Օրվա լրահոսը
ԱԿԱՆՋ ՔԱՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԾԸ ՉՔՎԵԱՐԿՎԵՑ
ԱԿԱՆՋ ՔԱՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԾԸ ՉՔՎԵԱՐԿՎԵՑ Խորհրդարանը բաժան-բաժան է լինում հերթական անգամ։ Մեր դիտարկմամբ, հանրապետության նախագահի՝ ականջը քաշելու եւ բաժին տանելու սպառնալիքից հետո ընդդիմությունն ավելի կարծր դարձավ, իշխանական թեւը մի պահ չկողմնորոշվեց, իսկ նրանք, ովքեր տատանվում էին՝ ընդդիմություն-իշխանական թեւ երկվության արանքում, հայացքները հառեցին դեպի ընդդիմադիր դաշտ։ Ստացվել է խիստ շախմատային իրավիճակ, երբ «սպիտակները» իրար հետեւից սխալ
ԵՎՍ ՄԵԿ ԱՆՏՈՄՍ ՀԱՄԵՐԳ
ԵՎՍ ՄԵԿ ԱՆՏՈՄՍ ՀԱՄԵՐԳ Հունիս ամսին ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ ողջ աշխարհում նշվում է երաժշտության միջազգային օրը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ ԱՕՔՍ-ը Կոմիտասի արձանի հարեւանությամբ կազմակերպել էին, այսպես ասած, անտոմս համերգ՝ նվիրված այդ օրվան, որին մասնակցում էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին՝ տիկնոջ հետ, կոնսերվատորիայի ռեկտորատը, պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաեւ
«Մեզ չեն կարող խանգարել»
«Մեզ չեն կարող խանգարել» Օրերս Հայաստան էին ժամանել Ղազախստանի եւ Կրասնոդարի երկրամասի հայ համայնքների ղեկավարները։ Ղազախստանի համայնքի ղեկավար Մայիլ Թորոյանը նշեց, որ տեղի հայ բնակիչները համեմատաբար ավելի քիչ պրոբլեմներ ունեն, քան ներքին սփյուռքի այլ բնակավայրերում։ Ղազախստանի հայ համայնքն ունի 250 հազար բնակչություն։ Հիմնական խնդիրները կապված են լեզվի, մշակույթի, ազգապահպանման մյուս հարցերի հետ։ Ունեն բազմաթիվ կիրակնօրյա
«ՓՈՂՈՎ» ԲԱՐԻՇԵՑՐԻՆ ԳՐԱԿԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ
«ՓՈՂՈՎ» ԲԱՐԻՇԵՑՐԻՆ ԳՐԱԿԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ Շուտով շրջանառության մեջ կմտնեն ՀՀ ԿԲ-ի թողարկած 2001թ. նմուշի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամները, որոնց դիզայնը, պատկերները, գույները եւ չափսերն ամբողջովին կրկնում են 1999թ. նմուշի թղթադրամներին, բացառությամբ մասնակի փոփոխությունների, որոնք Էմիսիոն գործառնությունների վարչության պետ Գեւորգ Թումանյանը որակեց իբրեւ «պաշտպանական հատկանիշների ուժեղացում»։ Թղթադրամի վրա ֆինանսների նախարարի ստորագրությունը եւ թողարկման տարեթիվը փոխվելուց զատ, Չարենցի
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՊՀ, Բալթյան երկրների եւ ՌԴ տարածաշրջանների պատանեկան խաղերում մեր մարզիկ-մարզուհիների մրցելույթները ցույց տվեցին, որ, չնայած վերջին տարին արված աշխատանքներին, Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում անելիքներ դեռ շատ կան։ Տունդարձի ճանապարհին օդանավում հենց այդ մասին էինք զրուցում սպորտվարչության պետ Արմեն Գրիգորյանի հետ։ Տալով Հայաստանի մարզական պատվիրակության մրցելույթների ընդհանուր գնահատականը՝ Ա. Գրիգորյանն
Շրջաններն ուշադրությունից դուրս են
Շրջաններն ուշադրությունից դուրս են Գեղանկարիչ Փափագ Ալոյանը իր նկարների տակ ստորագրում է Ալփա։ Դա եւ իր անուն-ազգանվան սկզբնատառերն են, եւ իր ընտանիքի անդամների անունների։ «Անունս դրել են հորս ընկերները. քույրեր ունեի, ծնողներս տղա են փափագել, հենց ծնվել եմ, անունս պատրաստ եղել է»։ Ալփա նկարչի արվեստանոցում այժմ կրակ գույներ են, իր հուր մազերի պես։ Երիտասարդ օրերին
«ՇԱ՜Տ ԺԽՏՈՂ ԱԶԳ ԵՆՔ»
«ՇԱ՜Տ ԺԽՏՈՂ ԱԶԳ ԵՆՔ» Եթե Ռուսաստանում երգիչը մեկ երգ պատվիրելու համար կոմպոզիտորին վճարում է 5000 դոլար (առհասարակ, կոմպոզիտորը մի երգչի հետ աշխատելուց կարող է վաստակել մինչեւ 120 հազար դոլար), ապա Հայաստանում նա երգչից նշված գումարի 10%-ն էլ չի ստանում, քանի որ գրեթե երգեր չեն պատվիրվում։ Իսկ կոմպոզիտոր-երգիչ համագործակցությունը բացակայում է. մեր «բազմակողմանի» զարգացած աստղերը կոմպոզիտորի
Տուժողը քրգործի նյութերին չէր ծանոթացել
Տուժողը քրգործի նյութերին չէր ծանոթացել «Հոկտեմբերի 27» քրգործի կապակցությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (նախագահող՝ Սամվել Ուզունյան) այս տարի հրավիրել է 67 նիստ (հունվարին՝ 10, փետրվարին՝ 12, մարտին՝ 9, ապրիլին՝ 12, մայիսին՝ 13, հունիսին՝ 11)։ Դատակոչվել էին մինչեւ երեկ 21 տուժող (91 տուժողներից) եւ ինչպես դատավոր Ս. Ուզունյանը տեղեկացրեց, գալիք երկուշաբթի որոշում կկայացվի
ՎԵԼՅՈՒՐԻ ԿՏՈՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՊԱՑՈՒՅՑ ԼԻՆԵԼ
ՎԵԼՅՈՒՐԻ ԿՏՈՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՊԱՑՈՒՅՑ ԼԻՆԵԼ 20.09.2001թ. Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճռով Սարգիս Փաթաթյանը դատապարտվեց 12 տարի, Նորայր Ղազարյանը եւ Հովհաննես Հովհաննիսյանը՝ 3-ական տարի ժամանակով ազատազրկման։ Սույն քրգործը գտնվում է ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի վարույթում։ «Առավոտը» բազմաթիվ անգամ է անդրադարձել սույն քրգործի հիմքում «դրված» պատմությանը, որն առնչվում է Մուշեղ
«Վերեւում պիտի ազգին սիրող մարդ նստի»
«Վերեւում պիտի ազգին սիրող մարդ նստի» Մինչեւ «տանիքները» չվերացնեն, աղքատությունը չի նահանջի Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտը Լոռու մարզային գրադարանում հունիսի 26-ին կազմակերպել էր հանրային քննարկում՝ «Աղքատության հաղթահարման ուղիները Հայաստանում» թեմայով, որը նվիրված էր կառավարության կողմից մշակվող համանուն ծրագրին (Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորման ենթակա): Չնայած ՄԻԺԻ-ի ներկայացուցիչ հյուրերը հանդես եկան ծրագրի մշակմանն առնչվող զեկույցներով եւ
ԻՄԱՆԱԼ-ՉՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ
ԻՄԱՆԱԼ-ՉՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ Կառավարությունն իր երեկվա նիստում որոշել է, որ պետական ծառայողները ինչ-ինչ հիվանդություններ չպետք է ունենան։ Ավելի ճիշտ՝ այդ հիվանդություններով տառապելու դեպքում նրանք չեն կարող պետական պաշտոններ զբաղեցնել։ Հարցի մանրամասները լրագրողներին ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, որի խոսքերից անընդհատ տպավորություն էր ստեղծվում, որ տրվող հարցի պատասխանը գիտի, բայց չի հայտնում։ Ցանկացած կոնկրետ հարցի, ասենք,
ՔԱՄԻՆ ԱՐԴԵՆ ՑԱՆԱԾ Է
ՔԱՄԻՆ ԱՐԴԵՆ ՑԱՆԱԾ Է Եթե առայսօր որեւէ մեկը կասկածում էր, որ Վանո Սիրադեղյանի դեմ հարուցված քրեական գործը իշխանության քաղաքական պատվեր էր, ապա այժմ այդ կասկածները վերջնականապես վերացան: Համենայն դեպս՝ ողջախոհ մարդկանց մոտ: Ազատ է արձակվել այն միակ վկան, որի ցուցմունքների հիման վրա նախկին ՆԳ նախարարի դեմ մեղադրանք էր առաջադրվել: Դատապարտվելով սպանությունների կազմակերպման համար ընդամենը 7
Մարմինդ՝ գերգրագետ, խոսքերս՝ ավելի
Մարմինդ՝ գերգրագետ, խոսքերս՝ ավելի «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ Սասուն Միքայելյանը դեպքից դեպք է մոտենում խոսափողին։ Երեկ այդ հազվադեպ օրերից էր: Եւ, քանի որ խորհրդարանական կյանքում նրա ելույթը կարելի է խիստ բացառիկ համարել, որոշեցինք այն մեջբերել ամբողջությամբ։ Մինչ ելույթին անցնելը նշենք, որ բոլոր ելույթ ունեցողները (հերթագրվել էր 31 պատգամավոր, երեկ հասցրին խոսել 26-ը միայն) հատուկ պատրաստվել
«ՏՂԱՆԵ՛Ր, ՀԱՐՑԵՐՆ ԱՅՍ ՁԵՎՈՎ ՉԵՆ ԼՈՒԾՎՈՒՄ»
«ՏՂԱՆԵ՛Ր, ՀԱՐՑԵՐՆ ԱՅՍ ՁԵՎՈՎ ՉԵՆ ԼՈՒԾՎՈՒՄ» Ասել է Կարեն Դեմիրճյանը 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ընդդիմություն-իշխանություն պայքարը շարունակվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը զուգահեռ, եւ երկրորդ խաղակեսի այս փուլում առավելությունն ընդդիմության կողմն է։ Սա այն բացառիկ դեպքերից է, որ ընդդիմությունը խիստ պրոֆեսիոնալ է նախապատրաստվել, եւ իզուր էր Գալուստ Սահակյանը կեղծում, թե հարցը վիրավորանքներից այն կողմ չի անցնում։
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԵՆ»
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԵՆ» Հարցազրույց թիվ 75 ընտրատարածքի նորընտիր պատգամավոր Հովիկ Աբովյանի հետ – Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ պատգամավոր եք, ինչպիսի՞ տպավորություն եք ստացել ԱԺ-ից։ – Մեկ ամսվա տպավորությունս, ճիշտն ասած, այնքան էլ հաճելի չէ, քանի որ ինչ եկել եմ խորհրդարան, այստեղ հիմնականում ընդդիմությունն է գործում։ Բնական է, դա հաճելի չէ եւ չի
ԱՍՏՂԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ
ԱՍՏՂԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ «իՉպջՊօ» հայ-ռուսական համատեղ համերգային գործակալության հայկական գրասենյակի փոխտնօրեն Ցոլակ Առաքելյանը հավաստիացնում է, որ ռուսական աստղերն էլ են հետաքրքրվում Հայաստանով։ Նա պատմում է, որ վերջերս ռուսական էստրադայի մի շարք հայտնի դեմքեր հավաքվել էին Սանկտ Պետերբուրգում՝ Էդիտա Պիեխայի տանը։ Ընթրիքի ժամանակ աստղերը խոսել են նաեւ խմիչքի մասին։ Օրինակ, Էդիտա Պիեխան հայտնել է, որ
ԱՊՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ԿՀԱՄԱԿԱՐԳՎԵՆ
ԱՊՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ԿՀԱՄԱԿԱՐԳՎԵՆ Հունիսի 18-22-ը Սանկտ Պետերբուրգի տնտեսական խորհրդաժողովի շրջանակներում կայացավ ԱՊՀ երկրների եւ Հարավային Եվրոպայի արժեթղթերի շուկաների կարգավորման մարմինների ղեկավարների համաժողովը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդվարդ Մուրադյանը: Համաժողովի աշխատանքների արդյունքում ստորագրվեց համաձայնագիր արժեթղթերի շուկաների կարգավորման ԱՊՀ համակարգող խորհուրդ ստեղծելու վերաբերյալ: Համաձայնագրի հիմնական նպատակներն են՝ նպաստել ԱՊՀ երկրների տնտեսական ինտեգրացման ամրապնդմանը
«ԵՎՐՈՊԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԹՂԹԻ ՎՐԱ…
«ԵՎՐՈՊԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԹՂԹԻ ՎՐԱ… Վանաձորում լույս տեսավ «Քաղաքացիական նախաձեռնություն» թերթի 3-րդ համարը։ Այն առավել ընդդիմադիր ուղղվածություն ունի, քան՝ նախորդ 2 համարները։ Այստեղ տեղ են գտել քաղաքական կուսակցություններին, քաղաքի սոցիալ-տնտեսական կյանքին, ԶԼՄ-ների եւ իշխանությունների, իշխանամետ եւ ընդդիմադիր ԶԼՄ-ների փոխհարաբերություններին վերաբերող հրապարակումներ։ Թերթն անդրադարձել է նաեւ հրապարակայնություն պահանջող դատական գործերի վերլուծությանն ու նիստերի լուսաբանմանը։ (Նշենք, որ բոլոր 3
Նվիրական զգացմունքների շահարկո՞ւմ՝ նախընտրական պայքարում
Նվիրական զգացմունքների շահարկո՞ւմ՝ նախընտրական պայքարում «Նվիրական զգացմունքներ շահարկելը, մանավանդ հիմա, դժվար է. կեղծիքներով ժողովրդի վստահությունը ձեռք չես բերի»,- կարծում է Նորք-Մարաշ համայնքի ԵԿՄ բաժանմունքի նախագահ, «Տիգրան Մեծ» ջոկատի Նորքի հրամանատար Աղվան Մխիթարյանը։ Նրա կարծիքով, նախընտրական պայքարում մեկ ամիս առաջ հայտնվելով, որոշ թեկնածուներ ոտնահարում են ժողովրդի ամենանվիրական զգացմունքները, անգամ սրբությունները։ Ի դեպ, թեկնածուն, որի մասին կարծիք
ԻՐԱԿԱՆ ՍՅՈՒԺԵ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՐԻԱԼԻ ՀԱՄԱՐ
ԻՐԱԿԱՆ ՍՅՈՒԺԵ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՐԻԱԼԻ ՀԱՄԱՐ Ասում են՝ սերիալները ժամանակի հրամայականն են, նույնիսկ իրենց անհավանական դեպքերով ու դեմքերով։ Ակնկալելով հայ կինոռեժիսորների, սցենարիստների ուշադրությունը, ներկայացնում ենք մեր օրերի հայ երիտասարդ մի երգչի ստեղծագործական կյանքի պատմությունը, ինչպես նաեւ պատառիկներ կյանքից։ Այսպես. Երեւանի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին (90-ականների սկիզբ) երիտասարդ երգիչը ստանում է հրավեր Ազգային օպերային թատրոնից, խաղալով տենորի համար
Պատահական լինել չէր կարող
Պատահական լինել չէր կարող Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ՀՀ վճռաբեկ դատարանի շենքում շարունակում է «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը։ Այս փուլում դատակոչված տուժողները ցուցմունքներ են տալիս, պատասխանում դատավարության կողմերի հարցերին։ Երեկ ՀՀ կապի նախկին նախարար Ռուբեն Տոնոյանը ներկայացրեց 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում կատարվածը։ Տուժողը պատմեց, որ ինքն այդ օրը եղել է
«ՄԻՆՉԵՎ ՉԵՄ ԽՈՍԵՑՆՈՒՄ, ՉԵՔ ԽՈՍՈՒՄ»
«ՄԻՆՉԵՎ ՉԵՄ ԽՈՍԵՑՆՈՒՄ, ՉԵՔ ԽՈՍՈՒՄ» Այսպես դժվարությամբ էր պետական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Աղաջանյանը պատասխաններ կորզում «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի շրջանավարտներից՝ թեեւ վերջում հայտարարեց, որ որակից ինքը դժգոհ չէ։ Այդ շրջանավարտները երեկ պետական ավարտական քննություն էին հանձնում միջազգային տնտեսական հարաբերություններ առարկայից, իսկ այն անցկացնում է պետական հանձնաժողովը, քանի որ դա ատեստացիոն քննություն էր նաեւ։ Բուհը
Մրցույթը կայացե՞լ է
Մրցույթը կայացե՞լ է «Լինսի» հիմնադրամի շինարարական աշխատանքների մրցույթներին «ես երկու օբյեկտ շահել եմ. պետական միջամտությո՞ւն է եղել, թե՞ արդարություն»- լրագրողի հարցին հարցով պատասխանեց «Երեւանշին» ընկերության գործադիր տնօրեն Վազգեն Պողոսյանը ու ինքն էլ պատասխանեց իր հարցին. «Մրցույթներում պարզապես գրագետ մոտեցում է դրսեւորվում»։ «Երեւանշինի» գործադիր տնօրենի հրավիրած մամուլի ասուլիսը վերաբերում էր «Լինսի» հիմնադրամի գործունեությանն ընդհանրապես եւ Օպերայի
ԱՌԱՋ ԵՂԲԱՅՐ ԷԻՆՔ, ԻՍԿ ՀԻՄԱ՞
ԱՌԱՋ ԵՂԲԱՅՐ ԷԻՆՔ, ԻՍԿ ՀԻՄԱ՞ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից Բանսկո ավտոմայրուղին անցնելիս որոշեցի Հայաստան վերադարձիս հանգանակություն անցկացնել եւ նման մի ուղեւորություն կազմակերպել ՀՀ բնապահպանության նախարարի համար, եթե վերջինս Նոր տարվա շեմին դարձյալ պատմություններ անի մեր անտառներում կատարվող հերթական սանիտարական հատումների անհրաժեշտության մասին։ Անձը կարեւոր չէ. նման հայտարարություն անում են բնապահպանության բոլոր նախարարները։ Դրանից հետո մեր սարերին
Վ.ՕՍԿԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Վ.ՕՍԿԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ Հունիսի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ՍԾՏՀ տասնամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում, Ստամբուլ կատարած այցի ընթացքում, ելույթ է ունեցել Թուրքիայի Տնտեսական եւ սոցիալական ուսումնասիրությունների կենտրոնում: Իր ելույթում նա անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների առանձնահատկություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ցեղասպանության խնդրին եւ մի շարք այլ հարցերի: Անդրադառնալով տարածաշրջանային եւ պատմական արմատներ ունեցող հակամարտություններին, նախարար
Մեզ համառորեն զգուշացնում են
Մեզ համառորեն զգուշացնում են ՌԴ նախագահ Պուտինի կոշտ գնահատականները՝ «Ռուսաստան-Բելառուս» միության ապագայի վերաբերյալ թեեւ Հայաստանի ներքին քաղաքականության տեսանկյունից այնքան խարդավալից չեն, որքան «ականջ քաշելու» շուրջ անսպառ եւ շատ հեռանկարային բանավեճը, այնուամենայնիվ, մեզ էլ մտորելու տեղիք են տալիս: Նախ՝ պարզ դարձավ, որ Պուտինը դեմ է կոնֆեդերատիվ միավորմանը, որի ջատագովն է Լուկաշենկոն: Իսկ Ռուսաստանի նախագահն ամենեւին էլ
Գողանալը հիմի դու տես
Գողանալը հիմի դու տես Խորհրդարանը գնալով գերազանցում է ինքն իրեն՝ պատգամավորներն իրար ծեծում են, հայհոյում են, վիրավորում։ Վերջին թարմ օրինակը «անասնագողության» թեման է։ Քաղաքագիտության մեջ անասնագողությունը խիստ բացառիկ հասկացողություն է, եւ նման բաներից սովորաբար գլուխ են հանում այն քաղաքագետները, ովքեր այս կամ այն կերպ որեւէ առնչություն են ունեցել կենդանական աշխարհի հետ։ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ «ՖԱԶԸ ՔՑԵՑ»
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ «ՖԱԶԸ ՔՑԵՑ» Բրազիլիա-Թուրքիա ֆուտբոլային խաղը երեկ ավարտվեց 1։0 հաշվով։ Բազմաթիվ հայեր սույն փաստից այնպես էին ոգեւորվել, կարծես Հայ դատի հարցերն էին լուծել Բրազիլիայի ձեռքով։ Խորհրդարանում տարբեր տեսակետներ էին հնչում խաղի արդյունքների մասին։ Ըստ Տիգրան Թորոսյանի՝ խաղը պետք է ավարտվեր 2։0, ըստ Աղասի Արշակյանի՝ 4։1, ըստ Արա Կետիկյանի՝ 2։1 հաշվով, եւ բոլոր դեպքերում հաղթանակը տրված
«ՄԵՐՈՆՔ ԱՅԴ ԿՈՒՏԸ ԿԵՐԱՆ»
«ՄԵՐՈՆՔ ԱՅԴ ԿՈՒՏԸ ԿԵՐԱՆ» Վերջերս Ալիեւը գաղտնազերծեց ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները, հայտարարելով, թե Ղարաբաղի անկախության ձեռքբերման համար Հայաստանը պետք է Ադրբեջանին տրամադրի Մեղրիի միջանցքը։ Ալիեւի այս հայտարարությունը հերքեց Ռոբերտ Քոչարյանը, սակայն, դրան զուգահեռ, Ալիեւ-Քոչարյան բանակցությունները եռանախագահող երկրներից մեկը՝ Ֆրանսիան, դատապարտեց Ալիեւին՝ բանակցությունների արդյունքները գաղտնազերծելու համար։ Այս փաստն արդեն իսկ վկայում է, որ, այնուամենայնիվ,
ԶՈՌԲԱՅՈՒԹՅԱՆ ԳՆՈՎ
ԶՈՌԲԱՅՈՒԹՅԱՆ ԳՆՈՎ Հանրապետության հրապարակում (Վ. Սարգսյան 26 հասցեում) 1995-ից գործող բացօթյա սրճարանը («Լույս ուղի» ՍՊԸ) երեկ մեզ ներկայացավ այսպիսի տեսքով. աթոռ-սեղանները հանվել էին, գորգերը պոկվել, հովանոցները շպրտվել էին մի կողմ, եւ սրճարանի աշխատանքը, փաստորեն, դադարեցվել։ Սրճարանը «խանգարել» էր «Կոնվերսբանկի» տերերին, որոնք, որքան մեզ հայտնի է, միայն վերջերս են հանգրվանել ՀամԿԽ-ի շենքում։ Մինչդեռ Կենտրոն թաղապետարանի եւ


















































