Օրվա լրահոսը
Սեպտեմբերի 24
ԽՈՅ (21.03-20.04)- Ժամանակն է հրաժարվել ձեր բոլոր հին իրերից: Գնումներ կատարեք, փոփոխեք ձեր արտաքինը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր լավ կլինի փոքր-ինչ զգույշ լինել, որովհետեւ օրվա վերջում հնարավոր է տխրեք՝ ինչ-որ բան կորցրած լինելու պատճառով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոյան հնարավոր է տրամադրության անկում: Հարազատները ձեր հոգեկան եւ ֆինանսական աջակցության կարիքն ունեն: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր լավ առումով կբախվեք ֆանտաստիկ
Ձեռքի մատներն ու մեր առողջությունը
20-րդ դարի 70-ական թվականներին խորհրդային գիտնականներ Վիլխովերը եւ Կուշնիրը իրենց հետազոտություններով եկան այն եզրակացության, որ մեր ձեռքի մատներից յուրաքանչյուրը կապված է օրգանիզմի որեւէ ներքին օրգանի հետ: Բութ մատը՝ գլխուղեղի, ցուցամատը՝ ստամոքսի, միջնամատը՝ աղիների, մատնեմատը՝ լյարդի, իսկ ճկույթը՝ սրտի հետ: Եթե այս մատներից որեւէ մեկն ունի կամ էլ ունենում է խիստ անսովոր զգայնություն, դա ազդանշան է,
Ինչպես փոխել վատ տրամադրությունը
1. Ֆիզիկական վարժություններ: Սրանց ժամանակ օրգանիզմում տեղի են ունենում կենսաքիմիական տարբեր փոփոխություններ, որոնք բարերար են ազդում մարդու հոգեվիճակի վրա: Սակայն, սիրելի կանայք, ֆիզիկական վարժությունը մի համեմատեք տան աշխատանքի հետ (լվացք, արդուկ…): Արագ քայլքը, վազքը, լողը խթանում են սրտի աշխատանքը, արյան շրջանառությունը եւ հարստացնում օրգանիզմը թթվածնով: 2. Երաժշտություն: Խորհուրդ է տրվում սկզբում լսել այնպիսի մեղեդի, որը
Լիլիթը՝ «Միսս ինտերկոնտինենտալում»
Սեպտեմբերի 27-ին Բելառուսում կանցկացվի «Միսս ինտերկոնտինենտալ» մրցույթ, որին կմասնակցեն 64 երկրների ներկայացուցիչներ, տեղեկացնում է «Արմինֆոն»: Մրցույթում Հայաստանը կներկայացնի 21-ամյա Լիլիթ Ներսիսյանը, որը հուլիսին մասնակցել է «7 մայրացամաքների միսս» միջազգային մրցույթին: Լիլիթ Ներսիսյանը 2000 թվականից ի վեր մասնակցել է Հայաստանում անցկացված տարբեր գեղեցկության մրցույթների: Նա ավարտել է Երեւանի տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ֆակուլտետի «ապահովագրական գործ» բաժինը:
Մարդիկ ուրախանում են, երբ տեսնում են իրենց նմանակին
Վստահեցնում է տիկնիկագործ Լեւոն Աբրահամյանը Լեւոն Աբրահամյանը մանկուց էր երազում տիկնիկագործ դառնալ: Հիշում է՝ փոքր էր, թղթի տուփերի վրա իր սիրած մուլտֆիլմերի հերոսներին էր պատկերում: Ստեղծագործում էր օր ու գիշեր, շատ էր կապված իր ստեղծած հերոսների հետ: Մի օր պատահաբար հանդիպում է Արմեն Սաֆարյանին, ով Տիկնիկային գործիչների միության նախագահն է: «Նա ինձ ասաց, որ մի
ՊՈՒԳԱՉՈՎԱՅԻ «ԴՈՍՅԵՆ»՝ ԷՄՄԱՅԻ ՄՈՏ
Կամ հայ ֆանատը՝ իր կուռքի մասին Այս տարվա ապրիլից ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան անցկացնում է հրաժեշտի հյուրախաղեր: Մոսկվայից, Ուկրաինայից, Պետերբուրգից, Բաքվից եւ Իսրայելից հետո հերթը Հայաստանինն է: Ինչպես հայտնի է, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 25-ին լեգենդար երգչուհին հանդես կգա շոու ծրագրով: Կարիք չկա ներկայացնել մի քանի սերունդների սիրելի երգչուհուն, դրա համար էլ
ԽԱՉԱՏՐՅԱՆԱԿԱՆ ՏՐԻՈՅԻ 10-ԱՄՅԱԿԸ
Թողարկվել է Արամ Խաչատրյանի անվան տրիոյի առաջին ձայնասկավառակը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տրիոյի անդամներ, դաշնակահար Արմինե Գրիգորյանի եւ թավջութակահար Կարեն Շահգալդյանի մասնակցությամբ տեղի ունեցավ շնորհանդես: Ձայնասկավառակում տեղ են գտել Ա. Բաբաջանյանի եւ Դ. Շոստակովիչի ստեղծագործություններից: Կ. Շահգալդյանի խոսքով, ձայնասկավառակը հայ-ռուսական մշակույթը միավորելու նպատակ ուներ. այդ են վկայում սկավառակի վրա պատկերված երկրների մշակույթների սիմվոլները՝ Շագալի
«Միկան» շրջանցեց «Փյունիկին»
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրը նոր ինտրիգ հաղորդեց առաջնությանը, ինչը, անկասկած, սրություն կհաղորդի պայքարի հետագա ընթացքին: Այն բանից հետո, երբ «Միկան» 3:1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ «Գանձասարի» նկատմամբ, իսկ միանձնյա առաջատար «Փյունիկը» նվազագույն՝ 0:1 հաշվով զիջեց «Բանանցին», աշտարակցիները ոչ միայն վաստակած միավորներով հավասարվեցին «Փյունիկին», այլեւ ավելի շատ հաղթանակների շնորհիվ շրջանցեցին նրան: Տուրի մյուս
«Մեշոկներով»՝ զրո
Այսպես ասում են այն ժամանակ, երբ, ասենք, ֆուտբոլային պայքարում կողմերից մեկը չափից ավելի շատ գոլ է բաց թողնում՝ դրա փոխարեն չխփելով գեթ մեկը: Այս դեպքում խոսքը ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային եւ մինչեւ 19 տարեկանների հավաքականների մասին է: Սեպտեմբերի 19-ին մեր կանանց ընտրանին աշխարհի 2011 թվականի առաջնության 7-րդ խմբի ընտրական մրցաշարի շրջանակներում Երեւանի «Հրազդան» ստադիոնում ուժերը
ԳԱԲԻՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ
Անտվերպենում մեկնարկած շախմատի 15-րդ կարգի «InventiChess 2009» միջազգային մրցաշարի հինգերորդ տուրում շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, հայաստանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը: Նա հինգերորդ տուրում պարտության մատնեց Անգլիայի ներկայացուցիչ Դեւիդ Հաուելին եւ արդեն 3,0 միավորով սլովենուհի Աննա Մուզիչուկի հետ միասին բաժանում է 3-4-րդ հորիզոնականները: Գաբրիել Սարգսյանից առաջ են միանձնյա առաջատար Էմիլ Սուտովսկին (Իսրայել)՝ 4,0
ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ «ԳՐԱՆ ՊՐԻ» ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
Հայաստանի լավագույն շախմատիստուհիներից մեկը՝ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 9-ը Չինաստանի Նանկին քաղաքում մասնակցելու է շախմատի կանանց «Grand Prix» մրցաշարին: Նրանից բացի, այնտեղ հանդես են գալու եւս 11 շախմատիստուհիներ, որոնք 11 տուրերում որոշելու են հաղթողին: Նանկինում Լիլիթի մրցակիցներ լի նելու են Նանա Ձագնիձեն (Վրաստան), Մարի Սեբագը (Ֆրանսիա), Ժաո Քսյուն (Չինաստան), Ժու Չենը (Քաթար), Քսյու
ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Դանիայի Հերնինգ քաղաքում ընթացող սիրողական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ազգային հավաքականը խիստ անհաջող է հանդես գալիս: Երեկ երեկոյան մրցագորգ էր մտնելու մեր վերջին ներկայացուցիչը՝ 74 կգ քաշային Սուրեն Մարկոսյանը: Նրա մրցակիցը մեկնարկային գոտեմարտում լինելու էր վրաստանցի Գելա Սագիրաշվիլին: Իսկ մինչ այդ, մեր տղաները մեկը մյուսի ետեւից արագորեն տանուլ տալով իրենց մարտերը՝ համալրել են
Խոսի՛ր այսօր կամ ընդմիշտ պահի՛ր քո «խաղաղությունը»
Մի սպանեք մեր երազները Խաղաղությունը լավ բան է: Խաղաղության ձգտում ենք բոլորս, մենք՝ կանայք, մասնավորապես: Երբեք չենք ուզում տեսնել մեր երեխաների աչքերը արցունքոտ, տղամարդկանց ձեռքերը՝ արյունոտ եւ մեր հայրենի հողը՝ ավերված: Պետք է խոսեմ հիմա, այլապես հոգիս ընդմիշտ կկորցնի իր խաղաղությունը: Պիտի խոսեմ՝ որպես հինգ երեխաների մայր, որպես մեկը, որը եւ՛ Սփյուռքի, եւ՛ նույնքան էլ
«ՍԱՀՄԱՆՆ ԻՆՉՊԵՍ ԿԲԱՑՎԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԿՓԱԿՎԻ»
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի կարծիքով՝ մենք ռազմավարական նշանակության գործոնները զոհաբերում ենք ճանապարհների ժամանակավոր բացման դիմաց: – Պարոն Մելքոնյան, իշխանական քարոզչության կողմից նախաստորագրված Արձանագրությունները ներկայացվում են իբրեւ հիմք՝ երկուստեք առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման համար: Մինչդեռ ընդդիմությունը պնդում է, որ Արձանագրություններում առկա հիմնական դրույթները, մասնավորապես՝ պատմական խնդիրների քննությամբ զբաղվող միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծումը, Թուրքիայի կողմից
ԲՐԱԶԻԼԻԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՄԱԿ-Ի ԱԽ ԱՐՏԱԿԱՐԳ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼ
Բրազիլիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է արտակարգ նիստ գումարել՝ Հոնդուրասում ստեղծված իրավիճակի հետ կապված որոշումներ ընդունելու համար: ՄԱԿ-ում Բրազիլիայի մշտական ներկայացուցիչը երեկ համապատասխան նամակով արդեն դիմել է Խորհրդի նախագահին: Հիշեցնենք, որ Հոնդուրասում երեկվանից զանգվածային անկարգություններ եւ ոստիկանության ուժերի հետ բախումներ են սկսվել՝ այն բանից հետո, երբ այդ երկրի վտարանդի նախագահ Մանուել Սելայան անակնկալ կերպով հայրենիք
«ՌԵԳԻՈՆԱԿԱՆՆԵՐԸ» ԳՐԱՎԵԼ ԵՆ ՌԱԴԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ռեգիոնների կուսակցության» անդամ պատգամավորները երեկ առավոտից գրավել են խորհրդարանի ամբիոնն ու նախագահությունը՝ պահանջելով էլեկտրոնային քվեարկության դնել երկրի ազգաբնակչության կենսամակարդակը բարձրացնելուն ուղղված իրենց օրինագծերը: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, խնդիրն այն է, որ մեծ թվով պատգամավորների բացակայության պատճառով Վիկտոր Յանուկովիչի գլխավորած «Ռեգիոնների կուսակցությանը» օրինագծերը ձեռքով քվեարկությամբ ընդունել չի հաջողվել: Իսկ էլեկտրոնային քվեարկության դեպքում նրանք հույս ունեն,
ԲՐԻՔՍՏՈՆՆ ԱՐԴԵՆ ՍԵՓԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹՆ ՈՒՆԻ
Լոնդոնի հարավում գտնվող Բրիքստոն շրջանում շրջանառության մեջ է դրվել այլընտրանքային արժույթ՝ բրիքստոնյան ֆունտ: Առաջին օրերին ծրագրի մասնակիցներն ու շրջանի բնակիչները համաձայնել են այլընտրանքային արժույթը փոխանակել 10 հազար բրիտանական ֆունտի հետ: «BFM.ru»-ի փոխանցմամբ, բրիքստոնցիները նույնիսկ այդ արժույթով խանութներում եւ սրճարաններում հերթ են կանգնել: Նոր դրամական միջոցի տարածման որոշ կետերում այլընտրանքային ֆունտերն արագորեն սպառվել են, ընդ որում
Իսրայելը գոհ է եռակողմ բանակցություններից
Իսրայելը գոհունակություն է հայտնել երեքշաբթի օրը Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի եւ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի միջեւ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքների առնչությամբ: «BBC»-ի մատուցմամբ, եռակողմ բանակցությունները տեղի էին ունեցել չնայած այն բանին, որ Իսրայելը հրաժարվել էր կատարել ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել Հորդանանի Արեւմտյան ափի բնակավայրերի ընդլայնման աշխատանքները: Իսրայելի ԱԳ
Ամերիկյան ռազմաբազաները կտեղակայվեն Վրաստանում
Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության նախագահներ Բարաք Օբամայի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ժամանակ քննարկվելու է Կովկասում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու հարցը: Այդ մասին, «Trend»-ի փոխանցմամբ, ասել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը: Նրա դիտարկմամբ, թեեւ այդ ծրագիրը առաջիկա տասը տարիների խնդիր չէ, բայց ռուսական կողմը Միացյալ Նահանգներից դրա առնչությամբ լուրջ բացատրություններ է ակնկալում:
Ծեծկռտուք՝ Օբամայի եւ Էրդողանի թիկնապահների միջեւ
ԱՄՆ-ում՝ G-20 գագաթաժողովի շրջանակներում, Հիլարի Քլինթոնի կազմակերպած քննարկման ժամանակ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։ «New.am»-ի մատուցմամբ, Էրդողանի թիկնապահները ծեծկռտուքի մեջ են մտել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի թիկնազորի հետ։ Վկայակոչելով թուրքական «Euractiv» կայքէջը, աղբյուրը փոխանցում է, թե ծեծկռտուքը ծագել է Թուրքիայի վարչապետի անվտանգությունն ապահովող ԱՄՆ գաղտնի ծառայությունների աշխատակիցների եւ ԱՄՆ
Քայլ դեպի մեծ կինոարվեստ
«Անառակ որդու վերադարձը» ֆիլմի մասին Վաղուց էի կարոտել շիտակ, ճշմարտացի, մարդկային կինոպատումի։ Բազմատեսակ տեխնիկական միջոցներով հագեցած՝ սրընթաց, հարափոփոխ կինոճամփորդությունները մի կողմից, եւ մյուս կողմից հեռուստասերիալների գռեհիկ պարզունակությունը՝ ակամայից յուրաքանչյուր հանդիսատեսի դնում է անելանելի վիճակի մեջ։ Հնարավոր չէ պատկերացնել, թե վերջապես ե՞րբ, որտեղի՞ց եւ ինչպե՞ս կհաջողվի տեսնել էկրանին նորմալ մարդկանց, թեկուզեւ իրենց բազմաթիվ մարդկային թերություններով ու
ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԻ ԹՎԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿ
Կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը «հարցախեղդ» է արել ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը (ՈԱԱԿ) ՀՀ-ում գործող մասնագիտական ուսումնական հաստատությունների մասին համապարփակ տեղեկատվական բազա ձեւավորելու նպատակով այս տարվա հունիսից սկսել է գործարկել էլեկտրոնային հարցաթերթիկ, որը պարունակում է տվյալ հաստատությունների ենթակառուցվածքներին, գործունեությանը, իրավական հիմքերին եւ այլ խնդիրներին վերաբերող հարցեր:
ԲԱՐԲԱՐՈՍԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔԸ
Մտորումներ Բանինի «Կովկասյան օրեր» գրքի շուրջ Սկիզբը՝ Բանինը քույրերի հետ: Բանինի հայրական տունը, որն այժմ Ադրբեջանի ԳԱԱ շենքն է: Այլ խոսքով, քաղաքակրթությունը, եվրոպական մշակույթը որքանո՞վ են բարեշտկել Բանինին եւ նրա միջոցով՝ ադրբեջանցիներին: Որքանո՞վ են նրանք իրենցը, սեփականը բերել-ավելացրել մարդկության ստեղծածին: Քաղաքակրթությունը եւ մշակույթն այն ասպարեզներն են, որտեղ բացառվում է պարզունակ եւ միակողմանի սպառումը: Քաղաքակրթվում է
ԱՆՉԱՓԱՀԱՍ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ
Շիրակի մարզպետարանի, դատախազության եւ ոստիկանության մարզային կառույցների ղեկավարների, դպրոցների տնօրենների եւ աշակերտների մասնակցությամբ Գյումրիում քննարկվել են անչափահասների կատարած իրավախախտումները ծնող պատճառները եւ նպաստող պայմանների վերացման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցները: Պարզվում է, Շիրակում աճել է անչափահաս իրավախախտների թիվը: Եթե 2008-ի առաջին կիսամյակում 12 անչափահաս կատարել էր 13 հանցագործություն, ապա այս տարվա առաջին կեսում՝ 23 դեպք, որից 15-ը՝
Արձագանք «Առավոտին»
Մեր թերթի սեպտեմբերի 10-ի համարում «Թղթի վրա եւ իրականում. Ո՞ւմ համար է անվճար բուժսպասարկումը» հրապարակմամբ անդրադարձել էինք Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի երեք տարեկան բնակիչ Վահե Չիլինգարյանին: Նրա տատը՝ Սիրուշ Չիլինգարյանը պատմել էր, թե երեխային սուր թունավորմամբ տեղափոխել են Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոն եւ թեեւ մինչեւ յոթ տարեկանների բուժումը պետպատվերի շրջանակներում է, սակայն տատը պնդում
Տուժել են կարկուտից
Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 18:30-ի սահմաններում, 20-25 րոպե տեւողությամբ ուժգին քամին եւ կարկուտը մեծ վնասներ են պատճառել մարզի Աչաջուր, Այգեհովիտ, Դիտավան, Վազաշեն, Պառավաքար եւ Վարագավան համայնքներին: Վնասվել են ցանքատարածությունները, խիստ տուժել են խաղողի այգիները: Վնասի չափերը ճշտվում են:
ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
Շենքի նորոգում եւ գրքասեր, մասնագիտական նորություններին արձագանքելու ունակ աշխատակազմի ձեւավորում Տավուշի մարզային գրադարանը ստեղծվել է 1996 թվականին: Գրադարանի շենքը Իջեւանի կենտրոնում, շատրվանանների հրապարակից շուրջ 50 մ հեռավորությամբ է: Կառույցի տեսքը հարիր է մշակութային օջախին: Սակայն ներս մտնելով՝ կարծես մի ուրիշ, մռայլ աշխարհ ես ընկնում: Սվաղից զրկված, մերկացած պատեր, խոնավությունից բորբոսնած գրքեր, կիսաավերակ զուգարան: Գրադարանի տնօրեն,
Իրավաբանների համաժողովը
Հայաստանի Սփյուռքի եւ արդարադատության նախարարությունների կողմից անցկացվեց «Հայ իրավաբանական միտքը եւ 21-րդ դարի մարտահրավերները» թեմայով Իրավաբանների համահայկական առաջին համաժողովը: Փարիզի փաստաբանների պալատի անդամ, Ֆրանսիայի հայ իրավաբանների եւ փաստաբանների միության փոխնախագահ Ալեքսանդր Ասլանյանը խոսեց «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության տարբեր ազգերի փաստաբանների համագործակցության մասին: Հ. Դինքի փաստաբանները գտնում են, որ դատավարությանը, որի հաջորդ
ՄԱՀԱՑԵԼ ԷՐ, ԲԱՅՑ՝ «ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ»
ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ավարտել է Սեւանի հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն Գագիկ Կարապետյանի, անհատ ձեռնարկատեր Գառնիկ Սարգսյանի, Պետական եկամուտների կոմիտեի օպերլիազոր Հովիկ Հովհաննիսյանի, եւս 5 անձի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ժամանակ պարզվել էր, որ Հովիկ Հովհաննիսյանի աները, որը մահացել էր 2 տարի առաջ, մինչեւ վերջերս «ապրանքներ է մատակարարել» հոգեբուժարանին: Մանրամասները՝ վաղվա «Առավոտում»:
ՄԱՀ՝ ԷԼԵԿՏՐԱՔԱՐՇԻ ՀԱՐՎԱԾԻՑ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ Լոռու մարզի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Վանաձորի գծակայարանի միավորումից» ստացված տեղեկության համաձայն՝ ժամը 19.30-ի սահմաններում, Դարպաս գյուղի մոտակայքում պահեստային էլեկտրաքարշը հարվածել է Շնող գյուղի բնակչուհի, 81-ամյա Վարդուշ Բոշյանին: Տուժածը վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ էլ ուշ երեկոյան մահացել է:

















































