Օրվա լրահոսը

Հասարակությունը պետք է գործոն դառնա

Հասարակությունը պետք է գործոն դառնա Ըստ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի՝ առանց դրա քաղաքական որեւէ խնդիր լուծելը դժվար է Քանի դեռ ՀՀ ԱԺ-ն իր աշնանային նստաշրջանի առաջին եռօրյան չի գումարել, հարցադրումներ են հնչելու այդ եռօրյայի ընթացքում մասնավորապես ընդդիմադիր պատգամավորների կեցվածքի ու գործողությունների մասին, որոնք, անշուշտ, կապված են նախագահ Քոչարյանի պաշտոնանկության հարցի քննարկման հետ: Մի առիթով մեր

ԿԲԱՑՎԻ ՉՈՐՐՈՐԴ ՃԱԿԱՏԸ

ԿԲԱՑՎԻ ՉՈՐՐՈՐԴ ՃԱԿԱՏԸ Ո՛չ ՀՀՇ, ո՛չ 16 ընդդիմադիր կուսակցություններ, ո՛չ իշխանություն. նրանցից որեւէ մեկի կողքին իրենց չի տեսնում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: -Ընտրություններին ընդառաջ սկսվել է տարբեր բեւեռներում քաղաքական ուժերի համախմբման գործընթացը. ստեղծվեց 16-ի միավորումը, վաղ թե ուշ՝ կձեւավորվի նաեւ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող ուժերի դաշինքը, հաստատ կմիավորվեն նաեւ ՀՀՇ-ին հարող ուժերը: «Ժողովրդավարական Հայրենիքը»

ՍՊԻԴ-ը՝ հեչ, ալերգիան՝ մեջ

ՍՊԻԴ-ը՝ հեչ, ալերգիան՝ մեջ «Այսօր Հայաստան են ներկրվում գենետիկորեն փոխված տանձ, խնձոր, սերմացու (շարքն անվերջանալի է) եւ դա կարող է աղետալի հետեւանք ունենալ բնակչության առողջության վրա»,- երեկ «գումարված» կլոր սեղանի շուրջ գուժեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։ Նրա կարծիքով, «մուտանտ» սննդամթերքը կառաջացնի ալերգիա, իսկ «քաղցկեղը կբուժվի, սպիդը կբուժվի, ամեն ինչ կբուժվի, բայց ալերգիայի դեմն

ՎԱՍՏԱԿԱԾ ՑՄԱՀ ԹՈՇԱԿ՝ ՆԱԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ

ՎԱՍՏԱԿԱԾ ՑՄԱՀ ԹՈՇԱԿ՝ ՆԱԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ Սրանից մոտ երկու տարի առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ որոշվեց մեր օլիմպիական չեմպիոնների համար ցմահ սահմանել հատուկ կրթաթոշակ՝ յուրաքանչյուրին ամսական 100 հազար դրամ։ Եվ առայսօր այդ որոշումն իրագործվում է ճշտապահորեն։ Երեկ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխախարար, ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը հրավիրել էր տարբեր տարիներին օլիմպիական մարզաձեւերից

Երգչուհին նախընտրում է հայ բեմը

Երգչուհին նախընտրում է հայ բեմը Ազգային օպերային թատրոնի բեմը ազգային հիասքանչ երգչուհիներ շատ է տեսել։ Մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, կոնսերվատորիայի դոցենտ Հասմիկ Հացագործյանն իր հաստատուն տեղն ունի թատրոնի խաղացանկում՝ Օլիմպիա, Դեզդեմոնա, Լեոնորա, Վիոլետա… Ունենալով լայն դիապազոն, լավ երանգավորված, հավասար հնչող ձայն, երգչուհին հաջողությամբ է կատարում եւ մարմնավորում իրեն վստահված դերերգերը։ Ինչն է գրավում նրա արվեստում՝

ԶՂՋԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

ԶՂՋԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան Ռուդոլֆ Ղեւոնդյանը պատրաստվում է նկարահանվել Գոռ Վարդանյանի հերթական մարտաֆիլմերից մեկում։ Ֆիլմի վերնագիրը նա առայժմ չհայտնեց՝ համարելով ստեղծագործական գաղտնիք։ Ի տարբերություն իր որոշ գործընկերների, նա ոչ մի վատ բան չի տեսնում նման ֆիլմերում նկարահանվելու մեջ։ «Ես այն դերասաններից եմ, որ զղջալ չունեն։ Նույնիսկ խայտառակ եղած կերպարի համար չեմ փոշմանի,

Ստուգում՝ քննությունից հետո

Ստուգում՝ քննությունից հետո Չնայած նոր ուսումնական տարին արդեն մեկ շաբաթ է՝ սկսվել է, բայց դեռ ոչ բոլոր դիմորդներն են հստակեցրել իրենց կարգավիճակը: Նախ դեռ հայտնի չէ, թե վճարովի համակարգ անցած դիմորդների որ տոկոսն է վճարունակ, քննարկման փուլում է, թե որ ֆակուլտետներում է գործելու կիսավճարային համակարգը, սակայն նախնական տվյալներով այն կվերաբերի այն դեպքերին, երբ միեւնույն միավորի

ՍԵԼԸ ՃՌՌԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ՝ «ԼԻԱԶՈՐՆ» Է ՃՌՌՈՒՄ

ՍԵԼԸ ՃՌՌԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ՝ «ԼԻԱԶՈՐՆ» Է ՃՌՌՈՒՄ Սարյան 35 շենքի առաջին հարկի ոչ բնակելի տարածքը (36,6 քմ մակերեսով) ուղղակի վաճառքի ձեւով օտարվեց Արմեն Մելիքյանին։ Կենտրոն համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի օտարման գործընթացն իրականացնող հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց համայնքի ավագանու քննարկմանը։ Վերջինիս որոշումն էլ հիմք հանդիսացավ, որ 2001թ. հուլիսի 8-ին Կենտրոնի թաղապետը իր որոշմամբ (23/337) վերոնշյալ տարածքը տրամադրի

Ով է ում ջրաղացին ջուր լցնում

Ով է ում ջրաղացին ջուր լցնում ՌԴ գերագույն դատարանն իր վերջերս կայացրած մի որոշմամբ արգելել է դատավորներին եւ դատարաններին՝ ընդունել բաժնետիրական ընկերությունների ժողովների անցկացումն արգելող որոշումներ կամ վճիռներ, քանզի դա հակասում է ՌԴ Սահմանադրությանը։ Քանի որ ՀՀ գերագույն դատարանն առայժմ ձեռնպահ է մնում նմանօրինակ քայլերից, մեր դատավորներն ու դատարաններն, ըստ ամենայնի, իրենց «սեւ գործն» անում

ՄԵԼԻՔԻ ԳԾԵՐԸ-1

ՄԵԼԻՔԻ ԳԾԵՐԸ-1 2001 թ. դեկտեմբերի 20-21-ը ԱԺ Տրանսպորտի եւ կապի նախարարության Լոռու մարզի միջմարզային միկրոավտոբուսային երթուղիների համար անցկացրած մրցույթում հաղթող ճանաչվեց «Մելիք Գասպարյան եւ ընկերներ» ԼԸ-ն: Այս աղյուսակում «Մելիք Գասպարյան եւ ընկերներ» ԼԸ-ի միայն Լոռու մարզի «գծերն» են: Մ. Գասպարյանը գծերի սեփականատեր է ողջ հանրապետությունում, բայց դրանց մասին՝ քիչ հետո: Ո՞վ է Մելիք Գասպարյանը եւ

ՉԷԻՆ ՇԱՀԵԼՈ՞Ւ

ՉԷԻՆ ՇԱՀԵԼՈ՞Ւ Ժամանակին «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դրվատանքով էր խոսում «Ա1+»-ի՝ իր վերաբացման խնդիրը չքաղաքականացնելու եւ զուտ իրավական ճանապարհով լուծելու դիրքորոշման մասին: Նա վստահություն էր հայտնում, թե նման մոտեցումը հաջողություն կբերի հեռուստաընկերությանը: Մինչդեռ ձախողվեցին դատական ատյանների միջոցով խնդիրը լուծելու բոլոր փորձերը: Մերժվեց անգամ սպառողների հայցը, որոնք բողոքում էին տեղեկություններ ու գաղափարներ ստանալու իրենց միջազգայնորեն

«ՆՈՐ ՈՐԱԿՆ» ԱՊԱՀՈՎՎԱԾ Է

«ՆՈՐ ՈՐԱԿՆ» ԱՊԱՀՈՎՎԱԾ Է Հայաստանի համայնքների միության համագումարին հետեւած մեկնաբանություններում անընդհատ հնչող հարցադրումներից մեկն էլ այս էր, թե անհասկանալի մնաց՝ ընդհանրապես ինչո՞ւ էր հրավիրվել այդ արտահերթ համագումարը: Նշենք, որ այդ հարցի պաշտոնական պատասխանը ժամանակին ստացել էինք Համայնքների միության վարչության անդամ Էմին Երիցյանից. «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո անպայմանորեն պիտի կազմակերպենք մեր հերթական համագումարը, քանի որ

Անհարկի զուգահեռներ

Անհարկի զուգահեռներ Վերջերս «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը հայտարարել էր, թե հասարակությունն արդեն վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանից ազատվելու միակ տարբերակը «ֆիզիկական հաշվեհարդարն է»: Դրան անմիջապես արձագանքեց Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակը: «Ակնհայտ է, որ նույնպիսի տեսակետներ ուներ Նաիրի Հունանյանը՝ համարելով, որ վարչապետ Վազգեն Սարգսյանի դեմ խաղ չկա եւ միակ ելքը ֆիզիկական հաշվեհարդարն է: Կարծում

Ստեփան Դեմիրճյանը Սյունիքում

Ստեփան Դեմիրճյանը Սյունիքում ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երկու օրով մեկնել է Մեղրի, Ղափան եւ Գորիս։ Վերջին մեկ տարվա ընթացքում սա Ստեփան Դեմիրճյանի երկրորդ այցն է այս տարածաշրջան։ Թերեւս Կարեն Դեմիրճյանից մնացած ժառանգականության շարունակությունն է սա։ Մեղրին Կարեն Դեմիրճյանը խիստ կարեւորում էր Հայաստանի համար՝ որպես ռազմավարական բնակավայր։ Երեկ ՀԺԿ նախագահը հանդիպումներ է ունեցել Գորիսի, Շինուհայր եւ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԻ ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԻ ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ Վերլուծում է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը Ինչպիսի՞ զարգացումներ կարող են լինել ՀՀ խորհրդարանի առաջիկա նիստում՝ նախագահ Քոչարյանի պաշտոնանկության հարցի քննարկման հետ կապված: Ընդդիմությունը դեռ անցյալ նստաշրջանից գտնում է, որ այդ հարցն օրակարգում է եւ պետք է քննարկվի: Ի՞նչ զարգացումներ են սպասվում այդ իմաստով, առավել եւս, որ վերջերս միավորված 16 կուսակցությունների մի

ՍՂՈՑԻ՛Ր, ՇՈՒՐԱ

ՍՂՈՑԻ՛Ր, ՇՈՒՐԱ Իշխանամետ լրատվամիջոցներին ծիծաղելի էր թվացել Մանուկ Գասպարյանի այն տեսակետը, թե ընդդիմության միասնական թեկնածու ընտրելիս հաշվի են առնելու նաեւ նրա երեխաների վարքը: Իրոք ծիծաղելի կլիներ, եթե չլինեին տխուր փաստերը մեր գործիչների զավակների վերաբերյալ: Վիճելի է՝ արդյոք պարկե՞շտ մարդ է այն պաշտոնյան, որի որդին պառավ կնոջը վրաերթի ենթարկելուց հետո ոտքով բոթում է նրա մարմինը եւ

ԳԻՐ ԱՌ ԹՈՒՂԹ

ԳԻՐ ԱՌ ԹՈՒՂԹ Հողի համար ի՞նչ տարբերություն, թե ում են թաղելու. կամակատարների համար ի՞նչ տարբերություն, թե ում կամքն են կատարում։ Կամակատար մեղսագործը, չարախնդալու դեպքում, իր արարքը հասցնում է կամովի մակարդակին։ Քո առողջությունը մի քիչ քո ձեռքին է, ավելի շատ շրջապատի ձեռքին է՝ լինի բնական թե հասարակական, պատահականությունների ձեռքին է, ժառանգականության ձեռքին է, պետության ձեռքին է,

ԽՈՍԵԼ ՍԻՐՈՂԻՆ ԹԵՄԱ ՉԻ ՊԱԿԱՍՈՒՄ

ԽՈՍԵԼ ՍԻՐՈՂԻՆ ԹԵՄԱ ՉԻ ՊԱԿԱՍՈՒՄ ԱՄՆ Պետքարտուղարության հրապարակած տվյալներով, Հայաստանը հայտնվել է «3-րդ խումբ» կոչվող այն երկրների ցուցակում, որտեղ մարդկանց առեւտրին պետությունն անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում, գործող օրենքները բավարար չափով խիստ չեն, ու դրանց կիրառմանը նայում են մատների արանքով։ Սեւ ցուցակում «տեղավորվելը» սթափեցրել է մեր երկրի իշխանություններին, եւ այս օրերին արտգործնախարարությունում ստեղծված հատուկ հանձնաժողովը պատրաստում

ՈՒՍԱՆՈՒՄ ԵՆ, ՄԱՐԶՎՈՒՄ

ՈՒՍԱՆՈՒՄ ԵՆ, ՄԱՐԶՎՈՒՄ Հանրապետության բուհերում կրկին աշխույժ եռուզեռ է։ Տասնյակ հազարավոր երիտասարդներ սկսել են նոր ուսումնական տարին։ Մեր բարձրագույն կրթական հաստատությունների մեջ, սակայն, կա մեկը, որտեղ ուսանողության կրթական գործի կազմակերպումը սկզբունքորեն ու էականորեն տարբերվում է մյուսներից։ Դա ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն է, որտեղ ուսանողությունն օրվա մի զգալի մասն անցկացնում է լսարաններից դուրս՝ մարզական բազաներում։

60 տարին էլ քիչ է

60 տարին էլ քիչ է Ռաֆայել Քոթանջյանը կարծում է, որ արվեստագետը առնվազն 90 տարի պետք է ապրի, որպեսզի կյանքի առաջին 30 տարին ուսանի, երկրորդ 30-ը՝ ճամփորդի, երրորդի ընթացքում՝ նախորդ տարիների ժամանակ կուտակածը փոխանցի ժողովրդին։ Այսօր դերասանը 60 տարեկան է։ Սեպտեմբերի 9-ին Պարոնյանի անվան թատրոնում տեղի կունենա նրա ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո- բենեֆիսը։ Այս առիթով

Ո՞Վ Է ՆԱ

Ո՞Վ Է ՆԱ Գովազդելու կարիք կա՞ Երիտասարդների գիրք չկարդալու հարցը շարունակում է բաց մնալ եւ, համոզված եմ՝ դեռ երկար ժամանակ չի փակվելու։ Համատարած դժգոհում են նրանց ընթերցասիրության պակասից։ Երբեմն նույնիսկ գրքի հանդեպ սեր արթնացնելու ուղիներ են մատնացույց անում, սակայն՝ առայժմ ապարդյուն։ Շատ քիչ, բայց պատահում է նաեւ, որ ոմանք գրադարան են այցելում, այն էլ ամառվա

Սահմանամերձ դպրոցում մասնագետի պակաս կա

Սահմանամերձ դպրոցում մասնագետի պակաս կա Հետայսու, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի միջնակարգ դպրոցը կկրի զոհված ազատամարտիկ, համագյուղացի Վահրամ Սաղոյանի անունը։ Մեծ չէ Չինարին, ունի 426 ծուխ՝ 370 քարաշեն բնակարանով, որից, փոխգյուղապետ Սամվել Մակարյանի հավաստմամբ, այսօր 70-ը դատարկ է։ Արցախյան ազատամարտի տարիներին գյուղից ոչ ոք չհեռացավ։ Մի մարդու պես ոտքի ելան, զենք վերցրին, պաշտպանեցին հայրենի տունն

«Ջանիկի գործով» տուժող չկա

Դատական գործընթացը վերածվելու է զավեշտի Երեկ Արարատի մարզի Վեդիի դատարանում շարունակվեց Ջանիկ Ադամյանի եւ Ջեմմա Սահակյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ «Ամբաստանյալ» Ջ. Ադամյանը, հիշեցնենք, որ մեղադրվում է մի բանաստեղծության համար, ուր մասնավորապես գրված է. «Շատերը Վազգենով հարստացան, բայց այսօր նրան մոռացան, այսօր ունեք հիմնարկ, բար, շքեղ դաչա, տուն, ջիպ, ոսկի, դոլար ունեք դուք շատ,

Գնացեք ռամկավարների գրասենյակ եւ տեսեք

Գնացեք ռամկավարների գրասենյակ եւ տեսեք «Ինչ եվրոռեմոնտ են արել, ինչ միջոցներով» ՀԿԿ Վանաձորի (կամ Կիրովականի) քաղկոմի 1-ին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանի եւ ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամ Արամ Խաչատրյանի հերթական, եռամսյակային ասուլիսը իշխանություններին հերթական անգամ «սթափեցնելու» միտում ուներ։ Ա. Ղուկասյանը, ինչպես նախորդ տարի այս նույն ժամանակաշրջանում, հիշեցրեց, որ ձմեռը յոթ սարի ետեւում չէ, ու մարդիկ, հայտնի չէ,

ԴԱՇՏԻ ՄԱՔՐՄԱՆ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

ԴԱՇՏԻ ՄԱՔՐՄԱՆ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ «Ոչ մի հայկական բանկ ի վիճակի չէ դիմանալ այդ մրցակցությանը»,- մեր խնդրանքով մեկնաբանելով ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի՝ բանկային համակարգում սպասվող նորույթներին վերաբերող հայտարարությունները, ասաց տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը։ Հիշեցնեմ, որ նորույթը վերաբերում է արտասահմանյան կապիտալի՝ Հայաստան մուտք գործելուն։ Ըստ Տ. Սարգսյանի, ԿԲ-ի կողմից տարվող «դաշտի մաքրման եւ արդար խաղի կանոնների ստեղծման

ՅՈԼԴԱՇ ԱԼԻԵՎԻ ՕՐԻՆԱԿՈՎ

ՅՈԼԴԱՇ ԱԼԻԵՎԻ ՕՐԻՆԱԿՈՎ Երբ Թուրքմենստանի ցմահ նախագահ Նիյազովին հարցնում են, թե ինչո՞ւ են իր երկրում ամեն քայլափոխի տնկած իր հսկայական արձանները, Թուրքմենբաշին համեստաբար պատասխանում է. «Ես էլ եմ դրան դեմ: Բայց ի՞նչ անեմ՝ ժողովուրդն ինձ սիրում է»: Հիրավի, Արեւելքում ժողովուրդն իր առաջնորդներին պաշտում է գժվելու չափ: Հայաստանն էլ, որպես Ասիայի անբաժանելի մաս, անձի պաշտամունքի ուղղությամբ

Կրկին՝ ազգովի խնդրելու մասին

Կրկին՝ ազգովի խնդրելու մասին Օգոստոսի 26-ին «Ազատություն» ռ/կ-ով եթեր էր հեռարձակվել հարցազրույց Հայաստանում Իտալիայի դեսպան Պաոլո Անդրեա Տրաբալցայի հետ: Ներկայացնում ենք այդ հաղորդման վերծանությունը: «Մոտ մեկ ամիս առաջ առիթ ենք ունեցել ծանուցելու, որ ամռան առաջին կեսին ՀՀ-ում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանները հանդիպել են Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Այո,- ասում է Հայաստանում Իտալիայի դեսպան

Լավ հնարք՝ վատ խաղի ընթացքում

Լավ հնարք՝ վատ խաղի ընթացքում Հայաստանի համայնքների միության արտահերթ համագումարի վերաբերյալ օրեցօր պարզվում են նոր հանգամանքներ: Անցած ամբողջ շաբաթվա ընթացքում պաշտոնական քարոզչությունը ջանքեր էր գործադրում հարթելու տեղի ունեցածը: Բացատրելի ճիգեր էին, քանզի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իշխանամերձ աղբյուրների վկայությամբ՝ խիստ զայրացել էր, որ վարչապետի եւ կառավարության հասցեին այդ ամբողջ քննադատությունը հնչեց հենց իր ներկայությամբ՝ մի առանձին

«ՍԱԿՐԱՎՈՐԸ ՍԽԱԼՎՈՒՄ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ»

«ՍԱԿՐԱՎՈՐԸ ՍԽԱԼՎՈՒՄ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ» Մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերը երեկ պաշտոնապես հրապարակեցին միավորման համատեղ հայտարարությունը: Դրանով հավաստեցին իրենց «հավատարմությունը պետական ազգային շահերին եւ ժողովրդավարության հիմնարար արժեքներին», նաեւ հայտարարեցին, որ «հաստատակամ են ընտրությունների ընթացքում պաշտպանելու ժողովրդի քվեն, վճռականորեն պայքարելու ընտրակեղծիքների եւ ընտրությունների արդյունքների նենգափոխման ցանկացած փորձի դեմ»։ Միավորումը նպատակաուղղված է՝ դառնալ նախընտրական դաշինք եւ նախագահական

«ՑԱՎԱԼԻ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԿՐԿՆՎԻ 96-Ը»

«ՑԱՎԱԼԻ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԿՐԿՆՎԻ 96-Ը» ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը հույս հայտնեց, որ դա տեղի չի ունենա Սեպտեմբերի 9-ին, ՀՀ ԱԺ-ն կգումարի իր հերթական աշնանային նստաշրջանը: Ինչպես նստաշրջանի, այնպես էլ առաջիկա եռօրյայի օրակարգը հիմնականում ձեւավորված է: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը կարեւորեց նստաշրջանի օրակարգում ընդգրկված եւ ԵԽ-ին անդամակցելիս Հայաստանի ստանձնած պարտավորություններին առնչվող օրինագծերը՝ «Քրեական օրենսգիրք», «ԶԼՄ-ների մասին»

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930