Օրվա լրահոսը
Հայկական հեքիաթները՝ ադրբեջանական մատենաշարում
Ըստ Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Վահան Խաչատրյանի, քաղաքականությունը չի խանգարում կոնֆլիկտ ունեցող երկրների հրատարակիչներին: «Առավոտը» Վրաստանում վերջերս անցկացված Սեւծովյան երկրների համագործակցության միջազգային կազմակերպության անդամ երկրների գրքի առաջին փառատոնին հայ պատվիրակության մասնակցության մասին զրուցեց Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Վահան Խաչատրյանի հետ: Նա հայտնեց, որ մասնակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Բուլղարիան, Մոլդովան, Ուկրաինան, Ռումինիան եւ Թուրքիան:
«Gallery 1»-Ի ԲԱՑՈՒՄԸ՝ ՄԻՆԱՍԻ ԳՈՐԾԵՐՈՎ
Նոր պատկերասրահի հիմնադիրները համոզված են, որ այն ուրիշ ձեռագիր կունենա Հուլիսի 12-ին Թումանյան 38 հասցեում կբացվի եւս մեկ մասնավոր պատկերասրահ՝ «Gallery 1»-ը, որի հիմնադիրները լրագրողներ են՝ Արամ Հարությունյանն ու Արմինե Անտիկյանը, համադրողը Եվա Խաչատրյանն է: Ցուցասրահի բացումը կուղեկցվի «Հայ ժամանակակից արվեստը. պատմություն, սերունդներ…» խորագրով քննարկմամբ եւ Մինաս Ավետիսյանի էքսպերիմենտալ չորս գործերի ներկայացմամբ: Նախաձեռնությունը նվիրված է
Հաղթել է, բայց պաշտոն չեն տալիս
Քաղծառայության խորհուրդը ինքն իրեն սխալ է հանում Հասմիկ Պողոսյանը, տեղեկանալով, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետի թափուր պաշտոն կա, այն զբաղեցնելու նպատակով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմ՝ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել: Նրա կողմից ներկայացված փաստաթղթերը մանրամասն ուսումնասիրվել են մրցութային հանձնաժողովի կողմից, որից հետո, թերություն չգտնելով, նրան թույլատրվել է
ԿՐԹՈՒԹՅՈԻՆՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԿԱՊԻԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Ըստ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի, առաջինը տուժում է երկրորդի պատճառով ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը համոզված է, որ մեր երկրի զարգացման խոչընդոտը ոչ այնքան ազատ խոսքի բացակայությունն է ու ժողովրդավարության անկատարությունը, որքան կաշառակերությունը, ինչն ընկած է բոլոր մերժելի երեւույթների հիմքում: Պատգամավորը մասնավորապես մտահոգված է Երեւանի քաղաքապետարանի գործունեությամբ: «Ինձ եւ քաղաքացիներին մտահոգող խնդիրներով նամակներ եմ ուղղում քաղաքապետարան,
Ցույց՝ մատուցողի հագուստով
«Հայոց կանանց շարժումը» պահանջում է ազատել «Պիցա դի Ռոմայի» աշխատակից Անուշ Ղավալյանին: Երեկ ՀՀ նախագահի նստավայրի առաջ «Հայոց կանանց շարժումը» կազմակերպել էր ցույց՝ ի պաշտպանություն Անուշ Ղավալյանի: Նրանք պահանջում էին ազատ արձակել կալանքի տակ գտնվող Ա. Ղավալյանին, քանի որ համոզված էին, թե նրան կալանավորել են անօրինական: Ցուցարարները, տեսնելով, որ ՀՀ իշխանությունների ուշադրությունը հետզհետե նվազում է
3 ՀԱԶԱՐ ԲՆԱԿԱՐԱՆ՝ 3 ՏԱՐՈՒՄ
Վարչապետը խոստացավ գյումրեցիներին «դոմիկներից» փրկել Չնայած գյումրեցիները վաղուց կառավարությանը չեն վստահում եւ ՀՀ իշխանությունների խոստումներին այլեւս չեն հավատում, այնուամենայնիվ, երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը Գյումրի կատարած այցի ժամանակ մեկ անգամ էլ փորձեց նրանց մեջ հավատ արթնացնել, վստահեցնելով, որ նոր կառավարությունը աղետի գոտու մասին մտածում է: Նա Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի եւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղեկցությամբ շրջեց
Վերջ տալ ճենճահոտ երաժշտությանը
Գրող, հրապարակախոս, ԱԺ պատգամավոր, դաշնակցական Ալվարդ Պետրոսյանը երեկ լրագրողների աջակցությունը խնդրեց մի հարցում, որն այսօր շատերին է անհանգստացնում: Խոսքը Հրազդանի ձորում գործող ռեստորանների եւ դրանցից հնչող անճաշակ երաժշտության մասին է, որն օր ու արեւ չի տալիս «Գրականություն» կոոպերատիվի բնակիչներին՝ ճանաչված նկարիչ Հակոբ Հակոբյանին, Ալվարդ Պետրոսյանին, հասարակական եւ մշակույթի այլ գործիչների ու նաեւ՝ մյուս երեւանցիներին, ովքեր
ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ԺԵՍՏԸ՝ ԱՆԿԱՐԱՅԻՆ
Երեկ The Wall Street Journal-ում հրապարակվել է Սերժ Սարգսյանի հեղինակած հոդվածը, որում նա հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամության մասին: «Ես առաջարկում եմ նոր մեկնարկ եւ երկխոսության նոր փուլի սկիզբ Թուրքիայի ժողովրդի ու կառավարության հետ՝ մեր հարաբերությունների կարգավորման ու սահմանների բացման նպատակով: Փետրվարին իմ՝ նախագահ ընտրվելուց հետո, թուրք գործընկերս՝ Աբդուլլա
82 քաղբանտարկյալ կա
Պնդում է «Իրավունքի եւ ազատության» կենտրոնի ղեկավար, նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը: Հայաստանի քաղաքագետների միության նախաձեռնությամբ պարբերաբար անցկացվող «Մարտի 1-ի ողբերգության հանրային հետաքննության խնդիրը» քննարկումների երեկվա թեման քաղբանտարկյալները եւ քաղաքական հալածանքներն էին: Զեկուցողներից մեկը իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էր, որը նախ անդրադարձավ մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին՝ պնդելով, թե այն անաչառ լինել չի կարող հենց
ՏՈՒԺՈՂ ՉԻ՝ ԽՈՇՏԱՆԳՎԱԾ Է
Խոսքը մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորված Արմեն Սարգսյանի մասին է, որին կալանել են ոստիկանության 2 զինծառայողի ցուցմունքի հիման վրա: Երեկ Երեւանի քրեական դատարանում մեկնարկեց մարտի 1-ի դեպքերի հետ առնչվող եւս մեկ դատաքննություն: Մեղադրյալի աթոռին է Արմեն Սարգսյանը, ով ինքը պիտի լիներ տուժողի դերում ոչ միայն այն պատճառով, որ մարտի 1-ին ոստիկանության գործողությունների՝ քաղաքացիների դեմ հրազենի
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՏԵՎԵԼ Է ՄԱՐՔՍԻ՞Ն
Իշխանություններին առաջարկում ենք կարդալ իրենց իսկ ծրագրերը եւ կոալիցիոն հուշագիրը «Մենք պետք է կառուցենք բնականոն հարաբերություններ մեր հարեւան պետությունների հետ: Մենք պատրաստակամ ենք լինելու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման հարցում՝ համարելով, որ դրա հիմքում չեն կարող ընկած լինել ո՛չ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունից հրաժարվելու, ո՛չ ԼՂ հակամարտության հետ կապված եւ ո՛չ էլ
ՄԻԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը վաղուց էր հայցով դիմել վարչական դատարան՝ անվավեր ճանաչելու Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը՝ իրեն պաշտոնից ազատելու եւ դասային աստիճանից զրկելու մասին: «Ազատություն» ռ/կ-ն, փոխանցելով Գ. Ջհանգիրյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի խոսքերը, արձանագրել է, որ անցած փետրվարի 23-ին ՀՀ նախագահը հիշյալ երկու հրամանագրերը արձակել է «Սահմանադրության եւ մի շարք օրենքների, նաեւ
Քաղաքական հետապնդում քաղծառայողի նկատմամբ
«Շեֆերի» վերաբերմունքից այսպիսի տպավորություն է ստացել Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական վարչության գլխավոր մասնագետ, ՀՀՇ-ական Անդրանիկ Գեւորգյանը: Դեռեւս ապրիլ ամսին «Առավոտը» անդրադարձել էր քաղծառայող Ա. Գեւորգյանի նկատմամբ կիրառվող հալածանքներին: Չնայած այն հանգամանքին, որ նա երկու անգամ քաղծառայության քննությունը հանձնել է փայլուն միավորներով, օրենքն էլ երբեւէ չի խախտել, մարզպետարանի ղեկավարությունը շարունակում է նրան հետապնդել՝ «այլախոհ» լինելու
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՌԵԿՈՐԴՆԵՐ Օլիմպիական խաղերն իր հայրենիքում անցկացնելուն օժանդակելու յուրօրինակ ակցիա է կատարել Չինաստանի հարավում գտնվող Նանյնին քաղաքի բնակիչ Վեյ Շենը: Նա, ի պատիվ օլիմպիական խաղերի, գլուխը, դեմքը, կրծքավանդակը եւ ձեռքերը «զարդարել» է՝ 2008 գունավոր ասեղներ ամրացնելով: Վեյ Շենն առաջին անգամ չէ նման քայլի դիմում: Մասնավորապես, նա 2004 թվականին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ գլխին 1790
Ծրարեցին ու հանձնեցին
Խոսքը ոչ թե նամակի, այլ քննական թեստերի մասին է Երեկ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում կայացավ մաթեմատիկա առարկայի միասնական լրացուցիչ քննությունը, որին մասնակցում էր 275 դիմորդ-շրջանավարտ, բացակայում էր 15-ը: «Առավոտը» համոզվելու համար, որ քննությունը նորմալ է ընթանում եւ, օգտվելով դիտորդի իր իրավունքներից, ոչ միայն շրջեց քննասենյակներով, այլեւ՝ ներկա գտնվեց 3-րդ քննասենյակի քննական նյութերի ծրարմանը:
ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԸ ՉԱՓՆ ԱՆՑԵԼ ԵՆ
Որոշ բուհերում բժիշկը պատմություն է դասավանդում, կենսաբանը՝ կրոնի պատմություն, ուսանողներն էլ էքստեռն են փոխադրվում: Ոչ պետական բուհերում տիրող խայտառակ վիճակին մամուլը, այդ թվում՝ «Առավոտը», մշտապես անդրադարձել է, սակայն մինչեւ վերջերս սայլը տեղից չէր շարժվում: Հավանաբար, որոշ ուսումնական հաստատությունների չափն անցնելը եւ ԶԼՄ-ներում հնչած մտահոգությունները նպաստեցին, որ, վերջապես, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության մայիսի 4-ի հրամանով ստեղծված
ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՉԻ ՓՈԽԱՐԻՆԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ
Պնդում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը – Օրերս հայտնի դարձավ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի քննչական հանձնարարությունը, որտեղ նա նաեւ հանձնարարել էր հարցաքննել Լեւոն Տեր-Պետրոսյանի Վայոց ձորի մարզի նախընտրական շտաբի պետերի հարեւաններին: Ձեր նախկին տեղակալ, այժմ կալանավորված Գագիկ Ջհանգիրյանն այս կապակցությամբ հեգնել է, թե հանցակիցների նոր տեսակ է հայտնաբերվել՝ հարեւաններ, ու հուշել, որ
Պետության «ռեկետից» տուժում են
Գյումրեցի գործարարներից շատերը «բանկրոտ» են Գյումրեցի գործարարների հետ «բաց» խոսելու, նրանց խնդիրներին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով երեկ ՀՀ հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը մեկնել էր Գյումրի: Նրանց հանդիպումը տեղի ունեցավ Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղում: «Մենք պատրաստ ենք այսօր բաց խոսակցության: Պատրաստ ենք լսել ձեր հորդորները, խորհուրդները, ցանկություններն ու
«ՄԵՐ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼ ՊԵՏՔ ՉԷ»
ՀԵԿ-ը կոչ է անում համախմբվել իր շուրջ եւ թույլ չտալ ազգի պառակտում «Մենք գտնում ենք, որ երիտասարդությունն ազգային եւ ռազմահայրենասիրական դաստիարակության կարիք ունի»,- ասում է Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, վստահեցնելով, որ առաջիկայում իրենց կուսակցությունը հենց այդ ուղղությամբ էլ գործադրելու է իր հիմնական ջանքերն ու կարողությունները: Օրերս կուսակցականները պատրաստվում են նույնիսկ հանրապետության նախագահին ներկա-յացնել
Սադրանքներ կարող են լինել նաեւ Ջավախքում ու Մառնեուլում
«Միակ կողմը, որին ձեռնտու են Վրաստանի հակամարտ գոտիներում տեղի ունեցող վերջին միջադեպերը՝ պաշտոնական Մոսկվան է»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում այսպիսի համոզմունք է հայտնել ռադիոկայանի վրացական ծառայության տնօրեն Դավիթ Կակաբաձեն: Վերջին մի քանի օրվա ընթացքում Հարավային Օսիայում եւ Աբխազիայում տեղի են ունեցել միջադեպեր, փոխհրաձգություններ եւ պայթյուններ: Աբխազիան հայտարարել է Վրաստանի հետ բոլոր կապերը խզելու մասին՝ ընդգծելով,
Պետք է փոխել համակարգը
Նկատի ունենալով Հանրային հեռուստառադիոխորհուրդը՝ առաջարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Երեկ Երեւանում կայացած «Բազմակարծությունը ՀՀ լրատվամիջոցներում» միջազգային կոնֆերանսի ժամանակ խոսք գնաց Երեւանի մամուլի ակումբի այն պնդման մասին, որ խոսքի ազատության ապահովման հարցում Հայաստանի հանրային հեռուստաընկերության խորհրդի (ՀՀԽ) եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կազմի հրաժարականը անհրաժեշտ է իբրեւ ներդրում բարեփոխումների գործընթացում: Oգտվելով առիթից, որ
«ՄԵԿ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱԾ ՉԷ»
Այսպես է կարծում ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Ռուզան Առաքելյանը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100 օրվա վերջը մոտենում է, եւ ընդդիմադիր Համաժողովրդական շարժումը կարծես ուշի-ուշով հետեւում է, թե ինչ քայլեր է կատարել եւ դեռ ինչեր է անելու այս 100 օրվա ընթացքում գործող նախագահը: Հուլիսի 4-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթի մեծ մասը նվիրել էր հենց այդ 100
ՄԱՏՆԱՑՈՒՅՑ ԵՆ ԱՆՈՒՄ ՄԱՏՈՎ, ՈՉ ԹԵ՝ ԳԼԽԻ ՇԱՐԺՈՒՄՈՎ
Հանձնաժողովականներն այցելում են մարտի 1-2-ի դեպքերի արդյունքում ազատազրկվածներին Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը երեկ տեղեկացրեց, որ մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրությունը անջատել են երկու մասի՝ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններ եւ դրանց հաջորդող իրադարձություններ: Հանձնաժողովը նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետին՝ մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների
ՊԱԼԱՏԱԿԱՆ «ՀԻՆ ԳԱՅԼԸ»
Երեկ, Երեւանում կայացած լրատվամիջոցների գործունեությանը նվիրված մի կոնֆերանսի ժամանակ, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, պատասխանելով Երեւանի մամուլի ակումբի կողմից պարբերաբար հնչող այն պնդումներին, թե ՀՀԽ նախագահի հրաժարականը խոսքի ազատության եւ լրատվամիջոցներում բազմակարծության ապահովման նպատակով բարեփոխումների անհրաժեշտ պայմաններից է, ասել է, որ համաձայն չէ այդ մտքին. «Ես դեմ եմ, եւ ոչ թե նրա համար, որ պաշտոնից
Բացվեց 4-րդ համաժողովը
Երեկ Կամերային երաժշտության տանը հայաստանցի եւ սփյուռքահայ գրողները համախմբվեցին մի հարկի տակ, մի գաղափարի շուրջ՝ նպաստել ՀՀ-ում եւ Սփյուռքում հայ գրականության պահպանմանն ու զարգացմանը: Մեկնարկած Հայ գրողների 4-րդ համահայկական համաժողովին միայն Սփյուռքից մասնակցում էր 80 պատվիրակ: Համաժողովն ունի 3 առանցք՝ «Հայը եւ Հայաստանը՝ արդի գրականության տեսադաշտում», «Գրական նոր սերունդը եւ 21-րդ դարի մարտահրավերները», «Գրքի համահայկական
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ստադիոնները հայտնի են Արդեն հայտնի է, որ 2012 թվականին Հարավային Աֆրիկայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման առաջին փուլի սեպտեմբերի 6-ին նշանակված Հայաստան-Թուրքիա հանդիպումը կայանալու է Երեւանի «Հրազդան» ստադիոնում: Իսկ օրերս ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը լրատվություն է տարածել, համաձայն որի՝ Եվրոպայի 2009թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության (Մ-21) ընտրական փուլի առաջին հանդիպումը, որում հանդիպելու են Հայաստանի եւ
Մեր հարեւանների ֆիլմերը՝ «Ոսկե ծիրանից» առաջ
Իրանը եւ Թուրքիան փառատոնին ներկայացրել են ֆիլմեր սիրո մասին «Ոսկե ծիրան» երեւանյան կինոփառատոնի կազմակերպիչներն անցյալ շաբաթ լրագրողներին հնարավորություն ընձեռեցին Թատերական գործիչների միությունում դիտել փառատոնի ֆիլմերը: Այս անգամ կանդրադառնանք մեր հարեւան երկրներում ստեղծված՝ «Աշխարհի վերջը» (Աբուլֆազլ Սաֆարի, Իրան) եւ «Իմ Մարլոնը եւ Բրանդոն» (Թուրքիա, «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիր) ֆիլմերին: «Աշխարհի վերջը» հուզիչ պատմություն է մարդու՝ Հոջաթի
ԻՏԱԼԱՑԻՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ «ԲԱԹԵՐՖԼԱՅԻ» ՄԱՍԻՆ
Իմպրեսարիո Անջելո Գաբրիելիին ներկայացումը դուր է եկել Ազգային օպերային թատրոնում հուլիսի 4-ին կայացավ Ջակոմո Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի պրեմիերան: Ինչպես տեղեկացրել էինք, այս նախագիծը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Ազգային օպերային թատրոնի համատեղ աշխատանքն է: Բեմադրության ռեժիսորն է Սուքիաս Թորոսյանը, դիրիժորը՝ Էդուարդ Թոփչյանը: Տեղեկացնենք, որ հիշյալ օպերայի պրեմիերան դեռեւս կոմպոզիտորի կենդանության օրոք կայացել է 1904թ.,
Դատարան էին բերել «սխալ» մեղադրյալի
Հարազատների գնահատմամբ՝ իրենց տղաները դատվում են զուտ այն բանի համար, որ մասնակցել են հետընտրական հանրահավաքների: Երեկ Երեւանի քրեական դատարանի ոստիկան-կարգադրիչները հայտնվել էին ծիծաղաշարժ փաստի առաջ: Հայրենի ոստիկանները Նուբարաշենի մեկուսարանից դատական նիստերի դահլիճ էին բերել ոչ թե հետընտրական զարգացումների առնչությամբ հարուցված քրգործի շրջանակներում մեղադրյալ Գեւորգ Մանուկյանին, այլ՝ մեկուսարանի միեւնույն խցում պահվող, Քրօրի 112 հոդվածով՝ դանակահարության մեջ
«ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԵՆ ԹՈՒՅԼ ԼՍՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՉԼՍՈՂՆԵՐԻՆ
Ինչի պատճառով էլ թիվ 9 հատուկ դպրոցն ու ԿԳՆ-ն խնդիրներ ունեն Լսողության խանգարումներ ունեցող թիվ 9 եւ թիվ 15 հատուկ դպրոցների հնարավոր միավորման հարցը վերջին օրերին հարուցել է թիվ 9 կրթօջախում սովորող երեխաների ծնողների անհանգստությունը: Նրանք պարբերաբար ցույցեր են կազմակերպել նախագահի նստավայրի, կառավարության եւ ԿԳՆ-ի շենքերի առաջ: Նրանց հիմնական դժգոհությունն այն է, թե ինչու են


















































