Օրվա լրահոսը

ՀԱՈՒ-Ն ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԶՈՀԱԲԵՐՎՈՒՄ Է

ՀԱՈՒ-Ն ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԶՈՀԱԲԵՐՎՈՒՄ Է Արդեն մոտ երեք շաբաթ բացվել է բելգիական VG ավիաընկերության A 330 ինքնաթիռով Երեւան-Բելգիա-Լոս Անջելես չվերթը։ Նկատենք, որ VG-ն նորաստեղծ մասնավոր ավիաընկերություն է, որը ստեղծվել է «Սաբինա» ավիաընկերության սնանկացման հիմքի վրա։ Այս չվերթի մասին ՔԱԳՎ պետ Հովհաննես Երիցյանը դեռ ամիսներ առաջ լեգենդներ էր պատմում։ Այնինչ, մինչ այս չվերթի բացելը, նա կատարեց իր

Նոր դամոկլյան սուր

Նոր դամոկլյան սուր ԶԼՄ-ների գլխին Երբ «ԶԼՄ-ների մասին» կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը սուր քննադատության ենթարկվեց զանգվածային լրատվամիջոցների եւ լրագրողական ամենատարբեր միավորումների ու ակումբների կողմից, նաեւ ԵԽ փորձագետները բացասաբար անդրադարձան դրան, իշխանությունները ստիպված եղան օրինագիծը շրջանառությունից հանել: Համենայնդեպս, այսօր այդ նախագծի ընդունման մասին ավելի քիչ է խոսվում: Միեւնույն ժամանակ, ինչպես եւ պետք էր ենթադրել, առավել եւս՝

ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎԻ ԴԱՍԵՐԸ

ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎԻ ԴԱՍԵՐԸ «Ես շատ քիչ գիտեմ Հայաստանը եւ որեւէ հավակնություն չունեմ: Ես իմ ակնարկը կանվանեի «Հայկական պատրանքներ», եթե այն արդեն վերնագրած չլինեի: Սիրով եմ պատկերել ու իդեալական եմ պատկերել ինձ համար օտար երկիրը: Ախր, չէ որ ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանն եմ ես սիրում: Ամեն դեպքում, եթե ես նորից ծնվեի, եթե ես հայ ծնվեի

«Ոչինչ պետք չէ բացառել»

«Ոչինչ պետք չէ բացառել» Ասում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ՀՅԴ Բյուրոն Երեւանում երկու օր շարունակ սեմինար է անցկացնում՝ «Դաշնակցության ընկերվարական գործը Հայաստանում» ընդհանուր թեմայով։ Բազմազան էին ելույթները, եւ տարբեր էին կարծիքները, սակայն մի բան չափազանց ակնհայտ էր՝ սոցիալիստական գաղափարախոսության կրող ազգային կուսակցությունը միանշանակ դեմ էր արտահայտվում ԱՄՆ-ի եւ հրեաների հասցեին։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ

«ՆՅԱՐԴԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ»

«ՆՅԱՐԴԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ» Որ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատը երեկ պիտի մերժեր «Նոյյան Տապանի» հայցը՝ թերեւս ոչ ոք չէր կասկածում։ Բայց որ դա պիտի տեղի ունենար մարդկանց նախապես նվաստացնելու գնով՝ արդեն չափազանց էր։ Վճռաբեկ դատարանի այս պալատը հունիսի 28-ին գրավոր ծանուցմամբ տեղեկացրել էր «Նոյյան Տապանին», որ հուլիսի 12-ին ժամը 11-ին «քննության է նշանակվել քաղաքացիական

«Ո՞վ էր ասում կռվեիր…»

«Ո՞վ էր ասում կռվեիր…» Զոհված, հաշմանդամ դարձած, անհետ կորած ազատամարտիկներին, զինվորականներին եւ նրանց ընտանիքներին կյանքի նորմալ պայմաններ ապահովելը զուտ սոցիալական կամ բարոյական ոլորտներին առնչվող խնդիր չէ։ Հարցն անմիջականորեն աղերսվում է ազգային-պետական անվտանգության ոլորտին։ Ներկա եւ ապագա սերունդները պետք է հաստատ համոզված լինեն, որ հայրենիքի պաշտպանության սրբազան պարտականություն կատարողները մշտապես ապահովված են լինելու պետության ու հասարակության

«Շուկայական բարենորոգումը»՝ կես ճանապարհին

«Շուկայական բարենորոգումը»՝ կես ճանապարհին Քաղաքակիրթ երկրների օրինակից հայտնի է, որ գնորդին սիրալիր ընդունում եւ ճանապարհում են, իսկ, առեւտուր անելու դեպքում, նույնիսկ՝ զիջում գնի հարցում։ Անշուշտ, մեր երկրում էլ կարող են սիրալիր ընդունել (եւ ընդունում են), սակայն որոշ դեպքերում այդ սիրալիրությունը մի փոքր այլ «իմաստ» ունի։ Օրինակ, եթե գնորդը ցանկանում է տեղեկանալ ապրանքի գնին, որը ոչ

ՌԵՊՈՐՏԱԺ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ «ԱՌՋԵՎԻՑ»

ՌԵՊՈՐՏԱԺ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ «ԱՌՋԵՎԻՑ» Եզրահատեց աշխարհի առաջնությունը Մայիսի 30-ից հունիսի 30-ը տեղի ունեցավ ֆուտբոլի աշխարհի 17-րդ առաջնությունը: Հայ ֆուտբոլասերներիս համար խաղերի հեռարձակումը ապահովել էին Հանրային հեռուստատեսությունը (15 խաղ) եւ «Արմենիա» հեռուստաընկերությունը (25 խաղ): 62-ից՝ 40-ը: Եվ քանի որ, ինչպես կասեր Հակոբ Ռուբինյանը՝ լավագույնները դաշտում են, դուք, այսինքն՝ մենք՝ վատ(ագույնն)երս, հեռուստացույցերի առջեւ, հնարավոր է՝ կլինեն մարդիկ, ովքեր

Երբ է գալու սեպտեմբերը

Երբ է գալու սեպտեմբերը Առայժմ ոչ մի թանգարանում շինարարները հստակ չգիտեն, թե «Մշակույթ» ԾԻԳ-ը որ փուլում կլուծի իրենց ֆինանսական հարցերը, այն դեպքում, երբ վերջինս էլ հավաստիացնում է, թե դա կլինի մոտ ապագայում։ Չարենցի տուն-թանգարանում էլ նույն վիճակն է։ Տնօրեն Լիլիթ Հակոբյանը գոհ է կատարված շինարարական աշխատանքների որակից եւ շինարարների վերաբերմունքից. «Նրանք գիտեն ինչ օջախ են

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ Հեռուստատեսության եւ ռադիոյի զարգացման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, այս երկրում ոչ մեկը ոչ մեկին չի վստահում։ «Նույնիսկ համակարգիչներն են խաբում ու տառասխալներով տպում մեր հաշվետվության տեքստերը»,- ասաց նա ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հեռուստաեթերում հասարակական երկխոսությանը նվիրված երեկվա կիսաքննարկման ժամանակ։ Թե ինչու «կիսա», պարզ կդառնա, երբ ներկայացնենք հանդիպումն ամբողջությամբ, բայց մի բան պարզ է

Դիմորդների թիվն աճել է

Դիմորդների թիվն աճել է Դիմորդների փաստաթղթերի ընդունմանը մնացել է մի քանի օր, եւ հենց այս օրերին է ակտիվանում դիմորդների հոսքը: Երեկ, կեսօրի դրությամբ ԵՊՀ-ն ուներ 2600 դիմում, որոնցից 60-ը մեդալակիրներ են: Այս տարի մայր բուհն ունի 671 պետպատվերով տեղ, 1141-ը՝ վճարովի եւ 242-ն էլ վճարովի՝ առանց տարկետման իրավունքի (ԱՏ): Եթե հաշվի առնենք, որ անցյալ տարի

ԿԻՐԱՌՈՒՄ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ, ՈՉ ԴԱՏԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ

ԿԻՐԱՌՈՒՄ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ, ՈՉ ԴԱՏԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ Եվրոպացիները շա՞տ են միամիտ Երեւանում են գտնվում խոշտանգումների եւ անմարդկային, կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) ներկայացուցիչները, որոնց մասնակցությամբ «Կոնգրես» հյուրանոցում անցկացվեց երկօրյա սեմինար։ Սեմինարին մասնակցում էին Բորիս Ուոդզը (CPT-ի քարտուղարության անդամ), Ժդենեկ Հաջեքը (Չեխիա), Անդրես Լեհթմենցը (էստոնիա), Էնդրյու Քոյլը (CPT-ի փորձագետ) եւ ներկայացուցիչներ Հայաստանի

Իսկ նպաստներով լոտո են գնում

Իսկ նպաստներով լոտո են գնում Վերջին մեկ տարվա ընթացքում Վանաձորում աղքատության նպաստների բաշխման ոլորտում առկա դժգոհություններից մեկն էլ այն էր, որ փոստային բաժանմունքներում նպաստառուներից ոմանց ազգանվան դիմաց մատիտով նշված է եղել՝ «չվճարել» (չնայած այդ մարդիկ համապատասխան միավորներ հավաքելով հաջողակ «քննություն» էին «բռնել» եւ իրավունք «նվաճել» նպաստառու կոչվելու): Կարծիքներ կային, թե դա միտումնավոր է արվում այդ

ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՎՏԱՆԳ՝ ԶՈՎՈՒՆԻՈՒՄ

ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՎՏԱՆԳ՝ ԶՈՎՈՒՆԻՈՒՄ «Երեխաների մոտ ի հայտ եկած մաշկային, աղիքային եւ այլ ինֆեկցիոն հիվանդությունները մեր տների բակերով բացօթյա հոսող կոյուղու կեղտաջրերից են»,- համենայնդեպս այդպես էին կարծում նրանց ծնողները։ Իսկ տագնապահարույց երեւույթից տուժող բնակիչներն անգիր են արել բոլոր իրավասու եւ ոչ իրավասու մարմինների հասցեները։ Խոսքը Կոտայքի մարզի Զովունի գյուղի բազմանդամ ընտանիքներ ունեցող եզդիական թաղամասում վնասված կոյուղու

ՔԱՆԱԿԸ ՈՐԱԿ ՉԷ

ՔԱՆԱԿԸ ՈՐԱԿ ՉԷ Գեներալների թիվն՝ ըստ որակի «Փառապանծ մարտիկներ հայրենասիրական միության» նախագահ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության փոխնախագահ, միլիցիայի Հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր եւ օպերատիվ վաշտի հրամանատար Գրիշա Սարգսյանը պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի մասին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրերս արված այն հայտարարությանը, թե նա Ռուսաստանի ռեստորաններում է գեներալ դարձել, ասաց. «Երբ կար Վազգեն Սարգսյանը, 90-99

ԱԿԱՆՋ ՔԱՇԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍՎԵՑ

ԱԿԱՆՋ ՔԱՇԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍՎԵՑ Լրատվամիջոցներն արդեն հայտնել են, որ հուլիսի 9-ի երեկոյան Երեւանի ՆԳ վարչությունում ծեծի է ենթարկվել ԱԺ պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ անդամ Գեւորգ Հակոբյանը (Կոմբիկորմի Վլադ)։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը, երեկ՝ պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ին եւ «Առավոտին», պատմեց այն, ինչ իրեն պատմել էր պատգամավոր Գեւորգ Հակոբյանը։ Շաբաթ օրը,

ՀԱՄԵՄԱՏԵԼԻ ՉԵՆ

ՀԱՄԵՄԱՏԵԼԻ ՉԵՆ «Մեր նախագահի մեծամտությունը սահման չունի. այսօր նա հայտարարում է, թե մեր բանակի 1/3-ի հիմնադիրն ինքն է, վաղը կդառնա 1/2-ի, հետո էլ՝ ողջ բանակի հիմնադիրը»,- այսօր պատասխանելով Ռ. Քոչարյանի՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի մասին արած հայտարարություններին, նկատեց նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: «Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, իսկ Սամվել Բաբայանը՝ ազատության մեջ, Քոչարյանն

Օգտագործվելու առաջարկ

Օգտագործվելու առաջարկ «Հետագայում Քոչարյանի թոռներն իրեն կասեն՝ պապի՛կ, Հայրիկյան թեկնածուի առկայության դեպքում, ինչպե՞ս էիր քո թեկնածությունն առաջադրել»,-երեկ հրավիրած հերթական մամուլի ասուլիսում երազանքների գիրկն ընկավ ՀՀ նախագահի մշտական թեկնածու Պարույր Հայրիկյանը: Նա նախանձելի համառությամբ շարունակում է կարծել, թե «Հայաստանում մեկ մարդ է ապացուցել իր անմնացորդ նվիրումն ազգին եւ ազգի խնդիրներին»։ Դա, բնականաբար, նույն ինքը՝ աննման եւ

«Ա1+»-Ի 100 ՕՐԸ

«Ա1+»-Ի 100 ՕՐԸ Լրացավ 100 օրը, ինչ փակված է «Ա1+» հեռուստաընկերությունը, թեեւ նրա գործունեությունը վերսկսելու պահանջով հանդես են եկել եվրոպական (ԵԱՀԿ, Եվրախորհուրդ եւ Եվրամիության երկրներ) եւ ամերիկյան մի շարք կազմակերպություններ։ Այս կազմակերպություններից յուրաքանչյուրի ակնարկն անգամ այլ պարագաներում բավական կլիներ, որ Հայաստանի իշխանությունները վերաձեւեին օրենսդրությունը եւ ստեղծեին բոլոր պայմանները, որ կատարվեր նրանց պահանջը։ Բայց այլ է

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՐՁՆՈՒՄ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՐՁՆՈՒՄ Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, եթե գործող նախագահն իր լիազորությունները շարունակի մինչեւ 2003 թվականը, ապա պետք է հայտարարի, որ օրինական ընտրությունների անցկացման գլխավոր երաշխավորը հանրապետության նախագահն է: «Ցավով եմ ասում, բայց ՀՀ-ում մեկ անգամ պետք է քաղաքական կամք դրսեւորվի, որ հայտարարություն լինի, թե ընտրությունների անցկացման երաշխավորը ՀՀ նախագահն է։ Շատ վատ է, որ

Հայցելով ԱՄԿ-ականների ներողամտությունը

Հայցելով ԱՄԿ-ականների ներողամտությունը Լույս է տեսել «Ազգային միացյալ կուսակցություն- ինքնորոշում միավորում» համառոտ պատմությունը։ Երկու գրքույկներ են դրանք, Ա մասն ընդգրկում է 1966-73թթ., Բ մասը՝ 1973-87թթ. ժամանակաշրջանը։ Գրքույկների հեղինակն է Նորայր Խանզադյանը։ Տպաքանակը երկու դեպքում էլ 1000- ական օրինակ է։ Հրատարակիչը, ինչպես տեղեկանում ենք գրքույկները թերթելիս, ԱԻՄ-ի հրատարակչությունն է, եւ դրանք ձոնված են «հանուն պետականության վերականգնման

«Ֆահլաբազարը»՝ ահ ու սարսափի մթնոլորտում

«Ֆահլաբազարը»՝ ահ ու սարսափի մթնոլորտում Որեւէ բան փոխված տեսնելու հույսով վերջերս նորից եղա «Ֆահլաբազարում»՝ «Այրարատ» կինոթատրոնի հրապարակում։ Այն ավելի է «հզորացել», «համալրվել» կրթության բոլոր փուլերը անցած մարդկանցով, բազմաթիվ արհեստների ներկայացուցիչներով, որոնք «ճիտին պարտքերը» թեւների տակ՝ առավոտից երեկո այն հույսն են փայփայում, թե կգա «ժողովրդի ծառաներից» որեւէ մեկը ու իրենց գործ կառաջարկի։ Ավտոբուսից իջնելով, քայլերս ուղղեցի

ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ԽԱՂԵՐ Է ՏԱԼԻՍ

ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ԽԱՂԵՐ Է ՏԱԼԻՍ Ֆուտբոլասերներն անհամբերությամբ են սպասում հուլիսի 17-ին, երբ Հայաստանի չեմպիոն ու ներկայիս առաջնության առաջատար Երեւանի «Փյունիկը» Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում Չեմպիոնների լիգայի 2002-2003թթ. մրցաշարի որակավորման փուլում առաջին խաղն է անցկացնելու սկանդինավյան այդ երկրի չեմպիոն «Տամպերե» թիմի հետ։ Ու հայ մարզասերների ընդգծված հետաքրքրությունն այդ հանդիպման նկատմամբ՝ միանգամայն օրինական ու բնական է։ Չէ՞ որ հանրապետության

«Տանը պատերն էլ են օգնում»

«Տանը պատերն էլ են օգնում» Հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մենահամերգով հանդես եկավ միջազգային ճանաչման արժանացած ջութակահար Նիկոլայ Մադոյանը։ Մեզ համար անսպասելի, երիտասարդ տաղանդավոր ջութակահարը մեր հանդիպման սկզբում «հանդես եկավ» հետեւյալ մենախոսությամբ. «Մշտապես եկեք հիշենք, թե մարդկությունը գեղեցկության ինչ հրաբուխ ժայթքեց անտիկ դարաշրջանում. նա կերտեց արձաններ, որոնցով ասես մարտահրավեր էր նետում հեթանոս աստվածներին՝ ահա ինչպիսին

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՖԻԼՄԸ՝ «ՄՆԱՅՈՒՆ» ԱՐԺԵՔ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՖԻԼՄԸ՝ «ՄՆԱՅՈՒՆ» ԱՐԺԵՔ «Ագրոբանկի» խորհրդի նախագահ, էջմիածինցի պատգամավոր Հակոբ Հակոբյանը մի երազանք ունի՝ Հայաստանի մասին նկարահանել այնպիսի՜ հզոր ֆիլմ, որ «հարյուրավոր տարիներով գնա»։ Մարդիկ այն կդիտեն ե՛ւ «կասետների վրա», ե՛ւ էկրանին, Հայաստանի ներսում եւ Հայաստանից դուրս ու հենց Հ. Հակոբյանի ֆիլմով էլ կհասկանան, թե ի՜նչ վատ բան է արտագաղթը, որ կործանում է ազգը։ Բայց

Շանտաժով հարցը չի լուծվի

Շանտաժով հարցը չի լուծվի «Առավոտում» տպագրված «Մենք գնում ենք Բրիտանիա» լուրում մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայի մասնակից Տիգրան Սլոյանի հայրը՝ Գագիկ Սլոյանը, կասկածի տակ էր առել, որ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի Հայաստանի հավաքականը կամայականորեն է ձեւավորվել։ Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմի նախագահ Գառնիկ Տոնոյանը պարզաբանումներ ներկայացրեց այս առթիվ։ Նա բերեց մի շարք փաստեր, որոնց միջոցով հիմնավորում էր, որ

ՆԳՆ-ն «ժուչոկներ» չի ունեցել

Ուժային միջամտության անհրաժեշտություն չկա՞ր․ «Հոկտեմբերի 27» քրգործով երեկ դատակոչվել էին նախաքննական մարմնի կողմից տուժողներ ճանաչված ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանն ու ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանը։ Տուժող Ս. Աբրահամյանը ներկայացրեց, թե ինչպես է ժամը 16.35-ին ներկայացել Ազգային ժողովի նիստերի դահլիճ։ Դահլիճի հետեւի դռնից մտել է ներս՝ տեղ զբաղեցնելով բնապահպանության նախարար Գեւորգ Վարդանյանի կողքին։ Տուժողն ասաց, որ

Դժգոհություններ միավորումից հետո

Դժգոհություններ միավորումից հետո Պռոշյան գյուղի բուժկայանի վարիչ Ֆլորա Նավոյանի հետ զրույցից պարզվեց, որ կայանի աշխատակիցներին հուզող մենահրատապ խնդիրը աշխատավարձն է։ Աշխատակիցների թիվը հասնում է 14-ի, որոնց պետությունը չի վճարել 2000թ. մայիսից։ Սակայն նրանք ձեռքները ծալած չեն նստել։ Դիմել են Պռոշյան գյուղի ներկայացուցչին ԱԺ-ում՝ պատգամավոր Արամ Հարությունյանին՝ այդ խնդիրը քննարկելու նպատակով։ Վերջինս նրանց խոստացել է, որ

ՇՈՒԿԱՆ «ՀԱՄԱՁԱՅՆ» ՉԷ

ՇՈՒԿԱՆ «ՀԱՄԱՁԱՅՆ» ՉԷ Շուկայի թեթեւակի ուսումնասիրությունն անգամ ցույց է տալիս, որ նախագահ Քոչարյանի ասած մուլտիպլիկացիայի էֆեկտը շրջանցել է անշարժ գույքի շուկան։ Այդ էֆեկտը ենթադրում էր, որ հայտարարված կամ գրանցված վերջին տարիների տնտեսական 6-9 տոկոս աճը պետք է ազգաբնակչության կենսամակարդակը բարձրացներ, եկամուտներն ավելացներ, ինչն էլ պետք է հանգեցներ անշարժ գույքի գների աճի։ Սակայն անշարժ գույքի առուվաճառքի

ՆՈՄԵՆԿԼԱՏՈՒՐԱՅԻ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՑԵՂԱԿՐՈՆԱՑՈՒՄ

ՆՈՄԵՆԿԼԱՏՈՒՐԱՅԻ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՑԵՂԱԿՐՈՆԱՑՈՒՄ Երբ անցած տարվա վերջում ընդունվում էր «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը, իշխանավորները կուրծք էին ծեծում, իբր կատարվել է ԵԽ-ի եւս մի պահանջ, եւ այսուհետ թայֆայաբազությանը վերջ կտրվի: Էլ ոչ մի խնամի, ոչ մի բարեկամ, ոչ մի կուսակցական շրջապատ: Նախարարից ցածր բոլոր պաշտոնյաները նշանակվելու են միայն մրցույթով եւ միայն արհեստավարժության սկզբունքով: Պետական ծառայողներն այլեւս

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930