Օրվա լրահոսը
Ի՞նչ տվեցին Արարատ Միրզոյանի ստամբուլյան հանդիպումները. Ռուբեն Մելքոնյան
«Եթե Թուրքիան քայլեր անի Հայաստանի հետ հարաբերություններ բարելավվելու, ապա, պետք է ենթադրել, որ արվել են նաեւ համապատասխան քայլեր՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում՝ ադրբեջանական պահանջների լույսի ներքո»:
Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Էլիդա Քոչարյանը երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը
Բուլղարիայի մայրաքաղաքում այսօր ավարտվող բռնցքամարտի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի աղջիկների հավաքականի անդամ, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը եզրափակչում հանդիպեց Ուկրաինայի ներկայացուցիչ Տատիանա Դովգալի հետ։ Մեր մարզուհին ամբողջ մենամարտն անցկացրեց բարձր տեմպով եւ բոլոր ռաունդներում ռինգում հետապնդելով մրցակցին հաստատեց իր անվերապահ առավելությունը եւ մրցավարների որոշմամբ դարձավ հաղթող։ Սա Էլիդա Քոչարյանի երկրորդ չեմպիոնական ոսկին է
«Մենք ուզում ենք, որ ֆիզկուլտուրան և սպորտը դառնան մեր կյանքի և առօրեականության անբաժանելի մաս». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի պարգևատրման արարողությանը: Չորրորդ անգամ անցկացվող մրցաշարին մասնակցել են 3 տարիքային և առանձին գործող աթլետ մարզիկների խմբեր: 1-ին տարիքային խումբը 2007-2011 թթ. ծնված դպրոցականներն են, 2-րդ տարիքային խումբը՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2006-1984 թթ.), 3-րդ
Հարցմանը մասնակցած անձանց 62 %-ը լիովին գոհ կամ ավելի շուտ գոհ է ՀՀ ոստիկանության աշխատանքից
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ կատարված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն» հետազոտության արդյունքներով՝ ՀՀ պետական կառույցների աշխատանքի նկատմամբ գոհունակության ցուցանիշով Ոստիկանությունը կրկին իրավապահ համակարգի մարմիններից առաջինն է։ Կատարված հարցման արդյունքներով՝ 2024 թվականի սեպտեմբերի դրությամբ մասնակցած անձանց 62 %-ը եղել են լիովին գոհ կամ ավելի շուտ գոհ ՀՀ ոստիկանության աշխատանքից։ Հարցմանը մասնակցել են 18 տարին
Պետք է խստորեն պահպանել անձնական տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու պահանջները․ ՀՀ ՄԻՊ-ը՝ «Փյունիկ» ակումբի կողմից հրապարակված անչափահաս ֆուտբոլիստների լուսանկարների մասին
Վերջին օրերին համացանցում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը անչափահաս ֆուտբոլիստների դեմքերով լուսանկարներ է տեղադրել մարզաբազայում՝ ուղեկցող գրությամբ արգելելով վերջիններիս մուտքը մարզաբազա։ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող մարմնի կողմից համացանցում իրականացվող մշտադիտարկումները վկայում են, որ առհասարակ նմանատիպ դեպքերը, հատկապես՝ երեխաների նկատմամբ ոչ զգայուն մոտեցումները, կրում են շարունակական բնույթ։
Ալեն Սիմոնյան. Հայաստանը միջազգային իրավունքի, իր ինքնիշխանության եզրագծին եկել և կանգնել է և այլևս զիջումների տեղ չունի. «Ազատություն»
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի համարում, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը փակուղում է։ «Ազատությանը» տված հարցազրույցում նա հայտարարեց՝ նաև պետք է թույլ չտանք, որ այդ գործընթացը մտնի փակուղի։ «Եվ դա այն է, ինչ ուզում են այն մարդիկ, այն պետությունները, որոնք թշնամաբար են տրամադրված Հայաստանի և միգուցե Ադրբեջանի նկատմամբ», – ասաց նա։
Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 10 կլաստեր, որոնցից երեքը Վայոց Ձորի մարզում են տեղակայվելու՝ Ջերմուկ քաղաքում, Եղեգիս և Արենի համայնքներում․ Գևորգ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ մասնակցել է Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի 2024-2029 թվականների ռազմավարության ներկայացմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը, ինչպես նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներ։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է
Շարունակել ուսումնասիրել փոխգործակցության հնարավորությունները․ «3+3» հարթակի երրորդ հանդիպման ժամանակ ընդունվել է համատեղ կոմյունիկե
2024թ. հոկտեմբերի 18-ին Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հրավերով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի մասնակցությամբ տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպումը: Հանդիպման ընթացքում նախարարները.
«Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի իր գահավիժող վարկանիշի անկման ամպլիտուդը, դրա համար էլ պեղում են պաչող հորքուրներ եւ մորքուրներ». Նաիրա Զոհրաբյանը՝ IRI հարցումների մասին
Այն, որ այս հարցումներն ամերիկյան ինստիտուտն է անցկացրել, Նաիրա Զոհրաբյանի համար, արդյունքը կանխատեսելի է
Կարեն Խաչանովը Ղազախստանում խաղալու է եզրափակիչ մտնելու համար
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Ղազախստանում ընթացող $ 1 036 700 ընդհանուր մրցանակային ֆոնդով Almaty Open մրցաշարի քառորդ եզրափակչում 1 ժամ 18 րոպեում 6:2, 6:4 հաշվով վստահ հաղթանակ է տարել կորտի տերերից Բեյբիտ Ժուկաեւի նկատմամբ: Աշխարհի 26-րդ ռակետը հանդիսացող մեր հայրենակիցը եզրափակիչ անցնելու համար հանդիպելու է Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Վուկիչի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սպիտակի բժշկական կենտրոնին փոխարինելու է ամբողջությամբ նոր բժշկական կենտրոն․ Անահիտ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը Սպիտակի բժշկական կենտրոնում ենք։ Հանդիպեցի բուժանձնակազմի հետ։ Սպիտակցի երիտասարդ մասնագետներն այստեղ շատ են, ինչն ինձ ոգևորում է։ Մենք քայլ առ քայլ գնում ենք պայմանների բարելավման, ենթակառուցվածքների զարգացման, բուժծառայությունների ընդլայնման և հասանելիության ուղղությամբ։ Չենք սահմանափակելու եղածով. այս կենտրոնին, որը տեսնում եք նկարներում, փոխարինելու է ամբողջությամբ նոր բժշկական կենտրոն, որը
Գյումրիում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շիրակի մարզի աշխատանքային խմբի նիստ
Հոկտեմբերի 19-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու գրասենյակում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շիրակի մարզի Աշխատանքային խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի տարեկան համաժողովին
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 13-17-ը Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում մասնակցել է ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) տարեկան համաժողովին։ ՕԿՀ գործընթացի շրջանակում ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների ստորաբաժանումներն անցնում միջազգային առաքելությունների շրջանակում ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի գնահատում: Այցի ընթացքում գեներալ-մայոր Երոյանը հանդիպել է մի շարք գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի
Վարչապետի հեծանվային զբոսանքը Գյումրիում՝ շների հաչոցների ներքո
Գյումրիում գիշերած վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչպես ամենուր, այնպես էլ այս քաղաքում իր օրը սկսել է հեծանվային զբոսանքով։ Նա 25 կիլոմետր է անցել։ «Կեցցե՛ Գյումրին և կեցցե՛ հեծանիվը»,- իր սոցիալական էջում հրապարակած տեսանյութում ասում է վարչապետը։ Նրա ներբեռնած տեսանյութից ակնհայտ է, որ նա եղել է «Կինո Երևան» թաղամասում, որտեղից երկրորդական փողոցներով դուրս է եկել դեպի Տիգրան
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Հոկտեմբերի 19-ին երեկոյան ժամերին, 21-ի և 22-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով: Հոկտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային
Անօդաչու թռչող սարք է արձակվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան ուղղությամբ․ «Ազատություն»
Շաբաթ օրն անօդաչու թռչող սարք է արձակվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան ուղղությամբ՝ Իսրայելի հյուսիսում գտնվող Կեսարիա քաղաքում։ Այս մասին հայտնել է նրա խոսնակը՝ հավելելով, որ վարչապետը մոտակայքում չի եղել, և զոհեր չկան։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Կապան և Սենթ Էթիեն քաղաքների միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել
Հոկտեմբերի 10-15-ը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի Սենթ Էթիեն քաղաքում: Այցի հիմնական նպատակը երկու քաղաքների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումն էր, որի հիմքը դրվել է դեռևս 2023 թվականի նոյեմբեր ամսին, Սենթ Էթիենի պատվիրակության Կապան կատարած այցի շրջանակում՝ երկու քաղաքների միջև բարեկամական կապեր ձևավորելու մասին մտադրությունների նամակի ստորագրմամբ։ Ըստ
«ՌԴ-ն էլ հասկացավ՝ սխալ բան է արվել. թույլ է տվել, որպեսզի Ադրբեջանը ցեղասպանական գործողություն իրականացնի»
Վահրամ Բալայանը՝ Արցախի պետական ինստիտուտների աշխատանքի շարունակության, արցախցիների վերադարձի հնարավորության եւ ընթացիկ քաղաքական հարցերի մասին 2025 թվականի մայիսի 21-ին ավարտվում է Արցախի խորհրդարանի լիազորությունների ժամկետը: Արցախի կորստից հետո, ըստ էության, ԱՀ ԱԺ-ն միակ պետական կառույցն է, որը գործել է։ Լիազորությունների ավարտով՝ այն դադարելու է գործել: Սպառվում է նաեւ նախագահի լիազորությունների ժամկետը: Արցախի իշխանություններն այժմ քննարկում
Սարյանական ոգին ու գունապնակը՝ Երևանի սրտում
Սարյանական ոգին ու գունապնակն այսուհետ կլինի Երևանի սրտում: Կենտրոն վարչական շրջանը, «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Մանե Թայլս» ընկերությունը համատեղ նախաձեռնել են Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների և դրա հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը: «Սարյանի աստիճաններ» անվանումը ստացած նախագծի շրջանակում նախատեսվում է արտացոլել մեծ նկարչի «Հայաստան» կտավը կավից պատրաստված խճանկարով, որը բաղկացած է 1620 ամբողջությամբ ձեռագործ
«Գազել» եք ձեռք բերել ու դրանով հիանո՞ւմ եք»․ օգտատերերը՝ Գյումրի այցելած վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում երեկոյան եղավ նաև Գյումրու կենտրոնում․ ծանոթացավ սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված նոր միկրոավտոբուսների հարմարավետությանը։ Բոլոր երթուղիների միկրոավտոբուսները շարել էին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքում, վարչապետը բարձրացավ միկրոավտոբուսներից մեկը, նստեց որպես ուղևոր ու հետարքրքվեց՝ արդյո՞ք շահագործվում են դրանք։ «Իհարկե, շահագործվում են», -պարզաբանեցին նրան։ Նրա պատվին փորձարկվեցինՀՀ կառավարության և Համաշխարհային
Իրականությանը չի համապատասխանում ՍԴ դատավորի այն միտքն, ըստ որի՝ «սահմանադրական ճշմարտություն է այն, որ Անկախության հռչակագրի՝ սահմանադրության մեջ չարտացոլված դրույթները չունեն սահմանադրական ակտի ուժ». Արթուր Ղամբարյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան գրառումը Իրականությանը չի համապատասխանում ՍԴ դատավորի այն միտքն, ըստ որի՝ «սահմանադրական ճշմարտություն է այն, որ Անկախության հռչակագրի՝ սահմանադրության մեջ չարտացոլված դրույթները չունեն սահմանադրական ակտի ուժ, քանի որ այս գաղափարը 29 տարի ճշգրտորեն պահպանվել է բոլոր պետական մարմինների կողմից և այլ մեկնաբանություն չի եղել»։ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԸ։ ՀՀ
«Եթե հայրենիք չունես, մնացյալը մշուշոտ է դառնում». զինվոր
Սերունդների պատմության մեջ 90-ականների երիտասարդության սերունդը կմնա որպես վերածննդի, զարթոնքի, հայրենասիրական ոգու քուրան բոցավառողի տերն ու տիրակալը, այն սերունդը, որը սովետական դպրոցի ու կրթահամակարգի բոլոր գումարում-հանումներով իր մեջ դաստիարակել էր ոգեղեն բարձր հատկանիշներ, հայրենասիրության ու հայրենատեր լինելու գիտակցություն: Նա, խիստ տարբեր կարգերում ապրած հայը՝ սփյուռքի՝ կապիտալիզմի հասարակության մեջ ապրած մեծացածն ու հայրենիքի խորհրդային հարմարեցված բարքերի
Թուրքիայի համար Գյումրի-Կարսի վերաբացումը թե՛ ռազմավարական, թե՛ օպերացիոն տեսանկյունից կորցնում է նպատակահարմարությունը․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ի զրուցակիցը քաղաքագետ Վահե Դավթյանն է։ -Արարատ Միրզոյանը Ստամբուլում «3+3» ձեւաչափով հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները, խոսել է երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու Ադրբեջանին ուղղված առաջարկի մասին։ Ի՞նչ է առաջարկում հայկական կողմը։ -Հերթական անգամ փորձում են օրակարգ բերել, այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի բաղկացուցիչ
Դատախազության աշխատանքից լիովին գոհ անձանց ցուցանիշն աճել է 5 տոկոսային կետով
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ՝ 2024 թվականի սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն, որին մասնակցել է 18 տարին լրացած 1,503 անձ: 2024 թվականի սեպտեմբերին իրականացված հարցման մասնակիցների 12%-ը նշել է, որ լիովին գոհ է Դատախազության աշխատանքից (2023 թվականի դեկտեմբերին՝ 11%-ը, 2023 թվականի մարտին՝ 7%-ը), 25%-ը` ավելի շուտ գոհ է
Վճռաբեկ դատարանի դիրքորոշում
Ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձը հակընդդեմ հայց ներկայացնել չի կարող Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձը գործի քննության ընթացքում որեւէ նյութաիրավական պահանջ՝ կապված վեճի առարկայի հետ, ներկայացնել չի կարող: Դա վերաբերում է նաեւ հակընդդեմ հայցին, քանի որ հակընդդեմ հայցը հայցվորին ուղղված նյութաիրավական պահանջ է, որն ընդունվում է միայն օրենսդրի կողմից սահմանված
Պետությունն իր՝ պետության որոշումը չի կատարում. ԿԳՄՍՆ-ն նպաստել է, որ թատրոնը տարվի սնանկության․ «Հրապարակ»
Խորեոգրաֆիայի պետական թատրոնի աշխատակազմի աշխատավարձերի չվճարման վեճով դեռեւս 2019-ից սկիզբ առած դատական գործը թեպետ հանգուցալուծվել է, բայց ի կատար չի ածվել: Հիշեցնենք, որ Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանն ու աշխատակիցները հայց էին ներկայացրել դատարանում, որը բավարարել էր թատրոնի աշխատողների հայցը, սակայն ԿԳՄՍՆ-ի կողմից դատական ակտը բողոքարկվեց վերաքննիչ դատարան, որտեղ եւս գործի քննությունը լուծվեց
«1489» ֆիլմի ռեժիսոր․ Մեծ փառատոնն իր բացումը սկսեց մեզ հետ ու աշխարհի պատերազմներում տառապողների հետ սգալով ու հիշատակ հարգելով
«1489» ֆիլմի ռեժիսոր Շողակաթ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը «1489»-ը Թայվանի շատ հայտնի ու պատվավոր Women Make Waves փառատոնի բացման ֆիլմն էր։ Երեկ գրեցի փառատոնին, տեքստ ուղարկեցի ու խնդրեցի իմ խոսքը կարդալ ֆիլմից առաջ, որով հիշեցնում եմ գերիների մասին, Արցախի էթնիկ զտումների մասին։ Տեքստը ավարտվում էր մեկ րոպե ոտնկայս լռություն խնդրելով, ի հիշատակ բոլոր զոհվածների ու բոլոր
«Գժականի պատճառո՞վ երկիրը հասցրեց այս վիճակին, թե՞ երկիրն այս վիճակին հասցնելուց հետո է «գժական գնում»․ ՉԻ
Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը նույնպես էքսցենտրիկ է և տարբերվում է «միջազգային ստանդարտներից», որովհետև հազիվ թե աշխարհում գտնվի մեկ այլ երկիր, որի առաջնորդն այդքան թեթևորեն, մոտավորապես «ինձ բմբուլ պետք չի» տրամաբանությամբ հրաժարվի սեփական երկրի շահերից ու իրավունքներից։ Օրինակ՝ դաշնակիցներ ձեռք բերելու փորձերից, սեփական «ամայի-անբնակ սարերի» պաշտպանությունից, սեփական պատմությունից, արցախահայության վերադարձի իրավունքը քաղաքական օրակարգում պահելուց, Սփյուռքից, Եկեղեցուց
Էրդողանի կառավարությունը փորձում է իր նախապայմաններն ու պահանջներն առաջ մղել արդեն նաև Ադրբեջանի միջոցով. «Փաստ»
Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցը կրկին հանրային քննարկումների տիրույթում է։ Տարիներ առաջ այս թեման հնչեղություն էր ստացել, երբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնք այդպես էլ իրականություն չդարձան, ու Թուրքիան հրաժարվեց վավերացնել դրանք։ Բայց 2009 թվականին իրավիճակը լրիվ այլ էր, Հայաստանն այլ դիրքերից էր հանդես գալիս, իսկ հիմա իրադրությունը ի վնաս մեր երկրի է՝ հաշվի առնելով,


















































