Օրվա լրահոսը
ԱՆԵՐԵՎՈՒՅԹ, ԲԱՅՑ ԱՌԿԱ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ
Արտաքուստ՝ անառիթ, սակայն, կարծում եմ՝ անհրաժեշտ դիտարկումներ, մանավանդ, երբ «որոշ լրագրողների» հանիրավի մեղադրում են ոսկեղենիկ մայրենիի չիմացության կամ կիրառելու անկարողության մեջ։ Ու չեն էլ պատկերացնում, որ կարող էի, չէ՞…«յ»-ն էլ գրել։ Այո, այո «Չ»-ից հետո։ Գնալով հայեցակարգերը շատանում են։ Բնավ ցանկություն չունեմ ոչ անձնավորելու դրանք, ոչ էլ, առավելեւս՝ քննարկելու կամ քննադատելու։ Խոսքս հայեցակարգի մասին է։
Ունենք 100 հոգանոց բուհեր
Թեեւ ԿԳՆ փորձագիտական խմբերը մշտապես վերահսկում են, սակայն որոշ ոչ պետական բուհերում այսօր ունենք 5-6 հոգանոց ֆակուլտետներ: ԿԳՆ լիցենզավորման եւ հավատարմագրման գործակալության պետ Մհեր Մակիչյանը երեկ ասուլիս էր հրավիրել՝ հայտնելու, որ այս տարվա փետրվարի 7-ից մարտի 14-ը նախարարության կողմից կազմակերպվել են պետական հավատարմագրման համար հայտ ներկայացրած մի շարք ոչ պետական ուսումնական հաստատությունների 2005 թ. շրջանավարտների
ԳԱԱ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐՈՒՄ ԷԼ ԿՈՌՈՒՊՑԻԱ ԿԱ
Շուտով կառավարության դատին կհանձնվի ԳԱԱ բարեփոխումների եւս մի տարբերակ՝ «Հայաստանի գիտնականների հասարակական խորհուրդ» հ/կ-ի եւ Գիտությունների ազգային ակադեմիայի համատեղ մշակմամբ: Միասնական տարբերակի գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ հ/կ-ն ծանոթացել է ՄԱԿ-ի փորձագետների մշակած բարեփոխումների «հեղափոխական» փաթեթին (գիտնականները ՄԱԿ-ի առաջարկները ձեւակերպում են այսպես՝ քանդել ակադեմիան, գիտությունը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին) ու ԳԱԱ մշակած, ըստ էության, «աննպատակ»
2006 թ. կշահագործվի Կապան-Մեղրի ճանապարհը
Ճանապարհի կառուցումը ռազմավարական նշանակություն ունի Պետբյուջեով այս ճանապարհի կառուցմանը հատկացվել է շուրջ 10 մլրդ 913 մլն դրամ: Ճանապարհի կառուցման եւ շահագործման աշխատանքների պատասխանատուն ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն է: 2005թ. սկսված ճանապարհի կառուցման աշխատանքները կավարտվեն այս տարեվերջին: Երասխից Նախիջեւանով դուրս եկող մայրուղուն 1991-ից փոխարինող Կապան- Քաջարան- Մեղրի տեղական նշանակության ճանապարհը, որպես միջպետական, շահագործելու նպատակով զգալի
ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԹԱՓԱՆՑԻԿ ՉԵՆ
Քաղծառայության մրցույթում հաղթելու դեպքում էլ պաշտոնում նշանակվելու համար միեւնույն է՝ ընտրությունը տվյալ մարմնի ղեկավարինն է: Քաղծառայողի ինստիտուտը 4-5 տարի է, ինչ ներդրվել է մեր երկրում: Շատերը կարծիք են հայտնում, որ այն ֆիկտիվ բնույթ է կրում եւ որ ի վերջո խորհուրդը կարողանում է իր ուզած մարդուն անցկացնել՝ ընդ որում առանց օրենքը խախտելու: Բացի այդ, ոմանք էլ
Երգեք առանց խոսքի
Ժամանակը երիտասարդ երգիչներինն է։ Եթերային ժամանակի մեծ մասը՝ նույնպես։ Եւ եթե երաժշտական տեսահոլովակ դիտելիս ձեզ հաջողվի չշեղվել երգից ու չկենտրոնանալ ռեժիսորի «անզուգական» աշխատանքի վրա, հետեւեք երգի խոսքերին ու կտեսնեք, թե ինչ վերաբերմունք ունեն էստրադային աստղերը՝ մշակույթի մեր գործիչները, մեր ամենամեծ մշակույթի՝ մայրենի լեզվի նկատմամբ։ Մեզ, օրինակ, հաջողվեց այդ անել։ «Չգիտեմ՝ քեզ ոնց պատմեմ իմ հոգու
ԴՐՍԻՑ՝ ՇՔԵՂ, ՆԵՐՍՈՒՄ՝ ԱՆՀԱՐՄԱՐ
«Նման շենք գուցե հարմար լիներ կառուցել հյուրանոցի, ռեստորանի համար, բայց ոչ ուսումնական նպատակով։ 21-րդ դարում չի կարելի հողի մեջ լսարան կառուցել։ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի այս դժգոհությունը նորակառույց՝ Աբովյան 52 հասցեում գտնվող ԵՊՀ 8-րդ ուսումնական մասնաշենքի հետ է կապված։ Թե ինչպես պատահեց, որ ԵՊՀ ռեկտորատում որոշեցին բանասիրական, հոգեբանության եւ փիլիսոփայության ֆակուլտետները տեղափոխել այս
ՍԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԸ ՉԷ
Գլոբալացման մասին իր դիրքորոշումն է արտահայտում արեւելագետ Դավիթ Հովհաննիսյանը Տեխնոլոգիաների զարգացումը բերեց կապի եւ տրանսպորտի այնպիսի զարգացմանը, որոնց շնորհիվ փոխվեցին մարդու՝ աշխարհի ճանաչման երկու կատեգորիաները՝ ժամանակն ու տարածությունը: Ներկայումս ժամանակն ընդլայնվել է, որովհետեւ կարող ես, ասենք, Տոկիոյի բորսայում մեկ րոպեի ընթացքում ավարտել գործարքդ՝ գտնվելով Երեւանում: Իսկ տարածությունը սեղմվել է, որովհետեւ «Կոնկորդի» ի հայտ գալուց հետո,
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք առաջին Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ
«Վաղուց Կապանում թատերական տոն չէր եղել»
«Արտավազդ» մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանի տպավորությունները «Առավոտը» տեղեկացրել էր, որ այս տարի Թատրոնի միջազգային օրը նշվել է Կապանում՝ իշխանությունների ուշադրությունը անմխիթար վիճակում գտնվող տեղի Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի վրա բեւեռելու նպատակով: Իսկ մարտի 28-ին էլ նշվել է Կապանի թատրոնի 80 տարին: Հիշեցնենք, որ Կապանում «Արտավազդ» շնորհվեց Երվանդ Մանարյանին՝ վաստակի, Արմեն Էլբակյանին՝ լավագույն ներկայացման համար,
Ի ՊԱՏԻՎ ՄՈՑԱՐՏԻ՝ ՀՕԳՈՒՏ ԳՅՈՒՄՐԻԻ
Վիեննայում կբացվի գյումրեցի ուսանող-նկարիչների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Քաղաքակիրթ երկրներում գիտեն իրենց մեծերի հոբելյանները հավուր պատշաճի տոնել: Մոցարտի անունն ու հոբելյանն առաջին հերթին ասոցացվում է երաժշտության ու արվեստի հետ, սակայն Ավստրիայում բոլոր ոլորտներում է կոմպոզիտորի մեծարման յուրատեսակ շքերթ նկատվում: 2006-ից այնտեղ «Մոցարտ» անունով շոկոլադեղենի (ընդ որում՝ բոլոր տուփերում CD կա մոցարտյան երաժշտության- Ս.Դ.), երշիկեղենի, խմիչքի լայնածավալ արտադրություն
«250 միլիոնը փող ա»
Երեկ ֆինանսների նախարարը համարյա հաստատեց «գույք՝ գազի դիմաց գործարքը» «Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի եւ Իրան-Հայաստան գազամուղի՝ ռուսներին վաճառելու մասին ես թերթից եմ իմացել: Ինչքան հասկանում եմ՝ դա վաճառք չէ, բայց թողնենք կողմերի քաղաքականությունն իրենց մեկնաբանմանը: Նպատակը նույնն է՝ վերագործարկել էներգաբլոկը». հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք նախօրեին մամուլում հայտնված այն լուրերը, թե մերոնք արդեն պայմանագիր են կնքել
ԾՆՆԴԱԲԵՐԵԼ ԵՄ ԱՆՁԱՄԲ
Պետպատվերի ցանկ մտած «անվճար» ծննդաբերությունը արժենում է առնվազն 70-80 հազար դրամ, եւ դա՝ միայն ծննդատանը: Ամեն ինչ սկսվում է այն պահից, երբ հղի կինն այցելում է պոլիկլինիկա՝ հաշվառման կանգնելու եւ համապատասխան բուժսպասարկում ստանալու նպատակով: Այցելուի եւ բժշկի երկխոսության սկզբնական թեման հղիության անվճար բուժսպասարկումն է: Հղին նույնիսկ փաստաթուղթ է ստորագրում այն մասին, որ ինքը տեղեկացված է
Սխալ, որը զրկում է երեխաներին սեփականությունից
Կադաստրը «փոքրացրել էր» տարածքը Մասիսի Գեղանիստ գյուղի բնակչի՝ հանգուցյալ Աղավնի Մանուկյանի տունը ժառանգության իրավունքով փոխանցվել էր Հովհաննես Մանուկյանին: Վերջինիս սպանությունից հետո տունը եւ 1000 քմ հողամասը (50.3 քմ շինությամբ) բնականաբար պետք է անցներ նրա կնոջն ու անչափահաս 3 երեխաներին: «Ամուսնուս մահից հետո, ըստ օրենքի՝ ժառանգության իրավունքի 2003թ. փետրվարի 11-ի 90 վկայագրի, տրվել է անշարժ գույքի
ՔԱՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՍՏՈՑԸ ՍՊԸ-ԻՆ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ
Դատավորի տղան դատարանում պարտվեց Այս գործի նախապատմությունը սկսվել է նրանից, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Միշա Ասատրյանին հայցադիմում ուղարկեց հարազատ որդին՝ Արթուր Ասատրյանը, հայտնելով, որ «Ստեղծել ենք «Ալմաստ» կոոպերատիվ, կատարել եմ 17 հազար ռուբլու ներդրում: Այդ ժամանակահատվածում իմ հայր ծնողի միջոցով կատարվել է վերը նշված դրամական ներդրումը, որով ձեռք է բերվել KPC-5 եւ
Կոնսպիրատիվ են, բայց դաշնակցական չեն
Խոսքը «Արմատ» կենտրոնում տեղի ունեցող քաղաքական կոնսուլտացիաների մասին է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահը դեռ շատ վաղուց մեր թերթին տված մի հարցազրույցում կարծիք էր հայտնել, թե ՀՀ քաղաքական դաշտում աջ ազատական ուժերի միավորման անհրաժեշտություն կա: Այս գաղափարն, ի դեպ, արդեն վաղուց էր շրջանառության մեջ դրվել, ու այս օրերին «Արմատ» հասարակական-քաղաքական կազմակերպության գրասենյակում աջ ուժերի ներկայացուցիչների պարբերական
ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՎՐԵԺԸ
Այսպես է փաստաբան Աշոտ Սարգսյանը գնահատում «Ռոյալ Արմենիա» ընկերության նախագահ Գագիկ Հակոբյանին եւ նախկին տնօրեն Արամ Ղազարյանին առաջադրված մեղադրանքները, որոնց շահերը նա պաշտպանում է անվճար: ԳՐԵԿՈ-ի զեկույցի համաձայն՝ Մաքսային կոմիտեն Հայաստանի ամենակոռումպացված պետական մարմիններից է: Մինչդեռ Աշոտ Սարգսյանը կարծում է, թե միայն «Ռոյալ Արմենիա»-ի գործը բավարար է, որ Մաքսային կոմիտեն ճանաչվի հե՛նց ամենակոռումպացված մարմինը: Սակայն
ՀԱՆՈՒՆ ՀՈԳԵԿԱՆ ՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՈՒՆ ՀՈԳԵԿԱՆ ՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ 1995-ի փետրվարին Շրջանայինի նկուղային սրճարաններից մեկում ես ներկա էի իշխանության կողմից փակված «Ազատամարտ» թերթի տարեդարձին: «Ինչպիսի՜ վայրենություն է լրատվամիջոց փակելը,- մտածում էի այն ժամանակ։- Այո, ինձ դուր չէին գալիս այդ թերթի գաղափարները, առավել եւս՝ այն ոճը, որով դրանք արտահայտվում էին: Բայց փակել մարդկանց բերանը՝ քեզ համար տհաճ բառեր չլսելու համար, դա անշնորհքության
Հայ դիտորդները գոհ են նաեւ Ուկրաինայի ընտրություններից
ՕԵԿ պատգամավոր Մեխակ Մխիթարյանը որպես դիտորդ հետեւել է Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին: Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միայն երեկ ազդարարեց մարտի 26-ին կայացած քվեարկության նախնական արդյունքները: Ընդ որում՝ վերապահում արվեց, թե այդ տվյալները դեռ չունեն իրավական ուժ: Ըստ այդմ, զուտ նախնական արդյունքներով՝ Յանուկովիչի «Ռեգիոնների կուսակցությունը» ստանալու է խորհրդարանի 186 տեղերը, Յուլիա Տիմոշենկոյի դաշինքը՝ 129 մանդատ, իսկ Յուշչենկոյի
«ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՄՈՒՆԻՏԵՏ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ»
Այս կարծիքին է Վահագն Խաչատրյանը – Վերջերս քաղաքական ուժերը միաձայն խոսում են քաղաքացիական հասարակության ստեղծման անհրաժեշտությունից: Այս իրավիճակում դա՞ է ելքը: – Իրականում, այն, ինչ կատարվում է եւ տեղի ունեցավ, խոր վերլուծության կարիք ունի հատկապես քաղաքագետների կողմից, որովհետեւ, համոզված եմ, մենք որպես երկիր՝ առաջինը չենք հայտնվել այս իրավիճակում: Եվ եթե խոսքը նորմալ, ժողովրդավարական երկրների մասին
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է
Ըստ դառը փորձ ունեցողների՝ ճգնաժամը պետք է հաղթահարել իրավաբանորեն, օրենքի ուժով եւ ոչ թե սպասել իշխանափոխության: Չորս տարի առաջ «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» («ՆՏ») հետ կատարվածը, երբ քաղաքական որոշման արդյունքում եթերից զրկվեցին իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող այս երկու հեռուստաընկերությունները, պայմանավորեց հաջորդող տարիների ընթացքում մեր հեռուստաեթերի բովանդակությունը: Այդ խնդիրներին էր նվիրված Քաղաքացիական ազգային նախաձեռնության հրավիրած՝ «Հայաստանում
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Առավոտից ձեր մեջ մեծ ուժ կլինի կուտակված: ՑՈՒԼ 21.04-21.05: Վիճելի հարցերում մի շտապեք ճնշում գործադրել: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Զուգընկերը ձեզ երանության բազում պահեր կպատճառի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հնարավոր է՝ ֆինանսական հաջողություն ունենաք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Անհրաժեշտ է վերանայել երբեմնի կյանքի ընկերոջ հետ հարաբերությունները: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Հաջող գործարքները ձեզ պատկառելի շահույթ կբերեն: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ընդհանուր առմամբ
ՕԲՅԵԿՏԻՎ
ՕԲՅԵԿՏԻՎ ԵՎ ԱՆԱԿՆԿԱԼ ՀՈԳՍԵՐ Ապրիլի վերջին Մոսկվայում կայանալիք ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում մայրաքաղաքի Հավաքական թիմերի կենտրոնում: Մեր մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը հանդիպեց հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանին: – Գո՞հ էք նախապատրաստության ընթացքից: – Ամեն բան գնում է ըստ կազմված ծրագրի: Տղաները մարզվում են ջանադրաբար:
Հեղինակայինի վակուումը կլցվի
Հեղինակայինի վակուումը կլցվի «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության եւ Մշակույթի զարգացման հիմնադրամի հետ համատեղ, կազմակերպում է հեղինակային երգի «Ոսկե կիթառ» հանրապետական փառատոն: Հիշեցնենք, որ վերջին անգամ այս ոլորտում փառատոն կազմակերպվել էր 7 տարի առաջ: «Ոսկե կիթառին» կարող են մասնակցել հեղինակային երգի ժանրում հայերեն ստեղծագործող-կատարողները՝ կիթառի նվագակցությամբ: «Մշակույթի նախարարության դիրքորոշումը ավելի քան բարեհաճ է, ուզում
ՋԻՎԱՆՈՒ
ՋԻՎԱՆՈՒ ԵՐԵԿՈՆ ԵՎ ԿԱՅԱՑԱՎ, ԵՎ ՈՉ Աշուղի ծոռ Ջիվան Հակոբյանը դժգոհ է հայ երգիչ-երգչուհիներից Աշուղ Ջիվանու ծննդյան 160-ամյակի առիթով Ջիվանու անվան մշակութային նորաստեղծ հիմնադրամը «Ա. Խաչատրյան» համերգասրահում մարտի 28-ին անցկացրեց «Ջիվանու մուտքը Երեւան» հոբելյանական միջոցառումների առաջին համերգը: Նախօրեին «Առավոտի» խմբագրություն էր եկել աշուղ Ջիվանու ծոռը՝ Ջիվան Հակոբյանը: Նա մեզ տեղեկացրեց, որ մեծ աշուղին վայել, հավուր
«Փոխպրեզիդենտը ստել է»
«Փոխպրեզիդենտը ստել է» Ակադեմիկոս Ա. Ներսիսյանը ստիպված կլինի դիմել լրագրողների օգնությանը Երեկ ԳԱԱ հիմնարար գրադարանի տնօրեն, ակադեմիկոս Անրի Ներսիսյանը իր վրդովմունքը հայտնեց մամուլում ԳԱԱ փոխպրեզիդենտ, ակադեմիկոս-քարտուղար Էդուարդ Ղազարյանի հայտարարությունների վերաբերյալ: Խնդիրն այն է, որ Էդ. Ղազարյանը, խոսելով ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանի դեմ Անրի Ներսիսյանի ներկայացրած մեղադրանքները ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքների մասին, ասել էր, թե նախագահությունում բնավ
494
494 ՄԻԼԻՈՆԸ «ԱՆՁՆԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԻ ԾԱԽՍԵԼ» «Չենջի գործը» երկրորդ ատյանում էլ ավարտվեց Մայրաքաղաքի Ագաթանգեղոսի 29 հասցեի տարադրամի փոխանակման կետի տնօրեն Գարիկ Մարգարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունն օրեր առաջ ավարտվեց նաեւ ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում: Փոխվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի 2005թ. հոկտեմբերի 19-ի դատավճիռը պատժի մասով. 6 տարվա ազատազրկումը «ի
«ԱրմենՏելի» ռոբոտներն էլ են խաբում»
«ԱրմենՏելի» ռոբոտներն էլ են խաբում» Շիրակցիները բողոքում են «ԱրմենՏելի» «անկապ» կապից Վերջերս Գյումրին դարձել է արտակարգ իրավիճակների կենտրոն, այստեղ ոչ միայն օրումեջ արտառոց պատմություններ են տեղի ունենում, օրինակ՝ նռնակ տեղադրելու ու զոքանչ սպանելու փորձեր կամ փլուզումներ, այլ սկսել են «համը հանել» լույսը, ջուրն ու հեռախոսը՝ դարձյալ ստեղծելով արտակարգ իրավիճակ: Գյումրիում համատարած են դարձել ջրազրկումներն ու
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԴԵՌԵՎՍ ԱՆՏՈՒՆ Է Կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը տեղեկացնում է, որ ապօրինությունները կուսակցության հանդեպ շարունակվում են: «Ժառանգություն» կուսակցությունը մինչ օրս շարունակում է մնալ անօթեւան: Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 4-ին այս կուսակցության զբաղեցրած տարածքը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի աշխատակիցների կողմից տնօրենի հրահանգով փակվել էր կուսակցության առջեւ: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանին եւ դատախազությանը ուղղված կուսակցության
ԱՄՆ-Ն
ԱՄՆ-Ն ՆԵՐՍԻՑ ԿՔԱՅՔԱՅԻ ԻՐԱՆԸ Ամիսներ տեւած երկար ու ձիգ բանակցություններից ու խորհրդատվություններից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերջապես արձագանքեց Իրանի շուրջ ստեղծված միջազգային բավականաչափ բարդ իրադրությանը: Նախօրեին խորհրդի 15 անդամները ընդհանուր փոխզիջմամբ ընդունված մի փաստաթղթով Իրանին կոչ արեցին ձեռնպահ մնալ ուրանի հարստացմանն ուղղված հետագա աշխատանքներից, իսկ ՄԱԳԱՏԷ-ին պարտավորեցրին մեկ ամսվա ընթացքում զեկուցել, թե որքանով է Իրանը


















































