մակեդոնիա) մեկնարկում են ռապիդ (դեկտեմբերի 7-8), բլից (դեկտեմբերի 9) եւ Ֆիշերի (դեկտեմբերի 10) շախմատի Եվրոպայի առաջնությունները, որոնց մասնակցելու հայտ ներկայացրել են 400-ից ավելի շախմատիստներ: Հայաստանից հանդես է գալու միայն գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, քանի որ մեր մյուս առաջատար շախմատիստները, մասնավորապես, Զավեն Անդրիասյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Կարեն

«Այսօր կրկին մոտ 6 ժամ քննարկում էինք մեր միջավայրը փոխելու, տգիտությանը ձեռնոց նետելու, մեր հանրային-հասարակական օրակարգում թեմաների ընտրության մասին». Աննա Հակոբյան

Վարչապետի տիկինը` Աննա Հակոբյանը գրում է. «Այսօր կրկին մոտ 6 ժամ քննարկում էինք մեր միջավայրը փոխելու, տգիտությանն իր բոլոր դրսեւորումներվ ձեռնոց նետելու, մեր հանրային-հասարակական օրակարգում թեմաների ընտրության մասին։ Անչափ շնորհակալ եմ բովանդակային եւ հագեցած քննարկման համար։ Կրթվելը նորաձեւէ, 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի»:

Անհիմն հայտարարությունները արդեն դարձել են կրկնվող երևույթ. Գեւորգ Փարսյանը պատասխանել է Վահագն Ալեքսանյանին

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը պատասխանել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին․ Հարգելի՛ քաղաքացիներ, սիրելի՛ կապանցիներ Դեկտեմբերի 5-ի Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իր ելույթում համոզմունք է հայտնել, թե իբր իմ ղեկավարման ընթացքում տենդերների 70 և ավել տոկոսը շահում են իմ ընտանիքի հետ փոխկապակցված կազմակերպությունները։ Հաշվի առնելով, որ նման անհիմն

Չեմ բացառում, որ հենց Սինիրլիօղլուն ամեն ջանք գործադրի և անձամբ ստորագրի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը. Վարուժան Գեղամյան

Այսօր Մալթայում ընտրել են ԵԱՀԿ (OSCE) նոր գլխավոր քարտուղարին: Եվրոպական այս կարևոր կառույցի նոր պատասխանատուն թուրք փորձառու դիվանագետ, դեսպան Ֆերիդուն Սինիրլիօղլուն է: Չեմ բացառում, որ հենց նա իր կողմից ամեն ջանք գործադրի և հաջողության դեպքում անձամբ ստորագրի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը (ինչին ձգտում են Թուրքիան ու Ադրբեջանը և ինչին դեմ չէ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը): Բայց

Բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն ու նրան ուղեկցողները. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն վարչության Երևան քաղաքի քրեական ոստիկանության ծառայողները Երևանում իրականացրել են օպերացիա, որը կրել է «Չհարգես օրենքը, կհայտնվեն օրինապահների տեսադաշտում» անունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանները Բաշինջաղյան փողոցից քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոյին։

Լուկաշենկոն խնդրել է Պուտինից Բելառուսում տեղակայել նաև «Օրեշնիկ» տիպի հրթիռներ

«Ազատություն». Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում ստորագրել են միութենական պետության շրջանակներում անվտանգության երաշխիքների մասին պայմանագիրը։ Ինչպես պարզաբանել է ՌԴ նախագահը, պաշտպանական և անվտանգային խնդիրները լուծելու համար կարող են օգտագործվել բոլոր առկա ուժերն ու միջոցները։ Խոսքը նաև Բելառուսի տարածքում տեղակայված ռուսական մարտավարական միջուկային զենքի մասին է։ Պուտինը հիշեցրել է, որ

Քննարկվել են ՆԳՆ բարեփոխումների շրջանակում Հայաստան-Շվեդիա երկկողմ համագործակցության արդյունքները

ՆԳ նախարարն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Քոչարի պարող նյույորքցի երիտասարդն անտարբեր չի թողնում ոչ մի գյումրեցու․ նշվեց կամավորների միջազգային օրը

Երեկ Գյումրիում  նշվեց կամավորների միջազգային օրը, որն ընդունվել  է ՄԱԿ-ի կողմից 1985 թվականին։  Այն կազմակերպել  էր «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Հայաստանում « Էրազմուս + Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ «Ես կամավոր եմ» խորագրով միջոցառմանը մեծ թվով կամավոր երիտասարդների մասնակցությամբ քննարկվեց ՀՀ օրենքը «Կամավոր աշխատանքի մասին», խոսեցին ինչպես  օրենքի  ընձեռած հնարավորությունից,

ԶՊՄԿ-ն հրապարակեց կայուն զարգացման 3-րդ հաշվետվությունը

Երևան, 6 դեկտեմբերի․  Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց իր կայուն զարգացման հերթական, անընդմեջ 3-րդ հաշվետվությունը, որն ամփոփում է նախորդ՝ 2023 թվականի գործունեությունը, ընդգրկում է ընթացիկ տարվա որոշ տվյալներ, ինչպես նաեւ տեղեկատվություն՝ առաջիկա տարիների թիրախների եւ անելիքների վերաբերյալ։ Հաշվետվության հրապարակմանը հրավիրված էին հանքարդյունաբերական ոլորտի մասնագետներ, հասարակական կազմակերպությունների, պետական

«Ավելի քան չորս տարի է անցել դատավճռից, սակայն Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել վճռի անհատական միջոցները»․ Նախարարների կոմիտեն՝ Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ վճռի մասին

ԵԽ Նախարարների կոմիտեն պահանջել է Ադրբեջանին մինչև 2025-ի հունիս տեղեկատվություն տրամադրել վերոնշյալ բոլոր կետերի կատարման վերաբերյալ։

ՆԳՆ-ում քննարկել են նախատոնական և տոնական օրերին հրավառությունների իրականացման կարգին վերաբերող հարցեր

Դեկտեմբերի 6-ին ՆԳՆ նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ամանորի տոնակատարությունների ընթացքում հրավառության իրականացման թույլատրելի վայրերին, պահանջներին և պայմաններին վերաբերող քննարկում։ Մասնակցում էին Ներքին գործերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Քննարկվել են հրավառությունների թույլատրման և իրականացման լիցենզավորմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից օրենքը խախտելու դեպքում նախատեսվող վարչական ներգործության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031