Օրվա լրահոսը

Խոսքի ազատություն ՀՀ-ո՞ւմ

Խոսքի ազատություն ՀՀ-ո՞ւմ Արարատի գործը կասկածներ է հարուցում Մի քաղաքագետ Երեւանում ասում է, որ ՀՀ Սահմանադրության մի հոդված իրավունք է տալիս կառավարությանը սահմանափակել խոսքի ազատությունն այն աստիճան, որ դա հակասում է հանրապետության ժողովրդավարական կարգավիճակին: Այդ նույն քաղաքագետը, որ Հայաստանի ամերիկյան համալսարանի հասարակական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն դոկտոր Լուսիկ Դանիելյանն է, նշում է, որ Սահմանադրությամբ տրված իրավունքները

Ե՛Վ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ, Ե՛Վ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԱԲԻՆԵՏ

Ե՛Վ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ, Ե՛Վ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԱԲԻՆԵՏ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Խորեն Սարգսյանը օրերս է վերադարձել իր հայրենի Մարտունու շրջանի Ծովինար գյուղից, եւ վերադարձել է այն հաստատ համոզմամբ, որ. «եթե առաջ ես ասում էի, որ ժողովուրդը գուցե 2 տոկոսի ձայն տա հանրապետության նախագահին, հիմա համոզված ասում եմ (եղել եմ երկու շրջանում), որ իմ այցելած երկու շրջաններից գեթ

ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ

ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» նախաձեռնության նախահայր Աղասի Արշակյանը միանգամայն կիսում է Բելառուսի նախագահի՝ մարզի կարգավիճակով ՌԴ-ին միանալու առաջարկի մերժումը։ Սակայն, ըստ նրա, «մերժվել է միություն ստեղծելու առաջարկվող ճանապարհը», մինչդեռ «գործընթացը շարունակական բնույթ է կրում» եւ պարոն Արշակյանը միանգամայն համոզված է, որ «վաղ թե ուշ միությունը լինելու է», ընդ որում՝ «հավասարության սկզբունքով»։ Իսկ ՌԴ նախագահի նման դիրքորոշումը

Անցան հիշարժան օրերը

Անցան հիշարժան օրերը «Առավոտ» թերթում տպագրված «Միթե մոռացվել են նրանք, ում մենք պարտական ենք» հոդվածը հավանաբար շատերի մեջ արթնացրեց մեռած հույսի նշույլ, հավատ, բորբոքվեցին կրքեր։ Հոդվածը վերաբերում էր դատապարտյալ ազատամարտիկներին, որոնց նկատմամբ չէր կիրառվել ՀՀ քրօրի 40-րդ հոդվածը, որոնք չէին դիմել ՀՀ նախագահին ներման խնդրագրով։ Կային հավաստի տեղեկություններ, որ ԵԿՄ վարչությունը, գեներալ172լեյտենանտ Մ. Գրիգորյանի նախաձեռնությամբ,

Ջրի մոտ՝ ջրի կարոտ

Ջրի մոտ՝ ջրի կարոտ Երեւան-Սեւան ձգվող երկար ու քարուքանդ ճանապարհը վերանորոգվում է «Լինսի» հիմնադրամի միջոցներով։ Այն արագ թափով ընթանում է այս օրերին։ Անշուշտ, դրա կարիքն ունի նաեւ դեպի Գեղարքունիքի մարզկենտրոն՝ Գավառ տանող անմխիթար ավտոճանապարհը։ Մարզպետ Վ. Հակոբյանը հայտնեց, որ այսօր մարզում ապրում է շուրջ 270 հազար մարդ։ Շատ ավելի փոքր թվեր են նշում տարբեր բնակավայրերի,

«ԱրմենՏել»-2

«ԱրմենՏել»-2 Կամ վաճառքի է հանվել անկախությունը ՀՀ կառավարությունը նորից փորձում է վաճառել էներգետիկ բաշխիչ ցանցերը՝ այս անգամ ինչ-որ անհայտ բրիտանական ֆիրմայի։ ԲԷՑ-երին ավելացվում են այլ կարեւորագույն էներգետիկ օբյեկտներ՝ «գործարքի գրավչությունը բարձրացնելու նպատակով»։ Ընդդիմացողներին էլ մեղադրում են, որ նրանք դեմ են սեփականաշնորհմանը, շուկայական հարաբերություններին, նոր ներդրումներին եւ այլն։ Դասագրքային ճշմարտություն է, որ սեփականաշնորհումը չպետք է լինի

ԿԵՉԱՌԻՍԻ ՀԱԶԱՐԱՄՅԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԿԵՉԱՌԻՍԻ ՀԱԶԱՐԱՄՅԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ Առաջին իմաստուն քայլը, որ ձեռնարկեցին Խաղբակյանները իրենց տիրապետության տակ անցած Կեչառիսի վանքում, Գավիթ-ժամատան կառուցումն էր: Այն իրականացվեց 12-րդ դարի վերջերին եւ 13-րդ դարի սկզբներին` մեկընդմիշտ շեշտելով վանքի հայադավան բնույթը, քանզի ուղղափառ վանական համալիրներում բացակայում է Գավիթ-սրահների այս օրինակը: Սկիզբը՝ նախորդ համարում: Ժամանակագրական կարգով հաջորդը Սուրբ Կաթողիկե եկեղեցին է՝ կառուցված մինչեւ 1214թ.: Այն

Ապահովել «խիստ» ստուգում

Ապահովել «խիստ» ստուգում Հայոց լեզվի առարկայական հանձնաժողովների նախագահները հայտարարում են, թե գործող շտեմարանը շատ հեշտ է, որի պատճառով գնահատականները շատ բարձր են։ Բայց որքան էլ զարմանալի է, իրենք էլ են ամբողջ հանձնաժողովով հանդերձ երբեմն սխալվում եւ դիմորդների միանգամայն ճիշտ լուծումները սխալ համարում։ Դրա հետեւանքով ոմանք կարող են բուհ չընդունվել կամ անվճարի փոխարեն վճարովի անցնել։ Հետեւաբար,

ԲՈԼՈՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԻ ԿԱՐԾԻՔԸ

ԲՈԼՈՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԻ ԿԱՐԾԻՔԸ Բացի սկզբնաղբյուրից Համընդհանուր քաղաքական նիրհի մեջ սկուտեղի վրա մատուցվեց «ԱԺ պատգամավոր Գեւորգ Հակոբյան-Երեւանի ՆԳ վարչության պետ Աշոտ Գիզիրյան» միջադեպը։ Թուղթ ու գիր անելով էլ քաղաքական իդիլիան նման ձեւով չէր ալեկոծվի։ Խոսափող- գրիչներն անմիջապես գործի դրվեցին։ Միջադեպ-հենքը կար, այն ներկայացվեց էլեկտրոնային հզոր խոշորացույցով՝ տասնապատիկ, հարյուրապատիկ մեծ։ Առիթը բաց չթողեցին նաեւ քաղաքական

Մրցանակ՝ ցածր վարձատրվելու համար

Մրցանակ՝ ցածր վարձատրվելու համար 2002թ. հուլիսի 14-ին BIO (բիզնես նախաձեռնությունների տնօրինություն) միջազգային կազմակերպության ամենամյա գագաթնաժողովին, «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն 163 երկրների թվում արժանացել է աշխատանքի գերազանց որակի ճանաչման «Ոսկե» կատեգորիայի միջազգային մրցանակի եւ դիպլոմի։ Այդ, նաեւ մետրոպոլիտենի տնօրինության համար «մեծ անակնկալը» առիթ էր դարձել մամուլի ասուլիս հրավիրելու։ BIO-ի մրցանակաբաշխության նպատակը, ըստ մետրոպոլիտենի տնօրեն

«ՄԵ՜Ծ ՍԻՐՈՎ ԵՎ ՄԻԱՅՆ ԳՐԱՎՈՐ»

«ՄԵ՜Ծ ՍԻՐՈՎ ԵՎ ՄԻԱՅՆ ԳՐԱՎՈՐ» ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է այսպես պատասխանել «Առավոտի» եւ «Հայկական ժամանակի» հարցերին։ Պարոն Սարգսյանն այնքան հաստատակամ ասաց այս մասին, որ թվում է, թե այդ երկու թերթերի թղթակիցների հարցերին գրավոր մեծ սիրով պատասխանելը ՀՀ բանկային համակարգի փրկության ծրագրի կետերից է։ Ծրագրի մյուս կետերը, որոնք վերնագրված էին Հայաստանի բանկային համակարգի

Երիտասարդնե՛ր, ովքե՞ր են ձեր առաջնորդները…

Երիտասարդնե՛ր, ովքե՞ր են ձեր առաջնորդները… Այս հարցը վերջերս արդիական դարձավ՝ պայմանավորված, այսպես կոչված, «կազմակերպված» երիտասարդության ներկայացուցիչների հետ Հայաստանի իշխանությունների եւ, հատկապես, նախագահի ցուցաբերած անթաքույց մտերմությամբ։ Իսկ այս մտերմությունը, ինչքան էլ զարմանալի է, դրված է շատ գործնական հիմքերի վրա։ Բավական է միայն հիշել նախագահի վերջին նշանակումները, օրինակ, Քաղաքացիական ծառայության խորհրդում եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Հնչեցին այնպիսի

ՆԳՆ-Ի ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՑՈՒՑԱԿԸ

ՆԳՆ-Ի ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՑՈՒՑԱԿԸ Ո՞ւմ ձեռքին են Երեւանի կենտրոնական հատվածների, այգիների սրճարանները։ Ո՞վքեր կարող են այդ տարածքներում սրճարաններ ձեռք բերել, աշխատեցնել։ Այս եւ այլ հարցերին նկարագրական պատասխան է տալիս մի հանճարեղ փաստաթուղթ-ցուցակ, որը իր ստորագրությամբ վավերացրել է Կենտրոնական ՆԳ բաժնի պետ, միլիցիայի փոխգնդապետ Ա. Զ. Միրիջանյանը։ Ցուցակը՝ Կենտրոնական ՆԳ բաժնի վարչական տարածքի այգիներում գործող բացօթյա սրճարանների

«ՀԵՏԱՐՔԻՐ ԽԻՆԴԻՐ»

«ՀԵՏԱՐՔԻՐ ԽԻՆԴԻՐ» Արձակուրդ մեկնելուց առաջ «Առավոտի» վերջին՝ հուլիսի 27-ի համարում տպագրել էինք նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանի պատասխանները մեր մի քանի հարցերին: Այժմ, ինչպես եւ խոստացել էինք՝ մեկնաբանությունները: ՀՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի, առաջիկա ընտրություններում արտերկրի ազդեցության եւ Սերժ Սարգսյան-ՀՅԴ հարաբերությունների մասին հարցերը ծագել էին ոչ այնքան քաղաքական զարգացումների, որքան մամուլում եղած հրապարակումների առիթով։ Առաջին հարցադրումը,

ԱՆՎԵՐՋ ՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

ԱՆՎԵՐՋ ՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ Ծառայողական պարտականությունների բերումով դիվանագետները իրենց կյանքի մեծ մասը անց են կացնում տարբեր երկրներում։ Տարիներ շարունակ ապրելով մեր կողքին, մենք գրեթե չենք իմանում, թե, ի վերջո, ինչպես են նրանք իրենց զգում մեր երկրում, որքանով են առնչվում մեր սովորույթներին ու ապրելակերպին։ Դիվանագետներին բացահայտելու նպատակով էլ կփորձենք «Առավոտի» էջերում անկեղծ զրույցի հրավիրել նրանց։ Բոլորովին

Բացարկի հիմքերը

Բացարկի հիմքերը «Մարդու անձեռնմխելիությունը չպաշտպանած, ոտնահարած, խախտած դատավորը չի՛ կարող լինել խոսքի ազատության պաշտպան»,- Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի վերաբերյալ «Առավոտին» օրեր առաջ ասել էր Աշոտ Բլեյանը։ Հաջորդ օրերին նա, Արտակ Զեյնալյանն ու Վիգեն Խաչատրյանն այս դատավորին պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմեցին պետական տարբեր ատյաններ։ Օգոստոսի 14-ին Ռուբեն Ներսիսյանին կրկին հայտնեցին բացարկ,

ՀՀԿ-Ն ԱՐՀԱՄԱՐՀԵՑ ԺՈՂՈՎՐԴԻ ՔՎԵՆ

ՀՀԿ-Ն ԱՐՀԱՄԱՐՀԵՑ ԺՈՂՈՎՐԴԻ ՔՎԵՆ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձեւավորումը, ըստ նոր ընդունված «Ընտրական օրենսգրքի», առաջին հայացքից աննկատ անցավ, քանի որ տպագիր մամուլն արձակուրդում էր, հեռուստաընկերություններն էլ զուտ պաշտոնական տեղեկատվություն էին հաղորդում։ Սակայն ՀԺԿ նախորդ օրվա հայտարարությունը ցրեց կասկածները, թե ԿԸՀ ձեւավորումը միայն իշխանությանն է հետաքրքրում։ Իրականում, ինչպես նշված էր ՀԺԿ հայտարարության մեջ, ՀՀԿ-ն, քողարկվելով նոր Ընտրական

ՀՈՒՆԱՆՅԱՆԸ «ՀԱՄԱԿՐՈՒՄ» ԷՐ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ

ՀՈՒՆԱՆՅԱՆԸ «ՀԱՄԱԿՐՈՒՄ» ԷՐ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ «Չորրորդ իշխանություն» թերթը հրապարակել է Լոս Անջելեսի «Վարագույր» հեռուստաժամին Հայաստանի ազգային հեռուստատեսության նախկին աշխատակից Տիգրան Նազարյանի հարցազրույցը, սակայն այդ հրապարակումից դուրս են մնացել, մեր կարծիքով, բավական ուշագրավ հատվածներ, որոնք եւ ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը։ 5-րդը ԱԱՆ-ի՞ց Ավելի քան 1 ժամանոց հարցազրույցի վերջում վարողը՝ «Վարագույր» հեռուստաժամի տնօրեն Ռուդիկ Հովսեփյանն ասում է Տիգրան

Լայնացնում ենք, որ նեղացնե՞նք

Լայնացնում ենք, որ նեղացնե՞նք Խանջյան փողոցի վերակառուցման աշխատանքներում թույլ է տրվում ակնառու եւ կոպիտ սխալ, որը հետագայում պատճառ է դառնալու ավտոտրանսպորտային լուրջ պատահարների։ Հարցը հետեւյալն է։ Սայաթ-Նովա եւ Խանջյան փողոցների մերձակայքում կառուցվող սրճարանի համար մերձմայթյա ավտոկանգառներ ստեղծելու նպատակով, հենց խաչմերուկին պատկանող հատվածում երթեւեկելի մասը նեղացվել է 3 մետրի չափով։ Ավելին, այդ նեղացումը տարածվել է նաեւ

ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԵՑ ԵՐԵՎԱՆՈ՞ՒՄ

ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԵՑ ԵՐԵՎԱՆՈ՞ՒՄ Երեկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում Հայաստանի նախորդ առաջնության 3-րդ մրցանակակիր Երեւանի «Սպարտակը» ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության մեկնարկային տուրում ընդունեց Շվեյցարիայի «Սերվետին» ու տանուլ տվեց 0։2 հաշվով։ Լրագրողի մասնագիտությունը ոչ միայն աշխարհի հինգ ամենավտանգավոր աշխատանքներից է, այլեւ ամենապատասխանատուն ու ամենաանշնորհակալը։ Մի կողմից՝ գրիչ վերցնելով, մտածում ես, որ պարտավոր ես գրել ճշմարտությունը, մյուս կողմից՝

Կեչառիսի հազարամյա խորհուրդը

Կեչառիսի հազարամյա խորհուրդը 2003 թվականին նշվելու է Կեչառիսի վանքի 1000-ամյակը: Տպագրելով այս հոդվածը, «Առավոտը» հույս ունի, որ այն քննարկում (կամ գուցե բանավեճ) կխթանի այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է նշվի այդ տարելիցը: Այսօրվա Հայաստանի Հանրապետության ուղիղ աշխարհագրական կենտրոնում, Բարձրյալի ամենահաս օրհնությամբ ժամանակների դաժան փորձությունները հաղթահարած եւ գոյատեւման կենսափիլիսոփայությամբ լեցուն 21-րդ դարն է թեւակոխել Կեչառիսի

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԱԿՈՒՈՒՄ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԱԿՈՒՈՒՄ Ճանաչված դերասան Կարեն Ջանիբեկյանը համոզված է, որ ինտելիգենցիան, մասնավորապես մշակույթի գործիչները, այսօր իրենց հոգիները վաճառել են սատանային։ Ըստ նրա, ամեն մեկն իր համար մի-մի «կերաման» է գտել ու ապրում է։ «Հիմա նրանք էլ չեն խոսում ժողովրդի մասին։ Էլ ամպագոռգոռ բառեր չեն ասում։ Մի՞թե կարելի է տարիներ շարունակ գոռալ ու ոչինչ չանել։ Եվ ի՞նչ

ԺՆԵՎՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԺՆԵՎՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ամեն անգամ, գտնվելով Հայաստանից դուրս, ակամա փորձում ես տեղեկանալ տվյալ երկրում հանգրվանած մեր հայրենակիցների նիստուկացի, զբաղմունքի, հայկական եկեղեցի ունենալու մասին եւ ընդհանրապես զգալ, թե որքանով է հայկականը պահպանվում օտար ափերում: Շվեյցարիայում հայերը հաստատվել են ջարդից հետո: Նրանք եղել են ցեղասպանությունից մազապուրծ եղած 10 տարեկան որբեր: Արմատներ գցելով օտար ափերում, հետագայում դարձել են

Ապօրինաշինությունը՝ գործողության մեջ

Ապօրինաշինությունը՝ գործողության մեջ Արդեն մի քանի տարի է՝ Վանաձորում հաջողությամբ շարունակվում եւ առավել կատարելագործվում է ճարտարապետական ձեւախեղումների, ապօրինաշինությունների բուռն գործընթացը։ Իբրեւ «գործարարություն» կամ «տնտեսական բարեփոխումներ» ներկայացվող այդ գործընթացից այն տպավորությունն է ստեղծվում, թե որոշ «գործարարներ» փողի շատությունից չգիտեն, թե ինչ անեն եւ պարզապես տառապում են որեւէ տարածք գրավելու, քարուքանդ անելու մարմաջով։ Իսկ նրանք, ովքեր էլ

«ԱՐՄԵՆԻԿՈՒՄԸ» ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ

«ԱՐՄԵՆԻԿՈՒՄԸ» ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ «Արմենիկումի» շնորհիվ փրկված նոր անձանց հետ կապված նորություն չեմ կարող հայտնել»,- երեկ ողջ հայ ժողովրդին տխրեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը, որն իր արձակուրդն ընդհատել, ներկայացել էր կառավարության հերթական նիստին ու բրիֆինգին։ Պարոն Մկրտչյանը չնկատեց, որ իր այս հայտարարությամբ նա միաժամանակ հիասթափեցրեց միջազգային հանրության անբաժանելի մասը կազմող միլիոնավոր հիվանդներին ու նրանց

ՀԺԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

ՀԺԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է Նախագահական, խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրեին ՀՀ իշխանությունների բացահայտ ճնշմամբ՝ Ընտրական օրենսգրքում օրինախախտումներով փոփոխություններ կատարվեցին, ինչի հետեւանքով ոչ միայն խախտվեց ԱԺ համամասնական եւ մեծամասնական տեղերի քանակի շուրջ քաղաքական ուժերի միջեւ կայացած համաձայնությունը, այլեւ ընտրական հանձնաժողովների ձեւավորման իրավունքը տրվեց ԱԺ-ում ներկայացված խմբակցություններին։ Այդ առիթով ստիպված ենք եւս մեկ անգամ հիշեցնել, որ «Միասնություն»

«Բազարները» կսկսվեն աշնանը

«Բազարները» կսկսվեն աշնանը Նախագահական ընտրությունների օրն արդեն հայտարարված է՝ 2003-ի փետրվարի 19-ը, սակայն նախագահ Քոչարյանը՝ անկախ ընտրությունների արդյունքից, իր լիազորությունները պետք է շարունակի մինչեւ ապրիլի 9-ը՝ իր լիազորությունների անցման հնգամյակի օրը։ Այնպես որ, չպատճառաբանված է որոշ գործիչների լավատեսությունը (կամ՝ ուրիշների հուսահատությունը), թե նախագահի լիմիտը սպառված է եւ ամենամեծ ցանկության դեպքում անգամ Ռոբերտ Քոչարյանը չի կարող

Ծեծվիր առանց վրեժխնդրության

Ծեծվիր առանց վրեժխնդրության Թե ինչպես եւ ինչու է Աշոտ Գիզիրյանին ՆԳՆ 6-րդ վարչության պետ նշանակելը «քաղաքական լուծում», միայն Գալուստ Սահակյանին է հայտնի։ Սահմանադրության խախտման օրինակները մեզանում այնքան են շատացել (երկրի նախագահից սկսած), որ այլեւս գնահատականներ չեն տրվում եւ մի տեսակ տարօրինակ է թվում, որ կարելի է նաեւ Սահմանադրությունը չխախտել։ Գիզիրյան- պատգամավոր Հակոբյան միջադեպը թեպետ ոչ

«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ԼԱՅՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է»

«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ԼԱՅՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է» «Միջազգային համաներում» («Amnesty International») կազմակերպության պաշտոնյան պարզաբանումներ է ներկայացրել ահաբեկիչ Նաիրի Հունանյանին քաղբանտարկյալ ճանաչելու առնչությամբ։ Ամիսներ առաջ հայտնել էինք մեր ընթերցողներին, որ «Միջազգային համաներում» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի գծով տնօրենի պաշտոնակատար Նիկոլա Դաքուորթը հայտարարել էր. «Մենք կարծում ենք, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը տեղավորվում է քաղաքական բանտարկյալների մեր սահմանման շրջանակներում, քանի որ

«ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԵՆ ՏԱԼՈՒ»

«ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԵՆ ՏԱԼՈՒ» Հարցազրույց նախկին արտգործնախարար Վահան Փափազյանի հետ – Պարոն Փափազյան, վերջին հանդիպումից հետո, հերթական անգամ կրքերը բորբոքվեցին եւ տարաբնույթ հայտարարություններ հնչեցին։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն կարծիք հայտնեց՝ թե՛ այդ հանդիպումը, թե՛ դրանից առաջ կայացած եւ հետո կայանալիք բոլոր հանդիպումներն էլ անպտուղ են եւ, ըստ էության,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930