Օրվա լրահոսը
«Լավ, հետո կգրենք»
«Լավ, հետո կգրենք» Տեղական իշխանության սնվելու աղբյուրը Բոլորը, բոլորս եւ ազգովի դժգոհ ենք ոռոգման ու խմելու ջրի վարձաչափերից։ Գյուղացին մեջքը չի կարողանում շտկել. մեկ հեկտարի համար գանձվող 80.000 դրամ ոռոգման վարձը անեկամտաբեր է դարձնում Արարատյան դաշտի անապատում՝ դիցուք, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում ցանկացած գյուղմթերքի արտադրություն։ Ընդունելով, որ «հող հերկելը» Աստծո առաջին անեծքն է, գյուղացին չի
ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԵՐԿՐՈՐԴԸ՝ ՈՒԻՄԲԼԴՈՆՈՒՄ
ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԵՐԿՐՈՐԴԸ՝ ՈՒԻՄԲԼԴՈՆՈՒՄ Այն, ինչ Լոնդոնում անցկացված պրոֆեսիոնալ թենիսիստների Ուիմբլդոնյան մրցաշարում արեց արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, բառիս իսկական իմաստով, մարզական սխրանք էր։ Արդեն հարյուր տարի Ուիմբլդոնի կորտերում հանդես գալը մեծ ռակետի վարպետների համար երազանք է ու միայն մասնակցության իրավունք ստանալն արդեն իսկ մեծ պատիվ է համարվում։ Այդքան մեծ է Անգլիայի բաց առաջնության հեղինակությունը։ Եվ
«Անձի ցանկացած պաշտամունք վտանգավոր է»
«Անձի ցանկացած պաշտամունք վտանգավոր է» Վոյնովիչը քննադատում է Սոլժենիցինին Նախկին գրական գործընկերներ Վլադիմիր Վոյնովիչը եւ Ալեքսանդր Սոլժենիցինը այժմ բարիկադների տարբեր կողմերում են: Այս շաբաթ Նոբելյան մրցանակակիրը դարձավ խիստ անձնական հարձակումների թիրախ իր նախկին ընկեր եւ երկրպագու Վոյնովիչի կողմից: Վերջինիս նոր գիրքը՝ «Դիմանկար առասպելի ֆոնի վրա», անողոք քննադատություն է պարունակում Սոլժենիցինի հասցեին: «Նա ընդունում է առանց
«Սեզոնային նամակներ»
«Սեզոնային նամակներ» Կրթության եւ գիտության նախարարությունը թերեւս այն միակ գերատեսչությունն է, որի ստացած դիմում-նամակները «սեզոնային» բնույթ են կրում։ Երկար տարիներ աշխատելով համակարգում՝ այս օրինաչափությունն արձանագրել է նախարարության նամակների բաժնի պետ Գյուլնարա Հովհաննիսյանը։ Օգոստոսի վերջերին եւ սեպտեմբերի սկզբում դիմում-նամակները հիմնականում լինում են բուհերի ուսանողներից՝ ուսման վարձը զեղչելու կամ այդ վարձից ազատելու խնդրանքով։ Ուսուցիչները սովորաբար այս շրջանում
Ակնկալիքները որևէ հիմք չունեին
«Հոկտեմբերի 27» քրգործով երեկ դատարան էին ներկայացել տուժողներ Աղվան Վարդանյանն ու Մարտուն Մաթեւոսյանը։ Տեղեկացնենք պարզապես, որ Ա. Վարդանյանն ունի իր շահերի ներկայացուցիչ-փաստաբանը (Ռուբեն Սահակյան) եւ այս կապակցությամբ նույնիսկ հայտնեց, թե «եթե համաձայնություն չունենայի Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ, Ռ. Սահակյանին չէի ընտրի»։ Այս տուժողներն էլ հայցային պահանջ չներկայացրին դատարանին։ Իսկ ահա ամբաստանյալ Կարեն Հունանյանը հանդես եկավ
Հայ մարմնավաճառուհին՝ Ստամբուլում
Հայ մարմնավաճառուհին՝ Ստամբուլում «Էնտեղ կնոջը հարգում են եւ որեւէ վատ բան չեն անի» «Տհաճ է, որ մի մարդուն չհավանելով մտնում եմ տեղաշոր: 50-ից 2-ն է լինում, որ ուզում եմ»,- ասում է 25-ամյա Մոնան (կեղծանունն է), որ երրորդ տարին Ստամբուլում մարմնավաճառությամբ փող է աշխատում: ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում Հայաստանը մտնում է այն 19 երկրների մեջ, որտեղ կանանց
ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ԹՎԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է
ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ԹՎԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է «Այս հաջողությունը (հարկային մուտքերի աճը) վերագրում եմ տնտեսության զարգացմանը, կառավարությանը եւ հանրապետության նախագահի ամենամսյա, ամենօրյա աշխատանքին»,- երեկվա իր ասուլիսում կառավարության անդամների վերջին շրջանի «բացը» լրացրեց պետեկամուտների նախարար Երվանդ Զախարյանը։ Իսկ այդ «բացն» այն է, որ տնտեսության տարբեր բնագավառների աճի ու հաջողության մասին հանրությանը հայտնելիս, ինչպես լրագրողներից մեկն էր
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵՑ
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵՑ Երեկ ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի փաստաբանը վերաքննիչ դատարանում ընթացող դատաքննության ժամանակ միջնորդեց դատարան հրավիրել եւ հարցաքննել Մ.Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքների առանձին դրվագներով անցնող մի քանի տուժողների՝ Գեորգի Գրիգորյան, Միսակ Մկրտչյան, Գագիկ Մկրտչյան, վկա Հարություն Գրիգորյան («Շեյթան» մականունով ՆԳ գործակալ), որոնց ցուցմունքներն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության փուլում հակասական են եղել, բայցեւ արտացոլվել
ՎԵՐՆԱԽԱՎԻ 4 ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ
ՎԵՐՆԱԽԱՎԻ 4 ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ «Որ ինձ պաշտոն տան, ո՜նց եմ ես թալանելու, ո՜նց եմ գռփելու»,- անկեղծության պահին ասաց ծանոթներիցս մեկը՝ նախկին գիտաշխատող, որը հիմա զբաղվում է մանր առեւտրով: «Որ իշխանության գանք, ո՜նց ենք մեր հակառակորդների հերն անիծելու, ո՜նց ենք նրանց ջախջախելու»,- անկեղծացավ քաղաքական գործիչներից մեկը: Եվ երկուսի դեմքերն այդ նվիրական երազանքները շարադրելիս մի տեսակ տարփալի արտահայտություն
ԷԴՊԵՍ ՉԻ ՄՆԱ
ԷԴՊԵՍ ՉԻ ՄՆԱ «Առավոտին» տված հարցազրույցում նախարար Անդրանիկ Մանուկյանը, պատասխանելով ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանին առնչվող հարցին, մասնավորապես ասել էր, թե Մուշեղ Սաղաթելյանն իր ընկերների «քաշվածն» է։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանն այս մտքին հակադարձելով, ասաց. «Թե ո՞վ է քաշված, ո՞վ է տուժված, նախ պետք է պարզել։ Դիրքն ու մարդու վիճակը ժամանակավոր եւ
Ամերիկյան բանտը նախընտրում են Հայաստանում ազատությանը
Ամերիկյան բանտը նախընտրում են Հայաստանում ազատությանը Իրականությո՞ւն են արդյոք այն պնդումները, թե Կալիֆոռնիայի նահանգի բանտերում 4 հազար հայեր կան, որոնք ունեն հայկական կրթություն։ Հիշեցնենք, որ նման պնդումներ արել էր 1998-ից Ռոբերտ Քոչարյանի հակառակորդներին փնովելու գործին ամբողջապես (նաեւ՝ իր ստեղծագործությամբ) նվիրված մի մտավորական, որը մինչ այդ լավ մուլտֆիլմեր էր նկարում երեխաների համար։ Ահա այդ մտավորականն՝ արդարացնելու
«Ա1+»-Ի ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԸ
«Ա1+»-Ի ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԸ Հունիսի 13-ից հուլիսի 2-ը ԱՄՆ-ում ունեցած հանդիպումների ընթացքում շատ առիթներ էր լինում զուգահեռներ տանելու, թե նույն գործընթացն ինչպես է իրականացվում Ամերիկայում եւ Հայաստանում։ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաները թեեւ մտահոգություններ ունեին Հայաստանում խղճի ազատության, ընտրական գործընթացների, նախաքննության փուլում կիրառվող կտտանքների եւ այլ հարցերի վերաբերյալ, բայց որպես առաջնահերթ կարեւորության հարց դիտում էին մամուլի ազատությունը։ Եվ
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԻ»
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԻ» Վստահեցնում է Ալբերտ Բազեյանը – Պրն Բազեյան, տպավորություն կա, որ ընդդիմությունն իր բոլոր քայլերի մասին նախօրոք հայտարարություններ է անում եւ, փաստորեն, դա դառնում է զգուշացում իշխանություններին, որպեսզի վերջիններս համարժեք քայլեր նախապատրաստեն։ – Երբեմն՝ այո, որովհետեւ մենք գործում ենք հրապարակային։ Մենք մեր հասարակությունից փակ պահելու ոչինչ չունենք։ Մեր քայլերի մասին հայտարարում ենք,
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱԳԱՀԻ Ս/թ մարտի 20-ին Շենգավիթի համայնքի առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Ա. Մերանգուլյան) ավարտվեց Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների հայցի քննությունը։ Նրանք պահանջում էին անվավեր ճանաչել 17.04.2001թ. խորհրդի ընտրությունները, քանի որ, ըստ նրանց, նախագահ Սմբատ Գեւորգյանի «անօրինական գործողությունների» հետեւանքով խախտվել էր «ՀՀ պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի եւ իրավապահ մարմինների վետերանների միության» կանոնադրությունը։
«Հավերժական պարտքի» օրենքը՝ «ԱրմենՏելում»
«Հավերժական պարտքի» օրենքը՝ «ԱրմենՏելում» Հունիսի վերջին «ԱրմենՏելի» բաժանորդներին Լոռու մարզի բաժանմունքում նոր անակնկալ էր սպասում։ Եթե տարվա սկզբից, համաձայն համակարգչային նոր ծրագրի, քաղաքացիներին ներկայացվող հաշվարկները փոքր-ինչ պարզեցվել էին, եւ միջքաղաքային խոսակցությունների գումարներն ըստ նախորդ եւ ընթացիկ ամիսների տարանջատվել, ապա այժմ, համակարգչային փոփոխված ծրագրի համաձայն, հստակ գործում է «ԱրմենՏելին» «հավերժական պարտքի» օրենքը։ Այսպես, բաժանորդը հունիսի 28-ին
Թանգարանով «մտահոգ»՝ թանգարան չեն գնում
Թանգարանով «մտահոգ»՝ թանգարան չեն գնում «Ողջ աշխարհը գտնում է, որ հայերը գորգ չեն գործել։ Այդ տենդենցը կգնա այնքան, քանի դեռ մշակույթի նախարարությունում Անահիտ Գալստյանը եւ նրա նման այլ պաշտոնյաներ կունենան կարծիք, որ մեզ գորգի թանգարան պետք չէ»: Դժգոհեց Ազգագրության թանգարանի գեղարվեստական գործվածքի բաժնի վարիչ Աշխունջ Պողոսյանը։ «Առավոտում» տպագրված «Հայաստանին գորգի թանգարան պետք չէ» հրապարակման մեջ
ՎԵՐԱԴԱՐՁ՝ 20 ՏԱՐԻ ԱՆՑ
ՎԵՐԱԴԱՐՁ՝ 20 ՏԱՐԻ ԱՆՑ Դրամատիկական թատրոնի դերասանուհի Մարի-Ռոզ Աբուսեֆյանը 1983թ. «անձնական պատճառներով» բնակության մեկնեց Ամերիկա։ Մարի-Ռոզը եզակի «հայաստանահայ» արվեստագետներից է, որ իր արվեստով հաջողությունների է հասել դրսում։ 20-ամյա ընդմիջումից հետո դերասանուհին Երեւանում հանդես եկավ մենաներկայացմամբ՝ «Կարսից մինչեւ Տրոյա» (1-ին մաս) եւ «Տատրագոմի հարսը» (2-րդ մաս)։ – Մարի-Ռոզ, ինչո՞ւ միայն մեկ ներկայացմամբ հանդես եկաք Երեւանում։ –
Ինչեւիցե
Ինչեւիցե Երկդիմի գովազդների երեսները չեչոտվել են երկնային կարկուտից, քանի որ երբ կոմունիստները նորից գան իշխանության գլուխ, հենք են դառնալու նոր առաջնորդների դիմանկարների համար։ Սատանան վնասում է մարդուն ու նրան հուշում է, որ դա Աստծո կամքն է, որպեսզի մարդը դառնա աստվածամերժ։ Սատանայի գործունեությանը տրված Աստծո թողտվությունը մարդու մեղքերից է։ Մարդն առաջին հերթին պետք է դժգոհի սեփական
Երբ քաղաքացին է դառնում միջոց
Երբ քաղաքացին է դառնում միջոց Հայցվորը չդիմեր՝ պետությունը պետտուրք չէր ստանա Մինչեւ դատաիրավական բարեփոխումները՝ դատարան դիմող քաղաքացիների հայցի բավարարման մեխանիզմն ավելի պարզ ու հասկանալի էր (վճռի կատարման տեխնիկական ձգձգումը մի կողմ դրած)։ Այսպես, եթե դատարանը բավարարում էր քաղաքացու հայցը՝ նրա օգտին վճիռ կայացնելով (դիցուք, ինչ-որ մեկից գումար բռնագանձելու վերաբերյալ), ապա վճիռը սահմանված ժամկետում ուժի մեջ
ԺԱՄԱՆԱԿՆ Է ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ
ԺԱՄԱՆԱԿՆ Է ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ «Ես ալերգիա ունեմ ԽՄԿԿ կենտկոմի այն անդամների նկատմամբ, ովքեր սկզբից քանդեցին երկիրը, իսկ հիմա դրա ավերակների վրա փորձում են նոր ունիվերսալ պետություն ստեղծել…»։ Գեներալ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԵԲԵԴ, մարտ, 96թ. ՀՀ նախագահ Լ. Տեր- Պետրոսյանի եւ նրա վարչախմբի հրաժարականից հետո, Հայաստանի առջեւ ծագեց միանգամայն նոր խնդիր՝ ստեղծել ներքին եւ արտաքին պետական քաղաքականության մեջ
Ջեմի ստացման նոր տարբերակ
Ջեմի ստացման նոր տարբերակ Որքան էլ բարձր ամբիոններից աղաղակենք մեր տնտեսության աննախադեպ աճի ցուցանիշների մասին, միեւնույն է, իրականությունն այլ է, եւ այս կերպ տնտեսությանը «չես կարող համոզել», որ զարգանա։ Ցանկացած տնտեսական ճգնաժամ ավարտվելու միտում ունի եւ հայկականն էլ այս տեսակետից բացառություն չէ։ Տնտեսության զարգացման համար առաջին հերթին անհրաժեշտ է ճիշտ հարկային եւ մաքսային քաղաքականությամբ խթանել
ԾԱՅՐԻՑ ԾԱՅՐ՝ ԷՔՍՏՐԻՄ
ԾԱՅՐԻՑ ԾԱՅՐ՝ ԷՔՍՏՐԻՄ «Բլբուլ թրավել» գործակալությունը էքստրեմալ զբոսաշրջության սիրահարներին Հայաստան է հրավիրում Եկե՛ք Հայաստան, հնագույն երկիր, եկե՛ք եւ հիացե՛ք նրա հրաշալի բնությամբ, հինավուրց ճարտարապետությամբ, զարմանալի ու գեղեցիկ ավանդույթներով։ Արեւմտյան կուշտ ու միապաղաղ կենցաղով ապրող մարդիկ երազում են կտրվել տափակ առօրյայից եւ շրջել աշխարհով մեկ, տեսնել նոր երկրներ, թուլացնել նյարդերը, կտրվել մի որոշ ժամանակով քաղաքակրթության բարիքներից
Բնությունը հակահարված կտա
Բնությունը հակահարված կտա Հրազդանի կիրճի մասին գրվել է բազմիցս, սակայն իրավիճակն այնտեղ օր օրի էլ ավելի է վատթարանում, քանզի որեւէ քայլ չի ձեռնարկվում կիրճի մասին հոգ տանելու ուղղությամբ։ Իհարկե, կարելի է ասել, որ Հրազդանի կիրճն այլեւս ամբողջովին մաս-մաս հատկացված է տարբեր մարդկանց։ Դա հատկապես նկատելի է գետի երկայնքով մի հողակտորը մյուսից պարսպով կամ ցանկապատով սահմանագծելուց։
«ԱՐՄԵՆՏԵԼԸ»՝ ՄԱՆՐ ԴՐԱՄԱՇՈ՞ՐԹ
«ԱՐՄԵՆՏԵԼԸ»՝ ՄԱՆՐ ԴՐԱՄԱՇՈ՞ՐԹ «ԱրմենՏելը» արդեն վերջնականապես ոտնահարում է քաղաքացիների իրավունքները՝ իր խոստումները, պարտավորությունները, համապատասխան ծառայությունները չկատարելով կամ խաբելով։ Արդեն քանի-քանի դեպքեր են բացահայտվել եւ մամուլում էլ գրվել, երբ քաղաքացին անօգնական ու խաբված վիճակում է հայտնվել։ Ամիսներ առաջ «ԱրմենՏելը» աղմուկ-աղաղակով, ցնծությամբ հայտարարեց «easy Card»-ի մասին՝ իբրեւ առաջընթաց։ Երկու ամիս անց պարզվեց, որ միայն 20.000 դրամ արժողության
ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ Սեփական կարծիք Մուշեղ Սաղաթելյանը կունենա նաեւ դատապարտվելու դեպքում եւ դրանից հետո: Համենայնդեպս, այդպես է պնդում ինքը՝ ՔՊԻ վարչության նախկին պետը: Դատավորին ճանաչողներ կան Այն հանգամանքը, որ Մ.Սաղաթելյանի դատավարությունը վերաքննիչում տեղի է ունենում նույն դահլիճում, որտեղ ընթացել էր առաջին ատյանի դատավարությունը, մամուլն ու մասնավորապես «Առավոտը» պայմանավորել էին իշխանության՝ աղմկահարույց դատավարությունն աչքից հեռու եւ
Հրայր Մարուխյանի վտարումից
Հրայր Մարուխյանի վտարումից 10 տարի անց 1992-ի հունիսի 29-ը հայաստանցիների մեծամասնությանը երեւի թե ոչինչ չասող տարեթիվ է: Այլ հարց է, եթե հիշեցվի Հրայր Մարուխյանի վտարումը Հայաստանից: Գուցե չմտապահելով ճիշտ տարեթիվը՝ իրադարձությունն ինքնին հիշում են ամենքը: Դաշնակցականներն այդ տարեթիվը մոռացության մատնել անկարող են, քանի դեռ գումարվում են ՀՅԴ Ընդհանուր ժողովներ. 1992-ին ՀՀ իշխանությունները խափանել են ՀՅԴ
ՈՐ ՉՎԵՐԱԾՎԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ
ՈՐ ՉՎԵՐԱԾՎԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ Հունիսի 27-ին խորհրդարանում իմ ելույթը խեղաթյուրվել էր որոշ լրատվամիջոցների կողմից։ Չէի ցանկանա, որ իմ մտահոգությունը քաղաքական գործընթացում վտանգավոր միտումների ցարգացման վերաբերյալ դառնար գռեհիկ մեկնաբանությունների առարկա: Հարկ եմ համարում ներկայացնել բանավոր ելույթիս տեքստն ամբողջությամբ։ Դիմում եմ հասարակությանը եւ քաղաքական ուժերին՝ եւս մեկ անգամ անդրադառնալ ելույթում բարձրացված հարցերին։ -Հարգելի գործընկերներ, հարգարժան նախագահ, ես
Ռուսաստանը բարձրացնում է իր վարկանիշը
Ռուսաստանը բարձրացնում է իր վարկանիշը Իսկ Հայաստանը՝ նվաստանում Երբ դեռ եռում էին ֆուտբոլային կրքերը, 8 հզորագույն երկրների ղեկավարները հավաքվեցին կանադյան փոքրիկ լեռնային քաղաքում՝ որոշումներ կայացնելու աշխարհի կարեւորագույն խնդիրների վերաբերյալ։ Հանդիպումը անցավ խիստ գաղտնիության պայմաններում եւ տեղեկատվությունը շատ սակավ է։ Սակայն հայտնի է, որ խոսակցությունը գնում էր հակաահաբեկչական պայքարի եւ տնտեսական համագործակցության շրջանակներում։ Մասնավորապես, ութնյակը որոշեց
«ԱՅՍՕՐ ՊԱԿԱՍՈՒՄ Է ՓՈԽՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ»
«ԱՅՍՕՐ ՊԱԿԱՍՈՒՄ Է ՓՈԽՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ» ՀՀՇ գրասենյակում երեկ տեղի ունեցած ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված սեմինարի հյուրն էր Ժիրայր Լիպարիտյանը Ադրբեջանն այսօր հայտարարություններ է անում, որ 1997թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը կողմերն ավելի մոտ էին, քան այսօր։ Ժիրայր Լիպարիտյանի անձնական կարծիքն այս մասին կարող է հետաքրքիր լինել։ «Առավոտի» հարցին պատասխանելով, նա ասաց. «Կա տպավորություն, եւ կարելի է ստանալ տպավորություն
ՓՈԽՎԱԾ, ԲԱՅՑ ԱՆԴՐԴՎԵԼԻ ԱՄԵՐԻԿԱՆ
ՓՈԽՎԱԾ, ԲԱՅՑ ԱՆԴՐԴՎԵԼԻ ԱՄԵՐԻԿԱՆ Հայաստանյան 7 լրագրողներ ԱՄՆ Պետքարտուղարության «Միջազգային այցելու» ծրագրով 3 շաբաթ հյուրընկալվել էին Միացյալ Նահանգներում։ Նախ առանձնացնենք այն հարցերը, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել հայ քաղաքական րջանակների համար։ «Ղարաբաղն Ադրբեջանի մասն է» Ճիշտ մեր այցելության օրերին էր, որ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերը հայտարարեց, թե Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղն ընդունում են


















































