Օրվա լրահոսը
Թե չէ՝ կպայթեցնեին
Թե չէ՝ կպայթեցնեին Մեր օրերում Հայաստանը կարելի է դասել ահաբեկչական գործողություններից զերծ երկրների թվին։ Սակայն դատելով հանրապետության մարզերի, ինչպես նաեւ մայրաքաղաքի բնակիչների՝ «Առավոտին» հղած դիմում-բողոքներից, համոզվում ենք, որ ի տարբերություն երկրագնդի թեժ կետերի, մեր երկիրը գերհագեցած է տեղական նշանակության «ահաբեկիչներով»։ Օրինակ, Կ. Ուլնեցու 3-րդ փակուղու թիվ 2/2 շենքի բնակիչները, ըստ դիմումի, երբ փորձել են կանխել
ԱՄԵՆ ԲԱՆ ՑՈՒՅՑ ԿՏԱ ՄՐՑԱԳՈՐԳԸ
ԱՄԵՆ ԲԱՆ ՑՈՒՅՑ ԿՏԱ ՄՐՑԱԳՈՐԳԸ Իրանի մայրաքաղաքում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի 44-րդ առաջնությունը, որին մասնակցելու է մեր հանրապետության չորս ներկայացուցիչ։ Նրանք են. 55 կգ քաշային, Սիդնեյի օլիմպիական խաղերի 6-րդ տեղը զբաղեցրած, աշխարհի առաջնության (Թուրքիա) 4-րդ մրցանակակիր, երիտասարդների աշխարհի առաջնության երկրորդ մրցանակակիր, Եվրոպայի այդ տարիքային խմբի չեմպիոն Մարտին Բերբերյանը, Արամ Մարգարյանը (60 կգ), որը
Անգլիացիները վախենում են մեր նավերից
Անգլիացիները վախենում են մեր նավերից Գյումրու միջազգային երրորդ բիենալեին հայ մեծ նկարիչների կտավների ցուցասրահում ներկայացված էին նաեւ նավերի մանրակերտությամբ զբաղվող Մհեր Թովմասյանի աշխատանքները։ Դրանք շշերի մեջ պատրաստված նավեր էին։ Հետաքրքիր է, որ ծովեր, նավահանգիստներ Հայաստանը չունի, իսկ նավերն էլ այստեղ շատ քիչ են, ուրեմն որտեղից է նրա մեջ այդ սերը։ Այս երեւույթը հեղինակը բացատրեց նրանով,
ՄԵԿ ՏՈԿՈՍԱՆՈՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՄԵԿ ՏՈԿՈՍԱՆՈՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ Դերասան Ազատ Գասպարյանը հայտարարում է, որ այսօր բեմերում հումորի անվան տակ ընդամենը «լրբություններ ու լաչառություններ» են ցուցադրում։ Ավելին, նրա կարծիքով, օտարամոլությունն այնքան խորն է արմատավորվել մեզանում, որ իրեն էլիտար համարող մի խավ բեմում «ֆրանսիացի մի պոռնիկի տեսնելու համար» պատրաստ է վճարել ավելին ու հայտարարել, թե դա է իսկական արվեստը։ Իսկ դրա
Հայրենիքի գինն արդեն նշանակված է
Հայրենիքի գինն արդեն նշանակված է Մնում է ճշտել գումարի աղբյուրը Կառավարությունն ի վերջո գտավ մեր երիտասարդներին բանակում ծառայեցնելու խնդրի լուծումը՝ արտասահման կրթության մեկնող երիտասարդներից որպես հետդարձի երաշխիք 15000 դոլար գրավ պահանջելով: Եվ որքան էլ զարհուրելի էր «կաշառքով բանակից ազատվելու» պրակտիկան (այդ տեսակետից լրագրողների հարցադրումը ընդունված կաշառքի եւ նախատեսվող յուրահատուկ փրկագնի համեմատական չափի վերաբերյալ շատ դիպուկ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՍԱՂԱՑՐԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՐԱ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՍԱՂԱՑՐԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՐԱ Դատավորն առյուծի կաթ էր խմել 2001թվականի հունիսի 25-ին Ջրվեժում սպանվեց Վաչիկ Մկրտչյանը։ Քրգործ հարուցվեց Գագիկ Հովհաննիսյանի, Դավիթ եւ Սամվել Գրիգորյանների նկատմամբ։ Դատաքննությունը ընթանում էր 2001թ. նոյեմբերի 23-ից Ավան եւ Նոր Նորքի առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Մարտին Կարապետյան)։ Մենք այս սպանությանն անդրադարձել ենք («Լավ է մեկ անմեղ դատվի, քան 40 մեղավոր», 14.08.
50 տոկոս բաժնետոմսերին՝ 50 տոկոս վստահություն
50 տոկոս բաժնետոմսերին՝ 50 տոկոս վստահություն Երբ ընդամենը 1-2 տարի առաջ խոսակցություններ էին գնում, թե Վանաձորի՝ 1998թ. սեփականաշնորհված քիմիական համալիրի բաժնետերերը փոխվելու են («Առավոտ», 27.09.2000թ.), իշխանությունները դա համարում էին «բամբասանք», «թշնամիների» չարակամության արտահայտություն: Բայց ահա, իշխանությունները ապացուցեցին, որ անկրակ ծուխ չի լինում եւ, առանց երկնչելու, վերջերս ստիպված էին հայտարարել, թե քիմիական համալիրի բաժնետոմսերի 50%-ը արդեն
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ Սեպտեմբերից կսկսի գործել հայկական նոր ավիաընկերություն, որի շուկա մտնելը, անկախ մասնագետների գնահատմամբ, ոչ թե կվնասի «Հայկական ավիաուղիների» գործունեությանը, այլ պարզապես վերջակետ կդնի նրա կենսագրությանը։ Հետաքրքիրն այն է, սակայն, որ նույն մասնագետների համոզմամբ, այդ վերջակետը դնելու հարցը վաղուց արդեն հասունացած է, քանի որ «ՀԱՈՒ-ն սնանկ հիմնարկ է, գոյություն չունեցող»։ Ոմանց ներկայացմամբ էլ, «ՀԱՈՒ-ի
ԳԵՂԱՄՅԱՆԸ ԵԿԵԼ ԷՐ ՀՀՇ՝ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ
ԳԵՂԱՄՅԱՆԸ ԵԿԵԼ ԷՐ ՀՀՇ՝ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ Ներկայումս «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իսկ նախկինում ՀՀՇ Մաշտոցի շրջանային կազմակերպության ղեկավար Պետիկ Գեւորգյանը պատասխանել է մեր թերթի օգոստոսի 29-ի համարում տպագրված «Բացահայտում» հրապարակմանը, որտեղ «Արմատ» կենտրոնի քաղխորհրդի անդամ Ստեփան Գրիգորյանը մասնավորապես բացահայտել էր, թե Արտաշես Գեղամյանը 1995-ին ՀՀՇ-ի հետ բանակցությունների եւ մասնավորապես՝ Պետիկ Գեւորգյանի ընդունարանում սպասելու հետեւանքով է
«Աբովյան» հեռուստախմբագրության հայտարարությունը
«Աբովյան» հեռուստախմբագրության հայտարարությունը Ս.թ. օգոստոսի 24-ին մեր նկատմամբ կատարված բռնության առնչությամբ Աբովյանի ՆԳ բաժնի դանդաղկոտ վերաբերմունքը՝ մեզ դատաբժշկական փորձաքննության ներկայանալու համար անհրաժեշտ որոշման տրամադրումը ձգձգելն արդեն իսկ կասկածների տեղիք էին տալիս Աբովյանի ՆԳ բաժնի աչառու վերաբերմունքի վերաբերյալ։ Մանավանդ որ, հեռուստախմբագրության աշխատակիցներիս նկատմամբ բռնություն կիրառած անձնավորություններից մեկը՝ Նվեր Դավթյանը, Աբովյանի քաղաքապետ Կարո Իսրայելյանի բարեկամը եւ, թերեւս,
«Նախագահ դառնալու հնարավորություն չունի»
«Նախագահ դառնալու հնարավորություն չունի» ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը շարունակում է հայտարարություններ անել իր մասին՝ բացառապես իրեն վերագրելով անկախության ձեռքբերումը։ Ընդդիմադիր 16 կուսակցությունների միավորումից հետո, մանավանդ երբ միավորման մաս կազմող կուսակցությունների ղեկավարներից մի քանիսը հայտնեցին, որ Հայրիկյանին չեն կարող ընդունել միավորման մեջ, ԱԻՄ նախագահին այլ բան չէր մնում, քան՝ ասուլիս հրավիրել եւ հայտարարել, թե մտքին կա
«ԴԱՇԻՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ՉՈՒՆԵՆ…»
«ԴԱՇԻՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ՉՈՒՆԵՆ…» Հարցազրույց ՀՀՇ վարչության անդամ, քաղաքական պլանավորման պատասխանատու Տիգրան Հակոբյանի հետ -Այսօր Հայաստանի մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր պաշտոնապես կհայտարարեն իրենց միավորման մասին։ Միավորման մասին հայտարարությունն անլեգալ արդեն շրջանառության մեջ է, թերեւս դուք եւս ծանոթ եք եւ որոշակի գնահատական ունեք ընդդիմադիր կուսակցությունների միավորման վերաբերյալ։ – Ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի ստեղծել դաշինքներ
«Ի՞ՆՉ ԵՔ ԱՆՈՒՄ, ՈՐ ՖՈՒԿ ՉԼԻՆԵՔ»
«Ի՞ՆՉ ԵՔ ԱՆՈՒՄ, ՈՐ ՖՈՒԿ ՉԼԻՆԵՔ» Երեկ Մամուլի ազգային ակումբում «Միասնություն» խմբակցության ղեկավար եւ ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանին հարցրեց լրագրողներից մեկը: Զրույցն ընթացավ, այսպես ասած՝ թեժ թեմաների շուրջ: Առաջինը կուսակցությունների նորաստեղծ միավորումն էր: «Երկու տարուց ի վեր այս կուսակցություններն անընդհատ միավորվում են, հետո պասիվանում, նորից միավորվում: Հնչեղ է 16 թիվը,- այսպես գնահատեց այդ միավորումը
«Հայկական ընտանիքում երեխան միայն սպառող է»
«Հայկական ընտանիքում երեխան միայն սպառող է» «Մենք դեռ շատ բան պիտի անենք ուսուցչին փոխելու համար՝ եւ նրա գիտելիքների զարգացման, խորացման իմաստով, եւ նրա դերը փոխելու իմաստով: Մինչեւ հիմա մենք ունենք ուսուցիչներ, որոնք ավելի շատ հրամայական տոնով են աշխատում8230»,- խոսելով դպրոցի դեռեւս անլուծելի խնդիրների մասին՝ նշեց ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանը՝ երեկ «Հրատապ թեմայի» շրջանակներում Մամուլի ազգային
ԱՆՏԵՍՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
ԱՆՏԵՍՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ 1988թ. դեկտեմբերի երկրաշարժի ժամանակ, ինչպես աղետի գոտու բոլոր վայրերում, այնպես էլ Լոռու մարզի Ստեփանավանի շրջանի Ագարակ գյուղում, ավերվեցին բնակելի տներ, դպրոցը եւ մանկապարտեզը։ Գյուղացիների ջանքերով կառուցվեցին փայտաշեն դպրոց եւ մանկապարտեզ։ Մոտ տասներեք տարի երեխաները սովորեցին այդ փայտաշեն դպրոցում։ 2001թ. վերջապես շահագործման հանձնվեց նորակառույց դպրոցը, սակայն փոխարենը մի քանի տարի առաջ փակվեց մանկապարտեզը։ Եվ
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ «ԱՆԱՊԱՀՈՎ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ «ԱՆԱՊԱՀՈՎ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Վանաձորի քաղաքապետարանը աջակցություն է ցուցաբերում սոցիալապես անապահով կուսակցություններին, ինչը պարզվեց, երբ ծանոթացանք ԱԻՄ-ի Լոռվա մարզային կառույցի մեկ տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությանը։ Այնտեղ ասվում է. «Նախնական պայմանավորվածություն ունենք քաղաքապետարանի հետ՝ չեղյալ համարելու ԱԻՄ-ի Լոռու ՄԿ գրասենյակի վարձավճարի մոտ 400.000 դրամ պարտքը եւ կնքելու նոր պայմանագիր՝ ցածր վարձավճարով»։ (Հնարավոր է, որ քաղաքապետարանը զիջել է
ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱՎ
ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱՎ Ճիշտ է, սեպտեմբերի 17-ին մեկնարկող ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում Հայաստանը չունի իր ներկայացուցիչը, սակայն մեր ֆուտբոլասերներին նույնպես անչափ հետաքրքրում է այդ հեղինակավոր մրցանակի համար պայքարի հետագա ընթացքը։ Օրերս ՈՒԵՖԱ-ի անցկացրած վիճակահանության արդյունքներով պայքարը շարունակող 32 ակումբները բաժանվեցին ութ խմբի՝ յուրաքանչյուրում չորսական թիմ։ Ըստ կանոնակարգի, խմբերում երկու առաջին տեղեր զբաղեցնողները կանցնեն երկրորդ
Անազնիվ մրցակցությունը խանգարում է ՀՖՆ-ին
Անազնիվ մրցակցությունը խանգարում է ՀՖՆ-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի վերանորոգման պատճառով ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 8-ին Կինոյի տան սրահում կբացի իր 2002-03թթ. համերգաշրջանը՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին։ 1941թ. հիմնադրված Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը իր համերգային գործունեությունը սկսել է ֆիլհարմոնիայի փոքր, այսօր՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ 1953-ից սկսվել են համերգները Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում եւ 80-ականների սկզբին է միայն
ՄԵՐ ՎԱՂՆ՝ ԱՅՍՕՐ
ՄԵՐ ՎԱՂՆ՝ ԱՅՍՕՐ Հայաստանը իր հող-պետությամբ ու ոգի-ազգությամբ մեկ եւ միասնական՝ այսօր վերապրում է իր հին ու նոր պատմության նախախնամած քննությունը: Վերապրում է՝ աշխարհերեսից վերանալու պարբերական հավանականություններին հակառակ: Վերապրում է՝ ի հեճուկս չարակամության ամեն դասի եւ վասն վերջապես ծագող լույսին վաղվա: Հառնող երկրի մեր հավատամքը կյանքի կկոչենք միասին՝ հենց այստեղ եւ այսժամ: Հաջորդ սերնդին չենք
Առանց լրացուցիչ մրցույթների
Առանց լրացուցիչ մրցույթների ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի երեկ հրավիրած մամուլի ասուլիսը նվիրված էր ընդունելության քննություններին եւ ամփոփիչ բնույթ ուներ, քանի որ լրատվամիջոցներն արդեն հանգամանորեն անդրադարձել էին քննությունների մանրամասներին, ինչից էլ ընդհանուր առմամբ նախարարը գոհ էր: Նախ նշվեց, որ այս տարի դիմորդների թիվն անցյալ տարիների հետ համեմատելի էր, եւ նորություն համարվեց այն, որ այս տարի մեծացել
ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՎՈՐԻՆ
ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՎՈՐԻՆ Արմեն Բեջանյանի, Կարեն Զաքարյանի, Մանվել Ասատրյանի, Արամ Աղաբաբյանի եւ Արթուր Յազչյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննության լուսաբանման 7 ամիսների ընթացքում այդպիսի լարվածություն չէր եղել Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում։ Դատական նիստը դեռ չսկսված, սպառնալիք տեղաց նախ դատավոր Իսկուհի Վարդանյանի հասցեին՝ ամբաստանյալներից մեկի հարազատի կողմից («Եթե արդար դատավճիռ չլինի՝ գլուխդ կկոտրեմ»), ապա մեղադրող
Տնտեսությունը՝ աճում, աղքատությունն ավելանում է
Տնտեսությունը՝ աճում, աղքատությունն ավելանում է «Ով էնպիսի սուտ ասի, որ ասեմ՝ սուտ է, թագավորությանս կեսը կտամ» հեքիաթի տարբերակով՝ վերջերս պաշտոնական լրատվությամբ գնաց այն միտքը, թե Վանաձորում 35% տնտեսական աճ կա։ Այս մասին հավաստել են Վանաձորի իշխանությունները՝ ՀՀ նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում կայացած խորհրդակցությունում, ինչը լուսաբանվեց հանրապետական հեռուստաալիքներով։ Ո՞ր թվի համեմատությամբ, ո՞ր կիսամյակի կամ
ՆՐԱՆՑ ԼՌԵԼՈՒ ՊԱՏՃԱՌԸ
ՆՐԱՆՑ ԼՌԵԼՈՒ ՊԱՏՃԱՌԸ Ձեր թերթի ս.թ. փետրվարի 28-ի համարում տպագրվել էր մեր՝ «Կրեդիտ-Սերվիս» բանկի ավանդատուների բաց նամակը՝ ուղղված ՀՀ նախագահին։ Գոհունակությամբ նշում ենք, որ հրապարակումից հետո բավականին դրական տեղաշարժեր են եղել։ Մարտի կեսից սկսվեց մինչեւ 1000 դոլար ավանդների մարումը։ Մեզ ընդունեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ա. Թումանյանը, Կենտրոնական բանկի խորհրդի կողմից մեզ պարբերաբար տեղեկություն է
ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՎԵԼ Է Երեւանում Ռուսաստանի դեսպանատան կողմից Հայաստանի քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է: Ինչպես այսօր ԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցին հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի պետ Վլադիմիր Խրուլեւը, դադարը պայմանավորված է Ռուսաստանի քաղաքացիության ընդունման մասին նոր օրենքի իրականացման վերաբերյալ դրույթի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան սպասումով: Հիշեցնենք, որ 2002 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵՔ ՍՑԵՆԱՐ
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵՔ ՍՑԵՆԱՐ Ընդդիմադիր 16 կուսակցությունները չեն մոռացել, որ իրենց պատգամավոր ներկայացուցիչները դեռ ԱԺ նախորդ նստաշրջանում նախագահ Քոչարյանին սպառնացել էին խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին նիստին դարձյալ բարձրացնել վերջինիս պաշտոնանկության հարցը օրակարգում ներառելու խնդիրը: Մեր աղբյուրների պնդմամբ, նրանք արդեն այսօր մտմտում են ԱԺ առաջիկա նիստում իրենց անելիքի՝ նախագահ Քոչարյանի պաշտոնանկության հարցն օրակարգում պնդելու եւ քննարկելու
Դատարկ դահլիճի առջեւ
Դատարկ դահլիճի առջեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանն, ըստ ամենայնի, դատարկ դահլիճի առջեւ է երեկ հրապարակել իր վճիռը՝ «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» սպառողների հայցը մերժելու վերաբերյալ։ Վճիռը հրապարակել է առանց որեւէ հիմնավորման՝ ամբողջական տեքստը կլինի մեկ շաբաթվա ընթացքում։ Դատավարության մասնակիցները վաղօրոք, ի նշան բողոքի, լքել էին դատարանի դահլիճը, երբ դատավորը
Նորի՞ց ական
Նորի՞ց ական Ընդդիմադիր դաշտում գործող թվով 16 կուսակցություններ, որոնց մեծամասնությունը սոցիալիստներ են, համատեղ հայտարարություն ստորագրեցին՝ հերթական անգամ ազդարարելով, թե վճռականորեն մերժում են Ռոբերտ Քոչարյանի եւ նրա վարչախմբի իշխանությունը: Իշխանափոխությունը կենսական անհրաժեշտություն համարող կուսակցությունները, որոնց մի որոշակի հատվածի ընդդիմադիր լինելը խիստ հարաբերական է, որովհետեւ նրանցից շատերը իշխանությունների հետ պոտենցիալ «բարիշողներ» են, ի դեմս իրենց առաջնորդների՝ նաեւ
ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄՏԵԼ Է ՎԱԶՔՈՒՂԻ
ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄՏԵԼ Է ՎԱԶՔՈՒՂԻ Նախագահի վազքուղուն զուգահեռ «Այն ընտրությունը, որ ես կանեմ, այն խոսքերը, որ ես կասեմ, վստահ եղեք, կլինի ի շահ պետության։ Պե՞տք է այսօր, որ մենք հեղափոխություն անենք, ջարդենք ապակիները, 15-20 տարի հետ ընկնենք։ Պետք չի։ Ուրեմն ես դրա կողմնակիցը չեմ։ Պե՞տք է, որ այսօր մենք խառնենք մեր երկիրը։ Երբեք ոչ։ Մի
Ո՞ՒՐ Է ՆԱՅՈՒՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ
Ո՞ՒՐ Է ՆԱՅՈՒՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» սպառողների դատավարությունն առիթ դարձավ անդրադառնալու այս պատմության մեջ արդարադատության նախարարության դերակատարությանը։ Հիշեցնենք, որ երբ սպառողներն իրենց հայցադիմումում որպես պատասխանող ներառել էին նաեւ արդարադատության նախարարությունը, վերջինս գրությամբ դատարանին հայտնել էր, թե «անպատշաճ պատասխանող» է։ Այս գրությունը դատավարության մասնակիցները գնահատել էին իբրեւ «ձեռքերը լվանալու» փորձ։ Այսպես, «Հանրապետություն» կուսակցության
ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին Անկասկած, Դուք լավատեղյակ եք Հայրենակցական միությունների գործունեության պատմությանը։ Կազմակերպվելով անցյալ դարի սկզբին, հայրենիքից հեռու հիմնադրված գաղութներում՝ զբաղվելու բնօրրան-քաղաք-գյուղի կրթաբարեգործական բնագավառներով, նրանք Մեծ եղեռնի իրադարձություններից հետո դարձան բնօրրանից քշված եւ վերապրած թափառական հայրենակիցներին համախմբող հավաքատներ, ազգապահպան օջախներ՝ միությունների կողմից հիմնադրված բնակավայրերով, եկեղեցիներով, դպրոցներով, վերածնված նոր սերնդով՝ ձեւավորելով Սփյուռքը։ Հայրենակցական


















































