Օրվա լրահոսը
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը վարչական դատարանում վիճարկում է Երեւան քաղաքում «կարմիր գծերի» թանկացման իրավաչափությունը
Վարչական դատարանը նախագահող դատավոր՝ Արմեն Ներսիսյան, դատավորներ Վարազդատ Միքայելյան, Անի Չիլինգարյան, Աննա Դիլբարյան, Դանիել Դանիելյան կոլեգիալ կազմով այսօր պետք է քններ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը, որով վիճարկվում է Երեւան քաղաքում «կարմիր գծերի» թանկացման իրավաչափությունը: Խմբակցությունը պահանջում է չեղարկել թանկացման որոշումը: Նախորդ դատական նիստը հետաձգվել էր Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ներկայացուցչի՝ գործին մասնակցելուն ունակ
«Նախընտրելի անձ գոյություն չունի, գոյություն ունեն Գյումրու ժ/պ-ի 7 թեկնածուներ»․ Դավիթ Առուշանյան
Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանը, որը նույնպես մասնակցում է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի ընտրություններին՝ «փրայմերզին» որպես թեկնածու, համաձայն չէ այն քննադատություններին, որ դրանք «ֆեյք ընտրություններ» են, գյումրեցիներին մոլորեցնող ու տպավորություն ստեղծող, թե իբրև արտահերթ ընտրություններ են։ «Ես առաջին հերթին կուզենայի, որ մեր համաքաղաքացիներն այս ընտրությունները չշփոթեն արտահերթ ընտրությունների հետ։ Սա կարևոր նշանակություն ունի, բայց քաղաքապետի ժամանակավոր
Արդեն իսկ 270 ընտանիքի տրվել է հավաստագիր ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում արդեն իսկ 270 ընտանիքի տրվել է հավաստագիր՝ բնակարանի ձեռքբերման, կառուցման և գործող հիփոթեքային վարկերի մարման համար․ գործընթացը շարունակվում է։ Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում։ Միջոցառման շահառու կարող են դառնալ ԼՂ այն հայրենակիցները, ովքեր՝ տեղահանվել են 2020 թվականի
Գյումրիի այսպես կոչված փրայմերիզին «Լուսավոր Հայաստան»-ից մասնակից չի եղել, չկա և չէր կարող լինել. Դավիթ Խաժակյան
Դա ՔՊ ներկուսակցական փրայմերիզն է, որը կոչված է քողարկել գործադիրի կողմից ուղիղ և հակաժողովրդավարական միջամտությունը տեղական ինքնակառավարման մարմնում:
Նոր աշխարհակարգում սպառնալիքներին դիմակայելու համար Հայաստանին անհրաժեշտ է համապարփակ անվտանգության համակարգ․ կայացավ «ԱՐԱՐ» հիմնադրամի 10-ամյակին նվիրված կոնֆերանսը
«Գոյաբակական սպառնալիքների այս տուրբուլենտ դարաշրջանը դիմակայելու համար Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ են ասիմետրիկ լուծումներ և նոր որակի համակարգեր, ինչպիսին է «Համապարփակ անվտանգային համակարգը»»
«Վարչատարածքային բարեփոխումների մեկնարկից ի վեր Հայաստանն այս առումով հսկայական առաջընթաց է գրանցել»
Երևանում ներկայացվել են ՀՀ վարչատարածային բարեփոխումների ունեցած ազդեցության վերլուծության արդյունքները Երևանում ներկայացվել են ՀՀ վարչատարածային բարեփոխումների ունեցած ազդեցության վերլուծության արդյունքները, ինչպես նաև բարեփոխումների հանրային ընկալումները։ «ՀՀ վարչատարածքային բարեփոխումների արդյունքները. մարտահրավերներ և նոր հնարավորություններ» խորագրով համաժողովը համախմբել էր Հայաստանի կառավարության, միջազգային գործընկերների, համայնքապետարանների ներկայացուցիչների և բարեփոխումների գնահատման փորձագետների: ՀՀ վարչատարածային բարեփոխումները (ՎԲ), որոնք մեկնարկել են 2015
«Գյուղատնտեսության ոլորտը նորից գրանցել է անկում: Փոխարենը՝ երկնիշ աճում է խաղամոլությունը»
Մակրոտնտեսական ցուցանիշների բացասական միտումները խորանում են Օրվա իշխանությունն այլևս չի կարողանում քողարկել մակրոտնտեսական ցուցանիշների արագացող բացասական միտումները։ 2025 թվականի պետական բյուջեի ներկայացված նախագիծը երկու-երեք շաբաթ անց հաստատվեց՝ կանխատեսվող հիմնական ցուցանիշների շոշափելի կրճատումներով։ 2025 թվականի համար խոստացված առնվազն 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն պետական բյուջեի հիմքում սկզբնապես դրել էին 5,6 տոկոս աճի ցուցանիշը, որն արդեն իսկ
Ռուբեն Ռուբինյանը Բոսնիա եւ Հերցեգովինայում ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը, դեկտեմբերի 4-7-ը գտնվելու է Բոսնիա եւ Հերցեգովինայում: Այցի շրջանակում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Բոսնիա եւ Հերցեգովինայի պատվիրակության ղեկավար Սաշա Մագազինովիչի, Բոսնիա եւ Հերցեգովինայի Ժողովուրդների եւ Ներկայացուցիչների պալատների կոլեգիումի անդամների, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի նկատմամբ վարույթ չնախաձեռնելու դեմ բողոքի հիման վրա դատարանը վարույթ է հարուցել
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի նկատմամբ վարույթ չնախաձեռնելու դեմ բողոքի հիման վրա դատարանը վարույթ է հարուցել։ 2024 թվականի նոյեմբերի 25-ին «Արմ կոնսուլ» փաստաբանական գրասենյակը վարույթ չնախաձեռնելու դեմ դատական բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ևս մեկ անգամ պնդելով հանցագործության մասին հաղորդմամբ ներկայացված հիմնավորումները՝ շեշտադրելով նաև, որ Գուրգեն Մելքոնյանի արտահայտությունները կրել
Վարչական դատարանը մերժել է ոստիկանության հայցն ընդդեմ Աբրահամ Գասպարյանի
Կարծում եմ՝ ոստիկանությունը սույն գործով վերաքննիչ բողոք կտանի
Թուրքիայի նախկին արտգործնախարարը նշանակվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար է նշանակվել Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն: ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 31-րդը նիստը կայացել է Մալթայում՝ դեկտեմբերի 5-6-ը ։
Ավելի քան 6 տասնյակ գործեր տեղափոխվել են Հայաստան. բացվել է Զարեհ Մութաֆյանի գեղանկարների ժամանակավոր ցուցադրությունը
Հայաստանի ազգային պատկերասրահում դեկտեմբերի 5-12 բացվել է ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանի գեղանկարների ժամանակավոր ցուցադրությունը: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում նկարիչ Զարեհ Մութաֆյանի որդու՝ պատմագետ և մաթեմատիկոս Կլոդ-Արմեն Մութաֆյանի ցանկությամբ և Հանրապետության նախագահի աջակցությամբ նկարչի ստեղծագործական ժառանգության տարբեր շրջաններին վերաբերող ավելի քան 6 տասնյակ գեղարվեստական գործեր տեղափոխվել են Հայաստան և ի պահ
Յուրայ Բլանարի հետ հանդիպմանը նախարար Միրզոյանը շեշտել է սեղմ ժամկետներում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը
Դեկտեմբերի 5-ին Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի ԱԳ նախարար Յուրայ Բլանարի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սլովակիայի միջև երկկողմ փոխգործակցության հնարավորությունները՝ ընդգծելով բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով տարբեր ուղղություններով համագործակցությանը նոր խթան հաղորդելու պատրաստակամությունը։ Արարատ Միրզոյանը և Յուրայ Բլանարը մտքեր են փոխանակել ԵՄ ընդլայնման
Մոսկվան և Մինսկը միասին աշխատում են պատժամիջոցներից վնասը նվազագույնի հասցնելու համար. Պուտին
Մոսկվան և Մինսկը միասին աշխատում են պատժամիջոցներից վնասը նվազագույնի հասցնելու համար, երկրների միջև անվտանգության հարցում համագործակցությունը ներառում է բոլոր ուժերի, ներառյալ ռուսական միջուկային զենքի օգտագործումը»,- Բելառուսում՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հիշեցնենք՝ Մինսկում ընթանում է Միութենական հանրապետության բարձրագույն պետական մարմնի նիստը:
«ՀՀ-ն առաջին երկիրն է, որտեղ պիլոտային հիմունքներով իրականացվեց Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ ծրագիրը»․ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը տեղեկացրեց՝ դեկտեմբերի 17-ին ՍԴ-ում քննվելու է՝ Օվիեդոյի կոնվենցիայով ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը․ «Իմ պատկերացմամբ՝ հունվարին՝ ՀՀ ԱԺ ձմեռային նստաշրջանի օրակարգում կկարողանանք ներառել և վավերացնել կոնվենցիան»։
50-ամյա տղամարդը Բերդի անտառպետության տարածքում հատել էր 35 ծառ
Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Բերդի բնակիչ 50-ամյա մի տղամարդ «Բերդի անտառպետության» տարածքում կատարել է ապօրինի ծառահատումներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նա հատել է թաց կանգուն տարբեր տեսակի 35 ծառ: Էկոպարեկային ծառայության աշխատակիցը չափագրել է ապօրինի հատած և «ՈՒԱԶ» բեռնատարում դասավորած փայտանյութը. ապօրինի ծառահատմամբ պետությանը պատճառվել
Կանադան իր աջակցությունն է հայտնում խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին. Ստեֆան Դիոն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միությունում, Եվրոպայում և Հայաստանում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին: Վարչապետը ողջունել է Ստեֆան Դիոնի այցը Հայաստան և ընդգծել վերջինիս դերը Հայաստան-Կանադա հարաբերությունների հետևողական զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր ոլորտներում Կանադայի հետ կապերի ընդլայնումը և այդ երկրի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում: Վարչապետը շեշտել է, որ
Ունենք Վազգեն Սաղաթելյան, որը հայտնվում է բանտում 2 ամիս, մինչեւ այդ անցնում է 6 քրեական գործով եւ Ալեքսանդր Սիրունյան, որը դառնում է ԲԴԽ դատավոր. Վազգեն Սաղաթելյան
«Մեկընդմիշտ հիշեք» այդ զավեշտալի արտահայտությունները լավ կլինի, որ հանրային մեղադրողը հիշի. Վազգեն Սաղաթելյան
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական բանտերում պահվող հայերին
«Ազատություն». ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական բանտերում պահվող հայերին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Դաշնակահար արտիստի իդեալական կերպարին համապատասխանող, ամենահամարձակ փորձարարություններ իրականացնող տաղանդավոր երաժշտի ստեղծագործական կյանքը հիմա էլ հագեցած է պարերով
Հայկի և Աննայի աշխատանքը, միավորելով երաժշտությունն ու պարը, ստեղծեցին իմ երազած ամբողջականությունը, որտեղ 2 արվեստագետներ` դաշնակահար և պարուհի, ներկայանում են արվեստի իրենց ոլորտի պատասխանատվությամբ ու նվիրումով: «Տոկատ»-ի տեսահոլովակը ոչ միայն հարգանքի տուրք է Արամ Խաչատրյանին, այլ նոր շունչ դասական արվեստում` ներկայացնելով այն ժամանակակից վիզուալ արտահայտչաձևերով:
Պապոյանը և Համաշխարհային բանկի ավագ մասնագետը անդրադարձել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարներին
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դյուբին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի (LEIDP) և Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի (TRIP) ընթացքին։ Քննարկվել
Արմավիրի մարզի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ ոստիկանության աշխատանքն ամենօրյա է: Օպերատիվ աշխատանքին զուգահեռ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են նաև բացատրական աշխատանք և արձանագրում դրական արդյունքներ։ Դեկտեմբերի 5-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է կաթի գործարանի մոտակայքում:
«Եթե հետ տայինք ժամանակը ու նորից այս բանը լիներ, նույնը անելու էի, որովհետեւ քաղաքական քննադատությունն այս երկրում, նաեւ այդ ոճը ներմուծվել է քաղաքական դաշտ 2018 թվականից»
Անգիր տիրապետում եմ քաղաքական հետապնդման բոլոր տարատեսակներին. Նարեկ Սամսոնյան
«Թատրոնի լեզուն թարգմանության կարիք չունի». Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սիմոն Աբգարյանին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ֆրանսահայ հայտնի դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Երևանյան թատերական փառատոնի շրջանակում Հայաստանում երեկ առաջին անգամ ներկայացվել է Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունը:
Բաքվում որոշ դեսպանների արտաքսման վերաբերյալ հարցադրմամբ հոդված է հրապարակվել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ փոխկապակցված կայքում
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանի նախագահական աշխատակազմի հետ փոխկապակցված այս կայքում հոդված է հրապարակվել որոշ դեսպանների արտաքսման վերաբերյալ ուշագրավ հարցադրմամբ։ Հիշեցնեմ, որ դեկտեմբերի 4-ին Բաքվում կայացած միջոցառման ժամանակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի դեսպանները հայտարարություններով էին հանդես եկել՝ կապված Ադրբեջանում լրագրողների և քաղաքական
Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերը նշել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը «Ագաթ» ՀԿ-ն՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ, նշեց բազմազան ծրագրով, որի նպատակն էր ընդգծել հաշմանդամություն ունեցող մարդկանց տաղանդները, ներուժը եւ մարտահրավերները: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշվում է դեկտեմբերի 3-ին։ Այս տարվա խորագիրն է՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց առաջնորդության ամրապնդում՝ հանուն ներառական եւ կայուն ապագայի»: Միջոցառումը մեկնարկեց Գյումրու
Նախարար Գալյանը ԳԴՀ դեսպանին է ներկայացրել ընտրական օրենսդրությանը վերաբերող կարգավորումները
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել իրավական փոխօգնության ոլորտում ՀՀ և ԳԴՀ միջև համագործակցությունը: Ներկայացնելով Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ զրույց է ծավալվել մասնավորապես դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության շուրջ: Այս համատեքստում քննարկվել են բարեփոխումների իրականացման ուղղությամբ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող
ՌԴ-ն ու Բելառուսը անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին պայմանագիր կկնքեն․ Պեսկով
«Ազատություն». Ռուսաստանն ու Բելառուսը պայմանագիր կկնքեն անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին՝ ելնելով երկու երկրների շահերից, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում հյուրընկալելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որը մասնակցելու է միութենական պետության բարձրագույն խորհրդի նիստին։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Սիսիանում թափառող ստերջացված շան վրա կրակողը ներկայացել է ոստիկանություն
Դեկտեմբերի 3-ի երեկոյան Սիսիան քաղաքի մի բնակչից Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին ստացվել է հաղորդում, որ Նելսոն Ստեփանյան փողոցում որսորդական հրացանով կրակել են թափառող ստերջացված շան վրա: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում կրակողը ներկայացել է Սիսիանի բաժին, խոստովանել արարքն ու ներկայացրել իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին: ՀՀ
Ուրիշ որևէ էական համագործակցային գաղափար ՀՀ-ն ամերիկյան գործընկերներին չկարողացավ առաջարկել հետհեղափոխական Հայաստանում. Սուրեն Սարգսյան
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Պապիկյանի ամերիկյան այցի մասին Վերջապես Հայաստանի պաշտպանության որևէ նախարար 2018թ. հետո ընդունվեց Պենտագոնի ղեկավարի կողմից: Կարևոր չէ, որ ընդունող պաշտպանության քարտուղարը շուրջ 40 օրից պաշտոնաթող է լինելու: Կարևոր չէ, որ Թրամփի գալով Պենտագոնը սկզբունքային փոփոխությունների է ենթարկվելու: Կարևոր չէ նաև, որ հեռացող վարչակազմերի ներկայացուցիչները հրաժեշտի հանդիպումներ

















































