Օրվա լրահոսը
«ՁԵՌՆԱՐԿՉՈՒԹՅՈՒՆ»՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ
Ոչ բուհում, ոչ էլ նրա պատերից դուրս չգիտեն, թե ինչ է նշանակում «տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն» մասնագիտությունը: Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական համալսարանում 8 տարի գոյություն ուներ «Տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն» ֆակուլտետը եւ, համապատասխանաբար, մասնագիտությունը: Վերջերս ֆակուլտետը վերանվանվել է «Ֆիզիկա տեխնոլոգիա»: «Առավոտ» այցելած նախկին «Տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն» ֆակուլտետի 8 տարվա շրջանավարտները հավաստիացնում են, որ միայն բուհն
Կոզերնի հարցը կլուծեն
«Մինչեւ կոզերնցիների սեփականության իրավունքի հարցը չլուծենք՝ թաղամասի իրացումը չենք սկսի»,- երեկ խոստացավ Երեւանի քաղաքապետը: Երեւանի իրացման գոտիների եռամյա պատմության մեջ առաջին անգամ «իրացվող» բնակիչներն իրավունք են ստացել մասնակցել վերակառուցման գործընթացին: Հիշեցնենք, որ մինչ այդ՝ Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների համար իրացվող տարածքները կառավարության որոշումներով օտարվում էին այս կամ այն ընկերությանը կամ անհատին՝ որպես վաղօրոք հայտնի գնորդներ:
ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Անթիլիասում կայացած Գրողների համահայկական երրորդ համագումարի տպավորությունները լրագրողների հետ կիսելը առիթ էր, որ երեկ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը փորձի մեղմել միության շենքի շուրջ ստեղծված լարվածությունը: Հիշեցնենք, որ Հայաստանից Լիբանան էր մեկնել 52 պատվիրակ, ընդ որում մեծամասամբ՝ գրականագետներ: «Առավոտը» պարզեց, որ ՀԳՄ պատվիրակության կազմում են եղել մշակույթի նախկին նախարարներ Ռոլանդ Շառոյանն ու Հովիկ Հովեյանը: Գրողների համահայկական համաժողովին մասնակցել է նաեւ
Լոնդոնը «յան տվեց»
Լոնդոնը «յան տվեց» Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին ասել է, թե չի կարողանալու աջակցություն ցուցաբերել Վաշինգթոնին՝ Իրանին ռազմական հարված հասցնելու դեպքում, եթե անգամ այդ ակցիան հավանության արժանացած լինի միջազգային հանրության կողմից, հղում անելով «Սքոթլանդ օն սանդի» թերթին՝ փոխանցում է «Նոյյան տապանը»: «Լավագույն դեպքում մենք կաջակցենք դիվանագիտական հարթության մեջ արվող քայլերին, սակայն
ՀՀ նախագահի ու վարչապետի ընդդիմության թեկնածուները կան
Բայց թեկնածուները, պարզվում է, դրա մասին տեղյակ չեն Ընդդիմադիր դաշտում գործող ձեւաչափերն ու դաշինքները՝ «Արդարություն», «17+» եւ այլն, դեռեւս անցյալ տարվա սահմանադրական հանրաքվեից հետո, կարծես թե, սպառել են իրենց: Հիմա ընդդիմությունը նոր «ֆորմատների» որոնումների մեջ է՝ աջ ուժերի միավորում, քաղաքացիական շարժում ու այլն, բայց դրանք այդպես էլ տեսքի չեն գալիս: Օրերս հայտնի դարձավ, որ մոտ
«ՉԵՄ ԻՄԱՆՈՒՄ՝ Ո՞Ր ԱՊՈՒՇՆ Է ԴԱ ԱՍԵԼ»
Ասում է ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը «17+1» ձեւաչափի առաքելության ավարտված լինելու մասին՝ մոռանալով, որ այդ պնդումն արել էր «Հանրապետության» քաղխորհրդի անդամը: ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանն «Առավոտին» ապրիլի 3-ին տեղեկացրել էր, թե «սառույցը շարժվել է» եւ «17+1» ձեւաչափի նիստում մշակել են ժամանակացույց. «Առաջիկա 15 օրում նախապատրաստելու ենք նախաձեռնող խմբի եւ համակիրների մեծ ժողով, որտեղ կընդունվի հայտարարագիրը:
ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ
Երեկ ասուլիսում զգուշացրեց ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարները հանդիպել են լորդ Ռասսել-Ջոնսթոնին՝ քննարկելու ԼՂ հարցով հանձնաժողովի հետագա աշխատանքները: Տիգրան Թորոսյանը կարեւորեց, որ հանձնաժողովն իսկապես զբաղվի 1416 բանաձեւի հանձնարարականների կատարման վերահսկողությամբ. «Պետք է մեխանիզմներ մշակվեն՝ ընթացքն արձանագրելու համար: Երկրորդ՝ շատ կարեւոր է, որ հանձնաժողովի կազմը վերանայվի, եւ լորդ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Այսօր գլխավորն ինքնատիրապետումը չկորցնելն է: ՑՈՒԼ 21.04-21.05: Չնայած հանգստյան օր է, դուք ստիպված կլինեք աշխատել: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Աստղերը հուշում են կյանքում արմատական փոփոխություն կատարել՝ հրաժարվելով հնից: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Առավոտյան հիանալի տրամադրություն կունենաք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Այսօր ընտրության անհրաժեշտություն կլինի, որից կախված է ձեր հետագան: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Երեկոյան հնարավոր է նվերներ ստանաք: ԿՇԵՌՔ 24.09-23.10:
ՆՐԱՆՔ
ՆՐԱՆՔ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը այսօր հայտարարելու է այն մարզիկների անունները, ում վստահելու է ապրիլի 26-28-ը Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում պաշտպանել մեր հանրապետության մարզական դրոշի պատիվը: «Առավոտը» մի քանի օր առաջ էր նրանից ճշտել, թե ովքեր են այդ ըմբիշները: Սակայն Լ. Ջուլֆալակյանի խնդրանքով անունները հրապարակվում են
«Թատրոնի
«Թատրոնի հրաշքը դեռ կայանալու է» «Առավոտը» հյուրընկալել էր ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի նորաբաց մասնաճյուղի տնօրեն Հակոբ Ազիզյանին: Թատրոնն արվեստի հին տեսակներից է ու պահպանողական, սակայն, ինչպես մեր զրույցի սկզբում նշեց պարոն Ազիզյանը, այժմ այն հակասության մեջ է ժամանակաշրջանի, իրավիճակի, Հայաստան աշխարհի հետ. այսօր բազմաթիվ աստղեր կան, որոնք բոլորովին
ՓՈՂԱՏԵՐԵՐԻ
ՓՈՂԱՏԵՐԵՐԻ ԿԱՆԱՅՔ ԴԵՏԵԿՏԻՎ ԵՆ ԽԱՂՈՒՄ Երիտասարդ տղաներ որսալու նրանց տարբերակները տարբեր են, բայց նպատակը մեկն է՝ կյանքից ստանալ առավելագույն հաճույք: Մինչ որոշ փողատերեր զբաղված են իրենց արդար ու անարդար միլիոնները խաղատներում, զվարճանքի վայրերում, տարբեր հաճույքների համար մսխելով, նրանց կանայք ամենաքիչը սեքս ու ուշադրություն են փնտրում, աշխատելով, իհարկե, գաղտնի պահել իրենց ինքնությունը: Նման խորհրդավոր կանանցից յուրաքանչյուրն
Գյումրիին
Գյումրիին թանգարաններ ու դպրոցներ պետք չե՞ն Քաղաքապետարանը փորձում է ազատվել դրանցից Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջերս Գյումրիի քաղաքապետարանը ավագանու նիստ է հրավիրել ու իր հաշվեկշռում գտնվող 4 թանգարանները մշակույթի նախարարությանը փոխանցելու որոշում կայացրել: Իսկ ինչո՞վ է բացատրվում նման նախաձեռնությունը, մի՞թե պատճառը քաղաքապետարանի ծանրաբեռնված բյուջեն «ավելորդ» ծախսերից ազատելն ու մշակութային գործիչներին «անտեղի» վարձատրելուց հրաժարվելն է: Արդյո՞ք
ԻՆՉՈ՞Ւ
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՓՆՈՎՈՒՄ ԿԱՄ ԳՈՎՈՒՄ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆԸ Անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ Կարապետյանի մեկնաբանությունները – Ինչո՞ւ հենց 21-րդ դարում սկսեցին ավելի շատ խոսել այն մասին, թե ազգային պարը աղավաղվում է: – Սովետմիության շրջանում արվեստի ցանկացած տեսակ ծաղկում էր, կար լուրջ ուշադրություն, ֆինանսավորում, սկուտեղի վրա ամեն ինչ մատուցում էին: Մենք տեղյակ էինք ԽՍՀՄ բոլոր կոլեկտիվների ծրագրերին, մինչդեռ
Սփյուռքահայ
Սփյուռքահայ կոմպոզիտորը հիշեցնում է Լրանում է հայ անվանի կոմպոզիտոր Գրիգոր Հախինյանի ծննդյան 80-ամյակը «Առավոտը» այս առիթով ստացել է օրաթերթի մշտական ընթերցող, կոմպոզիտորի առաջին ուսանողներից մեկի՝ ներկայումս Իսրայելի Հայֆա քաղաքում բնակվող կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի «որդիական մտահոգությունը»: Հետեւելով հայրենիքում կատարվող մշակութային անցուդարձին, հավանաբար իմանալով, որ Հայաստանում այս կամ այն անվանի արվեստագետի հոբելյանը երբեմն նշվում է ուշացումով կամ
«ԵՍ
«ԵՍ ՀԱՅԵՐԵՆ ԵՄ ՆԿԱՐՈՒՄ» Հարցազրույց նկարիչ Սերգեյ Մալցեւի հետ – Որոշ մասնավոր պատկերասրահների տնօրենների կարծիքով՝ վաղուց անցել են ժամանակները, երբ Վերնիսաժում կարելի էր լավ գործեր տեսնել: Համամի՞տ եք այս դիտարկման հետ: – Այդ տնօրենները մի քիչ սխալվում են, Վերնիսաժը իր ուրույն տեղն ու հետքն ունի: 1985-ին, երբ մենք ավարտեցինք Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, մի գեղեցիկ ակցիա
«Գիքորը»՝
«Գիքորը»՝ մյուզիքլի թատրոնում Երիտասարդ ռեժիսոր Լուսինե Մելիքսեթյանի դեբյուտը Հունիս-հուլիս ամիսներին Երաժշտական կամերային թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի Ստեփան Ջրբաշյանի «Գիքոր» օպերան, որն իրականացնում է Լուսինե Մելիքսեթյանը: Նա ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը՝ Վահե Շահվերդյանի արվեստանոցը: Տեղեկացնենք, որ հիշյալ օպերան 70-ականների սկզբներից սկսած՝ շուրջ 10 տարի Ազգային օպերային թատրոնի խաղացանկում էր: Հարցին՝ ի՞նչ աղերս
«ՉԵՄ
«ՉԵՄ ԿԱՐՈՂ ԻՆՔՍ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԽԱՂԱԼ» Հարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հետ – Դուք հաստիքով եք աշխատում Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, սակայն ձեզ հաճախ չենք տեսնում բեմում: Մասնագետների համոզմամբ, թատրոնի գլխավոր ռեժիսոր եւ գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը ստեղծել է ռեժիսորի ինքնիշխանության թատրոն, ինչի արդյունքում դուք եւ էլի մի քանի վառ անհատականություններ հայտնվել են
ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք առաջին Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ
Լուծումը
Լուծումը հետաձգելո՞ւ համար Տնտեսագետն ու մաթեմատիկոսը ՍԴ-ում իրավական հարց են լուծում՝ դիմելով փորձագետների օգնությանը Թվաց, թե չարաբաստիկ Հյուսիսային պողոտայի ու Կենտրոնի վերակառուցման (որն ընդամենը մասնավոր անձանց կողմից շենքեր կառուցելու եւ վաճառելու գործընթաց է, այլ ոչ թե, ինչպես ճգնում են ներկայացնել, պետության համար «բացառիկ» դեպք) համար հափշտակված տարածքների նախկին բնակիչների բողոքները վերջապես կստանան արդարացի, ասել է
ԱՆՊԱՏԻԺ
ԱՆՊԱՏԻԺ ԾԵԾ ԴՊՐՈՑՈՒՄ Դատախազությունը հրաժարվում է քրգործ հարուցել 2005թ. սեպտեմբերի 30-ին, ժ.12-ի սահմաններում, Գորիսի Խնձորեսկ գյուղի միջնակարգ դպրոցում աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունները չավարտվեցին, քանի որ ծեծկռտուք տեղի ունեցավ 10-րդ դասարանցիների միջեւ: Տասներորդցի Գեւորգ Աբրահամյանը, լինելով թեկնածուներից մեկի վստահված անձը, դաժանաբար ծեծի ենթարկվեց մյուս թեկնածուի կողմնակիցների կողմից, ստանալով մարմնական վնասվածքներ՝ ուղեղի ցնցում, գիտակցության կորուստ: Նշվում էր
Ընդդեմ
Ընդդեմ տոնահանդեսների Այս տարի տասներորդցիները վերջին զանգը կտոնեն հունիսի 10-ին Երեկ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը ՀՀ մարզերի կրթության վարչության պետերին հրավիրել էր իր մոտ՝ ուսումնական տարվա ավարտի հետ կապված ցուցումներ տալու: Այս տարի էլ նախարարը հորդորեց վերջին զանգի արարողություններ կազմակերպելիս սահմանափակվել «դպրոցի տանիքի ներքո եւ այն չվերածել գերջանքեր եւ ֆինանսական միջոցներ պահանջող տոնահանդեսների»:
ԹՌԻՉՔՆԵՐ՝
ԹՌԻՉՔՆԵՐ՝ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԵՎԵՐՈՎ «Ավանդական» քննությունների վերջին տարում տաղանդավոր աշակերտները շատացել են Այս տարի շուրջ 27 աշակերտ իր 9-րդ դասարանի առաջին կիսամյակի ավարտից հետո, հանձնելով 9-րդ դասարանի 2-րդ կիսամյակի եւ 10-րդի առաջին կիսամյակի քննությունները, երկրորդ կիսամյակից արդեն սկսել է սովորել 10-րդ դասարանում: Սա կոչվում է էքստեռն փոխադրում եւ իրականացվում է «Էքստեռն փոխադրումներ եւ ավարտական քննություններ կազմակերպելու
Ադրբեջանականը՝
Ադրբեջանականը՝ վրացական պարկերո՞վ Կառավարությանը դեռ չի հաջողվել պարարտանյութի խնդրին խելքին մոտ լուծում տալ: Հայաստանի մարզերում նոր խառնաշփոթ է առաջացել. գյուղացիները կասկածում են, որ Հայաստան ներկրվող ազոտական պարարտանյութն իրականում արտադրվում է Ադրբեջանում եւ փաթեթավորվելով վրացական պարկերով՝ հայ սպառողներին է հրամցվում վրացականի անվան տակ: Այս առնչությամբ գյուղերում պարարտանյութից քիչ թե շատ գլուխ հանողները հավաքվել են, նախկինում գնված
ՊՈՐՏՖԵԼԸ
ՊՈՐՏՖԵԼԸ ԴԱՐՁԱՎ ԴՂՅԱԿԻ ԲԱՆԱԼԻ Պատմություն այն մասին, թե ինչպես է պաշտոնյա դարձած նախկին հեղափոխականը անում այն, ինչի դեմ պայքարում էր՝ լինելով ընդդիմության շարքերում: «Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ամբողջ օրը նա մեզ հետ էր անցկացնում, համոզում էր՝ «տեսեք, թե ինչքան լավ բաներ եմ անելու ձեր համար, ոչ մի խնդիր էլ չեք ունենալու»: Բայց հենց ինքն անձամբ դարձավ
Մենք
Մենք էլ ունենք «պսեւդոհայրենասերներ» Դրանցից մեկին մատնանշել է ադրբեջանական մամուլը Երեկ ադրբեջանական մամուլը ողողված էր հունգարական դատարանի կողմից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ կայացրած դատավճիռը քննարկել-վերլուծելով: Ու եթե Ադրբեջանում շատերը միայն այդ դատավճռից հետո են հասկացել, որ ադրբեջանական առանձին կազմակերպությունների ու գործիչների կողմից Ռ. Սաֆարովին ազգային հերոս դարձնելն ու դրանով նրան «արջի ծառայություն մատուցելը» ընդամենը
ՄԵԶ
ՄԵԶ ՊԵՏՔ Է ՀՈԳԵՊԵՍ ԱՌՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ Այնինչ՝ երեխաների շարադրություններում գերիշխում են եղեռնի, ջարդի, կոտորածի, դառը ճակատագրի եւ սոցիալական խնդիրների թեմաները: Դպրոցականների առարկայական օլիմպիադաները, որ ամեն ուսումնական տարվա ավարտին կազմակերպում է Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանը, արդեն ավանդական են դարձել։ Համալսարանի հայագիտության ամբիոնն իր գոհունակությունն է հայտնում ստեղծագործական շարադրության օլիմպիադային Երեւանի դպրոցների բարձր դասարանների աշակերտների ակտիվ մասնակցության
2000
2000 ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ Երեկ «Ազգային միաբանություն» խմբակցությունը ճեպազրույցի էր ներկայացել Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, անկուսակցական Սպարտակ Զավենի Եղիազարյանի հետ, որը խմբակցությանն էր դիմել հետեւյալի մասին. «Ինչպես 2003 թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այնպես էլ 2005 թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ համապատասխանաբար եղել եմ 04/30 եւ 14/32 ընտրական տեղամասի նախագահ՝ որպես ՀՀ նախագահի ներկայացուցիչ:
Նկուղ՝
Նկուղ՝ $248 միլիոնով Վազգեն Մանուկյանն ու Խոսրով Հարությունյանը քննարկեցին «Գույք՝ գազի գնի դիմաց» գործարքը «Գազ ունեցող երկու պետության հզոր պայքար է գնում, որտեղ Հայաստանը միայն պեչկայի դեր է կատարում: Հայաստանում Ռուսաստանի տնտեսական հզորությունն անընդհատ մեծանում է: Կգա 2008 թիվը, եւ Ռուսաստանը կարող է ասել՝ եթե իմ ուզած մարդը իշխանության գլխին չլինի՝ ես գազի գինը կդարձնեմ
«ԻՐԱՆՅԱՆ
«ԻՐԱՆՅԱՆ ԴՈՍԻԵՆ» ԿԼԻՆԻ ԱԼԻԵՎ-ԲՈՒՇ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱՆ Կարծում է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն Մայիսի 13-ին Ադրբեջանի 10 ընտրատարածքներում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին կայացած ընտրություններից հետո հիշյալ ընտրատարածքներում դրանց արդյունքները չեղյալ էին համարվել ընդդիմության բողոքի ցույցերի եւ միջազգային հանրության ճնշման տակ: Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Մաուրիսիոն Պավեսին նախօրեին հայտարարել է,
Ո՞ՒՄ
Ո՞ՒՄ ԿԱՄՔԻՑ Է Խորհրդարանական ուժերը գծում են 2007-ի ԱԺ-ն Երեկ ճեպազրույցների ժամանակ գրեթե բոլոր խորհրդարանական ուժերը չդիմացան գայթակղությանը եւ «կանխատեսեցին», որ ով՝ ով, բայց իրենք հաստատ կլինեն 2007-ի խորհրդարանում: Ամենից իրատեսը կարծես «Ազգային միաբանությունը» գտնվեց, որի քարտուղար Ալեքսան Կարապետյանը կանխատեսումից առաջ հայտարարեց. «Ի՞նչ կլինին» կախված է այնքան բաներից, կախված է այսօրվա հանրապետության նախագահի դիրքորոշումից, ակտիվությունից,

















































