Օրվա լրահոսը
ՄԻ ԾԱՂԿՈՎ ԳԱՐՈՒՆ ՉԻ ԳԱ
ՄԻ ԾԱՂԿՈՎ ԳԱՐՈՒՆ ՉԻ ԳԱ Կամ հաղթանակ, որը մտորելու տեղիք է տալիս Անցկացրած ութ հանդիպումներում ցույց տալով հարյուր տոկոսանոց արդյունք, «Փյունիկը» 24 միավորով վերստին բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ Հանրահայտ ճշմարտություն է, որ ֆուտբոլը գեղեցիկ է գոլերով։ Այս ճշմարտությունը վիճարկելու մտադրություն չունեմ։ Սակայն «Փյունիկի» պարագայում հաղթանակները, որոնք որպես կանոն լինում են խոշոր հաշվով, մասնավորապես ինձ,
Արվեստը պե՛տք է հովանավորվի
Արվեստը պե՛տք է հովանավորվի Երեք պետական բուհերի ռեկտորները գտնում են, որ անվճար տեղերն անհրաժեշտ է ավելացնել։ Նրանք նաեւ պնդում են, որ տարեցտարի կրճատվող պետպատվերի տեղերի պատճառով շնորհալիները զրկվում են արվեստի բուհերում ուսանելու հնարավորությունից։ Երեւանի թատերական եւ կինոարվեստի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Սոս Սարգսյան: – Բոլոր ժամանակների եւ այսօրվա համար կասեմ հետեւյալը՝ թատրոնի, կինոյի համար գլխավորը
ՇԱ՜Տ ՀԻՆ «ԲԱԶԱՌ»
ՇԱ՜Տ ՀԻՆ «ԲԱԶԱՌ» «Խառոշիները» ներթափանցել են Կարմիր բլուր «1991-ից Կարմիր բլուր հնավայրի դեմ հողազավթման մի ահռելի արշավանք է սկսվել։ Դեռեւս լիովին չպեղված պատմական այդ տարածքում (մոտ 2 հա-ի չափով) ապօրինի գերեզմանահատկացումներ են կատարվել», – այս մասին «Առավոտին» տեղեկացրեց Էրեբունի թանգարանի տնօրեն Սուրեն Մալխասյանը։ Ըստ նրա, այս հարցով զբաղվել են բազմաթիվ գերատեսչություններ ու մարմիններ՝ գլխավոր եւ
Քննական թեժ ամառը ավարտվում է
Քննական թեժ ամառը ավարտվում է Վերջնագծին է մոտենում բուհական ընդունելության քննությունների մարաթոնը։ Ամենալարված շրջանը թերեւս հենց սա է, երբ ամենքը ցանկանում են իմանալ անցնող միավորները, եւ ավելի է թեժանում մեկ միավորի համար մղվող պայքարը։ Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Սասուն Մելիքյանը «Առավոտին» տված հարցազրույցում որոշ պարզաբանումներ ներկայացրեց մեր թերթի ստացած բողոք-նամակների մի խումբ հարցերի, նաեւ
ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆՄԵՂ ԴԱՏՎԻ, ՔԱՆ 40 ՄԵՂԱՎՈՐ
ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆՄԵՂ ԴԱՏՎԻ, ՔԱՆ 40 ՄԵՂԱՎՈՐ 2001թ. հունիսի 25-ին սպանվեց Ջրվեժ գյուղի բնակիչ Վաչիկ Մկրտչյանը։ Դեպքը տեղի էր ունեցել «Կարս» ռեստորանի հարեւանությամբ գտնվող ջրամբարի մոտ, թեեւ, ըստ ամբաստանյալ Գագիկ Հովհաննիսյանի պաշտպան Սեդա Սաֆարյանի, առկա է դեպքի երկու վայրի զննության արձանագրություն՝ վիճաբանության եւ սպանության։ Քրգործով (17219201) մեղադրանք էր առաջադրվել Գագիկ Հովհաննիսյանի, Դավիթ Գրիգորյանի եւ
Իշխանության նախընտրած բիզնեսավայրը
Իշխանության նախընտրած բիզնեսավայրը Հայաստանի ԲԷՑ-երի միակ գնորդը դարձյալ կասկածելի օֆշորային գոտուց է Օգոստոսի 7-ին հայտնի է դարձել Հայաստանի ԲԷՑ-երը գնել ցանկացող միակ հավակնորդի անունը։ Այն «Չեյնայլն» օֆշորային գոտում գրանցված «Միդլենդ ռիսոուրս հոլդինգ» ընկերությունն է։ Փորձը ցույց է տալիս, որ օֆշորային «օրենքից դուրս» գտնվող գոտիներում հիմնականում գրանցվում են կասկածելի ծագում ունեցող, անօրինականորեն կուտակած փողերը «լվացող», հաճախ
ՀԱՆՈՒՆ 39 ՄԼՆ ԴՐԱՄԻ՞
ՀԱՆՈՒՆ 39 ՄԼՆ ԴՐԱՄԻ՞ «Էն հիվանդը, որը տուբերկուլյոզով է հիվանդ՝ իրեն քիչ է, պիտի խոլերայով էլ վարակվի»,- այսպես մեկնաբանեց Շիրակի մարզի բուժհիմնարկներն օպտիմալացնելու ՀՀ կառավարության որոշումը Գյումրիի թիվ մեկ հիվանդանոցի բժիշկ Լեռնիկ Մխիթարյանը։ Երեկ գյումրեցի բժիշկները ժամանել էին Երեւան, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեին ՀՀ նախագահին եւ կառավարությանը՝ հայտարարելով, թե «սա կուրորեն հաստատված ծրագիր է»
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ԱԺ-ԻՆ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ԱԺ-ԻՆ 13 ընդդիմադիր կուսակցությունները հուլիսին դիմել էին գլխավոր դատախազ Արամ Թամազյանին՝ պահանջելով իշխանազանցության համար քրեական գործ հարուցել ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի եւ նրա տեղակալ Գագիկ Ասլանյանի նկատմամբ՝ հանրապետության նախագահի պաշտոնանկության վերաբերյալ պատգամավորական նախաձեռնությունը սահմանված կարգով ԱԺ քննարկմանը չներկայացնելու համար։ «Առավոտի» հարցին, թե որեւէ արձագանք ստացե՞լ են Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունից,
Կաջակցե՞ն դաշինքով
Կաջակցե՞ն դաշինքով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումը 2003 թ. փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում, ըստ Տեր-Պետրոսյանի մերձավորների, հնարավոր է միայն այն դեպքում, եթե նրա շուրջ հաջողվի կազմել «լայն քաղաքական ներկապնակի դաշինք»: «Արմատ» հասարակական կազմակերպությունը ներկայացնող քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, թե Տեր-Պետրոսյանը հազիվ թե առաջադրվի, եթե «վստահ չլինի, որ իրեն
«Միջազգային հանրության հետաքրքրությունն աճո՞ւմ է»
«Միջազգային հանրության հետաքրքրությունն աճո՞ւմ է» ԼՂՀ ընտրությունների առիթով Հայաստան ժամանած ամերիկյան մասնավոր եւ անկախ դիտորդական մի խումբ երեկ իր առաքելությունն ամփոփեց նաեւ Հայաստանում: Մանրամասնորեն նկարագրվեց այդ ընտրությունների «ազատ ու արդար ընթացքը», եզրակացնելով, որ «ընտրազանգվածը եւ իշխանությունները ջանք չէին խնայել ժողովրդավարական արժեքները պահպանելու եւ ամրապնդելու համար»։ Հռոմի պապից կաթոլիկ չներկայանալու համար ԱՄՆ Պետդեպարտամենտի թոշակի անցած պաշտոնյա
ԴԱՏԱՎՈՐԸ «ԹԱՅՄ-ԱՈՒԹ» ՎԵՐՑՐԵՑ
ԴԱՏԱՎՈՐԸ «ԹԱՅՄ-ԱՈՒԹ» ՎԵՐՑՐԵՑ Չնայած երեկ կայացած դատական նիստին՝ «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի սպառողների հայցի քննությունը շարունակեց մնալ նախապատրաստական փուլում։ Հիշեցնենք, որ այս գործի քննությունը վարող նախորդ դատավորի նկատմամբ սպառողների ներկայացուցիչների բացարկն ընդունվել էր, նշանակվել էր նորը՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը։ Եվ օգոստոսի 2-ին անմիջապես նրան էլ էին հայտնել բացարկ։ «Առավոտն» այդ
«ԿԱՎԱՐՏԵՆ ԲՈՐԴՅՈՒՐԱՅԻՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ, ԵՎ ԿԱՆՑՆԵՆ ԿԱՏՈԿԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ»
«ԿԱՎԱՐՏԵՆ ԲՈՐԴՅՈՒՐԱՅԻՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ, ԵՎ ԿԱՆՑՆԵՆ ԿԱՏՈԿԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ» Վստահ է Արամ Սարգսյանը ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը երեկ Մամուլի ազգային ակումբի հյուրն էր եւ խոստովանեց, որ օգոստոսը բանակցությունների ամիս էր, եւ բուռն բանակցություններ են գնում մի շարք ուժերի հետ։ ՀԴԿ-ն բանակցում է նաեւ «Հանրապետություն» կուսակցության, «Ազգային միաբանության» եւ ՀԺԿ-ի հետ։ Ըստ Արամ Սարգսյանի, բանակցությունների արդյունքում կձեւավորվի այն
Մեղրիի անձնագիրը
Մեղրիի անձնագիրը Մեղրեցի բանաստեղծ Հրանտ Գյուլասարյանը երկար տարիներ է, ինչ ապրում է Երեւանում, սակայն հայրենի եզերքի սերն ու կարոտը միշտ անթեղված են նրա սրտում։ Սերն «ապացուցում» է միմիայն գործով, ոչ թե հոս ապրելու եւ հոն սիրելու փափագով։ Տարիներ շարունակ երազել էր մի գիրք տպել, ուր կամփոփվեին մեղրեցի ստեղծագործողների բանաստեղծությունները եւ սիրելի քաղաքի մասին պատմող լրագրական
ՀԱՋՈՂՎԱԾ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹ
ՀԱՋՈՂՎԱԾ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹ «Առավոտի»՝ երկու շաբաթ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի մարզական կյանքում արժանահիշատակ իրադարձություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես, ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի երկրորդ փուլում երկու հանդիպումների արդյունքով զիջեց Կիեւի «Դինամոյին» եւ դուրս մնաց հետագա պայքարից։ Այդուհանդերձ, Օսկար Լոպեսի ղեկավարած թիմն արժանի է դրվատանքի։ Նախ, մինչեւ ՉԼ-ի մեկնարկելը ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստների
Բազում լեզուներով
Բազում լեզուներով Օգոստոսի 28-ի կբացվի Կարեն Սմբատյանի անհատական ցուցահանդեսը Գերմանացի արվեստաբան Նիկոլ Գարները, ներկայացնելով գեղանկարիչ Կարեն Սմբատյանի աշխատանքները, ասել է. «Նրա նկարների մի մասը Կանդինսկու, Մյութերի, Մարկի կամ Սեզանի ինքնադրսեւորման խմորումների համադրություն են։ Այսպիսով, զարմանալի ոչինչ չկա, որ նրա նկարները խոսում են բազում լեզուներով»։ Այս նույն միտքը հաստատեց նաեւ Կարեն Սմբատյանը, ասելով. «Իմ նկարները միեւնույն
ՀԻՇԱՏԱԿՆԵՐԻ ԼԱՊՏԵՐԱՎԱՌԸ
ՀԻՇԱՏԱԿՆԵՐԻ ԼԱՊՏԵՐԱՎԱՌԸ Նամակ զինվորի հորը Ինչպիսի խաղաղություն էլ աշխարհին իջնի, քո պատերազմը չի վերջանալու, Վարոս Մինասյան։ Քո պատերազմը մոռացություն ու հաշտեցում պարտադրող բիրտ ժամանակի դեմ է, որի կամքը կատարելու դեպքում մենք կդառնանք այթմատովյան մանկուրտներ, եւ մեր երկիրը մեզ համար կլինի աշխարհի այլ վայրերից ոչնչով չտարբերվող գորշ ու անորոշ տարածք։ Քո կռիվը ժամանակիս կործանվող առաքինության համար
ԴԱՏԱՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
ԴԱՏԱՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ Ամուսինը եւ Սահմանադրությունը նույն կշիռն ունեն Դատաիրավական թեմաներով հերթական սեմինարն անցկացվեց Սեւանում։ Սեմինարին առաջին անգամ մասնակցեցին ինչպես մարզերից հրավիրված լրագրողները (մասնավորապես՝ Գյումրիից, Վանաձորից, Չարենցավանից, Ալավերդիից), այնպես էլ առաջին ատյանի դատարանի դատավորները։ «Դատական լրատվությունը Լոռու մարզում» եւ «Դատարանը Գյումրիի ԶԼՄ-ների լուսաբանումներում» թեմաներով հանդես եկան լրագրող Գայանե Հովսեփյանն ու «Ասպարեզ» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Լեւոն
Գյումրիում օրենք չի գործում
Գյումրիում օրենք չի գործում Սեդրակ Գասպարյանը մեղադրյալ է եւ գտնվում է «Գյումրի» քրեակատարողական հիմնարկում: Հունիսի 17-ից հետո նա երեք նամակ է գրել ՀՀ փաստաբանների միջազգային միության Գյումրու մասնաճյուղի ղեկավար, փաստաբան Աշոտ Աթոյանին, որպեսզի վերջինս պաշտպանի իր շահերը, այցելի քրեակատարողական հիմնարկ իրեն տեսակցելու: Վերջին նամակը մեղադրյալ Ս. Գասպարյանը գրել է օգոստոսի 8-ին: Փաստաբան Ա. Աթոյանի՝ պաշտպանյալին
ՀԱՐՑԸ «ԼՈՒԾՈՒՄ» ԵՆ ՏԵՂՈՒՄՆԵՐԸ
ՀԱՐՑԸ «ԼՈՒԾՈՒՄ» ԵՆ ՏԵՂՈՒՄՆԵՐԸ Եվ Մինասի որմնանկարները ոչնչանում են Գյումրիի արդյունաբերական ձեռնարկությունների մասնավորեցման գործընթացը իսկական պատուհաս է դարձել նրանցից մի քանիսում գտնվող համաշխարհային մշակութային արժեքների համար։ Աշխատավորական կյանքը պատկերող Մինաս Ավետիսյանի որմնանկարներից մինչեւ օրս փրկվել է ընդամենը մեկը, այն էլ բուլղարացի մասնագետների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ. աղետի գոտու վերականգնման գումարներից նրանց 5000 դոլար հատկացվեց, որոնք Վերլուծական սարքերի
ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ՝ «ԻՍԱԳՈՒԼ» ԱՄՍԻՆ
ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ՝ «ԻՍԱԳՈՒԼ» ԱՄՍԻՆ Անցած հինգշաբթի բոլոր թուրքմենների հայր Սափարմուրատ Նիյազովը վերջապես համաձայնեց դառնալ Թուքմենստանի ցմահ նախագահ: Այդ երկրի խորհրդարանի պատգամավորները վաղուց էին դրա մասին խնդրում իրենց նախագահին (հավանաբար, ծնկաչոք): Թուրքմենբաշին էլ, մոտ մեկ տարի սեթեւեթելով, վերջապես ընդառաջ գնաց ժողովրդական լայն զանգվածների աղաչանքներին: Միաժամանակ պատգամավորները բարձր գնահատեցին նրա բանաստեղծությունների նոր ժողովածուն: Բայց ամենակարեւորը՝ որոշում ընդունվեց փոխել
ԱԻՄ-ականներն ընդդեմ անձի պաշտամունքի
ԱԻՄ-ականներն ընդդեմ անձի պաշտամունքի Եվ առանց Հայրիկյանի «Մարզային կազմակերպության գործունեության մասին, ցավոք, դրական շատ քիչ բան կա ասելու։ Չունենք այն, ինչ անհրաժեշտ է, եւ ունենք այն, ինչ չպետք է ունենայինք։ ԱԻՄ-ականների մոտ առաջացած խոր հիասթափության պատճառով վտանգված է կուսակցության ներկան եւ ընդհանրապես գործունեությունը»,- նշվել է 11.05.2002թ. Ինքնորոշում միավորման Լոռու մարզային կազմակերպության ժողովում, որի մասին մամուլին
Շարքայինները ձայն չեն տա
Շարքայինները ձայն չեն տա Սեպտեմբերի 25-ին կլրանա «Առագաստ» սրճարանում նախագահի թիկնապահների կողմից սպանված Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանի մահվան մեկ տարին։ Հանգուցյալի եղբայրը՝ Անդրանիկ Պողոսյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը վերանայելու պահանջով դիմել է ե՛ւ վերաքննիչ դատարան, ե՛ւ ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանին։ Բոլոր տեղերից ստացվել է մերժողական պատասխան։ Վերջին դեպքում ոչ միայն
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԼԻՆԵՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԼԻՆԵՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ Հարցազրույց «Հեռանկար» ռազմավարական նախաձեռնության կենտրոնի նախագահ, քաղաքագիտության դոկտոր Արամ Կարապետյանի հետ -Դուք արդեն որոշում կայացրե՞լ եք, որ առաջադրվելու եք ՀՀ նախագահի թեկնածու։ – Այդ մասին դեռ շուտ է խոսելը։ Սահմանադրությամբ սահմանված կարգով երբ կգա ժամանակը՝ կլինի համապատասխան հայտարարություն։ – Ձեր կարծիքով՝ Ռուսաստանի հետ կապեր, շփումներ ունեցող քաղաքական (եւ ոչ քաղաքական) ուրիշ ի՞նչ
ՄԵՂԱՎՈՐԸ «ՊԱՏԺՎԵՑ»
ՄԵՂԱՎՈՐԸ «ՊԱՏԺՎԵՑ» «Եթե Աշոտ Գիզիրյանին «հաջողվի» ծեծել ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին, ապա նրան կտան փոխնախարարի պաշտոն»,- Երեւանի ՆԳ վարչության պետի ծառայական առաջխաղացման առիթով դառը կատակել է «Ա1+»-ը։ Իսկ քանի որ Երեւանի նախկին ոստիկանապետն առայժմ միայն պատգամավոր է ծեծել, նրան ընդամենը նշանակել են ՆԳՆ 6-րդ՝ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, որն, այնուամենայնիվ, նրա նախկին
Չեն բացառվում սպանության այլ վարկածները
Չեն բացառվում սպանության այլ վարկածները Վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատը (նախագահությամբ Մ. Խաչատրյանի, դատավորներ Դ. Ավետիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Ղուկասյանի, Մ. Սիմոնյանի, Ս. Օհանյանի) ավարտեց Լիլիթ Վահագնի Մուղնեցյանի գործի հետ կապված վճռաբեկ բողոքների քննությունը։ Վերաքննիչ դատարանի ապրիլի 23-ի դատավճիռների դեմ վճռաբեկ բողոք էր բերել ոչ միայն ԶԴ դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության բաժնի
«Փողոցային գովազդ»
«Փողոցային գովազդ» Ըստ քաղաքապետարանի տվյալների՝ Երեւանի փողոցներում տեղադրված է մոտ 500 գովազդային վահանակ: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ վահանակների տեղադրումը հաճախ կատարվում է օրենքի խախտումներով: Այսպես, «Գովազդի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետն ասում է, որ ՀՀ-ում գովազդի լեզուն հայերենն է եւ միայն անհրաժեշտության դեպքում, որպես լրացում, գովազդատուի հայեցողությամբ գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել
Իսրայելը Հայաստանին պատերա՞զմ է հայտարարել
Իսրայելը Հայաստանին պատերա՞զմ է հայտարարել Հայաստանի մի շարք քաղաքագետներ համարում են, որ՝ այո Միջազգային հարաբերությունների եւ իրավունքի տեսանկյունից էական նշանակություն չունի, թե խոսքը գնում է բուն Հայաստանի տարածքի մասի գրավման կամ Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող ձիթենիների անտառի «ետգրավման» մասին։ Ի դեպ, այդ դարավոր ձիթենիների անտառը բավականին մեծ տարածություն է զբաղեցնում եւ հսկայական պատմամշակութային արժեք ներկայացնում
ՎԱՅԵԼԵՔ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
ՎԱՅԵԼԵՔ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ Սթիվ Քյուրքչյանը 30 տարվա լրագրող Է, հիմնականում կատարում է լրագրողական հետաքննություններ: Աշխատում է «Բոստոն Գլոբ» օրաթերթում: Այս տարվա հուլիսին տասնօրյա այցով նա գտնվում էր Հայաստանում: Մեր մի քանի հանդիպումների ընթացքում նա պատմեց իր հետաքննությունների, լրագրության խնդիրների, Հայաստանի լրագրողների հետ հանդիպումներից ստացած տպավորությունների մասին: Վերջին շրջանում հետաքննում է կաթոլիկ եկեղեցում առկա սեռական բռնությունների դեպքերը:
Պառկած նստելատեղով՝ Հայաստան-Սփյուռք
Պառկած նստելատեղով՝ Հայաստան-Սփյուռք Դա ֆանտազիա է Երեւան-Բրյուսել-Լոս Անջելես նորաբաց չվերթի մասին մեր նախորդ համարում արդեն անդրադարձել եւ նշել էինք, որ ՔԱԳՎ պետ Հովհաննես Երիցյանը մեկնել էր Լոս Անջելես՝ ավիատոմսերի վաճառքով զբաղվող գործակալություններին համոզելու՝ աջակցել VG Airlines-ի այս չվերթի ծաղկմանը։ Հոգեբանական գիտությունների դոկտոր, ՔԱԳՎ պետ Երիցյանը սփյուռքահայ երկու հեռուստաալիքներով այդ օրերին հարցազրույցներ է տվել, ուր անհոդաբաշխ
«ԼԱՎ ԿԼԻՆԵՐ ԶՈՀՎԵԻՆՔ»
«ԼԱՎ ԿԼԻՆԵՐ ԶՈՀՎԵԻՆՔ» Ովքեր են աշխատում ՊՆ-ում «Ապրելու հույսն էլ է կորչում, լավ կլիներ զոհվեինք, քան այսքանը տեսնեինք»,- ՀՀ պաշտպանության նախարարության տարբեր պաշտոնյաների ուղղած հուսահատ իր նամակներն այս տողով է ամփոփում Սեւանի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ Արմո Առաքելյանը, որը 1992 թվից մասնակցել է արցախյան պատերազմին։ Նա մոտ երկու տարի պայքարում է իր միակ երեխայի՝ Պետրոս


















































