Օրվա լրահոսը
Տեսնես, ինքնասպան կլինի՞
Տեսնես, ինքնասպան կլինի՞ «Վայ նրան, ով կհամարձակվի համառություն դրսեւորել ընդդեմ ժողովրդավարության»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։ Քանզի սպառնալիքն առնչվում էր այսօր խորհրդարանում քննարկվող Ընտրական օրենսգրքի՝ հօգուտ մեծամասնական ընտրակարգի փոփոխությանը եւ այն, անկախ քվեարկության արդյունքներից, օրենքի ուժ կստանա միայն ՀՀ նախագահի վավերացնելուց հետո, «Առավոտի» հարցադրման, թե այդ «վայը» նախագահին է՞լ է սպառնում,
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ը՝ ՊՆ-ՈՒՄ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ը՝ ՊՆ-ՈՒՄ Որտե՞ղ է ոճրագործությունից հետո պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած իրադարձությունները պատկերող տեսաերիզը «Առավոտն» իր վերջին հրապարակումներից մեկում կանխատեսել էր, որ «Հոկտեմբերի 27»-ի գործի համատեքստում նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդական, իսկ նախկինում՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի շուրջ առաջիկայում հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Ալ. Հարությունյանը, որ «27»-ից երկու-երեք ամիս հետո կալանավորվել էր ու մեղադրվել
«ԱԿԱՆՋ ՔԱՇԵԼՈՒ ՕՐԻՆԱԳԻԾ»-2
«ԱԿԱՆՋ ՔԱՇԵԼՈՒ ՕՐԻՆԱԳԻԾ»-2 Կառավարությունը երկու ոտքը մի ոտնամանի մեջ դրած շարունակում է անմիջական միջամտություն ունենալ օրենսդիր մարմնի կանոնակարգում փոփոխություններ կատարելու գործընթացին։ Անցած արտահերթի ժամանակ վերոհիշյալ հարցի քվեարկությունը հետաձգվեց մինչեւ առաջիկա արտահերթ եւ ԱԺ խոսափողից մի քանի անգամ հնչեց, որ պատգամավորներն իրենց առաջարկությունները կարող են ներկայացնել մինչեւ երեքշաբթի (երեկ այդ օրն էր) ժամը 12-ը։ Սակայն կառավարությունը
Երթուղին նույնն է
Երթուղին նույնն է Ժամանակները փոխվում են, ամեն ինչ նորանում է, բայց զբոսաշրջության ծրագիրը Հայաստանում մնում է անփոփոխ։ Գառնի-Գեղարդ-Էջմիածին, շատ-շատ էլ՝ Սարդարապատ. տուրիստական ծրագիրը մեր երկրի համար դարձել է դասական։ Արտերկրի զբոսաշրջիկների համար նախատեսված տպագիր, էլեկտրոնային, տեսաժապավենային բոլոր նյութերում, ինչպես էլ պտտվեն, նույն ուղեծիրն է՝ նույն կանգառներով։ Անգամ տուրիզմի նոր զարգացող ճյուղերն էլ չեն կարողանում շրջանցել
ՋՈՐՋ ՕՐՎԵԼԼԻ «ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱ» ՎԵՊԸ ԵՎ ՄԵՐ «ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԴԱՇՏԸ
ՋՈՐՋ ՕՐՎԵԼԼԻ «ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱ» ՎԵՊԸ ԵՎ ՄԵՐ «ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԴԱՇՏԸ Պատկերացնենք մեզ «Ա1+»֊ի ուղիղ եթերում Հարգելի պարոն Աբրահամյան, Ձեր օրաթերթի սույն թվականի հունիսի 27-ի համարում զարմանքով կարդացի «Գողանալը հիմի դու տես» խորագրով հրապարակումը, որում հեղինակը «դեղին» լրագրությանը հատուկ ոճով փորձում է մեկնաբանել իմ ասածներն ու չասածները։ Ես տարբեր ամբիոններից քանիցս ասել եմ, որ իմ գրավոր կամ բանավոր
Անվավեր ընտրություններ
Անվավեր ընտրություններ «Կարող ա՞, ես մեռել եմ…» Շաբաթ օրը ՍԴ-ն շարունակեց 67 ընտրատարածքում կայացած ընտրություններին վերաբերող վիճելի հարցերի քննարկումը։ Տարօրինակ բաներ կատարվեցին Շիրակի մարզի թիվ 67 ընտրատարածքում։ Նախ՝ չարաբաստիկ ընտրացուցակները, որոնց վրա ոնց որ «թուղթ ու գիր» արված լինի։ Մեծ քաղաքների պարագայում գուցե թե ինչ-որ տեղ այդ թերացումներն այնքան էլ նկատելի չեն, բայց գյուղերում, ուր
Չի բացառում 6-րդ ահաբեկչի գոյությունը
«Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննությանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան էին ներկայացել տուժողներ ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Պատգամավորի հարցաքննության արդյունքում, թերեւս, գրանցվեց դռնբաց նիստի անդրանիկ հրապարակային տեսակետը, կապված 6-րդ ահաբեկչի գոյության հետ։ Այդ կապակցությամբ նույնիսկ ցուցադրվեց հայտնի տեսաժապավենը, ուր լրագրողների դիմաց երեւում է մի անձնավորություն։ Տեսաերիզում անձը մեջքով է,
Միջքաղաքային երթուղիներում
Միջքաղաքային երթուղիներում Հունիսի 25-ին, ժամը 19.20-ից Երեւանի «Այրարատ» կինոթատրոնի մոտ գտնվող միջքաղաքային միկրոավտոբուսային կանգառից Վանաձոր մեկնող մի խումբ ուղեւորների միայն ժամը 20.40-ին բախտ վիճակվեց ճանապարհ ընկնել (մինչեւ ուղեւորների պահանջվող քանակն ապահովվեր): Թերեւս, տվյալ միկրոավտոբուսը ավելի շուտ կուղեւորվեր, եթե ճարպիկ դիսպետչերը այդ ժամին հայտնվող նոր ուղեւորներին չտեղավորեր մեկ այլ ավտոբուսի մեջ, որը, ըստ կարգի, պետք է
ԵՐԲ ԽԵՂՎՈՒՄ Է ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ-ՍՊԱՌՈՂ ԿԱՊԸ
ԵՐԲ ԽԵՂՎՈՒՄ Է ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ-ՍՊԱՌՈՂ ԿԱՊԸ Հայաստանի տնտեսության հիմնարար ճյուղերը շարունակում են մնալ առեւտուրն ու սպասարկումը, ոլորտներ, որոնք, թվում է, թե պետք է ապահովված լինեն սպառողական կայուն շուկայով:8221 Գոնե այստեղ պետք է որ նորմալ գործեն տնտեսություն-սպառող, պահանջարկ-առաջարկ կապերը։ Սակայն զավեշտալի երեւույթները ցայտունորեն դրսեւորվում են նաեւ այդ ճյուղերում։ Նոր թափ առած սրճարանների եւ բենզալցման կայանների շինարարությունը օտարների
Հայրենիքին վտանգ է սպառնում
Հայրենիքին վտանգ է սպառնում Ձգտելով ամեն գնով երկարաձգել իր անօրինական իշխանությունը, Քոչարյանի վարչախումբը փոշիացնում է երկրի միջազգային հեղինակության ու աջակցության բոլոր ռեսուրսները եւ մեր պետականության շահերի տեսանկյունից խիստ վտանգավոր քաղաքականություն վարում ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս է մղվել բանակցություններից, հակամարտության սուբյեկտից վերածվել է հակամարտության օբյեկտի, ինքնորոշման իրավունքը նենգափոխվել է Հայաստանի
«Հախուհաշիվը» խճճում են
«Հախուհաշիվը» խճճում են Ըստ մեզ հասած լուրերի՝ շուտով Ազգային պատկերասրահի տնօրեն Շահեն Խաչատրյանին կազատեն աշխատանքից այն պատճառաբանությամբ, որ նա համատեղության կարգով իբրեւ տնօրեն աշխատում է նաեւ Մ. Սարյանի թանգարանում։ Մի բան, որ, իբր, օրենքով չի թույլատրվում։ Իսկ Պատկերասրահի տնօրենի հնարավոր թեկնածուների թվում են Փարավոն Միրզոյանը՝ Գեղարվեստի ակադեմիայից եւ Վարդան Վարդանյանը՝ մշակույթի նախարարությունից։ Հարկ է խոստովանել,
ՀՀԿ-ն թաղային հաղթանակ տարավ
ՀՀԿ-ն թաղային հաղթանակ տարավ Կիրակի օրն ընտրված երեք թաղապետն էլ Հանրապետական կուսակցությունից է Թեեւ Հայաստանում բնակչությունն ընդհանուր առմամբ թերահավատորեն է տրամադրված տարբեր մակարդակի ընտրությունների նկատմամբ, այնուամենայնիվ, հունիսի 30-ին Երեւանի երեք համայնքներում կայացած համայնքապետերի ընտրությունների ժամանակ ընտրողների մեծ մասն օգտվեց քվեարկելու իր իրավունքից։ Տարբեր թեկնածուների պաշտպանելուց զատ, ընտրողների մի ստվար զանգված մասնակցեց ընտրությունների՝ որպեսզի «իմ ձայնը
«Ո՞ՒՄ ՎՐԱ ԵՔ ՁԵՌՔ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ»
«Ո՞ՒՄ ՎՐԱ ԵՔ ՁԵՌՔ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ» Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը դժգոհ է իր «նորացված» ընկերներից Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը, որի անվան ՀՆԿԿ հապավումը մեր գործընկերներից մեկը վերծանեց որպես Հայաստանի նախագահի կոմունիստական կուսակցություն, Երեւանի կազմակերպության ակտիվի ժողովի ժամանակ հայտարարեց, թե պատրաստվում է դիմել երկրում գործող մի շարք սոցիալիստական կուսակցությունների (այդ թվում՝ նաեւ Կոմունիստական կուսակցությանը)՝ միանալու
ՓԱՍՏԱԲԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
ՓԱՍՏԱԲԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ Երեկ վերաքննիչ դատարանում ՔՊԻՎ նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դատավարությունը սկսվեց առաջին ատյանի դատարանի վճռի, ապա՝ փաստաբան Ռոբերտ Գրիգորյանի բողոքի հրապարակումով: Այդ բողոքը մեր անցյալ համարում մասնակի կրճատումներով հրապարակել էինք, ուստի հարկ ենք համարում անդրադառնալ միայն այն դրվագներին, որոնք շրջանցել էինք: Իսկ դրանց առնչությամբ փաստաբանը հայտարարեց, թե իր պաշտպանյալի նկատմամբ մասնավորապես
«Պատվերներում գերակշռում է ռաբիսը»
«Պատվերներում գերակշռում է ռաբիսը» Մայիս ամսից հեռարձակվում է Ազգային երաժշտական ալիքը, որը շաբաթ օրերին ներկայանում է իբրեւ Երաժշտական փոստարկղ։ Ալիքի մասին մանրամասներ տեղեկանալու ակնկալիքով զրուցեցինք Ազգային երաժշտական ալիքի ղեկավար Հրաչ Քեշիշյանի հետ։ – Ի՞նչ նպատակով է ստեղծվել Ազգային երաժշտական ալիքը։ – Պահը հասունացել էր։ Ի վերջո պետք էր հայկական երաժշտության համար դաշտ ստեղծել, որպեսզի այն
ԱՆՏՈՒՆ ԹԱՏՐՈՆ
ԱՆՏՈՒՆ ԹԱՏՐՈՆ Հոկտեմբերի 4172ին լրանում է Երեւանի մնջախաղի պետական թատրոնի՝ Գեղարվեստի ակադեմիայի շենքում վարձակալական հիմունքներով պատսպարվելու ժամկետը: Հայտնի չէ, թե դրանից հետո ինչ ճակատագիր է սպասվում թափառական թատրոնին, որովհետեւ, թատրոնի գեղարվեստական ղեկավարի հավաստմամբ, ակադեմիան այլեւս մտադիր չէ «տնվոր» պահել իր շենքում։ Զարմանալին այն է, որ թատրոնն իր ստեղծման 20 տարիների ընթացքում, ունենալով պետական կարգավիճակ, երբեք
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԳԻՆԸ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԳԻՆԸ» Կառավարության նիստում որոշում է ընդունվել ռուսաստանյան մի ընկերությանը ընդամենը $2 միլիոնով վաճառել ընդհանուր տասը հազար քառակուսի մետր տարածքով կրթության եւ գիտության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերով եւ առողջապահության նախարարությունների երեք շենքերը։ $2 միլիոնից մոտ 380 հազարը ներառվելու է պետական գանձարան։ Հայտնել են, որ կատարվել է ամենափայլուն գործարքներից մեկը եւ վաճառքի՝ մնացած $1,6 միլիոնով
Օրենքը խախտում են
Օրենքը խախտում են Վերջին ժամանակաշրջանում օրեօր ակնբախ է դառնում մի հույժ ամոթալի եւ հակաօրենսդրական երեւույթի համաճարակային բնույթի տարածումը. ՀՀ արդյունաբերական եւ այլ արտադրանքի փաթեթավորումների, պիտակների եւ նման տեղեկատվություն կրողների լեզվում բացակայում է հայոց ազգային եւ ՀՀ պետական միակ լեզուն՝ հայերենը։ Ի՛նչ լեզվով պիտակի ասես՝ որ չենք հանդիպում. «դասական» դարձած անգլերենի եւ ռուսերենի կողքին հայտնվել են
ԿԸՀ-ի «հրովարտակը» ՄԸՀ-ին
ԿԸՀ-ի «հրովարտակը» ՄԸՀ-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռեւս մարտ ամսին ընդունել է մի որոշում, որը, կարծում ենք, պետք էր վաղուց ընդուներ։ Նկատի ունենալով, որ ՀՀ-ում դեռեւս ամբողջությամբ չի իրականացվել նախկին անձնագրերի փոխանակումը ՀՀ նոր անձնագրերով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրահանգել է ՀՀ տարածքի բոլոր ընտրական հանձնաժողովներին՝ ԽՍՀՄ դեռեւս օգտագործվող անձնագրերն ընդունել որպես անձը հաստատող պետական փաստաթուղթ։
ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՑԵԼ ԵՆ ՍԴ-ՈՒՄ
ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՑԵԼ ԵՆ ՍԴ-ՈՒՄ Ընտրական իմիտացիա Սահմանադրական դատարանում երեկ շարունակվեց Շիրակի մարզի թիվ 67 ընտրատարածքի հետ կապված վեճի քննությունը։ Նախորդ նիստին, եթե հիշում եք, չէին ներկայացել ՍԴ հրավիրված 3 վկաները։ Նրանք երեկ ներկայացել էին։ Վկա Վարոս Ավոյանը («Ժողովրդական հայրենիք» կուսակցությունից) մարզային ընտրական հանձնաժողովի այն անդամներից է եղել, որը ունեցել է հատուկ կարծիք։ Թե ո՞րն
Անստվեր գործակալություն
Անստվեր գործակալություն «Ես չգիտեմ, թե իմ նախորդը՝ Զարեհ Սարգսյանը ինչ փողերով ու երբ է դղյակ կառուցել, բայց անձամբ ես իմ օրինական եկամուտներով հաստատ չեմ կարող դղյակ կառուցել»,- երեկ պաշտոնապես հայտարարեց Պետական գնումների գործակալության պետ Գագիկ Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին։ Հարցը հետեւյալն էր՝ «Առավոտի» համարներից մեկում հրապարակվել է, որ Զարեհ Սարգսյանը պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում կարողացավ
ԽԱՅՏԱՌԱԿ ՓԱՍՏԵՐԸ՝ ԱՆՏԵՍՎԱԾ
ԽԱՅՏԱՌԱԿ ՓԱՍՏԵՐԸ՝ ԱՆՏԵՍՎԱԾ Ջրվեժի պարկային տնտեսությունում թանգարանի համար նախատեսված այս շենքն այսպես անտերության է մատնված։ Արծաթափայլ եղեւնիներն էլ «լքում» են պարկը։ Իսկ տնտեսության տարածքում անօրինականորեն կատարվող թաղումների հետեւանքով շուտով մայրաքաղաքի գերեզմանոցների թվին կավելանա եւս մեկը՝ «Ջրվեժի պարկային գերեզմանոցը»։ Եւ այս ամենը՝ իրավասուների եւ պատասխանատուների քթի տակ։ Ականատեսները պատմում են, որ մի առիթով արգելոցապարկային համալիր այցելած
Տուն, որ կառուցվում է շենքի քթի տակ
Տուն, որ կառուցվում է շենքի քթի տակ ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանն այս տունը կառուցում է՝ հաշվի չառնելով դեմ դիմաց գտնվող բարձրահարկ շենքի բնակիչների բազմաթիվ բողոքները։ Փոխնախարարն այս տունը սկսել է կառուցել պաշտոն ստանալուց հետո միայն։ Մինչ այդ նա աշխատել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ որպես դասախոս։ Արա Ավետիսյանը, ինչպես արդեն նշեցինք, ՀՀԿ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՐԱՅՐԸ ՓՈՐՎՈՒՄ Է
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՐԱՅՐԸ ՓՈՐՎՈՒՄ Է ՀՀ իշխանությունները դարձյալ խախտում են իրենց իսկ գրած օրենքները՝ այս դեպքում ձեռք բարձրացնելով քարե դարի մշակույթի վրա: Խմբագրություն ահազանգեց հնագետ Բենիկ Երիցյանը։ Նրան մտահոգող հարցը Երեւանի թիվ 1 ամենահին քարայրն է, որի հարակից մասը Հայաստանում ԱՄՆ դեսպանության նոր մասնաշենքի համար տրամադրված տարածքի մեջ է (Երեւանյան լճի մոտ) եւ որտեղ շինարարական աշխատանքներ
ԳՈՐԾԸ ՄՏԱՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ
ԳՈՐԾԸ ՄՏԱՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՊԻՎ նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը դիմել էր Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանին՝ վերանայելու Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի՝ 31.05.2002թ. վճիռը, որով Մ.Սաղաթելյանը մեղավոր էր ճանաչվել իրեն առաջադրված բոլոր մեղադրանքներով՝ բացառությամբ մեկի եւ դատապարտվել 7 տարի ազատազրկման եւ 90 հազար դրամի չափով տուգանքի: Ընդ որում, վերջինս, ըստ հիշյալ
Ալիեւը սպառնում է, աշխարհը՝ լռում
Ալիեւը սպառնում է, աշխարհը՝ լռում Նախորդ հրապարակման մեջ («Առավոտ», թիվ 112, էջ 4) ենթադրել էինք, որ Ալիեւի եւ Պուտինի պետերբուրգյան մերձեցումը կարող է ոչ բարենպաստ հետեւանքներ ունենալ ղարաբաղյան խնդրի համար։ Ցավոք, այդ ենթադրություններն ամրապնդվում են։ Հենց Ռուսաստանից վերադառնալուց հետո Ալիեւը արեց երկու ապակայունացնող հայտարարություն. մեկը վերաբերում էր Մեղրի- Լաչին միջանցքների փոխանակման գաղափարին բանակցությունների ժամանակ, իսկ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՊԵՏՔ Է ՍԹԱՓՎԵՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՊԵՏՔ Է ՍԹԱՓՎԵՆ Հայոց համազգային շարժման վարչության հայտարարությունը Հայաստանի Հանրապետությունում իշխող վարչախմբի որդեգրած արտաքին քաղաքականությունը հերթական անգամ արձանագրում է իր սնանկությունը նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցում: ՀՀՇ-ն դեռ Շարժման սկզբնական փուլում՝ իր առաջին ծրագրային փաստաթղթում, իսկ իշխանության գալուց հետո՝ գործնականում, մերժեց հայ քաղաքական մտքի մեջ ավանդաբար գերակշռող՝ երրորդ ուժի ապավինելու, պահանջատիրական եւ ազգայնամոլական սկզբունքները
Ով նախագահ՝ ՀՌԱԿԸ… փալան
Ով նախագահ՝ ՀՌԱԿԸ… փալան Հայաստանի Երրորդ Հանրապետության կայացման գործընթացում բացառապես նախագահամետ դիրքորոշմամբ աչքի ընկած ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, երեկ հյուրընկալվելով Մամուլի ազգային ակումբում, հարկ համարեց մի քանի անգամ եւս կրկնել արդեն հանրահայտ մի միտք: «Ասպարեզում եղած քաղաքական գործիչներից ՀՀ նախագահի՝ մեր պատկերացումներին համապատասխանում է Ռոբերտ Քոչարյանը»,- ասաց նա։ Քաղաքական ասպարեզից դուրս, քաղաքական գործիչ Լեւոն Տեր-Պետրոսյանի,
«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»
«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ» Երեկ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատը, ինչպես եւ սպասվում էր, «Հանուն Հայաստանի Հանրապետության» մերժեց «Մելտեքս» ՍՊԸ դիմումն ընդդեմ «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՊՓԲ-ի եւ եռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի։ Եւ այս որոշումն ակնհայտորեն բացառապես նիստը նախագահող Արման Մկրտումյանի զոռբայության շնորհիվ էր։ Մինչ «Մելտեքս» ՍՊԸ-ի հայցի քննությունը սկսելը, «Առավոտը» ներկա գտնվեց նախագահող
Նրանք արյուն չունեն, մնում է քրտինքը
Նրանք արյուն չունեն, մնում է քրտինքը Նորացված կոմունիստական կուսակցությունն ընդամենը մեկ ամիս առաջ էր անցկացրել իր առաջին համագումարը՝ գիտակցաբար, եւ 36-րդը՝ ճակատագրով։ Կենտկոմի առաջին քարտուղար Յուրա Մանուկյանը (Երեւանի քաղկոմի նախկին առաջինը) խիստ ազդեցիկ ելույթ ունեցավ հոգու, մարմնի եւ գաղափարի թեմաներով։ Ընկեր Մանուկյանի ելույթի եռանդը լրիվ արդարացված էր, քանզի Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դահլիճը լիքն


















































